Sentence
stringlengths
1
114k
class
stringclasses
7 values
source
stringclasses
1 value
Թեեւ մեր մանկության Ալիսն արդեն 150 տարեկան է, սակայն, բոլորիս համար շարունակում է մնալ այն փոքրիկ աղջնակն, ով հայտնվել էր հրաշքների խելահեղ աշխարհում, որտեղ երազի միջոցով կյանքում գոնե մեկ անգամ հայտնվել է մեզանից յուրաքանչյուրը: Իրականում մենք էլ գիտենք, որ Ալիսը երբեք էլ չի ծերանում, որովհետեւ աշխարհում ամեն օր ծնվում է մի նոր Ալիս, իսկ մենք էլ` հոգու խորքում Ալիսի պես շարունակում ենք սավառնել հրաշքների աշխարհում, եւ ընդհանրապես, մենք աղջիկներս, բոլորս էլ Ալիս ենք, (ինչպես որ բոլոր տղաներն էլ ինչ-որ տեղ փոքրիկ Իշխաններն են) գոնե մի քիչ, ու եթե շատերը չեն տեսնում մեր` հսկայի ու թզուկի վերածվելու հրաշակերպումները, դա դեռ չի նշանակում, որ մենք չունենք հրաշագործ այդ էլիքսիրը, որը մենք ըմպում ենք Փոքրիկ Իշխաններին գերելու կամ նրանց տեսադաշտից անհետանալու համար: Բայց մի րոպե, բրիտանական արվեստից կարծես անցնում ենք ֆրանսիականին, իսկ խոսքը հիմա բրիտանականի մասին է:    Չեշիրյան կատվի ժպիտը դեմքին մեր Արմեն Հայաստանցին, նույն ինքը գրող Արմեն Օհանյանը, ով գրականասերներին խելահեղ թեյախմության էր հրավիրել երեկ, բեմից հայտարարում է Բրիտանական ակումբի բացման մասին: Նպատակն, ինչպես ինքն է ներկայացնում, բրիտանական արվեստի նշանային գործերի շուրջ քննարկումներ ծավալելն է: Ընդ որում, բոլոր հնարավոր տեսակետներից: Բոլոր խելահեղները, (շատ խելահեղներ աշխատանքայաին ժամի պատճառով չկարողաացան ներկա գտնվել) եկան քննարկմանը, թեյեցին, ասեցին, խոսեցին, իսկ միակ ամենափոքրիկ ներկան` մեծ գրող Հրանտ Մաթեւոսյանի թոռնուհին, ստացավ լավագույն Ալիսի համար նախատեսված էլեկտրոնային գիրքը: Բայց սրանով ամեն ինչ չավարտվեց, իհարկե: Այսքանով ամեն ինչ դեռ նոր սկսվեց: Սա միայն սկիզբն է: Ակումբը բաց է բոլոր ցանկացողների առաջ, ակայն տարածքի սահմանափակության պատճառով նախապատվությունը տրվելու է նախապես գրանցված մասնակիցներին: Ակումբի մշտական անդամության համար անհրաժեշտ է ներկայացնել անձնական տվյալները (անուն, ազգանուն, էլհասցե, բջջային հեռախոսահամար)` ուղարկելով անդամության հայտ ակումբի ֆեյսբուքյան էջին: Հավաքները տեղի կունենան ամսական 2 անգամ` 2-3 ժամ տեւողությամբ, նախապես հայտարարված վայրում եւ ժամին: Ակումբում երկամսյա ժամկետում մեկ գործ է քննարկվում: Այնպես որ, առիթը բաց մի թողեք գրականասերներ, հատկապես բրիտանական գրականության սիրահարներ: Բրիտանական ակումբի քննարկումների մեկնարկն արդեն տրված է: Գուցե հենց դուք կառաջարկեք ամենահայտնի բրիտանական ստեղծագործություններից մեկի դրվագներից մեկի ամենախելահեղ մեկնաբանությունը: Եւ ի վերջո, ո՞վ է ասել, որ եթե Ալիսն արդեն 150 տարեկան է, ապա նրա մասին ամեն ինչ արդեն ասված է: Գուցե պետք է նորից բացահայտել` Ալիսին էլ, Ջուլյետին էլ, Օլիվերին էլ, մյուսներին էլ:   
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մի անգամ, ուրեմն, մաեստրոյին ճաշի է հրավիրում մի տիկին եւ այնքան քիչ ուտելիք է դնում սեղանին, որ մեր քաղցած Ջակոմոն քաղցած էլ պատրաստվում է հեռանալ։ «Առատաձեռն» տիկինն ասում է. «Խնդրում եմ, ժամանակ գտեք, մի անգամ էլ եկեք ինձ մոտ ճաշելու»։ «Հաճույքո՜վ,- պատասխանում է Պուչինին,- թեկուզ հե՛նց հիմա»։ Ժամանակակիցները պատմում են, որ սրամիտ մարդ էր իտալացի մեծ կոմպոզիտոր Ջակոմո Պուչինին (1858-1924)։ Եվ ոչ միայն։ Երկփողանի հրացանն ուսին գցած որսի է գնացել, առագաստանավակով՝ ձկնորսության, առաջիններից է եղել, որ ավտոմեքենա գնել (1900 թվականին), եւ խելահեղ արագությունը նրա տարերքն էր։ Կարճ ասած՝ «ավարայի» մեկն էր օպերային գլուխգործոցների հեղինակ այս Պուչինին։ Ծնվել է Իտալիայի Լուկա քաղաքում, երաժիշտների տոհմում, յոթ երեխաներից մեկն է։ Հինգ տարեկան էր, երբ հայրը մահացավ, եւ նրան ուղարկեցին հորեղբոր՝ Ֆորտունատո Մաջիի մոտ սովորելու։ Այս Ֆորտունատո կոչեցյալը յուրաքանչյուր կեղծ նոտայի համար անգթորեն աքացի էր հասցնում խեղճ երեխայի սրունքներին, եւ եթե հավատանք նրա պնդումներին, որ Պուչինին վատ եւ անկարգ աշակերտ էր, դժվար չէ պատկերացնել, թե աքացիների ինչ «սեանսներ» է համտեսել Ջակոմոն, եւ թե ինչու է ողջ կյանքում կեղծ նոտայից սրունքների շրջանում բնազդաբար սուր ցավ զգացել։ Ողջ-առողջ դուրս պրծնելով հորեղբոր ճանկերից, Պուչինին դառնում է եկեղեցական երգեհոնահար եւ խմբավար։ Օպերա գրելու նրա ցանկությունը ծնվել է Ջուզեպե Վերդիի «Աիդա» օպերան լսելուց հետո։ Չորս տարի սովորել է Միլանի կոնսերվատորիայում։ 1882-ին մասնակցել է մեկ գործողությամբ օպերայի մրցույթին։ Չնայած առաջին մրցանակ չի ստացել, բայց նրա «Wilis» օպերան բեմադրվել է Dal Verme թատրոնում եւ գրավել ազդեցիկ հրատարակչատան տնօրեն Ջուլիո Ռիկորդիի ուշադրությունը։ Հենց նա էլ Պուչինիին պատվիրում է նոր օպերա գրել («Էդգար»)։ Երրորդը «Մանոն Լեսկո»-ն էր 1893-ին, որը շատ մեծ հաջողություն ունեցավ։ Հաջորդը «Բոհեմ»-ն էր. սա նույնպես Պուչինիին համաշխարհային հռչակ բերեց։ Հետո «Տոսկա», հետո «Մադամ Բաթերֆլայ» («Չիո Չիո Սան»), որն, ի դեպ, շռնդալից տապալվում է եւ մաեստրոյին հուսահատության գիրկը նետում։ Ընկերները համոզում են, որ վերամշակի օպերան, համոզվում է, եւ դրանից հետո մադամ Բաթերֆլայի հանդիպումը հանդիսատեսի հետ անսահման ջերմ էր. յոթ անգամ բեմ են հրավիրվում դերասաններն ու կոմպոզիտորը։ Սակայն, որտեղ վերելք, այնտեղ էլ՝ վայրէջք. հաջողությունը կարծես երես է թեքում Պուչինիից։ Նախ՝ խելահեղ արագության սիրահար մաեստրոն, կնոջ եւ որդու հետ տուն վերադառնալիս, չի նկատում զառիթափը, եւ նրանք՝ ընտանյոք հանդերձ, հինգ մետր բարձրությունից գահավիժում են ավտոմեքենայով։ Բարեբախտաբար, բոլորը ողջ են մնում, բայց Պուչինին ուղեղի ցնցում է ստանում, եւ նրա բազմաչարչար սրունքոսկրը կոտրվում է։ Երկարատեւ բուժումից հետո նրա տանը մեծ սկանդալ է պայթում։ Կոմպոզիտորի կինը՝ Էմիլիան, խանդից կուրացած հարձակվում է տնային ծառայողի վրա՝ մեղադրելով նրան իր ամուսնու հետ սիրային կապի համար։ Եվ... աղջիկն ինքնասպանություն է գործում։ Իրո՞ք, Պուչինին եւ նա սիրային կապ են ունեցել՝ հայտնի չէ։ Աղջկա հարազատները դատի են տալիս Պուչինիին, դատարանի վճռով վերջինս ինչ-որ գումար է վճարում նրանց, իսկ թե խեղճ աղջկա մահվան պատճառ դարձած Պուչինի ամուսիններն այս ողբերգությունից հետո գիշերները հանգի՞ստ են քնում, թե՝ երբեմն-երբեմն հառաչում են, դրա մասին պատմությունը «համեստորեն» լռում է։ Տոսկանյան սիգարների եւ ծխախոտի մոլի երկրպագու կոմպոզիտորը սկսում է բողոքել կոկորդի ցավից։ Որդին թաքցնում է ծնողներից, որ Պուչինիի կոկորդի ցավի պատճառը քաղցկեղն է։ Վախճանվում է Բրյուսելում, նոյեմբերի 29-ին, եւ «Տուրանդոտ» օպերայի վերջին գործողությունն անավարտ է մնում։ Արժե՞ այսպիսի տխուր վերջակետ դնել, եթե ինքը՝ Ջակոմո Պուչինին, կենսասեր եւ ուրախ մարդ էր։ Ավելին՝ շատ սրամիտ։ Մի անգամ թատրոնում Պուչինին ասում է ընկերոջը. -Գլխավոր մեներգիչն անասելի վատ է երգում, այսպիսի ահավոր կատարում երբեւէ չէի լսել։ - Դե էլ ինչու՞ ենք նստել, գուցե գնա՞նք,- առաջարկում է ընկերը։ -Ոչ մի դեպքում։ Գիտեմ, թե ինչպես  ավարտվում այս օպերան։ Հերոսուհին սպանելու է նրան, ու ես պետք է վայելեմ այդ երջանիկ պահը,- ասել է Պուչինին։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռոբերտ Դաունին եւ Ջեկ Նիկոլսոնը նոր «Դատավորը» ֆիլմում կնկարահանվենՀոլիվուդյան աստղ Ռորբերտ Դաունի կրտսերը որոշել է հարստացնել իր կերտած կինոկերպարների ներկապնակը եւ հանդես գալ «Դատավորը» դրամատիկական կատակերգությունում: Երբ հայտնի է դարձել, որ Դաունին համաձայնել է խաղալ ֆիլմում, Warner Bros. ընկերությունը ձեռնամուխ է եղել երկրորդ աստեղային դերասանի փնտրտուքներին, ով կմարմնավորեր մյուս գլխավոր հերոսին: Հայտնի է, որ ֆիլմ արտադրողների ընտրությունը կանգնել է Ջեկ Նիկոլսոնի վրա, որը պետք է խաղա գլխավոր հերոսի հոր դերը: Ֆիլմի սյուժեն կառուցվում է հաջողակ եւ պահանջված իրավաբանի (Ռոբերտ Դաունի) շուրջ, որը տուն է վերադարձել մոր մահից հետո: Վերադառնալուն պես նա սարսափով տեղեկանում է, որ մոր մահվան մեջ, հնարավոր է, մեղավոր է հայրը (Ջեկ Նիկոլսոն): Հայրը տառապում է ծերունական մարազմով՝ բժիշկները նրա մոտ Ալցհայմերի հիվանդություն են հայտնաբերել: Ֆիլմի ռեժիսորն է Դեյվիդ Դոբկինը, որը նկարահանել է նաեւ «Ընկերական սեքս» եւ «Անկոչ հյուրեր» ֆիլմերը: Շարժանկարի արտադրության ժամկետները դեռեւս հայտնի չեն:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Շվեդ կինոռեժիսոր Ռուբեն Էսթլունդի «Քառակուսի» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի»:  «Քառակուսին» այն 19 ֆիլներից մեկն էր, որն այս տարի հավակնում էր կինոփառատոնի գլխավոր մրցանակին: «Քառակուսին» սյուրռեալիստական սատիրա է, նրա կենտրոնում ժամանակակից արվեստի թանգարանն է, որտեղ ջնջվում են առողջ բանականության և բարոյականության բոլոր սովորական պատկերացումները: Ժյուրիի որոշումը շատերի համար անակնկալ էր: Այնպիսի «գելերի» նոր աշխատանքների ֆոնին, ինչպիսիք են Միխայել Հանեկեն, Սոֆյա Կոպոլան, Անդրեյ Զվյագինցևը, Միշել Հազանավիչյուսը, Թոդ Հեյնսը, 43-ամյա անհայտ ռեժիսորի «Քառակուսին» ամենևին էլ ֆավորիտ չէր համարվում: Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակին արժանացավ Սոֆյան Կոպոլան՝  «Ճակատագրական մահափորձ» ֆիլմի համար: Կինոփառատոնի ժյուրին գլխավորում էր իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը: Փոխանցում է BBC-ն:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մարտի 19-ին Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը: Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը, փառատոնը կբացի «Լիր արքա» ներկայացումը: Փառատոնի ընթացքում կներկայացվեն նաև Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Հուլիոս Կեսարը», Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի «Ջոն արքան» և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի «Լիր արքան»:  Փառատոնին մասնակցելու նպատակով Երևան են հրավիրվել շեքսպիրյան փառատոնների տնօրեններ Անգլիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Հունգարիայից, Չեխիայից, Ռումինիայից, Դանիայից և Իսպանիայից: Այդպիսով, նրանց հնարավորություն կընձեռնվի ծանոթանալու Հայաստանի թատրոնների աշխատանքներին, ինչը կարող է նպաստել համագործակցության ամրապնդմանը և համատեղ նախագծերի իրականացմանը: Փառատոնը կավարտվի մարտի 22-ին:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Բույրի հիշողությունը, հիվանդության նման, ունի պատմություն: Բայց բույրի հիշողությունն անհատականորեն է կապվում յուրաքանչյուր մարդու հետ, թեև բույր-մարդ փոխհարաբերությունները միշտ չէ, որ հարթ են: Եթե անհատը փնտրում է իր օծանելիքը, ապա բույրը փնտրում է իր կատարյալ կրողին…: …«Այդ ընթացքում արգելափակոցից այնկողմ գտնվող ժողովուրդը ահագնացող ցինիզմով տրվում էր զգացմունքային արբեցմանը, որը Գրենույի հայտնվելու պահին տիրեց բոլորին: Նա, ով նրան նայելիս միայն կարեկցանք ու գորովանք էր զգում, այժմ համակվել էր փափագով, նա, ով զարմանք ու հակում էր զգում, հասավ մինչև հափշտակվածության: Երկնագույն բաճկոնով մարդը բոլորի առջև կանգնեց որպես ամենակատարյալ աստված…»: «Անտարես» հրատարակչության «Օտար***գիր» մատենաշարով լույս ընծայված Պատրիկ Զյուսքինդի «Օծանելիք. մի մարդասպանի պատմություն» վեպը, Կարլեն Մատինյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այս Գերդան (աղջկական ազգանունը՝ Գոթլիբ) այն «դեպքերից» է, որ այսօր ծնվել է ի՛նքը, բայց ստիպված եմ ավելի շատ պատմել դեկտեմբերին ծնված նրա ամուսնու՝ Էյնար Վեգեների մասին։ Երկուսն էլ ծնվել են Դանիայում, երկուսն էլ նկարիչներ են։ Գերդայի (1886-1940) նախասիրությունը դիմանկարն էր, Էյնարինը՝ բնանկարը։ Քահանայի ընտանիքում ծնված Գերդան 1902-ին Յուտլանդիայից փոխադրվում է Կոպենհագեն՝ Գեղեցիկ արվեստների թագավորական ակադեմիայում ուսանելու, այստեղ էլ հանդիպում է Էյնարին, եւ 1904-ին նրանք ամուսնանում են եւ սկսում ճամփորդել (Անգլիա, Իտալիա)։ Ութ տարի դեգերելուց հետո հանգրվանում են Ֆրանսիայում։ Հենց այստեղ է Գերդային սպասում հաջողությունը։ Փարիզն էր այն քաղաքը, որը սիրում էր զարմացնել, իսկ անցյալ դարասկզբին հասարակությանը նույնասեռականների էրոտիկ նկարներով ներկայանալը, ինչն էլ անում էր Գերդան, անաղմուկ չէր կարող անցնել։ Նա ցուցադրվում էր լավագույն պատկերասրահներում, մեդալների էր արժանանում, իսկ Էյնարը... Պատմում են, իբր, Գերդան պետք է նկարեր մի նշանավոր օպերային երգչուհու։ Ահա, ինչպես ասում են՝ բոյով մեկ նկարել էր այս երգչուհուն, մնացել էին միայն ոտքերը հորով-մորով անել, ու մեկ էլ պարզվում է՝ բազմազբաղ երգչուհին անհետաձգելի գործեր ունի ու չի կարող իր ոտքերը տրամադրել Գերդային։ Դե, Գերդան նույնպես պարապ-սարապի մեկը չէր, նպատակասլաց տիկին էր ու խնդրում է Էյնարին՝ մետաքսե գուլպա ու բարձրակրունկ կոշիկներ հագնել ու բնորդի դեր ստանձնել։ Էյնարն էլ, դե, հո չէ՞ր մերժելու իր սիրելի տիկնոջը. հանում է տաբատն ու վերնաշապիկը, հագնում գուլպաներն ու կոշիկները, եւ ո՜վ զարմանք, մեկ էլ հանկարծ զգում է, որ ինքը կին է, իրենից ի՞նչ տղամարդ ախր։ Գերդան էլ անմիջապես նկատում է, որ իր սիրելի ամուսնու դեմքը մի տեսակ... ոնց ասեմ... խաղաղությունն է պարուրել, կատակով նրան անվանակոչում է «Լիլի», ու այդ օրվանից Էյնարից Լիլի փոխակերպված նրա  ամուսինը դառնում է իր անձնական օգտագործման մուսան եւ ամենասիրելի բնորդուհին։ Եվ այսպես, Գերդայի Լիլին փարիզյան ամսագրերի էջերից չի իջնում։ Գերդան ու Լիլին հասարակությանը ներկայանում են որպես հարս ու տալ։ «Ծանոթացեք, խնդրեմ,- ասում էր Գերդան, - ամուսնուս քույրն է»։ Մի օր, սակայն, գաղտնիքը բացահայտվում է, փարիզյան «ավանդապահ» հասարակությունը «ա՛հ – օ՛հ – ամո՛թ – քա՛ վույ ախչի»-ով օդը թնդացնում է, ու մեր զույգն ստիպված է լինում Փարիզից հեռանալ «մթության քողի տակ»։ Այսպես, մի հարկի տակ ապրում էին Գերդան, Էյնարն ու Լիլին։ Իհարկե, երեքով միաժամանակ երբեք չէին հանդիպում։ Ասենք, նստած թեյ էին խմում Գերդան ու Էյնարը, ու մեկ էլ Գերդան ասում էր. «Կարոտել եմ Լիլիին, չե՞ս կարող, սիրելի Էյնար, փոխանցել նրան, որ այսօր այցելի մեզ»։ Ի դեպ, Գերդան երբեք չէր թաքցնում, որ երբեմն-երբեմն կանանց գերադասում է տղամարդկանցից, նաեւ պատմում էր, որ Էյնարն ու Լիլին չափազանց տարբեր մարդիկ են՝ Էյնարը հիվանդագին ամաչկոտ է, իսկ Լիլին՝ ուրախ-զվարթ ու անմիջական։ Եվ այս հիվանդագին ամաչկոտ Էյնարը գնում էր «կանչելու» կենսախինդ Լիլիին։ Եվ Լիլին երբեք չէր մերժում Գերդայի հրավերը։ Խեղճ ամաչկոտ Էյնար։ Լիլի դառնալուց հետո նա այլեւս չի նկարում։ Երկուսից մեկը՝ կամ մուսա ես, կամ՝ նկարիչ։ Էյնար-Լիլին ընտրում է մուսայի դերը։ Տարիներն անցնում են, Գերդան նկարում է, Լիլին դեգերում է հիվանդագին ամաչկոտության ու ուրախ-զվարթության կածաններում, մի օր էլ հայտարարում է, որ իր եւ Գերդայի հարաբերություններում երրորդն ավելորդ է։ Իսկ այդ երրորդն Էյնարն էր։ «Ավելի լավ է մեռնեմ, քան ապրեմ իմ էությանը հակառակ»,- ասում է Լիլին։ 1929 թվականին Էյնար Վեգեները պայման է դնում՝ եթե հետագա 12 ամիսների ընթացքում այդ խնդիրը չլուծվի, Լիլին ինքնասպանություն կգործի։ Ելքը բժիշկներին դիմելն էր։ Փնտրում են ու գտնում գերմանացի պրոֆեսոր, գինեկոլոգ Կուրտ ֆոն Վարնեկրոսին։ Հետազոտելով Էյնարին, նա պնդում է, որ Գերդայի ամուսնու արյան մեջ կնոջ հորմոնները չափազանց շատ են, իսկ քանի որ նա ինչ-որ չափով կին է, ուրեմն պետք է օգնել նրան, որ 100 տոկոսանոց կին դառնա։ 21-րդ դարում սա, կարծես, արդեն սովորական բան է, իսկ անցյալ դարասկզբին բժիշկների համար Էյնարը պարզապես հուսահատ «փորձարարական ճագար» էր. նա առաջին տղամարդն էր (մեզ հայտնի), որին պետք է սեռափոխեին։ Գերդան դեմ չէր, նույնիսկ ուրախ էր՝ կենսուրախ Լիլին միշտ իր կողքին կլինի, ամաչկոտ Էյնարը, մեր մեջ ասած, ձանձրալի է ու ճնշող։ Վարնեկրոսը Էյնարին ուղարկում է Բեռլին՝ սեքսաբանության հիմնադիրներից մեկի՝ Մագնուս Հիրշֆելդի մոտ։ «Ախտորոշումն» անբեկանելի էր. Էյնարը կին է, եւ բնության չար կատակ-սխալը պետք է ուղղել։ Չերկարացնենք. Էյնարին վիրահատում են մեկ անգամ, որից հետո նա անձնագիր է ստանում դառնում է Լիլի Իլսե Էլվենես (իսկ հայտնի է Լիլի Էլբե անվամբ)։ Դատարանը բաժանում է ամուսիններին, եւ մինչ «երջանիկ» Լիլին վիրահատվում է երկրորդ անգամ, հետո՝ երրորդ... այդ ընթացքում Գերդան ամուսնանում է իտալացի սպա, օդաչու եւ դիվանագետ Ֆերնանդո Պորտայի հետ եւ մեկնում Մարոկո։ Երջանի՞կ էր Լիլի Էլբեն։ Դժվար թե։ Նախ՝ պետք է վիրահատվեր չորրորդ անգամ, երկրորդ՝ խոստովանել էր. «Ես վախենում եմ հանդիպել այն մարդկանց, որոնք ճանաչում էին Էյնարին, սիրում էին նրան, եւ որոնց սիրում էր Էյնարը։ Այնպիսի զգացում ունեմ, որ սպանել եմ նրան։ Գիտեմ՝ խելագարի զառանցանքի պես է հնչում, բայց չեմ կարող ազատվել այդ զգացումից»։ Էյնարի «սպանության» մեղքի զգացումը երկար չի տանջում Լիլիին. Չորրորդ վիրահատությունից հետո նա մեռնում է ետվիրահատական բարդությունից։ Ի դեպ, մահից առաջ խնդրում է փաստաթղթերում գրել, որ մահացել է երիկամների հիվանդությունից, որպեսզի բժիշկներին չմեղադրեն իր մահվան համար։ Գերդա Վեգեները մեռնում է Էյնար-Լիլիի մահից ութ տարի հետո՝ մինչ այդ հասցնելով բաժանվել նաեւ երկրորդ ամուսնուց։ Խեղճ Էյնար, խեղճ Լիլի, խեղճ-խեղճ Մուսա... Լիզա Ճաղարյան  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մարտի 27-ին Երևանում անցկացվել է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: «Լավագույն ներկայացում» անվանակարգում մրցանակի է արժանացել «Համազգային» թատրոնի «Քեռի Վանյա» ներկայացումը, «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում «Արտավազդ» մրցանակի է արժանացել Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնի բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը` «Առնետները» ներկայացման համար:   «Լավագույն կին դերակատար» անվանակարգում մրցանակի է արժանացել Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Շուշան Ղազարյանը («Մեղրի համը»), իսկ «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում՝ «Համազգային» թատրոնի դերասան Գագիկ Մադոյանը («Քեռի Վանյա»):  «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գոռ Մարգարյանը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում իր բեմադրած «Մեղրի համը» ներկայացման համար: «Մեղրի համը» ճանաչվել է «Լավագույն երիտասարդական ներկայացում»: «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Մարիամ Ղազանչյանը («Մեղրի համը») և Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանը («Վերջին ծաղածուն»): «Լավագույն երիտասարդ դերասան»  անվանակարգում «Արտավազդ» մրցանակի է արժանացել Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Սամվել Դանիելյանը («Մեղրի համը»): Երաժշտական ձևավորման համար «Արտավազդ» մրցանակի է արժանացել Վահե Հայրապետյանը` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Գազանանոց Մադագասկար» ներկայացման համար: «Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գյումրու Վ. Աճեմյանի թատրոնի «Առնետներ» ներկայացումը (Սեդրակ Վելիկոդնի): «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» է ճանաչվել Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի դերասանուհի Արմինե Վերմիշյանը, «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար»` Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Իշխան Ղարիբյանը: «Հրաչյա Ղափլանյանի» անվան հատուկ մրցանակ է ստացել Արա Երնջակյանը: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մայիսի 5-ին Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում ամփոփվեցին կարճամետրաժ ֆիլմերի «Հայացք» երիտասարդական փառատոնի արդյունքները, տեղի ունեցավ մրցանակաբաշխություն։ Փառատոնի փակման արարողությունն ուղեկցվում էր համերգային ծրագրով. ելույթ ունեցավ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը։ «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը նախաձեռնել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։ Մայիսի 1-5-ը տևած կինոփառատոնի ընթացքում ցուցադրվել են 25 կարճամետրաժ ֆիլմ, մասնակցության համար դիմել էին շուրջ 70 երիտասարդներ։ Հիմնադրամի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ֆիլմերի ընտրությունը կատարել է պրոֆեսիոնալ ժյուրին՝ ի դեմս ռեժիսոր Վ. Գևորգովի, կինոռեժիսոր Ա. Գևորգյանի, օպերատոր Ս. Բաբասյանի, կինոքննադատ Ր. Մովսիսյանի: Ժյուրիի նախագահն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Անետա Երզնկյանը: «Հայացք» երիտասարդական կինոփառատոնի ժյուրին մրցանակներ շնորհեց 4 անվանակարգում։ «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Յուրի Մուղդուսյանի «Իրականության պաթոս» ֆիլմը։ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի հաղթողն էր Խանե Պողոսյանի «Մեծ աշխարհի իմ անկյունը» ֆիլմը։ Լավագույն օպերատորական աշխատանքի համար մրցանակ ստացավ Ալբերտ Սարգսյանի «Վաղ գարուն» ֆիլմը։ Իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում առաջինն Արտյոմ Բարխուդարյանի «Արթնացիր, Մար» կինոնկարն էր։ Հայաստանի երիտասարդական հինմնադրամը կինոփառատոնի բոլոր հաղթողներին Ծաղկաձորում հանգստանալու ուղեգրեր նվիրեց։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայ երաժշտական մշակույթի երախտավոր Կոմիտասի ժառանգությունն ու իրերը մշտական բնակության հասցե ունեն` նորաստեղծ Կոմիտասի թանգարան-ինտիտուտ: 135 ցուցանմուշ ամփոփող թանգարանը պաշտոնապես իր դռները բացել է հունվարի 29-ին: «Արմենպերսի» հաղորդմամբ,  կառույցը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ունի համերգասրահ, մշտական և ժամանակավոր ցուցադրությունների հնարավորություն: Թանգարանի շրջանակում կգործեն գիտահետազոտական կենտրոնը, համերգային դահլիճը, երաժշտական ստուդիան, գրադարանը, հրատարակչությունը: Նախագծի հեղինակ և ճարտարապետ Արթուր Մեսչյանը հույս ունի, որ կառույցը կծառայի իր նպատակին: «Հուսով եմ, որ Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտը կբերի որոշակի որակական փոփոխություններ մեր մտածողության և մշակութային զգացողության մեջ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կանեն մարդիկ, ովքեր թանգարանում են: Թանգարանը մարդիկ են, միայն կառույցը չէ: Ճարտարապետությունն իր տեղն ունի, բայց թանգարանը մարդիկ են, այն միջավայրն է ու օդը, որի մեջ պետք է դաստիարակվեն մեր երեխաները: Գլխավորապես մտածում էի եկող սերնդի մասին, կարծում եմ՝ ստացվել է: Ես Կոմիտաս վարդապետի նկատմամբ ազնիվ եմ եղել», -նշեց Արթուր Մեսչյանը: Նախագիծն իրականացվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական և «Լույս» հիմնադրամների միջոցներով:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ե՞րբ է սկսվում, առավել ևս ավարտվում․․․ Ավարտվում․․․ Սկսվում․․․ Ի՞նչը․․․ Էստեղ համապատասխան բառ է պետք․․․   Բառի զգացողություն, համանիշ կամ չգիտեմ ինչ։ Չէ, հստակություն է պետք, առավել ևս՝ այլ բառով երևի թե հնարավոր չէ նկարագրել այն երևույթը, որը բոլորի մոտ, պարտադիր, նույնությամբ  սկսվում, բայց միանգամայն տարբեր կերպ, տարբեր ժամկետներում է ավարտվում։ Ուրեմն՝ ե՞րբ է սկսվում, առավել ևս՝ ավարտվում ռոբինհուդությունը։ Ո՞ր պահին է հասունանում վերևում կանգնած անարդարի հանդեպ ըմբոստությունն ու «անտառ», ժամանակակից լեզվով՝ փողոց ու հրապարակ «փախչելու» մտադրությունը։ Չնայած՝ սկիզբը քիչ թե շատ կանխատեսելի է։ Առավել հետաքրքիր է ռոբինհուդության ավարտը։ Ի՞նչ ածականներ կարելի է սոսնձել այս երևույթի վերջը բնութագրելու համար․ խելամտությո՞ւն, իրատեսությո՞ւն, հասունությո՞ւն, մանկամտությունից ազատագրո՞ւմ, եղունգ ունես՝ գլուխդ քորի՞, թե՞․․․ Ռոբինհուդությունից, իհարկե, առաջինը հրաժարվում են բոլոր ժամանակների միջակ կուսակցականները՝ պալատականներ, ինկվիզիտորներ, չեկիստներ․․․ Հրաժարվում եմ անտառը կտրելու, փողոցները փակելու ու հրապարակները անվանափոխելու դառը մտադրությամբ։ Ու ի՞նչ․․․ Կտրում, փակում, ջնջում են, մինչև նոր անտառային «միջավայրում» կրկին չի հայտնվում․․․  Էստեղ կրկին համապատասխան բառ է պետք․․․ «Պառավը  նետվեց  գետնին և  փաթաթվեց Ռոբինի ծնկներով։ –Ես քեզ մեծ վտանգի առաջ եմ կանգնեցնում,–հեկեկաց նա,– բայցևայնպես, քաջ գիտեմ, որ դու խիզախ և հավատարիմ սիրտ ունես։ Աստված օրհնի քեզ,  ո՛վ բարի Ռոբին։ Ռոբինը հորդորեց նրան, որ տուն գնա, և խոստացավ փրկել որդիներին։ Ապա գնաց իր մարդկանց մոտ և ծանոթացավ միջադեպի մանրամասներին։ – Տղե՛րք, մենք պետք է ազատենք այրու երեք որդիներին,–ասաց Ռոբինը։ Խումբը սկսեց պատրաստություն տեսնել, մինչդեռ Ռոբինն առանձնացավ՝  ծրագրելով, թե ինչպես կարելի է ամենալավ ձևով փախցնել նրանց։ Հանկարծ  նկատեց մի ուխտավորի, որը համարձակ քայլերով մոտեցավ Ռոբինին և խնդրեց նրա օգնությունը. գիտեր, որ Ռոբինը սովորաբար օգնում է խեղճ ուխտավորներին։ – Հե՛յ, հիմա՛ր ծերուկ, ի ՞նչ  նորություն կա,– ասաց Ռոբինը։– Քեզ եմ հարցնում, ի ՞նչ նորություն կա։ – Նոթինգեմում երեք մարդու մահվան են դատապարտել,– պատասխանեց  ուխտավորը։–Սրանից էլ մեծ նորությո՞ւն։ Մի լավ միտք ծագեց Ռոբինի գլխում։ – Ծերո՛ւկ, արի փոխենք մեր շորերը,–ասաց նա,– ես քեզ քառասուն արծաթ շիլլինգ  կտամ։ – 0՜, քո շորերը լավն են,– գոչեց ուխտավորը,–իսկ իմը՝ հին։ Չի  կարելի ծերուկիս այդպես հեգնել։ – Իսկ ես չեմ հեգնում։ Արի փոխենք մեր շորերը։ Ա ՛ռ քեզ քսան ոսկի։ Ուխտավորը համաձայնեց»։ «Անտարես» հրատարակչության կողմից «Կողմնացույց» մատենաշարով հրատարակված «Ռոբին Հուդ» միջնադարյան լեգենդը՝ անգլերենից Պ․ Մեսրոպյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այս մարդը Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն է եւ երկրորդ նախագահը։ Այն քչերից է, որը չորս տարի նախագահելուց հետո չառաջադրվեց երկրորդ անգամ, մեկուսացավ իր հեռավոր ագարակում, եւ եթե ինչ-որ չափով քաղաքականության հետ կապ էր պահպանում, ապա միայն նամակագրությամբ՝ իր երբեմնի քաղաքական հակառակորդ, երրորդ ԱՄՆ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի հետ, եւ մեկ էլ՝ 19 տարեկանից մինչեւ մահ չհրաժարվեց օրագիր պահելու սովորությունից։ Ամերիկացիների սիրելի նախագահների թվին չի պատկանում՝ արդարացիորեն, թե անարդարացիորեն, իրենք կիմանան, բայց նույնիսկ նրան չսիրողները եւ անասելի փառասեր համարողները երբեք չեն հերքում, որ Ջոն Ադամսը (1735-1826) բյուրեղյա ազնվության տեր քաղաքական գործիչ է եղել եւ իր օրինակով ապացուցել է, որ հնարավոր է քաղաքականությամբ զբաղվել ու ազնիվ մնալ։ Հարվարդի համալսարանում ուսանելու տարիներին, մի քննության ժամանակ արտաբերած նրա այս միտքը՝ «Առանց օրենքների ազատությունն անհնար է», եղել է Ջոն Ադամսի ողջ կյանքի նշանաբանը։ Դեռեւս փաստաբանական գործունեության տարիներին՝ ինչ-որ վիճելի խնդրի կապակցությամբ իրեն տրված հարցին, թե հակամարտողներից  ո՛ր մեկի կողմից է ինքը, Ադամսը զարմացած պատասխանել է. «Ես օրենքի կողմից եմ, իսկ ուրիշ կողմ է՞լ կա»։ 1826 թվականի հուլիսի 4-ին հրապարակված Անկախության հռչակագրի 56 հիմնադիր-հայրերից մեկն է նա, եւ ինչպես էլ վերաբերվեն նրան ամերիկացիները, այդ Հռչակագրի ներքո դրված «Ջոն Ադամս» ստորագրությունն ապահովել է նրա անմահությունը։ Չվիճարկենք նրա ազնվությունը քաղաքական գործունեության ասպարեզում, իսկ ահա զուտ մարդկային առումով՝ նրա նկարագիրը դժվար է «բյուրեղյա»-ների շարքը դասել։ Հայտնի փաստ է, որ ԱՄՆ երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնն ու երկրորդ նախագահ Ջոն Ադամսը մահացել են նույն օրը, եւ այդ օրն ամերիկացիները տոնում էին Անկախության հռչակագրի 50-րդ տարեդարձը։ Ըստ ժամանակակիցների վկայությունների՝ Ջեֆերսոնի վերջին խոսքը սա է եղել. «Այսօր հուլիսի 4-ն է», իսկ ահա 90-ամյա Ջոն Ադամսը, որից Ջեֆերսոնը յոթ տարով փոքր էր, ասել է. «Իսկ Ջեֆերսոնը դեռ ողջ է»։ Եթե իմանար, որ Ջեֆերսոնն արդեն մի քանի ժամ է՝ հանգուցյալ է, ավելի երջանի՞կ հոգին կավանդեր Ջոն Ադամսը։ Ա՛յն Ջեֆերսոնը, որը՝ չնայած ողջ կյանքում Ադամսի քաղաքական հակառակորդն էր, բայց միակ մարդն էր, որ մեկուսացած ու մոռացության մատնված նախկին նախագահի հետ 25տարի շարունակ չխզեց իր կապը, եւ ողջ կյանքում նրանք հարաբերվում էին նամակագրությամբ։ Գուցե հենց այս պատճառո՞վ է, որ ամերիկացիները սիրում ու մեծարում են Թոմաս Ջեֆերսոնին, իսկ Ջոն Ադամսին մատների արանքով են նայում։ Հնարավոր է։ Բայց դառնանք այն պատճառին, որն ստիպեց բազմաթիվ նշանավոր եւ արժանավոր մարդկանցից, որոնք ծնվել են հոկտեմբերի 30-ին, հենց Ջոն Ադամսին հիշել ու հիշատակել։ Իր փաստաբանական գործունեության ընթացքում՝ նրա վարպետ պաշտպանության շնորհիվ (ասում են՝ նա փայլուն փաստաբան էր) անմեղ են ճանաչվել այն մարդիկ, որոնք պատմության մեջ են մտել որպես «Բոստոնյան սպանդ»-ն իրականացնողներ։ Այս ի՞նչ սպանդ է։ 1770 թվականին, երբ դեռ Մասաչուսեթսը նահանգ չէր, այլ բրիտանացիների գաղութն էր, այս գաղութի կենտրոն Բոստոնի քաղաքացիները փողոց են դուրս գալիս՝ իրենց բողոքն արտահայտելու հարկային քաղաքականության դեմ։ Ըստ մեկ այլ աղբյուրի՝ մի պատանի վիրավորում է բրիտանացի զինվորին, նա էլ՝ հրացանի խզակոթով խփում է նրա գլխին, ու զայրացած քաղաքացիները շրջապատում են զինվորներին, եւ բախում է տեղի ունենում։ Ինչ որ է։ Զինվորները կրակում են, եւ հինգ քաղաքացի է սպանվում։ Հենց այս դեպքն էլ պատմության էջերում ամրագրվել է «Բոստոնյան սպանդ» կամ «Բոստոնյան կոտորած» բնորոշմամբ։ Դրանից հետո բրիտանացի զինվորներին վռնդել են Բոստոնից, որն էլ Ամերիկայի ազատագրման ազդակներից մեկն է դարձել։ 1888 թվականին հուշարձան-կոթող է վեր հառնել Բոստոնում՝ սպանվածների հիշատակին, եւ բազմաթիվ կտավներ են ստեղծվել այս բախման մասին։ Հիշեցնենք՝ 18-րդ դարն էր։ Իսկ 2008-ի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի կենտրոնում սպանվեց տասը մարդ, եւ հիշեցնենք, որ այս ողբերգությունն էլ կատարվել է 21-րդ դարում՝ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։ Գուցե իրո՞ք անմեղ էին մարդասպանները, գուցե հայտնվեր եւս մեկ ճարտարախոս փաստաբան Ջոն Ադամսյան, որը կապացուցեր անզեն մարդկանց վրա կրակողների անմեղությու՞նը։ Բայց դատավարություն տեղի չունեցավ։ Ոչ ոք չպատժվեց կամ չարդարացվեց։ Հուշարձան-կոթող անմեղ զոհերի հիշատակի՞ն. եթե պատմությունն այս դառնագույն ու արնահամ չլիներ, կարելի էր քահ-քահ ծիծաղել նման հույս ունեցողների միամիտ դեմքերին։ «Երեւանյան սպանդ» կամ «Երեւանյան կոտորած»՝ հողագնդի պատմության էջերու՞մ. այս դեպքում նույնպես դժվար է զսպել դառը քմծիծաղը։ Քաղաքակիրթ աշխարհն առանց ճիգի մարսեց այս ողբերգությունը, ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին օրուգիշեր ճամարտակող աշխարհի մեծամեծերը հանգիստ խղճով շարունակեցին ու շարունակում են համագործակցել այս կոտորածի կազմակերպիչների ու մեղավորների հետ, նույնիսկ աջակցել սրանց իշխանության երկարաձգմանը։ Եվ 21-րդ դարը շարունակում է ընթանալ իր «բնականոն» հունով։ Մենք իսկապե՞ս 21-րդ դարում ենք ապրում...
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ամերիկացի արվեստագետ Չարլս Բոլլֆրասը դատի է տվել «Մյուզ» ռոք խմբի ձայնագրման ստուդիային՝ պահանջելով $3,5մլն-ի փոխհատուցում: Դատական հայցի առիթ են հանդիսացել «Մյուզի» "The Resistance" ալբոմի "Exogenesis: Symphony Part 1 (Overture)", "Exogenesis: Symphony Part 2 (Cross-Pollination)" и "Exogenesis: Symphony Part 3 (Redemption) ստեղծագործությունները: Հայցվորի խոսքերով 2005թ.-ին նա «Մյուզ»-ին առաջարկել է աշխատել իր՝ "Exogenesis" նախագծի վրա, սակայն խմբի անդամները չեն հետաքրքրվել այդ առաջարկով: Բոլֆրասին բարկացրել է այն հանգամանքը, որ կարճ ժամանակ անց չորս մասից բաղկացած համանուն ստեղծագործությունը հայտնվել է նրանց ալբոմում: Նա պնդում է , որ ինքը ոչ միայն տվել է  "The Resistance" ալբոմի հիմնական ստեղծագործությունների գաղափարը , այլ նաև ստեղծել է ալբոմի շապիկը: Հիշեցնենք, որ  "The Resistance" ալբոմը դուրս է եկել 2009-ին  և կարճ ժամանակում գրավել մի շարք հեղինակավոր հիթ-շքերթների առաջին հորիզոնականը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 4-ին Պուշկինի մեդալ է շնորհել Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանին՝ «Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության, մշակութային կապերի ամրապնդման և խորացման գործում նշանակալի ավանդի համար»: Այդ մասին հայտնում է Ստանիսլավսկու անվան թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժինը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամները այցելել են կինոթատրոն և դիտել ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմը: Հերիք չէ, որ Ցեղակրոնությունը հայի շուրթերով «ֆաշիզմ» է անվանվում, ֆիլմի ողջ առաջին մասում մեծ սպարապետը ներկայացված է որպես կնամոլ, իսկ երկրորդ մասում՝ առավել բեթար՝ տարրական ղզիկ: ՊԱԿ-ի աշխատակից Վարդան Մելքումովը իր հարցազրույցներում բազմիցս պատմել է, որ Մոնումենտի բարձունքից Երևանը տեսնելիս Նժդեհի լացը արժանապատիվ և զսպված էր: Ֆիլմում դրա հակապատկերն է. նա լացում է հիստերիկ կնոջ պես: Ժապավենում Նժդեհի կերպարը ամբողջովին պղծված է, խարիզման՝ հավասար զրոյի: Ֆիլմում հնչում են մի քանի լեզուներ, այդ թվում՝ ռուսերեն: Չգիտես ինչու՝ մնացած լեզուները թարգմանվում են, իսկ ռուսերենը՝ ոչ: Հավանաբար, ֆիլմը նկարահանվել միայն ռուսերեն իմացող հայերի համար: Ինչ լավ է, որ Նժդեհը չի իմանում այդ մասին: Ի հակակշիռ Հրաչ Քեշիշյանի զզվելի կինոնկարի՝ «Չենք լռելու»-ն իր համախոհների դատին է ներկայացնում մեկ այլ ֆիլմ Գարեգին Նժդեհի մասին: Վավերագրական: «Ինչու է աղմկում անցյալը» շարքից: Այստեղ մեծ զորավարի կերպարը պղծված չէ, ինչպես այն խայտառակությունում, որ այժմ ցուցադրվում է «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նոյեմբերի 10-11-ն Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում համերգով հանդես կգա Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ։ Երևանյան համերգը կկայանա նոյեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Այն նվիրված է Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Զարեհ Սահակյանցի 80-ամյակին։ Նոյեմբերի 11-ին «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում նվագախումբը՝ Վ. Սպիվակովի ղեկավարությամբ, ելույթ կունենա Գյումրիում։ Որպես մենակատարներ հանդես կգան Ալեքսանդր Ռոմանովսկին (դաշնամուր, Իտալիա), Վասիլի Լադյուկը (բարիտոն, Ռուսաստան), Ջուլիետ Գալստյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա) և Հասմիկ Պապյանը (սոպրանո, Հայաստան)։ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հայաստանյան համերգները տեղի են ունենում ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայ Ազգային Կոնգրեսը խոր վշտով ընդունեց հայտնի գրող Վրեժ Իսրայելյանի ողբերգական մահվան լուրը և ցավակցում է նրա հարազատներին և մտերիմներին:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ամերիկյան Paramount կինոընկերությունը քննարկում է «առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի հինգերորդ մասի նկարահամումը վստահել ռեժիսոր Քրիստոֆեր Մաքքուորիին, հայտնում է Deadline-ը: Մինչ այժմ Մաքքուորին հայտնի էր որպես սցենարիստ: Նա աշխատել է մասնավորապես, «Կասկածելի դեմքեր», «Վալկիրիա գործողությունը», եւ «Զբոսաշրջիկը» նկարների սցենարների վրա: «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի նախորդ սերիաների գլխավոր դերասան Թոմ Քրուզը Մաքքուորիի հետ աշխատելու փորձ ունի. նա նկարահանվել է ռեժիսորի հեղինակած երկու ֆիլմերի՝ «Վալկիրիա գործողություն»-ում եւ «Ջեկ Ռիչեր»-ում:   Աղբյուրի տեղեկություններով, Մաքքուորին դերասանի համար հարմար թեկնածու է հինգերորդ «Առաքելության» ռեժիսորի պաշտոնի համար: Ֆիլմի իրագործումը դեռեւս վաղ փուլում է գտնվում: Կինոստուդիան այժմ զբաղված է սցենարիստի փնտրտուքով:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Դպրոցում մեզ պատմել են, որ հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորիչ, գրաբարի անթերի գիտակ, չորս լեզուների՝ գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, լատիներեն, ազատորեն տիրապետող, արեւելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը (1809-1848) օրերից մի օր (ապրիլի 2-ին) տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել, իսկ հետո նրա զույգ կոշիկից մեկը գտել են Զանգու գետի ափին, եւ բնականաբար՝ այդտեղից պետք է հետեւություն անել, որ նա խեղդվել է գետում։ Երբ արդեն այնքան մեծացանք, որ ուսուցիչների ասածները կարող էինք նաեւ որպես անհերքելի ճշմարտություն չընդունել, սկսեցինք մտատանջվել՝ լավ, ասենք՝ խեղդվել է, բայց ախր էդ ինչ մի անծայրածիր ու հորդահոս գետ է էս մեր Զանգուն, որ այդպես էլ չգտնվեց մեր Լուսավորչի մարմինը։ Եվ բնական է, չէ՞, որ ինչքան շատ ես կասկածում, այնքան վարկածներն ավելանում են։ Օրինակ, ըստ Ակսել Բակունցի՝ Աբովյանը տնից դուրս է եկել ու ճամփա ընկել հեղափոխական շարժումների հորձանուտում հայտնված Եվրոպա, որ անպատճառ իր ներդրումն ունենա հեղափոխության գործում։ Ավետիք Իսահակյանի կարծիքով էլ՝ Աբովյանը տնից դուրս է եկել վերադառնալու նպատակով, բայց ցարական իշխանությունը ճանապարհին բռնել է նրան ու աքսորել Սիբիր։ Հնարավոր է. երեւի դրանց ականջով է ընկել, որ Աբովյանն այլեւս չի օրհնում «էն սհաթը»։ Ո՞նց կարող էր «Վերք Հայաստանի» վեպի հայրենապաշտ հեղինակն օրհնել էդ «սհաթը», եթե այդ տարիներին՝ ռուս-թուրքական պատերազմի պատճառով հայերի զանգվածային արտագաղթ էր սկսվել, եւ 90 հազարից ավելի նրա հայրենակիցները հարկադրված լքեցին Հայաստանը։ Դե, այդ շրջանի ցարական չինովնիկների հակահայկական քաղաքականության մասին էլ չասենք։ Ո՞վ չգիտի։ Իսկ ահա Աբովյանի մտերիմ ընկեր, պատմաբան Ռոստոմ Բեկ-Երզնկյանցի վարկածով՝ իր սիրելի ընկերը տնից դուրս է եկել, ու վերադարձի ճանապարհին միտքը ծռվել է, մտածել է՝ չգնա՞մ Հյուսիսային Կովկաս, ծառայության անցնեմ ռուսական բանակում եւ կռվեմ լեռնականների դեմ։ Մտածել է ու տեղնուտեղն իր մտածածն իրականացրել է՝ ուղիղ գնացել է Հյուսիսային Կովկաս ու ռուսական բանակի դրոշի տակ սկսել է կռվել էս լեռնականների դեմ։ Հաղթել է լեռնականներին, թե ոչ՝ նրա ընկեր Ռոստոմը սրա մասին խորհրդավոր լռում է։ Ոմանք էլ պնդում են, որ կենսասեր Աբովյանը տնից դուրս է եկել ու գնացել հայտնի չէ՝ ուր, եւ հայտնի չէ, թե ինչու՝ ինքնասպանություն է գործել։ Պատմողներ կան նաեւ, որ Աբովյանը մեկնել է... Բրազիլիա։ Թե ինչու հենց Բրազիլիա՝ չեն ասել մինչեւ հիմա, ու հույս էլ չկա, որ երբեւէ կասեն։ Պատմաբան Վարշամ Ավետյանի վարկածն ամենաուշագրավն է։ Ըստ նրա՝ Աբովյանին սպանել են երեւանաբնակ թուրքերը եւ հենց իրենց ձեռքով էլ թաղել են Նորքում։ Եվ սպանության պատճառն էլ «թուրքը թուրք է մնում»-ը չի եղել։ Պարզապես այս թուրքերից մեկը կասկածել է, որ իր կինը սիրային կապ ունի մեր գեղեցկատես ու ազատամիտ Խաչատուրի հետ, եւ խանդն արել է իր սեւ գործը։ Քանի դեռ Աբովյանի մահը թանձր վարագույրով պատված է, յուրաքանչյուր ոք կարող է այս վարկածներից մեկն ընտրել ու իր սրտի ուզածի չափ հավատալ, որ այդպես էլ եղել է։ Բայց, եթե վերհիշենք, թե երիտասարդության տարիներին քանի-քանի սիրային պատմությունների միջով է անցել մեր սիրելի սրտակերը, հնարավոր է՝ բոլորս cherchez la femme-ի վարկածին հակվենք։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Օսկար-2018» հոբելյանական 90-րդ  մրցանակաբաշխությունում «լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Ջրի կառուցվածքը» ֆիլմը՝ համր կնոջ և երկկենցաղ տղամարդու սիրո մասին պատկանող ֆանտաստիկ մելոդրաման: «Ջրի կառուցվածքը» ռեկորդակիր է դարձել նոմինացիաների թվով. ֆիլմը միանգամից հավակնել է 13 մրցանակի, արդյունքում՝ հաղթել է չորս անվանակարգում: Լավագույն դերասանուհի է ճանաչվել «Երեք վահանակ Էբինգի սահմանին, Միսսուրի նահանգ» ֆիլմի գլխավոր դերակատար Ֆրենսիս ՄաքՖորմանդը, իսկ «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Չերչիլի դերակատար Գարի Օլդմանը: Օտարալեզու ֆիլմերի անվանակարգում լավագույնն է ճանաչվել չիլիացի կինոռեժիսոր Սեբասիան Լելիոյի «Ֆանտաստիկ կինը», որում գլխավոր դերը կատարում է տրանսգենդեր Դանիելա Վեգան: Փոխանցում է BBC-ն:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հոկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկում է HighFest XI միջազգային թատերական փառատոնը: Կբացի փառատոնը «1927» թատերական ընկերության /Լոնդոն/  «The Animals and Children Took to the Streets»  ներկայացումը: Ինչպես այսօր մամլո ասուլիսի ժամանակ նշել է «1927»  թատրոնի դերասանուհի Լուիս Բարֆութը, ներկայացման մեջ արծարծվում է համամարդկային թեմատիկա, ինչն այն մոտ և հասկանալի է դարձնում յուրաքանչյուրին:  «Շատ հուզիչ է, երբ քո աշխատանքն ստիպում է մարդկանց զուգահեռներ անցկացնել սեփական կյանքի հետ»,- դերասանուհու խոսքերն է մեջբերում «Արմինֆո» գործակալությունը: HighFest XI միջազգային թատերական փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 1-12-ը: Արտամրցութային և հիմնական ծրագրերում կներկայացվի ավելի քան 50 ներկայացում: Մասնակիցների աշխարհագրությունը տպավորիչ է` թատրոններ Ճապոնիայից, Իտալիայից, Լիտվայից, Լատվիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Մեծ Բրիտանիայից, Արգենտինայից, Աֆրիկայից, Իրանից: Ինչ վերաբերում է հայկական թատրոններին, հիմնական ծրագրում ներառված են ՄԻՀՐ թատրոնը, ինչպես նաև Փոքր թատրոնը` իր  «Խելագարի հիշատակարանը»  նոր ներկայացմամբ: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ճապոնացիների գնահատականն է։ Նայդանի ստեղծագործությունները շատ հոգեհարազատ էին ճապոնական դասական գեղագիտությանը, գրում է ռուս գրող Դմիտրի Շեւարովը. «Ճապոնացիները մինչ օրս չեն մոռացել Նայդանին, շարունակում են բացիկներ հրատարակել նրա նկարներով»։ Ըստ Շեւարովի՝ Ռուսաստան այցելող ճապոնացիներն ամեն անգամ զարմանում են, որ Ռուշեւայի անվան ցուցասրահ-թանգարան չկա նրա հայրենիքում, եւ երիտասարդների մեծ մասը նույնիսկ չի լսել նրա անունը. «Բայց չէ՞ որ նա ձեր գեղանկարչության Մոցարտն է, - տարակուսում են՝ ուսերը թոթվելով, թե էս ինչքան շատ տաղանդներ ունեն ռուսները, որ նույնիսկ իրենց հանճարներին են մոռանում»։ Նայդանը ծնվել է (1952-1969) Ուլան Բատորում։ Մի օր մոսկվացի թատերական նկարիչ Նիկոլայ Ռուշեւին գործուղում են Մոնղոլիա։ Այստեղ նա սիրահարվում է տուվինյան բալետի առաջին պարուհի Նատալյա Աջիկմաային։ Ամուսնանում են եւ Նայդանի ծնվելուց մի քանի ամիս անց փոխադրվում Մոսկվա։ Հինգ տարեկանից նկարում էր ամեն օր։ 5-րդ դասարանում էր, երբ բացվեց առաջին անհատական ցուցահանդեսը։ Հինգ տարվա ընթացքում տարբեր երկրներում նրա ցուցահանդեսների թիվը հասնում է 15-ի, փողոցում նրան ճանաչում են, հարցազրույցներ են վերցնում, բայց Նայդանն «աստղային» հիվանդությամբ չի վարակվում։ Սովորական ուրախ-կատակասեր երեխա էր, հրաշամանուկին բնորոշ տարօրինակություններով աչքի չէր ընկնում, ինքնամփոփ չէր. դաս էր սովորում, հուզվում էր, եթե ցածր գնահատական էր ստանում, չառլսթոն էր պարում, սահում էր դահուկ-չմուշկներով։ Ու նկարում էր։ Եվ հենց նստում էր նկարելու, լռում էր ու լրջանում, այլոց անհայտ աշխարհում էր հայտնվում։ Ասում էր. «Ում նկարում եմ, նրանց կյանքն եմ վերապրում»։ Նկարչական կրթություն չի ստացել։ Թուղթն էր, մատիտը, Նայդանը եւ նրա անթիվ-անհամար գծանկարները։ Ծնողները պատմում են, որ երբեք նախապես ուրվագծեր չի արել, նկարել է միանգամից, առանց ռետինի միջամտության։ Չհավանած գծանկարը չի փորձել շտկել, դեն է նետել ու մաքուր թղթի վրա նորից է սկսել նկարել։ «Նախապես տեսնում եմ նրանց։ Նշմարվում են թղթի վրա ջրանիշերի նման, ես ընդամենը գծում եմ տեսածս», - ասում էր Նայդանը։ Երբ դեռ կարդալ չգիտեր, երեկոները հայրն էր իր դստրիկի համար հեքիաթներ կարդում։ Նայդանը լսում էր ու ընթացքում շարունակ նկարում էր հոր կարդացած հեքիաթի մոտիվներով։ Սալթան ցարի մասին Պուշկինի հեքիաթը լսելիս հասցնում է 36 պատկերազարդում անել։ Հին հունական առասպելներն էր սիրում նկարազարդել, «Փոքրիկ իշխանը»՝ դե զարմանալի չէ, 13-ում հասնում է «Եվգենի Օնեգին»-ին, հետո՝ «Պատերազմ եւ խաղաղություն»։ 15 տարեկան էր, երբ կարդաց «Վարպետն ու Մարգարիտան»։ Հայրը գրում է. «Նադյուշան հանկարծ կերպարանափոխվեց ու հասունացավ։ Իր բոլոր երազանքները եւ պատկերաշարերը դրեց մի կողմ, խնդրեց ինձ՝ Բուլգակովի մասին ինչ հնարավոր է գտնել եւ անմիջապես ու հափշտակված սկսեց ստեղծել իր կարապի երգը...»։ Նայդանը Միխայիլ Բուլգակովի այս վեպի առաջին պատկերազարդողն է։ Տարիներ անց Ելենա Նյուրենբերգ-Բուլգակովան՝ գրողի այրին, հրավիրում է Նայդանի հորը, թերթում է վաղամեռիկ աղջկա գծանկարները եւ ասում, որ ասպարեզում եղած պատկերազարդումներից լավագույնը Նայդանի ստեղծածն է։ «Աննա Կարենինա»-ն կարդալուց հետո նրա «ջրանիշերը» հուշում են՝ Աննան պետք է պարի, եւ Տոլստոյի այս գիրքը Նայդանի ձեռքի տակ բալետի պատկերազարդումներով է վերածնվում։ Ռոդիոն Շչեդրինը գրեթե պայծառատես աղջկա մահից մի քանի տարի հետո է գրում համանուն բալետը, եւ Նայդանն այդպես էլ չի տեսնում Մայա Պլիսեցկայայի պարը։ Մոր մայրենի լեզվով Նայդան նշանակում է «կապրի հավերժ»։ 12 հազարից ավելի գծանկարների հեղինակ է, վեց անգամ ավելի շատ՝ վեց անգամ ավելի երկար ապրած Կլոդ Մոնեի նկարներից։ Նրա մահից հետո աշխարհի տարբեր ծագերում մոտ 160 ցուցահանդես է բացվել։ Նրա անունով է կոչվում Կրթության կենտրոնը (նախկինում՝ դպրոց), որտեղ սովորել է։ 1982-ին հայտնաբերված մի փոքրիկ մոլորակ անվանակոչվել է Նայդան։ Կովկասում Նայդան Ռուշեւայի լեռնանցք կա։ Դրամատուրգ Աննա Ռոդիոնովան պիես է գրել (1973) նրա մասին՝ «Աղջնակ Նադյան»։ Չհասցրեց դպրոցն ավարտել։ Մարտի ութի նախօրյակին տղաներն իրենց համադասարանցի աղջիկների գրասեղաններին նվերներ են դնում։ Նայդանի սեղանի փաթեթն այդպես էլ չի բացվում։ Դեռ տեղյակ չէին, որ երբեւէ առողջական խնդիրներ չունեցած իրենց սիրելի համադասարանցին նախորդ օրն անսպասելի կորցրել է գիտակցությունը, եւ նրա կյանքի համար հինգ ժամ պայքարելուց հետո բժիշկները խոստովանել են, որ անզոր են։ 17 տարեկան էր։ Լիզա Ճաղարյան 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Եվրատեսիլ 2013» միջազգային մրցույթի`մարտի 2-ին կայանալիք Հայաստանի մասնակցի  երգի ազգային ընտրության հայտերի ընդունումն ավարտվել է:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 22-ին հրավիրված ասուլիսում Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանու Գոհար Գասպարյանը նշեց, որ հայտերի թիվը գերազանցել է 70-ը: «Հայտեր ենք ստացել Իսպանիայից, Բելգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Հայաստանից, սակայն ի տարբերություն արտերկրից ստացված երգերի` Հայաստանից ներկայացված երգերը որակապես ավելի լավն են: Արդյունքում ընտրվել  է մի քանի երգ, որոնք կձայնագրվեն եւ կներկայացվեն ազգային ընտրությանը»,- ասաց Գասպարյանը: Պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք ընտրված երգերի ցանկում  է նաեւ Հայաստանի մասնակից Գոռ Սուջյանի եւ «Դորիասն» ռոք խմբի ներկայացրած երգը, Գասպարյանը նշեց, որ մինչ ազգային ընտրության ավարտը նախապես ընտրված երգերի հեղինակների անունները գաղտնի են պահվելու: «Այս անգամ մենք որոշում ենք կայացրել չհրապարակել հեղինակների անունները, քանի որ հաճախ, լսելով երգի հեղինակի անունը, շատերը կարող են իրենց սիրած կոմպոզիտորի օգտին քվեարկել մեխանիկորեն: Մինչդեռ արդարացի կլինի, որ հեղինակների անունները հրապարակվեն ընտրության ավարտից հետո»,-ասաց նախագծի պատասխանատուն` ընդգծելով, որ այս կերպ ստեղծվել են հավասար պայմաններ բոլոր ստեղծագործությունների համար: Նրա խոսքով` մարտի 2-ին ազգային երգի ընտրության օրը սպասվում են բազմաթիվ անակնկալներ, այդ թվում «Եվրատեսիլ 2013»-ում Մալթայի ներկայացուցչի ելույթը: «Մանկական Եվրատեսիլ», «Պատանի պարողների Եվրատեսիլ» եւ «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթների ղեկավար Վլադիսլավ Յակովլեւը տեղեկացրեց, որ այս տարի փոփոխության կենթարկվի «Մանկական Եվրատեսիլ 2013»-ի ձեւաչափը:   «Հիմնական փոփոխություններն ավելի արտահայտված կլինեն 2014 թվականին, սակայն այս տարի եւս անցկացման ձեւաչափում որոշ փոփոխություններ կլինեն»,- ասաց Յակովլեւը: Նրա խոսքով` կվերանայվեն մրցույթի կանոնադրությունը, մասնավորապես մասնակիցների տարիքի, հյուրընկալող երկրի որոշման շուրջ: «Մանկական Եվրատեսիլ 2013»-ը տեղի կունենա Կիեւում նոյեմբերի 30-ին, իսկ «Եվրատեսիլ 2013»-ը` մայիսի 14-18-ը Շվեդիայի Մամլո քաղաքում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի «Ժան-Պոլ Էքզիստենցիալ սրճարանում» բացվել է լուսանկարիչ Գերման Ավագյանի «Ծանոթ դեմքերի քաղաք» ցուցահանդեսը, որին ներկայացված են 18 աշխատանքներ: 20 տարի առաջ լուսանկարիչը ներկայացրել էր նույն անունը կրող մեկ այլ ցուցահանդես: «Քաղաքի դեմքերը փոխվում են, շատերն այսօր չկան, դեմքեր էլ կան, որ 20 տարի առաջ դեռ չէին ծնվել: Հետաքրքիր էր տեսնել, որքան են փոխվել քաղաքն ու դեմքերը: Երևան, Նյու-Յորք, Փարիզ` քարտեզի վրա պատկերված կոնկրետ քաղաք չեմ պատկերացնում, ինձ ծանոթ դեմքերի քաղաքն իմ մեջ է», - Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է Գերման Ավագյանը: «Ծանոթ դեմքերի քաղաք» նախագիծը ներառում է մոտ 70 լուսանկար, որոնք ցուցահանդեսի տեսքով շուտով ամբողջությամբ կներկայացվեն: Սրճարանում բացված ցուցահանդեսի այցելուները կարող են տեսնել Օհան Դուրյանի, Արթուր Մեսչյանի, Արամ Ղարաբեկյանի, Ռուբեն Հախվերդյանի, Վազգեն Սարգսյանի, Կարպ Խաչվանքյանի, Միքայել Պողոսյանի և այլ հայտնի մարդկանց լուսանկարները: «Ցավալի է, բայց այսօր այս մարդկանցից շատերին չեն էլ ճանաչում: Այս ցուցահանդեսը մեր սերնդի հաղորդագրությունն է երիտասարդ սերնդին` պահպանեք, նրանք են մեր քաղաքի դեմքերը», - ասել է Գերման Ավագյանը: «Ոմանց ամսագրի, կամ թերթի համար եմ նկարել, մյուսներին պարզապես` ինձ համար: Ամեն սերունդ իր կուռքերն ունի: Ճիշտ չի լինի, որ սկսեմ քաղաքի երիտասարդ դեմքերը նկարել, թող նրանք լուսանկարեն իրենց ժամանակի կուռքերին, հերոսներին ու հաղորդագրություն ուղղարկեն մեր սերնդակիցներին:  Վստահ եմ, արժանի երիտասարդներ կգտնվեն», - հավելել է լուսանկարիչը:   «Ծանոթ դեմքերի քաղաք» ցուցահանդեսը կգործի մինչև 2015 թվականի հունվարի վերջ: Ծանոթ դեմքերի, նրանց ու մեր քաղաքի, Վազգեն Սարգսյանին ու մի շարք  մեծերին  լուսանկարելու  և այլ հարցերի շուրջ asekose.am-ը զրուցել է լուսանկարչի հետ: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից: Ո՞վ է այն ծանոթ դեմքը, ում առաջինն եք նկարել: -Առաջին նկարն արվել է 1987 թվականին, իսկ ծանոթ դեմքը Միքայել Պողոսյանն է: Նկարը թանկ է ոչ միայն նրանով, որ Միքայելն է, այլև նրանով, որ նա հենված է մի բանի, որը ներկայացնում է այդ օրվա, ամսվա քաղաքի կյանքը՝ մշակութային լանդշաֆտը: Տեսնում եք՝ գրված է, թե ինչ է սպասվելու  հայաստանցիներին. Գոհար Գասպարյան, Սվետլանա Նավասարդյան….Հետաքրքիրն այն է, որ երբ նկարը գտա՝ չէի հիշում, թե երբ էի նկարել: Տեսնեմ՝ պաստառին գրված է 1987 թվականի հոկտեմբերի 27… Ինչպիսի՞ն էր ծանոթ դեմքերի քաղաքն առաջ ու ինչպիսի՞ն է հիմա: -Ես էլ եմ ուզում հասկանալ: Առաջ «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի տեղում սրճարան կար, այնտեղ էին լինում Մհեր Մկրտչյանը, Հովհաննես Շիրազը և այլ մեծեր: Այն «հանճարի դարբնոց» էր... Ի՞նչ կուզեիք, որ այն ժամանակվա քաղաքից հիմա լիներ: -Մարդիկ, ովքեր հիմա չկան… Իսկ նրանց փոխարինողների չե՞ք տեսնում: Չէ, նրանց փոխարինել հնարավոր չէ: Բազում ծանոթ դեմքերի մեջ նկատեցի նաև սպարապետին: Նրան  հե՞շտ էր լուսանկարել: -Վազգեն Սարգսյանի հետ «Գարուն» ամսագրում և նույն սենյակում ենք աշխատել, իհարկե, հեշտ էր: Մարդուն լուսանկարի միջոցով  ճիշտ  ներկայացնելու համար արդյո՞ք կարևոր է նրան ճանաչելը, ծանոթ լինելը… -1999 թվականին մրցույթ կար՝  «Արտ միլլենլիում», որին մասնակցելու համար որոշեցի մարդկանց նկարել: Ես ու ընկերս ցուցակ կազմեցինք, որտեղ հայտնվեցին մարդիկ, որոնց ծանոթ չէինք:  Նրանցից էր, օրինակ դիրիժոր, Հայաստանի ազգային կամերային նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը, որի մասին շատ քիչ բան  գիտեինք: Հարց ու փորձ արեցինք և պարզվեց, որ իմ ծանոթներից մեկը նրա մենեջերն է: Զանգեցի, տեղեկացրեցի, որ ցանկանում եմ նկարել նրան: Արամից շատ հետաքրքիր պատասխան ստացա: Ասաց՝ ուզում եմ իմանալ, թե դու ով ես, նկարներդ տուր՝ նայեմ: Ալբոմ ուղարկեցի, մեկ էլ կանչեց, շատ լավ դիմավորեց և զրույցի ժամանակ ասաց, որ իր պապն էլ է լուսանկարիչ եղել ու թույլ տվեց, որ իրեն նկարեմ: Ասել է, թե ես իրեն չգիտեի, բայց ստացվեց նկարել: Տեսնում եմ, որ շատ լավ լուսանկարչական ապարատ ունեք հիմա, իսկ այն տարիներին, խոսքը 80-ական թվականների մասին է, շատ բարդ է եղել: Ինչպե՞ս եք ձեռք բերել Ձեր առաջին լուսանկարչական ապարատը և ո՞րն է եղել առաջին լուսանկարը: -Այն ժամանակ լուսանկարչական ապարատը շատ թանկ էր, երբեք չէի կարող ինձ նման ճոխություն թույլ տալ ու գնել: Սովետական «զիբիլ» լուսանկարչական ապարատ ունեի: Հիշում եմ՝ պարտքով գումար վերցեցի ու գնեցի: Երազում էլ չէի կարող տեսնել, որ հետագայում ճապոնական լուսանկարչական ապարատ եմ ունենալու: Ամեն առավոտ արթնանում եմ, նայում դրան ու ասում եմ՝ ո՞ւր էիր այդքան ժամանակ: Իսկ ամենաառաջին լուսանկարը 1975 թվականին է եղել: Նկարել եմ հարզատներիս երեխաներին, իսկ հետո՝ 1987, 1988 թթ., բնություն եմ նկարել: Ի դեպ, ավելի հեշտ է բնություն նկարե՞լ, թե՝ մարդկանց: -Բնություն շատ դժվար է նկարել, դրա համար լուսանկարիչը պետք է գնա, վրան խփի ու ժամերով, օրերով սպասի: Հայաստանն այսօր լավ չի նկարվել: Գրքերում սիրողական մակարդակի նկարներ են: Վերջին 4-5 տարվա մեջ «Նորավանք»-ի բախտը բերել է, որովհետև տեր Սահակը սիրում է լուսանկարել  ու օրը 24 ժամ այնտեղ է և կարողանում է հարմար պահը «բռնել»:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Շվեդիայի Մալմյո քաղաքում անցկացվող «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խումբը անցել է եզրափակիչ: Հիշեցնենք, որ սա երկրորդ կիսաեզրափակիչն է, Հայաստանից բացի՝ եզրափակչում են հայտնվել նաև Հունգարիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան, Իսլանդիան, Ֆինլանդիան, Մալթան և Հունաստանը: Լավագույնը ճանաչվելու համար կմրցեն 26 երկրների ներկայացուցիչներ: «Եվրատեսիլի» հիմնադիր երկրներ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան ու նախորդ տարվա հաղթող Շվեդիան արդեն իսկ եզրափակչում են: «Եվրատեսիլ 2013» եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երկուշաբթի՝ սեպտեմբերի  24-ին, Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ մտադիր են բոյկոտել «Օսկար» մրցանակաբաշխությունը՝ հակաիսլամական «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Ինչպես հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի նախարար Մոհամեդ Հոսեյնին՝ Իրանը կհարժարվի Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը մասնակցելուց՝ ի նշան բողոքի՝ ընդդեմ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի, ինչպես նաև այն բանի, որ «Օսկարի» կազմակերպիչները հրապարակավ հանդես չեն եկել այդ սկանդալային ֆիլմի դեմ: Հոսեյնին նաև կոչ արեց մյուս բոլոր մահմեդական պետություններին հետևելու Թեհրանի օրինակին: Ինչպես նշում է Reuters-ը, չնայած Իրանում գրաքննության առկայությանը՝ այդ երկրի կինո արտադրանքը տասնյակ տարիներ ի վեր լայն ճանաչում ունի ողջ աշխարհում և բարձր է գնահատվում կինոքննադատների կողմից: «Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխության ժամանակ ՝2012 թ. փետրվարին, Ասհար Ֆարհադիի «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» կինոժապավենն արժանացավ օտարալեզու լավագույն ֆիլմի համար նախատեսված մրցանակին: «Մահմեդականների անմեղությունը» սիրողական ֆիլմը, որը բացասական լույսի ներքո է ներկայացնում Մուհամեդ մարգարեին, լայն ճանաչում ստացավ այս տարվա սեպտեմբերի սկզբին: Կինոժապավենը մահմեդականներով բնակեցված երկրներում զանգվածային հակաամերիկյան ցույցերի և ամերիկայն դեսպանատների վրա հարձակումների պատճառ դարձավ, որոնք  մի շարք դեպքերում ավարտվեցին մարդկային զոհերով: Լուսանկարում՝ կադր «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմից
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է արցախահայերի ծառապաշտությանը վերաբերող իր հուշերին՝ ներկայացնելով արխիվային լուսանկարներ: «Լավ կլինի, որ այս՝ շատ հին արմատներ ունեցող երևույթը, որ արտահայտված է բնության հանդեպ կեցվածքում, շարունակի հարատևել, քանզի միայն դրական է, երբ մարդ, թեկուզ սուրբ համարելու պատճառով, ուղղակի փայփայում է իր հայրենի բնությունը»,- ասում է Կարապետյանը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորություն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի ուսանել ԱՄՆ-ի ավագ դպրոցներում և ապրել ամերիկյան հյուրընկալող կազմակերպություններում: FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից և իրականացվում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի Կրթական և մշակութային գործերի (ԿՄԳ) բաժնի կողմից: Ծրագրի նպատակն է ԱՊՀ երկրների աշակերտներին հնարավորություն ընձեռել ապրելու ժողովրդավարական հասարակության մեջ և ըմբռնելու նրանց արժեքները, ինչպես նաև ամուր կապեր ստեղծել Եվրասիայի և Ամերիկայի ժողովուրդների միջև: Դիմորդները քննություններ են հանձնում և ընտրվում բաց և արժանիքների վրա հիմնված երեք փուլից բաղկացած մրցույթի միջոցով:  Ովքե՞ր կարող են դիմել ծրագրին  2013թ. սեպտեմբերին ՖԼԵՔՍ ծրագրին դիմելու համար 2014-2015 ուսումնական տարվա մրցույթի դիմորդները պետք է - դիմելու պահին սովորեն 9-րդ, 10-րդ, 11-րդ կամ 12-րդ* դասարաններում և - միաժամանակ ծնված լինեն 1996 թ.-ի մարտի 15-ից 1999 թ.-ի հուլիսի 15-նընկած ժամանակահատվածում - ունենան լավ կամ գերազանց առաջադիմություն ունենան անգլերենի իմացություն - համապատասխանեն ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին - լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բավարարեն ՀՀ անձնագիր ստանալու պահանջներին: Հաշմանդամ երեխաները պետք է ծնված լինեն 1996 թվականի մարտի 1-ից 1999 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում սովորեն 8-րդ, 9-րդ, 10-րդ , 11-րդ կամ 12-րդ դասարաններում Մրցույթի ժամանակացույց Սեպտեմբերի 09, 09:00, Հրազդան, թիվ 13 դպրոց, Կենտրոն թաղամաս Սեպտեմբերի 09, 09:30, Իջևան, թիվ 4 դպրոց, Նալբանդյան փ. 1 Սեպտեմբերի 10, 09:00, Վանաձոր, թիվ 2 դպրոց, Հերացի փ. 17 Սեպտեմբերի 10, 09:30, Մարտունի, թիվ 1 դպրոց, Կոմիտասի փ. 25 Սեպտեմբերի 10, 16:00, Եղեգնաձոր, Երիտ.  կենտրոն, Մոմիկի փ.1 Սեպտեմբերի 11, 14:00, Սիսիան, թիվ 3 դպրոց, Միասնիկյան փ. Սեպտեմբերի 11,10:00, հաշմանդամ երեխաների համար, Երևան Ամերիկյան խորհուրդների գրասենյակ, Ամիրյան փ. 4/7, V հարկ Սեպտեմբերի 12, 09:00. Թալին, Թալինի ավագ դպրոց, Գորկու փ. 13 Սեպտեմբերի 12, 09:00, Գորիս, Կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղ, Գուսան Աշոտ փ. 32 Սեպտեմբերի 13, 09:00, Գյումրի, թիվ 20 դպրոց, Թետչերի փ. 1 Սեպտեմբերի 13, 09:00, Կապան, թիվ 2 դպրոց, Մ. Ստեփանյան փ. 5 Սեպտեմբերի 16, 09:30-3:00, Երևան և հարակից մարզեր, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, թիվ 108 լսարան,Թումանյան փ. 42 Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Ամերիկյան Խորհուրդների գրասենյակ: Հասցե` Իմպերիում Պլազա բիզնես կենտրոն Ամիրյան փողոց 4/7 V հարկ Երևան 0010 Հայաստան Հեռ. (374 10) 54 40 15, 54 40 12, 56 00 45 Էլ. փոստ[email protected] www.americancouncils.am -- Arpine Mazhinyan Administrative Intern American Councils for International Education 4/7 Amiryan Street, 0010 Yerevan, Armenia
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Առաջին քայլն արած մարդն արդեն իսկ բացառիկ է: Շարժվելու, զգալու, տեսնելու և արտահայտվելու ունակությունը ձեռք բերելով՝ մի կիսասիրուն օր հասկանում ես, որ և՛ հիմա, և՛ մանավանդ քեզնից առաջ շարժվող իրականության մեջ եղել են բազմաթիվ զգացող, տեսնող ու արտահայտվող մարդիկ: Զարմանալի փաստ: Ուսումնասիրելով անցած-գնացած, բայց չմոռացված բացառիկներին, նրանց վեկտորային թռիչքին զուգահեռ՝ հանկարծ նկատում ես վերջիններիս ուղղահայաց անկումը: Մեծամտություն, գոռոզություն, իրականությունից կտրված լինելու զգացողություն, մի խոսքով՝ համարյա ամպերին հասնող ոտքեր: Ու... չրմփոց՝ հանրային «ունիտազի» մեջ: Բայց էս ամենը կատարվել է ուրիշի՝ Մակեդոնացու, Լյուդովիկոս տասնչորսերորդի, Ջոն Լենոնի հետ, իսկ դու բացառիկ, որևէ մեկին չկրկնող տեսակ ես: Քեզ հետ երբեք չի կատարվի այն, ինչ եղավ ուրիշների, ուրիշների, ուրիշների հետ, իսկ դո՞ւ... Քեզ, միմիայն քեզ հետ, քեզ, քեզ, քեզ, մեկ էլ հոպ՝ հանրային «ունիտազի» մեջ տեսնում, զգում ես, որ ոտքերիդ ամպային հետքերից մենակ ճանճերն են մնացել... «Դեռ 2200 տարի առաջ Անտիկ դարաշրջանի փիլիսոփա Արիստոն Քիոսացին նկատել է, որ մեծամտության ախտից կարելի է բուժվել, եթե մի քիչ խորհես այն մասին, թե ինչ է երջանկությունը կամ բախտը, քանի որ երջանկությունը, ինչպես և բախտը, անկանխատեսելի են և հարափոփոխ...»: «Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված Արի Տուրունենի «Ինչ է, չգիտե՞ք՝ ես ով եմ. գոռոզամտության պատմություն» գիրքը՝ ֆիններենից Սվետլանա Հագերտի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
iLur.am-ը ներկայացնում է «Օսկարին ընդառաջ» խորագրի վերջին նյութը: Հոդվածաշարում նկարագրել ենք այն ֆիլմերը, որոնք, մասնակցում են ամերիկյան կինոակադեմիայի տարեկան մրցանակաբաշխությանը, կամ արդեն մասնակցել են ընթացիկ կինոտարվա նշանավոր այլ իրադարձությունների, կամ, հեղինակի համոզմամբ, արժանի էին ուշադրության, բայց ինչ-ինչ պատճառներով չեն հայտնվել «Օսկարի» շորթ-լիստում:  Խորագրի նախորդ նյութերը այստեղ  այստեղ,  այստեղ,այստեղ, այստեղ , այստեղ եւ այստեղ: Ռեժիսոր՝ Քրիստոֆեր Նոլան Դերերում՝ Ֆինն ՈՒայթհեդ, Թոմ Հարդի, Հարիի Սթայլզ, Քիլիան Մըրֆի, Քեննեթ Բրանա, Մարկ Ռայլընս: Սուպեր հերոսները կը մեռնին ամրան (Սփոյլեր՝ ոչ) Երկնքի, ցամաքի ու ծովի շրջափակման մեջ՝ հևացող սպասում, ուր տարրալուծվում է մարդու փրկության պատմությունը: Խիստ ժամանակին ու տեղին՝ հավերժ արդիական հարցադրումներ ու շնչառություն՝ Քրիստոֆեր Նոլանի մոնումենտալ այս երկում, որ դիտակետում անցյալի հետապնդող իրականությունն է՝ առկախված ներկայում՝ երերուն ու հեքիաթի նման տխուր: Ելքի անդուլ որոնումներ. երկինք, ավազուտ, ծով, ու ամբարտակին՝ հարյուր հազարավոր սրտեր՝ անպատրաստ Հետպատերազմ կյանքում կրելու կեցության խաղաղ հարկադրանքը. երբ փրկությունը բնազդ է՝ առանց ձևերի ու միջոցների արժանապատվության, իսկ գինը՝ ապագայի բեռ: Արդեն գիտենք՝ պատումի վերջում բացվող օրն է, որ աչքերում ու ենթամաշկում տարածվում է տաք ու ապահով հոգնածության պես: Ձոն խաղաղությանը, ուր նահանջը առանց երգի է, հերոսությունը՝ առանց տիտղոսի, պատված՝ օգնության հապաղման դողով, տագնապի համակումը՝ համատարած, անհուն, լուռ կապույտում: Նոլանի՝ անհատի էքզիստենցիալ վարքաբանության մասին հետազոտությունը, հայտնի պատերազմի համատեքստում ու տարիների հեռվից, նույնքան հրատապ վիրաբուժություն է, որքան նրա հերոսների հանդուգն ձեռնարկումը՝ փրկվելու ամենակուլ խառնարանում: Օպտիկայում՝ մարտիկների մրցավազքն է (շտապելուց  հնչյունները չեն դիպչում գետնին), եղբայրական սիրո նույնասեռ աշխարհը, չտարորոշվող գորովանքը ու իրավիճակը: Ու տունը, տունը, տունը: - մոռացված հերոսի փակ աչքերում, ճողփյունի ընդմիջումներում, նավարկող մարմինների ու փրկօղակների եզրագծերում, խիզախումի ու կասկածի հերթագայության դադարներում: Անհատի, Փրկության ու Ճանապարհի մասին Նոլանի ասքը հաղթանակի ու հավատի գոյաբանություն է՝ որպես ընտրության յուրօրինակ նարատիվ: Խաղաղություն ամենեցուն: Խաղաղություն՝ ներսը և դուրսը: Քայլով մարշ:   Ժանրը՝ ազգ-բանակ Նշանաբանը՝ Խաղաղություն հիմա Imdb գնահատականը՝ 8.0 Իմ հոտառությամբ՝ 8.5 Նայելու ժամանակը՝ լրջանալու պահին Ու՞մ համար՝  խաղարարների ու ռազմահայրենասերների Կադրում՝ Իրենց հայրենականը Գունանկարը՝ небомореоблака Արտապատկերը՝ Գեռնիկա Պաթոսը՝ չափի մեջ Վերջաբանը-Ցտեսություն, ծիտ Անվանակարգը՝ Լավագույն ֆիլմ Հաղթելու հավանականությունը՝ բարձր (իմ նախընտրելին)   Լեւոն Գայլ Ավետիսյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Բրիտանացի դերասան Հյու Լորին, որը համաշխարհային հռչակ ձեռք բերեց որպես «Դոկտոր Հաուս» սերիալի գլխավոր դերակատար, հայտարարել է, որ մտադիր է լրիվ դադարեցնել դերասանական կարիերան և անցնել երաժշտության. վերջին ժամանակներս Լորին մեծ հաջողությամբ հանդես է գալիս համերգներով՝ որպես բլյուզ կատարող: Լորիի վերջին՝ թվով երկրորդ երաժշտական «Didn’t it rain» ալբոմը սպառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով: Ըստ նրա՝ «կենդանի» կատարումը երաժշտական բեմում ավելի է գրավում իրեն, քան  նկարահանման հրապարակը: Լորին նաև պատմել է BBC ռադիոկայանի երկրորդ ալիքով  սփռվող իր նոր նախագծի մասին, որտեղ նա իր Copper Bottom Band խմբի հետ ամեն օր բլյուզ է նվագում և սիրված բլյուզների ձայնագրություններ դնում: Հյու Լորին, սակայն, նշել է, որ առայժմ ամբողջությամբ չի թողնի դերասանական աշխատանքը, մասնավորապես՝ պետք է ավարտին հասցնի «Երկիրը վաղը» (Tomorrowland) գիտաֆանտաստիկ ֆիլմի աշխատանքները, որտեղ ինքը խաղում է գլխավոր բացասական հերոսի դերը: Վերջին նկարահանումները տեղի են ունենալու 2014 թ. հունվարին, փոխանցում է BBC-ն: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վիլյամ Սարոյանի չորս պատմությունները միավորվել են ռեժիսոր Մարինե Զաքարյանի «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմում, որը մեծանուն գրողի 105-ամյակին ընդառաջ կհանձնվի հասարակության դատին: «Ամբողջ աշխարհը և բուն իսկ դրախտը», «Մաղադանոսի այգին», «Փասիանի որսորդը», «Ծննդյան տոներից երեք օր հետո» պատմվածքները բավականին փոփոխվել են՝ հարմարեցվելով ֆիլմին, սակայն պահպանվել  է դրանցից յուրաքանչյուրի սյուժետային գիծը: «Մեք սկսել ենք նկարահանել ֆիլմը ցանկություն ու երազանք ունենալով, որ այն պատրաստ կլինի Սարոյանի 105-ամյակին՝ օգոստոսի 31-ին: Եթե ամեն ինչ լավ դասավորվի, հուսով եմ կհասցնենք»,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Մարինե Զաքարյանը: «Կիսալուսնի ծովածոցը» երազանքների այն իդեալական քաղաքն է, որը ժամանակից և տարածությունից դուրս  է. «Վայրերը հայկական անուններ ունեն, սակայն դա Հայաստան չէ, դա որևէ տեղ չէ: Դա Կիսալուսնի ծովածոցն է»: Թեև պատմություններն առանձին  են, չորսն էլ իրար լրացնում են և մի գաղափարի ծառայում: Պատմությունը սկսում են հայր և որդի, ովքեր գնում են գտնելու ճիշտ մարդկանցով ապրող մի վայր, որտեղ ապրելով իրենք էլ կսկսեն ճիշտ ապրել: Հաջորդ  երեք պատմություններում երևում են  այդ մարդիկ: Ֆիլմի վերջում տեսնում ենք, որ այդ մարդկանց ապրած ճիշտ կյանքն անդրադարձել է նաև առաջին պատմության հերոսների վրա և իրենք էլ են ճիշտ քայլեր անում: Այս ամենի շարժիչ ուժը երեխաներն են: Ամենափոքր հերոսը հինգ տարեկան է: Ֆիլմում նկարահանվել են 5-14 տարեկան երեխաներ ու պատանիներ: Նրանց ծնողներին և նրանց հետ առնչվող հերոսներին մարմնավորել են Կարեն Ջանիբեկյանը, Սոս Ջանիբեկյանը, Աշոտ Ադամյանը, Նարինե Գրիգորյանը, Արայիկ Սարգսյանը  և այլք: «Ըստ մեր չափորոշիչների ամենալավ ու անկեղծ դերասաններին ենք ընդգրկել»,- ասաց ֆիլմի ռեժիսորը: Սյուժեում դերասանները կրկնվում են, նրանք մի ֆիլմում կարող են էպիզոդիկ դեր խաղալ, մյուսում՝ գլխավոր հերոսին մարմնավորել: Օրինակ Սոս  Ջանիբեկյանն աշնան պատմության մեջ հոր՝ Կարեն Ջանիբեկյանի հետ է խաղում:  Ֆիլմում ևս նրանք հայր և որդի են. Կարեն Ջանիբեկայնի դերակատարն աշխատում է բենզալցակայանում, իսկ որդին՝ Սոսի դերակատարը, բարմեն է, ով աշխատանքից հետո  պարբերաբար գնում է հոր մոտ, օգնում նրան, մթերք տանում և վերադառնում քաղաք: Նրա կերպարը զարգանում է  ձմռան պատմության մեջ, որի գլխավոր հերոսը նույն բարմենն է: Գարնան պատմության մեջ էլ Կարեն Ջանիբեկյանն է առանձին հանդես գալիս:  Ի դեպ, ֆիլմը սկսվում է գարնան պատմությամբ, որը վերջինն է նկարահանվելու: Ստեղծագործական կազմն այժմ սպասում գարնան գալստին: Այժմ  ստեղծագործական կազմը փորձում է ընտրել ֆիլմի երաժշտությունը. «Բավականին բարդ է: Ուզում ենք այնպիսի երաժշտություն լինի, որը համահունչ է և՛ Սարոյանի խոսքին, և՛ մեր պատկերաշարին: Պարզ, մաքուր և բնական երաժշտություն ենք ոււզում»: «Կիսալուսնի ծովածոցի» պրոդյուսերը Հովհաննես Գալստյանն է: Նկարահանումները նախատեսում են ավարտել ապրիլի 15-20-ը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր նշանավոր ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է: Վարպետն այսօր դառնում է 89 տարեկան: Այս առիթով ներկայացնում ենք Ազնավուրի՝ դեռ 2011 թվականին տված  հարցազրույցը «Նուվել դ՛Արմենի» պարբերականին: «Նովել դ’Արմենի» ամսագիր («Nouvelles d’Arménie Magazine» (NAM)  — Դուք նոր ընկերներ ձեռք չբերեցիք «Vivement dimanche»-ին տված Ձեր հայտարարություններով:   Շառլ Ազնավուր — Ես արդեն սկսել եմ զզվել այս ամենից: Մենք երբեք չենք շահի գործը: Մեր թշնամիները սպասում են, որ բոլոր նրանք, ովքեր դեռ հիշողության ունեն, մահանան, եւ այսպիսով կարողանան խնդրից դուրս գալ: Ո՞ր երկիրն է պաշտպանում հայ դատը: Ոչ մեկը: Ֆրանսիան ճանաչեց այն, ինչ պետք է ճանաչեր, ոչ ավելին: Ոչ մի երկիր մեզ ընդառաջ չի գալու, երբեք: Ավելին,  արաբները, որոնք հեղափոխություն են անում, երազում են ունենալ քեմալական նմուշի կառավարություն: Դա ջուր է լցնում թուրքական ջրաղացին, նրանք գնալով հարստանում եւ էլ ավելի մեծ դիրքեր են գրավում: Նրանք արդեն մեծ քսանյակի անդամ են եւ այլեւս անգամ ջանք չեն գործադրում Եվրամիություն մուտք գործելու համար: Այս ո՞ւր ենք գնում: Եվ այդ ընթացքում Հայաստանը տառապում է. ամեն օր, օր-օրի Հայաստանը դատարկվում է: Շատ չի անցնի, երբ Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի… Ո՞ւ մ է դա ձեռնտու: Ընդամենը երեք մեծահարուստ ավազակի՞, երեք մաֆիոզի՞: Իսկ հարյուր հազարավոր խեղճ մարդիկ ցրված աշխարհով մեկ… Այս ամենն ինձ մտահոգում է եւ անհանգստացնում: Եվ այսքանից հետո ոմանք դեռ մնում են կենտրոնացած «ցեղասպանություն» բառի վրա՞, որը Թուրքիան վիճարկում է: Ես ցանկանում եմ հարցս ուղղել թուրքերին. եթե դա ցեղասպանություն չէ, ապա ինչպե՞ս կանվանեք մի ողջ ժողովրդի ոչնչացում: Ինչպե՞ս եք դուք ինքներդ ձեր մեջ դա անվանել տարիներ շարունակ: Ի՞նչ բառով է Աթաթուրքը որակել կատարվածը: Դա եմ ցանկանում իմանալ՝ ինչպե՞ս են դա անվանել  «ցեղասպանություն» բառը հորինելուց առաջ: «Կոտորա՞ծ: Հայերի ջա՞րդ» :  Այսպիսով, եթե դուք չեք ցանկանում օգտագործել «ցեղասպանություն» բառը, խոստովանեք գոնե, որ դա կոտորած է: Երբ կհասնենք դրան, մեծ քայլ արած կլինենք: Հայաստանը լուրջ վտանգի մեջ է, իսկ մարդիկ կենտրոնանում են միայն «ցեղասպանություն» բառի վրա: Ես չեմ հասկանում՝ ինչո՞վ է դա օգնելու երկրի առաջընթացին: Ո՞ւր է մեզ տանում այդ տրամաբանությունը: Բոլոր նրանք, ովքեր ինձ քննադատում են նման մտքեր արտահայտելու համար, որտե՞ղ են նրանք: Ի՞նչ են նրանք անում Հայաստանին օգնելու համար: Ո՞ր պահին են նրանք գումար ուղարկում: Եվ դեռ ցանկանում են ինձ դասե՞ր տալ: Այդ ես պետք է նրանց դաս տամ: Ես այդ մասին խոսել եմ ամերիկահայ մի իրավաբանի հետ, որն ունի 300 մասնագետից բաղկացած փաստաբանական գրասենյակ: Նա մյուսների պես էր մտածում: Բայց երբ ես նրան բացատրեցի իմ տեսակետը, նա համաձայնեց ինձ հետ: Ես քաղաքական գործիչ չեմ, ես քաղաքականությունից շատ բան չեմ հասկանում, բայց մի բան ես հաստատ գիտեմ՝ մենք ունենք մի դժբախտ երկրի փոքր կտոր, որը երկրորդ անգամ է մահանում: Իսկ մարդիկ դեռ տերմիններից են խոսում…   NAM — Այնուամենայնիվ Դուք Ձեզ շատ ակտիվ դրսեւորեցիք այդ խնդրի քննարկման հարցում, մասնավորապես պաշտպանելով Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման հարցը ֆրանսիական Սենատի առջեւ:  Դուք խոսեցիք Սենատի առաջ…   Շ. Ազնավուր — Ի՞նչ օգուտ:   NAM — Դուք մասնակցել եք ցույցերին…   Շ. Ազնավուր — Ի՞նչ օգուտ:   NAM — Դուք հոդվածներ եք տպագրել թերթերում…   Շ. Ազնավուր  — Ի՞նչ օգուտ: Դա մեզ ինչի՞ հանգեցրեց, ի՞նչ տվեց : Եթե մետրերով չափենք իրերի իրական վիճակը եւ սկսենք Ա կետից, քանի՞ միլիմետր ենք առաջ շարժվել: ԶՐՈ:   NAM — Դուք իսկապե՞ս կարծում եք, որ առաջ չենք շարժվել:   Շ. Ազնավուր  — Չենք շարժվել եւ չենք շարժվելու: Երբեք: Ինձ պարբերաբար հրավիրում են Թուրքիա: Նույնիսկ Թուրքիայի արտգործնախարարն ինձ հրավիրեց անցկացնել արձակուրդս իր տանը : Ուրեմն եկեք պայմանավորվենք եւ որոշենք, թե ինչ պետք է  նրանցից պահանջենք: Բայց մենք չպետք է քաղաքական խաղ խաղանք՝ այս կամ այն կողմի շահերը պաշտպանելով: Ինչ վերաբերում է ինձ, ապա այն հարցը, թե ով է լինելու ՀՀ հաջորդ նախագահը, ինձ բացարձակապես չի հուզում: Ես միայն մի բան եմ ցանկանում, որ սահմանները բացվեն, եւ այս երկիրը կարողանա մի փոքր շունչ քաշել:   NAM — Դրանով Դուք աշխարհի՞ն եք դիմում: Շ. Ազնավուր - Այո: Ես միշտ լավն եմ խոսում թուրքերի մասին: Ես կարծում եմ, որ նրանք հետաքրքիր ժողովուրդ են: Չկա ոչ մի թուրքաբնակ հայ, որ ասի, որ չի սիրում թուրքերին: Հնարավոր է, որ դուր չգա նրանց վերաբերմունքը, նրանց քաղաքականությունը, բայց ո՛չ ժողովուրդը՝ որպես այդպիսին: Իմ նպատակն է խթանել առաջընթացը:   NAM — Այնուամենայնիվ Դուք հիասթափված չե՞ք 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների խախտումից:   Շ. Ազնավուր  — Դրանք  մի երեկո ստորագրվեցին, հաջորդ օրն արժեզրկվեցին: Ես հիասթափված չէի, քանի որ գիտեի, որ ամեն ինչ հենց այդպես է լինելու: Ինչո՞ւ: Որովհետեւ թուրքերի հետ ոչ մի պայմանագիր երբեւէ չի վավերացվել: Միշտ լինում է մի այնպիսի պահ, երբ նրանք ետ են կանգնում, եւ այլեւս ոչինչ հնարավոր չէ անել: Նրանց ներկայիս ռազմավարական դիրքը նպաստում է այդ տենդենցին: Նրանք իրենց ուժեղ են զգում եւ, հետեւաբար, ավելի ու ավելի քիչ են հակված զիջումների:  Այսպիսով, ի՞նչ անենք: Ես անձամբ կողմ եմ ոչինչ չանելուն: Բայց ինձ վրա այլեւս հույս մի դրեք… ամենեւին: Ես զզվել եմ: Ես չեմ ուզում անիմաստ ջանք թափել:  Թուրքերն այն ժողովուրդն են, որոնց միշտ քարոզել են կեղծ ճշմարտություններ: Նրանց սուտ բաներ են սովորեցրել: Ուրեմն սկսենք նրանց այդ թյուր տեղեկություններից եւ նրանց հակառակը սովորեցնենք:   NAM - Պետք է բավականաչափ խելացի լինել երկու կողմերի համա՞ր էլ:   Շ. Ազնավուր  - Պարզապես խելացի: Գործել է պետք: Նախաձեռնությունը սեփական ձեռքը վերցնել:  Իմ հերթին ես Ձեզ մի հարց տամ. արդեն որքա՞ն ժամանակ է, որ թուրքերը մեր տարածքներում են ապրում: Ես չեմ խոսում այն ամենի մասին, ինչ կատարվել է դրանից հետո… միայն առաջ:   NAM — Դարեր: Մոտավորապես հազար տարի…   Շ. Ազնավուր  - Գերմանացիներն այլեւս չեն պահանջում Էլզաս-Լոթարինգիան,  իսկ մենք (ֆրանսիացիներս) էլ չենք հիշում Ռուռը: Պետք է խելացի լինել եւ հասկանալ իրերի իրական կողմը: Ես ավելի հեռու եմ գնում: Նույնիսկ եթե նրանք մեզ վերադարձնեն այդ տարածքները, ո՞վ է գնալու այդտեղ ապրի: Ոչ ոք: Խելամիտ լինենք: Հաշվարկենք ամեն ինչ:   NAM — Բայց Դուք չե՞ք կարծում, որ հայկական իշխանությունները քաջատեղյակ են իրավիճակին եւ լավ գիտեն, թե ինչ են անում:   Շ. Ազնավուր - Ես չգիտեմ: Հաջորդ անգամ կխոսեմ այդ մասին նրանց հետ: Ես չեմ ցանկանում որեւէ քայլ անել առանց նրանց կարծիքը հաշվի առնելու: Բայց կարծում եմ՝ նրանց համար առաջնայինը սահմանների բացումն է: Դրսում բառերի պատերազմ է, իսկ ներսում մարդիկ տառապում են:   NAM — Ներեցեք ինձ, բայց չե՞ք կարծում, որ հայերի արտագաղթի հիմնական պատճառը պարզապես գոյություն ունեցող համակարգն է, որը հույս չի ներշնչում ժողովրդին : Եվ սա դեռ առանց հաշվի առնելու ղարաբաղյան հարցը: Այս հարցո՞ւմ էլ պետք է զիջումների գնալ:   Շ. Ազնավուր - Իհարկե: Ոչինչ չի արվում մարդկանց օգնելու համար: Ընդհակառակը: Ես մաֆիոզական պատմություններ գիտեմ, որոնք անտանելի են: Մարդիկ այն վիճակի են հասել, որ գյուղացիները սովամահ են լինում սեփական հողի վրա: Մաֆիայի այդ ներկայացուցիչներին պետք է գնդակահարել: Ուրիշ ճար չկա: Դուք ցանկանում եք մաֆիո՞զ լինել. գնացեք եւ ուրիշ երկրում մաֆիա ստեղծեք: Շատ երկրներ կան, որոնք ձեզ կընդունեն: Բայց մի ստեղծեք մաֆիա ձեր տանը, ձեր սեփական ժողովրդի գլխին:   NAM: Բայց հայկական հարցի վերաբերյալ ո՞րն է ձեր տեանկյունը :   Շ. Ազնավուր : Ես համաձայնություն եմ ուզում : Ես ցանկանում եմ, որ թուրքերը ճանաչեն տեղի ունեցածը : Բայց ես թքած ունեմ « ցեղասպանություն » բառի վրա : Ի՞նչ կտա մեզ, եթե նրանք օգտագործեն այդ բառը : Թող ճանաչեն կոտորածը : Ժամանակին հենց դա էին ասում : Բոլորը խոսում էին կոտորածից… Եվ հանկարծ միանգամից, 50-ական թվականներից սկսեցին կենտրոնանալ « ցեղասպանություն » բառի վրա, ինչը շատ դժվար է ընդունել, նույնիսկ երբ այն համապատասխանում է իրականությանը :   NAM: Այնուամենայնիվ:   Շ. Ազնավուր : Նրանք չեն ցանկանում ընդունել այն փաստը, որ որոշել են վերացնել մի ողջ ժողովուրդ : Ուրեմն պետք չէ մոռանալ այն ինչ տեղի է ունեցել. Բայց հարկավոր է այսուհետ գնալ դեպի հուսալին, դեպի հույսը: Սահմանակից թուրքերը հայերին դեմ չեն : Դիարբեկիրի քաղաքապետը բացահայտորեն հայտարարեց, որ պետք է ճանաչել ցեղասպանությունը : Կան կարևոր մարդիկ, որոնք բավականին հետաքրքիր բաներ են ասում, բայց կան նաև այնպիսինները, որոնք հակառակն են ասում : Կարևորն այն է, որ թուրք ժողովուրդը քայլեր է անում, ինչպիսին արեց Հրանտ Դինքի թաղման ժամանակ:   NAM: Իսկ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ի՞նչ եք մտածում : Այդ կողմից Հայաստանին ավելի շատ վտանգ է սպառնում, քան Թուրքիայի կողմից : Ի՞նչ եք դուք առաջարկում :   Շ. Ազնավուր : Դա ընդհանուր փաթեթի մի մասն է : Դա նորմալ է : Ուղղակի պետք է ազնիվ լինել. Արդյո՞ք Ղարաբաղը պատկանում էր ադրբեջանցիներին մինչև Ստալինի նվիրաբերությունը : Մյուս կողմից արդյո՞ք Ղարաբաղը Հայաստան է : Ոչ, դա ինքնավար երկիր է : Ճի՞շտ է թե ոչ :   NAM: Այսինքն, այստեղ նույնպե՞ս  պետք է նահանջել:   Շ. Ազնավուր :Ոչ, բայց պետք է ընդունել, որ Ղարաբաղը  առանձին երկիր է, ինչպիսին Ադրբեջանը և Հայաստանը : Միգուցե ես ուտոպի՞ստ եմ :   NAM: Դուք համաձայնեցնու՞մ եք հայկական իշխանությունների հետ, երբ նման դիրքորոշումներ են արտահայտում :   Շ. Ազնավուր :Երբ ես զրուցում եմ հայկական իշխանությունների հետ,  նրանք ինձ միշտ ասում են, որ ես իրավացի եմ : Բայց նրանք ոչինչ չեն անում : Նույն  բանն է նաև Ֆրանսիայում : Իշխանությունների հետ անիմաստ է խոսել : Ինչպիսին էլ նրանք լինեն :Ես չեմ կարծում, որ Ֆրանսիան ինչ որ բան կանի մեզ համար : Ամեն ինչ անօգուտ է, քանի որ Թուրքիան շատ կարևոր երկիր է Ֆրանսիաի համար : Հնարավոր չէ անտեսել Թուրքիային : Ֆրանսիայում մարդիկ իրենց շատ ուժեղ են կարծում, բայց երբ գալիս է ընդունելու ժամը, ամեն ինչ փոխվում է : Ֆրանսիան Հայաստանի համար ոչինչ չի անի : Արդեն  90 տարի է, որ սպասում ենք որևէ քայլի : Գրքեր են գրվել, տարբեր բնագավառի մարդիկ են ելույթ ունեցել հայկական հարցի օգտին, սակայն դրանից ոչինչ չի փոխվել :  Իսկ դուք սպասում եք, որ այսօր հրաշքներ կկատարվե՞ն, երբ կան բացառիկ խոչընդոտներ, որոնք խանգարում են հայկական հարցին : Կարելի է ուտոպիստ լինել, բայց շատ երազել հարկավոր չէ: Ես չեմ երազում : Իմ կյանքն ապացուցում է, որ ես չեմ երազել երբևէ : Ես աշխատել եմ : Ես քաղաքական գործիչ չեմ : Ես այդչափ խելամտություն և զարգացվածություն չունեմ, որպեսզի հաստատեմ այն ամենն ինչի մասին խոսում եմ : Բայց ես սրտանց եմ խոսում, որովհետև ես այդպես եմ մտածում:   NAM: Դուք միշտ հետաքրքրվու՞մ եք քաղաքականությամբ : Շ. Ազնավուր :  Ես հետաքրքրվում եմ քաղաքական գործիչներով, լինեն տղամարդ ե կին  և սպասում, թե ինչ են նրանք անելու : Խոստումներ…խոստումներ….Երեկ իմ համերգին ներկա էր իմ ընկեր Բեզանսենոն : Ես նրան հարգում եմ , սիրում  եմ: Նա անկեղծ է : Նա աշխատում է զօր ու գիշեր իր ելույթների վրա: Մյուսների մասին ոչինչ չգիտեմ : Նրանց համար այդ ելույթները գրվում են :   NAM : դուք գո՞հ եք  ձեր համերգային նոր շրջանից : Շ. Ազնավուր : Ես շատ գոհ եմ :  Ես շատ մարդկանց ցույց տվեցի իրենց  տեղը : Նրանք, ովքեր վատ բաներ էին գրում իմ մասին, հիմա դեռ փոքր վերապահումներով են ինձ վերաբերվում, թեև գնալով ավելի քիչ վերապահումով : Միևնույնն է, նրանք ինձ երբեք չեն ների իմ հաջողությունների համար: Կներեն միայն երբ մահանամ : Բայց ես դեռ չեմ պատրաստվում մահանալ : Լսեք ինձ, Արա : Ես ցանկանում եմ, որ Հայաստանում որևէ բան արվի իմ ժողովրդի համար, այն ժողովրդի համար, որը կամավ-կամաց մահանում է : Որքա՞ն են նրանք մնացել : Ինձ ասում են 2,3 միլիոն : Իշխանությունները նշում են  3,6 միլիոն, բայց սուտ է: Շատ ժամանակ չի անցնի, երբ այդ թիվը կհասնի 1,8 միլիոն, հետո էլ կհասնենք 1 միլիոնի, այն, ինչ կմնա մաֆիայի ձեռքում : Ու՞մ վրա ենք հույսներս դնելու մեր երկրի բնակեցման հարցում. չինացիների՞: Ես ցանկանում եմ, որ ամեն մի հայ ինքն իրեն տա այդ հարցը. ինչ եմ ես անում իմ պապերի հողի համար, ի՞նչ եմ ես անում սա մերժելով, կամ մյուսն ընդունելով : Եվ նա կհասկանա, որ ոչինչ չի անում : Ինչպես տեսնում եք ես շատ հարցեր բարձրաձայնող մարդ եմ :   NAM: Իրականում այն ինչ դուք ցանկանում եք, դա հայ ժողովրդին ուշքի բերե՞լն է : Շ. Ազնավուր : Հարկավոր է նրան ուշքի բերել, թուրքերին նույնպես : Ամեն ինչ մեր երկու ազգերի մեջ է որոշվելու, եթե մենք բարի կամքի տեր մարդիկ ենք :   NAM: Բայց դուք կարծես «բռնաբարում» եք հայերին : Դուք դա գիտակցու՞մ եք:   Շ. Ազնավուր :Ես իմ ողջ կյանքի ընթացքում «բռնաբարել» եմ իմ հանդիսատեսին:  Ինչու՞ պետք է նույն կերպ չվարվեմ իմ հարազատ ժողովրդի հետ : Մի օր իմ քույրն ինձ ասաց. Դու կարծում ես, որ որևէ մի թուրք կարող  է քեզ սպանե՞լ :  Իսկ ես կարծում եմ, որ հայը նույնպես դա կարող է անել, նույն պատճառներով : Ես ռիսկի եմ դիմում: Դա իմ ոճն է : Եվ եթե սկսում եմ բարձրաձայնել, ուրեմն կբարձրաձայնեմ մինչև վերջ: Միգուցե ես սխալվու՞մ եմ : Ուրեմն թող ինձ լուծում առաջարկեն, այլ ոչ թե չգիտեմ թե ինչ : Ոչ մի բողոք, և ոչ մի տաբու : Մի օր ես խոսեցի մուսուլմանացված հայերի խնդրի մասին ՀՀ նախագահի հետ և նրան ասացի, որ պետք է մի բան անել : Այդ մարդիկ դժբախտ են, քանի որ ընդունված չեն ոչ մի կողմից (ոչ թուրքերի, ոչ հայերի). Պետք է նրանց օգնել : Մենք իսլամին դեմ չենք, մենք վեց հիասքանչ մսկիթ ունենք Հայաստանում, որոնք պահպանվել են ի հեճուկս Ստալինի` դրանք քանդելու հրամանին : Իրանն ամեն ինչ անում է դրանք վերանորոգելու համար : Մենք ազգ են, իսկ ազգը բնականաբար բաղկացած է տարբեր մարդկանցից. լավ կամ վատ, տարբեր կրոններից. քրիստոնյա, հրեա, մուսուլման, դա նորմալ է : Հարկավոր է, որ Հայաստանը փոխի իր մտածելակերպը և ընդունի տարբեր հավատքի հայերին, ինչպես Եվրոպան է ընդունում տարբեր հավատքի մարդկանց:   NAM: Դուք ճանաչում եք ՀՀ երեք նախագահներին : Դուք կարո՞ղ եք մեզ հետ խոսել նրանց  մասին :   Շ. Ազնավուր : Ոչ դա իմ գործը չէ : Նրանք բարի կամքի տեր մարդիկ են, բայց երբեմն իրավիճակները փոխում են կամքը …Ամեն դեպքում երբեք ոչ մի նախագահ ինձ չի ասել « ոչ » : Ավելի լավ կլիներ երևի, որ ասեին : Արա, այսօր ի՞նչ է նշանակում լինել հայ : Ես կուզենայի իմանալ : Ինչ է նշանակում լինել սփյուռքահայ: Լավ ուտել՞, լավ խմել՞, սեփական խանութն ունենալ՞ և ցեղասպանության մասին խոսել՞ : Դա է նշանակում լինել հա՞յ : Դա շատ քիչ է : Զրույցը վարեց Արա Տորանյանը Հարցազրույցն ամբողջությամբ տպագրված է «Les Nouvelles D’Arménie» ամսագրում, ոը կարող եք ձեռք բերել Ազնավուրի հրապարակի եւ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկի երկու կրպակներից :  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Օրերս մամուլում հայտնված հրապարակումների համաձայն հանրահայտ ռուս դերասանուհի Իննա Չուրիկովան և նրա ամուսին Գլեբ Պանֆիլովը կողոպուտի են ենթարկվել այն հյուրանոցում, որտեղ անց էին կացնում իրենց արձակուրդը: “Սակայն հինգ աստղանի հյուրանոցի ղեկավարությունը պնդում է , որ արվեստագետների սենյակ ոչ մի կողմնակի անձ չէր կարող մուտք գործել”, -  գրում է vesti.ru-ն: Ռուսաստանի ԱԳՆ  ներակայացուցչի հետ զրույցում հյուրանոցի աշխատակիցները միտք են հայտնել, որ ամուսինները ձևացնում են, թե իրենց թալանել են, որպեսզի մեծ գումար ստանան ապահովագրական ծառայությունից: Մինչդեռ, ապահովագրական ընկերությունում համոզված են, որ տվյալ դեպքը փոխհատուցման ենթական չէ, քանի որ սովորաբար փոխհատուցում հատկացվում է այնպիսի դեպքերում, երբ տուժածի սեփականությունը կորել կամ վնասվել է օդանավակայանում: Ինքը Չուրիկովան զարմացել է՝ իմանալով, որ իրենց մեղադրում են խարդախության մեջ: «Մենք ապահովագրած ոչինչ չունենք, բացի մեր առողջությունից: Չե՞ն ամաչում: Շատ իզուր են այդպիսի բան արել, այդ իրենք են մեղավոր: Եթե մեր հյուրանոցը սպասարկող աշխատակազմը այսպիսի բան է ասում, ուրեմն հենց իրենք էլ դա արել են», - հայտարարել է դերասանուհին: Ներկա պահին ռուս դիվանագետները օգնում են վերակագնել ամուսինների փաստաթղթերը: Գործի նախաքննությամբ զբաղվում են տեղի իրավապահ մարմինները:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱՄՆ-ում կյանքի 89-րդ տարում վախճանվել է հայտնի դերասան Չարլզ Դերնինգը՝ դերասան, ով երկու անգամ ներկայացվել է «Օսկարի», սակայն ընդամենը «Ոսկե գլոբուս»է ստացել, և հայտնի է դարձել ամենատարբեր դերակատարումներով՝ նացիստական բանակի գնդապետից մինչև Հռոմի պապ, հայտնում է RBK լրատվականը: Դերասանը հիմնականում մարմնավորել է երկրորդ պլանի կերպարներ:  Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից են «Թութսին» (կնոջ «վերածված» Դասթին Հոֆմանի երկրպագուն), «Շան կեսօր», «Լինել, թե չլինել»,«Սպիով դեմքը» և այլն:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հանրահայտ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն ստացել է շվեյցարական Credit Swiss բանկի մրցանակը` ճանաչվելով «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»: Ինչպես հաղորդում է musicofarmenia.com-ը, Խաչատրյանն ստացել է շվեյցարական 75 հազար ֆրանկի չափով մրցանակ, ինչպես նաև Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգին մասնակցելու իրավունք, որը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին: Սերգեյ Խաչատրյանը ծնվել է Երևանում: 2000թ Խաչատրյանը Յան Սիբելիուսի անվան ջութակահարների մրցույթում արժանացել է առաջին մրցանակի`դառնալով այս մրցույթում երբևէ հաղթած ամենաերիտասարդ մասնակիցը: 2005 թվականին ջութակահարը Բրյուսելում Թագուհի Էլիզաբեթի երաժշտական միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մի քիչ դժվար է պատկերացնել, բայց փորձենք։ 17-րդ դար, խստաշունչ, ավանդապահ Անգլիա, Լոնդոն։ Փողոցով սլանում է մի շքեղ կառք, ակնհայտորեն՝ թագավորական «հարեմին» է պատկանում։ Մարդիկ քարեր են շպրտում դեպի կառքը, սուլում, հայհոյում ներսում նստած «պոռնիկին», եւ մեկ էլ այդ կառքից գլուխը հանում է մի «ծիծաղախիտ» տիկին ու բղավում. «Էհե՜յ, բարի մարդիկ, հանգստացեք, ես բողոքակա՛ն պոռնիկ եմ»։ Ե՞վ։ Եվ այդ նույն մարդիկ կերպարանափոխվում են, սուլոցը դառնում է հաճույքից նվաղող ծիծաղ, հայհոյանքը՝ բուռն սիրո խոստովանություն։ «Մեր Նելն է»,- միմյանց փոխանցում են վայրկյաններ առաջ քարեր նետող ու հայհոյող մարդիկ, եւ «մեր Նելը» հանգիստ շարունակում է իր ճամփան։ Ո՞վ էր այս «մեր Նելը»։ Անգլիայի թագավոր Կարլ 2-րդի բազմաթիվ սիրուհիներից մեկն էր ընդամենը, բայցեւ այդ բազմաթիվներից միակն էր, որին սիրում էին թագավորը, ազնվազարմները եւ հասարակ ժողովուրդը։ Երբ կառքն անցնում էր Լոնդոնի փողոցներից մեկով, եւ «մեր Նելը» զայրացած մարդկանց խաղաղեցրեց ու զվարճացրեց մեկ բացականչությամբ, հենց այդ ժամանակահատվածում՝ սիրուհիներին թաշկինակի պես փոխող Կարլ 2-րդի ընտրյալը ֆրանսուհի Լուիզան էր, որը կաթոլիկ էր, եւ անգլիացիները շատ անհանգիստ էին. իսկ եթե հանկարծ այդ Լուիզա կոչեցյալն իրենց բողոքական, բայցեւ թեթեւամիտ Կարլին համոզի կաթոլիկությու՞ն ընդունել։ Ահա այս բորբոքված ու լարված անգլիացիները կարծում էին, որ կառքի մեջ հենց այդ «պոռնիկ» Լուիզան է, դե՛, «մեր Նելն» էլ կարճ ու կոնկրետ հասկացրեց, որ սխալվում են։ Ժամանակակից անգլիացի աղջնակների սիրելի խաղալիքներից է շիկահեր տիկնիկ Նել Գվինը։ Լոնդոնում գարեջրատուն կա «Նել Գվին» անունով։ Որպեսզի հասկանանք՝ իր ո՛ր արժանիքների շնորհիվ է այս կինը նվաճել անգլիացիների սերը, նախ պարզենք, թե ով է այս Նել (Էլինոր) Գվինը։ Ծնվել է (1650-1687) հասարակաց տան ձեղնահարկում, տարիների փոշու եւ անպետք իրերի մեջ։ Մեծացել է հենց այդ հասարակաց տանը, որի «մամա Ռոզան» իր հարբեցող մայրն էր։ Փոքրիկ Նելը գինի էր մատուցում մարմնավաճառների հաճախորդներին, շուկայում ձուկ էր վաճառում։ Մի օր էլ բախտը ժպտաց, եւ նա աշխատանք գտավ լոնդոնյան արքայական «Drury Lane» թատրոնում։ Քաղցրավենիք ու նարինջ էր վաճառում։ Ի դեպ, «մեր Նելին» նաեւ «Նարնջե աղջիկ» են ասում։ Թատերասերները նկատեցին նրան ու սիրեցին։ Ու պատճառն այն չէր, որ Նելը շլացուցիչ գեղեցիկ էր (փոքրամարմին, անհամաչափ դիմագծերով աղջիկ էր), ոչ էլ պատճառը նրա գլխին «բազմած» շիկակարմիր մազերի դեզն էր։ Այս ծանր կյանք ապրած ու ապրող աղջնակը ուրախ, անմիջական, կատակասեր ու չարաճճի էր։ Դե, եթե հանդիսատեսն էր նկատել նրան, զարմանալի բան չկար, որ մի օր էլ նկատեցին թատրոնի տնօրենն ու ռեժիսորը։ Ու պարզվեց՝ «մեր Նելը» կատակերգությունների անփոխարինելի դերասանուհի է։ Ի դեպ, կենսագրություն կոկող-արդուկողները պատմում են, որ չնայած Նելը հասարակաց տանն է մեծացել, բայց սրբորեն պահել-պահպանել է իր կուսական մարմինը Կարլ 2-րդ թագավորի համար։ Ավելի ողջամիտները, որ պակա՛ս չեն սիրում Նելին, պատմում են, որ նա ոչ միայն «սուրբ» չէր ու չէր էլ եղել մինչեւ թատրոնի գլխավոր ռեժիսորի սիրուհին դառնալը, այլեւ երբեք չէր էլ փորձում «անբիծ կույս» ներկայանալ, եւ ինչպես ամեն ինչին այս աշխարհում, այդպես էլ իր խառնիխուռն կենսագրությանը վերաբերվում էր հումորով, իսկ իր ընկեր մարմնավաճառներին՝ քրոջ սիրով։ Պատմում են նույնիսկ, որ նա Կարլ 2-րդին կատակով «Կարլ 3-րդ» էր ասում, որովհետեւ մինչ նրա սիրուհին դառնալը՝ Կարլ անունով երկու սիրեկան էր ունեցել։ Եվ այսպես, այս խենթուկի հմայքն ու անմիջականությունն այնպես են գրավում մարդկանց, որ շուտով հանդիսատեսներն սկսում են թատրոն հաճախել հատկապես եւ միայն Նելին տեսնելու համար։ Բնականաբար, Նելը չի վրիպում նաեւ պատմության մեջ «Ուրախ միապետ» մականվամբ անմահացած Կարլ 2-րդի աչքից։ (Պատմում են, որ նույնիսկ մահվան մահճում տանջալի ցավերից գալարվելիս նա կատակել է՝ դիմելով իր շուրջը հավաքված պալատականներին. «Ներեցեք, պարոնայք։ Ես ոտքս կախ եմ գցել, ձեզ էլ եմ ուշացնում»)։ Ահա հանուն այս ուրախ Կարլի՝ ուրախ Նելը լքում է բեմը եւ նվիրվում իր սիրելի թագավորին, երկու որդի պարգեւում նրան։ Չնայած Նելի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքին, թագավորն, իհարկե, «չի դավաճանում իր քնարին», շարունակում է սիրուհիներ փոխելու «բարի, գեղեցիկ ավանդույթը», բայց Նելը նրա համար անփոխարինելի է մնում մինչեւ իր կյանքի վերջը։ Մահից առաջ, ի դեպ, գահի ժառանգորդ եղբորը Կարլը խնդրում է, որ անօգնական չթողնի իր սիրելի Նելին։ Եղբայրը սրբորեն կատարում է նրա խնդրանքը։ Թագավորի մահից երկու տարի հետո Նելը գնում է միանալու նրան։ «Մեր Նելի» թաղմանը եկեղեցում ասեղ գցելու տեղ չի լինում։ Ինչու՞ էին բոլորը սիրում Նել Գվինին։ Ինչու՞ էր ամեն երեկո Կարլ թագավորը շտապում Նելին հատկացված հարկաբաժին։ Պալատական խարդավանքներից, իր չսիրած քաղաքականությունից, սիրուհիների խանդի տեսարաններից հոգնած թագավորը խաղաղվում էր բարի, սիրառատ ու «թեթեւամիտ» Նելի կողքին։ Այս կինը երբեք չէր խառնվում պետական գործերին, ոչինչ չէր պահանջում իր ամենակարող ու անհավատարիմ սիրեցյալից, չէր չարախոսում նրա սիրուհիների հասցեին, նույնիսկ ընկերություն էր անում այդ կանանց հետ, օգնում էր՝ ինչով կարող էր։ Երբեք չէր մոռանում, թե որտեղից է եկել հասել պալատ, չէր ծեքծեքում, չէր սեթեւեթում, «ազնվազարմ» տիկնանց պես չէր կոտրատվում, չէր կեղծում, սիրում էր իր թագավորին, սիրում էր հարուստներին, սիրում էր աղքատներին։ Շնորհակալ էր ճակատագրից, որ այդքան բարեհաճ էր գտնվել որբուկ Նելի նկատմամբ։ Սրտի կտոր էր, ո՞վ լիներ, որ չսիրեր նարնջի պես համով-հոտով «մեր Նելին»։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Միջավայրը հաճախ ստեղծվում է ակամայից՝ հասունացող քաղաքում, էլեկտրական լարերին թառած մտքերի, երգով լի պատուհանների, ներսբաց սրճարանների տարածքում: Մարդիկ մագնիսի նման սկսում են ձգել իրար, մտադաշտի մեջ ներառելով փողոցներն ու քաղաքը: Ու օդը դառնում է բազմագույն, բազմամետաղ, բայց ոչ ճնշող… Հետո՞… Հանկարծ քաղաքում հայտնվում են ռնգեղջյուրներ… Չնայած այլանդակ չափերին ու միատարր գույնին՝ նրանք սկզբում չեն նկատվում, թեև ջանասիրաբար խռժռում են մթնոլորտն ու միջավայրը: Որոշ ժամանակ անց նրանց գորշագույն դրոշները ծավալվում են ամենուրեք ու մի ոչ այնքան գեղեցիկ օր քաղաքը արթնանում է առանց պատուհանների, համատարած պատային աբսուրդի մեջ… «…Ներկա գտնվողները հաստատել են, որ ձերբակալության համար Զինված ուժերն ու ոստիկանությունը մոտ քսան մեքենա է կիրառել: Ամուսնուս մասին այլևս ոչինչ չիմացանք: Ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկացել ենք, որ հանկարծամահ է եղել խոշտանգումների ենթարկվելու հենց սկզբում: -Իսկ ես ահա հազարավոր կիլոմետրեր հեռու հրատարակչի հետ քննարկում եմ, թե ինչ որակի թղթի վրա պետք է լինեն արձանիկների լուսանկարները, գրքի չափը, կազմը…»: «Անտարես» հրատարակչության կողմից «Օտար***գիր» մատենաշարով լույս ընծայված Խուլիո Կորտասարի «այստեղ և հիմա» պատմվածքների ժողովածուն՝ Կառա Չոբանյանի թարգմանությամբ և ծանոթագրություններով հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մարտի 27-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է Մարինե Զաքարյանի «Կիսալուսնի ծովածոցը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: «Կիսալուսնի ծովածոցը» լիամետրաժ ֆիլմը ներառում է Վիլյամ Սարոյանի չորս կինոնովելները` «Փասիան որսացողը», «Կիսալուսնի ծովածոցը», «Մաղադանոսի այգին», «Ծննդյան տոներից երեք օր անց»: Ֆիլմի բոլոր գործողությունները ծավալվում են Կիսալուսնի ծովածոց մտացածին քաղաքում: Ֆիլմի դրամատուրգիայի հիմնական բաղադրիչը գլխավոր հերոսների ազնիվ և անկեղծ հայացքներ են կյանքի վերաբերյալ: Ֆիլում նկարահանվել են Կարեն և Սոս Ջանիբեկյանները, Աշոտ Ադամյանը, Նարինե Գրգորյանը, Նանոր Պետրոսյանը և այլոք: 2013 թվականին «Պարալելզ Ֆիլմ Պրոդակշն» ընկերությունը, որն զբաղվում է «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի արտադրությամբ, և Սթենֆորդի համալսարանը (ԱՄՆ) Կաննի ՄԿՓ Կինոշուկայի շրջանակում պայմանագիր էին ստորագրել Վիլյամ Սարոյանի ստեղծագո(րրծությունների էկրանավորման իրավունքի շուրջ: Անցյալ տարի «Փասիան որսացողը» կարճամետրաժ ֆիլմը արժանացել էր Հայաստանի ազգային կինոմրցանակի «Լավագույն դեբյուտ» անվանակարգում: Ֆիլմի նկարահանումներն ընթացել են Հայաստանի գեղատեսիլ անկյուններում: Հավելենք, որ այս տարի «Կիսալուսնի ծովածոցը» կներկայացվի Հայաստանի ազգային կինոմրցանակին, ինչպես նաև`  Կաննի ՄԿՓ Կինոշուկայում: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2014 թվականին Հայաստան կայցելի Շեքսպիրի «Գլոբուս» թատրոնը: Ինչպես նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական լսումների ընթացքում հաղորդել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Գլոբուս» թատրոնից ստացվել է հաջորդ տարի Հայաստանի պատմական որևէ հուշարձանի մոտակայքում միջոցառում անցկացնելու վերաբերյալ առաջարկ: «Առաջին միտքը, որը գալիս , դա այդ միջոցառումը Գառնիում կամ Զվարթնոցում անցկացնելն է: Բայց մենք որոշեցինք մեր ընտրությունը կանգնեցնել ավելի քիչ հայտնի հուշարձանի վրա»,-տեղեկացրել է նախարարը, չխոսելով մանրամասների մասին:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հոկտեմբերի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) շենքի հարցը քննարկվեց Հայաստանի Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստում: Հիշեցնենք, որ «Արմենիա-միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել, որում ասված էր, որ այդ շենքը վտանգ է ներկայացնում շրջապատի համար: «Մենք պատրաստ են «Զվարնոց» օդանավակայանի արդիականացմանը, բայց մտադիր չենք ժամանակ և գումար ծախսել հին շենքի պահպանմանը, որը չի համապատասխանում աէրոնավիգացիայի ժամանակակից պահանջներին»,-ասված է հայտարարության մեջ: Ինչպես նիստում հայտարարել է օդանավակայանի հին շենքի ճարտարապետներից մեկի` Արթուր Թարխանյանի դուստր Անահիտ Թարխանյանը, շենքը հանդիսանում է պետության սեփականությունը, և ընկերությունը, որին կոնցեսիոն կառավարման է փոխանցվել «Զվարթնոցը», իրավունք չունի որոշում ընդունել այն քանդելու մասին: Նրա խոսքերով, շինությունը լիովին կարող է սպասարկել տարածաշրջանային չվերթները, այդ թվում նաև Ղարաբաղի, Ռուսաստանի և Ղազախստանի քաղաքների ուղղություններով: Նա քննադատել է նաև կոնցեսիոն կառավարչի հայտարարությունն այն մասին, որ շենքը վտանգ է ներկայացնում, քանի որ ինչպես Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները (ԱԷԿ-ը, մի շարք ՀԷԿ-եր, Արփա-Սևան թունելը), այն նույնպես կառուցվել է անվտանգության բոլոր նորմերին համապատասխան և ի վիճակի է դիմանալ 9 բալանոց երկրաշարժին: Այս կապակցությամբ նա հայտարարել է նախաձեռնող խումբ ստեղծելու իր պատրաստակամության մասին, որը կդիմի ՀՀ կառավարությանը, պահանջելով «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի համար գտնել նոր վարձակալի: Իր կողմից, ենթահանձնաժողովի անդամ Վլադիմիր Պողոսյանը հանդես է եկել ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովին դիմելու առաջարկով, պահանջելով «Զվարթնոց» օդանավակայանի շենքը վերադարձնել պետական հուշարձանների ցանկ: Նրա խոսքերով, շենքն այդ ցուցակում է եղել մինչև 2001 թվականը: Պողոսյանը նշել է, որ, որպես փորձագիտական խմբի անդամ, ինքը վստահ է, որ նման որոշում կընդունվի, և շինությունը կգտնվի պետության պահպանման ներքո: Պողոսյանի առաջարկը ենթահանձնաժողովի անդամներն ընդունել են միաձայն: Հիշեցնենք, որ «Զվարնոց» օդանավակայանի շենքը կառուցվել է ճարտարապետներ Ա.Թարխանյանի, Ս.Խաչիկյանի, Լ.Չերքեզյանի, Ժ.Շեխլյանի, Ա.Տիգրանյանի, Ա. Մեսչյանի  և կոնստրուկտոր Ս Բաղդասարյանի նախագծով, և շահագործման է հանձնվել 1980 թվականին: 2002 թվականի հունիսից «Զվարթնոց» օդանավակայանը 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2013 թվականին Ռուսաստանը Հայաստանին ավելի շատ ռազմական տեխնիկա է վաճառել, քան` Ադրբեջանին: Համաձայն Սովորական սպառազինություննների ՄԱԿ-ի Ռեգիստրի,  հաշվետու ժամանակահատվածում  Մոսկվան Ադրբեջանին մատակարարել է 10 տանկ, 10 ՀՄՄ (հետևակի մարտական մեքենա), 438 հրետանային համակարգ և 25 մարտական ուղղաթիռ: Նույն ժամանակահատվածում Հայաստանին է վաճառվել 35 տանկ, 110 մարտական մեքենա, 50 հրթիռային համակարգ և 200 հրթիռ:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Արդեն մի քանի տարի շարունակ Այվազովսկու երևանյան հուշարձանը կանգնած է առանց վրձնի: Այս խնդիրը պարբերաբար բարձրաձայնվել է տարբեր անձանց և կազմակերպությունների կողմից: Սակայն Այվազովսկին դեռ անվրձին է ... Վերջերս խնդիրը նորից դարձել է ակտուալ և տարբեր օղակների լայն քննարկման առարկա: Հավանաբար՝ դա կապված է օրերս ռուսաստանաբնակ հայ նկարչուհի Նարի Յանի կողմից արված հայտարարության հետ: Համաձայն դրա՝ նա պատրաստվում է ցուցահանդես-վաճառք կազմակերպել և գոյացած համեստ միջոցներով վերականգնել Այվազովսկու գողացված վրձինը և մոտակայքում տեսախցիկ տեղակայել: Այսօր նկարչուհին մամուլի ասուլիս է հրավիրել հենց արձանի մոտ և կրկին հայտարարել իր կողմից նախաձեռնած ցուցահանդես-վաճառքի մասին:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
145 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 26-ին Օսմանյան Թուրքիայի Կուտինա (Քյոթահիա) քաղաքում ծնվել է հայ մեծանուն կոմպոզիտոր, երաժշտահավաք Կոմիտասը: Կոմիտասը (իսկական անուն-ազգանունը՝ Սողոմոն Սողոմոնյան) 12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական բացառիկ ընդունակությունների համար: Ուսման տարիներին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել ժողովրդական երգեր և ստեղծագործական փորձեր արել: 1893 թ-ին ավարտել է ճեմարանը, նշանակվել երաժշտության ուսուցիչ, Մայր տաճարում՝ խմբավար: 1894 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն աբեղա` VII դարի բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս Կոմիտասի անվամբ,  1895 թ-ին՝ վարդապետ: 1895 թ-ին Թիֆլիսում հարմոնիայի դասեր է առել Մակար Եկմալյանից: 1896–99 թթ-ին ուսումը շարունակել է Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Արքունական համալսարանում. ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել: Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր:  1899 թ-ին վերադարձել է Էջմիածին. ճեմարանի երգչախմբով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվում: 1906 թ-ին հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները ներկայացրել է Փարիզում: 1910 թ-ին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. ստեղծել է «Գուսան» երգչախումբը և համերգներով շրջագայել Ադաբազարում, Պարտիզակում, Կահիրեում, Ալեքսանդրիայում և այլուր: Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»: 1915 թ-ին ապրելով Մեծ եղեռնի և աքսորի մղձավանջը՝ կորցրել է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջը՝ 1935 թ., մնացել է Փարիզի հոգեբուժարաններում:  Կոմիտասի անունով են կոչվել Հայաստանի պետական լարային քառյակը, Երևանի կոնսերվատորիան, Կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը, երգչախմբեր արտերկրում, արձաններ են կանգնեցվել Երևանում, Վաղարշապատում, Փարիզում և այլուր: Ըստ Հայկական հանրագիտարան-ի
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում բացվել է Փհենյանի միջազգային կինոփառատոնը, որն անցկացվում է երկու տարին մեկ: Փառատոնում ներկայացվել է ԿԺԴՀ արտադրության «Ընկեր Կիմն ուզում է թռչել» կինոժապավենը, որտեղ պատմվում է երիտասարդ հանքափոր աղջկա հուզիչ պատմությունը, որն ուզում է դառնալ մարմնամարզուհի: Ռոմանտիկ կինոկատակերգությունն առաջին հյուսիսկորեական ֆիլմն է, որը նկարահանվել է արևմտյան գործընկերների մասնակցությամբ:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«- Բարի եղեք, ասացեք, ո՞րն է անտառից դուրս գալու ճանապարհը։ - Նայած թե՝ ու՛ր ես ուզում գնալ։ - Ինձ համար միեւնույն է,— ասաց Ալիսը։ - Ուրեմն կարեւոր չէ՞, թե ուր կգնաս։ - Կարեւորն ինչ-որ տեղ հասնելն է»։ Սիրելի Ալիսն է՝ հայելու աշխարհում։ Ըստ ժամանակակիցների՝ չորսամյա Ալիսը հարցախեղդ էր անում մեծերին, ու հարցերն էլ մեկը մեկից հետաքրքիր էին եւ տարօրինակ։ Դե, Չարլզ Լութվիջ Դոջսոնն էլ, որը մեզ քաջածանոթ Լուիս Քերոլն է, շատ էր սիրում Ալիսին եւ առհասարակ երեխաներին։ Բայց այս մեր Լուիսն էլ պակաս տարօրինակ չէր։ Սիրում էր միմիայն աղջնակներին, մանչուկների հետ աչքով աչք չուներ։ Եվ աղջնակներին էլ սիրում էր ո՛չ միայն այն պատճառով, որ հետաքրքիր ու տարօրինակ հարցեր էին տալիս։ Սիրում էր, որովհետեւ փոքրիկ աղջնակները շատ գեղեցիկ էին։ Հատկապես եւ մասնավորապես՝ մորեմերկ։ Իսկ Լուիսը հոբբի ուներ, հոբբին էլ լուսանկարչությունն էր։ Ու այս մեր Լուիսը ոչ միայն հիանում էր փոքրիկ աղջիկների մերկությամբ, ոչ միայն նրանց հեքիաթներ էր պատմում, նաեւ լուսանկարում էր։ Մերկ, կիսամերկ։ Ժամանակակիցները երդում-կրակ են ուտում, որ մերկ ու կիսամերկ էր լուսանկարում, բայց, անշուշտ, ծնողների համաձայնությամբ։ Ենթադրենք՝ հավատացինք, հնարավոր է նաեւ, որ ճիշտ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այդ տարիներին հոգեբույժ Ռիխարդ ֆոն Կրաֆտ-էդինգի (ասում են՝ հենց ինքն է առաջին անգամ օգտագործել «պեդոֆիլիա» տերմինը) եւ Զիգմունդ Ֆրեյդի տեսությունները դեռ սարերի հետեւն էին, եւ անգլիացի սիրասուն մայրիկները չէին պատկերացնում, որ հնարավոր է երեխաներին «ուրիշ աչքով նայել»։ Պատկերացնում էին, թե չէին պատկերացնում, փաստ է, որ մի օր էլ Ալիսի ծնողներն արգելում են հռչակավոր հեքիաթասացին՝ իրենց աղջիկներին զբոսանքի տանել, լուսանկարել եւ առհասարակ հետները շփվել։ Երեւի մոտավորապես այսպես՝ էս կողմերում էլ չերեւաս, թե չէ...  Անգլիացի գրող, մաթեմատիկոս, սարկավագ, փիլիսոփա և լուսանկարիչ Լուիս Քերոլը ծնվել է (1832-1898) Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Միացյալ Թագավորության Չեշիր կոմսության Դարսբերի գյուղակում։ Քահանայի ընտանիքի ավագն էր, իրենից հետո ծնվել են եւս երեք եղբայր եւ յոթ քույր։ Բոլորն էլ նախնական կրթություն են ստացել տանը։ Հետո Չարլզ-Լուիսը Ռիչմոնդի դպրոցում է սովորում, նրա աստվածաբանական եւ մաթեմատիկական ընդունակությունները նկատելով, ուղարկում են ուսումը շարունակելու, եւ 18 տարեկանում արդեն մաթեմատիկա էր դասավանդում Օքսֆորդի համալսարանին կից քոլեջում, որի տնօրենն Ալիսի եւ նրա քույրիկների հայրն էր։ Մինչ իրենց տան դուռը Լուիսի քթի առաջ շրխկացնելը՝ երիտասարդ մաթեմատիկոսը (ըստ նրա ուսանողների՝ անասելի տաղտկալի ու մռայլադեմ դասախոս էր) արդեն հասցրել էր գրել «Ալիսի արկածները ստորգետնյա աշխարհում» հեքիաթը եւ ձեռագիր օրինակն էլ մակագրությամբ նվիրել Ալիսին (ըստ երեխաների՝ զվարճախոս եւ ժպտերեսիկ շատ սիրելի հեքիաթասաց էր)։ Այս ձեռագիր օրինակն է երկար տարիներ անց փրկում Ալիսին դժվարին կացությունից։ Չարաճճի եւ հեքիաթի սիրելի հերոս դարձած աղջնակի իրական կյանքը հեքիաթայինից յոթ սարուձոր հեռու էր։ 28-ամյա Ալիսն ամուսնանում է, երեք որդու մայր է դառնում, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մահանում են երկու որդիները, իսկ ամուսնու մահից հետո ստիպված է լինում 1928-ին 15400 ֆունթ սթերլինգով վաճառել Քերոլի մակագրությամբ ձեռագիրը՝ պարտքերը փակելու համար։ Ապրել է 82 տարի, մահացել է գրողի մահից 36 տարի անց։ Իսկ ահա Լուիս Քերոլը երդվյալ ամուրի էր, եւ թե նա ով էր իրականում, բոլորից լավ ինքը գիտեր, բայց մեր առջեւ սիրտը բացելու մտադրություն չուներ, որովհետեւ կտակի մեջ խնդրել էր, որ ոչնչացնեն իր օրագրերի մեծ մասը, իսկ տարիներ անց ինքն իր ձեռքով է այրել գրեթե բոլոր լուսանկարները։ Այդ լուսանկարներում միայն Ալիսն ու իր քույրիկները չէին, 1838-1860 տարիների ընթացքում հասցրել էր լուսանկարել տասնյակ փոքրիկ աղջիկների։ Դե, սիրտը փակ էր պահում բոլորի առաջ, դրա համար էլ ում մտքով ինչ ասես անցել է ու անցնում է։ Նրա անունը կար նույնիսկ սերիական մարդասպան Փորոտիք Թափող Ջեք-կասկածյալների ցուցակում։ Բայց արժե՞ կրկնել, որ նրա կենսագրության մութ կետերը չեն խամրեցնում հռչակավոր Լուիս Քերոլի առավել հռչակավոր հեքիաթներն ընթերցելու հաճույքը։ Լիզա Ճաղարյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Լեդին Գագան մտադիր է գնել Մայքլ Ջեքսոնի՝ Կալիֆորնիայում գտնվող Neverland հայտնի ռանչոյի մի մասը: Ինչպես տեղեկացնում է The Sun պարբերականը, երգչուհին նման կերպ փորձում է աջակցել փոփ-երաժշտութան արքայի  տան վերականգնման աշխատանքներին: Լեդի Գագան, ով  Մայքլ Ջեքսոնի մեծ երկրպագուն է, ցանկանում է վերստին կյանքի կոչել Neverland-ը և փոխանցել այն երգչի զավակներին, երբ վերջիններս չափահաս դառնան: Ջեքսոնը դեռ 1988-ին է  ձեռք բերել ավելի քան 1210 հեկտար տարածքով Neverland ռանչոն և այն մանկական զվարճանքի գոտու վերածել, սակայն մանկապղծության մեջ մեղադրվելուց հետո գրեթե չի այցելել այնտեղ, ինչի պատճառով էլ ռանչոն աստիճանաբար բարձիթողի վիճակում է հայտնվել:      
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Զեմֆիրան կդառնա Մոսկվայում կայանալիք Park Live փառատոնի հեդլայները: Փառատոնը տեղի կունենա հուլիսի 29-ին և 30-ին Համառուսական ցուցահանդեսների կենտրոնում (ВВЦ): Զեմֆիրան կփակի երկրորդ օրվա համերգային ծրագիրը, իսկ առաջին օրը ելույթ կունենան The Killers, Мумий Тролль, ինչպես նաև  Justice ռոք-խմբերը: Կազմակերպիչների խոսքերով, փառատոնի մասնակիցների ցուցակը դեռ կընդլայնվի, գրում է Lenta-ն: ВВЦ-ում Զեմֆիրայի ելույթը  «Ապրել քո գլխում» խորագրով նրա նոր ալբոմին ընդառաջ կազմակերպված համերգային շրջագայություն մի մասը կդառնա: Երգչուհու՝ փետրվարի 15-ին մեկնարկած շրջագայությունը, որը սկսվել է Տոմսկում, Ռուսաստանից բացի կընդգրկի նաև Ուկրաինան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Գերմանիան, Չեխիան, Լեհաստանը և Ֆինլանդիան:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հունիսի 20-ին կայանալիք կառավարության նիստի օրակարգում մի ուշագրավ նախագիծ է ընդրգկված, որը ներկայացրել է Մշակույթի նախարարությունը: Նախագծում, սեւով սպիտակի վրա գրված է, որ առաջարկվում է կառավարությանը՝ որոշել, որ. «ՀՀ մշակույթի նախարարության կողմից  «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի 08 բաժնի 02 խմբի 07 դասի «05. Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով նախատեսված 11 պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման, 1 պատմաճարտարապետական հուշարձանի ամրակայման և մասնակի վերականգնման նախագծի կազմման և 1 հուշարձանի տարածքի պեղման աշխատանքները ձեռք են բերվում բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախա­տեսված ընթացակարգով»: Նշված հուշարձանների ցանկը սա է. ՀՀ Հուշարձանի անվանումը Նախահաշվային արժեքը /հազ. դրամ/ 1 2 3   Հուշարձանների վերականգնում     ՀՀ Արագածոտնի մարզ   1. գ. Հարթավան` Աստվածընկալ վանք, Սբ Նշան եկեղեցի 9850.0 2. գ. Ոսկեվազ` Սբ Հովհաննես եկեղեցի 5820.0 3. գ. Իրինդ` Սբ.Աստվածածին եկեղեցի 7430,0   ՀՀ Արմավիրի մարզ   4. գ. Այգեշատ` Թարգմանչաց եկեղեցի 20500.0   ՀՀ Լոռու մարզ   5. գ. Քոբեր` ե/կայարան Քոբայրավանք 17950.0 6. գ. Լոռի բերդ` <> ամրոց 19700.0 7. ք. Ալավերդի` Սանահինի վանք 22500.0   ՀՀ Տավուշի մարզ   8. գ. Գոշ` Մ. Գոշի դամբարան 6900.0   ՀՀ Կոտայքի մարզ   9. գ. Բջնի` Բջնո ամրոց 7200.0   ՀՀ Վայոց ձորի մարզ   10. գ. Խաչիկ` Քարկոփի վանք 14560.0   ՀՀ Սյունիքի մարզ   11. գ. Վաղուտնի` Որոտնավանք 12150.0   Պատմաճարտարապետական հուշարձանների նախագծում     ՀՀ Կոտայքի մարզ   12. գ. Բջնի` Բջնո ամրոց 1800.0   Հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղում   13. գ. Լոռի բերդ` <> ամրոց 4500.0 Նման առաջարկով հանդես գալը՝ նախագծի հեղինակները հիմնավորել են նրանով, թե «վերը նշված պատմամշակութային հուշարձանների վերականգնողական աշխատանքներն իրականացրած և հուշարձանների վերականգնման ոլորտում մասնագիտացված կապալառու կազմակերպությունները քաջածանոթ են այդ աշխատանքների ընթացքում ծագած ու մասնագիտական լուծումներ պահանջող տարաբնույթ խնդիրներին: Նրանց կողմից բարձրացված հարցադրումները մասնագիտական առումով հիմնավորված են և ունեն տվյալ հուշարձանի վերականգնման ընթացքում ի հայտ եկած առանձնահատուկ խնդիրների համապատասխան լուծման փորձ և մասնագետ-վարպետներ (հատկապես քարի մշակման, շարման, պատերում ճեղքերի ու ճաքերի ներարկման, մետաղական ձգման, քանդման, վերաշարման, քիմիական ու ֆիզիկական նյութաբանական միջամտությունների և այլն), ինչը նպաստում է հուշարձանի անխաթար ու գիտականորեն հիմնավորված շարունակական վերականգնմանը»: «Վերջիններիս սակավաթվությամբ պայմանավորված` վերականգնման ընթացքում գտնվող հուշարձանների համար նոր մրցույթների արդյունքում այլ կապալառուներով և դրանցում ներգրավված ոչ փորձառու մասնագետներով փոխարինելու հանգամանքը կբերի լրացուցիչ խնդիրների առաջացմանը»,- գրել են հեղինակները: Ավելին, պարզվում է նաեւ, որ վերոնշյալ հուշարձանների նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված և կապալառու կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների համար (տախտակամածի կապում, ժամանակավոր կառույցների` գնված նյութերի պահեստավորում, կացարաններ, ծածկեր, տեխնիկական միջոցներ և ենթակառուցվածքներ` ինժեներական ուղեգծեր և այլն, նյութերի մշակման աշխատանքներ (օրինակ` կրի հանգեցման գործընթաց), քարի մշակում, նաև արդեն ներդրված նյութական միջոցներ (քար, կիր, ամբարձիչ, տախտակամած և այլն) արդեն իսկ տրամադրվել են համապատասխան դրամական միջոցներ: «Հարկ է նշել, որ մրցութային` նոր կապալառու կազմակերպություններով փոխարինումը կհանգեցնի լրացուցիչ աշխատանքների իրականացմանը, հետևաբար նաև` 2013թ. ՀՀ պետական բյուջեի հատկացումներով չնախատեսված նյութական ու ֆինանսական ծախսերի»,- գրել են հեղինակները: Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում: Իսկ ըստ գրվածի՝ կատարվում է մի շատ պարզ բան: Նախարարությունը սկսել է աշխատել ինչ-որ մարդկանց հետ: Նրանք որոշ հուշարձաններ վերանորոգել են, կամ՝ այլ աշխատանքներ են իրականացնել: Հիմա, նախարարությունը որոշել է, որ այդ մարդկանցից բացի այլ մարդիկ այդ աշխատանքներում չպետք է ներգրավեն: Այսինքն, տենդեր չեն լինելու, եւ իրենք ներքին կարգով պատվերներ են տալու կոնկրետ ընկերությունների, ում հետ աշխատել են մինչեւ հիմա: Ու դա, բնականաբար, հիմնավորում են նրանով, թե քանի որ մասնագետները այդ եղածներն են, էլ կարիք չկա հայտարարություն տալ, տենդեր անցկացնել եւ այլն եւ այսպես շարունակ: Այնինչ, հարց է առաջանում, նախարարությունը որտեղի՞ց գիտի, որ նոր մարդիկ, կամ ընկերություններ չեն հայտնվել շուկայում, կամ՝ որտեղի՞ց գիտի, որ արդեն եղած այլ ընկերություններից եւ ոչ մեկում չկա գեթ մեկ մասնագետ, որը կկարողանա կատարել այն աշխատանքը, որը անում են իրենց արդեն ավանդական գործընկերները: Թող մրցույթ հայտարարեն, բոլորը մասնակցեն, եւ էլի հաղթի նա, ով կարող է աշխատել: Եթե հիշում եք, հայտնի «ատկատ» շոուների ժամանակ, որի ընթացքում Սերժ Սարգսյանը խրոխտ տոնով ելույթներ էր ունենում կառավարության նիստերին, վերջինս խոսում էր նաեւ նույն անձից պարբերաբար կատարվող գնումների անթույլատրելիության մասին: Դա հենց ատկատի լավագույն մեխանիզմն էր: Հիմա, ինչպես տեսնում ենք, Մշակույթի նախարարությունը նախաձեռնել է ատկատին տալ կառավարության որոշման տեքստ: Ասել է թե՝ նախարարությունը ատկատին պաշտոնական տեքս է տալիս: iLur.am 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է այս տարվա հիշարժան ամյակներին: Դրանցից շատերը, ցավոք, մոռացության են մատնված:  Հ,.Գ. Հիշարժան ամյակների մասին՝ տեսանյությում դիտեք 05:43 սկսած:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Եվ Մոխրոտը գտավ իր արքայազնին». տարբեր շարադասությամբ, իրարից շատ քիչ տարբերվող խանդավառությամբ գրում են այս կնոջ կենսագիրները։ Նկատի ունեն Գրեյսի եւ Մոնակոյի իշխանի ամուսնությունը։ Իրո՞ք։ Գրեյս Քելլին (1929-1982) երբեւէ եղե՞լ էր մոխրոտի կարգավիճակում կամ՝ է՞ր, երբ հանդիպեց Մոնակոյի, այսպես ասած՝ թագավոր Ռենյե Գրիմալդիին։ Այլ հարց է, որ ոչ ոք չստիպեց այս հաջողակ ու սիրառատ գեղեցկուհուն հրաժարվել հոլիվուդյան կինոաստղի փայլից ու շուքից, բուռն ու ազատ կյանքից եւ ընտրել իշխանուհու «հպարտ» մենությունը։ Ի՛ր որոշումն էր։ Սակայն, ահա այս իռլանդացու ու գերմանացու արմատներով «մոխրոտը» ամերիկաների գետտոներում չէր ծնվել։ Ծնվել էր Ֆիլադելֆիայի հարուստ արդյունաբերողի ընտանիքում, մեծացել շքեղ դղյակում։ Հայրը, հարստություն դիզելուց զատ, հասցրել էր նույնիսկ ակադեմիական թիավարության օլիմպիական չեմպիոն դառնալ, հորեղբայրը հայտնի դրամատուրգ էր եւ Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր։ Եվ դեռ մանկուց Գրեյսը, այսպես կոչված, բարձր հասարակության լիիրավ անդամ էր։ Եվ այն պահին, երբ ընդունեց Մոնակոյի իշխանի ամուսնության առաջարկը՝ Գրեյս Քելլին արդեն հասցրել էր մի քանի տարվա ընթացքում 10 ֆիլմում նկարահանվել, «Օսկար»-ի եւ «Ոսկե գլոբուս»-ի նման հեղինակավոր մրցանակների արժանանալ, Ալֆրեդ Հիչքոքի ամենացանկալի դերասանն էր եւ իր ժամանակի ամենաբարձր վճարվող կինոաստղը։ Ավելին, ֆոսֆորի պես լույս արձակող մաշկով, մանուշակագույն աչքերով Գրեյսի ձեռքը խնդրողները եւ նրանով հմայվողները նույնպես «մոխրոտների» դասակարգից չէին։ Օրինակ, Ժակլին Քենեդիի եւ հոլիվուդյան գրեթե բոլոր աստղերի զգեստների հռչակավոր ձեւավորող Օլեգ Կասինիին մերժել է հենց Գրեյսը՝ ծնողների պնդմամբ, եւ Կասինին հետագայում խոստովանել է, որ շատ-շատ է զղջում մերժումից հետո հեշտությամբ նահանջելու համար։ 1947-ից սկսվում է Գրեյս Քելլիի ինքնուրույն կյանքը, սիրավեպերի շարքն էլ՝ հետը. 30-ականների կինոաստղ Ալեքսանդր Դ՛Արսի, Բրոդվեյի թատրոնի ռեժիսոր Դոն Ռիչարդսոն, Իրանի շահ Մոհամեդ Ռըզա Փահլավի, որի ամուսնության առաջարկը նույնպե՛ս Գրեյսն է մերժել, «քամուց քշված» Քլարկ Գեյբլ, Քերի Գրանտ... Ի դեպ, Գրեյսը ոտք դրեց Մոնակո հենց այս հռչակավոր աստղի նվիրած պուդելին գրկած։ Այնպես որ, եթե այս ամուսնական զույգից մեկը «մոխրոտ» էր, ապա հաստատ Գրեյսը չէր։ Այս նույն կենսագիրները չեն էլ թաքցնում, որ այդ շրջանում մեր Աբովյան քաղաքից փոքր տարածք զբաղեցնող Մոնակո գաճաճ պետությունը, որն, ի դեպ, հասկանալի պատճառներով, Հայաստանի իշխանավորների սիրած եւ շատ հարազատ վայրերից է, դժվարին ժամանակներ էր ապրում, եւ Գրեյսի նման գեղեցկուհին ու կինոաստղն օդուջրի նման անհրաժեշտ էր՝ աշխարհի ուշադրությունն իրենց կողմը դարձնելու եւ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիստների հետ համագործակցած ու վարկաբեկված Մոնակոյի իշխանի նկատմամբ քիչ թե շատ բարեհաճ վերաբերմունք ձեւավորելու համար։ Միայն խաղամոլներով ու Օնասիսի փողերով երկիր պահել չէր լինի։ Թեկուզեւ՝ մի մատնաչափ երկիր։ «Դարի ամուսնությունից» հետո իշխան Ռենյեն արգելեց իր տիկնոջ մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրումը։ Մոնակոյու՛մ՝ իհարկե։ Ձեռքն այդ սահմաններից դուրս չէր հասնում։ Տարիներ հետո համառ Հիչքոքը կրկին դեր առաջարկեց Մոնակոյի իշխանուհուն, բայց նրա մանուշակագույն աչքերից հոսող տաք արցունքները չհալեցրին ամուսնու սրտի սառույցը, եւ երբեմնի կինոաստղը ստիպված եղավ մերժել իր սիրելի կինոռեժիսորին։ Գրեյսն, ըստ կենսագիրների, լիուլի արդարացրեց Մոնակոյի հասարակության եւ իր ամուսնու հույսերը։ Երեք երեխա նվիրեց իշխանին, որոնցից մեկն էլ՝ Ալբերը, այժմ կառավարում է երկիրը։ Բարեգործությամբ էր զբաղվում, հովանավորում էր արվեստը։ Իր անմիջականությամբ, մարդամոտությամբ եւ, բնականաբար՝ գեղեցկությամբ, Մոնակոյի հեղինակությունը զգալիորեն բարձրացրեց։ Ալֆրեդ Հիչքոքը Գրեյսին այսպես էր բնութագրել. «Հրաբուխ ձյան տակ»։ Գրեյս Քելլին այս հրաբուխն էլ տարիներ շարունակ թաղած պահեց Մոնակոյի իշխանական դղյակում, իսկ մի օր էլ նստեց ավտոմեքենան, սլացավ, սլացավ ու գլորվեց ձորը։ Ու՞ր էր սլանում։ Գուցե՝ իր իսկ կամքով կորցրած ազատության հետեւի՞ց։ Ամբողջ աշխարհը հեռուստաէկրանների մոտ նստած հրաժեշտ տվեց գեղեցկուհի Գրեյսին, իշխան Ռենյեն բարձրաձայնեց, որ ողջ կյանքում սիրել է միայն իր կնոջը, եւս քսան տարի ապրեց նրա մահից հետո եւ այլեւս չամուսնացավ։ Իսկ հարցը մնաց՝ այս պատմության մեջ ո՞վ էր «մոխրոտը»։ Ֆրանսիացի կինոռեժիսոր Օլիվիե Դահանի նկարահանած «Մոնակոյի իշխանուհին» ֆիլմի (Գրեյս Քելլիի դերում Նիկոլ Քիդմանն էր) նկարահանումների ընթացքում մի լրագրողի հետ հարցազրույցում՝ իշխան Ռենյեի դերակատար Թիմ Ռոթն ասում է կինոէկրանի իր կողակցի մասին. «...Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, թե ինչպես եղավ, որ իմ գործընկերն իր հրաշալի մասնագիտությունը փոխեց բոլորովին այլ, շատ տարօրինակ աշխատանքի հետ։ Ապշել կարելի է, թե ինչպես կարող է «Օսկարը» ձեռքն առած մարդն ավերել, քանդուքար անել իր աշխարհն իր իսկ գլխին եւ հայտնվել սկզբունքորեն օտար վայրում»։   Եղածը եղած է՝ ապշենք-չապշենք։  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Քայլ ես անում ու քայլն անելիս մտածում ես, խոսք ես ասում ու հետն էլ լարվում ես, տող ես գրում ու մեկ էլ կանգ ես առնում՝ ինքն այստեղ լիներ՝ քեզ ի՞նչ հայացքով կնայեր, ի՞նչ կասեր, կամ եթե լռեր, այնպես կլռեր, որ ամաչեի՞ր քայլիդ, խոսքիդ, տողիդ համար, թե՞ թեթեւություն կամ հպարտություն զգայիր։ Լեւոն Խեչոյանն է (1955-2014)։ Գրել՝ մեզ է թողել ու ճամփա ընկել. «Մեր ամենաառաջին նախնու եւ մեր հիմիկվա մարդու միջեւ հարյուրավոր դարերի բաժանարար խորխորատներ կան, սակայն մեր անգիտակցական՝ հոգեւոր հավաքական բովանդակության մեջ գտնվող նախաստեղծ հյուլեն Հայասայի, Նաիրիի, Ուրարտուի ժամանակներից մինչեւ հիմա էլ հազարավոր տարիներ ուղեկցում է մեզ, մեր ներկա բանականության մեջ է։ Մհերի միջոցով մի դարաշրջանից մյուս դարաշրջանի  քաղաքակրթությանն է ուղեկցել, հենց դա, այդ անտեսանելին, չկոտրվող  ամբողջականն էլ մհերյան անսահմանն է» («Մհերի դռան գիրքը»)։ Մխիթարու՞մ է։ Ու՞ժ է տալիս։ Հպարտությու՞ն է ներարկում մեր սմքած երակների մեջ։ Կործանարար ու սին սնապարծության մեր մեծ կաթսայի մեջ մի շերեփ էլ ի՞նքն է ավելացնում ակամա։ Ընտրողը մենք ենք։ Ինքն իր հողեղեն կյանքն ապրել է այնպես, ինչպես գրել է։ Ոչ մեզ է խաբել, ոչ՝ ինքն իրեն։ Իր ճշմարտությունն ում է դուր եկել, ում՝ ոչ, իրենց գործն է։ Ինքն այլ կերպ չէր կարող ու չի կարողացել։ Որովհետեւ Լեւոնը կեղծել չգիտեր։ Ու որ չգիտեր, հեռանալուց հետո այն մարդկանցից դարձավ շատերիս համար, որոնց համար Լեւոն Խեչոյանի ներկայությունը միշտ կա։ Ու լինելու է միշտ։ Որովհետեւ կեղծիքն աներես ու լպիրշ ցեցի պես ընկել է մեր «այդ անտեսանելի, չկոտրվող  ամբողջական»-ի մեջ ու լափում է, ավերում է, ոչնչացնում է «մհերյան անսահմանը», ու այս միջատ-արհավիրքից ազատվելու, փրկվելու մի ճանապարհն էլ Լեւոնի գրականությունից կառչելն է։ Չեմ գրում Գրող Լեւոն Խեչոյանի կենսագրությունը։ Ինքն այստեղ է։ Եթե ուզենա, ինքը կպատմի։ Լիզա Ճաղարյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հոկտեմբերի 26-31-ը Երևանում տեղի կունենա ReAnimania V միջազգային փառատոնը: Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում պատմել է փառատոնի նախագահ Վրեժ Քասունին, այս տարի ReAnimania-ն հանդիսատեսին կուրախացնի նորություններով և հետաքրքիր ծրագրերով: Հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու Անսի /Ֆրանսիա/, Շտուտգարտի /Գերմանիա/ Բեյրութի /Լիբանան/ անիմացիոն փառատոնների ծրագրերը: Ստեղծված ավանդույթի համաձայն, ReAnimania-ի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասեր: Փառատոնի գլխավոր անակնկալ, թերևս, «ReAnimania-mini» ծրագիրն է, որը կանցկացվի Արցախում`  Երևանում ReAnimania-ի ավարտից անմիջապես հետո: Փառատոնին մասնակցելու համար ստացվել է ավելի քան ավելի քան 500 հայտ: Հայկական մուլտֆիլմերից կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում ընդգրկվել են Արմեն Ռոնովի «Dumb Son's Fable»-ը, Հայկ Սահակյանցի «Quantum jump»-ը և Նաիրա Մուրադյանի «Բալետը»:    
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Իմ անցած 70 տարիներից միայն 35 տարին է իմը եղել, իսկ մնացյալ կեսն այլեւս ինձ չի պատկանել, այլ Սովետական կառավարությանը, որ ինչ կամեցել է՝ արել է ինձ։ ...Ո՛չ, չեմ կարող իմ կյանքը գրել։ Ինձանով հետաքրքրվողներին կասեմ. «Ես ինձանից տեղեկություն չունեմ, Սովետական իշխանությանը հարցրեք»։ Այսպես է արձագանքել երգիծաբան Լեռ Կամսարն (1888-1965) ինքնակենսագրություն գրելու հորդորներին։ Այնուհանդերձ, ծվեն-ծվեն գրել է. «Տաճկաստանում ես ապրում էի անմեղ, անմեղ։ Բայց տաճիկ կառավարությունը սրով ետեւս ընկած ուզում էր ինձ սպանել։ Փախա իմ ռուսահայ եղբայրների մոտ, մի քանի տարի ապաստան գտա, հետո էլ այդ «եղբայրները» բռնեցին ու քսան տարով աքսորեցին հյուսիսի սառնամանիքները։ ...Տունս ցախանոց է, ութ տարի է պետությունից բնակարան եմ ուզում, չի տալիս։ Եթե արաբ բանաստեղծն իմ օրին լիներ, հիմա վաղուց էր փախել անապատը։ Բայց ես, ճիշտն ասած, չեմ ուզում փախչել անապատ, որովհետեւ այս րոպեին ես ապրում եմ սովետական անապատում»։ Հենց այդ նույն «անապատի» այդ նույն «ցախանոցում»՝ արդեն հիվանդ երգիծաբանին է այցելում «Հայաստան» հրատարակչության խմբագիրը եւ, երկար տարիներ սպասված «Մարդը տանու շորերով» գրքի ազդօրինակի փոխարեն, բոթ է բերում՝ Կենտկոմն արգելել է գրքի տպագրությունը։ Ասում են՝ սա վերջին կաթիլն էր, եւ ողջ կյանքում հալածված գրողը հոգին ազատում է այս աշխարհից՝ մեն-միակ ցանկությամբ. «Խնդրում եմ, ինձ թաղելիս բերանքսիվայր դնել հողը... որ այս կառավարության երեսը չտեսնեմ»։ Լեռ Կամսարը (Արամ Թովմասյան) ծնվել է Վանում։ Հայրը հոգեւորական էր։ Նախ՝ սովորել է Վանի Ամերիկյան վարժարանում, հետագայում՝ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում։ Մասնակցել է Վան-Այգեստանի ինքնապաշտպանական պայքարին։ Մոր հետ գաղթել է Արեւելյան Հայաստան։ 1935-ին բռնադատվել է, երեւանյան բանտից աքսորվել է Վորկուտա, հետագայում՝ Բասարգեչար (Վարդենիս)։ 1955-ի համաներմամբ նրան թույլատրվել է վերադառնալ Երեւան։ Ողջ կյանքն ուրիշներին իր հումորով, սարկազմով վայելք պատճառող այս տառապյալի կարճ կենսագրությունն է սա՝ նման այն բոլոր համարձակների կյանքին, որոնք ստալինյան հրեշավոր տարիներին իրենց գրիչն ու հոգին չկեղտոտեցին կեղծիքով։ Լեռ Կամսարը երդվյալ եւ անուղղելի այլախոհ էր, եւ սովետական իրականության այլախոհի ճակատագիր էլ ունեցավ։ Եվ այսքանով ամեն ինչ ասված է։ Երկու պատառիկ վայելենք նրա գրական մեծ ժառանգությունից։ Ա. Երէկ իրիկուն անկողնիս մէջ շքանշաններ ստացողներուն ցանկը կարդացի և չեմ գիտէր ո՞ր սյունակի մէջ քունս տարեր էր արդէն։ Թէ քանի ժամ քներ եմ՝ չեմ հիշեր, մէյ մըն ալ, երազիս մէջ, բերեր կրծքիս շքանշան կկախեն։ Օգնությո՜ւն, օգնությո՜ւն՝ կպոռամ, բայց դէ ո՞վ է տեսեր, որ երազին մէջ օգնության հասնէն։ Կաղաչեմ իրենց՝ ես ճանչցված, դիրք ունեցող, պատվավոր մարդ եմ, ես հասարակ մարդ չեմ, ճար չեղավ, բռնեցին ու շքանշանը կախեցին։ Կախեցին, ու ամոթէս արթնցա այլևս ու ողջ գիշեր քունս չտարավ։ Ծօ, սա ի՞նչ առատություն շքանշանի։ Ցերեկը կկպցնեն, գիշեր կկպցնեն։ Ասիկա համաճարակ է, խոլեր, ժանտախտ։ Ինչպէս ոխակալ մէկը պատճառ մը կփնտրէ վրադ հարձակվելու, անանկ ալ սա կառավարությունը առիթի ման կուգա շքանշան տալու։ Կուտա ոչ միայն անոր, որ գործ մը կընէ, այլ առավելապէս անոնց, որք բնավ գործի չեն։  Ի տես այս անառիթ շքանշանային համաճարակի՝ կխորհեմ։ Անպատճառ կառավարությունն ինքն ալ զգացեր է իր անտանելի ռէժիմին ծանրությունը և քաղաքացոց, որոնք կրցեր են տոկալ այս ռեժիմին՝ կվարձատրէ շքանշանով։ Այսպէս եթէ դատենք, պետությունն իրավացի է, այո՛։ Տարի մը այս ռեժիմին տակ ապրողին պէտք է 366 շքանշան փակցունել, եթէ տարին նահանջ է, իսկ 365 շքանշան՝ եթէ հասարակ։ Այս ռեժիմին տակ, յուրաքանչյուր օր ապրողը մէկ մէծ հերոս է։  Բ. Լենինն իր ողջ կյանքում սոցիալիզմի ու կապիտալիզմի բնորոշմամբ է զբաղեր, իր գրած տասը հատորներու մէջ շատ արժեքավոր փաստեր է բերած, սակայն, իր եզրակացությունը չէ տված. Չէ թվեր այդ երկու սիստեմներու ամենաէական տարբերությունը։ Իսկ այդ էական տարբերությունը սա է։ Կապիտալիստական երկրում մէկը կաշխատի 150 միլիոն ժողովուրդ կերակրելու, սոցիալիզմի երկրում 150 միլիոն ժողովուրդ կաշխատի՝ մէկը կերակրելու... Իսկ հիմա, սիրելի ընթերցող, գտիր մեկ տարբերություն՝ Լեռ Կամսարի ապրած շրջանի եւ մեր «լուսապայծառ» ներկայի միջեւ։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Արիզոնայի և Օքսֆորդի համալսարանի ուսանողների հետազոտությունները պարզել են, որ այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «21 Գրամն» ու «Բաբելոնը», Դարրեն Արանոֆսկու «Ֆանտանը», Ժակո Վան Դորմալի «Պրն. Ոչ ոքը» կամ Պոլ Հագիսի «Բախումը», կինոդիտողների մոտ կարող են ստեղծել ուղեղի գերլարում: Այսպիսի ֆիլմերը, որտեղ կան մի քանի խաչաձևված սյուժետային գծեր, բայց որոնք, միևնույն ժամանակ, կախված են միմյանցից, պահանջում են ավելի զարգացած մտավոր ունակություններ: Իսկ դրանք ամբողջապես ընկալելու համար՝ սովորական ֆիլմերից մի քանի անգամ ավելի կենտրոնացվածություն է պահանջվում: Խնդիրը, առաջին հերթին, այն է, որ հեռուստադիտողին բարդ է ընկալել խաչաձևած տարբեր հուզական բախումներ և իրադարձություններ: Այսպիսի՝ համացանցային «հիպերհղումներ» հիշեցնող ֆիլմերը բազմաթիվ հեռուստադիտողների  մոտ մարդկային ուղեղի սահմանափակումների պատճառով կրճատվում են և ֆիլմի ավարտին թողնում են միայն ընդհանրացված տպավորություն: Ելնելով դրանից՝ ֆիլմարտադրողներն ու ռեժիսորները օգտագործում են կինեմատոգրաֆիական տարբեր հնարքներ, ինչպիսիք են՝ տեսարանների ոչ ժամանակագրական հաջորդականությունը, հեռուստաէկրանի բաժանումը մի քանի մասերի և ձայնային տարբեր լուծումները: Արիզոնայի համալսարանի հոգեբանության դասախոս Ջեյմի Քրեյմսը կարծում է, որ մարդկային հոգեբանության զարգացմանը համընթաց՝ հեռուստադիտողը հաճախ չի կարողանում հաղթահարել այնպիսի ֆիլմերի «ապակյա առաստաղները», որոնք այսպիսի ֆիլմերում (օրինակ՝ «Ֆանտանում»), բազմաթիվ փոխակերպությունների հետ համատեղ, էլ ավելի մեծ բարդություններ են ստեղծում մարդկանց համար՝  հասկանալու և ընբռնելու նրանցում տեղ գտած բարդ միջանձնային հարաբերությունները: Օքսֆորդի համալսարանի ուսանողների հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, հիմնականում, տարբեր հասարակական խմբերում շփվում կամ ճանաչում են 100-150 անձանց: Նրանք բաժանվում են մի քանի խմբերի: 3-5 հոգի ընկալվում են որպես «ընկերներ», 10-15-ը՝ «մոտ անձինք», 30-50 հոգի էլ ընդգրկվում է «միևնույն հայացքները հնարավոր կիսողների» խմբում, մինչդեռ մնացած 60-ից ավելի անձինք համարվում են ուղղակի «ծանոթներ»: Ըստ Քրեյմսի ուսումնասիրությունների՝ նման՝ ոչ սովորական ուղիղ սյուժետային գծով զարգացող ֆիլմերում գլխավոր իրադարձությունները կատարվում են 31 անձանց շուրջ,ինչը հավասար է սովորական մարդու հիմնական շրջապատի անձանց թվին և հիշողության համար խնդիրներ է ստեղծում՝ 2 ժամվա ընթացքում ըմբռնելու ռեժիսորների տարբեր «ուղերձները»: Քրեյմսը նաև ուսումնասիրել է սովորական մելոդրամաներ, որտեղ ամենաշատը ներառված են 20 անձինք, ինչը, նրա կարծիքով, պարզաբանում է կանանց մեծամասնության սերը նրանց հանդեպ: Հոգեբանի կարծիքով՝ այն ֆիլմերը, որտեղ, իրական կյանքի պատկերին զուգընթաց՝ ներառված են չափից շատ կերպարներ, դատապարտված են ձախողման՝ հեռուստադիտողների լայն շրջանակում: Հ.Գ. Նմանատիպ ֆիլմերի հանդեպ բազմաթիվ քննադատություններով են հանդես եկել նաև կինոգետները, ովքեր համարում են, որ կինեմատոգրաֆիան այսպիսով հեռանում է իր հիմնական «դաստիարակչապատմողական» էությունից՝ վերածվելով ավելի կոնցեպտուալ արվեստի:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 18.00-ին, տեղի կունենա «Հորդանանի մշակույթի օրեր» ծրագրի բացումը: Պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան նաեւ Հորդանանի մշակույթի նախարար Լանա Մամկեղը և թագավորական ֆիլմերի հանձնաժողովի ներկայացուցիչ Շադի Ալ Նիմրին: Այնուհետև նախատեսված է նաեւ «Jordan Takes You Beyond» ֆիլմի (10 րոպե), Ազգային տարազների նորաձևության ցուցադրություն (դիզայներ Մարիամ Մուրադ (20 րոպե)): Այնուհետեւ տեղի կունենա ազգագրական պարի և երգի ներկայացում՝ «Ռամտա» երիտասարդական խմբի կատարմամբ:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մշակույթի նախարարության հովանավորությամբ և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հրավերով՝ օրերս ԵԳՊԱ-ում տեղի է ունեցել ճապոնացի պրոֆեսոր, արվեստագետ Կունիտո Նագաոկայի աշխատանքային փորձառության դասը, որն անցկացվել է «Հայոց խաչքարեր. Տակու-հոն. խաչքարերի պատճենում Հայաստանում 2012-2016 թթ.» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը նպատակ ունի փաստաթղթի տեսքով պահպանել խաչքարային փորագրություններն ու զարդաքանդակները: Աշխատանքներն իրականացվում են չինական-ճապոնական հնագույն տեխնիկայի` Տակու-հոնի միջոցով, որի կիրառման ընթացքում, Մշակույթի նախարարության պնդմամբ, խաչքարերը մնում են անվնաս: Հայաստանում ուսումնասիրության վայր է ընտրվել Նորադուսը, որտեղ աշխատանքային խումբն իրականացրել է խաչքարերի ինքնուրույն պատճենումներ: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երկու անգամ երկու միշտ չէ, որ չորս է… Չորսը բաժանվում է բազմաթիվ երկուսների, երբ խոսքը մարդկային հարաբերություններին և զգացմունքներին է վերաբերում: Հետո բազմապատկվում են բազմաթիվ չորսերի, կրկին բաժանվում, գումարվում ու վերածվելով տարրական մասնիկների՝ դառնում են մի առանձնահատուկ, միակ միավոր: Միակ, միակ, միակ… Ու միակ տարարական մասնիկը արյան բազմաթիվ խմբերի, ընտանիքների, համայնքների, գիտության ու մեգապոլիսների մեջ չի տարրալուծվում, չի զուգավորվում… Եվ մարդը, որքան էլ անցնում է լաբորատոր երկնաքերների, մարդ-դիտանցքների, անապատ փողոցների ու սեռական օրգանների միջով՝ միևնույն է, մնում է մենակ՝ գժանոցի փոխված լեռնաՇղթաների վրա, կամ շրջակա ու հեռակա միջավայրի սոցիալական Շղթաների ցանցում… «Աննաբելան օգնեց նրան հանվել և մի քիչ շարժահարեց նրա անդամը, որպեսզի նա կարողանար մտնել իր մեջ: Միշելն առանձնապես բան չէր զգում՝ Աննաբելայի հեշտոցի մեղմությունից ու ջերմությունից բացի: Հանկարծ նա կտրուկ դադարեցրեց շարժվել՝ ցնցված լինելով զուգավորման երկրաչափական ակնհայտությունից, սքանչացած լինելով լորձաթաղանթի առաձգականությամբ ու ճոխությամբ: Աննաբելան պինդ հպեց իր շուրթերը նրա բերանին և գրկեց նրան: Միշելը փակեց աչքերը, ավելի պարզորոշ զգաց իր առնանդամը և կրկին սկսեց այն տարուբերել: Ցնծազեղ լինելուց քիչ առաջ նրան մի տեսիլք այցելեց, որը ծայրաստիճան հստակ էր. տեսավ գամետաների միախառնումը և իսկույն դրանից հետո ՝ բջիջների առաջին բաժանումները…»: «Անտարես» հրատարակչության կողմից «Արգելված գրքեր» մատենաշարով լույս ընծայված՝ Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» վեպը՝ Սերգեյ Մկրտչյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանը մտադիր է հայկական մի շարք հուշարձաններ ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու հայտ ներկայացնել, այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հաղորդել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը: Նրա խոսքով, նախատեսվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քննարկմանը ներկայացնել Կաքավաբերդ ամրոցը և Սանահին վանական համալիրի մոտ գտնվող միակամար կամուրջը, Ուղտասարի ժայռապատկերները, Զորաց քարեր նախապատմական համալիրը, Մակարավանքը, ինչպես նաև սոցռեալիզմի հուշարձանները`ՀԷԿ-երի Սևան-Հրազդան կասկադը, Սարդարապատի հուշահամալիրը, Մայր Հայաստան հուշարձանը: Սամուելյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելը բարդ գործընթաց է, որը մի քանի տարի է պահանջում:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Եթե այս մարդը Մարլոն Բրանդոյի կամ Ջոնի Դեփի նման հմայիչ սրտակեր լիներ, կամ, օրինակ՝ անունը Հովակիմ կամ Ակիմ չլիներ, այլ՝ Կիմ, ու այս Կիմն էլ կին լիներ ու աշխարհին շռայլորեն մատուցեր իր մարմնական բարեմասնությունները, մենք, իհարկե, նրան մինչեւ ուղնուծուծը կճանաչեինք ու առիթ-անառիթ գլուխ կգովեինք, որ հայ է։ Իսկ ահա Ակիմ Թամիրովին (1899-1972) ճանաչողները դժվար թե բազմաթիվ լինեն Հայաստանում։ Նա կարճահասակ է ու հաստլիկ, նրա դերացանկում Համլետ ու Օթելլո չկան, խաղացել է հիմնականում էպիզոդիկ դերեր, հոլիվուդյան աստղերից շատերի նման աղմկոտ սիրավեպերի կիզակետում չի եղել, ողջ կյանքում մի օրինական կին է ունեցել... Կարճ ասած, «անհետաքրքիր» մարդ է եղել, ու մենք նրանով հպարտանալու առիթ ու պատճառ չունենք։ Սխալվում ենք չարաչար։ Թբիլիսիում ծնված, նավթարդյունաբերող Միքայել Թամիրովի (Թամիրյանց) ու Մաշա Ամիրյանի զավակ, Բաքվում մեծացած այս մեր Հովակիմը 19 տարեկանում փոխադրվել է Մոսկվա, սովորել է Գեղարվեստական թատրոնին կից դպրոցում, միաժամանակ՝ դերասան աշխատել այդ թատրոնում։ Մի օր էլ այդ թատերախմբի հետ մեկնել է ԱՄՆ ու կնոջ՝ Թամարա Շեյնի հետ որոշել է մնալ Նյու Յորքում։ Մինչեւ 1928 թվականը աշխատել է Բաջիեւի «Չղջիկ» թատերախմբում, «Գիլդ» թատրոնում։ Հետագայում հիմնել է բեմական դիմահարդարման սեփական ակադեմիան, բայց Մեծ ճգնաժամի տարիներին սնանկացել է։ Ստիպված է եղել ինքը տաքսու վարորդ աշխատել, իր դերասանուհի կինն էլ՝ մատուցողուհի։ 33 տարեկանում առաջին անգամ Հոլիվուդը հետաքրքրվել է մեր Հովակիմով, իսկ մեր մյուս հռչակավոր հայ Ռուբեն Մամուլյանի «Թագուհի Քրիստինա» ֆիլմում նկարահանվելուց հետո՝ նրան նկատել են հոլիվուդյան ռեժիսորները, նույնիսկ՝ հզոր Օրսոն Ուելսը, ու... սկսել են ձեռքից ձեռք խլել։ Պատահել է նույնիսկ, որ տարեկան 13-15 ֆիլմերում է նկարահանվել։ Ու ոչ միայն՝ Հոլիվուդում, նաեւ՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում... Ի դեպ, 1936-ին ԱՄՆ այցելած, Օստապ Իբրահիմովիչին անմահացրած Իլֆն ու Պետրովն իրենց «Միհարկանի Ամերիկա» գրքում Ակիմ Թամիրովի մասին ահա թե ինչ են պատմում. «Երբ Գեղարվեստական թատրոնը մեկնեց ԱՄՆ, մի շատ երիտասարդ դերասան մնաց այնտեղ՝ Հոլիվուդում նկարվելու համար։ Պետք է մնար երեք ամիս, բայց նստել մնացել է արդեն տասը տարուց ավելի։ Նա հաջողակ մարդկանց թվին է պատկանում, գործերը լավից լավ են։ ...Շաբաթական ստանում է հինգ հարյուր դոլար»։ Զգացի՞ք՝ ոնց են նախանձել մեր Հովակիմին։ Թամիրովի անգլերեն շեշտադրությունը՝ թող ու փախիր։ Նույնիսկ ամերիկյան մեծ գրոդ Ջերոմ Դեյվիդ Սելինջերի պատմվածքներից մեկում (ռուսերեն՝ «Лапа-растяпа», հայերեն՝ գուցե «Թափթփվածը» կամ «Շփռթի՞կը») Մերի Ջեյնն ասում է իր ընկերուհի Էլոիզին. «Գուշակիր՝ ում եմ տեսել անցած շաբաթ»։ -Հը՞,- ասում է Էլոիզը,- Ակիմ Թամիրովի՞ն։ -Ու՞մ,- զարմանում է Մերի Ջեյնը,- էդ ո՞վ է։ -Դե, Ակիմ Թամիրովը։ Կինոյում է խաղում։ Շատ ծիծաղելի է խոսում. «Հանա՛ք ես անըմ, հա՛ հանաք ես անըմ, է՛»։ Պաշտում եմ նրան... Հենց իր ծիծաղելի անգլերենի պատճառով էլ Թամիրովն ինչ ազգի ներկայացուցիչ ասես խաղացել է, իսկ ամերիկացի՝ երբեք։ 40 տարվա ընթացքում նկարահանվել է մոտավորապես 150 ֆիլմում։ Երկու անգամ «Օսկար» մրցանակի հավակնորդ է եղել երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում («Գեներալի մահը լուսաբացին» «Ու՞մ մահն է գուժում զանգը»), իսկ այս նույն «Ու՞մ մահն է գուժում զանգը» ֆիլմում նրա մարմնավորած Պաբլոն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի։ Ու տեսնել է պետք, թե այդ անշուք թվացող մարդն ինչ աչքունք ունի, իսկը՝ «արեգակունք», հետն էլ՝ շանթ ու որոտ։ 1960-ին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա փառքի աստղը։ Ահա այսպիսի Հովակիմ ունեինք մենք հեռավոր Նահանգներում, եւ արժե, որ լավ ճանաչենք նրան։ Իսկ թե ինչու է ամերիկյան հայտնի «Ռոքիի եւ Բուլվինքլի արկածները» մուլտսերիալում գլխավոր հերոս, սովետական լրտես  Բորիս Բադենովը ներկայացված մեր Հովակիմի պարոդիայով՝ Աստված գիտի։ Հուսանք, միակ պատճառն այն է, որ հյութեղ ու գրավիչ մարդ էր Ակիմ Թամիրովը։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Իմ ծնունդը ցավոտ պատմություն է, մեր ընտանիքին վիճակված դժբախտության հետևանք: Ես կարող էի չծնվել. ծնվեցի: Իմ աշխարհ գալը լա՞վ էր, թե՞ վատ: Այդ հարցի պատասխանը ես չէ, որ պիտի տամ: Գիտեմ միայն, որ ժողովուրդը ծնունդներով է գոյատևում. ծնունդն է ժողովրդի հավերժության առհավատչյան: Իմ ծնունդը ցավոտ պատմություն է, մեր ընտանիքին վիճակված դժբախտության հետևանք…...»Վարդուհի Վարդերեսյան Այսօր դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1928թ. մարտի 19-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Դերասան, թատերագետ Գևորգ Աբաջյանի կինն է: Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում: 1947թ. ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիա և նույն թվականից խաղացել է թատրոնում: 1958թ-ից տեղափոխվել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոն: Կերտել է բազմաթիվ դերեր թատրոնում` Շիրվանզադեի «Պատվի համար»` Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»` Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»` Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»` Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»` Իշխանուհի և այլն: Խաղացել է նաև արևմտահայ դերերում` «Պաղդասար Աղբար»` Անույշ և այլն: Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլ ֆիլմերում:  Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն: 1985թ. հրավիրվել է Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոն, որտեղ արժանացել է ոսկե մեդալի: Ստացել է բազմաթիվ պետական բարձրագույն պատվոգրեր, մրցանակներ, շնորհակալագրեր: 1965թ. արժանացել է ՀԽՍՀ, 1988թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1995թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2001թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումով: Վարդուհի Վարդերեսյանի անունը չափազանց սիրելի ու թանկ է հայ ժողովրդի համար: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մարտի 19-22-ը Երևանում կընթանա Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն: Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել է փառատոնի մամուլի քարտուղար Վլադ Մուրադյանը, այս տարի փառատոնը նվիրված կլինի Ուիլյամ Շեքսպիրի 450-ամյակին: Այդ հոբելյանի առնչությամբ մարտին Երևան են հրավիրվել Շեքսպիրյան փառատոնների եվրոպական ցանցի ներկայացուցիչներ, որոնց թվում են Գերմանիայի, Անգլիայի, Դանիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Լեհաստանի շեքսպիրյան փառատոնների տնօրենները, ինչպես նաև Լոնդոնի «Գլոբուս» թատրոնի «Գլոբ թու Գլոբ» փառատոնի տնօրենը: Փառատոնի օրերին հյուրերը ներկա կլինեն «Լիր Արքա» հայ-վրացական նախագծի պրեմիերային` Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ: Բացի այդ, նրանց հնարավորություն կընձեռվի դիտելու Հայաստանում բեմադրված մի շարք շեքսպիրյան ներկայացումներ և մասնակցել «Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղում» թեմային նվիրված միջազգային խորհրդաժողովին: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Օրերս Արգենտինայում հրատարակվեց բանաստեղծ Մարինե Պետրոսյանի «Զենքը կրակեց» (“DISPARÓ EL ARMA”) գիրքը, որում ընդգրկված են հեղինակի վերջին երկու՝ «Սալաթ կրակոցներով» և «Ատրճանակը կրակեց» գրքերի բանաստեղծությունները: Մեզ հետ զրույցում Մարինե Պետրոսյանը նշեց, որ բանաստեղծությունների ընտրությունն իրենն է. «Բանաստեղծությունները գրքի համար ես ինքս եմ ընտրել։ Եւ ընտրել եմ վերջին երկու գրքերիցս, որովհետեւ կարծում եմ որ դրանք են իմ առավել հասուն գործերը»: Բանաստեղծությունները թարգմանել է Ալիս Տեր-Ղևոնդյանը, իսկ գրքի առաջաբանը գրել է իսպանագիր արգենտինահայ գրող Աննա Արզումանյանը: Գիրքը հրատարակել է «Audisea» հրատարակչությունը: Խոսելով հրատարակչության մասին՝ Մարինե Պետրոսյանը նշեց, որ որքան հասկացել է, այդտեղ հիմնականում երիտասարդ բանաստեղծներ են հավաքված եւ հրատարակում են բացառապես թարգմանական պոեզիա: Մեր հարցին ի պատասխան, թե ինչպես ստացվեց, որ հրատարակչությունն առաջարկեց տպել իր գիրքը, Մարինե Պետրոսյանն ասաց, որ արգենտինացի ընթերցողի հետ իր առաջին հանդիպումը կայացել էր դեռ 2013 թվականին, երբ Բուենոս Այրեսում, Աննա Արզումանյանի նախաձեռնությամբ եւ Ալիս Տեր-Ղեւոնդյանի թարգմանությամբ, հրատարակվեց ժամանակակից հայ բանաստեղծների անթոլոգիան։ Այդ ժամանակ, սակայն, բանաստեղծը չի կարողացել մեկնել Արգենտինա. «Ես այն ժամանակ Արգենտինա գնալ չկարողացա (թե ինչու չկարողացա, դրա մասին պատմվածք եմ գրել՝ «Արգենտինա, Արգենտինա»), բայց հեռվից էլ նկատելի էր, որ բանաստեղծություններս սիրվել են, քանի որ արգենտինացիները դնում էին դրանք իրենց բլոգներում»: Անթոլոգիայի հրատարակվելուց մեկ տարի անց Աննա Արզումանյանը Մարինե Պետրոսյանին հայտնում է հաճելի լուրն այն մասին, որ  «Audisea» հրատարակչությունը ցանկանում է հրատարակել նրա բանաստեղծությունները առանձին գրքով։ Հիշեցնենք, որ 2013 թ.-ին Մարինե Պետրոսյանը գրել էր «Մանիֆեստ աշխարհականության»-ը, որում նշել էր աշխարհի գրականության մեջ իր տեղը գտնելու նպատակի մասին: Մեր հարցին, թե այդ տեսանկյունից ինչ դեր ու նշանակություն կարող է ունենալ այս գիրքը, բանաստեղծը պատասխանեց. «Իսպաներենը 19 պետությունների պաշտոնական լեզուն է, դրանով խոսում է կես միլիարդ մարդ՝ երկրագնդի մի քանի մայրցամաքներում։ Կարծեմ տպավորիչ թվեր են։ Բայց աշխարհի գրականություն մտնելու տեսանկյունից երեւի ընթերցողից ավելի կարեւորը քննադատներն են։ Էս առումով, անկեղծ ասած, տեղյակ չեմ՝ ինչպիսին է վիճակը Արգենտինայում եւ մյուս իսպանախոս երկրներում»։ Գարնանը Մարինե Պետրոսյանը  եղել է Ամերիկայում՝ Նյու Յորքի նահանգում գտնվող Omi Writers գրական կացատանը, որտեղ իր բանաստեղծությունները ամերիկացիների համար կարդալու առիթ է եղել. «Լսարանը շատ մեծ չէր, բայց բազմաշերտ էր, ու ես երջանիկ էի տեսնել, որ ամերիկացիները սիրեցին իմ բանաստեղծությունները՝ հենց իմ իսկ թարգմանությամբ»։ Գրողը նշեց նաև, որ այլ լեզուներով հրատարակվելու ուրիշ շատ ծրագրեր կան, բայց դրանց մասին երեւի իմաստ կունենա խոսել, երբ որ արդեն իրականացման փուլ մտած լինեն։    
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայտնի ռեփ երաժիշտ, պրոդյուսեր Քանյե Ուեսթը կեսգիշերային անակնկալ և անվճար համերգ է տվել Երևանում` Կարապի լճի մոտ: Ընդամենը մի քանի րոպե տևած համերգի ընթացքում «Գրեմի» մրցանակի բազմակի դափնեկիրը կատարեց իր «Stronger», «Jesus Walks», «Power», «Touch the Sky», «All of the Lights» երգերից հատվածներ և համերգը եզրափակեց «Good Life» երգով, որի ավարտին տառացիորեն նետվեց Կարապի լիճը: Երգչի օրինակին հետևեցին մի շարք երկրպագուներ: Հիշեցնենք` Քանյե Ուեսթը Հայաստան է եկել ընտանիքի` աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և դստեր` Նորթի, ինչպես նաև կնոջ բարեկամուհիների, մասնավորապես` Քլոյե Քարդաշյանի հետ: Լուսանկարները՝ «Ֆոտոլուր»
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ամերիկացի դերասան և երգիչ Ջասթին Թիմբերլեյքն ամուսնացել է իր ընկերուհու՝ դերասանուհի Ջեսիկա Բիլի հետ, գրում է People ամսագիրը, որը խոստացել է մոտ ապագայում հրապարակել հարսանեկան արարողության լուսանկարները: «Հրաշալի բան է ամուսնացած լինելը: Արարողությունը շատ գեղեցիկ էր կազմակերպված: Մի յուրահատուկ զգացողություն է, երբ շրջապատված ես ընտանիքիդ անդամներով և ընկերներով»,- ասվում է նորապսակների հայտարարության մեջ: 31-ամյա Թիմբերլեյքը և 30-ամյա Բիլն արդեն հինգ տարի է, ինչ հանդիպում էին: Պասակադրությունը տեղի է ունեցել Իտալիայի հարավում: Արարողության անցկացման վայրը մինչև վերջ խիստ գաղտնի է պահվել:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մեզ հետ, մեզ մոտ, մեր մեջ, օդում, ճաշի մեջ, քայլերում՝ հաշմված, աչքերից հեռու ու մաշկով լսվող։ Չհանդարտվող հանդարտ, մազոխիստի կայֆի պես՝ վաղահաս վտանգի սպասումով ու միշտ սուր, էնքան սուր, որ ապրում ես անընդհատ-չբթացող սրությամբ, զգում ես մտածելու առաջին պահից, էնքան, որ էղած-չեղած ծանրությունը դառնում է ծննդկանից դուրս եկող զանգվածի պես հարազատ, ցավոտ ու ստեղծարար․․․Ու էս ամենը` ընդամենը մի հարցի մեջ․․․ Հարց․․․ Ավելի ճիշտ` անորոշության, ցավի, հարցականի մի ընդհանուր շաղախ, որը անվերջ ու, ամենակարևորը` նույնությամբ խմորվելով՝ մեր մաշկի պես միշտ  մեզ հետ է․․․ Չհիշեցի՞ր․․․ Նա մեր մաշկի պես միշտ մեզ հետ է․․․  «Բայց մի՞թե ծանրությունն իսկապես սոսկալի է, իսկ թեթևությունը՝ գեղեցիկ: Ամենածանր բեռը ճզմում է մեզ, ստիպում կքել իր ծանրության տակ, սեղմում մեզ գետնին: Բայց բոլոր ժամանակների սիրային պոեզիայում կնոջ տենչանքն է ընդունել արու մարմնի բեռը: Այսպիսով, ամենածանր բեռը միաժամանակ ամենահզոր կենսարարի արտահայտությունն է: Որքան ծանր է բեռը, այդքան մեր գոյությունը կառչած է հողից ու նույնքան էլ իրական է և ճշմարիտ: Փոխարենը, բեռի լրիվ բացակայությունը մարդուն դարձնում է օդից էլ թեթև և ստիպում թռչել, հեռանալ երկրից ու հողեղեն գոյությունից, և մարդը դառնում է կիսով չափ անիրական, ու նրա շարժումներն էլ որքան ազատ են, նույնքան և՝ անիմաստ: Եվ ուրեմն, երկուսից ո՞րն ընտրել: Ծանրությո՞ւնը, թե՞ թեթևությունը»: «Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով հրատարակված Միլան Կունդերայի  «Կեցության անտանելի թեթևությունը» վեպը, ֆրանսերենից Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ` հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Արդեն հոկտեմբեր ամիսն է, բայց կինոմանները դեռևս մեծ հույսեր և ակնկալիքներ ունեն տարվա մնացած ժամանակահատվածում սպասվող ֆիլմերից, հնարավոր է նույնիսկ ավելի մեծ, քան մինչ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում: Դի Կապրիոն վերադառնում է Սկորսեզեի մոտ, Սփայք Լին փորձում է վերարտադրել դասական դարձած «Oldboy-ը», իսկ Քրիստիան Բեյլը հավակնում է դառնալ ներկայիս լավագույն հոլիվուդյան դերասանը Out of the Furnace-ում: Այս ամենը և ավելին iLur.am-ի՝ մինչև դեկտեմբեր լույս տեսնող ֆիլմերի անոնսում:     Runner, Runner Ռեժիսոր: Բրեդ Ֆուրմեմ Դերերում: Ջասթին Թիմբերլեյք, Բեն Աֆլեք Ջասթին Թիմբերլեյքի և Բեն Աֆլեքի մասնակցությունն արդեն մեծ պահանջարկ է առաջացնում: Առաջինն այս տարի հասցրեց զբաղվել նաև երաժշտությամբ՝ թողարկելով իր երկրորդ և երրորդ ձայնասկավառակները, իսկ Բեն Աֆլեքի նկատմամբ ուշադրությունը բազմապատկվեց, երբ պարզ դարձավ, որ նա նկարահանվելու է նոր Batman-ում: Ֆիլմի պրոդյուսերը ևս մի գերաստղ է՝ Լեոնարդո Դի Կապրիոն, ով ևս բավական հագեցած տարի է ունեցել: Ֆիլմը պատմում է մի երիտասարդի մասին, ով ներխուժում է օնլայն խաղերի աշխարհ, որպեսզի վճարի իր ուսման վարձը:   The Hobbit: The Desolation of Smaug  Ռեժիսոր: Փիթեր Ջեքսոն Դերերում: Օռլանդո Բլում, Մարտին Ֆրիմեն, Քրիստոֆեր Լի Փիթեր Ջեքսոնի եռապատման շարունակությունը, որի առաջին մասը միանշանակ չընդունվեց  կինոքննադատների կողմից: Մառախլապատ սարերը հաղթահարելուց հետո Տորինը և իր ընկերները ստիպված են օգնություն խնդրել հսկա անծանոթից: Ինչպես միշտ՝ նրանք, բացի փորձությունները հաղթահարելուց, այլ տարբերակ չունեն: Oldboy Ռեժիսոր: Սփայք Լի Դերերում: Ջոշ Բրոլին, Էլիզաբեթ Օլսեն, Սամուել Լ. Ջեքսոն Հոլիվուդում բավական երկար ժամանակ է, ինչ որոշվել էր էկրանավորել հյուսիսկորեացի Պարկ Չան-Ուկի՝ արդեն դասական դարձած Oldboy-ը: Բայց գլխավոր հարցը՝ կարո՞ղ է արդյոք Հոլիվուդը վերարտադրել նման յուրահատուկ բռնությամբ կինոնկար: Երկար ժամանակ խոսվում էր, որ պրոյեկտը կվերցնիի Սթիվեն Սփիլբերգը, իսկ գլխավոր դերում կլինի Ուիլ Սմիթը, բայց Սփիլբերգը զբաղված էր Lincoln-ով և այդպես էլ լուրջ չզբաղվեց Oldboy-ի ռեմեյքով: Վերջապես, ռեմեյքի գաղափարը ամենից շատ դուր եկավ աֆրոամերիկացի ամենատաղանդավոր ռեժիսորներից մեկին՝ Սփայք Լիին (Malcolm X, 25th Hour, Inside Man), ով էլ նկարահանեց այն: Կդառնա՞ այս ֆիլմը հերթական անհաջող ռեմեյքը, թե ոչ՝ պարզ կդառնա հոկտեմբերի 17-ին: Ֆիլմը պատմում է մի գովազդատուի մասին, ում ինչ-որ մեկը փախցրել է և պահել 20 տարի՝ այդպես էլ չբացատրելով իր արարքի դրդապատճառները: Նույնպիսի «պատահականությամբ» ազատություն ստանալով՝ ֆիլմի հերոսը հասկանում է, որ իրեն հանգիստ չեն թողնելու: Out of the Furnace Ռեժիսոր: Սքոթ Կուպեր Դերերում: Քրիստիան Բեյլ, Զոի Սալդանա, Քեսի Աֆլեք Քրիստիան Բեյլն այլևս չի ցանկանում նկարահանվել The Dark Knight-ում, բայց նրան չի լքում Հոլիվուդի լավագույն դերասանը դառնալու գաղափարը: Այս անգամ Բեյլը նկարահանվել է Սքոթ Կուպերի մոտ, ում դեբյուտային աշխատանքը՝ Crazy Heart-ը, «Օսկար» բերեց Ջեֆ Բրիջեսին՝ լավագույն դերասան անվանակարգում: Այս ֆիլմում, ինչպես և The Dark Knight-ում, Բեյլը երկար ժամանակ բանտում անցկացնելուց հետո վերադառնում է սովորական կյանքին, որտեղ, մինչ սիրելիի հետ ամուսնությունը, մի քանի կարևոր գործեր ունի անելու, օրինակ՝ վրեժխնդիր լինել փոքր եղբոր սպանության համար, ինչը նրան կրկին կարող է վերադարձնել բանտ… Mandela: Long Walk to Freedom Ռեժիսոր: Ջասթին Չեդուիք Դերերում: Իդրիս Էլբա, Նաոմի Հերիս Նելսոն Մանդելայի «Երկար ճանապարհ դեպի ազատություն» գրքի հիման վրա նկարահանված ֆիլմ, որտեղ պատմվում է Մանդելայի կյանքի մասին, մանուկ հասակից մինչ ՀԱՀ-ի առաջին դեմոկրատական նախագահ դառնալը: Մանդելայի դերը ստանձնել է Իդրիս Էլբան, ում համար սա, իհարկե, փայլուն հանրավորություն է իր դերասանական ունակությունները շատ ավելի լայն հանդիսատեսներին ծանոթացնելու համար: Մինչ այս նա հայտնի էր բրիտանական Luther հեռուստասերիալից: Nebraska Ռեժիսոր: Ալեքսանդեր Փեյն Դերերում: Բրյուս Դերն, Ուիլ Ֆորտե Sideways և About Schmidt ֆիլներով ռեժիսոր Ձասթին  Չեդուիքը արդեն իսկ ցուցադրել էր իր յուրահատուկ ոճն ու ճաշակը, իսկ ավելի լայն հնչեղություն ձեռք բերած The Descendants-ը միայն ամրապնդեց նրա մասին ձևավորված այդ կարծիքը: Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Կաննի կինոփառատոնում, որից հետո կարծիքներ հնչեցին, որ ֆիլմը հավակնում է համարվել «ժամանակակից դասական»: Nebraska-ն պատմում է հարբեցող հոր մասին, ով շահել է 1 մլն $, բայց ցանկություն չունի միայնակ երկար ճանապարհ անցնել՝ ավարը վերցնելու համար: Նրա որդին, ով արդեն իր անձնական կյանքն ունի, որոշում է ընկերակցել տարեց հորը, վտանգներից և անհաջողություններից պահպանելու համար: Իսկ հնարավոր է նաև՝ հոր հետ վերջապես ավելի սերտ շփվելու համար.. Prisoners Ռեժիսոր: Դենի Վիլնյով Դերերում: Հյու Ջեքմեն, Ջեյք Ջիլենհոլ Ռեժիսոր Դենի Վիլնյով-ի Incendies-ը, որը 2011-ին հավակնում էր «Օսկարի», համարվում է վերջին տարիների լավագույն ծանր հոգեբանական դրամաներից մեկը: Այս անգամ կանադացի ռեժիսորը կարգով ավելի բարձր դերասանական կազմով նկարահանել է «ծանոթ պատմություն» այն մասին, թե ինչպես են երկու ընկերներ որոշում Գոհաբանության օրը միասին տոնել, որը ավարտվում է ողբերգական ավարտով՝ անհետանում են երկուսի փոքր դստրերը: Հյու Ջեքմանի մամնավորած հերոսը վստահ է, որ նա գիտի, թե ով է փախցրել երեխաներին, որքան էլ որ դեդեկտիվները վստահեցնում են, որ ամեն ինչ անում են նրանց դստրերին գտնելու համար: The Counselor Ռեժիսոր: Ռիդլի Սքոթ Դերերում: Խավիեր Բարդեմ, Պենելոպե Կրուզ, Բրեդ Փիթ, Մայքլ Ֆասբենդեր, Կամերոն Դիաս Հաջողակ իրավապաշտպանը, ով մոտակա ժամանակներս պետք է ամուսնանա, որոշում է նոր հետաքրքիր գործով զբաղվել՝ Մեքսիկայից ԱՄՆ տեղափոխել 20 մլն $ արժողությամբ կոկաինի չափաբաժին: Եւ այս ամենը տարվա ամենաաստղային կազմերից մեկով, որը գլխավորում է ոչ պակաս աստղային ռեժիսոր Ռիդլի Սքոթը:   Blue is the Warmest Colour Ռեժիսոր: Աբդելադիֆ Կեշիշ Դերերում: Լեա Սեյդու, Ադել Էկզարկոպուլոս Կաննի կինոփառատոնում գլխավոր «Ոսկե արմավենի» մրցանակին արժանացած ֆիլմ, որը բազմաթիվ կինոքննադատների կողմից համարվում է տարվա ամենահետաքրքիր և սեքսուալ տեսարաններով ֆիլմը: Variety շաբաթաթերթի կողմից ֆիլմը ընդհանրապես համարվեց «ժամանակակից լավագույն լեսբիական տեսարանները պարունակող կինոնկար» կոչմանը: Հետաքրքիր է, որ ֆիլմը Կաննի կինոփառատոնում ներկայացված էր ոչ վերջնական տարբերակով և ռեժիսոր Աբդելադիֆ Կեշիշը որոշել է, որ ֆիլմը համաշխարհային վարձույթ կներկայանա այլ տարբերակով: Կեշիշին արդեն իսկ զգուշացրել են, որ այն տեսքով, որով ֆիլմը ներկայացված էր Կաննում, վարձույթի հետ բարդություններ կունենա Ռուսաստանում և ոչ միայն: Her Ռեժիսոր: Սփայք Ջոնս Դերերում: Խոակին Ֆենիքս, Օլիվիա Ուայլդ, Էմի Ադամս Խոակին Ֆենիքսը լավ «մարզավիճակում» է. The Master-ից հետո նա հասցրեց նկարահանվել The Immigrant-ում՝ այդ ընթացքում զբաղվելով նաև երաժշտությամբ: Բայց Her-ը բոլորովին այլ աշխարհից է, ինչը կարելի էր սպասել կարդալով միայն ռեժիսորի անունը: Սփայք Ջոնս-ը այն նույն մարդն է, ով ստեղծել է Adaptationն ու Being John Malkovich-ը: Այս անգամ էլ Ջոնսը նկարահանել է ֆիլմ միայնակ երիտասարդ գրող Տեոդորի մասին, ով գնում է արհեստական ուղղեղով նոր օպերացիոն համակարգ, որը կոչված է կատարել տիրոջ բոլոր ցանկություններ. Տեոդորը ժամանակի ընթացքում սիրահարվում է իր նոր ընկերոջը: Gravity Ռեժիսոր: Ալֆոնսո Կուարոն Դերերում: Սանդրա Բալոք, Ջորջ Կլունի Միանշանակ տարվա ամենասպասված «բլոքբաստերներից» մեկը, որը միևնույն է՝ բավականին ռիսկային նախագիծ է համարվում: Ռեժիսոր Ալֆոնսո Գուարինը իր այս ֆիլմով փորձում է ջարդել այն ձևավորված կարծրատիպը, որ նման մոնումենտալ աշխատանքներում գլխավոր հերոսը պետք է լինի ուժեղ սեռի ներկայացուցիչ: Ամերիկյան պարբերականների պնդմամբ, Կուարինից չափազանց մեծ ջանքեր են պահանջվել ֆիլմի պրոդյուսերներին համոզել՝ իր գաղափարը արդարացնելու համար: Ինքը՝ ֆիլմը պատմում է հերթական տիեզերագնացության փորձի մասին, որը շատ մոտ է ողբերգության վերածվելուն: 3D ակնոցների օգնությամբ Կուարոնը խոստանում է հանդիսատեսներին փոխանցել տիեզերքի ամբողջ անծայրածիրությունն ու սարսափը: Ջեյմս Կամերոնը արդեն իսկ պնդում է, որ սա տիեզերքի մասին պատմող իր երբեւիցո դիտած լավագույն ֆիլմն է: The Secret Life of Walter Mitty Ռեժիսոր: Բեն Ստիլլեր Դերերում: Բեն Ստիլլեր, Քրիստեն Ուիգ, Շոն Պեն, Ադամ Սքոթ Բեն Ստիլլերը հերթական անգամ հավաքագրել է աստղային կազմէ իր փայլը ընդգծելու համար: Ստիլլերը մարմնավորել է Ուոլտեր Միթիին՝ ձանձրալի գրասենյակային աշխատողի, ով սովորական մարդ լինելով՝ միևնույն է՝ ձգտում է հերոսանալ: Իսկ ո՞վ է ասել, որ միայն սուպերհերոսներն են կարող նման ցանկություններ իրականացնել: Մի քանի տարօրինակ փորձերից հետո Ստիլլերը վերադառնում է կարծես իր համար ստեղծված «հիմարի» կերպարին. There’s Something About Marry-ի և Duplex-ի սիրահարները կգնահատեն սա:  Twelve Years a Slave Ռեժիսոր: Սթիվ Մկքուին Դերերում: Չիվետել Էջիոֆոր, Մայքլ Ֆասբենդեր, Բենեդիկտ Քեմբերբեչ, Բրեդ Փիթ Django Unchained-ի տարում շատ ռիսկային էր նկարահանել ֆիլմ սևամորթների ստրկության մասին՝ անկախ այն հանգամանքից, որ ժանրը բոլորովին ուրիշ է: Ֆիլմի մասին լայն շրաջանակներում սկսեցին խոսել, երբ այն՝ տարվա ամենալավ ֆիլմերի ցանկը ունեցող կինոփառատոններից մեկում՝ Տորոնտոյի կինոփառատոնում հաղթեց «Հանդիսատեսների ընտրությունը» անվանակարգում: Արժե հիշեցնել, որ միևնույն կինոփառատոնում հաղթանակած The King's Speech-ն ու Slumdog Millionaire-ը հետագայում հաջողության հասան նաև «Օսկարում»: Չիվետել Էջիոֆորի մարմնավորած հերոսը կրթված և խելացի է, բայց նրան գողանում են և վերածում են ստրուկի, ու նա ստիպված մի տիրոջից անցնում է հաջորդի մոտ: The Wolf of Wall Street Ռեժիսոր: Մարտին Սկորսեզե Դերերում: Լեոնարդո Դի Կապրիո, Ջոնա Հիլ, Մեթյու Մակքոնահի, Ռոբի Մարգո Կասեցնելով իր մասնագիտական աճը Քլինթ Իսթվուդի J. Edgar-ում և Հոլիվուդի ամենաշփերթ ռեժիսորներից մեկի՝ Նազ Լուրմանի մոտ՝ The Great Gatsby-ում, Լեո Դիկապրիոն վերադառնում է իր տաղանդի գլխավոր երկրպագու Մարտին Սկորսեզեի մոտ, ում հետ համագործակցում է արդեն հինգերորդ անգամ: Սկորսեզեն նույնպես էքսպերիմենտների միջով անցավ՝ նկարահանելով Hugo-ն, որը չնայած ստացած 5 «Օսկարին», ձախողվեց կինոքննադատների մոտ: Այժմ Սկորսեզեն վերադառնում է իր սիրած ժանրին՝ կրիմինալ-դրամային: Դի Կապրիոյի հերոսը հարուստ է և հաջողակ: Նա հիմնել է լավագույն բրոքերային գրասենյակներից մեկը, բայց նրա կատարած յուրաքանչյուր սխալը կարող է ճակատագրական դառնալ: Կարճ ասած՝ «որքան շատ ես բարձրանում, այդքան ավելի ցավալի է ընկնելը» կարգախոսով Դի Կապրիոն հերթական անգամ կփորձի «Օսկար» ստանալ:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայտնի անիմատոր Մարկ Բորեալը մուլտսերիալ կնկարահանի կոմիքսների հիման վրա: Հոկտեմբերի 29-ին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ Մարկ Բորեալը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, հաղորդել է, որ մանկական կոմիքսների հիման վրա մուլտսերիալ նկարահանելու առաջարկ է ստացել: Նրա խոսքով, նախատեսվում է նկարահանել 54 սերիա`յուրաքանչյուրը 13 րոպե տևողությամբ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին ReAnimania անիմացիոն ֆիլմերի V միջազգային փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Մարկ Բորեալի և Տիբու Շատելի «Իմ մայրիկն Ամերիկայում է և հանդիպել է Բաֆֆալո Բիլին» ֆիլմի երևանյան պրեմիերան: Ֆիլմը ժյուրիի հատուկ  հիշատակության է արժանացել Անսիի փառատոնում /Ֆրանսիա/: «Իմ մայրիկն Ամերիկայում է և հանդիպել է Բաֆֆալո Բիլին» ֆիլմը նկարահանվել է կոմիքսների հիման վրա: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2012-ին էկրաններ բարձրացավ Թոմ Հենքսի մասնակցությամբ «Ամպային ատլաս» ֆիլմը, իսկ այս տարի տեղի ունեցավ «Կապիտան Ֆիլիպս» ֆիլմի պրեմիերան, որից հետո բազմաթիվ կինոքննադատներ սկսեցին խոսել այն մասին, որ 57-ամյա դերասանը ապրում է իր երկրորդ կամ միգուցե արդեն երրորդ ծաղկունքը: Այդպես է դա, թե ոչ՝ կարող եք կարծիք կազմել ինքներդ. «Կապիտան Ֆիլիպսն» արդեն համացանցում է: Իսկ մինչ այդ ծանոթացեք Հոլիվուդի լավագույն դերսաններից մեկի կյանքի օրենքներին, որոնց մասին նա պատմել է Esquire շաբաթաթերթի ընթերցողներին: «Դրվագները միշտ հետաքրքիր են: Նայում ես նկարներին և փորձում ես վերհիշել, թե ինչ ես արել այդ օրվա մնացած ժամերին: Ինձ հետ նույնը կատարվում է նույնիսկ այն ֆիլմերը վերհիշելիս, որոնց մասին արդեն միլիոն տարի է, ինչ մոռացել էի»: «Եթե մինչ նկարահանման սկիզբը դուք ուշադրություն դարձնեք շտատիվների, դերասանների, տեսանկարահանման հրապարակի և այլ արհեստականությունների վրա, չեք կարողանա մտնել կերպարի մեջ: Պատահում է՝ ինձ հարցնում են. «Արդյոք ես ձեզ չեմ խանգարում՝ այստեղ կանգնելով»: Ես պատասխանում եմ. «Ես ձեզ նույնիսկ չեմ էլ նկատում»: «Ես գրոշ անգամ չեմ ստանում «Բուբբի Գամպ» ռեստորանից, բայց երբ այն առաջին անգամ տեսա, տպավորվել էի: Այլ բան բարդ է ավելացնել «Ֆորեսթ Գամպի» մասին»: «Երբ արժանացա «Օսկարի», շնորհակալություն հայտնեցի Հուչ («Թյորներն ու Հուչը») անունով շանը: Այդ դերն իրականում 3 շուն էին խաղում, բայց ես ամենաշատը սիրում էի նրանցից ամենամեծին»: «Դուք կարող եք զբաղվել մեդիտացիայով, գնալ եկեղեցի և աղոթել: Բայց կարող եք գնալ նաև հոգեվերլուծաբանի մոտ և ինքներդ բացահայտեք»: ««Լքվածը» ֆիլմի նկարահանումներից հետո ես նորովի սկսեցի վերաբերվել «միայնություն» կոչվածին և հասկացա, որ իրականում սիրած կին և 4 երեխաներ ունենալը մեծ երջանկություն է»: «Եթե քո կյանքում սահմանափակումներ չկան, ուրեմն ուրախության համար էլ դժվար կլինի տեղ գտնել: Եթե դու կարող ես ուտել այն ամենը, ինչ կցանկանաս, ապա ինչպե՞ս կարող ես դրանից հաճույք ստանալ կամ ուրախանալ»: «Նոր դերի համար ես նիհարեցի 30 կգ: Դա արեցի նրանից հետո, երբ գիրացել էի մինչև 107 կգ՝ մեկ այլ դերի համար: Հավատացեք ինձ, եթե դուք ցանկանում եք նիհարել, ապա հնդկաձավարից բլիթները՝ քիչ կալորիականությամբ մրգահյութերի հետ՝  այն է, ինչի կարիքը դուք ունեք»: «Նկարահանումների ժամանակ հիշում եմ օրեր, երբ երջանիկ էի՝ որպես դերասան: Օրինակ, ես գնում եմ Դենզել Վաշինգտոնի մոտ, որպեսզի գործարք առաջարկեմ: Ես ողջունում եմ նրան, շնորհավորում նրա զավակի ծնունդը, իսկ նա հարցնում է. «Դուք վատ տեսք ունեք, ի՞նչ է ձեզ հետ կատարվում»: Ես պատասխանում եմ, որ ՁԻԱՀ-ով եմ վարակված, ձեռքս պարզում եմ, որ վերցնեմ նրա սիգարներից մեկը և ամբողջ մաշկով զգում, թե ինչքան վատ է նա իրեն զգում այդ պահին»: «Աստծո մասին բանավեճերը միշտ վտանգավոր են: Ես հաճախել եմ կաթոլիկ եկեղեցի, իսկ բոլոր դպրոցական ընկերներս հրեաներ էին: Իսրայելում կարելի է այցելել տարբեր կրոնների պատմական սուրբ վայրեր: Հետաքրքիրն այն է, որ եթե այդ վայրերից մեկը իրական է և համապատասխանում է մարդկանց պատմածին, ապա հաջորդ վայրը որևէ կապ չունի իրականության հետ: Բայց միևնույն է, չեմ հասկանում՝ ինչու չի կարելի ասել, որ, օրինակ, «Այստեղ Հիսուսը կերակրում էր աղքատներին», իսկ ահա այստեղից Մուհամեդը բարձրացավ երկինք: Հիշում եմ, մի անգամ այնտեղ տաքսիստն ասաց. «Ահա այստեղ Դավիթը սպանել է Գողիաթին», ես միանգամից ասացի. «Կանգնիր, կանգնիր. հետ քշիր դեպի այնտեղ: Կրոնի մասին կարելի է դարերով վիճել, բայց գլխավոր հարցն այն է, թե արդյոք կարող ես որևէ չբացահայտված երևույթի հավատալ անվերապահորեն»: «Ես Լլոյդ Բրիջեսի հիանալի լուսանկար ունեի՝ նկարած սովորական Minox-ով:  Նրա հետևից հարվածում էր կայծակը, իսկ նա ապշած կանգնած էր: Որքան փնտրեցի այդ լուսանկարը, այդպես էլ չգտա:  Այժմ, երբ ֆոտոսարքերը դարձել են թվային, լուսանկարներ պահպանելը ավելի հեշտ է դարձել»: «Իմ դեպքում դերասանական կարիերան բաժանված է տարբեր փուլերի: Հիշում եմ այն ժամանակները, երբ դերերիս վերաբերվում էի որպես թատրոնի ներկայացումների»: «Շատ բարդ է հզոր ֆիլմ ստանալ: Իրականում բարդ է լավ աշխատանք ստանալ մի բանից, որը ստեղծվում է երեք անգամ՝ սցենարիստի կողմից, նկարահանման հրապարակում և մոնտաժային սենյակում»: «Առաջին անգամ երբ հանդիպեցի Մեգ Ռայանին, չգիտեի, թե ով է նա, մտածում էի, որ նա ընդամենը հերթական դեբիլիկն է, ում հետ կարելի է զրուցել սրճարաններում»: «Կյանքում հաճախ հայտնվում ես այնպիսի իրավիճակներում, որոնց մասին հետագայում կարող ես ասել՝ «ես պարզապես կարիք ունեի կտրվելու և առանձնանալու տարբեր երևույթներից»: «Իմ ծնողները շատ շուտ ամուսնալուծվեցին: Երբ ես ընդամենը 7 տարեկան էի, իսկ քույրս՝ 13: Մենք, կարելի է ասել, զբաղվում էինք ինքնակրթությամբ և ապրում էինք գրեթե միայնակ: Չէինք մտածում, թե որքան դժբախտն ենք, ուղղակի ապրում էինք, և վերջ»: «Իմ առաջին անհաջող ամուսնությունից մնացին միայն երկու հրաշալի երեխաներ: Ամուսնական կյանքը շատ բարդ էր սկզբից մինչև վերջ, և հիմա ես հասկանում եմ ծնողներիս: Հայրս և մայրս ամուսնալուծվել էին ամենևին ոչ իրենց հարմարավետության պատճառով: Նրանք այդ քայլին էին գնացել, պարզապես որպեսզի չցնորվեին»: «Հիմա մտածում եմ որ աշխարհում ամեն ինչ երկակի է. կամ ստացվում է, կամ ոչ: Տիեզերքը մեզ հետ խոսում է մաթեմատիկայի լեզվով»: «Երբեմն պարզապես անհրաժեշտ է կենտրոնանալ և համախմբվել, և վերջ, օրինակ՝ աղջկան համբուրելուց առաջ, կամ երբ պետք է շանը քարշ տալ դեպի լոգարան»:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում ռեստորանի կառուցումն ուշանում է, փոխանցում է Ա1+-ը: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դեռ տարվա սկզբին էր խոստացել, որ այն կկառուցվի: Նախարար Ամիրյանը հույս ունի, որ հանրապետության գլխավոր բեմը հաջորդ տարի կունենա իր ռեստորանը: Ռեստորանից բացի, Օպերայի եւ բալետի ազգային թատրոնը չունի նաեւ գլխավոր դիրիժոր: Վերջինը Կարեն Դուրգարյանն էր, որը հեռացավ Գեղամ Գրիգորյանի՝ գեղարվեստական ղեկավար նշանակվելուց հետո: Թատրոնի գործող գեղարվեստական ղեկավարը՝ Կոնստանտին Օրբելյանը, որը Ամերիկայում ծնված ռուսախոս հայ է, մտադիր չէ վերականգնել այդ հաստիքը. «Երբ թատրոնի տնօրենը եւ գեղարվեստական ղեկավարը դիրիժոր է, թատրոնին գլխավոր դիրիժոր պետք չէ, ես եմ դիրիժորը: Իսկ երբ մեր բոլոր դիրիժորներն աշխատում են նվագախմբի հետ, նրանք բոլորը գլխավոր են»: Կոնստանտին Օրբելյանը շնորհակալ է հատկապես իշխանություններին, այն ինչ թատրոնն անում է, բազմաթիվ ջանքեր եւ փող է ուզում. «Իշխանությունների հետ լավ հարաբերություններով, եւ Ռիտա Ալեքսանդրովնայի, եւ Սերժ Ազատիչի հետ մենք կատարել ենք մեր առաջին քայլերը դեպի երաժշտական Օլիմպոս»: Մանրամասները եւ տեսանյութը՝ սկզբնաղբյուրում 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երբեք, օ՜ ֆերմա անասունների, Դու իմ պատճառով վնաս չես կրի… …Ազատությունը վթարներ չի տանում: Հատկապես, եթե վթարները հոգևոր ոլորտում են տեղի ունենում: Ազատության ներքին տարածքը, ցանկացած առուծախի արդյունքում վերածվում է պսպղուն, բայց անարժեք իրերով հագեցած խորդանոցի: Ապրում ես քո կյանքը անազատ, քանի որ պսպղունը կյանքդ քեզնից վանելով՝վստահեցնում է, որ ինքն է իրականը, ապահովը, ճիշտը: Հետո՞… Շուրջդ հավաքվում են լիքը նման «ճշմարտություններ» ու մի ոչ այնքան գեղեցիկ օր հանկարծ գիտակցում ես, որ հայտնվել ես համակենտրոնացման ճամբարում…  …Իսկապես, բակում կանգնած էր երկու ձի լծած մի մեծ փակ ֆուրգոն, որի կողքերին ինչ-որ բան էր գրված: Վարորդի տեղում խարդախ տեսքով թասակավոր մի մարդ էր նստած: Դմբուզի տեղը գոմում դատրակ էր: Անասունները խմբվեցին ֆուրգոնի շուրջը: «Ցտեսություն, Դմբուզ,-բացականչեցին բոլորը միասին,-ցտեսություն»: -Հիմարնե՜ր, հիմարնե՜ր,-գոռաց Բենիամինը՝ ցատկոտելով նրանց շուրջը և փոքրիկ սմբակներով դոփելով գետինը:- Հիմարներ: Մի՞թե չեք տեսնում, թե ֆուրգոնին ինչ է գրված:  Անասունները լռեցին, և Մյուրիելը սկսեց տառ-տառ վերծանել գրությունը: Բայց Բենիամինը նրան մի կողմ հրեց և մեռյալ լռության մեջ կարդաց: -«Ալֆրեդ Սիմոնդզ-Ձի քերթող և Սոսինձ Եփող, Վիլինգդոն: «Անտարես» հրատարակչության կողմից «Արգելված գրքեր» շարքով լույս ընծայված Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վիպակը՝ Արտաշես Էմինի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Փետրվարի 14-ին Երևանում մեկնարկում է բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը: Փառատոնը կբացի Մորթեն Թիլդումի`«Օսկարի» ութ անվանակարգերում առաջադրված «Նմանակման խաղ» ֆիլմը: Ընդհանուր առմամբ, կներկայացվի 2014 թ. արտադրության, տարբեր ժանրերի յոթ ֆիլմ՝ կատակերգությունից և հոգեբանական թրիլլերից մինչև փաստագրական դրամա: Ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 14-20-ը մայրաքաղաքի «Մոսկվա» և «Սինեմա Սթար» կինոթատրոններում: Մուտքն ազատ է: Երևանում փառատոնի ավարտից հետո ֆիլմերը կցուցադրվեն նաև ՀՀ Տավուշի, Արմավիրի և Արարատի մարզերում: Ֆիլմերը կցուցադրվեն ինչպես անգլերեն, այնպես էլ՝ թարգմանաբար: Այս տարի փառատոնն անցկացվում է «Բիլայնի», Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հովանավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում 63 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ դերասան եւ ռեժիսոր Ռոբին Ուիլյամսը: Ըստ տեղի ոստիկանության տվյալների՝ նրան հայտնաբերել են իր տանը՝ շնչահեղձ եղած: Ոստիկանները կարծում են, որ Ուիլյամսը ինքնասպան է եղել. կատարվում է նախաքննություն: Դերասանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Ռոբին Ուիլյամսը եղել է օդաչու, բժիշկ, նախագահ, ջին, դայակ, գիտնական, անհանգիստ Փիթեր Փեն եւ ամեն ինչից մի քիչ: Սակայն, նա միակն էր իր տեսակում»,- նշվում է նախագահի հայտարարության մեջ: Օբաման շեշտել է նաեւ, որ դերասանը բաժանում էր իր տաղանդը բոլորին, ովքեր դրա կարիքը ունեին՝ սկսած ամերիկյան զորքերից, վերջացրած անտուն աղքատներով: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հետքեր: Հետքեր: Ապրել հետքերո՞վ, առանց իմանալու, որ դրանք թողնում ես ամեն օր: Հետքեր, որոնք, մատնող նշանների նման, քեզ կապում են զգացած-ապրածիդ և ստիպում անդադար վերադառնալ: Ուզած-չուզած... Հարկավոր է բառերով գրել, քանի որ հետքերով ապրելն ուզած-չուզած է: Իսկ ժամերը, թեև, ըստ քեզ՝ քոնն են, բայց գնում են, հոսում հետքերիդ փողոցով: Տխուր է. ինչ-որ քեզանից դուրս է եկել՝ արդեն դրսում է , քոնը չէ: Եվ հպանցիկ միջավայրի կորուստը դու հուսահատորեն-թևաթափ փորձում ես բառերով կապկպել...                                 « ANF Wien Վիեննայից միայն հետևյալն եմ հիշում. մոտո քշող հաշմանդամը, կայարանը, բեռնակիրը, որը մի ժամանակ Նյու Յորքում էր ապրել, համայնավար էր ու խոսում էր կոտրված ամերիկերեն, ծաղկազարդ, բարձրահասակ ռեստորանը, որտեղից երևում էր քաղաքը, կողքի սեղանի մոտ նստած գեղեցիկ աղջիկը, որը վիճում էր իր ընկերոջ հետ, աղջկա ձեռքերն ու ծխելու ձևը, ոստիկանները՝ հրացաններով ու սվիններով: 1 հուլիսի, 1937» «Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված՝ Վիլյամ Սարոյանի «Անունս Սարոյան է» ժողովածուն՝ Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը, Շանհայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցած համաշխարհային պրեմիերայից հետո, ցուցադրվելու է նաև Իտալիայում՝ Վենետիկի կինոփառատոնում: «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի իտալական գործընկեր Blue Knowledge Association-ի նախաձեռնությամբ, հանձին ասոցիացիայի տնօրեն՝ Orietta Trevisanato Zampieri-ի՝ սեպտեմբեր ամսին նախատեսվում է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ներկայացումը և ցուցադրություններն Իտալիայում՝ Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում։ Ինչպես նաևնախատեսվում են հանդիպումներ, քննարկումներ կինոոլորտի ականավոր ներկայացուցիչների, դիստրիբյուտորների, վաճառքի գործակալների, պրոդյուսերների հետ`«Վերջին բնակիչը» ֆիլմի, ռեժիսորի հաջորդ՝ «Դրախտի դարպասը» կինոնախագծի և առաջիկա այլ ծրագրերի հետ կապված։ «Անհրաժեշտ է հայկական կինոյի զարգացման որակական մի նոր վերելք ամրագրենք աշխարհում, միջազգային հարթակներում նպաստենք դրա հեղինակության բարձրացմանը: Ես դա փորձում եմ անել իմ ֆիլմերի միջոցով՝ համընդհանուր ուշադրության արժանացնելով հայկական կինոն և վեր հանելով համահայկական նշանակության հիմնախնդիրներ՝ ներառյալ ղարաբաղյան խնդիրը։ «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունները համաշխարհային ամենահարգի՝ Կաննի կինոշուկայում, Շանհայի և Վենետիկի կինոփառատոններում այդ ուղղությամբ կատարվող մեր ջանքերի շոշափելի արդյունքներից են: Հօգուտ հայկական կինոյի զարգացման և մեր համընդհանուր նպատակների իրագործման՝ մենք միշտ բաց ենք առաջարկությունների և համագործակցությունների համար: Այդ ճանապարհին կարևորում եմ ոչ միայն անհատական նախաձեռնողականությունը, այլ նաև՝ պետական աջակցող և երբեմն համակարգող ձեռքի առկայությունը, ինչը միջազգային շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում թե՛ կինոնախագծերի և թե՛ հենց պետության համար՝ հատկապես ազգային ռազմավարական նշանակության հարցեր բարձրացնելու գործում»,- ասել է Ջիվան Ավետիսյանը։ Սեպտեմբերի 5-ին «Վերջին բնակիչը» ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնի Venice production Bridge-ում, որի ժամանակ, բացի տարբեր հյուրերից, ներկա կլինեն ֆիլմի ստեղծագործական և դերասանական կազմերի անդամներ։ Հատկանշական է այն, որ Իտալիայում՝ «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրություններն իրականացվում են Վենետոյի (վարչական կենտրոնը` Վենետիկ) նահանգապետ Լուկա Զայայի բարձր հովանավորությամբ և անմիջական մասնակցությամբ։ ---- Տեղեկանք «Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն ստեղծվել է 2016թ.-ին, միջազգային համագործակցության արդյունքում՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» փրոդաքշն հաուսի կողմից, աջակցությամբ՝ շվեդական «Apricot Stone», ամերիկյան «Alpha Dogs, INQ» և «Mօsaics Art & Cultural Foundation» ընկերությունների և Լիբանանի պետական համալսարանի: Նկարահանումները տեղի են ունեցել 2015թ.-ին՝ Արցախում, ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում։ Դերասանական կազմում, հայ սիրված մի շարք դերասանների հետ միասին, ընդգրկվել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Կոմպոզիտորը աշխարհահռչակ «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն է։ «Վերջին բնակիչը» ֆիլմի առաջխաղացման աշխատանքները սկսվել են Կաննի 69-րդ կինոփառատոնի կինոշուկայից, որտեղ այն ներկայացվել է։ Ֆիլմի հայկական պրեմիերան կայացել է «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակներում։ Վերջերս ֆիլմն ընդգրկվել է Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնի «Panorama» ոչ մրցութային ծրագրում։ Այն ցուցադրվել է 5 անգամ, իսկ գլխավոր՝ պաշտոնական ցուցադրությունը կայացել է հունիսի 25-ին։ «Վերջին բնակիչը» ֆիլմն առաջադրվել է 2017թ. «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը՝ լավագույն «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, որին ներկայացված է եղել 65 ֆիլմ։ Այդ առիթով էլ, Լոս Անջելեսի առաջատար հյուրանոցներից՝ «Four Seasons Hotel»-ում կայացել է ֆիլմի փակ ցուցադրությունը՝ «Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի» անդամների (HFPA) համար՝ արժանանալով նրանց բարձր գնահատանքին։ Ֆիլմի մասին անդրադարձ է կատարվել «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայքի և ամերիկյան հայտնի «Los Angeles Times» օրաթերթի կողմից։ «Վերջին բնակիչը» ֆիլմը նախորդ ամիսներին արդեն ցուցադրվել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Նիդերլանդներում, իսկ մի շարք այլ երկրներում կցուցադրվի առաջիկայում: Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում և բերում է աղջկան՝ Յուրգային:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայտարարվել է «Ընտրությունների պատմությունը անկախ Հայաստանում (1990-2013)» խորագրով վավերագրական ֆիլմի արտադրության բաց մրցույթ: Մրցույթը հայտարարել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում: Մրցույթի նպատակն է ստեղծել մի վավերագրական ֆիլմ, որը կներկայացնի Հայաստանում 1990թ. ի վեր անցկացված բոլոր խոշոր (նախագահական կամ խորհրդարանական) ընտրությունները կամ դրանց հետ կապված առանձին կարևոր դեպքերը` ընդգրկելով նաև առաջիկայում` 2013թ. կայանալիք նախագահական ընտրությունները: Ֆիլմի տևողությունը պետք է լինի մինչև 60 րոպե: Խրախուսվում են ստեղծագործական ինքնատիպ մոտեցումները: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գործող ստեղծագործական միավորումները, կազմակերպություններն ու անհատների խմբերը: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերի 24-ն է:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հոկտեմբերի 6-ին Լոս Անջելեսի Հանրային գրադարանում կազմակերպվեց մշակութային երեկո` նվիրված Հայ գրատպության 500-ամյա հոբելյանին և Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության, ԼԱ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Լոս Անջելեսի Հանրային գրադարանի համատեղ ջանքերով: ԼԱ գրադարանի «Մարկ Թեյփր» սրահում ելույթ ունեցավ Երևանի պետական մնջախաղի թատրոնը` գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի գլխավորությամբ: Ներկայացվեց «Գիրք Ծաղկան» բեմադրությունը: Երեկոն վարեցին հոլիվուդյան հայտնի դերասան Քեն Դավիդյանը և «Արփա» միջազգային կինոփառատոնի տնօրեն Ալեքս Քալագնամոսը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Գրանորություն. Իրակլի Սամսոնաձեի «Ականջաբարձը» Իրականացված և մանավանդ չիրականացված հեղափոխություններից հետո կյանքը հաճախ դառնում է պատառիկային՝ նման կտրտված, փախչող, շուտ ասվող, հարահոս տեքստի: Սահուն-սողանք, որի ընթացքի մեջ որոշ շրջան գոյատևելուց  ու պտտվելուց հետո փորձում ես խմբագրել կյանքդ՝ լուսանցքում թողնելով՝անգազ իրականությունը, պոռնիկի վրայից փչող կծվահամ կարագ-հոտը, հորաքրոջդ աջիկախառը օղին, թաթարների խնդալու պատերազմը, վաճառքի հանվող ու պահանջարկ վայելող երիկամդ, տղայիդ դեմքին վառվող կնոջդ ապտակ-ձեռքերը… Խմբագրվածները դեն նետելուց հետո գլուխդ դնում ես ականջաբարձին ու զարմանքով նկատում, որ խմբագրվելուց հետո ինքդ ես հայտնվել լուսանցքում նման կտրտված, փախչող, շուտ ասվող, հարահոս տեքստի… «Հեռուստատեսության առաջին ալիք: Կառավարական ալիք: Հաղորդավարուհին՝ խիստ լացակումած ձայնով՝ ձե, ձե, իա, ձե, շվիլի, շվիլի, ձեուրի, իա, անի, ձե, շվիլե: Եվ հետո՝ չարտերային չվերթով Դուբայ մեկնողներին… Ովքեր ցանկանում են մեկնել… Արի՛ գնանք, ա՛յ տղա, գնանք՝ նավթավառներ բերենք: Էժան նավթավառներ են, ա՛յ տղա: Գնանք: Ասում են՝ օգուտը մեկին մեկ է… Հը՞, տո՛ մունդռիկ: Չես գալի՞ս: Տո՛, ոտքերիս թե չես գալիս: Գալիս ե՞ս: Դե՛ գնացինք: Աբա՜: Դուբա՜յ: Դուբայ: Դուբայ: Տա ռա՜ ռա՜ ռի՜ ռա, ռի, ռի, ռի, ռա՝ Դուբայի ճերմակին, Դուբայի հրաշքին, ով քեզ սիրեց, նրա հոգուն էլ՝ տա ռա՜ ռա՜: Հայրենիքը մարդու համար ինչ-որ շատ մտերիմ բան է նշանակում: Ասես անձամբ ես ճանաչում: Յուրային է: Միշտ քո սրտի մեջ է: Միշտ կարող ես ինչ-որ տեղ հանդիպել նրան: Մետրոյում: Ավտոբուսում: Փողոցում: Ռեստորանում: Եթե այսօր էլ չհանդիպես, փույթ չէ, քանզի գիտես, որ վաղը, մեկ է, պիտի հանդիպի քեզ…» «Անտարես» հրատարակչության կողմից «օտար***գիր» մատենաշարով լույս ընծայված Իրակլի Սամսոնաձեի «Ականջաբարձ» վեպը՝ Անահիտ Բոստանջյանի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Համացանցում է հայտնվել Սթիվ Ջոբսի կյանքի մասին պատմող ֆիլմից արված լուսանկարներից մեկը, որտեղ դերասան Էշթոն Կուտչերը ներկայանում է Ջոբսի կերպարով: Ընդ որում, ուշագրավ է, որ առաջին լուսանկարը այնքան էլ մեծ ազդեցություն չի թողել. քննադատններն դիմահարդարներից ավելիին էին սպասում՝ Կուտչերին՝ Ջոբսին նմանեցնելու հարցում: Հիշեցնենք, որ Սթիվ Ջոբսի մասին ֆիլմը պատմելու է Ջոբսի կերպարանափոխման մասին՝ հիփփիից Apple ընկերության հիմնադրի: Ֆիլմի սյուժեն հիմնականում կենտրոնանալու է 1971 թվականից մինչեւ 21-րդ դար ընկած հատվածի վրա, եւ մասնավորապես, Apple ընկերության նախագահների խորհրդում առաջացած խնդիրների, ընկերությունից Ջոբսի հեռանալու եւ նրա անձնական խնդիրների վրա: Ռեժիսոր Ջոշուա Մայլք Սթերնի ֆիլմի պրեմիերան կկայանա եկող տարվա հունվարի 27-ին, այն կներկայացվի Sundance Film Festival փակման արարողությանը: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կալիֆոռնիայում վախճանվել է դերասան Ռիչարդ Քիլը, որը հանդիսատեսին հայտնի է Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերում չարագործ Ծնոտի դերակատարմամբ, հաղորդել է Reuters-ը: Իր 75-ամյակից երկու օր առաջ մահացած դերասանի հասակը 2 մետր 18 սանտիմետր էր, նշում է France-Presse գործակալությունը: Բուժհաստատության ներկայացուցիչը հաստատել է դերասանի մահվան փաստը, սակայն հրաժարվել է նշել մահվան պատճատը՝ վկայակոչելով բժշկական գաղտնիքը: ИТАР-ТАСС-ի տվյալներով՝ Քիլը տառապում էր ավելորդ քաշից, ինչը պայմանավորված էր հասակի հորմոնի սաստկացած արտադրման հետ կապված հիվանդությամբ: Չնայած իր հսկա չափերին, որոնք սահմանափակում էին Քիլի դերասանական ամպլուան, նա նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում և սերիալներում: Փոխանցում է lenta.ru-ն:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Պատմությունը լայն ճանապարհներ ու հեռարձակ դաշտեր է սիրում, հարահոս, անվերջ շարժման ընթացք ու մեծություն, մեծություն, մեծություն․․․ Պատմության մեջ ամեն ինչ հսկա է, նույնիսկ՝ սխալն ու դավաճանը։ Մեծության զարմանալի առկայությունից հաճախ այնպիսի տպավորություն ես ստանում, որ արձաններն ու սրբապատկերներն են պատմության սարսափազդու գիրքը գրել, որ եթե այդ «անձանց» երակներում արյուն հոսել է, ապա հոսել է հանուն Պատմության թափվելու համար։ Հիրավի՜ անցյալում ամեն ինչ խոշոր է ու վեհ՝ նման գահի կամ եպիսկոպոսյան վեղարի, նման՝ բերանի փակ գրադարանի, որը հին-վտանգավոր գրքերով է լեցուն։ Իսկ, ո՛րն է պատմության մեջ քո տոհմի նշանակությունը․․․ Կրկին՝ մեծություն, մեծություն, մեծություն․․․ Բայց զարմանալիորեն գալիս է մի օր, երբ ժամանակային խոշորացույցն ինքնըստինքյան անէանում է, ու քո դարակազմիկ «տոհմածառը» ուսումնասիրելու դեպքում՝ ի վերջո հանգում ես մի կետի․․․ Կետ, որից պատմության չվերջացող բազմակետն է սկսվում․․․ «Նրա նախնիներն այնքա՜ն թույլ տվեցին միևնույն սխալը, այնքա՜ն կուլ գնացին  միևնույն խայծին, որ վերջում թշնամու բկին անգամ հասավ նրանց հիմարությունը, հոգնեց նրանց հետ պահմտոցի խաղալուց ու լրիվ ջնջեց նրանց հաշվից՝ նրանց երազկոտ թագավորների հետույքներից քրքրված-մաշված գահը դրեց սայլին, և, ով իմանա, Սանկտ Պետերբուրգի ո՛ր ջրխեղդ նկուղում է այն հիմա նեխում... Ահա նման անարգանքներ էր  ֆշֆշացնում  բարձի վրա սրբապատկերի պես դրված ու օձի պես իմաստուն գիրքը մանկության ժամանակ,  ու նա էլ,  ամբողջ  մանկության ընթացքում վերմակի  տակ,  գրպանի լապտերի լույսով կարդում էր  հայրենիքի մահախոսականները, բայց կարգին չէր  ըմբռնում  հայրենիքի  մահվան  պատճառը,  չէր հասցնում պարզաբանել, ավելի  ճիշտ՝  միանգամից ուզում էր ըմբռնել ճշմարտությունն ու շտապում էր, հուզվում էր, քանի որ ամեն պահ կարող էր ներս մտնել հայրը (առանց թակելու), և ինքը չէր հասցնի օձի պես իմաստուն գիրքը պահել բարձի տակ: «Հայրդ չպիտի՛ տեսնի այս  գիրքը»,–  միշտ  հատուկ  զգուշացնում էր գրադարանավար Նիկոլոզը,  բայց Նիկոլոզն արդեն  իզուր է վախենում իր հորից՝ այսօր առավոտյան, չէ, բայց երեկ առավոտյան ինքը  խոհանոցի  կացնով  ջարդեց  սեփական հոր գլուխը»: «Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով հրատարակված Oթար Ճիլաձեի «Քթոցը» վեպը՝ վրացերենից Անահիտ Բոստանջյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Քաղաքները հեռանում են անսպասելի, երբ մարդիկ քնած կամ զբաղված են: Հեռանում, բայց ինչ-որ տեղ մնում են՝ երաժշտության նման, որը ծանոթ է, գիտես, թեև ոչ մի կերպ վերարտադրել չես կարողանում: Ո՞վ է գրել քաղաքը: Հեռացող փողոցները դառնում են ճանապարհներ ամուրի մեքենաների համար, որոնց երկայնքով շարված խելագարված-Անուշ ծառերը սմոգով լաքապատ մազերն են փետում: Փախստական շենքերը, կորցնելով իրենց թվերը՝ նոր, անհայտ նիշեր են փորձում սովորել: Դժվար է խոսել ուրիշի լեզվով, երբ աչքերիդ մեջ արցունքներ կան... Քաղաքները հեռանում են անսպասելի, երբ քո լեզվով խոսող մարդիկ այլևս չկան... «                                                 ԿՑԿՏՈՒՐ ԽՈՍՔԵՐ Ինձ ոչ ոք այնպես չի տանջել, ինչպես դու, դու, որին սիրել եմ, ինչպես ոչ մեկին... Եվ հիմա ինչպե՞ս պիտի ապրեմ ես, իմ սևավոր քաղաք, այս վիթխարի գերեզմանոցը սրտիս մեջ: Եվ հիմա ինչպե՞ս պիտի ապրեմ ես, որ մոլորված քայլում եմ քո փողոցներով, գլխահակ, որովհետև ինչպե՞ս նայեմ մարդասպան շենքերին, դպրոցներին-մանկասպան, ծննդատներին, որ ավերմունքի փոշով խեղդեցին նորածիններին՝ թշնամու ատելությամբ...: Անհաղորդ ու սառն է հոգիս, ինչպես շիրմաքարը ձմռան կեսգիշերին: Ահա, մի օր էլ անցավ: Կանցնեն էլի բազմաթիվ օրեր; Բայց ես երբեք չեմ ների քեզ այս օրը, երբ նայեցի դեմքիդ                             և չճանաչեցի...»: «Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված` Հովհաննես Գրիգորյանի «Նոր տողից» բանաստեղծությունների ժողովածուն հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Օրերս, Հայկական բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ), Թումո ստեղծարար տեխնոլգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ, ՀԲԸՄ 87-րդ ընդհանուր ժողովի առիթով կազմակերպել էր Դորիանս խմբի բացօթյա համերգը: Մեր ֆոտոշարքը Թումո կենտրոնից:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ամերիկյան կինոակադեմիան հինգշաբթի օրը՝ Լոս-Անջելեսի ժամանակով առավոտյան 5:30-ին, կհրապարակի տարվա գլխավոր կինոմրցանակի՝ «Օսկարի» հավակնորդների ցուցակը, գրում է РИА Новости-ն: Անվանակարգերի ընթերցման հանդիսավոր արարողությունը կվարեն դերասանուհի Էմմա Սթոունը և ռեժիսոր, սցենարիստ Սեթ Մաքֆառլեյնը: Այս տարի մրցանակի պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է նոմինանտների ինտերնետ-քվեարկություն: Այսինքն՝ մոտ 6 մլն օգտատերեր հնարավորություն են ունեցել հավասար ձայնի իրավունքով որոշել ոսկե արձանիկի ճակատագիրը: Նախկինում «Օսկարի» հավակնորդների ցուցակը կազմվում էր ժյուրիին հասցեագրված քվեաթերթիկների միջոցով: Ամերիկյան կինոակադեմիայի 85-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 25-ին Լոս-Անջելեսում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրը որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ, հայտարարել է «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին, որի նպատակն է մաեստրոյի ստեղծած ժառանգության պահպանությունն ու հանրայնացումը, ինչպես նաև կրթական, մշակութային և սոցիալական ծրագրերի մշակումն ու իրականացումը։ Հունիսի 1-ին Երևանում՝ երգչի Կասկադի հարեւանությամբ գտնվող կեցավայրում, տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ժամանակ պետության կողմից «Ազնավուր» հիմնադրամին պաշտոնապես փոխանցվեցին Ազնավուրի կեցավայր-թանգարանի բանալիները։ Հենց այս շենքում է բացվելու Հայաստանում առաջին ինտերակտիվ թանգարանը՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյեի կյանքին ու գործունեությանը։ Այն նաև դառնալու է աշխարհում առաջին թանգարանը, որտեղ հերոսը թանգարանի այցելուներին իր կյանքի պատմությունն անձամբ է պատմում. տեքստերն ու աուդիո ձայնագրությունները հենց Շառլ Ազնավուրինն են։Շառլ Ազնավուրը Հայաստանում իր բարեգործական գործունեությունը սկսել է 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո: Դրան հաջորդող 30 տարիների ընթացքում նրա կողմից ներդրված ջանքերն ուղղվել են երկրում իրականացվող բազմաթիվ բարեգործական ծրագրերին:2016 թ. Շառլ Ազնավուրն ու նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որոշեցին նոր լիցք տալ  մաեստրոյի բարեգործական գործունեությանը։ Արդյունքում ստեղծվեց «Ազնավուր» հիմնադրամը:«Մեծ ուրախությամբ եմ հայտարարում Հայաստանում «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին։ Համահիմնադիրը որդիս է՝ Նիկոլա Ազնավուրը: Հիմնադրամը կշարունակի 1988-ի ավերիչ երկրաշարժից ի վեր իմ կողմից իրականացվող բարեգործական գործունեությունը: Հիմնադրամի նպատակն է լինելու աջակցել Հայաստանի բնակչության առավել խոցելի խավերին, ինչպես նաև Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում թանգարան ստեղծել: Այս թանգարանը կհյուրընկալի մշակութային ու կրթական միջոցառումներ և կդառնա Երևանի կարևորագույն տեսարժան վայրերից մեկը: Այս նախաձեռնությունը Հայաստանի ապագայի հանդեպ իմ նվիրվածության վկայությունն է, որը, հուսով եմ, կխրախուսի սփյուռքի ներգրավվածությունը և կհետաքրքրի այցելուների աշխարհի բոլոր կողմերից:Այս որոշումը կայացրել եմ մեծագույն վստահությամբ՝ տեսնելով վերջին տարիներին Հայաստանում իրականացված հրաշալի կրթական ծրագրերը, պատմական հուշարձանների վերականգնումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը: Բոլորս մեր համատեղ ջանքերը պետք է ուղղենք հայրենիքի զարգացմանը, որպեսզի հայ երիտասարդներին հնարավորություն ընձեռենք իրենց երազանքները կյանքի կոչելու հայրենի երկրում՝ հարազատ մարդկանցով շրջապատված: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս նախագծի բոլոր աջակիցներին՝ նախագահ Սերժ Սարգսյանին և իր աշխատակազմին, մշակույթի և արտաքին գործերի նախարարություններին։ Այս նախագիծը իրականություն չէր դառնա առանց մեր գործընկերների, այդ թվում՝ մեր ռազմավարական գործընկեր IdeA հիմնադրամի համահիմնադիրներ, մեր բարեկամներ Ռուբեն Վարդանյանի, Վերոնիկա Զոնաբենդի և Նուբար Աֆեյանի, ովքեր սատարում են մեր ամեն քայլին այս ճանապարհին»,- ասել է Շառլ Ազնավուրը։ «Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը Երևանում Շառլ Ազնավուրի թանգարանի ստեղծումն է։ Շառլ Ազնավուրն ու նրա ընտանիքը որոշել են երևանյան թանգարանին նվիրաբերել երգչի բոլոր պարգևները, անձնական իրերը և այն ամենը, ինչ կազմում է մաեստրոյի ժառանգությունը: Հիմնադրամի ծրագրերի մշակումը և իրագործումը կղեկավարի անձամբ Նիկոլա Ազնավուրը: Հիմնադրամի գլխավոր տնօրենն է Քրիստինա Սարկիսյանը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Պարզվել է, թե կինոյի երկրպագուների վարկածով՝ որ ֆիլմն է համարվում բոլոր ժամանակաների մեծագույն ֆիլմը, հաղորդել է Daily Mail-ը: Empire ամսագրի հարցմանը մասնակցել է 20 հազար մարդ: Նրանք առաջին տեղը հատկացրել են «Կնքահայրը» կինոնկարին (1972): Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Աստաղին պատերազմներ. Դրվագ 5- Կայսրությունը պատասխան հարվածն է հասցնում» կինոժապավենը: Առաջին տասնյակում են հայտնվել «Փախուստ Շոուշենկից», «Քրեական ընթերցանություն», «Զիլ տղերք», «Ինդիանա Ջոնս. Կորսված  տապանի որոնումներով», «Ծնոտներ», «Աստղային պատերազմներ» (չի նշվում՝ որ դրվագը), «Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրությունը» ֆիլմերը: «Կնքահայրը 2»-ը զբաղեցնում է 12-րդ տեղը: 2016 թ. Հարի Փոթերի մասին ֆիլմերը կրկին գլխավորել են գրքի ամենալավ էկրանավորման վարկանիշային ցուցակը: Փոխանցում է gazeta.ru-ն: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մեծ իրադարձություններից հետո (պատերազմներ, հեղափոխություններ, հասարակարգերի խոփոխություններ, երկրների անկախացում) թվում է՝ ցնցումների ու վայրիվերումների ժամանակն անցել է: Բոլոր քաղաքական փոզինգները բացահայատված են, գործիչները՝ մերկացված: Մեծ իրադարձությունները հաճախ տխրության հսկայական դաշտեր են սփռում: Անցումային անհատակ ու լայն շրջաններ, որ հակառակ ուղղությամբ են պտտվում: Հետո կարծեցյալ զարգացում: Մեծ իրադարձությունները սկսվում են հեռավորության վրա երևալ՝ նման առասպելական, ահավոր ու միաժամանակ գրավիչ հսկաների, որոնք հետաքրքիր լինելով՝ ստիպում են փախչել, հեռանալ, փրկվել, չհիշել: Իրականում՝ մեծ իրադարձություններից հետո են սկսվում իրական Մեծ Իրադարձությունները, երբ հեղափոխելով՝ ստիպված ես լինում միշտ հեղափոխվել, հաղթելով՝ անհուսորեն պատերազմել ու հսկաներից անկախանալով՝ անընդհատ, անվերջ նվաճել քո անկախությունը... «Ձմեռային այս ճակատամարտի հաղթանակին Էռնեստ Լյուդվիգ Վուրզիշը նմանապես անհաղորդ էր մնացել, ինչպես պատերազմի իմաստի մասին հարցին: Երբ մի օր, պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց, հիվանդանոցը լուծարեցին, ուզում էին նրան և մյուս վիրավորներին իրենց տները տանել: Բայց պարզվեց, որ փոխադրումը դժվար էր ու երկարաձիգ: Ճանապարհի կեսին մի քանիսը վատ զգացին, տիֆ տարածվեց նրանց մեջ, որոշ մարդիկ մահացան, մյուսներին ժամանակավորապես տեղավորեցին Վարշավայի մոտակայքում գտնվող փայտե տնակներից բաղկացած փոքրիկ թաղամասում»: «Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով լույս ընծայված Յուլյա Ֆրանկի «Միջօրեի տիկինը» վեպը՝ գերմաներենից Գայանե Գինոյանի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մեքսիկայում 66 տարեկան հասակում վախճանվել է աշխարհահռչակ կիթառահար Պակո դե Լուսիան: Այս մասին հայտնում է El Pais-ն՝ հղում անելով երաժշտի հարազատներին: Դե Լուսիան ինքնազգացողությունը վատացել է հանգստի ժամանակ: Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Նախնական վարկածով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է: Մոտ ժամանակներս երաժշտի աճյունը կտեղափոխվի Իսպանիա, որտեղ ծնվել և աշխատում էր Պակո դե Լուսիան: Պակո դե Լուսիան (իսկական անունը՝ Ֆրանսիսկո Սանչես Գոմես) ծնվել է Ալխեսիրասե քաղաքում, 1947 թվականին: Նա կիթառ է նվագել 11 տարեկան հասակից: Հայտնի է, որ նոտաները նա սովորել է միայն 44 տարեկանում: Դե Լուսիան համարվում է ֆլամենկոյի ամենահայտնի կիթառահարներից մեկը և «նոր ֆլամենկո» ոճի հիմնադիր: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մայիսի 4-ին Կոպենհագենում տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2014» միջազգային երգի մրցույթի բացման արարողությունը: Հիշեցնենք, որ ամենամյա մրցույթում Հայաստանը ներկայացնում է Արամ mp3-ին՝ իր «Not alone» երգով: Նա հանդես կգա առաջին կիսաեզրափակիչում` առաջինը: Բացման արարողության ֆոտոշարքը ներկայացնում ենք ստորեւ.
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Շիրակի մարզի հյուսիս-արևմուտքում շարունակվում են հեթանոսական տաճարների համալիրի պեղումները ավելի քան 10 հա տարածքում: Ինչպես պատմել է հնագիտական արշավախմբի ղեկավար Հայկ Հակոբյանը հոկտեմբերի 7-ի մամուլի ասուլիսում, համալիրը ներառում է ինչպես փակ, այնպես էլ բաց տեսակի տաճարային կառույցներ: Արմինֆոյի փոխանցմամբ, պեղումների ընթացքում հայտնաբերվել են զոհասեղաններ, կավե արձանիկներ և այլ իրեր: Բացի այդ, հայտնաբերվել են աստվածների զոհաբերված կենդանիների` շների, երջերուների կմախքներ (զոհաբերվել են Անահիտ և Աստղիկ դիցուհիներին), այծեր (զոհաբերվել են Վահագնին): Զոհասեղաններին հայտնաբերվել են նաև մարդկային գանգի ֆրագմենտներ: Հակոբյանի ասելով, հեթանոսական տաճարների համալիրը հիմնադրվել է մ.թ.ա. 2-րդ դարում և գործել է մինչև մ.թ. 4-րդ դարը: Հողմիկ գյուղի մոտ պեղումներն սկսվել են նախորդ դարի 80-ական թվականների վերջին, այնուհետև շարունակվել են 2006 թվականից: Հակոբյանը նշել է, որ եթե պեղումները Հողմիկում ներկայիս տեմպերով ընթանան, ապա դրանք կշարունակվեն 80-100 տարի: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2003 թվականին եթերում հայտնվեց «Կարգին հաղորդումը», որն իր ֆորմատով, ոճով, լեզվով, դերասանական խաղով, երաժշտական ձևավորմամբ նորույթ էր հայ հեռուստադիտողի համար: Հարցազրույց «Կարգին հաղորդման» Մկոյի (Մկրտիչ Արզումանյան) հետ: - Մկո, երկար տարիներ է` եթերում եք: Այս տարիներին բազմաթիվ հաղորդումներ ստեղծվեցին, բայց Ձեր ծրագրերը միշտ իրենց ուրույն տեղն ունեցան: Գաղտնիքը ո՞րն է: - Դա  առաջին հերթին՝ կապված է մեր աշխատասիրության հետ: Բացի այդ` մեզ համար կարևոր է ինչ-որ նախագիծ սկսելուց առաջ այն լավ ուսումնասիրել, վերլուծել և համոզված լինել, որ մեր ուժերը բավարար կլինեն այն իրականացնելու համար: Պետք է կարողանաս որակը պահել, ընդ որում` ոչ թե նույն գծի վրա, այլ ամեն անգամ ավելի բարձրանալ, գլոբալ փոփոխություններ անել, որպեսզի հեռուստադիտողի համար նորություն լինի: - Ո՞ր տարիքային խմբի մարդիկ են Ձեր լսարանը կազմում: - «Կարգին հաղորդման» դեպքում լսարանը շատ մեծ էր: Մեզ դիտում էին շատ փոքր տարիքից սկսած՝ մինչև բավականին մեծ տարիքի մարդիկ: 2003 թվականին չկային նմանատիպ այլ նախագծեր, որոնք այդքան մեծ լսարան ունենային: Անեկդոտից ուժեղ բան չես կարող մտածել. այն ունի իր սկիզբը, ընթացքը և ուժեղ ավարտը, պարզապես այն պետք է ճիշտ մատուցել` թե՛ նկարահանման առումով, թե՛ երաժշտական ակցենտներով, և այլն: Սերիալի ֆորմատն էլ էր շատ հետաքրքիր: Մենք երկար ժամանակ ուսումնասիրում էինք ֆորմատի նրբությունները: Փորձը ցույց տվեց, որ այն ևս շատ հետաքրքիր նախագիծ է: Բնականաբար, սիրում ենք այն ամենը, ինչ անում ենք, կարծես դառնում է մեր երեխան: Դու նրան պետք է անընդհատ պահես, մեծացնես, փայփայես, ճիշտ գծերի վրա դնես: «Աձիկի»  կերպարն ինձ համար ամենասիրելի կերպարներից է: Նրան շատ բարդ է խաղալը, և ես դրանից հաճույք եմ ստանում: - «Կարգին հաղորդումը» կարծես  ավելի հեշտ մարսելի է, քան «Կարգին սերիալը»: - Հեշտ մարսելի է այն առումով, որ եթե անեկդոտի սկիզբը չտեսնես, կեսից նայես, ապա կհասկանաս՝ խոսքն ինչի մասին է: Սերիալի կառուցվածքն այնպիսին է, որ հնարավոր է՝ սկզբում ինչ-որ գործողություն կատարվի, որը սերիալի վերջում է «աշխատելու», և դու այն չտեսնելով` չհասկանաս, թե ինչի՞ մասին է խոսքը: - «Կարգին հաղորդման» նկարահանումները ե՞րբ կվերսկսվեն: - Ճիշտն ասած` մոտ ապագայում ցանկանում ենք մշակումները սկսել: Երկար տարիներ եթեր հեռարձակելուց հետո` պետք է նոր շնչով եթեր մտնենք: Պետք է շատ ուժեղ պատրաստվենք: Չեմ կարող ասել, թե երբ կլինի, բայց եթե ամեն ինչ լավ լինի, ապա մյուս տարվա աշնանը եթեր կմտնի: Իսկ եթե հեռուստաեթեր շուտ մուտք գործելը որակի վրա ազդի, ապա կմտնենք այն ժամանակ, երբ որակապես լավ պատրաստ կլինենք: - 2003 թվականից «Կարգին հաղորդումը» եթերում է, թեմայի փոփոխություններ են եղել, բայց մինչ օրս էլ շարունակում են արդիական լինել: - Բնականաբար, այս տարիների ընթացքում և՛ թեմաներն են փոխվել, և՛ հումորի որակը, և՛ ոճը: Ամեն ժամանակ իր պահանջներն ունի: Մենք փորձել ենք այնպիսի հումորներ պատրաստել, որոնք բոլորին հասանելի կլինեն և երկար տարիների կյանք կունենան: - Դուք նաև քաղաքական հումորներ էիք անում, բայց շատ կոլորիտային էիք ներկայացնում, որը դիտելիս քաղաքական գործիչը կարող էր և՛ գլխի ընկնել, որ խոսքն իր մասին է, և՛ հնարավոր է` գլխի չընկներ: Երբևէ ինչ-որ խնդիրներ ունեցե՞լ եք քաղաքական հումորի պատճառով: - Շատ լավ հարց եք տալիս: Երբևիցե ոչ մի խնդիր չենք ունեցել, որովհետև մենք ամեն ինչ արել ենք չափի մեջ և կոռեկտ: Կարծում եմ` մի անձի վերաբերյալ հումոր անելու դեպքում այնքան համով պետք է մատուցես այն, որ նույն մարդը տանը նստած ծիծաղի, ոչ թե լարվի, նեղանա և ուզենա քեզ վնաս տալ: Եթե արվեստի մեջ ես, ապա պետք է բարձրաձայնես այն խնդիրների մասին, որոնք տեսնում ես: Պետք չէ բերանը փակել և սպասել, թե ի՞նչ կկատարվի շուրջը: Ցանկացած նորմալ երկրում այսպես է` արվեստի մարդն ազատ մարդ է, ինքը պետք է արտահայտվի: - Նկարահանման ընթացքում իմպրովիզացիաների հնարավորություն ունենո՞ւմ եք, թե՞ հետևում եք սցենարին: - Նկարահանման հրապարակում են շատ բաներ ծնվում: «Կարգին հաղորդման» դեպքում, ժամանակի սղության պատճառով, մենք հաճախ գրիմի ժամանակ էինք դիալոգները կառուցում: Նույն դպրոցն անցան նաև մեզ հետ աշխատող մյուս դերասանները` Արմինե Պողոսյանը, Աշոտ Մելոյանը, Հասմիկ Ղարիբյանը, և այլք: - Հայկական հումորային այլ հաղորդումներին հետևո՞ւմ եք: Որակապես ինչպիսի՞ն են: - Չես կարող չհետևել, թե շուրջդ ի՞նչ է կատարվում: Կապ չունի՝ լա՞վն է, թե՞ վատը, պետք է անպայման դիտես, որ թեմայի մեջ լինես: Եթե վատն ես տեսնում, ուրեմն հետո պետք է նայես, և տեսնես` այն շտկո՞ւմ են, թե՞ ոչ: Եթե մի քանի հաղորդում հետո տեսնում ես, որ ոչ մի սխալ բան չի շտկվում, ապա սկսում ես ժամանակդ ափսոսալ: Այսօրվա հումորային հաղորդումների վրա տարբեր թիմեր են աշխատում, ամեն մեկն ունի իր լսարանը: Բնականաբար, ոչ բոլորն են իմ տեսանկյունից լավ հումորներ անում: Բոլորին շատ լավ ճանաչում եմ, գիտեմ, թե ո՞վ, ինչպե՞ս, ինչի՞ համար է աշխատում: Կուզենայի ոչ թե քանակի, այլ որակի ավելացում տեսնել: Արտասահմանում, օրինակ, սերիալը շաբաթական մեկ անգամ է եթեր հեռարձակվում: Հումորային մեկ սերիան տևում է ընդամենը 20-25 րոպե: Հեռուստաընկերության ողջ ուժերը լարված են այդ 25 րոպեն ապահովելու վրա: Մենք անմարդկային ուժերով սերիալը երկու անգամ եթեր հեռարձակեցինք, չնայած մեկ անգամ պետք է եթերում լիներ: Մեկանգամյա հեռարձակման դեպքում որակն էլ ավելի կլավանա, նկարահանման համար ավելի երկար և մանրակրկիտ աշխատանք կտարվի և սցենարիստներն էլ բավարար ժամանակ կունենան ավելի լավ սցենարներ գրելու համար: - Ձեր ընտանիքի անդամները դիտո՞ւմ են Ձեր հաղորդումները: - Բնականաբար, դիտում են ու ամենամեծ քննադատները նրանք են: Ինչ մտածում են` ասում են, ոչ մի բան չեն թաքցնում: Ամեն եթերից հետո զանգահարում են ու ասում` այս մասը լավ էր, այս մասը` ոչ, և այլն: Ինչ ասում են` տեղին են ասում: - Կցանկանա՞ք, որ Ձեր երեխաները դերասան դառնան: - Նրանք պետք է որոշեն, մենք էլ հնարավոր ամեն ինչ անենք, որ իրենց երազանքներն իրականանան: - Նրանց նկատմամբ խի՞ստ եք: - Երբ պետք է լինում, բնականաբար, խիստ եմ: Եթե երեխան չարություն է անում, պետք է ասես, որ այն երեխայի մոտ, այսպես ասած, «մազոլ» չդառնա: Այսօր երեխաներն, ի տարբերություն մեզ, ինֆորմացիայի շատ մեծ ծավալ են ստանում: Սա պետք է հաշվի առնենք և երեխաներին այնպես դաստիարակենք, որ կյանքի ընդհանուր ռիթմից հետ չմնան, բայց միևնույն ժամանակ՝ սահմանը չանցնեն, որովհետև այնտեղից այլևս չեն կարող հետ գալ: - Արգելո՞ւմ եք որոշ հաղորդումներ դիտել: - Մի դեպք պատմեմ. մեկ տարի առաջ քնիցս արթնացա այն պահին, երբ աղջիկս պատրաստվում էր դպրոց գնալ: Նա միացրել էր հեռուստացույցը և հենց այդ պահին, երբ նա պատրաստվում էր դպրոց գնալ, սերիալներից մեկում մի մարդ իրեն կախեց: Երբ երեխան դա տեսավ` ես անբացատրելի զգացում ապրեցի: Սերիալը ստեղծողներն ամեն ինչ անում են, միայն թե այն նայվի, և չեն մտածում, որ տարբեր տարիքի մարդիկ են իրենց ստեղծածը նայում: Ցույց են տալիս, թե ինչպես են դպրոցի մոտից երեխայի գողանում: Այնպիսի տպավորություն է, որ մենք Չեչնիայում ենք ապրում: Այդ դեպքերը, գործողությունները երեխաների մեջ տպավորվում են: Մի սերիալում կրկնում են նույն գործողությունները, որոնք կատարվել են մեկ այլ սերիալում, որ հանկարծ նրանց «ռեյտինգը» չընկնի: Եթերում անառողջ պայքար է գնում, ընդ որում` ոչ թե որակի, դերասանական ճիշտ խաղի, խոսքի, այլ արյան, դաժանության, լացուկոծի հաշվին: Ես իմ երեխաներին փորձում եմ արգելել նմանատիպ սերիալներ ու հաղորդումներ դիտել: Շատ հաճելի, պայծառ հաղորդումներ կան, երեխան առողջ հաղորդումներ պետք է դիտի: 168.am
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կանադական Reunion Pictures ֆիլմ արտադրող ընկերությունը պատրաստակամություն է հայտնել նկարահանել «Բլյուզ եղբայրները» կուլտային կատակերգության հեռուստաշարունակությունը: 1980-ին էկրան բարձրացած ֆիլմը պատմում էր բանտից դուրս եկած երկու եղբայրների մասին (Դեն Էյքրոյդ եւ Ջոն Բելուշի), որոնք փորձում էին հապշտապ փող վաստակել եւ օգնել մանկատանը, որում նրանք մեծացել են: Նրանց հաջողվում է լուծարումից փրկել մանկատունը, բայց արդյունքում նրանք նորից ճաղերի հետեւում են հայտնվում: Նկարահանվող սերիալը պատմելու է հերթական «սռոկ»-ից հետո եղբայրների կյանքի մասին` բատից դուրս գալով` նրանք ցանկանում են գտնել իրենց իսկական հորը:   Նախագծի փորձնական սցենարն արդեն գոյություն ունի, այն գրել է ՋոնԲելուշիի այրին` Ջուդին Saturday Night Live հեռուստաշոուի սցենարիստների սցենարիստների հետ միասին: Ջուդի Բելուշիի խոսքերով,նոր նախագծում եղբայրները ներկայացված են լինելու նոր կերպարների տեսքով, իսկ նախագիծն իրենից ներկայացնելու է ավելի շուտ սցենարի լիարժեք ռիմեյք, քան սիկվել: Հեղինակները մտադիր են, առաջին թողարկման հաջողության դեպքում շոուն կվերածվի լիարժեք սերիալի, եւ յուրաքանչյուր դրվագում հեղինակները խոստանում են մեկական երաժշտական համար ներկայացնել:    
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի պետական կամերային նվագախումբը տոնում է իր 50-ամյա հոբելյանը: Այդ առիթով այսօր երաժիշտներին շնորհավորել է նաեւ Սերժ Սարգսյանը: Վերջինս իր ուղերձում նվագախմբին մաղթել է երկար և բեղմնավոր ուղի, ստեղծագործական նորանոր հաջողություններ` ի փառս հայ մշակույթի և կատարողական արվեստի: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Շեն ընտանիքի զավակ էր այս աստանդականը, աչքը բացել՝ գրքեր էր տեսել։ Բայց իր կարճատեւ երկրային կյանքն ապրեց կիսաքաղց, ամառ-ձմեռ իր մարմնից անբաժան շինելով, գլխին երբեք սեփական ծածկ չունեցավ, եւ պատճառն այն չէր, որ հնարավորություն եւ արժանիքներ չուներ փող վաստակելու, պարզապես՝ այս «մանր-մունր» խնդիրները չէին հետաքրքրում նրան։ Խենթ իմաստուն էր բանաստեղծ Վելիմիր Խլեբնիկովը (1885-1922)։ Նկարիչ, երաժիշտ Միխայիլ Մատյուշինը պատմում է. «Առօրյա կյանքում Խլեբնիկովն անօգնական էր երեխայի նման եւ սարսափելի մտացրիվ։ Ճաշելիս՝ հացի փոխարեն լուցկու տուփն էր բերանը տանում, տնից դուրս գալիս՝ մոռանում էր գլխարկը։ Այնքան լռակյաց էր ու ինքնամփոփ, որ երբեմն մոռանում էիր նրա ներկայությունը։ ... Օրերով հանրային գրադարանում թվերի աշխարհում էր, մոռանում էր խմել եւ ուտել ու երբեմն այնքան տառապած, հոգնությունից ու քաղցից դժգունած, բայցեւ՝ այնպիսի խորը մտասուզվածությամբ էր վերադառնում, որ դժվարությամբ էր հնարավոր լինում պոկել նրան իր հաշվարկներից եւ նստեցնել սեղանի մոտ»։ Սա էլ Վլադիմիր Մայակովսկու մուսա Լիլյա Բրիկն է պատմում. «Երբեք չեմ լսել, որ նա դատարկաբանի, երբեք չէր ստում եւ չէր ծեքծեքում, եւ ես բացարձակ չէի կասկածում, չնայած՝ հիմա էլ չեմ կասկածում, նրա հանճարեղությանը»։ Ինքը՝ Մայակովսկին, Խլեբնիկովին այսպես է բնութագրել՝ պոեզիայի ազնվագույն ասպետ։ Սովորել է Կազանի համալսարանի ֆիզիկամաթեմատիկան ֆակուլտետում, հետո՝ կիսատ է թողել, ապա ուսումը շարունակել է արեւելյան լեզուների ֆակուլտետում (Պետերբուրգ), հետո փոխադրվել է պատմափիլիսոփայության ֆակուլտետի առաջին կուրս։ Ուսման վարձը չվճարելու համար սա էլ է կիսատ մնացել։ Սկզբից տարվել է սիմվոլիզմով, հետո միացել է ֆուտուրիստներին եւ պահանջել՝ «Պուշկինին դեն նետել ժամանակակից նավից»։ Խելագար իմաստունի, տարօրինակ առաքյալի, այլ աշխարհների դերվիշի, հավերժ աստանդականի նրա կերպարը մշուշով էր պատել նրա պոեզիան։ Հետաքրքրությունների շրջանակը սահմաններ չէր ճանաչում՝ մաթեմատիկա, բյուրեղագիտություն, կենսաբանություն, քիմիա, երաժշտություն, նկարչություն, գրականություն, փիլիսոփայություն՝ Պլատոնով ու Սպինոզայով էր տարված, ճապոներեն էր սովորում։ Իսկ ահա բանաստեղծ Օսիպ Մանդելշտամն այսպես է գնահատել նրա գրեթե անտեսված պոեզիան՝ նրա ամեն տողը մեկ պոեմի սկիզբ է։ Խլեբնիկովին քիչ էր հետաքրքրում՝ անտեսվա՞ծ է իր պոեզիան, թե՝ ոչ։ Նկարիչ Նինա Կոգանին մի առիթով ասել էր. «Բանաստեղծությունը ճամփորդություն է այնտեղ, որտեղ մինչ այդ ոչ ոք չի եղել»։ Նա ուզում էր ոչ միայն ստեղծել պոեզիայի նոր լեզու, ոչ միայն ճանաչել անցյալը, այլ նաեւ մաթեմատիկական սահմանումների ճշգրտությամբ չափել պատմության օրենքները, որոնց հենվելով՝ հնարավոր լինի ճշգրիտ գուշակել ապագան։ Դրա համար պահանջվում էր նոր ընդհանրական գիտական ճյուղ, որը կներառեր լեզվաբանությունը, մաթեմատիկան, պատմությունը եւ... պոեզիան։ Ընկերներն ասում էին՝ Ժամանակի արքան ես, ինքը պնդում էր, որ Հողագնդի նախագահն է։ Նա մտադիր էր ստեղծել Հողագնդի նախագահների ընկերություն, որը պետք է այս կլոր գնդի, որի վրա ապրում ենք, գոյությունն ուղղորդեր։ Խելագա՞ր էր իրոք։ Գուցե։ Բայց Խլեբնիկովի ստեղծագործությունները հիմա ավելի ու ավելի հաճախ են դառնում պատմաբանների, մաթեմատիկոսների, փիլիսոփաների ու պոեզիայի սիրահարների հետաքրքրության առարկա։ Ու չեն կարող չդառնալ, որովհետեւ այս կիսաքաղց թափառաշրջիկին հաջողվել էր հաշվարկել եւ կանխատեսել 1917-ի հեղափոխությունը, առաջին համաշխարհային պատերազմը։ Հենց նա էր ասել, որ Տիեզերքը բաբախում է, ինչն այժմ պնդում են գիտնականները։ «Բաբախում են արեւները, բաբախում են աստղախմբերը, բաբախում են ատոմները, նրանց միջուկները եւ էլեկտրոնային թաղանթները, նաեւ նրանց մեջ առկա յուրաքանչյուր էլեկտրոն։ Բայց մեր գալակտիկայի բաբախյունն այնքան մեծ է, որ հնարավոր չէ չափել։ Ոչ ոք չի կարող  հայտնաբերել այդ ռիթմի սկիզբը եւ վկան դառնալ նրա ավարտի»,-ասել է Խլեբնիկովը։ Էյնշտեյնի տեսությու՞նը... այս ֆուտուրիստ պոետն արդե՛ն գիտեր չորս չափումների մասին, որտեղ չորրորդ չափումը ժամանակն էր։ Նրա համար ժամանակը միաժամանակ ե՛ւ հարաշարժ տարածություն էր, ե՛ւ ալիք։ Ժամանակակից ինտերնետն էլ էր «տեսել»։ Իր «Ապագայի ռադիոն» աշխատության մեջ նա նույնությամբ նկարագրում է այն հնարավորությունները, որոնցից հիմա մենք օգտվում ենք ամեն օր՝ համակարգչի առջեւ նստած, նույնիսկ օգտագործել է «սարդոստայն» բառը։ Գիտեր նաեւ, թե երբ է մեռնելու. «Ինձ նման մարդիկ մեռնում են 37 տարեկանում»։ Բայց իր մոտալուտ մահվան վտանգը չի մտահոգել նրան, որովհետեւ իր գիտական բացահայտումներով համոզվել է, որ «մահը ժամանակավոր լող է անգոյության ալիքներում»։ Նա վստահ էր, որ մահը հոգու վերջին կանգառը չէ, ընդամենը կյանքի հոսքի անցումային փուլ է, ճամփաբաժաններից մեկը։ Ու մահից առաջ գրել է. «Ես մեռա ու ծիծաղեցի։ ...Հասկացա, որ ամեն ինչ առաջվա նման է, պարզապես հիմա աշխարհին նայում եմ հոսանքին հակառակ»։ 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ամերիկյան Sony Pictures Entertainment  ընկերությունը ստիպված է եղել փոփոխություններ կատարել «Հարցազրույց» ֆիլմում, որը մեծ սկանդալի առիթ էր տվել դեռ մինչև պրեմիերան, որն ԱՄՆ-ում նախատեսված է դեկտեմբերի 25-ին: Երգիծական մարտաֆիլմի շուրջ սկանդալը ծագեց նրա բովանդակությունը հրապարակելուց հետո ԿԺԴՀ-ի կոշտ արձագանքով: Կինոնկարի սյուժեի համաձայն՝ երկու լարագրողներ (որոնց դերերը կատարում են դերասաններ Ջեյմս Ֆրանկոն և Սեթ Ռոգենը) մեկնում են Փհենյան՝ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինից հարցազրույց վերցնելու: Մեկնումից անմիջապես առաջ լրագրողներին հավաքագրում է ԿՀՎ-ն, որը նրանց առանցքային դեր է հատկացնում հյուսիսկորեական առաջնորդի դեմ կազմակերպվող մահափորձում: ԿԺԴՀ-ում դա անվանեցին «երկրի բարձրագույն ղեկավարությանը հասցված վիրավորանք» և «ռազմական ակցիա» ու խոստացան «ամենավճռական հակաքայլերը ձեռնարկել» այն դեպքում, եթե ամերիկյան իշխանությունները թույլ տան ցուցադրել այդ ֆիլմը:  Ըստ երևույթին՝ Փհենյանի սպառնալիքներն ամենայն լրջությամբ են ընդունվել, ինչի մասին վկայում է ընկերության ղեկավարության գրագրությունը: Մասնավորապես՝ Sony ճապոնական ընկերության տնօրեն Կաձուո Հիրաին պահանջել է փոխել ֆիլմի վերջին մասում Կիմ Չեն Ինի մահվան տեսարանը, որը, ըստ նրա՝ չափազանց նատուրալիստական է: Ուշագրավ է, որ Ճապոնիայում «Հարցազրույցն» առհասարակ չեն էլ ցուցադրելու: Sony-ն դրա վերաբերյալ կոնկրետ բացատրություն չի տվել: Փոխանցում է ТАСС-ը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կարմիր բլուրում հնագետները մեծ գերեզմանատուն են հայտնաբերել: Ինչպես այսօր մամուլի ասուլիսում պատմել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը, Կարմիր բլուրի անմիջական հարևանությամբ նախատեսվում է կառուցել ավտոմայրուղի, սակայն մինչև շինարարական աշխատանքներն սկսելը Երևանի քաղաքապետարանը և Եվրասիական բանկը հայտամրցույթ էին հայտարարել այդ տարածքի հնագիտական հետազոտման համար, որում հաղթել է վերը նշված կենտրոնը: Փորձագետի խոսքով, հետազոտվել է, ընդհանուր առմամբ, 700 մ տարածք, և տեղամասերից մեկում հնագետներին հաջողվել է հայտնաբերել հին մեծ գերեզմանատուն, որը վերագրվում է մ.թ.ա. 7-րդ դարին: Առայժմ լիովին պեղվել է 2 գերեզման, որոնցում եղած կմախքների նմուշներն ուղարկվել են Կոպենհագեն` ԴՆԹ թեստ անցկացնելու համար: Գերեզմաններում գտնվել են տարբեր իրեր: Գտնվել են նաև տուֆից կուռքեր, որոնք, փորձագետների կարծիքով, կարող էին պահպանել հանգուցյալների անդորրը: Գերեզմանատան տարածքը կազմում է 2 հա: Պեղումներն  սկսվել են ընթացիկ տարվա օգոստոսի 1-ին և շարունակվել 3 ամիս: Սիմոնյանի ասելով, Երևանի քաղաքապետարանը և Եվրասիական բանկը խոստացել են, որ մինչև պեղումների ավարտը ավտոճանապարհը չի կառուցվի: Փորձագետը հավաստիացրել է, որ բոլոր գերեզմանները մանրակրկիտ կհետազոտվեն:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը քննադատական գնահատական է տվել հայկական կինոյին: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով վերջին 2-3 տարում կինեմատոգրաֆի զարգացմանը` հայրենական արտադրանքը որակել է «թույլ կինո»: «Այ, դիտում ես մեր ֆիլմերը, նույնիսկ` փայլուն արվածները, այնուամենայնիվ, դրանք ֆանտասմագորիկ բաներ են, որոնք ընդհանուր ոչինչ չունեն իրական կյանքի հետ», - նշել է նա: Նրա ասելով, կինոնկարները պետք է ավելի կենսական լինեն: «Ֆիլմում հարկավոր է բարձրացնել հարցեր` «ինչու՞, ինչի՞ համար»: Կյանքն ինքնին այնքան անհեթեթ է, որ այն հարկավոր դնել ֆիլմերի հիմքում», - ասել է Գևորգյանցը: Նրա կարծիքով, թույլ օղակ են, մասնավորապես, սցենարները: «Մենք ունենք արձակագիրներ, և ռեժիսորները պետք է նրանց հետ աշխատեն», - նշել է նա: «Կաղում է» նաև դերասանական դպրոցը: «Այսօրվա դրությամբ մենք չունենք դերասանական վարպետության ասեր: Սակայն ես շատ հանգիստ եմ վերաբերվում նման բաներին, քանի որ այդ ոլորտում զարգացումը տեղի է ունենում ալիքաձև: Կգա ժամանակը, և մեզանում դարձյալ ի հայտ կգան Խորեն Աբրահամյաններ և Հրաչյա Ներսիսյաններ», - ընդգծել է Գևորգյանցը:     Նա նաև խոստովանել է, որ քննադատաբար է վերաբերվում Հայաստանի ազգային կինոմրցանակին` «Հայակին», ինչպես նաև «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ին: Գևորգյանցի քննադատությանն են արժանացել, մասնավորապես, «Հայակ» մրցանակի արժանացած Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանովը» և Արեգ Ազատյանի ու Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկները»: «Փարաջանովի» պարագայում Գևորգյանցը հիասթափված է այն  առնչությամբ, որ Վարպետին ներկայացրել են որպես ծաղրածու, մինչդեռ իրականում նա մեծ մտածող էր: Ինչ վերաբերում է «Ռոմանտիկներին», ապա ժապավենը որակվել է որպես հակահայկական և թուրքանպաստ կինո:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Big Bear Music ձայնագրման ստուդիայի ղեկավար Ջիմ Սիմպսոնը առաջարկել է Բիրմինգհենի օդանավակայանը  անվանել հանրահայտ Օզի Օսբորնի անունով, գրում է Birmingham Mail-ը: Օսբորնը մեծ ճանաչում է գտել որպես 1960-ականներին Բիրմինգհեմում կազմավորված Black Sabbath ռոք խմբի մեներգիչ: Այդ ժամանակ դեռ առաջին քայլերը կատարող խումբը կրում էր Earth անվանումը: Ամեն ինչ փոխվեց,  երբ երիտասարդ սաբաթականները մի օր արժանացան պրոդյուսեր Ջիմ Սիմպսոնի ուշադրությանը, որը երաժիշտներից հրավիրեց  իր փաբում ելույթ ունենալու՝ արդյունքում դառնալով ապագա Black Sabbath-ի մենեջերը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նշանավոր արձակագիր, «Ոսկե եղեգն» պետական մրցանակի դափնեկիր Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջը:Լևոն Խեչոյանը մահացել է երեկ, 58 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Օսկարի» հավանական հավակնորդների վերաբերյալ նոր նյութերի ալիքը թափ է հավաքում: Դեկտեմբերին Հոլիվուդում ամենասպասված ֆիլմերից մեկը՝ Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպի նոր էկրանավորումը, վերջերս ցուցադրվել է նեղ լսարանի առաջ: Կինոքննադատները դրանից հետո սկսել են խոսել լուրջ անվանակարգերում առաջադրվելու եւ հաղթելու հավանականության մասին: Ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունն ավելի բորբոքելու համար Universal կինոստուդիան  «Թշվառները»-ից 18 նոր կադր է հրապարակել:  Երեք ժամ տեւողությամբ մյուզիքլի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ կաթոլիկ Սուրբ Ծննդյան օրը: Գլխավոր դերերում խաղացել են Հելեն Բոննեմ Քարտերը, Ռասսել Քրոուն, Էնն Հեթուեյը, Հյու Ջեքմենը, Էդդի Ռեդմեյնը եւ այլոք: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus