Sentence
stringlengths
1
114k
class
stringclasses
7 values
source
stringclasses
1 value
Մայիսի 7-ից հունիսի 3-ը Երևանում կընթանա «Ազգային պատկերասրահ» 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը, փառատոնի շրջանակում նախատեսվում է անցկացնել 6 համերգ: «Ազգային պատկերասրահը» կբացեն մեցո-սոպրանո Վարդուհի Խաչատրյանը (Շվեյցարիա) և Հայաստանի պետական կամերային նվագախմբը` դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Մայիսի 10–ին կկայանա «Հայ–ավստրիական երաժշտական խաչմերուկ» երաժշտության երեկո, որի ընթացքում ելույթ կունենան ջութակահարուհի Լաիդա Ալբերդին (Իսպանիա), ջութակահար Միխայլո Զախարովը  (Ուկրաինա, Ավստրիա), ալտահար Գայանե Միրզոյանը (Հայաստան, Ավստրիա), թավջութակահար Ալեքսանդր Կարախանյանը  (Հայաստան, Ավստրիա) և դաշնակահարուհի Կարինե Հովհաննիսյանը։ Մայիսի 16–ին հոգևոր երաժշտության համերգին ելույթ կունենա «Սաղմոսերգու» տղամարդկանց երգչախումբը` գեղարվեստական ղեկավար Վահե Բեղոյանի գլխավորությամբ։ Մայիսի 21–ին կանցկացվի վոկալ երաժշտության երեկո, որը նվիրված է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, օպերային երգիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Հակոբյանցի հիշատակին։ Համերգին կմասնակցեն Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Նունե Բադալյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Սարգիս Բաժբեուկ-Մելիքյան (բաս): Մայիսի 27-ին «Հայ-հրեական երաժշտական հեռանկարներ» երեկոյի ընթացքում ելույթ կունենա դաշնակահար Հայկ Մելիքյան։ Համերգի հատուկ հյուրն է լինելու կոմպոզիտոր Վիլլի Վայները։ Հունիսի 3–ին փառատոնի հանդիսավոր փակումը կնշանավորի հայ–շվեյցարական երաժշտության համերգը, որի ընթացքում ելույթ կունենան ջութակահարներ Սյուզի Երիցյանը և Շաղիկ Մարտիրոսյանը, ալտահար Արա Եսայանցը, թավջութակահարներ Հասմիկ Վարդանյանը և Պի Չի Չիենը (Շվեյցարիա), դաշնակահարուհի Սոնա Շաբոյանը (Շվեյցարիա): Երեկոյի հատուկ հյուրը կլինի շվեյցարացի կոմպոզիտոր  Ֆաբիան Մյուլլերը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Sothby's աճուրդի տան ներկայացուցիչները կարծուըմ են, որ ռուս հանրահռչակ կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու արխիվի աճուրդի ընթացքը վկայում է նրա պատամական արժեքի մասին: «Մենք ցնցված ենք այն գումարով, որով վաճառվել է արխիվը ($ 2 միլիոն)», - ըստ Interfax-ի հայտրարել է աճուրդի տան ներկայացուցիչ Սթիվեն Րոուն: Նա Տարկովսկու արխիվի վաճառքը պատմական գործարք է համարել: «Սա կինոյի պատմության համար պատմական գործարք է: Աճուրդը երկարատու ու կատաղի ընթացք ունեցավ, եւ դա վկայում է այն պատմական արժեքի մասին, որն իրենից ներկայացնում է այս արխիվը», - ասել է Րոուն:      
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նոյեմբերի 10–ին, ժամը՝ 18։00–ին Մոսկվայի Կինոյի տանը տեղի կունենա հայ և ադրբեջանցի զինվորների մասին պատմող «Ընդհատված երգ» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը երկու զինվորների մասին է, ովքեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ ընկնում են փոսը։ Emedia.am-ի փոխանցմամբ՝ պրեմիերային ներկա են լինելու ինչպես հայկական և ադրբեջանական սփյուռքերի ներկայացուցիչները, այնպես էլ ռուսական մշակույթի ու արվեստի հայտնի գործիչներ։ Ֆիլմի մամուլի քարտուղար Քրիստինա Մարանդի–Նաչքեբիյան «Երկրամաս»–ին հայտնել է, որ ֆիլմի հեղինակները՝ ռուսաստանաբնակ հայերը, կինոյի լեզվով որոշել են պատմել հայ–ադրբեջանական հարաբերությունների մասին ղարաբաղյան հակամարտության ընթացքում։ Նա նաև անդրադարձել է ֆիլմի ցուցադրումը երկար ժամանակով երկարաձգելու մասին հարցին, նշելով, որ պատճառը հայկական ու ադրբեջանական համայնքների կողմից առաջացվող սադրանքներն ու բացասական վերաբերմունքն էին, որոնց հետևանքով ադրբեջանցի դերասանը հրաժարվել նկարահանվել ֆիլմում։Նա նաև տեղեկացրել է, որ ֆիլմը նկարահանվել է բացառապես սեփական միջոցներով, քանի որ արտաքին ֆինանսավորման առաջարկները նախատեսում էին սյուժեի աղավաղում։ Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը՝ Արիկ Մանուկյանն է, ով հանդիսանում է «Խաշ», «Անձնական ճամփորդություն», «Մամոչկա», «Երիտասարդ ցեղ» ֆիլմերի ռեժիսորը։Ֆիլմի տրեյլերը՝  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը բնութագրել է որպես ծայրաստիճան քաղաքականացված: Այդ մասին, ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, մշակույթի նախարարը հայտարարել է դեկտեմբերի 27-ի ասուլիսում, երբ ամփոփել է տարին մշակույթի ոլորտում: Նախարարին հարցրել են, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ Ֆյոդոր Բոնդարչուկի «Ստալինգրադ» կինոնկարը չի ընդգրկվել «Օսկարի» անվանացուցակում: Մեդինսկին հայտարարել է, թե ինքն ի սկզբանե համոզված էր, որ այդպես էլ պիտի լինի: «Ես հենց սկզբից էլ ասացի Բոնդարչուկին՝ «Մտքիցդ հանիր»: Նախ՝ «Ստալինգրադում» բացարձակապես չի ցուցադրվում ամերիկյան լեն-լիզը՝ մսի պահածո-բան, երկրորդ՝ չի շեշտվում Ամերիկայի դերը հաղթանակի գործում, այնուհետև՝ դերասանների ընտրությունը քաղաքականապես պատշաճ չի արված»,- նշել է նախարարը: Վլադիմիր Մեդինսկին խոստովանել է, որ ինքը «Օսկարի» քաղաքականացված լինելու մեջ համոզվել է այն ժամանակ, երբ 2010 թ. այդ մրցանակաբաշխության հաղթող ճանաչվեց Քեթրին Բիգելոուի «Փոթորկի տիրակալը» կինոնկարը: «Այն ժամանակից, երբ «Ավատարին» «Օսկար» չտվեցին, այլ տվեցին «Փոթորկին», ես այլևս որևէ հարց «Օսկարին» չունեմ», հայտարարել է ՌԴ մշակույթի նախարարը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Սեպտեմբերի 12-ին` ժ.19:30-ին, Երևանի Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Որդան կարմիր» ռոք խմբի «A4» ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը:  «A4» ձայնասկավառակը ըմբոստություն է մարդու անտարբերության, անհաղորդության, թելադրված շրջանակներից դուրս գալու անկարողության դեմ, փորձ է` այդ շրջանակները քանդելու: «Որդան կարմիր» խմբի առանձնահատկություններից գլխավորը երգերի սոցիալականությունն է. խմբի անդամների համոզմամբ` մեր օրերում արվեստը չի կարող միայն արվեստի համար գոյություն ունենալ, արվեստը սոցիալական է, արվեստը գործիք է` իրականության բացասական դրսևորումների դեմ պայքարի: Այս սկզբունքը տեսանելի է եղել խմբի գործունեության ողջ ընթացքում` 2005թ.-ից մինչ օրս. խումբը պարբերաբար մասնակցել է մարդու իրավունքների, բնապահպանական և այլ սոցիալական խնդիրների ուղղված երիտասարդական արտ-նախաձեռնությունների: Ձայնասկավառակի շնորհանդեսից հետո «Որդան կարմիրը» կմեկնի եվրոպական մի քանի երկրներ ընդգրկող շրջագայության: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում ներկայացրել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի 2013թ․ հրատարակությունները: Մանրամասները՝ տեսանյութում  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում բացվեց նկարիչ, մտավորական, հասարակական-քաղաքական գործիչ Վանիկ Մանուկյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Վանիկ Սուրենի Մանուկյանը ծնվել է 1948 թ. նոյեմբերի 3-ին, Սպիտակի շրջանի Չիգդամալ (ներկայիս Արևաշող) գյուղում: Վաղ տարիքում տեղափոխվել է Կիրովական: Դպրոցում ուսուցիչներից մեկը նկատել է նկարչի նրա տաղանդն ու աշխատանքների ցուցահանդես կազմակերպել: 1969 թ. ավարտել է Երևանի գեղարվեստի տեխնիկական ուսումնարանը, իսկ 1976 թ.-ին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը՝ դառնալով նկարիչ-կոնստրուկտոր: Որպես նկարիչ-ձևավորող աշխատել է «Գրքերի աշխարհ» թերթում, ձևավորումներ է արել «Գարուն», «Ծիծեռնակ», «Պիոներ» ամսագրերի համար: Կատարել է մոնումենտալ ձևավորման աշխատանքներ Երևանում, Վանաձորում, Սպիտակում: 1980 թ.-ից եղել է գրադարանների կենտրոնացված համակարգի նկարիչը: Բազմաթիվ կտավների հեղինակ է: Կերպարվեստ է դասավանդել Վանաձորի թիվ 9, թիվ 18 դպրոցներում, պոլիտեխնիկական ինստիտուտում, Վանաձորի թիվ 1 ազգային վարժարանում, Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում: 1988 թ.-ից եղել է Ղարաբաղյան շարժման մասնակից, Կիրովականի «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր-անդամ,  տարիներ շարունակ ՀՀՇ կուսակցության Վանաձորի և Լոռու մարզի խորհուրդների նախագահ, ընտրվել է ՀՀՇ հանրապետական խորհրդի եւ վարչության անդամ: Ակտիվ մասնակցություն է ունեցել առաջին կամավորական ջոկատների ձևավորմանը, այնուհետև՝  բանակաշինությանը: Եղել է Վանաձորի քաղխորհրդի կրթության, գիտության, մշակույթի հանձնաժողովի նախագահ և նախագահության անդամ: 2007 թվականից ակտիվորեն ներգրավվել է համաժողովրդական շարժմանը, 2008թ. փետրվարին Ազատության հրապարակում մասնակցել է տասնօրյա նստացույցին: Կյանքից հեռացել է 2013 թվականին: Ունի կին, երկու որդի և ութ թոռնիկ: Մեծ հոգով, փոքր մարմնով, աշխատասեր, բուռն, անզիջում, ծայրահեղ ազնիվ ու անընչասեր մարդ էր:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կյանքը տեքստի ֆրագմենտար հատված է, բառերի ու արտաքուստ չկապակցվող տառերի խճանկար, որը գրվել է ինչ-որ ժամանակ, բայց ընդհանուր ժամանակից դուրս: Հետագայում մի ամբողջ երկար շրջան ոչինչ չի գրվում, լավագույն դեպքում՝ արդեն կատարված իրադարձություններից հետո ֆրագմենտար խճանկարները զարմանալիորեն հավաքվում, ամփոփվում են: Ու դու հասկանում ես, որ էս ամեն ինչը ծանոթ է քեզ: Արձանագրությունը երևում է պարզ, տեքստի թելերը կապվում են: Ո՞նց, ո՜նց չես հասկացել... Իսկ երկար շրջանի փակվելուց հետո է երևում կյանքիդ բանալ ու տրամաբանված տեքստը, որը գիտակցելով-մոռանալով՝ գրել ես մանուկ հասակում... ՓԵՍԱՑՈՒ ՄՈՒԿԸ Մուկը ուզեց Ամուսնանալ Եվ հզորին Փեսա դառնալ: Նրան ասին, Որ աշխարհում Արեգակն է Միայն հզոր: Մուկը տեղից Վեր է կենում, Իրեն կոկում Ու փառավոր Գարնան մի օր, Ջերմ առավոտ Ուղիղ գնում Արևի մոտ: Գնում, ասում.  -Բարև, բարև, էս աշխարհի հզոր արև՛. Քո դստրիկը Հեզիկ-նազիկ, Ոսկեմազիկ, Տուր ինձ՝ տանեմ, Անեմ հարսիկ... «Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված՝ Խնկո Ապոր «Հեքիաթներ, պատմվածքներ, առակներ» ժողովածուն՝ հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Աշխարհահռչակ դերասան, պրոդյուսեր, սցենարիստ Ջոն Մալկովիչը Ծիծեռնակաբերդում այսօր հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ, այցելեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Հայտնում է Tert.am-ը: Հիշեցնենք, որ Մալկովիչն այստեղ է մշակութային ծրագրի շրջանակներում. վաղը՝ հոկտեմբերի 11-ին կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնը նրա ելույթով՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:  Համերգին Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Անգլիացի Դենիել Քրեյգը դարձել է «բոնդիանայի» 50-ամյա պատմության մեջ գործակալ 007-ի կերպարը մարմնավորած ամենաշատ վարձատրվող դերասանը, հայտնում է EFE գործակալությունը: Լեգենդար սագայի մոտակա երկու նոր ֆիլմերի համար դերասանը կստանա 49 միլիոն 332,5 հազար դոլար: Քրեյգի հոնորարն աճել է սագայի վերջին՝ «007: «Սքայֆոլի» կոորդինատները» մասի էկրան բարձրանալուց հետո: Մեծ Բրիտանիայում ցուցադրության առաջին 12 օրերի ընթացքում ֆիլմը հավաքել է $90 708 204 հասույթ, ինչն այդ երկրում այս տարի գրանցված լավագույն մեկնարկն է: Վերջին սերիայի նկարահանման համար Քրեյգը ստացել է $17 մլն: Դա 3 միլիոնով ավելին է քան, ստացել է Պիրս Բրոսնանը՝ 1999-ին էկրան բարձրացած «Ողջ աշխարհն էլ քիչ է» ֆիլմում Բոնդի դերի համար:    The Daily Telegraph-ի տվյալներով, Դենիել Քրեյգը դարձել է Լեոնարդո դի Կապրիոյից եւ Թոմ Քրուզից հետո Հոլիվուդի ամենաշատ վարձատրվող դերասանը:    
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանում Միկոյանի արձանի տեղադրումը մեր հասարակության ուշադրությունը կարևոր խնդիրներից շեղելու հերթական փորձ է, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ կուսակցության վարչության անդամ, հասարակական գործիչ, հայտնի բժիշկ Վահան Վարդապետյանը` մեկնաբանելով խորհրդային հայտնի քաղաքական գործչի արձանը կանգնեցնելու նախաձեռնությունը: «Համենայն դեպս, սա առաջին եզրակացությունն է, որին հանգում ես այդ պատմության շուրջ բարձրացված աղմուկը վերլուծելիս: Խորապես համոզված եմ, որ հուշարձանի կանգնեցումը չպետք է ինքնանպատակ լինի` հաշվի առնելով, որ այսօր դա Հայաստանում գոյություն ունեցող բազմաթիվ հրատապ խնդիրներից  որևէ մեկ չի լուծում»,- հայտարարել է նա: Վարդապետյանը նշել է, որ հասարակության կարծիքին հակառակ հուշարձան տեղադրել ցանկացող անձանց շարժառիթն անձամբ իրեն անհասկանալի է, ինչպես և անհասկանալի է այն, թե ում և ինչի համար են նրանք այդքան ցանկանում հաճոյանալ: Մինչդեռ բոլոր այդ քննարկումներն արդեն հանգեցրել են Անաստաս Միկոյանի անցյալի էջերի թերթմանը, որոնք, անշուշտ, մեծ գործերից բացի, բացասական դրվագներ են պարունակում: Արդյունքում, նրա կարծիքով, այսօր քննարկվում են միայն այդ բացասական կողմերը, իսկ դրական ամեն բան մոռացության է մատնվում: Մեկնաբանելով Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հայտարարությունը, թե Միկոյանի արձանի տեղադրումը նրա ժառանգների ցանկությունն է` Միկոյանների ընտանիքին մոտիկից ծանոթ Վարդապետյանը վստահաբար նշել է, որ հայտնի խորհրդային երաժիշտ, կոմպոզիտոր և նկարիչ Ստաս Նամինը /Անաստաս Ալեկսեևիչ Միկոյան-խմբ./ երբեք նման խնդրանքով որևէ մեկին չէր դիմի: «Ցանկացած հուշարձանի տեղադրում պետք է հարգանքի, ժողովրդի սիրո դրսևորում լինի, այլ ոչ թե Անաստաս Միկոյանի արձանն անհարգալից վերաբերմունքի օբյեկտ դարձնող անհասկանալի նախաձեռնություն»,- ամփոփել է քաղաքական գործիչը: Կարդացեք նաև. Ո՞վ է նախաձեռնողը. Ստաս Նամինը երբեք չէր խնդրի տեղադրել Միկոյանի արձանը
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Դեռևս կենդանության օրոք դասական ճանաչված բեմադրիչ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Անդրեյ Տարկովսկին  ոչ միայն  ռուսական, այլև համաշխարհային կինոյի ամենաինքնատիպ և նորարար ռեժիսորներից մեկն է:  2014 թ. ապրիլի 4-ին նա կդառնար 82 տարեկան, սակայն նրա համար ընդամենը 54 տարվա կյանք էր սահմանված: «Իվանի մանկությունը», «Հայելի», «Անդրեյ Ռուբլյով», «Ստալկեր» և «Սոլյարիս» ֆիլմերի ստեղծողը վախճանվեց 1986 թ. դեկտեմբերի 29-ին: Ռեժիսորն ամեն մի նոր ֆիլմով ընդամենը բացահայտում կամ ուսումնասիրում է իր մեկընդմիշտ ընտրած թեման` մարդու հոգևոր և հոգեբանական աշխարհը: Նրա ստեղծագործություններում սեփական ժամանակն է, ապրած զգացումները` արտահայտված խորհրդանիշներով: Այն հոսող ջրի մեջ է, ծառերի փայտե երակների, քամու մեջ, որը տարուբերում է խոտերը` բարձր և տագնապահույզ: Աշխարհահռչակ ռեժիսորի խոհերը իր անցյալի, մանկության, կինոյի մասին, կարծում ենք, նորովի կբացահայտեն 20-րդ դարի մեծ նորարարին:   Մանկության, տան մասին Մանկությունս շատ լավ եմ հիշում: Ինձ համար դրանք կյանքիս ամենակարևոր տարիներն էին: Երբ ես արդեն հասուն տարիքում էի, մանկության տարիների հիշողություններս ամենատպավորիչն էին… Ես ապրում էի մայրիկիս,տատիկիս ու քրոջս հետ: Մեր ընտանիքն առանց տղամարդու էր, և այս հանգամանքը էական ազդեցություն ունեցավ իմ բնավորության վրա: Ես հորս պակասն էի զգում: Երբ նա հեռացավ տնից, ընդամենը 3 տարեկան էի: Կյանքը բոլոր իմաստներով անսովոր դժվար էր: Սակայն, ամեն դեպքում, ես կյանքից շատ բան եմ ստացել:  Այն ամենն` ինչ ունեմ կյանքում. նրա համար, որ ռեժիսոր եմ դարձել, պարտական եմ մորս:   Հորս մասին Իմ կյանքում հայրս հսկայական դեր է ունեցել, քանի որ նա պոետ էր… Ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել և՛ նրա պոեզիան, և՛ ռուսական գրականության, և ընդհանրապես արվեստի հանդեպ ունեցած հայացքները: Իմ հայրը, անկասկած, այսօր ամենամեծ ռուս պոետն է, հսկայական հոգևոր լիցքով: Պոետ, որի համար կարևորը կյանքի ներքին հոգևոր կոնցեպցիան է: Նա երբեք չէր գրում, որ հայտնի դառնա: Ինձ հաճախ են հարցնում` չե՞մ ափսոսում, որ երաժիշտ, դիրիժոր  (ես կուզենայի դիրիժոր դառնալ) կամ նկարիչ չեմ դարձել: Այո, հիմա ափսոսում եմ: Ինձ թվում է` երաժշտությամբ զբաղվելն ինձ համար ավելի հեշտ կլիներ: Բայց մանկության տարիներին ես չէի ուզում ոչ երաժիշտ, ոչ էլ նկարիչ դառնալ: …Ես  քիչ էի մտածում: Ես ավելի շատ զգում էի և ամեն ինչ այդպես էլ ընկալում էի: Մանկությունը միշտ էլ գեղեցիկ է` որքան էլ որ մենք լավ կամ վատ ենք զգացել, այն ընդմիշտ մնում է մեր կյանքի ամենաերջանիկ ժամանակահատվածը:   Կինոյի մասին Ես երբեք չեմ հասկացել, թե ինչ է կինոն: Շատերը, որ սովորում էին կինեմատոգրաֆիայի ինստիտուտում, արդեն գիտեին, թե ինչ է կինոն: Ինձ համար դա հանելուկ էր: Ավելին, կինեմատոգրաֆիայի ինստիտուտն ավարտելուց հետո արդեն բոլորովին չգիտեի, թե ինչ է կինոն. ես այն չէի զգում:Իմ կոչումն այդ գործում չէի տեսնում: Ես զգում էի, որ ինձ ինչ-որ մասնագիտություն են սովորեցրել, հասկանում էի, որ կա ինչ-որ հնարք այս մասնագիտությունում: Բայց, որ կինոյի միջոցով   հնարավոր է մոտենալ գրականությանը, պոեզիային, երաժշտությանը` չէի կարողանում զգալ: Ես սկսեցի նկարահանել «Իվանի մանկությունը» ֆիլմը, բայց իրականում չէի հասկանում` ինչ է ռեժիսուրան: Դա պոեզիայի հետ շփման փնտրտուք էր: Այս ֆիլմի նկարահանումից հետո զգացի, որ կինոյի շնորհիվ հնարավոր է շփվել հոգևոր ինչ-որ սուբստանցիայի հետ…   Ինձ ավելի հոգեհարազատ է միկրո, քան մակրո աշխարհը: Օրինակ, ես սիրում եմ սահմանափակված տարածությունը: Ինձ շատ է դուր գալիս տարածության հանդեպ ճապոնացիների վերաբերմունքը, փոքր տարածության մեջ անսահմանությունն արտացոլելու նրանց կարողությունը… Ջուրը ինձ համար` արտացոլում է: Գուցե այն ինչ-որ հնագույն հիշողություն է: Ջուրը, գետը, աղբյուրն ինձ շատ բան են պատմում…Կինոն «ամենադժբախտն» է արվեստներից…Կինոյից օգտվում են այնպես, ինչպես ծամոնից, ծխախոտից, այն իրերից, որոնք գնում են: Այդ իսկ պատճառով ընդունված է ասել` որպեսզի ֆիլմը լավը լինի, այն պետք է վաճառվի: Եթե մտածում ենք, որ կինոն արվեստ է, ապա այսպիսի մոտեցումն աբսուրդ է: Ես այն ռեժիսորներց չեմ, որոնք կարող են հպարտանալ իրենց կոմերցիոն հաջողություններով…  Այսօր մենք չենք կարող վստահ լինել, որ միլիոնավոր հանդիսատեսներ կդիտեն միայն լավ ֆիլմ:  Շատ դժվար է հանդիսատեսի կաշվի մեջ մտնել ու ֆիլմը նրա աչքերով նայել: Ինձ թվում է, որ պետք էլ  չէ: Միակ ճանապարհը դեպի հանդիսատեսը` ինքն իրեն հավատարիմ մնալն է:   Իմ , սիրո , կանանց, հայրենիքի, մարդկային փորձի մասին Ես ոչ այնքան մտածում եմ իրականության մասին, որքան փորձում եմ այն զգալ. ես վերաբերում եմ նրան որպես բնության մի մասնիկի, որպես երեխայի… Ինձ թվում է, թե ես բավականաչափ չեմ սիրում ինձ և այդ իսկ պատճառով բավականաչափ չեմ սիրում նաև շրջապատի մարդկանց: Ես ունեմ մի շատ լուրջ թերություն`անհամբերությունը: Միշտ ուզում եմ դրանից ազատվել, բայց վախենում եմ, որ չեմ կարողանա… Ինձ չի բավարարում տարիքի հետ եկող համբերության զգացումը: Դրանից շատ եմ տառապում և մտածում, որ հենց դա է խանգարոմ ինձ` մարդկանց համակրանքով վերաբերվել: Ես հոգնել եմ մարդկանցից… Ես ուրախ մարդ չեմ, ինձ ծիծաղելը դուր չի գալիս… Ես ինձ դուր չեմ գալիս… Ինձ դժվար է պատկերացնել կանանց ներքին աշխարհը, բայց ինձ թվում է, որ այն պետք է կապված լինի տղամարդկանց  աշխարհի հետ: Միայնակ կինը նորմալ չէ: Եթե կնոջ աշխարհը հեռու է տղամարդու աշխարհից, ուրեմն նրանք ոչ մի ընդհանուր բան չունեն: Ես անչափ սիրում եմ իմ գյուղը, որը համարում եմ իմ հայրենիքը: Ես այն ավելի շատ եմ սիրում, քան Մոսկվան: Գիտեմ, որ կուզենայի ապրել բնությանը մոտ, բնության մեջ…   Ամենակարևորի մասին Յուրաքանչյուր նկարիչ իր ժանրում առաջին հերթին փորձում է արտացոլել մարդու ներքնաշխարհը: Ինձ համար անսպասելիորեն ես հայտնաբերեցի, որ ամբողջ կյանքում զբաղվել եմ նույն գործով. փորձել եմ պատմել մարդու ներքին կոնֆլիկտի մասին: Այդ կոնֆլիկտը կա հոգևորի և նյութականի, հոգևոր պահանջմունքների և այս նյութական աշխարհում գոյության պահպանման անհրաժեշտության միջև: Այս կոնֆլիկտն ամենակարևորն է, քանի որ դրանից է ամեն ինչ ծնվում` բոլոր կարգի խնդիրները, որոնք մենք  ունենում ենք կյանքի բոլոր գործընթացներում:  …Աշխարհի դեմքն արդեն փոխվել է: Ոչ ոք սրա հետ չի վիճում: Բայց ահա հարցը. «Եթե մարդը ամբողջ ժամանակ փորձել է փոխել աշխարհի դեմքը, ինչու է այդ աշխարհը հազարամյակներ հետո հայտնվել նման դրամատիկական իրադրության մեջ»: Պատճառն այն է, որ մինչ աշխարհի դեմքը փոխելը` մարդը պետք է փոխի իր  սեփական էությունը: …Ստացվում է` մենք ուզում ենք փոխել բոլորին, բայց չենք փոխվում ինքներս:   Վերջին խոսք Ես չէի կարողանա ապրել, եթե իմանայի իմ կյանքի մասին ամեն ինչ: Հավանաբար, կյանքը կորցնում է իր իմաստը, եթե իմանում ես` ինչպես այն կավարտվի: Ես, իհարկե, նկատի ունեմ սեփական ճակատագիրը: Այս իրողության մեջ կա ինչ-որ անհավանական,  մարդկային կարողություններից վեր մեծահոգությունն ինչ-որ մեկի, ում առաջ մարդն իրեն մանուկ, անպաշտպան և միաժամանակ պաշտպանված է զգում:  Այս ամենը նրա համար է, որ մեր գիտելիքները լինեն ոչ լիարժեք, որպեսզի չխեղենք անսահմանությունը, որպեսզի հոյւս ունենանք: Չիմացությունը վեհաշուք է, գիտելիքը` գռեհիկ:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Լեհաստանն ու Պորտուգալիան ֆինանսական խնդիրների պատճառով չեն մասնակցելու «Եվրատեսիլ-2013»-ին, որն այս անգամ անց է կացվելու շվեդական Մալմյո քաղաքում: Այդ մասին հաղորդում է Sky News-ը: Պորտուգալիայում ծանր տնտեսական ճգնաժամ է, եւ այդ երկիրը` ԵՄ-ի պահանջով, ստիպված է խիստ տնտեսման միջոցառումներ իրականացնել, որպեսզի կարողանա նվազեցնել բյուջեի դեֆիցիտը: Լեհաստանն էլ դեռ չի հասցրել հաղթահարել 2012-ի ամռանն այնտեղ անցկացված ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ծախսերի բեռը: Նշենք, որ այդ 2 երկրներից եւ ոչ մեկը երբեւէ չի հաղթել երաժշտական այս մրցույթում: Պորտուգալիայի լավագույն արդյունքը 1996 թվականին շահած 6-րդ հորիզոնականն էր, Լեհաստանի լավագույն արդյունքը` 1994-ին ստացած երկրորդ հորիզոնականը: «Եվրատեսիլ-2013»-ը կկայանա մայիսի 14-18-ը` Շվեդիայի Մալմյո քաղաքում, որը արդյունք էր 2012-ին Բաքվում կաացած Եվրատեսիլում երգչուհի Լորենի հաղթանակի: Լորենը հաղթեց Euphoria երգով: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է տարիներ առաջ Կուրի ձախափնյա շրջաններում տեղի ունեցած մի քանի իրադարձությունների մասին: Այն տարիներին ադրբեջանցիների ամենամեծ սարսափը հայի ձեռքում լուսանկարչական սարքն էր...
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայոց ցեղասպանության շրջանը նկարագրող հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի պաշտոնական թրեյլերը՝ հայերեն թարգմանությամբ, համացանցում է: Ֆիլմի ռեժիսորը Թերրի Ջորջն է, որը նոմինացված էր Օսկարի` որպես լավագույն ռեժիսոր` «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմի համար, սցենարի հեղինակը Ռոբին Սվայկորդն է: Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի միջոցներով: Ֆիլմի երեւանյան պրեմիերան կկայանա ապրիլի 27-ին: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջատար, Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում կոչ է անում իր երկրպագուներին այսօր երեկոյան քվեարկել «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնեղ Արամ MP3-ի երգի օգտին:  «Եկե՛ք միասնական լինենք այսօր երեկոյան, քվեարկենք Արամի օգտին», - գրում է Հենրիխը ՖԲ էջում: Հիշեցնենք, որ այսօր երեւանի ժամանակով 23--ին մեկնարկելու է «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն հանդես կգա 7-րդը: Արամի  հետ միասին այս տարվա մրցույթի հաղթողի հավակնորդներ են համարվում, Ավստրիայի, Շվեդիայի, Ուկրաինայի, Նիդերլանդների եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Սերբ հանրահայտ ռեժիսոր, Կաննի կինոփառատոնի դափնեկիր Էմիր Կուստուրիցան հայտարարել է, որ որոշել է հեռանալ Սերբիայի Ազգային բուսաբանական պարկի տնօրենի և երկրի դահուկորդների միության նախագահի պաշտոններից, հաղորդել է «Սերբիայի ռադիոն և հեռուստատեսությունը»: Պատճառը ֆինանսական տեսուչների  կողմից նրանց առաջադրված բազմաթիվ մեղադրանքներն են: Մասնավորապես, տեսուչների տվյալներով՝ Կուստուրիցան հիմնարկի հաշվեկշռի մեջ չի ներառել տեղական հատուկ ծառայությունների նվիրած երկու ավտոմեքենաները: Բացի այդ՝ ստուգողները բյուջետային միջոցների ծախսման բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել և դիմել են իրավասու մարմիններին՝ պահանջելով ռեժիսորին վարչական պատասխանատվության ենթարկել: Ռեժիսորը հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի՝ ընդդեմ պաշտոնյաների գործողությունների, և պաշտոնապես հերքել է իրեն վերագրվող մեղադրանքները: Կուստուրիցան «Մոկրա գորա» Ազգային պարկը ղեկավարել է 2005 թ.: Ավելի վաղ նա այդ շրջանում կառուցել էր Դրևնեգրադ էկոգյուղը, որը տեսարժան վայր էր դարձել զբոսաշրջիկների համար, հաղորդում է  РБК-ն:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մահացել է ռուս դերասան, կինոյի և թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը։ Նա 82 տարեկան էր։ Սիրված դերասանը հիվանդանոցում էր 2017-ի նոյեմբերից: Տաբակովը երկար տարիներ ղեկավարում էր Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնը: 57 թվականից ի վեր նկարահանվում էր նաեւ կինոյում: Ընդհանուր առմամբ 120-ից ավելի դերեր է խաղացել:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի նախաձեռնած «Իմ երազած Երևանը» կրթական ծրագրի հերթական հյուրը ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանն է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց կենտրոնի Հանրային կապերի և մարքեթինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը, նոյեմբերի 13-ին «Գաֆէսճեան»-ը կհյուրընկալի «Այբ» ավագ դպրոցի սաներին, որոնց հետ իր երևանյան հիշողություններով կկիսվի Ռոբերտ Էլիբեկյանը:  «Տասնյակ դպրոցներ և հարյուրավոր աշակերտներ արդեն մասնակցել և իրենց հիացմունքն են հայտնել «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Իմ երազած Երևանը» կրթական ծրագրի վերաբերյալ»,- ասաց Սոխակյանը: «Իմ երազած Երևանը» կրթական ծրագիրը նախատեսված է մինչև 15 տարեկան երեխաների համար: Ծրագիրն իրականացվում է «Երևան. հայացք ապագայից» ցուցահանդեսի շրջանակներում: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մարտի 22-ին Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը դուրս եկավ Հայաստանյան «վարձույթ»: Ֆիլմը պատմում է Վարպետի կյանքի երեք ժամանակաշրջանների մասին`«Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի նկարահանումները, ազատազրկուման շրջանը և հանգիստ կյանքը Թբիլիսիում, որին հաջորդում է «Աշուղ Քերիբ» ֆիլմը նկարահանելու առաջարկը: «Փարաջանով» ֆիլմի (Ուկրաինա - Ֆրանսիա - Հայաստան - Վրաստան) համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ անցյալ տարի, Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ֆիլմի գլխավոր դերակատարն է ինքը` Սերժ Ավետիքյանը: Ինչպես բազմիցս նշել է Ավետիքյանը, նա իր առջև Փարաջանովին կրկնօրինակելու նպատակ չի դրել, քանի որ դա խիստ կվնասեր ֆիլմին: «Կարևորը հանդիսատեսին Փարաջանովի մենակությունը ներկայացնելն էր` ստեղծագործ մարդու ծանր մենակությունը», - ասել էր նա ավելի վաղ, լրագրողների հետ կայացած հանդիպմանը: Որպես ֆիլմի համահեղինակ, Ավետիքյանը սցենարում կատարել է որոշակի փոփոխություններ: Օրինակ, ֆիլմում ընդգրկած են ծնողների հետ տեսարաններ, ինչպես նաև անիմացիոն դրվագներ, որոնք օգնում են ցուցադրել Փարաջանովի ներքնաշխարհը և բացահայտել Վարպետին հետաքրքրող որոշ հարցեր: «Փարաջանով» ֆիլմն արդեն ունի մի շարք միջազգային մրցանակներ: Այնպես, Օդեսայի  միջազգային կինոփառատոնում ֆիլմն արժանացել է «Ոսկե Դյուկ» մրցանակին, որպես լավագույն ուկրաինական լիամետրաժ ֆիլմ: Բացի այդ, Սերժ Ավետիքյանը Բաթումի հեղինակային ֆիլմերի միջազգային կինոփառատոնում (BIAFF) արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին: Ի դեպ, «Փարաջանով» հատուկ մրցանակով նշվել է նաև Տալլիննի «Մութ գիշերներ» XVII կինոփառատոնում (POFF): 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վաթսունականների սերունդը լավ կհիշի, թե «սովետական տանգոն» որն էր։ Տղամարդիկ վախվխելով մի ձեռքը դնում էին կանանց մեջքին, մյուսով բռնում էին զուգընկերուհու ձեռքը ու եթե չէին ալարում՝ մի քայլ առաջ, երկու քայլ ետ էին անում, եթե ալարում էին՝ դե, էդպես տեղում «քայլով մարշ» էին անում՝ մինչեւ երաժշտությունն ավարտվի։ Կարճ ասած, ոնց որ սովետն էր, էդպես էլ իր «տանգո»-ն էր։ Աչքաբացներն, իհարկե, ավելին գիտեին այս պարի մասին եւ գուցե վստահելի միջավայրում պարում էին իրենց իմացած ձեւով, բայց տեսանելին վերոգրյալն էր։ Տանգոյի ծննդյան մասին երկու հիմնական վարկած կա։ Մի վարկածով՝ Արգենտինայի բուենոսայրեսյան աֆրիկացիներն են այս պարի հիմքը դրել։ Ենթադրաբար «տանգո» բառը նիգերիական ծագում ունի, վերագրում են իբիբիո ցեղախմբին, այս կարճ բառն էլ երկարաշունչ թարգմանությամբ այսպես է հնչում՝ պար թմբուկների հնչյունների ներքո։ Մեկ այլ վարկածով՝ տանգոյի հեղինակային իրավունքը պատկանում է արգենտինյան հասարակաց տներին։ Որ մեկն է առավել ճշմարտանման՝ էական չէ։ Տանգոն կիրք է, ըմբոստություն է, ազատություն է, կեղծ քաղքենիական արժեքներին մարտահրավեր է, ուրեմն եւ հրաշալի պար է։ Եվ այս հրաշալի պարն իր չքնաղ մեղեդիներով ու երգերով, աշխարհին առաջին մատուցողը արգենտինացի երգիչ, երգահան եւ դերասան Կառլոս Գարդելն (1890-1935) է՝ միլիոնավոր լատինաամերիկացիների կուռքը։ Նրա ծննդյան օրը դեկտեմբերի 11-ն է, եւ հենց այդ օրն էլ, այսինքն՝ այսօր, նշվում Տանգոյի միջազգային օրը։ Գարդելի ծննդավայրի մասին տարբեր վարկածներ կան։ Ըստ մեկի՝ ծնվել է Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում, մեկ այլ վարկածով, որը պնդում են ուրուգվայցիները՝ Ուրուգվայի  Տակուարեմբո քաղաքում։ Տեղացի ֆուտբոլասերները մինչ օրս մրցախաղերի ժամանակ դրոշ են ծածանում հետեւյալ գրությամբ. «Տակուարեմբոն Գարդելն է»։ Կառլոսը երգել է մանկուց։ Երկար տարիներ ժողովրդական երգեր էր երգում, իսկ տանգոյի աշխարհ մտավ 1917-ին։ Նույն թվականին նկարահանվում է առաջին (համր) ֆիլմում, նրա մասնակցությամբ տասը ֆիլմ է նկարվել, նաեւ հնչյունային, որոնցում հնչում են Գարդելի երգերը։ 1920-ականներին արդեն միջազգային աստղ էր։ 1923-ին հյուրախաղերի է մեկնում Իսպանիա, հետագայում՝ գրեթե ողջ Եվրոպա։ 1933-ի նոյեմբերի 6-ին նա ձայնագրում է իր վերջին երգը եւ մեկնում հյուրախաղերի Եվրոպա, ԱՄՆ եւ Լատինական Ամերիկա, որտեղից նրան այլեւս վիճակված չէր վերադառնալ Արգենտինա։ 1935-ի հունիսի 24-ին Կոլումբիայի Մեդելյին քաղաքից թռչել պատրաստվելիս՝ միմյանց են բախվում երկու ինքնաթիռ, զոհվում է 17 մարդ, որոնց մեջ՝ Կառլոս Գարդելն ու իր երաժիշտները։ Միայն երեք ուղեւոր է ողջ մնում՝ կիթառահարը, թարգմանիչը եւ ավիաընկերության մենեջերը։ Կառլոս Գարդելի մարմինը Արգենտինա է հասնում Նյու Յորք-Ռիո դե Ժանեյրո-Մոնտեվիդեո ճանապարհով, որպեսզի միլիոնավոր երկրպագուները հրաժեշտ տան իրենց կուռքին։ Թաղված է Բուենոս Այրեսում, եւ մինչ օրս նրա գերեզմանին անպակաս են թարմ ծաղիկները, իսկ հուշարձան-Գարդելի մատների արանքում մշտապես ծխախոտ է մխում. նա մոլի ծխող էր։ 44-ամյա տանգոյի արքան ամուրի էր, երեխաներ չուներ, հարսնացու ուներ՝ Իզաբել անունով, եւ ըստ ժամանակակիցների՝ մի հսկա բանակ սիրուհիներ։ Չնայած ահռելի չափերի հոնորար էր վաստակում, բայց նրա մահից հետո պարզվեց՝ գրպանը դափ-դատարկ է։ Կառլոս Գարդելն օրվա վաստակածը նույն օրն էլ վատնում էր։ Նրա կիրքը միայն կանայք չէին, խենթանում էր ձիերի համար։ Էլ ի՞նչ կուռք, եթե նրա շուրջը լեգենդներ չհյուսվեն, մանավանդ եթե կուռքն ինքը հաճույքով նպաստում էր այդ լեգենդների ծաղկմանը։ Գարդելն իր անձնական կյանքը մշտապես պարուրում էր խորհրդավորության շղարշով։ Իր ծննդյան օրը նշում էր քմահաճորեն ընտրելով տարբեր օրեր եւ տարբեր տարեթվեր, նույնկերպ էր վարվում նաեւ, եթե հարցնում էին՝ որտեղ է ծնվել։ Ով էր նրա հայրը՝ այդպես էլ անհայտ մնաց։ Դե, հասկանալի է. կուռքի անունը կապվում էր նաեւ բազմաթիվ մութ պատմությունների։ Բայց մեզ ի՞նչ այդ մութ պատմությունները. Կառլոս Գարդելը սիրել է տանգո, երգել է տանգո, գրել է տանգո եւ ստիպել է, որ ուրիշներն էլ սիրեն, երգեն ու պարեն։ Դե, չպարողներն էլ կարող են լսել, տեսնել ու հիանալ։ Ի դեպ, «Կնոջ բույրը» ֆիլմում Ալ Պաչինոն իր անուշիկ զուգընկերուհու հետ տանգո է պարում Կառլոս Գարդելի Por una cabeza մեղեդիի ներքո։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հրապարակվել է ամենավատ ֆիլմերի և դերակատարումների համար շնորհվող ամենամյա  «Ոսկե մորի»  մրցանակի հավակնորդների ցուցակը: «Ոսկե մորու» հավակնորդների բացարձակ առաջատար է դարձել ռեժիսոր Բիլ Կոնդոնի ««Մթնշաղ. Արևածագ» («Сумерки») ֆիլմի երկրորդ հատվածը, որը ներկայացված է մրցանակի բոլոր 10 անվանակարգերում: Վատագույն աշխատանքների համար մորու պլաստմասե արձանիկին են հավակնում  նաև Ադամ Սենդլերը, Պիտեր Բերգը և այլք:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ինչպես  հայտնի է՝ երկար ժամանակ է, ինչ Կոմպոզիտորների միությունում անառողջ մթնոլորտ է տիրում: Միություն  որպես այդպիսին գոյություն չունի, իսկ միության անդամները պառակտված են: Մեր ունեցած տեղեկություններով, պառակտումը սկսել է դեռ 1991թ-ին, երբ հրաժարական տվեց կոմպոզիտորների միության նախկին նախագահ Էդուարդ Միրզոյանը: Կոմպոզիտորների միությունից անջատված կոմպոզիտորները հիմնադրել են մեկ այլ կազմակերպություն: Միության որոշ անդամներ ընդվզել են միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի դեմ: Մենք տեղեկացանք նաեւ, որ արդեն 4 տարի է միության համագումար չի եղել, այնինչ, պետք է լիներ առնվազն երկու տարին մեկ: Վերջին համագումարից հետո քվորումի բացակայության պատճառով չի ձևավորվել նոր վարչություն, հաշվիչ հանձնաժողով, որը կհսկեր միության ֆինանսական մուտքերն ու ելքերը, միության անդամները պնդում են, որ կան կոռուպցիոն երևույթներ, անվանի  երիտասարդ կոմպոզիտորները հրաժարվում են անդամակցել միությանը, իսկ միության անդամները որևէ շփում չունեն: iLur.am-ը այս կապակցությամն զրուցել է կոմպոզիտորների միության նախկին փոխնախագահ, արվեստի վստակավոր գործիչ Լևոն Չաուշյանի հետ -Պարոն Չաուշյան, մենք տեղեկացել ենք, որ կոմպոզիտորների միությունում ստորագրահավաք է նախաձեռնվել՝ նոր համագումար և նոր ընտրություններ անցկացնելու պահանջով, կարո՞ղ եք հաստատել, կամ հերքել այս տեղեկությունները: -Այո′, կա այդպիսի բան և մենք այդ հարցով արդեն մտել ենք դատարան: Մենք հավաքեցինք 42 ստորագրություն, որը կազմում է 1/3-ը, (միության անդամների-խմբ.) բայց նախագահ Ամիրխանյանը անտեսեց այդ ստորագրահավաքը և մենք մտանք դատարան: Նիստի օրը դեռ հստակ չէ: Արդեն 4 տարի է՝ մեր միությունը ոչ ընտրված նախագահ ունի , ոչ վերահսկիչ հանձնաժողով, ոչ էլ՝ վարչություն: -Մեր զրուցակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ ասաց, որ Ռոբերտ Ամիրխանյանը փորձում է սիրաշահել և իր կողմը գրավել այդ ստորագրահավաքին մասնակցած կոմպոզիտորներից շատերին, ի՞նչ կասեք այս առնչությամբ: -Հնարավոր է: Հնարավոր է, որ նա մարդկանց ահաբեկի կամ սիրաշահի, որ մարդիկ իրենց ստորագրությունները հետ վերցնեն, այդ դեպքում մենք կհավաքենք երկու այդքան: -Իսկ ինչո՞վ է պայմանավորված նրա դեմ բողոքը: -Բողոքում ենք նրա համար, որ ստեղծագործական միություն չկա, գոյություն չունի, կա մի մարդ, որ ինքն ինչ ուզում է, դա էլ որոշում է: Դե, եթե չկա վարչություն, դուք գիտեք, որ հասարակական կազմակերպությունում վարչությունը կոլեկտիվի կոլեգիալ մարմինն է, չկա ռևիզիոն հանձնաժողով, որը պետք է ստուգի գործունեությունը, ոչ մի բան չկա, նախագահն էլ արդեն երկուս ու կես տարի է՝ լեգիտիմ չի, որովհետև ժամկետն անցել է: Հայաստանի օրենքը պահանջում է այդ ամեն ինչը, մենք մեզնից ոչինչ չենք հնարում. կա օրենք և կա Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության կանոնադրություն, որտեղ գրված է, որ երկու տարին մեկ պետք է անցկացվեն ընտրություններ: -Ասում են՝ Ռոբերտ Ամիրխանյանը անընդհատ կոնֆլիկտներ է հրահրում միությունում, որ խնդիրներ կան Դիլիջանում գտնվող Կոմպոզիտորների ստեղծագործական միության հանգստյան տան հետ կապված, ի՞նչ կասեք այս մասին: -Շուտով մեկ տարի կլինի, որ միության 2/3-ը պահանջում է Դիլիջանի ստեղծագործական տունը անվանակոչել Էդուարդ Միրզոյանի անունով, բայց Ռոբերտ Ամիրխանյանը կատեգորիկ դեմ է և չի ուզում այդ բանը: Ըստ երևույթին, անունը կխանգարի նրա սրտի գործունեությանը: -Մեզ նաև տեղեկացրեցին, որ շատ տաղանդավոր երիտասարդ կոմպոզիտորներ հրաժարվում են անդամակցել կոմպոզիտորների միությանը՝ Ամիրխանյանի հետ անձնական խնդիրներ ունենալու պատճառով, ի՞նչ կասեք այս մասին: -Դա փաստ է: Երիտասարդները առանձին միություն են ստեղծել՝ Հայաստանի երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների միություն: Շատ-շատերը երկրից ուղղակի գնում են, որովհետև այստեղ ոչ մի հեռանկար չեն տեսնում՝ ունենալով նման հնարավորություններ: -Ասում են, որ միությունում կան նաև ֆինանսական խնդիրներ, և անդամներից շատերը դժգոհում են որ ոչ մեկ ոչ մեկին հաշվետվություն չի ներկայացնում, կա՞ նման բան: -Այո, մենք շատ դժգոհ ենք միության ֆինանսա-տնտեսական գործունեությունից և պահանջելու ենք աուդիտ անցկացնել: -Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Ռոբերտ Ամիրխանյանը գործարար Ռուբեն Վարդանյանի հետ համաձայնության է եկել, որ վաճառի Դիլիջանում կոմպոզիտորների միության հանգստյան տունը, ի՞նչ եք կարծում այս տեղեկություները համապատասխանում են իրականությանը: -Գիտե՞ք ինչ, վաճառելը այդքան էլ հեշտ գորշընթաց չի, պետք է պարտադիր ընդհանուր ժողովի համաձայնությունը լինի: -Ասում են, որ դուք հանդիսանալով կոմպոզիտորների միության անդամ՝ ստեղծել եք մեկ այլ միություն. ճի՞շտ է: -Այո դեռ 1994թ-ին, տեսնելով թե ինչ է կատարվում միությունում, մենք 8-9 հոգով առանձնացանք եւ ստեղծինք «Հայկական երաժշտական համաժողովը»: Մենք, սակայն, շարունակում ենք նաև Կոմպոզիտորների միության անդամ հանդիսանալ: Զրուցեց՝ Կարեն Թովմասյանը Հ.Գ. Կոմպոզիտորների միության շուրջ ստեղծված իրավիճակին կանդրադառնանք նաեւ առաջիկայում: Պատրաստ ենք նաեւ ներկայացնել միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի տեսակետները: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այս բարի ու համեստ մարդու երկրային կյանքն ընդհատվեց, երբ ընդամենը 31 տարեկան էր։ Նրա միակ «մեղքն» այն էր, որ մահից առաջ իր 400 գրքերը եւ 779 ֆունթ է8 կտակել մի քոլեջի, որը հետագայում կոչվել է իր իսկ անվամբ։ Ջոն Հարվարդը (1607-1638) ծնվել է Լոնդոնում, մսավաճառ Ռոբերտի եւ Քեթրինի բազմանդամ ընտանիքում։ Ինը երեխաների չորրորդն էր։ 18 տարեկան էր, երբ ժանտախտից մահացան նրա հայրը, քույրը եւ երկու եղբայրը։ Կարճ ժամանակ անց Ջոնի մայրն ամուսնացավ, եւ երկրորդ ամուսինն էլ մահացավ մի քանի ամիս անց։ Տիկին Քեթրինը չհուսահատվեց եւ երրո՛րդ անգամ ամուսնացավ։ Այս մեկն էլ հինգ տարի հետո մահացավ։ Քեթրինը չհասցրեց չորրորդ անգամ ամուսնանալ, որովհետեւ ամուսնու մահից երկու տարի հետո ինքն էլ հրաժեշտ տվեց այս աշխարհին։ Մինչ Ջոնի մայրն զբաղված էր ամուսիններ թաղելով, այդ ընթացքում Ջոնն ավարտեց Քեմբրիջի քոլեջը եւ արվեստի բակալավրի կարգավիճակ ձեռք բերեց։ Մոր մահից մեկ տարի հետո Ջոնն էլ ամուսնացավ, ընտրեց միսիոների առաքելությունը եւ կնոջ հետ փոխադրվեց Բոստոն, եւ այստեղ էլ մեկ տարի անց ինքը մահացավ թոքախտից։ Ջոն Հարվարդը զավակ չուներ, եւ մահից առաջ իր համեստ կարողության կեսը կտակեց կնոջը, կեսն էլ՝ գրքերի հետ միասին այն քոլեջին, որտեղ սովորել էր։ Այս հաստատության ղեկավարությունն էլ, պարզվեց, երախտամոռ չէ, եւ քոլեջն այդուհետ սկսեց կրել հանգուցյալ բարերարի անունը։ Համեստ այս քոլեջը հետագայում ընդլայնվեց, ծաղկեց եւ դարձավ այն նշանավոր համալսարանը, որի գոյության մասին դժվար թե գտնվի մեկը, որ տեղյակ չլինի։ Ուրեմն, ո՞րն է միսիոներ եւ բարեգործ Ջոն Հարվարդի մեղքը, որ համալսարանի դիմաց 1884 թվականին տեղադրված նրա արձանը կրում է «Երեք խաբեության քանդակ» անունը։ Քանդակի հեղինակը Դենիել Չեսթեր Ֆրենչն է։ Արձանը տեղադրվել է համալսարանի 250-ամյակի առթիվ, որի վրա գրված է. «Ջոն Հարվարդ, հիմնադիր, 1638»։ Ոչ ոք չգիտի, թե ինչպիսի արտաքին է ունեցել Ջոնը, որովհետեւ ոչ միայն նրա լուսանկարը չկա, այլեւ որեւէ հիշատակություն չկա նրա արտաքին տվյալների մասին։ Դե, Ֆրենչն էլ բնորդ է ընտրել համալսարանի ուսանող Շերմանին։ Սա՝ մեկ սուտ։ Երկրորդ եւ գլխավոր սուտը՝ Ջոն Հարվարդը համալսարանի հիմնադիրը չէ, նա ընդամենը սովորել է այնտեղ։ Երրորդ՝ համալսարանը հիմնադրվել է 1636 թվականին, ոչ թե՝ 1638-ին։ Այնպես որ, քանդակագործ Ֆրենչը, որն անմահացել է նաեւ Աբրահամ Լինքոլնի արձանի ստեղծման շնորհիվ, երեւի կատակասեր մարդ է եղել կամ ծուլացել է մանրամասն հարցուփորձ անել, թե ով է եղել Ջոն Հարվարդը։ Ի դեպ, կատակասեր են նաեւ այդ հռչակավոր համալսարանի ուսանողները։ Թե ով է եղել առաջինը՝ հայտնի չէ, բայց ավանդաբար ուսանողներին է փոխանցվում այն «առասպելը», ըստ որի՝ եթե նրանք միզեն Ջոն Հարվարդի ձախ կոշիկի մեջ, ապա հաջողությունն իրենցից երես չի թեքի։ Թե ինչու հենց ձախ կոշիկի, ոչ թե՝ աջ, ականատեսները սրա մեջ ոչ մի խորհրդավոր նախանշան չեն տեսնում. Ընդամենը ձախ կոշիկի դիրքն ավելի հարմար է այդ «ծեսը» հեշտությամբ իրականացնելու համար։ Սա դեռ բոլորը չէ. զբոսաշրջիկներն էլ իրենց ձեռքը քսում են այս նույն «սրբագործված» կոշիկին, որովհետեւ սրանց էլ հավատացրել են, որ այդ շփումից հետո լող են տալու երջանկության ալյակներում։ Եվ այսքանից հետո դժվար թե որեւէ մեկը զարմանա, թե ինչու է այդպես փայլում Ջոն Հարվարդի ձախ կոշիկը։ Խեղճ Ջոն։ Կտակը գրելիս դժվար թե պատկերացներ, որ այսպիսի «սիրային» փորձությունների է ենթարկվելու իր համեստ անձը։   
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Սպիտակագռավությունը բնավ կապ չունի տարածքի կամ երկրի մեծության ու ընդգրկելիության հետ: Երբ ամեն ինչ համակարգվում, կանոնակարգվում, դառնում է սովորական-պետական, երբ մարդկանց կյանքի, հարաբերությունների հունը փորվում է առանց վերջիններիս մասնակցության՝ դառնալով անվերջանալի, երկար-երկար շարք, որտեղ բոլորը նույն դեմքն ունեն, մտածում, քնում, քվեարկում, ապրում են նույն ձևով, երբ ճնշումներն ու սպառնալիքները դառնում են առօրեական և նույնիսկ օրինաչափ՝ վերածվելով համընդհանուր շքերթի, միշտ էլ հայտնվում է մեկը ով այս ամենին «ոչ» է ասում: Նրա «ոչ-ը» սկզբում, զարմանք, ծիծաղ է առաջացնում, հետո վերածվում է ծաղրի, նույնիսկ վռնդվելու, չլինելու պատճառ է դառնում: Եվ իշխող միջավայրին «ոչ» ասող սպիտակ առգավը, լավագույն դեպքում ընկալվում է որպես Ապուշ, ով անմարդ հրապարակում, անձրևի տակ անհուսորեն կանգնած չվող երամին է հետևում… «Համենայնդեպս, երբ, արդեն շատ ժամեր անց դուռը բացվեց, և ներս մտան մարդիկ, ապա մարդասպանին գտան ուշքը բոլորովին կորցրած և տենդահար: Իշխանն անշարժ նստել էր նրա մոտ ՝փռոցին, և կամացուկ, ամեն անգամ հիվանդի աղաղակի կամ զառանցանքի բռնկման ժամանակ շտապում էր դողդոջուն ձեռքով շփել նրա մազերն ու այտերը, կարծես փաղաքշելով ու հանդարտեցնելով նրան: Բայց նա արդեն ոչինչ չէր հասկանում, թե ինչ էին հարցնում իրեն, և չէր ճանաչում ներս մտած ու իրեն շրջապատած մարդկանց: Եվ եթե հիմա Շվեյցարիայից հայտնվեր Շնեյդերն ինքը՝ նայելու իր նախկին աշակերտի ու հիվանդի վրա, և մտաբերելով այն վիճակը, որում երբեմն լինում էր իշխանը Շվեցարիայում իր բուժման առաջին տարում, հիմա ձեռքը թափ կտար ու կասեր, ինչպես այն ժամանակ ՝«Ապո՜ւշ է»: «Անտարես» հրատարակչության կողմից «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով լույս ընծայված Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը» վեպը՝ Արփիկ Վարդապետյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ղարաբաղյան պատերազմի դեպքերը տեղ են գտել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմում: 80 րոպե տեւողությամբ ֆիլմի սցենարը ի սկզբանե գրվել է Առնոլդ Աղաբաբովի կարճամետրաժ ֆիլմի համար` 96-97 թթ-ին, բայց չխախտելով Աղաբաբովի դրաման` ֆիլմի սցենարիստներ Ջիվան Ավետիսյանն ու դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, առաջ են քաշել եւս 2 հերոսի ճակատագիր`այս անգամ արդեն լիամետրաժ ֆիլմ ստեղծելու համար: Գլխավոր հերոսները 3-ն են` 14 տարեկան պատանիներ, ըստ այդմ ֆիլմն էլ 3 մասից է բաղկացած. Արամ` սոնետ, Աստղիկ` էլեգիա, Թեւանիկ` ասք: Ֆիլմում ներգրավված են 30-ից ավելի դերասաններ, որոնց թվում են Սոս Ջանիբեկյանը, Բաբկեն Չոբանյանը, Սաթենիկ Հախնազարյանը, Գրիգոր Գաբրիելյանը, Արա Սարգսյանը, Կարեն Ջհանգիրովը, Արթուր Մանուկյանը: Այժմ «Թեւանիկ» ֆիլմի աշխատանքները հետարտադրական փուլում են: Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա այս տարվա մայիսին, մինչեւ Կաննի կինոշուկայում ներկայացնելը: «Թեւանիկ» ֆիլմի համաարտադրողներն են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, լիտվական «Արտբոքս» կինոընկերությունը եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը: Աղբյուրը` kinetoon.com  Տեղեկանք. Կինոշուկաները անց են կացվում տարբեր երկրներում` կինոթատրոններին կինոկոնտենտներ վաճառելու նպատակով: Միջոցառումները կարող են ունենալ ինչպես լոկալ, այնպես էլ` միջազգային բնույթ: Օրինակ`Կաննի միջազգային փառատոնի շրջանակներում կայանում է Կաննի միջազգային կինոշուկան: Կինոշուկաների շրջանակներում անց են կացվում տարբեր կլոր սեղաններ, կոնֆերանսներ եւ պրեզենտացիաներ, որոնք նախատեսված են ինչպես կինոթատրոնների սեփականատերերի, այնպես էլ` լրագրողների համար: Կինոշուկայի ընթացքում ընկերությունները ներկայացնում են իրենց ֆիլմերը, ինչի արդյունքում կինոթատրոնների սեփականատերերը կարող են հաշվարկել իրենց շահույթը այն դեպքում, եթե գնեն ֆիլմի պատճենը: Հաճախ հենց տեղում կնքվում են պայմանագրեր:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ծնվել է հայտնի կոլումբիացի երգչուհի Շակիրայի և «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի որդին: Ինչպես հաղորդել է երգչուհին իր ինտերնետ կայքում, երեխային անվանել են Միլան: Բժիշկների խոսքով, երեխան և մայրն իրենց հիանալի են զգում: Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն արդեն շնորհավորել է նշանավոր զույգին առաջնեկի ծննդյան կապակցությամբ: 35-ամյա երգչուհին 10 տարով մեծ է իր ընտրյալից, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի զույգը արդեն հաղորդել էր երեխայի ծննդյան մասին: Սակայն հետագայում պարզվել էր, որ այդ հաղորդագրությունը տարածվել է այն օրը, երբ Իսպանիայում նշում են «խաբելու օրը»:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Աշխարհահռչակ երգչուհի, «ռոքընռոլի թագուհի» համարվող Թինա Թյորները պատրաստվում է Շվեյցարիայի քաղաքացիություն ստանալ, հայտնում է ИТАР-ТАСС լրատվականը: Երգչուհին դեռևս 90-ականների վերջին է տեղափոխվել Շվեյցարիա և ապրում է Ցյուրիխի մերձակայքում գտնվող Քյուսնախտ քաղաքում: Այսօր հայտնի է դարձել, որ տեղական իշխանությունները թույլ են տվել 73-ամյա Թյորներին շվեյցարական քաղաքացիություն տրամադրել: Թյորների մամուլի քարտուղարի խոսքերով՝ երգչուհին կհրաժարվի ամերիկյան քաղաքացիությունից: Թինա Թյորները ծնվել է 1939 թ. նոյեմբերի 26-ին: Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում երգչուհին արժանացել է ութ «Գրեմմիի»:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում փետրվարի 22-ին տեղի է ունեցել «Վարչապետի խորհրդականը, ընդդիմության առաջնորդի քարտուղարուհին եւ… դիակը» կատակերգության պրեմիերան: Երկու գործողությամբ կատակերգության դերակատարներն են Արթուր Ութմազյանը, Էդուարդ Գասպարյանը, Լիդիա Գրիգորյանը, Արա Գեւորգյանը, Արտաշես Մխիթարյանը, Նաիրա Շահիրյանը, Նարինե Պետրոսյանը, Կարեն Միրիջանյանը, Գագիկ Մկրտչյանը եւ Լիդիա Լեւոնյանը: Իսկ բեմադրության հեղինակը Գրիգոր Խաչատրյան է: Քիչ առաջ տեղեկացանք, որ հաջորդ ներկայացումը նախատեսված է ապրիլի 3-ին, սակայն պարզվեց, որ այն կրելու է լրիվ ուրիշ վերնագիր: Ինչ-ինչ պատճառներով վերնագրից հանվել է «վարչապետ» բառը, իսկ «ընդդիմության առաջնորդի քարտուղարուհին» փոխարինվել է սիրուհի բառով: Իսկ թե ո՞րն է այս փոփոխության պատճառը՝ հայտնի չէ: Այս համատեքստում, վաղուց հասունացել է մեկ այլ հարց, որ տանջում է թատերասեր հասարակությանը: Մեկ տարի է` ինչ Կառավարության հովանովորությամբ բեմադրվող Շեքսպիրյան «Համլետի» ներքոհիշյալ դրվագի բեմադրման համար հայրենական թատրոնի թե′ դերասանական եւ թե′ ռեժիսորական կազմը հանդիպում է մի փոքրիկ դժվարության:  ԹԱԳՈՒՀԻ -Եթե այդպես է մարդիկ կկանչեմ, քեզ խելքի բերեն։ ՀԱՄԼԵՏ -Թող, թող, եկ, նստիր, չպետք է շարժվես. Չպետք է գնաս մինչև դիմացդ հայելի պահեմ, որի մեջ տեսնես հոգուդ ներքինը։ ԹԱԳՈՒՀԻ - Ի՞նչ ես անելու, ինձ սպանել ես ուզում, օգնություն: Էհեյ, օգնություն: ՊՈԼՈՆԻՈՒՍ (Արրասի ետևից)-Էհեյ, օգնություն, հասեք, օգնություն: ՀԱՄԼԵՏ (Սուրը քաշելով)-Այս ի՞նչ է, մու՞կ է:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր հայ մեծ գրող, երգիծաբան՝ Հակոբ Պարոնյանի ծննդյան 169-ամյակն է: Հակոբ Պարոնյանը ծնվել է Թուրքիայի եվրոպական մասի Ադրիանապոլիս քաղաքում 1843 թվականին: Տարրական կրթությունն ստացել է ծննդավայրի Արշակունյաց վարժարանում: Նրա առաջին ոսուցիչը եղել է հետագայում հռչակավոր կրոնական գործիչ Ներսես Վարժապետյանը, որի մասին Պարոնյանը համակրանքով է խոսում իր «Ազգային ջոջեր»-ում:  Սկյուտարի վարժարանում աշխատելիս Պարոնյանը ծանոթանում է բանաստեղծ Սիմոն Ֆելեկյանի հետ և նրա առաջարկով սկսում է աշխատակցել «Եփրատ» թերթին՝ հետագայում դառնալով նրա խմբագիրը: Այդպես է սկսվում մեծ երգիծաբանի մուտքը լրագրության և հրապարակախոսության աշխարհ:  Պարոնյանի ստեղծագործական կյանքում վճռական դեր է կատարում նրա ծանոթությունը Հարություն Սվաճյանի և նրա «Մեղու» հանդեսի հետ: Կարճ ժամանակ աշխատակցելով «Մեղու»-ին՝ նա այնուհետև ստանձնում է շաբաթաթերթի խմբագրությունը: Պարբերականի քննադատական ուղղվածությունն ավելի է սրվում, որը և պատճառ է դառնում իշխանությունների կողմից նրա փակվելուն:  «Մեղու»-ի դադարեցումից անմիջապես հետո Պարոնյանը հիմնում է «Թատրոն» շաբաթաթերթը, որը լույս է տեսնում ընդամենը երեք տարի: Միաժամանակ հրատարակում է «Թատրոն մանկանց» պատկերազարդ պարբերականը: Սրանց դադարեցումից 5-6 տարի հետո միայն հաջողվում է հրատարակել նոր երգիծաթերթ՝ «Խիկար»-ը, որը շուտով արժանանում է նախորդների ճակատագրին:  Պարոնյանի լավագույն ստեղծագործությունները լույս են տեսել այս պարբերականներում: Նա գրեթե մենակ էր լցնում իր խմբագրած թերթերի ու հանդեսների էջերը: Դա տառապալից աշխատանք էր: Բայց կամքի գերագույն լարումով նա հաղթահարում էր հոգեկան ու ֆիզիկական զրկանքները՝ խորապես հավատացած լինելով, որ սերունդներին թողնում է գրական անմահ ժառանգություն:  Կյանքի վերջին տարիներին կարիքը մեծ երգիծաբանին ստիպում է նորից անցնել հաշվապահի հոգեմաշ աշխատանքին: Բայց հյուծող հիվանդությունը՝ թոքախտը, արդեն վերջնականապես քայքայել էր նրա օրգանիզմը: Պարոնյանը վախճանվում է 1891թ. մայիսի 27-ին՝ սերունդներին թողնելով իր անմահ ստեղծագործությունները՝ «Մեծապատիվ մուրացկաններ», «Քաղաքավարության վնասները», «Պաղտասար աղբար», «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» և այլն, որոնք այսօր էլ ընթերցվում են որպես ժամանակակից գործեր և զարդարում են հայ բեմը: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Մանկական Եվրատեսիլ 2012» միջազգային հեռուստատեսային երգի մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլում որոշվեց Հայաստանի ներկայացուցիչը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ժյուրիի եւ sms քվեարկությունների (50/50 հարաբերակցությամբ) արդյունքում Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2012»-ին կներկայացնի Compass band-ը` իր Sweety baby երգով: «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի հայաստանյան եզրափակիչ փուլի 17 մասնակիցների ելույթների հաջորդականությունը որոշվել էր վիճակահանության արդյունքում: Եզրափակիչ փուլի հատուկ հյուրն էր «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հաղթող, Վրաստանի Candy խումբը, նաեւ «Եվրատեսիլ»-ում 2006 թվականին Հայաստանը ներկայացրած Անդրեն: «Հաջողություն եմ մաղթում մեր երկրի մասնակցին, առաջին հաղթանակն այստեղ արդեն կայացավ, հաջորդը կլինի Եվրոպայում: Իսկ այնտեղ կարեւորը ոչ թե հաղթանակն է լինելու, այլ մասնակցությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Անդրեն: Եզրափակիչ փուլի ընթացքում քվեարկությունն իրականացվեց հեռուստադիտողների (sms) քվեարկությունների եւ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Կարճ հաղորդագրություններով քվեարկությանը կարող էին մասնակցել հայաստանաբնակ հեռուստադիտողները։ Այն մեկնարկել էր եզրափակիչ փուլում առաջին ներկայացված երգի առաջին վայրկյանից եւ ավարտվել վերջին երգի ավարտից 15 րոպե անց: «Մանկական Եվրատեսիլ» միջազգային հեռուստատեսային մրցույթում Հայաստանը սկսեց իր կենսագրությունը 2007 թվականին, երբ «Արեւներ» մանկապատենեկան խումբը Ռոտերդամի «Ահոյ» համերգասրահում ներկայացրեց «Երազանք» երգը եւ գրավեց երկրորդ հորիզոնականը: Մինսկի «Մինսկ-Արենա» սպորտային համալիրում «Մանկական Եվրատեսիլ 2010»-ում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով հաղթեց: «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը կայացավ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Դալիթան` Welcome to Armenia երգով: 10-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ 2012»-ը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին Նիդեռլանդներում` «Կոտրենք սառույցը» կարգախոսով:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր մեծանուն բանաստեղծ, դերասան, երգիչ Վլադիմիր Վիսոցկին կդառնար 75 տարեկան: Այսօր Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է: Վ. Վիսոցկին ծնվել է 1938թ. հունվարի 25-ին, Մոսկվայում: Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ` Ուրալում: Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա Մոսկվայում: Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմունք: Նա մեծ հետք է թողել ռուսական մշակույթում: Չնայած որ անտեսված էր խորհրդային իշխանությունների կողմից, Վիսոցկին դեռևս կենդանության օրոք ձեռք բերեց հիրավի համախորհրդային ճանաչում: 1970-ին համերգներ է տվել Հայաստանում: Վ. Վիսոցկին խաղացել է տասնյակ դերեր կինոյում և թատրոնում, այդ թվում՝ Շեքսպիրի «Համլետի» դերում: 1964 թվականից՝ Մոսկվայի Տագանկայի թատրոնի դերասան: Հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի: Մահացել է 1980 թ. հուլիսի 25-ին: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մայիսի 11-ին Կաննում մեկնարկում է  և մինչև մայիսի 22-ը կշարունակվի 69-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի հիմնական մրցույթն այս տարի շատ ուժեղ է, համենայն դեպս՝ դատելով մասնակիցների անուններից: Իրենց նոր ֆիլմերն են բերել Պեդրո Ալմոդովարը, Ջիմ Ջարմուշը, Քեն Լոուչը, Փոլ Վերհուվենը, Ժան-Պիեռ և Լյուկ Դարդենները և նույնիսկ Շոն Փենը: Այս տարի միջազգային ժյուրին գլխավորում է ավստրալացի ռեժիսոր Ջորջ Միլլերը՝ «Խելահեղ Մաքսը: Ցասման ճանապարհ» բլոքբասթերի հեղինակը: Չորեքշաբթի Կաննի փառատոնը կբացվի Վուդի Ալենի «Գեղեցիկ մարդիկ» ֆիլմով՝ Ջեսսի Այզենբերգի և Քրիստեն Սթյուարտի մասնակցությամբ: Հատուկ պատվի կարժանանա Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը» ֆիլմը, որի 50-ամյակն է լրանում այս տարի. կես դար առաջ այն առաջին անգամ ցուցադրվել է հենց Կաննի կինոփառատոնում և արժանացել գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արմավենու ճյուղի»: Փոխանցում է BBC-ն:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երբ օդը թեթևանում է, երկխոսությունները շատանում են։ Ինչ-որ շատ քնքշություն շնչելու պահանջ ես ունենում։ Կարծես ոչինչ չանելու համար բառեր ես ճաշակում, շա՜տ բառեր․․․ Բայց ինչ-որ ուրիշ զգացողությամբ ես երկխոսություններն ուտում՝ երևի շնչելով։ Հետո բառերիդ միջև եղած շունչդ, լյուֆթ-պաուզաների տեսքով, հավաքում ես տարբեր սրվակների մեջ։ Պարզ է, որ յուրաքանչյուր սրվակին, ավելի ճիշտ՝ ներսի պարունակությանը անուն ես դնում՝ թեթև՜, թեթև՜ վանկարկումներով ու քնքշության պարտադիր չափաբաժնով․․․ Պտտվող-փուչիկ օդի մեջ օրը մի սրվակի պարունակությունը ցողում, նոր երկխոսություններ ես ծավալում․․․ Երկար-բարակ բառեր․․․ Բայց մի օր բառերը, փչացած կաթի նման, կտրվում են ու հորիզոնում սրվակներից դուրս եկած հոտերը խտանում՝ կաթնաշոռ ամպեր են դառնում։ Թանձր, խառնված իրականություն։ Բայցև այնպես՝ ցանկացած իրականություն իր ճանապարհն ունի, որը նոր լեզվի ուսուցում է պահանջում․․․ «Բախտագուշակն Ալիսին աթոռակ առաջարկեց: Աչքերը խոշոր էին, հայացքը՝ անհուն, իսկ մշտական պիտը՝ թովիչ: Միոտանի կլոր սեղանին ո՛չ բյուրեղապակե գնդիկ կար, ո՛չ Տարոտ, միայն շագանակագույն կետիկներով երկար ձեռքերն էին, որոնք մոտեցրեց Ալիսի ձեռքերին: Նրանց հպումից Ալիսը զգաց, թե ինչպես մի տարօրինակ քնքշություն, հաճելի ինքնազգացողություն համակեց իրեն, ինչը շատ վաղուց չէր ճաշակել: – Աղջիկս, ես արդեն տեսել եմ քո դեմքը, – սուլոցի նմանվող ձայնով ասաց բախտագուշակը: – Այն պահից, ինչ ինձ նկատե՞լ եք: – Դու չես հավատում իմ կարողություններին, այնպես չէ՞: – Ես բանական էակ եմ, – պատասխանեց Ալիսը: – Պետք չի ստել, դու արտիստ ես, ինքնուրույն ու կամայական կին, եթե նույնիսկ երբեմն վախը խանգարում է գործել: – Բայց ինչո՞ւ եք այսօր բոլորդ ուզում, որ ես վախենամ: – Շփոթված տեսք ունեիր, երբ ինձ մոտ էիր գալիս: Բախտագուշակը հայացքով ընկղմվեց Ալիսի աչքերի մեջ: Նա ընդհուպ մոտեցավ Ալիսի դեմքին: – Բայց որտե՞ղ եմ տեսել այս աչքերը: – Միգուցե ուրիշ կյանքում, – նկատեց Ալիսը ծաղրական: Հուզմունքից բախտագուշակը կտրուկ կանգնեց: – Սաթ, վանիլ և կաշի, – շշնջաց Ալիսը: – Ինչի՞ մասին ես խոսում: – Ձեր օծանելիքի, Արևելքի հանդեպ ձեր սիրո: Ես էլ եմ կարողանում որոշ բաներ զգալ, – ասաց Ալիսն ավելի ամբարտավան: – Դու իրոք շնորհք ունես, բայց ավելի կարևոր մի բան կա. դու չգիտես քո պատմությունը, – ասաց ծեր կինը: – Ժպիտը, որ չի իջնում դեմքիցդ, զոհերիդ վստահություն ներշնչելու համա՞ր է, – հարցրեց Ալիսը ծաղրանքով: – Գիտեմ, թե ինչու եկար ինձ մոտ, – ասաց բախտագուշակը, – զվարճալի է: – Լսեցիք, թե ինչպես ընկերներս գրազ եկան, որ չեմ գա: – Դու մարտահրավերներին հեշտ չես տրվում, և ընկերներդ մեր հանդիպման հետ կապ չունեն: – Ուրեմն ո՞րն է պատճառը: – Միայնությունը, որը քեզ հաճախ է այցելում և չի թողնում քնել գիշերը: – Դրանում զվարճալի ոչինչ չկա: Ասեք որևէ բան, որ իսկապես կզարմացնի. այնպես չէ, որ ձեր ընկերակցությունը տհաճ է, բայց իսկապես պետք է հասցնեմ գնացք նստել: – Այս ամենը տխրեցնող է, բայց դրա փոխարեն ավելի շատ ուրախացնողն այն է, որ… Հայացքը պոկվեց Ալիսից, որպեսզի կորչի հեռուներում: Ալիսը դրանից ասես լքված զգաց: – Ինչ-որ բա՞ն էիք ասում, – հարցրեց Ալիսը: – Ուրախացնողն այն է, – ուշքի գալով շարունակեց բախտագուշակը, – որ այն տղամարդը, որն ամենակարևորն է դառնալու քո կյանքում, նա, որին դու փնտրում ես վաղուց՝ նույնիսկ չիմանալով նրա գոյության մասին, այդ տղամարդը ճիշտ մի քանի վայրկյան առաջ անցավ քո ետևից»: «Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով լույս ընծայված Մարկ Լևիի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» վեպը ֆրանսերենից՝ Ռուզան Միրզոյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հուլիսի 13-ին Երևանում ազդարարվեց «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը. փառատոնային առաջին օրվա օրակարգն սկսվեց մամլո ասուլիսներով, որոնք ներկայացրին Հայկական համայնապատկեր մրցույթում ընդգրկված «Կաթնեղբայր» (ռեժ.` Վահրամ Մխիթարյան), «Հարություն» (ռեժ.` Ալեն Մանուկյան), «Հոգաբարձուներ» (ռեժ.` Վիկտորյա Ալեքսանյան), «Անպետքը» (ռեժ.` Արշակ Զաքարյան), «Մենք ուղղակի ուզում էինք երջանիկ լինել», (ռեժ.`Սեգ Կիրակոսյան) և «Ճանապարհի փիլիսոփաներ», (ռեժ.` Հարություն Շատյան) կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերը: Լրագրողների հետ հանդիպեցին և իրենց ֆիլմերի մասին խոսեցին իրենք` հեղինակները: Փառատոնային առաջին օրվա երկրորդ կեսը նշանավորվեց ավանդական Ծիրանօրհնեքի արարողությամբ, որն այս տարի տեղի ունեցավ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում: Ապա «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում կայացավ ուկրաինացի լուսանկարիչ Յուրի Գարմաշի ցուցահանդեսը` ներկայացնող Սերգեյ Փարաջանովին` ի պատիվ մեծ արվեստագետի հիշատակին: Բացման ֆիլմի` Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» լեգենդար ստեղծագործության ցուցադրությանը նախորդեց փառատոնի հատուկ հուշամեդալների հանձնման արարողությունը ֆիլմի ստեղծագործական խմբից երկու կարևորագույն անձանց` ֆիլմի կոմպոզիտոր մաեստրո Տիգրան Մանսուրյանին և ֆիլմի նկարիչ Ստեփան Անդրանիկյանին: Հուշամդեալները հանձնելու համար բեմում էին փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և լուսանկարիչ, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: Ֆիլմի դիտմանը հաջորդող բացման պաշտոնական արարողությանը տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Արարողությունը ներկայացրեց Փարաջանովի թեմաներով գեղարվեստական ինստալիացիոն ծրագիր` իրականացված իտալացի արվեստագետ Ռինո Ստեֆանո Տագլիաֆիեռոյի գեղարվեստական ղեկավարությամբ: Այնուհետ ներկայացվեցին մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը, ինչպես նաև ժյուրիի կազմը: Բացման արարողությունը նշանավորվեց փառատոնի պատվավոր հյուր աշխարհահռչակ ռեժիսոր Կիմ Կի-Դուկին Փարաջանովյան թալեր մրցանակի հանձնմամբ, ինչին ի պատասխան հռչակավոր արվեստագետը ոչ միայն հանդես եկավ երախտիքի խոսքով, այլև արարողության բոլոր հյուրերին անակնկալ մատուցեց` կատարելով հատված կորեական ազգային երգից: «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի պաշտոնական կայքից 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Սիրավեպի պատմությունը, որպես կանոն, սիրավեպից երկար է տևում: Տեղանքի զգացողության, մաշկի շարժողունակության, աչքերի ճմռթոցի, ձայնի հարազատության, համակարգից դուրս, բայց ամեն նիշով համակարգված ժամանակի յուրաքանչյուր հպում մանրամասն վերլուծվում, առանձին կերպարներ են դառնում: Ու սիրավեպիդ պատմությամբ ասես օտարվում, քաղաքին, լեզվին, ազգությանն ու միջավայրին զուգահեռ լեզու, միջավայր, քաղաք ու մարդ ես գծագրում: Սիամական եկվորյակներ՝ «բնագրին» նման, բայց տարբեր: Մի կումով խմված սիրավեպի ու սիրավեպի բազմահատոր պատմության պես ուրիշ: Ուրի՞շ... Սիրավեպից հետո՝ սիրավեպի պատմության վերջնական մոնտաժն է սկսվում... «Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, կես տարի կապրենք Երևանում, հետո, եթե կուզենա, կգնանք Մոսկվա, որ ուսումը շարունակի։ Մաշան անակնկալի եկավ։ Ասաց, որ պետք է մտածի։ Պայմանավորվեցինք, որ զանգեմ երկու օրից։ Հաջորդ առավոտ գնացի Ռոմանի մոտ, հիվանդանոց։ Որպես ուխտագնացություն՝ մոսկովյան կյանքիս մի բեկորին։ Վիճակի մեջ փոփոխություն չկար։ Մնացած ժամանակն անցկացրի էն ընկերներիս հետ, որոնց երբ էլ զանգեի, խմում էին։ Պայմանաժամը հասավ, զանգեցի։ Կեսգիշեր էր։ Լսափողը վերցրեց մի աղջնակ, երևի՝ Մաշայի քույրը, կանչեց իրեն։ – Ես մտածեցի...– ասաց Մաշան,– գիտես, ես դեռ ուզածիս չափ ման չեմ եկել տղերքի հետ։ – Ի՞նչ,– հարցրի ես։ –Ես դեռ տղերքից հավեսս չեմ հանել»։ «Անտարես» հրատարակչության կողմից «XXI» մատենաշարով լույս ընծայված՝ Վահրամ Մարտիրոսյանի «Սերը Մոսկվայում» վեպը ՝ հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երկարատև հիվանդությունից հետո 80 տարեկան հասակում մահացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր, ֆրանսահայ ճանաչված ջութակահար, մանկավարժ Ժան Տեր-Մերկերյանը, տեղեկացնում է մշակույթի նախարարությունը։ Ֆրանսահայ անվանի ջութակահար  Ժան Տեր-Մերկերյանը ծնվել է Մեծ եղեռնից փրկված եւ Մարսելում ծնված ծնողների ընտանիքում։ 11 տարեկանում ավարտել է Մարսելի կոնսերվատորիան, իսկ մեկ տարի անց նույն քաղաքում կայացել է նրա առաջին մենահամերգը՝ նվագախմբի հետ։ 1948-ին ներգաղթել է Հայաստան, դասավանդել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ 1971-ին արժանացել է ժողովրդական արտիստի կոչման։ 1981-ին վերադարձել է Ֆրանսիա, 1982-ից (1984-ից պրոֆեսոր է) դասավանդել է Մարսելի կոնսերվատորիայում։ Ժան Տեր-Մերկերյանի բազմաթիվ համերգային շրջագայություններն ուղեկցվել են մրցանակներով եւ պարգեւներով։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ամերիկյան հանրահայտ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահվան պատմությունն անսպասելի շրջադարձ է ստացել: ԱՄՆ-ի ամենահայտնի մասնավոր խուզարկուներից մեկը՝ Փոլ Հյուբոլրը հայտարարել է, որ Հյուսթոնին սպանել են նարկոմաֆիային մեծ պարտք ունենալու պատճառով, գրում է Radar News լրատվական ծառայությունը: Փոլ Հյուբոլը, որը երգչուհու մահվան մանրամասները բացահայտելու նպատակով անկախ քննություն էր սկսել, թմրավաճառների հետ շփումների միջոցով պարզել է, որ մահվան նախօրեին երգչուհին կոկաին է ձեռք բերել և բողոքել, որ իրեն սպառնում են սպանել՝ 1,5 միլիոն դոլարի պարտքը չվճարելու դեպքում: Խուզարկուն պնդում է, որ Ուիթնիի մարմնի վրա հայտնաբերված վնասվածքները իրականում ծեծի մասին են վկայում, իսկ երկու հավանական մարդասպաններին նկարահանել են հյուրանոցի տեսախցիկները, որտեղ ապրում էր Հյուսթոնը: Փոլ Հյուբոլն իր անցկացրած հետազոտության բոլոր նյութերը փոխանցել է Հետախուզությունների դաշնային բյուրո: Հիշեցնենք, որ Հյուսթոնի մահվան պաշտոնական վարկածը՝ կոկայինի օգտագործման արդյունքում առաջացած սսրտային անբավարվածությունն է:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հավատում: Սա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի տաղանդավոր դերասան Մհեր Մկրտչյանի` Ֆրունզիկի խոսքերն են: Այսօր դերասանի ծննդյան օրն է: Վարպետն այսօր կդառնար 83 տարեկան: (Կենսագրություն) Դերասան Ֆրունզիկ Մկրտչյանին սիրում էր ամբողջ Խորհրդային Միությունը: Նրա համբավն այնքան մեծ էր, որ հայրենի Հայաստանում նա կարող էր ապրել առանց փողի ու փաստաթղթերի: Լավագույն փաստաթուղթը ամբողջ երկրում հայտնի կիսադեմն էր՝ մեծ քիթ և տխուր աչքեր: Բայց քչերը գիտեին, թե ինչ փորձությունների միջով է ստիպված եղել անցնել Ֆրունզե Մկրտչյանը… Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Մենության պատմություն» վավերագրական ֆիլմը, որտեղ պատմվում է մեծ դերասանի փորձություններով լի կյանքի մասին:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսուհետ Օrange-ի բաժանորդներն Orange Կինո ծառայությունից կարող են օգտվել նաև Սինեմա Սթար կինոթատրոնում: Orange Կինո ծառայությունը, որն Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդներին հնարավորություն է ընձեռում իրենց մտերիմներից մեկին հրավիրել կինո և ձեռք բերել 2 տոմս՝ վճարելով միայն մեկ տոմսի արժեքը, այսուհետ կգործի չորեքշաբթի օրերին Երևանի ամենամեծ կինոթատրոններում: «Այսուհետ հայկական և արտասահմանյան արտադրության ֆիլմերն առավել հասանելի կլինեն Orange-ի բաժանորդների համար Երևանի 2 խոշորագույն կինոթատրոններում: Կինոն ի սկզբանե եղել է Orange-ի հովանավորության գործունեության առանցքային ուղղություններից:  Մենք հավատում ենք, որ ֆիլմերն ավելի հետաքրքիր են, երբ դրանք դիտում ես մտերիմներիդ հետ, և ուրախ ենք Orange-ի բաժանորդների համար իրենց սիրված ժամանցը դարձնել առավել մատչելի»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:  Հիշեցնենք, որ Orange Կինո ծառայությունից օգտվելու համար Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները պետք է ուղարկեն կարճ հաղորդագրություն 5555 համարին՝ նշելով «kino» բառը: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մայիսի 13-ին հայտնի կդառնան «Հայակ» ազգային կինոմրցանակի հաղթողների անունները, երբ, ընդհանուր առմամբ, պարգևներ են հանձնվում 15 անվանակարգերում: Մասնավորապես,  «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում մրցանակի հավակնորդներ են Սուրեն Բաբայանի «Փուշը», Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանովը», Արեգ Ազատյանի և Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկները»; «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում` Րաֆֆի Աղեկյանի "Kinshasa Mboka Te" ֆիլմը, Միքայել Շահնազարյանի «Արևմտյան Հայաստան, կորսված դրախտը», Արշո Հարությունյանի «Ալպինիստները»: «Լավագույն ռեժիսոր» կոչման համար կպայքարեն Սերժ Ավետիքյանը և Ելենա Ֆետիսովան (Փարաջանով»), Շողիկ Թադևոսյանն ու Արեգ Ազատյանը («Ռոմանտիկներ»), Լիլիթ Մովսիսյանը («Կաուչո»): «Լավագույն դերասանուհի» կոչմանը հավակնում են Լուսինե Հարությունյանը («Փուշ»), Լուսի Աբդալյանը («Կաուչո»), Անժելիկա Մաշուրյանը («Երկու աշխարհներից ի հիշատակ»); «Լավագույն դերասանի» կոչման` Ժան Պիեռ Նշանյանը («Փուշ»), Սերժ Ավետիքյանը («Փարաջանով»), Նարեկ Ներսիսյանը («Ռոմանտիկներ»): «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» կոչմանը հավակնում են Նանոր Պետրոսյանը (‹‹Կիսալուսնի ծովածոցը››), Ելենա Պրոխորենկոն (‹‹Երկու աշխարհից ի հիշատակ››), Նարինե Գրիգորյանը (‹‹Անպոչ ճգնավորը››): «Երկրորդ պլանի լավագույն դերասան» կոչման հավակնորդներ են Աշոտ Ադամյանը (‹‹Անպոչ ճգնավորը››), Աշոտ Ադամյանը (‹‹Կիսալուսնի ծովածոցը››),  Մանվել Խաչատրյանը (‹‹Կաուչո››): «Լավագույն  կարճամետրաժֆիլմ» անվանակարգում մրցանակի են հավակնում Դիանա Կարդումյանի ‹‹Դիալոգները››, Արշակ Զաքարյանի ‹‹Անպետքը››, Հրանտ Վարդանյանի  ‹‹Սպիտակ գառան երազը››:   «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակի`Աշոտ Սարգսյանի ‹‹Նամակ մորը››,  Արման Երիցյանի  ‹‹Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է››, Մարիամ Օհանյանի ‹‹Հայաստանն անտեսանելի երկիր է›››: «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են Վրեժ Քասունիի  ‹‹Aurora››, Արմեն Ռոնովի  ‹‹Լալ որդու առակը››, Գայանե Մարտիրոսյանի ‹‹Վիշապագորգի գաղտնիքը››: «Լավագույն դեբյուտ» անվանակարգում`  Ալեքսանդր Բաղդասարյանի  ‹‹Ճանապարհը››, Սեգ Կիրակոսյանի ‹‹Պետք ե՞մ ես ձեզ››, Ալեն Մանուկյանի  ‹‹Հարությունը››: «Լավագույն օպերատոր» անվանակարգում բաղձալի արձանիկին հավակնում են  Թամմամ Համզան (‹‹Փուշ››). ‹‹Ռոմանտիկները››), Վազգեն Մարտիրոսյանը (‹‹Կաուչո››), «Լավագույն սցենարի հեղինակ» անվանակարգում`  Սուրեն Բաբայանը (‹‹Փուշ››) , Լիլիթ Մովսիսյանը, Արսեն Գրիգորյանը, Շողեր Պետրոսյանը (‹‹Կաուչո››), Շողիկ Թադևոսյանը Արեգ Ազատյանը (‹‹Ռոմանտիկները››): «Լավագույն նկարիչ» անվանակարգում`  Վլադիսլավ Ռիժիկովը (‹‹Փարաջանով››),  Շողիկ Թադևոսյանը, Արեգ Ազատյանը  (‹‹Ռոմանտիկները››), Գոհար Պարույրյանը (‹‹Կաուչո››):   «Հայակ» ազգային կինոմրցանակի հաղթողները կստանան ոսկեզօծ արձանիկ: Այս տարի Ազգային կինոմրցանակը նվիրված կլինի Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին, ինչի առնչությամբ սահնամվել է Փարաջանովի հատուկ մրցանակ, որը կշնորհվի «Նռան գույնը» ֆիլմի երաժշտության հեղինակ Տիգրան Մանսուրյանին: Ինչպես հաղորդում է «Կինոաշխարհ» հրատարակությունը, «Հայակի» գեղարվեստական խորհրդի որոշմամբ սահմանվել է նաև Ռուբեն Մամուլյանի անվան ամենամյա հատուկ մրցանակ` համաշխարհային կինոյի զարգացման գործում ավանդի համար: Այս տարի այն կշնորհվի Կինոմրցանակի պատվավոր հյուր Շառլ Ազնավուրին: «Հայակ» մրցանակի հանձնման արարողության ևս մեկ պատվավոր հյուրը կլինի հայտնի պրոդյուսեր, «Սեզար» կինոակադեմիայի նախագահ Ալեն Թերզյանը: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր Կոմիտասի անվան Պանթեոնում տեղի կունենա հայ մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի հուղարկավորության արարողությունը: Ժամը 12:00-14:00-ը «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ էդուարդ Միրզոյանի վերջին հրաժեշտի արարողությունը, իսկ երեկ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել հոգեհանգստի արարողությունը: Միրզոյանը վախճանվել է հոկտեմբերի 5-ին, 91 տարեկան հասակում: Է. Միրզոյանը 1956–91 թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության (1994 թ-ից՝ պատվավոր), իսկ 1977 թվականից՝ Հայաստանի խաղաղության հիմնադրամի (2009 թ-ից՝ պատվավոր) նախագահը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Սոս Սարգյսանը ոչ թե վերակենդանացման բաժանմունքում է, այլ ինտենսիվ թերապիայի: Ս. Սարսգյանը հիվանդանոց էր գնացել ստուգման ու ծրագրված բուժումներ ստանալու նպատակով, քանի որ ձմռանը հիվանդացել էր թոքաբորբով, իսկ այժմ պետք է ստանա պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ ու վերադառնա տուն», - iLur.am-ին հայտնեց  դերասանի վարորդ Գագիկ Նազարյանը՝ նշելով, որ վիճակը գնահատվում է լավ: Հիշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել, թե երեկ հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վախճանվել է անվանի դերասանուհի, ասմունքող, մանկավարժ, Հայաստանի ռադիոյի վաստակաշատ խոսնակ, ժողովրդական արտիստուհի Հրաչուհի Ջինանյանը: Հրաչուհի Ջինանյանը ծնվել է 1919թ. նոյեմբերի 25-ին, Կ. Պոլսում: 1925թ. ներգաղթել է Հայաստան: 1936-41թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1941թ-ից աշխատել է Հայաստանի Հանրային ռադիոյում` որպես հաղորդավար, ապա` խմբագիր և ռեժիսոր: Երևանի պետական թատերական ինստիտուտի հիմնադրման օրվանից մինչ 2002թ. բեմական խոսք է դասավանդել ինստիտուտում: Երկար տարիներ ղեկավարել է նաև բեմական խոսքի ամբիոնը: 1977թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 1984թ. ստացել է բեմական խոսքի ամբիոնի պրոֆեսորի կոչում: 2001թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» շքանշանով: 2003թ. արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը: iLur.am-ի խմբագրությունը ցավակցում է Ութմազյանների և Ջինանյանների ընտանիքին ու նրանց հարազատներին Հրաչուհի Ջինանյանի մահվան կապակցությամբ:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Պարալլելս ֆիլմ (Parallels Film) անկախ կինոընկերությունը, Շարմ Հոլդինգը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը Մարտի 6-ին Մոսկվա կինոթատրոնում կներկայացնեն ռեժիսոր Մարինե Զաքարյանի «Կիսալուսնի Ծովածոցը» ֆիլմը: «Կիսալուսնի Ծովածոցը» Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների վրա հիմված, չորս կինոնովելից կազմված լիամետրաժ խաղարկային ֆիլմ է, որի գործողությունները ծավալվում են Կիսալուսնի Ծովածոց կոչվող մտացածին քաղաքում: Հերոսները պատանիներ են, որոնց անկեղծ ու ազնիվ հայացքը կյանքին` ֆիլմի հիմնական առանցքն է: Ֆիլմը հասունացման մասին է, երբ հերոսները ձեռք են բերում ամենակարևոր բանն աշխարհում` հասկանալու կարողությունը: Տարվա չորս եղանակներին ծավալվող պատմությունները դառնում են գովք` Աստծու ստեղծած աշխարհին և Մարդուն: Պարալլելս ֆիլմ կինոընկերությունը 2012թ-ից սկսել է առաջին ֆիլմերի աջակցության ծրագիր` ջանալով օժանդակել հայկական նոր կինոալիքի ձևավորմանը: 2012ին ընկերությունը դիմել է Վիլյամ Սարոյանի գրական ժառանգության իրավատեր Սթենֆորդի համալսարանին և 2013-ին անգլիական Pollinger ltd-ից ստացել է Սարոյանի պատմվածքների էկրանավորման իրավունքը: Նույն թվականին` Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնում, կայացել է «Փասիանի որսորդը» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան, որը «Կիսալուսնի Ծովածոցը» ֆիլմի «Աշուն» հատվածն է: 2013ին «Փասիանի որսորդը» ստացել է Ազգային կինոմրցանակաբաշխության ՀԱՅԱԿ մրցանակը` Լավագույն դեբյուտ անվանակարգում: Ֆիլմի օպերատորն է Միհրան Ստեփանյանը, կոմպոզիտորը` Լիլիթ Նավասարդյանը, հնչունային ռեժիսորը` Լևոն Նավասարդյանը: Ֆիլմում օգտագործված է Come on-a my house երգը` Վիլյամ Սարոյանի խոսքերով, Ռոզ Բաղդասարյանի երաժշտությամբ, որում հնչում է Սարոյանի ձայնը: Ֆիլմի պրոդյուսերներն են` Հովհաննես Գալստյանը, Գևորգ Գևորգյանը, Կարեն Ղազարյանը: Ֆիլմում նկարահանվել են. Աշոտ Ադամյանը, Սոս և Կարեն Ջանիբեկյանները, Նանոր Պետրոսյանը, Վիվիյեն Բաստաջյանը, Նարինե Գրիգորյանը, Արա Սարգսյանը, Վարդուհի Ռուշանյանը, Մովսես Ստեփանյանը, Կարեն Խաչատրյանը: Պատանիների դերերում նկարահանվել են` Սամվել Վարդանյանը, Ալեքս Բաբայանը, Անի և Սոնա Գալստյանները, Սարգիս Հարությունյանը, Աստղիկ Վարդանյանը, Ամալյա Զաքարյանը: Երևանյան պրեմիերայից հետո «Կիսալուսնի Ծովածոցը» կցուցադրվի Երևանյան կինոթատրոններում, կներկայացվի ՀԱՅԱԿ ազգային կինոմրցանակաբաշխությանը, ապա` Կաննի կինոշուկայում: *** Տեղեկանք. Կինոշուկաները անց են կացվում տարբեր երկրներում` կինոթատրոններին կինոկոնտենտներ վաճառելու նպատակով: Միջոցառումները կարող են ունենալ ինչպես լոկալ, այնպես էլ` միջազգային բնույթ: Օրինակ`Կաննի միջազգային փառատոնի շրջանակներում կայանում է Կաննի միջազգային կինոշուկան: Կինոշուկաների շրջանակներում անց են կացվում տարբեր կլոր սեղաններ, կոնֆերանսներ եւ պրեզենտացիաներ, որոնք նախատեսված են ինչպես կինոթատրոնների սեփականատերերի, այնպես էլ` լրագրողների համար: Կինոշուկայի ընթացքում ընկերությունները ներկայացնում են իրենց ֆիլմերը, ինչի արդյունքում կինոթատրոնների սեփականատերերը կարող են հաշվարկել իրենց շահույթը այն դեպքում, եթե գնեն ֆիլմի պատճենը: Հաճախ հենց տեղում կնքվում են պայմանագրեր: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հուլիսի 22-ին Յուրմալայում մեկնարկում է երիտասարդ կատարողների «Նոր ալիք-2014» XIII միջազգային մրցույթը, որին կմասնակցեն աշխարհի 13 երկրի կատարողներ: Հայաստանը մրցույթում կներկայացնի երգչուհի Սոնա Ռուբենյանը: Առաջին մրցութային օրը մասնակիցները պետք է կատարեն համաշխարհային հիթ, երկրորդ օրը`իրենց երկրի հիթը, իսկ երրորդ օրը`հատուկ մրցույթի համար գրված ստեղծագործությունը: «Նոր ալիք-2014»-ը կավարտվի հուլիսի 27-ին: 2010 թվականին Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Համաշխարհային ճանաչում ունեցող ռուսաստանցի մուլտիպլիկատոր Գարի Բարդինը «Новая газета»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ վերջին իրադարձությունների ֆոնին ինքն սկսում է «կորցնել իր հանդիսատեսի կողմորոշիչները»: «Չէ՞ որ ժողովուրդը բաղկացած է այդ թվում նաև իմ հանդիսատեսներից, և երբ նրանց 80 %-ը պաշտպանում է մեր իշխանությունների քաղաքականությունը, ես սկսում եմ չհասկանալ, թե ում համար եմ անում իմ մուլֆիլմերը»: Բարդինը նշում է, որ ինքը երբեք ցանկություն չի ունեցել այլ երկիր տեղափոխվել, թեև, օրինակ, 1992 թ. Walt Disney ստուդիան իրեն հրավիրել էր աշխատանքի: Սակայն հիմա նա տեսնում է, որ Ռուսաստանը վերադառնում է այն նույն ճահիճը, որից, թվում էր՝ դուրս է պրծել»: «Մենք հիմա այդ ամենը կուլ ենք տալիս նրա համար, որ անցյալին խելացի կերպով և ազնվորեն հրաժեշտ չտվեցինք: Անհրաժեշտ էր, որ ԿԳԲ-ն ապաշխարեր, ոչ թե վեր բարձրացներ իր հպարտ որդի Պուտինին: Ո՞նց է էդպես ստացվում. ԿԳԲ-ի կադրը դառնում է այն երկրի ղեկավարը, որը ճզմվել է նույն կառույցի կողմից, ծով արյուն թափել: Նա այդ պատմությամբ հպարտանում է, ես՝ ոչ: Մենք տարբեր մանկություններ ենք ունեցել, տարբեր գրքեր ենք կարդացել, մենք տարբեր դաստիարակություն ենք ստացել: Դրա համար էլ մենք երբեք հաշտ չենք լինի: Ու հիմա ինչ սերիալ նայես՝ հերոսը կագեբեշնիկ է: Պնակալեզ ռեժիսորներն ինքնամոռաց գովերգում են այդ մասնագիտությունը»,- ասել է Բարդինը: «Անդրեյ Կոնչալովսկին ասել էր, թե ժողովուրդը դեռ ազատության համար չի հասունացել, և որ այս ժողովրդին՝ իր ստրկական հոգեբանությամբ՝ ազատություն պետք չէ: Եւ ես միշտ այս խոսքերին ինչ-որ հեգնանքով էի վերաբերվում, մտածում էի, որ Կոնչալովսկու մեջ քամահրանքն ու գոռոզամտությունն է խոսում: Բայց հիմա հասկանում եմ, որ նա բացարձակապես ճիշտ է ասում, և դա դաժան ճշմարտություն է»: Գարի Բարդինը հայտնի է պլաստիլինային անիմացիայի ժանրում: Նրա ռեժիսորական աշխատանքների թվում են՝ «Թռչող նավը», «Գորշ գայը և Կարմիր գլխարկը», «Չուչա-1,2,3»: Նա Կաննի կինոփառատոնում  «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակակիր է «Ձևահնարներ» («Выкрутасы») մուլֆիլմի համար: Բարդինը նաև ՌԴ պետական մրցանակի, «Նիկա», «Տրիումֆ» մրցանակների, բազմաթիվ պարգևների դափնեկիր է, որոնք «հավաքել է » ամբողջ աշխարհից, փոխանցում է newsru.com-ը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Անգլիացի նշանավոր դերասան Թիմ Ռոթը խաղացել է 70-ից ավելի ֆիլմերում, 1-ական անգամ ներկայացվել է Օսկարի և Ոսկե Գլոբուսի, ստացել է 1 BAFTA և Բեռլինի կինոփառատոնի 1 մրցանակ։ Այս անգամ ներկայացնում ենք մեծ դերասանի կյանքիօրենքները` ըստ Esquire-ի: Թիմ Ռոթ. «Անիծված ամերիկացիներ… Նրանց միշտ զարմացնում է, որ ես իրականում անգլիացի եմ»: «Պետք է խոստովանել, որ ես Բրեդ Փիթը չեմ»: «Չեմ հասկանում, ում ինչ գործն է, թե ինչ են խոսում դերասանները»: «Լրագրողները, իհարկե, ահավոր մարդիկ են: Նույնիսկ, երբ վազվզում են արկերի որոտների տակ, առաջին հերթին մտածում են ոչ թե աշխարհին ինչ-որ բան պատմելու, այլ իրենց անձնական փառքի մասին»: «Դերասան դառնալու որոշումից առաջ` որոշեցի դառնալ նշանավոր»: «Մինչև հիմա չեմ կարողանում ներել այն հրեշներին, որոնք ինձ դուրս քաշեցին գեղարվեստական դպրոցից»: «Ընդհանրապես, ես լավ ընտանիքից եմ, բայց երբ եկավ դպրոցն ընտրելու ժամանակը, ես ձախողեցի քննությունները բոլոր պատշաճ հաստատություններում և մեկնեցի սովորելու Բրիքսթոնում: Այնտեղ էլ սովորեցի, թե ինչպիսին են լինում խուլիգանները: Ես մեծացա այնպիսի մարդկանց շրջապատում,որոնք նույնիսկ այսоր էլ ինձ թվում են սարսափելի դաժան»: «Մայրս նկաչուհի էր, հայրս` լրագրող: Նրանք հաճախ էին ինձ իրենց հետ տանում տարբեր ցուցահանդեսներ: Ուզում էին, այսպես ասած, իմ մեջ հետաքրքրություն արթնացնել: Բայց, իմ կարծիքով, «Թեյթ» պատկերասահը նույն «Մարքս ու Սփենսերն» է (հագուստի անգլիական ֆիրմա)»: «Ես միշտ այն մարդկանց կողմնակիցն եմ, ովքեր ճշմատացի են»: ««Քրեական ընթերցվածք» ֆիլմից մի քանի տարի առաջ ես Սեմյուել Ջեքսոնի հետ աշխատում էր փոքր բյուջե ունեցող մի ֆիլմում: Հետագայում նրան հանդիպեցի «Ընթերցվածքի» ժամանակ: Նա նստել էր հագուստների սենյակում` իմ դիմաց և ասում էր. «Տվեք ինձ այդ անիծված չեկը: Ուզում եմ տեսնել հենց հիմա: Ես շատ երկար ժամանակ եմ եղել աղքատ, սև դերասան»: «Միայն Աստծուն է հայտնի, թե ում եմ ավելի շատ ատում` Թեթչերին, Մեյջորային թե Բլերին (1979-1990, 1990-1997 և 1997-2007 Մեծ Բրիտանիայի վարչապետները): «ԱՄՆ տեղափոխվեցի Թեթչերի վարած քաղաքականության պատճառով: Ես ատում եմ նաև անգլիական խոնավությունը»; «Անիծված ամերիկացիներ… Նրանց միշտ զարմացնում է, որ ես իրականում անգլիացի եմ»: «Ատում են ֆրանսիացի մատուցողներին. Նրանք միշտ ձևացնում են, որ անգլեեն չեն խոսում»: «Իմ հայրենիքում ինձ միշտ համեմատում են բրիտանացի դերասան Ռոբերտ Կարլայլի հետ: Ինչ կա իրականում մեր մեջ ընդհանուր: Այն, որ երկուսս էլ անգլիացի ենք և սարսափելի տգեղ»: «Ես ճանաչում են լոնդոնցուն, որտեղ էլ հանդիպեմ նրան. Նրա գորշ դեմքն ամեն ինչ ասում է»: «Ես երբեք չեմ հավատում նրանց, ում ատամները չափից դուրս սպիտակ են»: «Ամերիկան քեզ ամբողջովին փոխում է: Հիմա, երբ վերադառնում եմ հայրենիք, ես ինձ զբասաշրջիկի պես եմ զգում»; «Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմը հենց սկզբից նման էր սատանիստական աղանդի, բայց չի կարելի չնշել, թե ինչպիսի հեշտությամբ էին նրանք մեզ հիմարացնում, հատկապես աղքատներին և սևամորթներին: Նրանք, ասես, ճեղքվածք են առաջացրել մեր մոլորակի վրա, և ամեն ինչ կանոնակարգելու համար հարյուր տարի կպահանջվի»: «Այն ֆիլմերը, որտեղ դու նկարահանվում ես, երբեք քեզ չեն պատկանի: Դրանք պատկանում են ռեժիսորներին: Քեզ նույնիսկ կարող են «Оսկար» տալ, բայց դու պետք է հասկանաս, որ դա քո հաղթանակը չէ»: «Ինձ թվում է, որ ֆիլմերը բոլորից խիիստ գաղտնի պետք է նկարահանել, և այդ գաղտնիքը պահել մինչև ֆիլմի պրեմիերան; Ֆիլմի շուրջը ժամանակից շուտ բարձրացրած աղմուկը կարող միայն վնասել նրան»: «Ակնհայտ է, որ ես չեմ փայլում«Կապիկների մոլորակում», ֆիլմն ինքն էլ լավագույններից չէ: Հելենա Բոնեմ Քարթերն ինձ ասաց. «Մի անհանգստացիր: Գուցե դու էկրանին այնքան էլ լավ չես նայվում, բայց ամենասասափելին կատարում է քո կրկնորդը»: «Ինձ դուր չի գալիս համբույրներով տեսարանները. Դա Քոլին Ֆերթի տարածքն է»: «90-ականների մասին քիչ բան կարող եմ ասել: Հիշում եմ, որ բավական տխուր ժամանակներ էին»: «Ես ոչ մի տեղ այնքան երկար ժամանակ չեմ անցկացրել, որքան փաբերում»: «Ուր էլ որ մեկնել եմ, ձգտել եմ ինձ հետ տանել նաև ընտանիքիս: Որքան շատ են քո երեխաները, այնքան դժվար է դա անել, բայց ես վստահ եմ, որ երեխա չունեցող ամուրի լինելը բավական անտանելի է»: «Որքան մեծանում են երեխաները, այնքան ավելի շատ են քեզ պետք, և նույնքան քիչ ես դու պետք` նրանց»: «Հաճախ լսեք երեխաներին: Այն մասին, թե ով է Թուփակ Շաքուրը, ինձ պատմել է որդիս»: «Թուփակ Շաքուրը անասելի տաղանդավոր էր: Ես կասեի, որ նրան փողը անհաջողություն բերեց, որովհետև շրջում էր «Բենթլիով», և ամեն оր նրա կողքին նոր աղջիկներ էին»: «Ես ահավոր նյարդայնանում եմ ֆիլմերի ավարտից հետո, որովհետև ինձ անմիջապես սկսում է թվալ, որ ես այլևս դեր չեմ ստանա: Սա սովորական անգլիական կատակ է` վախ գործազրկությունից»: «Վախենում եմ, որ չկարողանամ խաղալ թեթև ու ուրախ կատակերգություններում»: «Ծիծաղելի է, բայց ամենից շատ ուզում եմ«Оթելլոյում» Յագո խաղալ»: «Իմ գլխավոր խնդիրն այն է, որ երբ ամեն ինչ ավարտում եմ, միևնույն է` շարունակում եմ դրանով ապրել»: «Աղաչում եմ ձեզ, оրինականացրեք մենամարտերը»:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր Սարգիս Մուրադյան պատկերասրահում տեղի ունեցավ Վրեժ Նահապետյանի «Սպիտակը սպիտակի վրա» բանաստեղծությունների գրքի շնորհանդեսը: Սա Վրեժ Նահապետյանի գործերի առաջին հրատարակած գիրքն է: Շնորհանդեսին մասնակցում էին Վրեժ Նահապետյանի ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները: iLur.am-ի հետ զրույցում Վրեժ Նահապետյանն ասաց, որ գրել սկսել է դեռևս դպրոցական տարիներից, տպագրվել է տարբեր հանդեսներում, բայց հրատարակած գիրք չի ունեցել: Նա նշեց, որ ինքը  բանաստեղծությունը չի գրել, անպայման գիրք ունենալու կամ փառք ունենալու համար: «Պոլիտեխնիկն եմ ավարտել, հետո Կիևի տնտեսագիտական ինստիտուտը: Բանաստեղծության հետ քիչ է առնչվում  իմ կրթությունը, բայց բանաստեղծություն սիրել եմ մանկուց, որովհետև հայրս շատ պոետիկ էր, իմ տատը շատ ասույթների էր տիրապետում և ես  շատ բան եմ սովորել նրանից: Գրքում մի անուն կա գրված՝ Արուս անունը, դա իմ տատն է: Պոեմներ ունեմ գրած, որոնք դարձյալ չեն տպագրվել, բայց ոգևորվել եմ, այս տարվա իմ պլաններում կա պոեմներս հրատարակել: Պոեմներիցս մեկը կոչվում է «Ալվարդանի» հայրենասիրական սիրային պոեմ է՝ սերը  համեմված հայրենասիրության հետ: Անի ճանապարհորդություն եմ ունեցել ու այդ տպավորությունների տակ ստեղծել եմ այդ պոեմը»,- ասաց Վրեժ Նահապետյանը: Նա պատմեց, որ այս գիրքը հրատարակելու մտահղացումը տվել են իր երեխաներն ու իր բարեկամներից մեկը: Վրեժ Նահապետյանի խոսքերով, երբ երեխաները մեծացան իր բաանստեղծությունները տանում ու տարբեր հանդեսներում տպագրում էին,  ու տեսնելով դա՝ իր մոտ ոգևորություն առաջացավ, ու իր մի շատ լավ բարեկամի՝ Աշոտ Հովհաննիսյանի դրդմամբ որոշեցին գիրքն ստեղծել:  «Բանաստեղծություներ են, որոնք անկեղծ են գրած: Հետո երբ գիրքը ստեղծվեց, զարմանալի է՝ ես տեսա, որ դա այս ժամանակահատվածի պատմությունն է: Ես անկեղծ գրել էի իմ մասին՝ ես ասելով, բայց հետո տեսա, որ այդ եսը միայն ես չեմ, մեր ժողովուրդն է մեր երկիրն է մեր պատմությունն է»,- ասաց Վրեժ Նահապետյան: Նշենք նաև, որ բանաստեղծը նաև մեղվապահ է ու ասում է, որ տարվա 30 տոկոսն ինքն անցկացնում է վայրի բնության մեջ: Նա պատմեց, որ այդ ընթացքում ինք ապրում քնում է վայրի բնության մեջ ու հենց գրքի մեջ էլ  մարդկանց մղում է դեպի բնություն, քանի որ մարդը շատ է հեռացել բնությունից և նրա ու բնության կապը խզվել է: «Մեղվի մասին ասեմ՝ մեղուն մի քանի միլիոն տարի է  նույն ձևի է ու պատճառն այն է, որ մեղուն այն էակն է, որ բուսական աշխարհը կապում է  կենդանական աշխարհի հետ, եթե նա չլինի խզվածք կառաջանա: Էյնշտեյնն ասել է, որ եթե մեղուները վերանան, մի քանի տարի հետո երկրագունդը կվերանան: Մարդը պետք է անպայման մնա բնության մեջ և անպայման պետք է այդ կապը պահպանել»,- նշեց Վրեժ Նահապետյանը: Վերջինս պատմեց, որ  ինքը Երևանում վարձակալած տարածք ունի, որտեղ պահում է իր մեղուներին, իսկ գարնան գալուն պես մեղուներին տանում է  Շիրակի մարզ, Կարմրաքար գյուղ, իսկ հետո  Աշոցք է բարձրանում: «Այնտեղ մի հրաշալի հսկա լեռ կա՝ Հովտարան անունով, ես   երազում էի, որ դրա անունը Ջիվանի դնենք, ես այդ նախաձեռնությամբ հանդես եմ գալու: Այդ լեռան գագաթից հա՛մ Արարատն է երևում, հա՛մ՝ Արցախը: Ես ինձ համարում եմ Ջիվանու հետնորդը, ու  որ Ջիվանին ասել է, որ «խեղճ բլուրս բարձր սարիդ վնաս չի», իրականում ինքը խեղճ բլուր չի, Ջիվանին շատ մեծ է և այդ լեռը եթե մենք անվանենք Ջիվանուն անվամբ այդ բացը կլրացնենք, Ջիվանուն էլ կբերենք մեր մեծերի իսկական բարձունքին կհասցնենք»,- ասաց բանաստեղծը: Այնուհետև իր խոսքն ավարտելիս նա հիշեցրեց Մել Գիպսոնի ֆիլմերից մեկը, որի ավարտին նա ասում է, որ   «նրանք մարտնչում էին որպես մարտիկ ու որպես պոետներ», և ինքն ուզում եմ, որ մեր ժողովուդը պոետ լինելուց բացի նաև մարտիկ լինի, որովհետև մարտիկ պոետը ավելի հզոր է լինում: Գրքի շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցավ նաև պատկերասրահի տնօրեն, նկարչուհի Զարուհի Մուրադյանը, ով ասաց, որ  Սարգիս Մուրադյան պատկերասրահը շարունակում է իր ստեղծագործական կյանքը և այս տարի միջոցառումների բացումը սկսում է իր հին ու լավ բարեկամ Վրեժ Նահապետյանի գրքի շնորհանդեսով:     Գրքի շնորհանդեսին մասնակցում էր նաև երգիչ երգահան Ռուբեն Հախվերդյանը, ով Վրեժ Նահապետյանի ընկերն է: «Ես իրեն շուտվանից էի ասում, որ լավ կլինի, որ հավաքեիր այդ բանաստեղծությունները: Ինձ շատ դուր են գալիս այդ բանաստեղծությունները և իմ մի երգի մեջ օգտոգործել եմ իր մի բանաստեղծությունը՝ «Գլորում են, գլորում են»»,- ասաց Ռուբեն Հախվերդյանը: Իսկ վերջում իր խոսքն ասաց բանաստեղծի քույրը՝ Գոհար Նահապետյանը՝ նշելով, որ  այս ժողովածուն իր եղբոր մուտքն է գրական ասպարեզ, ինչի համար ինքը շատ ուրախ է, իսկ  ուրախությունն ավելի շուտ կլիներ, եթե եղբայրը  լսեր իիերն ու ավելի շուտ իր մտքերը ներկայացներ հանրությանը: Խոսելով իր եղբոր գործերի մասին՝ տիկին Գոհարն ասաց, որ այդ գործերի մեջ իր եղբայրը կարողացել է  սերմանել բարություն, նա զգացել է մարդու մեջ հակոտնյա գաղափարները, զգացել է դաժանության հատիկը, բայց նա չի զայրացել, այլ միայն խրատել է՝ լինել բարի, վեհ ու վսեմ և դրանով հաղթել չարին:    
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հաղորդակցության արդի տեխնոլոգիաները նախատիպ չունեն։ Ոչ գիրը, ոչ տպագրությունը, ոչ ռադիոն, ոչ հեռուստատեսությունը: Սրանցից յուրաքանչյուրը, կամ բոլորը՝ միասին վերցված, չեն կատարել և չեն կատարում այն դերը, որն այսօր ունի համացանցը։ Որքան էլ տարօրինակ թվա՝ համացանցի նախատիպի որոնումները մեզ տանում են մի տեղ, ուր չկան համակարգիչներ, ipad-ներ, բջջային հեռախոսներ, թվային ֆոտո կամ տեսախցիկներ։ Չկան տեխնիկական մեծ հնարավորություններ, բայց կա խոսքի տարածքը ընդարձակելու ձգտում։ Սամիզդատի և համացանցի համեմատությունը Տիգրան Պասկևիչյանի «Անկարելին՝ կարելի։ Նախատիպի որոնում» փաստավավերագրական ֆիլմում։ 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. օգոստոսի 10-ին, կյանքի 88-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ Մովսես Խորենացի մեդալակիր, Հայաստանի գրողների միության անդամ Մետաքսեն (Մետաքսե Պողոսյան): Մետաքսեի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հավատում: Սա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի տաղանդավոր դերասան Մհեր Մկրտչյանի` Ֆրունզիկի խոսքերն են: Այսօր դերասանի ծննդյան օրն է: Վարպետն այսօր կդառնար 83 տարեկան: (Կենսագրություն) Դերասան Ֆրունզիկ Մկրտչյանին սիրում էր ամբողջ Խորհրդային Միությունը: Նրա համբավն այնքան մեծ էր, որ հայրենի Հայաստանում նա կարող էր ապրել առանց փողի ու փաստաթղթերի. շուկայում նրան մթերքն անվճար էին տալիս, բոլորը պատրաստ էին ինչ-որ ծառայություն մատուցել հանրահայտ դերասանին: Լավագույն փաստաթուղթն էլ ամբողջ երկրում հայտնի կիսադեմն էր՝ մեծ քիթ և տխուր աչքեր: Բայց քչերը գիտեին, թե ինչ փորձությունների միջով է ստիպված եղել անցնել Ֆրունզե Մկրտչյանը… Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Մենության պատմություն» վավերագրական ֆիլմը, որտեղ պատմվում է մեծ դերասանի փորձություններով լի կյանքի մասին:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Լատվիացի հռչակավոր կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը հայտարարել է, որ լքում է ամեն տարի Յալթայում անցկացվող «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթը և այլևս չի մասնակցի նախագծի  կազմակերպչական աշխատանքներին: Պաուլսին աջակցություն է հայտնել նաև Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Անդրեյ Կլեմենտևը, փոխանցում է РИА Новости-ն: Կոմպոզիտորն իր այդ որոշումը բացատրել է նրանով, որ «Նոր ալիքն»  այլևս չի համապատասխանում իր երաժշտական ճաշակին, իսկ գլխավոր կազմակերպիչ Իգոր Կրուտոյն այն վերածում է ընտանեկան բիզնեսի: «Բոլորը քվեարկում են իրենց մերձավորների օգտին, դա ամոթալի է»,- ասել է Ռայմոնդ Պաուլսը: Անդրադառնալով երաժշտական նախագծի շուրջ ստեղծված աղմուկին՝ Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակն իր հերթին նշել է. «Մենք ուշադիր հետևում ենք մրցույթի զարգացմանը և ստիպված ենք արձանագրել, որ վերջին տարիներին այն նոր անուններ չի տալիս և վերածվել է ռուսական էստրադայի աստղերի համերգային ծրագրի»: Հիշեցնենք, որ «Նոր ալիք» երաժշտական մրցույթը, որի նպատակը էստրադայում նոր անուններ ի հայտ բերելն է,  հիմնվել է 2002 թ. Իգոր Կրուտոյի և Ռայմոնդ Պաուլսի միացյալ ջանքերով:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր մեծանուն դերասան Սոս Սարգսյանը նշում է 83-րդ տարեդարձը: Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում: 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան: 1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1954-1991 թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան: 1991 թ. հիմնադրել է «Համազգային» թատրոնը: 1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտորն էր, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը: 2009 թ. ընտրվել է ՀՀ հանրային խորհրդի անդամ: Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս» և այլն: Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են նրա խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պռոշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Շերլոկ» ֆիլմաշարի նոր սեզոնի առաջին սերիան BBC-ի ալիքով կցուցադրվի 2017 թ. հունվարի 1-ին: Այդ մասին տեղեկացնում է ֆիլմաշարի գովազդային հոլովակը, որտեղ նոր սերիաների կադրերն ուղեկցվում են հետևյալ մակագրությամբ. «Այն ամենը, ինչ նրանք գիտեն, կասկածի տակ է հայտնվում... Բոլորը, ում նրան ճանաչում են, սպառնալիքի տակ են գտնվում»: Արդեն հայտնի է, որ չորրորդ սեզոնի առաջին սերիայի վերնագիրն է The Six Thatchers («Վեց Թեթչեր»), ինչը հիշեցնում է Արթուր Քոնան Դոյլի «Վեց  Նապոլեոն» պատմվածքի վերնագիրը: Մեկ օր առաջ Արթուր Քոնան Դոյլի ստեղծագործության ժամանակակից մեկնաբանության գլխավոր դերակատար Բենեդիկտ Քամբերբեթչը հայտարարել է, որ հաջորդ սերիաներն այնքան դրամատիկ կլինեն, որ ֆանատները շունչ քաշելու կարիք կունենան: Փոխանցում է BBC-ն:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հոլիվուդում արտասահմանյան մամուլի ասոցիացիայի (HFPA) կարծիքով տարվա լավագույն ֆիլմ է դարձել «Գործողություն Արգո» (Операция Арго, Argo) թրիլերը, իսկ նրա ստեղծող Բեն Աֆլեքն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի որպես լավագույն ռեժիսոր: Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» (Отверженные, Les Miserables) վեպի համանուն էկրանավորումը հաղթել է մյուզիքլի ժանրում, լավագույն դրամատիկ դերասանուհի անվանակարգում հաղթել է Ջեսիկա Չեսթեյնը: HFPA կարծիքով, տղամարդկանց լավագույն դերերը կատարել են Դենիել Դեյ Լյուիսը («Լինքոլն») և Հյու Ջեքմանը («Թշվառները»): Լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում հաղթել է Միախել Հանեկեի «Սերը», հաղորդում է Риа-Новости-ն:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱԶԴԱԳԻՐ   2018թ. սեպտեմբերի 7-ին, ժամը 20-ին «ԼՈՖԹ» կենտրոնում (հասցեն՝  Երևան, Մոսկովյան փող. 3) տեղի կունենա Սեւակ Արամազդի  «ՄԻ ՄԵԾ ԼՈՒՍԱԲԱՑ» գրքի շնորհանդեսը: Բանաստեղծությունների ընթերցմամբ հանդես կգա                                                                                              ՀՀ վաստակավոր արտիստուհի                                                                                     Կարինե Ջանջուղազյանը                                                                        Մուտքն ազատ է Այս նոր գրքով Սեւակ Արամազդը վերստին ներկայանում է բանաստեղծությամբ: Ժողովածուն մի յուրօրինակ պատկերասրահ է, որտեղ զետեղված են բնության եւ մարդկային կյանքի ամենաբազմազան երեւույթների ու իրողությունների «կենդանի դիմանկարները»: Հեղինակն ընթերցողին նոր ու անծանոթ ուղի է առաջարկում դեպի սկիզբ, դեպի աշխարհի ու կյանքի թաքնված ճշմարտությունը, որի անդադար որոնումներում մարդը հայտնաբերում է սեփական էության անսահմանությունը: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռուսաստանցի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելևը այսօր պաշտոնապես հաստատել է, որ երգչուհին հիվանդ է քաղցկեղով: Այդ մասին Շեպելևի հայտարարությունը այսօր հայտնվել է Ֆրիսկեի պաշտոնական կայքում, որը, սակայն, այս պահին անհասանելի է օգտատերերի համար: Մինչ այդ 39-ամյա Ֆրիսկեի մամուլի խոսնակ Անիսա Աշիկուն հերքել էր Ֆրիսկեի հիվանդության մասին լուրերը՝ հայտարարելով, որ երգչուհին շատ լավ է իրեն զգում և այժմ Մայամիում է:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
  NEWS.am-ը տեղեկացնում է: Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակը կնշվի Երեւանում՝ մեծ դասականի տուն-թանգարանում միջազգային գիտաժողովով եւ համերգներով, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 6-7-ը։   Հայկական երաժշտարվեստում Խաչատրյանի դերի, նրա էության, հանրահայտ երաժիշտների վրա գործած ազդեցության, ինչպես նաեւ նրա հիշատակին կազմակերպված միջոցառումների մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատմեցին միջոցառումների մասնակիցները։   «Ես ծնվել եւ մեծացել եմ Հայաստանում, եւ ինձ համար Խաչատրյանի անունը նույնքան բնական է, որքան Մասիսը, Մատենադարանը եւ Սարյանի նկարները։ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններն ինձ շատ մոտ են, եւ ես շնորհակալ եմ այս գիտաժողովին մասնակցելու հնարավորության համար, որը ե՛ւ շատ կարեւոր է, ե՛ւ բնական»,- նշեց Լատվիայի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, Լատվիայի կոմպոզիտորների միության անդամ եւ վաստակավոր արտիստ Րաֆֆի Խարաջանյանը։   Պրոֆեսորը նաեւ նշեց, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 19։00-ին կայանալու է դաշնամուրային դուետի տեսքով մեծ համերգ միայն «խաչատրյանական» երգացանկով, Հայաստանի հայտնի դաշնակահար, կոմպոզիտորի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի եւ իր մասնակցությամբ։   Համերգի, այնպես էլ գիտաժողովի մուտքն ազատ է լինելու:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 14-18-ը կայանալիք «Եվրատեսիլ 2013» -ի անցկացման օրերին հնարավոր կլինի ձեռք բերել հայկական դրոշի պատկերմամբ տարատեսակ պարագաներ:«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում` Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը նշեց, որ մասնակից երկրների դրոշի եւ «Եվրատեսիլ» մրցույթի խորհրդանիշ հանդիսացող սրտի պատկերմամբ պարագաներ թողարկելու նախաձեռնությունը պատկանում է այս տարվա հյուրընկալող երկրին` Շվեդիային: «Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի նախաձեռնությունը կիրականացվի յուրաքանչյուր մասնակից երկրի համար, ոչ թե միայն հյուրընկալողի»,- ասաց Գասպարյանը: Հայկական դրոշը` եվրատեսիլյան տարբերանշանի մեջ հայտնվել է բաժակների, Iphone-ների եւ Ipad-ների համար նախատեսված կաղապարների, պայուսակների, շարֆերի եւ այլ աքսեսուարների վրա, որոնք վաճառվելու են Մալմոյում մրցույթի անցկացման օրերին: Պարագաների գինը` կախված տեսակից, սկսկվում է 3,95 եվրոյից: Ամենաբարձր արժեքը պարագաների շարքում ունի ուսի համար նախատեսված պայուսյակը, որը հնարավոր կլինի ձեռք բերել 39,95 եվրոյով: Հայաստանը երգի միջազգային մրցույթում կներկայացնի «Դորիանս» ռոք խումբը Lonley planet երգով, որի երաժշտությունը գրել է Black Sabbath անգլիական ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմին, համահեղինակն է «Դորիասն» խումբը: Երգի խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է: «Մենք մեկ ենք» կարգախոսի ներքո անցկացվող մրցույթին այս տարի կմասնակցի 39 երկիր: Հայաստանը կներկայանա 2-րդ կիսաեզրափակչում մայիսի 16-ին` 11-րդ համարի ներքո: «Դորիանս» խմբի տղաներն այժմ ակտիվերեն նախապատրաստվում են ոչ միայն «Եվրատեսիլ 2013»-ին, այլեւ ապրիլի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք երգչուհի Սիրուշոյի հետ համատեղ «Միասին մեկ բեմում» համերգային ծրագրին:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանը երրորդ անգամ կնշի Երգչախմբային արվեստի միջազգային օրը: Ինչպես հաղորդում է  ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, դեկտեմբերի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կիրականացնի համերգ՝ նվիրված Երգչախմբային արվեստի միջազգային օրվան: Համերգին մասնակցում են Հայաստանի Հանրապետության պետական, սիրողական և մանկական 9 երգչախումբ. «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան/, «Փարոս» կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Ռաֆֆի Միքայելյան/, Երևանի կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Թոփիկյան/, «Հովեր» պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան/, «Արթ վոկալ անսամբլ» Oշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու համերգային խումբը /գեղարվեստական ղեկավար՝ Առնո Բարխուդարյան/, Վանաձորի կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Տարոն Միրզոյան/, Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հանրակրթական հիմնական դպրոցի երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Գայանե Մարդոյան/, Արթիկի Դանիել Ղազարյանի անվան մանկական երաժշտական դպրոցի երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Բիկիլյան/, «Սպեղանի» երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Սարինա Աֆթանդիլյան/: Համերգային ծրագրում ընդգրկված են հայ, ռուս և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ: Երգչախմբային արվեստի միջազգային օրը աշխարհում նշվում է 1990 թվականից, դեկտեմբերի 8-ին: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ամերիկացի կինոռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը պատրաստվում է նկարահանել «Աստղային պատերազմներ» կինոշարքի յոթերորդ մասը: Այս տեղեկատվությունը հաստատվել է Walt Disney  կինոստուդիայի աղբյուրի կողմից: Ամենայն հավանականությամբ՝ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2015 թ., փոխանցում է ИТАР-ТАСС-ը: Նոր «Աստղային պատերազմների» սցենարը գրելու է օսկարակիր Մայքլ Առնդթը («Փոքրիկ օրիորդ Երջանկությունը» և «Խաղալիքների պատմություն. Մեծ փախուստ»): 2012թ. Walt Disney ընկերությունը 4,05 մլրդ դոլարով գնեց «Աստղային պատերազմներ» շարքի թողարկմամբ զբաղվող «Լուկասֆիլմ» կինոստուդիան և խոստացավ շուտով հանդիսատեսի ուշադրությանը ներկայացնել սիրված պատմության շարունակությունը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նրա մասին բազմաթիվ բանաստեղծություններ են հյուսվել, հիացական խոնարհումի խոսքեր են գրվել, նրան սիրել են բազմաթիվ տղամարդիկ, բայց «Հարավի հարսը» հավատարմության խորհրդանիշ եւ լեգենդ դարձավ դեռեւս իր կենդանության օրոք։ Գրող Բորոզդինը պատմում է, որ այդ կինը բարեգթության մարմնացում էր, իրենց ընտանիքի պահապան-հրեշտակը, եւ նրա առաջ խոնարհվում էին բոլորը. «Այդ շրջանում նրանից ավելի հանրահայտ ոչ ոք չկար»։ Ռուս սպա Սինյավինը չէր կարողանում հավատալ, որ աշխարհիս երեսին կարող էր գոյություն ունենալ նման կատարելություն. «Երդվում եմ, ոչ ոք չի կարող հավասարվել նրան»։ Հայտնի հասարակական գործիչ Բարատաեւը բացականչել է. -         Նինա՝ երկրային կատարելություն, Նինա՝ դրախտային երանություն։ Գեներալ Ալբրանդտն իր բարեկամին նամակ է գրում Գելենջիկից, որտեղ խնդրում է Նինա Ալեքսանդրովնային փոխանցել, որ այնտեղ՝ հեռավոր լեռներում ինքը խոնարհվում է նրա առաջ՝ ինչպես մահմեդականը՝ ծագող արեւին»։ Այսպես կարող ենք անվերջ պատմել, թե ինչպես են մեծարել այս կնոջը ու երկրպագել, բայց բավարարվենք մի ողբերգական պատմության շատ համառոտ վերաշարադրմամբ։ Իշխանուհի Նինոն (1812-1857) հասարակական գործիչ եւ բանաստեղծ Ալեքսանդր Ճավճավաձեի եւ Սալոմե Օրբելիանիի դուստրն է եւ հայերիս հարազատ դարձած դիվանագետ, դաշնակահար, կոմպոզիտոր եւ վերջապես գրող, «Խելքից պատուհաս» միակ չափածո պիեսով իր անմահությունն ապահոված Ալեքսանդր Գրիբոեդովի կինը։ Դեռ աղջնակ՝ փայլում էր գեղեցկությամբ, բարությամբ եւ նրբակրթությամբ։ 1822-ին Գրիբոեդովը ծառայում էր Թիֆլիսում եւ հաճախ էր այցելում իշխան Ճավճավաձեին, նաեւ երաժշտության դասեր էր տալիս փոքրիկ Նինոյին։ 1828-ին՝ վերադառնալով Պարսկաստանից, կրկին այցելում է իր բարեկամներին, տեսնում արդեն օրիորդ դարձած Նինոյին ու գլուխը կորցնում։ Երկու ամիս անց զույգը պսակադրվում է թիֆլիսյան Սիոնի մայր եկեղեցում։ Գրիբոեդովը 33 տարեկան էր, իսկ Նինոն՝ ընդամենը 15։ Պատմում են, որ պսակադրության պահին՝ մալարիայից հյուծված փեսայի ձեռքը դողում է, եւ մատանին, որը պետք է հագցներ Նինոյի մատին, ընկնում է գետնին։ Սա վատ նշան էր համարվում։ Շուտով Գրիբոեդովը ստիպված էր կրկին վերադառնալ Պարսկաստան, եւ արդեն հղի կինն ուղեկցում է նրան մինչեւ Թավրիզ։ Գրիբոեդովն այնտեղից Թեհրան է փոխադրվում մենակ, չի ուզում հղիության շրջանը շատ ծանր տանող կնոջը նոր փորձությունների ենթարկել։ Գրիբոեդովին Թեհրանում գազանաբար հոշոտում է մոլեռանդ ամբոխը, սիրելի ամուսնու մահվան բոթից ցնցված Նինոն վաղաժամ ծննդաբերում է, երեխան ապրում է ընդամենը մեկ ժամ։ Նինոյի ցանկությամբ՝ Գրիբոեդովի շիրմի վրա փորագրում են. «Քո իմաստնությունն ու գործերը անմահ են ռուսաց հիշողության մեջ, բայց ինչու՞ քեզանից ավելի ապրեցի, սեր իմ»։ Այսքանը։ Ընդամենը մի քանի ամիս Գրիբոեդովի հետ մի հարկի տակ ապրած, 17 տարեկանում այրիացած, մինչեւ մահ սեւազգեստ գեղեցկուհին այլեւս չի ամուսնանում, եւ համաքաղաքացիները նրա մասին խոսելիս՝ ակնածանքով ասում են՝ Թիֆլիսի սեւ վարդը։ 1857-ին Վրաստանի մայրաքաղաքում խոլերայի համաճարակ է սկսվում, իր հետագա ողջ կյանքն օգնության կարոտ մարդկանց նվիրած Գրիբոեդովի այրին չի լքում Թիֆլիսը, խնամում է իր հարազատներին, ինքն էլ է վարակվում, երեք օր տառապում է մենակ՝ թույլ չտալով հարազատներին, որ խնամեն իրեն ու իր ճակատագրին արժանանան, եւ ճանապարհվում է իր միակ սիրելիի մոտ։ Հուսանք։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Գեներալիսիմուս Կիմ Չեն Իրը գեներալիսիմուս Կիմ Իր Սենի սիրասուն զավակն էր ու ապագա գեներալիսիմուս Կիմ Չեն Ընի անզուգական հայրիկը։ Ինքը միայն գեներալիսիմուս չէր, 50-ից ավելի տիտղոսներ ուներ։ Ինքը նաեւ սիրում էր կանանց, կոնյակ եւ ծխախոտ։ Առաջին կինը կինոդերասանուհի Սոն Հե Րիմն էր։ Նա ծնեց Նամին։ Մի քանի տարի համատեղ ապրելով այս գեներալիսիմուսի հետ, Նամի մայրիկը ծանրագույն ընկճախտին տրվեց հոգով-սրտով։ Երեւի ընկճախտին տրվելն ամեն դեպքում գերադասելի էր Իրին տրվելուց. Նամի մայրիկին ուղարկեցին բարեկամ Մոսկվայում բուժվելու, ու հենց այստեղ էլ երկար տարիներ ընկճախտի ապահով գրկում ապրելուց հետո՝ 2011-ին մահացավ ու թաղվեց երբեմնի հայտնի դերասանուհին։ Երկրորդ կինը Կիմ Յոն Սուկն էր։ Նա մի դուստր նվիրեց գեներալիսիմուսին եւ ոչ մի որդի. գուցե սա է պատճառը, որ երկրորդ կնոջ ճակատագրի մասին հյուսիսկորեական հարուստ պատմությունը լռում է։ Հաջորդը պարուհի Կո Են Հին էր։ Ասում են՝ գեղեցկուհի էր։ Երկու որդի էլ նա նվիրեց Իրին, որոնցից մեկն էլ բոլորիս հայտնի Ընն է։ Պարուհին մահացավ Փարիզում, 2014-ին։ Չորրորդն ու վերջինը Կիմ Օկն է։ Պաշտոնական փաստաթղթերով՝ գեներալիսիմուս Իրն ուներ ընդամենը երեք  որդի, իսկ իրականում առնվազն 17 երեխա՝ տարբեր կանանցից։ Տարեկան 800 հազար դոլար էր ծախսում կոնյակի վրա։ Հայկական կոնյակ չէր խմում, Hennessy էր գերադասում (անճաշակի մեկը)։ Շատ-շատ էր ծխում, բայց որ առողջությունը շատ վատացավ, ծխելը թողեց ու ողջ երկրում արգելեց ծխախոտի վաճառքը։ Գեներալիսիմուս Իրը, առանց կասկածի նշույլի՝ գերմարդ էր։ Ինքը ֆուտբոլի կարկառուն մարզիչ էր, 2011-ի աշխարհի առաջնությունից առաջ Հյուսիսային Կորեայի թիմին ինքն էր «մարզում»... հեռախոսով։ Համբուրգերն ի՛նքն է հորինել։ Իրը, էլի՛։ Անձամբ ինքն է ասել 2004-ին, դե՛ մենք էլ հո գլխներիցս ձեռ չենք քաշել, որ չհավատանք։ Ինքը մի օր որոշեց բոլոր կարճահասակներին Հարավային Կորեայից վտարել, մեկ էլ մտածեց՝ չլինի՞ սրանց լավություն եմ անում անկախ ինձանից, ու չվտարեց։ Ինքը ծրագրել էր հսկա ճագարներ բուծել, որ սովի քոքը կտրի միանգամից ու հավերժ, բայց ճագարները հյուսիսկորեացիների նման չէին պաշտում Իրին ու երեք մատների կոմբինացիա ցույց տվեցին նրան՝ մեզ մեր չափուձեւը շատ է՛լ դուր է գալիս, գործիդ գնա։ Իրը նաեւ մեծ կոմպոզիտոր էր, երկու տարում վեց օպերա է գրել։ Ինքը փիլիսոփա էր, կինոգետ, գրականագետ, ճարտարապետ եւ ընդհանրապես՝ ինչքան «գետ»-ով ու «պետ»-ով ավարտվող բառեր գիտեք՝ Ինքն էր։ Իրը Kijong-dong դրախտային քաղաքն է կառուցել իր դրախտավայր երկրի սահմանին, բայց այնտեղ մարդ չի ապրում։ Իրը սա կառուցել է, որ փտած կապիտալիստները տեսնեն ու մտածեն՝ ողջ Հյուսիսային Կորեան է այդպես ապրում, ու նախանձից պայթեն։ Հա, մեկ էլ կույս աղջիկների արյուն էր ներարկել տալիս իրեն, որ երիտասարդ մնա։ Բնականաբար՝ Ինքը կարողանում էր նաեւ եղանակը կառավարել։ Ուզենար՝ անձրեւ կգար, ուզենար՝ արեւը դուրս կգար, ուզենար՝ միանգամից երեք հատ ծիածան կնվիրեր իր երջանիկ ժողովրդին։ Բայց դե՝ ինչների՞ն էր պետք երեք հատ ծիածանը, առանց դրան էլ այնքան երջանիկ էին՝ լցվել թափվում էր մարդկանց աչքերից։ էլ տեղ չկար։ Ընդամենը 16 համակենտրոնացման ճամբար կա այս դրախտավայրում։ Կարգին մեծ երկիր է, բայց ընդամե՛նը՝ 16 համակենտրոնացման ճամբար... Շատ հաստ ու պինդ, էլեկտրական հոսանքին միացրած փշալարեր են պաշտպանում այս ճամբարների հովվերգությունը։ Այստեղ երեք սերունդ է ապրում ու բարգավաճում։ «Ժողովրդի թշնամիների» երեք սերունդ։ Եթե մեկը ժողովրդի թշնամի է, ուրեմն՝ ժողովրդի թշնամիներ են նաեւ նրա որդին ու թոռը։ Այ, այսքան բարի մարդ էր Իրը։ Կարող էր, չէ՞, ծոռներին էլ փակել ճամբարում, բայց՝ ո՜չ, ծոռների հարցերով թողել է, որ իր ապագա գեներալիսիմուս որդի Ընը զբաղվի։ Ամենաաններելի հանցագործությունն այստեղ համարվում է երկիրը լքելու փորձը։ Հայրենիքի դավաճանություն է համարվում, եթե համաձայն չես կառավարության, այսինքն՝ երեք Կիմերի որոշումներին։ Իսկ եթե հանկարծ մտքովդ անցել է հետաքրքրվել, թե ինչպես են ապրում այլ երկրներում, վերջ՝ պարանը յուղիր, որ վիզդ շատ չհարի կախաղանին օրորվելիս։ Այստեղ օրական մեկ կամ երկու ժամ են լույս տալիս, իսկ ձմեռները մեկ ժամն էլ են խնայում. ցրտադիմացկուն ժողովուրդ են, բան չի պատահի։ Լույսը նրանց հոգիներում է, արհեստական լույսն ինչների՞ն է պետք։ 2011-ի դեկտեմբերին, Իրի «անժամանակ» մահից հետո երկրում ընկերական դատերի ցունամի է սկսվում։ Դատում էին նրանց, ովքեր «լավ չէին լաց լինում»։ Վատ լացողներին ուղարկեցին համակենտրոնացման ճամբարներ։ Շա՛տ վատ լացողների մասին հյուսիսկորեական հարուստ պատմությունը լռում է։ Կիմ Չեն Իրը ծնվել է (1941/1942-2011), ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ 1942-ին, Հյուսիսային Կորեայի ամենաբարձր լեռան վրա, պարտիզանական գողտրիկ խրճիթում, եւ նրա ծնվելու պահին նոր աստղ է փայլատակել երկնքում, իսկ երկու ծիածան՝ գիրկընդխառն ավետել են Մեծ Առաջնորդի գալուստը։ Իրականում՝ առանց ծնծղաների, ծնվել է 1941-ին, ԽՍՀՄ-ում, Խաբարովսկի երկրամասի Վյատսկոե գյուղում։ Կարդալ բարձրաձայն, հոտնկայս։ Վերջում չմոռանալ բուռն եւ երկարատեւ ծափահարությունները։ Հ.Գ. Բոլոր համընկնումները հայաստանյան ներկա դրախտային կյանքին՝ նենգ պատահականություններ են։ Լիզա Ճաղարյան 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) հայտարարում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի մեկնարկի մասին՝ ներկայացնելով աննախադեպ բացման արարողություն-համերգ: Սեպտեմբերի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որը նվիրվում է Երևանի պետական համալսարանի 95-ամյակին և անց է կացվում Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հովանու ներքո և Բրիտանական խորհրդի աջակցությամբ: Միևնույն բեմում Երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան հանրահայտ դիջեյ Սուիչը/DJ Switch (Միացյալ Թագավորություն) և Բիթբոքսի հայկական ասոցիացիայի ղեկավար Բագրատ Տերտերյանը: Հանդիսատեսին կներկայացվեն Գաբրիել Պրոկոֆևի ձայնարկչի և նվագախմբի համար կոնցերտը և Մայլս Հենքոքի ձայնարկչի, բիթբոքսերի եւ նվագախմբի կոնցերտը (համաշխարհային պրեմիերա): Ի դեպ, դասական երաժշտության սիրահարը հնարավորություն կունենա հետևել Երիտասարդականի, մասնավորապես՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներոմ ներկայացվող բոլոր համերգներին՝ անկախ գտնվելու վայրից, պարտադիր պայման է միայն ինտերների հասանելիությունը: Սկսած հենց սեպտեմբերի 16-ից՝ յուրաքանչյուր համերգ հնարավոր կլինի դիտել առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ փառատոնի պաշտոնական կայքէջում՝ www.akhif.am, ինչպես նաև նվագախմբի պաշտոնական էջում ՝ www.syoa.tv:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մայիսի 26-ին Երեւանում բացվեց աշխարհահռչակ ամերիկահայ դիզայներ Մայքլ Արամի անհատական ցուցահանդեսը: Հայաստանում Մայքլ Արամի առաջին ցուցահանդեսին ներկա էին բազմաթիվ հյուրեր, ովքեր իրենց հիացմունքը հայտնեցին դիզայներական ժամանակակից լուծումներով արվեստի յուրահատուկ գործերի մասին: Ներկաները նաեւ հնարավորություն ունեցան ձեռք բերելու Մայքլ Արամի` տարբեր մետաղներից կերտված գործերը հեղինակի մակագրությամբ: «Մեծ ուրախություն է ինձ համար ներկայացվել հայրենիքում: Ես թեեւ ծնվել ու մեծացել եմ Միացյալ Նահանգներում եւ ամերիկահայ եմ, սակայն հայկականը միշտ գերիշխել է իմ կյանքում: Մեծացել եմ հայկական զորեղ ավանդույթներ ունեցող ընտանիքում եւ մանկուց պարուրված եմ եղել ազգայինով` նիստուկացով, հյուրասիրությամբ: Մեծ մայրս, մայրս շատ հյուրասեր են եղել եւ միշտ պատրաստել են հայկական կերակուրներ ու ապահովել նաեւ գեղեցիկ մատուցումը: Այս ամենը շատ վառ է տպավորվել իմ հիշողություններում»,- նշում է Արամը: Մեր տաղանդավոր հայրենակցի հավաքածուներում հաճախ կարելի է հանդիպել հայկական խորհրդանիշներ պատկերող նմուշների` Արամը բազմիցս նշել է, որ ստեղծագործելիս իր համար ներշնչանքի աղբյուր են հանդիսանում ազգային թեմաները: «Դեռ մանկուց ինձ վրա մեծ ազդեցություն են ունեցել հայկական մշակույթի, հատկապէս գորգերի վառ գույները, մոտիվները, որ բխում են մեր ազգային ինքնությունից: Որպէս ստեղծագործող՝ ես միշտ մտածել եմ, որ պետք է ստեղծել իրեր, որոնք բխում են ներքին էությունից, ենթագիտակցությունից, եւ ինձ համար սա լավագույն պատասխանն է, թէ ինչու է իմ գործերում հայկականությունն այդքան վառ: Խոսքը ոչ միայն խորհրդանիշերի մասին է: Մեր կենսաձեւը, հատուկ ջերմ հյուրասիրությունը մեր մշակույթի մասն է կազում:  Մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել նաեւ հյուրասիրության ձեւին՝ անդրադառնալով յուրաքանչյուր մանրուքի, ձգտելով, որ ոչ միայն կերակուրը համեղ լինի, այլ նաեւ մատուցվի գեղեցիկ սպասքով»: Հայկական ծաղկած խաչը, Արարատ սարը, նուռն ու այլ ազգային խորհրդանիշներ կարելի է գտնել Մայքլ Արամի հոբելյանական հավաքածուներում: Արվեստագետի ստեղծագործական գործունեության 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որ ներկայացվել է մի շարք երկրներում, բաղկացած է երկու մասից: «Նշանավորում» կամ «Հիշատակում» կոչվող հավաքածուն ներառում է  տարիների ընթացքում Արամի համար ամենահիշարժան ու սիրելի գործերը` սպասքի տարատեսակ պարագաներ, մոմակալներ, լուսանկարների շրջանակներ եւ այլ: «ԱԹԵԼԻԵ» կոչվող հավաքածուն ներկայացնում է 12 մեծածավալ քանդակներ, յուրաքանչյուրը թողարկված 25 օրինակով եւ հեղինակի ինքնագրով: Մայքլ Արամի աշխատանքների յուրահատկությունը պայմանավորված է նաեւ պատրաստման եղանակով: Նա Հնդկաստանում երկար ժամանակ ուսումնասիրել է որմնադրության արհեստը եւ կիրառում է պատրաստման ավանդական յուրահատուկ մեթոդներ: Օրինակ, յուրաքանչյուր նմուշ որոշ ժամանակ մնում է հողում եւ ստանում միայն իրեն հատուկ կաղապար ու ձեւ ստանալով՝ նաեւ բացառիկություն ձեռք բերում: Այնուհետեւ, այդ նմուշը ստանում է վարպետի ձեռքի հպումը, որ յուրատեսակ կյանք է տալիս տվյալ ստեղծագործությանը, եւ սա Արամի հաջողության բանաձեւերից է: Իր ստեղծած արվեստի նմուշերի համար Մայքլ Արամն արժանացել է բազմաթիվ պատվավոր մրցանակների: Միացյալ Նահանգներում նշանակալի գործունեության համար 2011թ. արժանացել է հեղիանակավոր  Էլիս Այլենդ շքանշանին: Այցի շրջանակներում Մայքլ Արամը այցելել է Եղեռնի հուշահամալիր, ծաղիկներ դրել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Մայիսի 27-ին Արամը եղել է ցուցահանդեսի վայրում, ծանոթացել այցելուների հետ եւ մակագրել գնված նմուշները: Մայքլ Արամի ցուցահանդես-վաճառքը կշարունակվի մինչեւ մայիսի 30-ը` Տերյան 69 հասցեում: Մուտքը` ազատ է:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս եւ իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»Ժան-Լյուք Գոդար Սերգեյ Փարաջանովը (Սարգիս Հովսեփի Փարաջանյան) ծնվել է 1924թ.-ի հունվարի 9-ին Թբիլիսիում (Վրաստան), հայկական ընտանիքում: Նրա ծնողները եղել են հնավաճառներ. ապագա ռեժիսորի մոտ վաղուց ձևավորվել էր որոշակի ճաշակ: Փարաջանովը մանկուց գեղապաշտ էր, տարված՝ երաժշտությամբ, պարով, նկարչությամբ: Դրա շարունակությունը եղավ պոեզիան և բանահյուսությունը, առհասարակ, առասպելաստեղծ ու ծիսական աշխարհայացքը, որ նրա զարմանահրաշ արվեստի առանցքն են: Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո 1945 թ.-ին Փարաջանովը ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը և ուրիշներ։ Նրա առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերները»-ն է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և Փարաջանովին հռչակ բերել։ Փարաջանովի գլուխգործոց կարելի է համարել «Նռան գույնը» (1969), որը պատմում է թիֆլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին, պատմական կոլորիտային Կովկասի ֆոնի վրա։ Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։ Կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի հանդեպ և 1973 թվականի դեկտեմբերի 17-ին 5 տարի ազատազրկմամբ բանտարկում՝ մեղադրելով արվամոլության մեջ։ (Ուկրայինայի ԽՍՀ քրեական օրենսդրության հոդված 122, մաս 1, 2)։ Փարաջանովի ազատազրկմանը բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ արձագանքեցին։ Եվ չնայած դրան, նրան միայն 4 տարի անց ազատեցին ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։ Երկար տարիներ, Թբիլիսիում ապրելու ժամանակ, Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 80-ական թթ նրան թույլատրեցին նկարել «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984), «Աշուղ ղարիբը», որոնք նրա վաղ ժամանակների աշխատանքների բազմագունության արձագանքն է։  Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։ Փարաջանովի ստեղծագործությանը բնորոշ են սերը ժողովրդական արվեստի, բանահյուսության, ժողովրդի անցյալի եւ ներկան սնող մշակույթների ակունքների նկատմամբ, նաեւ վառ պատկերայնությունը, գեղանկարչական բարձր ճաշակը, վավերագրական հավաստիությունը, մտքի փիլիսոփայական խորությունը:   Ուղիղ 10 տարի առաջ՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 80-ամյակի առթիվ լույս է տեսել «Սերգեյ Փարաջանով. Զոնա ուղարկված նամակներ» գիրք-ալբոմը, ուր զետեղված են այն բոլոր նամակներն ու նկարները, որոնք մեծանուն ռեժիսորի մտերիմներն ու հարազատները նրան են գրել բանտում եղած տարիներին: Փարաջանովը մահացել է քաղցկեղից՝ 1990 թվականի հուլիսին՝ Երևանում։ 2010 թ.-ին Հոլիվուդում ստեղծվեց Պառաջանով-Վարդանով Ինստիտուտը ՝  վարպետների ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով, իսկ հունիսի 13-20-ը Երեւանում կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կնվիրվի հայտնի կինոռեժիսորին, որտեղ կնշվի նաեւ նրա 90-ամյա հոբելյանը:    
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը մայիսի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ելույթ կունենա 2-րդ համարի ներքո, տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից։Առաջին կիսաեզրափակչում պետությունները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ՝ Մոլդովա, Հայաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆինլանդիա, Հունաստան, Էստոնիա, Մակեդոնիա, Սերբիա, Հունգարիա, Բելառուս, Ռուսաստան, Դանիա, Ալբանիա, Ռումինիա, Վրաստան:Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին, որի ընթացքում պետությունները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ՝ Լիտվա, Իռլանդիա, Սան Մարինո, Մոնտենեգրո, Մալթա, Նորվեգիա, Պորտուգալիա, Չեխիա, Իսրայել, Լատվիա, Ադրբեջան, Իսլանդիա, Շվեդիա, Շվեյցարիա, Կիպրոս, Սլովենիա, Լեհաստան:Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաեւ Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ 2014»-ի հաղթող:«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանով: Հայաստանը կներկայացնի Genealogy խումբը՝ Face The Shadow («Առերեսվի՛ր ստվերին») խորագրի ներքո: Այս տարվա համար ընտրված խորագիրը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ` կառուցելով կամուրջներ: Այս տարի մրցույթին կմասնակցեն 40 երկիր:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթում սահմանված է նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը։ Այս անվանակարգում հնարավորություն է ընձեռվում մի քանի օր շարունակ քվեարկել եզրափակիչ փուլ անցած 5 մասնակիցներից ձեր նախընտրելի թեկնածուի օգտին։ Քվեարկել  կարող եք մինչև հունիսի 14-ը www.akhic.am կայքի «Մասնակիցներ» բաժնում՝ սեղմելով ձեր նախընտրած թեկնածուի լուսանկարի վրա:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Էմմի» 65-րդ մրցանակաբաշխությունը, որտեղ ամենալավ դրամատիկական սերիալ ճանաչվեց ռեժիսոր Վինս Գիլիգանի կողմից հեղինակած «Breaking Bad» ֆիլմը: Նշենք, որ ԱՄՆ-ում ամենամեծ մասսայականություն վայելող հեռուստասերիալի վերջին սեզոնի 14-րդ սերիան դարձել է առաջինը որը IMDB-ում վաստակել է միջին 10 միավոր: Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի մրցանակը արդեն երկրորդ տարին է, ինչ շնորհվում է Քլեր Դեյնսին, ով Homeland ֆիլմում խաղացել է ոստիկանության գործակալի դեր: Իսկ լավագույն դերասան է ճանաչվել  երաժիշտ և թատերագիր Ջեյմս Դենիելսը՝ «The Newsroom» ֆիլմում դերակատարման համար: Լավագույն ռեժիսոր կատեգորիայում լավագույնն է ճանաչվել Սթիվեն Սոդերբերգը իր՝ «Behind the Canderabla» մինի սերիալի համար: Տվյալ ֆիլմում աշխատանքի համար մրցանակի է արժանացել նաև դերասան Մայքլ Դուգլասը, փոխանցում է Euronews-ը: Մրցանակաբաշխության ընթացքում պարգևատրվել է նաև «The Sorpanos» սերիալի աստղ Ջեյմս Գանդոլֆինին, որը սրտի կաթվածից մահացավ այս տարվա հունիսին: Հավելենք նաև, որ ընդհանուր առմամբ՝ «Էմմի» մրցանակ շնորհվել է 26 անվանակարգերում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մշակույթի նախարարությունը բացթողում է համարում այն, որ Ծածկած շուկայի սեփականատիրոջ հետ պահպանության մասին պարտավորություն չի ստորագրվել: «Ժամանակին այն չի ստորագրվել: Բացթողում է եղել»,- ԱրմԻնֆո-ի հետ զրույցում խոստովանել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը: Ինչպես բացատրել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, պահպանության մասին պարտավորությունում, մասնավորապես, հստակ նախանշված են հուշարձանի արտաքին տեսքը փոխել արգելող դրույթները: «Առանց այդ փաստաթղթի իրավունք չունեն շինարարական աշխատանքներ իրականացնել»,- ընդգծել է նա:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Գուցե ոմանց զարմացնում է, որ աշխարհի մեծերի ու շատ մեծերի հարուստ ցանկից «Այսօր ծնվել է» շարքում ավելի հաճախ ընտրվում են քիչ հայտնի, անհայտ կամ մոռացված մարդիկ։ Դժվար թե նպատակը հասկանալի չլինի. ականավորները չեն մոռացվում, նրանց մասին շատ է գրվում։ Եվ հետո՝ մարդը կարող է ե՛ւ տաղանդավոր լինել, եւ նույնիսկ՝ հանճար, բայց նրա կենսագրությունը միայն հորանջելու ցանկություն առաջացնի։ Ի տարբերություն այս շարքի մինչ օրս ներկայացված կանանց, անգլիացի բանաստեղծ Սարա Քոլրիջի կյանքը նույնպես «աղքատիկ» է. բարձրաշխարհիկ հասարակության հավաքույթների մուսան եւ սիրահարը չի եղել, աղմկահարույց սիրային պատմությունների կիզակետում չի հայտնվել, բայց միեւնույն է՝ դժվար էր այս գեղեցկուհու կողքով անտարբեր անցնել։  Սարա Քոլրիջը (1802-1852) անգլիացի բանաստեղծ, գրաքննադատ, փիլիսոփա Սեմյուել Քոլրիջի դուստրն է, բանաստեղծ եւ կենսագիր Հարթլի Քոլրիջի քույրը։ Սարան ծնվել է Անգլիայի Բրիսթոլ քաղաքում, մեծացել հոր ընկերների՝ նշանավոր բանաստեղծներ Ռոբերտ Սաուտիի (Սարայի հայրը եւ Սաուտին ոչ միայն մտերիմ ընկերներ էին, նաեւ քենակալներ էին՝ Ֆրիքեր քույրերի ամուսինները) եւ Ուիլյամ Ուորդսուորթի միջավայրում։ Սարան հիանալի կրթություն է ստանում, գիտեր լատիներեն, հին հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն։ Դեռ գրեթե աղջնակ էր, երբ անգլերեն թարգմանեց ճիզվիտ Մարտին Դոբրիցհոֆերի գիրքը՝ Պարագվայում իր 12-ամյա միսիոներական գործունեության մասին։ Ի դեպ, Սարան թարգմանել էր իր եղբայրներից մեկի քոլեջի ուսման վարձը վճարելու համար։ Հետագայում, ի դեպ, այդ գրքից ներշնչված՝ Սաուտին «Պարագվայյան հեքիաթ» պոեմն է գրում, եւ այնտեղ հարեւանցի նկատում է, որ հեղինակը շատ կզարմանար, եթե իմանար, թե ով է իր գրքի թարգմանիչը։ Հաջորդը թարգմանում է միջնադարյան ասպետ Ժակ դը Մայի կենսագրական վեպը (Մայը 24 տարի զորավար Պիեռ դը Բայարդի զինակիրն էր եղել, եւ նրա մահից հետո, հրաժարվելով զինվորական ծառայությունից, նոտար է աշխատում եւ զուգահեռաբար գրում իր սիրելի զորավարի քաջագործությունների մասին)։ Սարայի բանաստեղծ հայրիկը գլխովին տրվել էր օփիումի «հմայքներին», ապրում էր օտարների հարկի տակ։ Սարայի բանաստեղծ եղբայր Հարթլին նույնպես չէր փայլում կամային հատկանիշներով եւ ժառանգել էր հոր թուլությունները, այնպես որ՝ Սարա Քոլրիջի ժլատ կենսագրությունից դժվար չէ գուշակել, որ գրականությամբ ներծծված այդ ընտանիքի հոգսն աստվածամոր գեղեցկությամբ այս աղջկա ուսերին էր։ Սարան ամուսնանում է իր զարմիկ Հենրի Քոլրիջի հետ, եւ 1834-ին իր դստեր համար մանկական բանաստեղծություններ է գրում՝ «Զվարճալի չափածո դասեր լավ երեխաների համար», որը մեծ հաջողություն է ունենում։ 1837-ին հրատարակվում է նրա ամենածավալուն գործը՝ »Ֆանտազմիոն» հեքիաթը, որն իր պերճաշուք լեզվի շնորհիվ արժանանում է գրաքննադատների ուշադրությանը։ Ամուսնու մահից հետո Սարան շարունակում է նրա սկսած աշխատանքը՝ հոր ուսումնասիրությունների հրատարակման գործը, հավելում է իր մի քանի գրառումները, որոնցից մեկն էլ «Ռացիոնալիզմի մասին ակնարկ-ն էր», նաեւ՝ վերջաբան է գրում։ Հիսուն տարեկան էր, երբ գնաց միանալու իր ամուսնուն։ Կյանքի վերջին շրջանում սկսած ինքնակենսագրությունը շարունակում է նրա աղջիկը, հրատարակվում է 1874-ին։ Մեր այս շատ հետաքրքիր աշխարհում եղել է նաեւ այսպիսի մի «ձանձրալի» գեղեցկուհի, որի մտքով չի անցել այդ բնության պարգեւ գեղեցկությունն օգտագործել իր  եւ մերձավորների կյանքը հեշտացնելու համար։    
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մինասի «Հայաստան» որմնանկարի վերականգնումը կավարտվի 2014 թվականին, ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել է նկարչի որդին` «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Արման Ավետիսյանը: Որմնանկարի վերականգնման համար Հայաստանի կառավարությունը հատկացրել է շուրջ 22 մլն դրամ: Վերականգնման աշխատանքները, ինչպես հաղորդել է Արման Ավետիսյանը, սկսվել էին 2013 թվականի դեկտեմբերին և կշարունակվեն հունվարի վերջից: Նրա ասելով, «Հայաստանը» լիովին կվերականգնվի մինչև մայիսի վերջը: Որմնանկարի վերականգնումն իրականացնում են Ֆլորենցիայի «Պալացո Սպինելի» արվեստի և վերականգնման ինստիտուտի մասնագետները` «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի աջակցությամբ: Որմնանկարը գտնվում է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում: Նկարիչն այն նկարել է 1973 թվականին` Մշակույթի պալատի պատին: 1988 թվականի երկրաշարժից հետո շենքը, գործնականում, լիովին ավերվել էր, իսկ հրաշքով պահպանված որմնանկարն ավելի ուշ  տեղավորվել է, այսպես կոչված, «սարկոֆագում»: Այժմ «Հայաստանը»  Վահրամաբերդ գյուղի նոր Մշակույթի տան ներսում է, որը, ի դեպ, կառուցվել է ուղղակի որմնանկարի վրա: Այնտեղ, փաստորեն, մեկ տարի գործում են, մասնավորապես, պարի խմբակ, գրադարան և մարզական խմբակ: 2009 թվականին  պետբյուջեի միջոցներով վերականգնվել է Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը, որն այնուհետև տեղափոխվել է Ջաջուռ` Մինասի տուն-թանգարան: 2010 թվականի նոյեմբերին վերականգնվել են Մինասի «Հանդիպում»  և «Խաչքարի մոտ» որմնանկարները, որոնք զարդարել են Հայաստանի կառավարության շենքի դահլիճներից մեկը: 2011 թվականին հաջողությամբ ավարտվել են Մինասի «Թել են մանում» և «Երկանք» որմնանկարների վերականգնման աշխատանքները:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հուլիսի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» միջազգային փառատոնի փակման գալա համերգին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ երկու «Գրեմի», Gramophone Award UK, Edison Award, Echo Klassik Award, Amadeus Prize Best Recording, Brit Award, Prix de la Nouvelle և այլ մրցանակների դափնեկիր, ջութակահար Մաքսիմ Վենգերովը։ Համերգային երեկոյի ծրագրում՝ Կլոդ Դեբյուսի՝ «Այծեմարդու հետկեսօրյա հանգիստը՚ սիմֆոնիկ պոեմ, Յոհաննես Բրամս՝ Ջութակի կոնցերտ, Ալեքսեյ Շոր՝ «Միայնակ նավարկում՚ պիես ջութակի և նվագախմբի համար։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Դուդուկի համաշխարհային վարպետ Ջիվան Գասպարյանը  սաունդթրեք կձայնագրի հոլիվուդյան նոր «Աշխարհի վերջը» ֆիլմի համար: «Եկող տարի գնում եմ ԱՄՆ, որպեսզի  ձայնագրվեմ «Գլադիատորի» հեղինակների նոր ֆիլմի սաունդթրեքում»,- հայտնել է Գասպարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը: Նա նաև տեղեկացրել է, որ ֆիլմի մտահղացումը վաղուց է եղել, այն արդեն երեք տարի է՝ նկարահանվում է և կինոէկրան կբարձրանա գալիք տարի: Դուդուկի արքան ասել է, որ աշխարհի տարբեր երկրներում իր հյուրախաղերը կշարունակվեն նաև 2013 թ.: Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանն աշխարհի ամենահայտնի երաժիշտներից է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի չորս ոսկե մեդալակիր: Նրա սկավառակները ամբողջ աշխարհում վաճառվում են միլիոնավոր տպաքանակներով: Հոլիվուդի առաջատար ռեժիսորները պարբերաբար հրավիրում են մաեստրոյին՝ «պատրանքների ֆաբրիկայի» լավագույն ֆիլմերի համար երաժշտություն ձայնագրելու համար: Արևմտյան լսարանին Գասպարյանը հայտնի դարձավ «Գլադիատոր» կինոնկարի սաունդթրեքից հետո, որում դուդուկը ներդաշնակորեն միահյուսվում է դասական սիմֆոնիկ նվագախմբին: Դուդուկի արքան, ինչպես նրան անվանում են փորձագետները, ավելի քան 40 ֆիլմերի երաժշտություն է ձայնագրել, այդ թվում՝ այնպիսի կինոժապավենների, ինչպես՝ «Եվգենի Օնեգին», «Դոկտոր Ժիվագո», «Ռուսական տուն»: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Euronews հեռուստաալիքի պաշտոնական կայքը` www.euronews.com-ը, ուղիղ եթերում կհեռարձակի Արամ Խաչատրյանի անվան II միջազգային փառատոնը եզրափակիչ համերգը: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, ջութակահար Մայու Քիշիմայի /Ճապոնիա/, մեցցո-սոպրանո Մարինա Դոմաշենկոյի /Ռուսաստան/ և Հայաստանի պետական ակադեմիական կապելլայի մասնակցությամբ համերգը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին Երևանում: Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Երիտասարդական նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը, ավելի վաղ փառատոնի շրջանակներում բոլոր 15 համերգը հասանելի էր համացանցում` www.akhif.am և  www.syoa.tv կայքերում ուղիղ հեռարձակմամբ: Բարձր գնահատելով երաժիշտների կատարողական վարպետությունը, ինչպես նաև հեռարձակման տեխնիկական որակը` Euronews-ը հանդես է եկել իր կայքում փառատոնի վերջին համերգի հեռարձակումը կազմակերպելու առաջարկով: www.euronews.com-ն ունի օրական 400 հազար այցելու: Այդպիսով, առաջիկա համերգը միջազգային մեծ լսարան կունենա: Տեր-Հովակիմյանը տեղեկացրել է, որ Euronews-ի և Հայաստանի երիտասարդական նվագախմբի համագործակցությունը կշարունակվի նաև հաջորդ տարի: Դա հատուկ  նշանակություն ունի, քանի որ 2015 թ. նշվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, և երաժիշտների գրեթե բոլոր ելույթները նվիրված են լինելու այդ տարելիցին: Արամ Խաչատրյանի անվան II միջազգային փառատոնը մեկնարկել է Երևանում սեպտեմբերի 16-ին: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Բրեդ Փիթը հետաքրքրված է Վերա Բլասիի սցենարով WarnerBros. ստուդիայում նկարահանվող «Պոնտացի Պիղատոսը» ֆիլմում գլխավոր դերով, հայտնում է  Deadline ամսագիրը: Աստվածաշնչային Պիղատոսը Հրեաստանի հռոմեական կուսակալն էր մ.թ. 26-36թթ.: Բլասիի սցենարը պատմում է այն մասին, թե ինչպես հռոմեացի սպայի զգայուն տղան վերածվեց արյունարբու զինվորի, այնուհետեւ՝ զորավարի, որի ռազմական հաջողությունները նրա համար ուղի հարթեցին դեպի քաղաքականություն: Չնայած, որ Պոնտացուն խոստացել էին կայսեր փոխանորդ նշանակել Եգիպտոսում, նրան ուղարկեցին Հրեաստան՝ կառավարելու ներսից կրոնական երկպառակություններով ծվատվող Երուսաղեմի եռացող կաթսա: Հրեաներին հարկերով խեղդող, նրանց կրոնական հավատալիքներն ու ավանդույթները ոտնահարող, մարդկանց աջուձախ մահվան դատապարտող եւ այդ ամենի արդյունքում՝ վրդովված տեղացիներին հաճոյանալու համար Նազովրեցի Հիսուսին կատաղած ամբոխի ձեռքը տված   Պիղատոսի դաժանությունն ու անարդարությունները կանխորոշեցին նրա հետագա ճակատագիրը: Կուսակալի կամայականությունների մասին սամարացիների բողոքի հիման վրա Ասորիքում հռոմեական նվիրակ Վիտելիոսը Պիղատոսին ազատեց զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկեց Հռոմ: Պիղատոսի հետագա ճակատագիրը հայտնի չէ, չնայած պատմական որեւէ փաստի վրա չհիմնված վարկած կա, որ նա ինքնասպան է եղել: Ֆիլմի ռեժիսորը դեռ հայտնի չէ: Նախագծի պրոդյուսերներն են Մարկ Ջոնսոնը եւ Լինի Հարիսը: Deadline տեղեկացնում է, որ ֆիլմը չի շարադրելու պատմական իրադարձությունները, ինչպես դա ընդունված է էպիկական ֆիլմերում: Սակայն եթե ֆիլմի հեղինակները ցանկանում են գլխավոր դերում ունենալ Բրեդ Փիթին, պետք է շտապեն. դերասանը խոստացել է, որ, երբ լրանա իր 50-ամյակը, հեռանալու է կինոդերասանի մասնագիտությունից: Այնպես որ, կարճ ժամանակ է մնացել: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տևական ընդմիջումից հետո դեկտեմբերի 6-ին Հայաստանում ելույթ կունենա հայտնի երաժիշտ-կոմպոզիտոր, ջազմեն Գարի Քեսայանի կվարտետը, հաղորդում է panarmenian.net-ը: Գարի Քեսայանի ջազ կվարտետի սպասվող ելույթը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, «Դի Ջի Կոնտակտի» և «32 թատրոնի» կազմակերպած երկու համերգից մեկն է. դեկտեմբերի 5-ին տեղի կունենա «Բամբիռ» խմբի համերգը: Համերգի ընթացքում կհնչեն բազմաթիվ ֆոլկ երգերի վերամշակված տարբերակները: Հատուկ հյուրն է «Բամբիռ» խմբի հիմնադիր Ջագը (Գագիկ Բարսեղյան): Բարեգործական համերգներին ներկա կլինի Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Ամբողջ հասույթը կտրամադրվի Հայաստանի` ֆրանսերեն դասավանդող դպրոցներին:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երեկ տեղի ունեցավ ՌեԱնիմանիա 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում հայտարարվեցին մրցույթային ծրագրում հաղթող ֆիլմերը: Լավագույն Լիամետրաժ Ֆիլմ անվանակարգում հաղթեց «Իմ Մայրիկը Ամերիկայում է» եւ «Նա Հանդիպել է Բուֆալո Բիլլին»: Լիամետրաժ ֆիլմ անվանակարգում ժյուրիի հատուկ նշման արժանացավ «Ռիո 2096` Սիրո եւ Ցասման Պատմություն»-ը: Լավագույն Կարճամետրաժ Ֆիլմ անվանակարգում հաղթեց «Ճագարաստանը»:             Կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում ժյուրիի հատուկ նշման արժանացավ «Կռիվ» ֆիլմը: Լավագույն Հայկական Կարճամետրաժ ֆիլմի Լեւ Ատամանովի Հատուկ Մրցանակին արժանացավ Նաիրա Մուրադյանի «Բալետը»: Ռուբեն Գեւորգյանցը Կինոմիության հատուկ մրցանակը հաձնեց Պրիթ Տենդերին «Թրթուրներ Կերակրողը» ֆիլմի համար: Լավագույն հեռուստատեսային և Ուսուցողական հոլովակի անվանակարգում հաղթեց «Անտոնը»: Լավագույն Ավարտական անվանակարգի հաղթող ճանաչվեց` «Շփոթված երեխան»: Լավագույն Գեղարվեստական/Նկարչական Լուծում անվանակարգի մրցանակին արժանացավ Բիլ Փլիմփթոնի՝ «Դավաճանություն» ֆիլմը:   Լավագույն Անիմացիոն Կերպար ճանչվեց Յունգը, Հաստատված է Որդեգրության Համար ֆիլմից: Լավագույն Գովազդային Հոլովակ անվանակարգի մրցանակագրի անունը. հաղթող ճանաչվեց «Գլորվող Սաֆարի» հոլովակը: Ռոբերտ Սահակյանցի հատուկ մրցանակին արժանացավ Ջորջ Շվիցգիբլը Շվեյցարիայից։ Կոնվերս բանկի 20 ամյակին նվիրված հատուկ մրցանակին արժանացավ Զաքար Դեմիրճյանը: Միջազգային անիմացիոն «ՌեԱնիմանիա» կինոփառատոնն այս տարի տոնեց  իր  հնգամյա հոբելյանը, որը համընկնում է հայ անիմացիոն արվեստի յոթանասունհինգ ամյակի հետ: Այս տարի «ՌեԱնիմանիա» փառատոնի համար բացառիկ է նաև  նրանով, որ այն ընդլայնեց իր սփռվածությունը: Նոյեմբերի 1-3-ը  փառատոնը կանցկացվի նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
1889թ. ապրիլի 16-ին Լոնդոնում ծնվել է աշխարհահռչակ դերասան Չարլի Չապլինը ՝ դերասանների ընտանիքում։ Նրա հոր՝ Չարլզ Սպենսեր Չապլինի բեմական կարիերան ողբերգական ավարտ է ունեցել։ Կորցնելով ձայնը՝ նա սկսել է խմել՝ մահանալով 1894 թվականին։ Չապլինի մայրը՝ Հաննա Չապլինը, ամուսնու մահից անմիջապես հետո ծանր հիվանդացել է և 1896 թվականին խելագարվել։ Չարլին առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում։ Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ։ 14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստացել թատրոնում՝ կատարելով «Շերլոկ Հոմս» պիեսում Բիլլի դերը։ 16 տարեկանից Չապլինը սկսել է ջութակ նվագել՝ օրվա ընթացքում վարժվելով 4-16 ժամ և ուսանելով իր ծանոթներից մեկի՝ թատերական խմբավարի մոտ։ 1912 թ. բնակություն է հաստատում ԱՄՆ-ում՝ սկսելով նկարահանվել կարժամետրաժ ֆիլմերում։ Չապլինը մահացել է 1977 թ. դեկտեմբերի 25-ին Շվեյցարիա Վեվ քաղաքի իր տանը և թաղվել է տեղի գերեզմանատանը։ Շվեյցարիայում՝ Ժնևի լճի ափին, նրա հիշատակին արձան է կանգնեցվել։ Էնշտեյնը Չարլի Չապլինի մասին գրել է. «Ձեր ֆիլմը՝ «Ոսկու տենդը», հասկանում են ողջ աշխարհում, և դուք անպայման կդառնաք հանճարեղ մարդ»: Ինչին Չապլինը պատասխանում է. «Ես հիանում եմ ձեզանով նույնիսկ ավելի շատ: Ձեր հարաբերականության տեսությունը աշխարհում ոչ ոք չի հասկանում, բայց և այնպես դուք արդեն դարձել եք հանճարեղ մարդ»:  Ստորեւ ներկայացնում ենք Չապլինի՝ իր 70-ամյա տարելիցի ժամանակ արտասանած ճառը. • Երբ ես ինձ սիրեցի, ես պարզ հասկացա, որ իմ ցավն ու տառապանքը՝ միայն նախազգուշացում էր ինձ այն մասին, որ ես ինչ-որ բան անում եմ սեփական ճշմարտության դեմ: Հիմա ես արդեն գիտեմ, որ դա պարզապես կոչվում է լինել այնպիսին, ինչպիսին դուք կաք: • Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ դուք կարող եք վիրավորել մարդուն, երբ ձգտում եք պարտադրել նրան ձեր սեփական ցանկությունները այն ժամանակ, երբ նա դեռ պատրաստ չէ դրան, և երբ այդ մարդը՝ դուք ինքներդ եք: Դա կոչվում է հարգանք սեփական անձի նկատմամբ: • Երբ ես ինձ սիրեցի և դադարեցի ուրիշ կյանք ցանկանալ, ես զարմանքով բացահայտեցի, որ իմ ներկայիս կյանքը արդեն տալիս է բոլոր անհրաժեշտ հնարավորություններն իմ աճի համար: Դա կոչվում է հասունություն: •  Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ կյանքի ցանկացած իրավիճակում ես գտնվում եմ ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին, և դա միշտ պատահում է ամենաճիշտ պահին: Այդ պատճառով՝ ես կարող եմ միշտ հանգիստ լինել: Դա կոչվում է վստահություն սեփական անձի նկատմամբ: • Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ պլանների մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ մեծ ուրախություն և հաճույք է պարգևում՝ դարձնելով ինձ երջանիկ: Ես անում եմ այն, ինչը սիրում եմ և ինչը ստիպում է իմ սրտին և հոգուն ժպտալ: Ես անում եմ դա այնպես, ինչպես ինքս եմ ցանկանում՝ հարմարեցնելով դա իմ սեփական կյանքի ռիթմին: Դա կոչվում է պարզություն: • Երբ ես ինձ սիրեցի, ես անմիջապես սկսեցի ազատվել այն ամենից, ինչն իմ առողջությանը վնաս էր պատճառում՝ մարդկանցից, ուտելիքից, իրավիճակներից, իրերից: Ես հեռացրի իմ կյանքից այն ամենը, ինչը շեղում էր ինձ իմ ճանապարհից և տանում էր դեպի ներքև: Դա կոչվում է սիրել ինքներդ ձեզ: • Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի «միշտ ճիշտ լինելու» սովորությունից: Երբ ես արեցի դա, ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել: Դա կոչվում է համեստություն: • Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի անհանգստանալ ապագայի համար և մտածել անցյալի մասին: Այժմ ես ապրում եմ միայն ներկայով և անվանում եմ դա բավարարվածություն: • Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ իմ իսկ սեփական ուղեղը կարող է ինձ շատ խանգարել, որ դրանից հնարավոր է նույնիսկ հիվանդանալ: Եվ միայն այն ժամանակ, երբ ես ամուր կապեցի այն իմ սրտի հետ, հենց այդ ժամանակ այն դարձավ իմ ամենալավ ընկերը: Դա կոչվում է սրտի իմաստություն: Մեզ այլևս պետք չէ վախենալ վեճերից, կռիվներից, հակասություններից, այլ մարդկանց հետ խնդիրներից և ինքներս մեզանից: Մենք գիտենք, որ նույնիսկ աստղերն են իրար բախվում, բայց այդ բախման արդյունքում ծնվում են նոր աշխարհներ: Եվ այսօր մենք արդեն գիտենք, որ դա կյանքն է:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարեց մրցանակակիրներին:   Մրցանակակիրներ Միջազգային Խաղարկային մրցույթ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ  (1-ին մրցանակ). «Օձի գրկում», ռեժ.՝ Սիռո Գեռա (Կոլումբիա) ՈՍԿԵ ԾԻՐԱՆ  (2-ին մրցանակ). «Ձմռան վերջը», ռեժ.՝ Կիմ Դե-հուան, (Հարավային Կորեա) Ժյուրիի հատուկ մրցանակ. «Իշկանուլ», ռեժ.՝ Խայրո Բուստամանտե, (Գվատեմալա/Ֆրանսիա) Այս տարի առաջին անգամ հանձնվեց նաև նոր՝  Հանդիսատեսի Համակրանք մրցանակը, որն ստացավ գերմանացի ռեժիսոր Մարկ Բրումունդը՝ իր «Սրբարան», (Գերմանիա) ֆիլմի համար: Միջազգային վավերագրական մրցույթ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). «Իմաստի ստեղծումը», ռեժ.՝ Սիմոնե Ռապիզարդա Կազանովա, (Կանադա/Իտալիա) ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ). «Գերմանական երիտասարդություն», ռեժ.՝ Ժան-Գաբրիել Պերիո (Ֆրանսիա/Գերմանիա/Շվեյցարիա) «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). «Ամեն ինչ լավ կլինի», ռեժ.՝ Պատրիկ Ֆոլռաթ, (Գերմանիա/Ավստրիա) ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ  (2-րդ մրցանակ). «Չելլե», ռեժ.՝ Դավուդ Խայամ (Մեծ Բրիտանիա) Ժյուրիի հատուկ մրցանակ. «Ամեն ինչ՝ վաճառքի», ռեժ.՝ Ֆարհադ Ղոլամի (Իրան) Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ),լիամետրաժ խաղարկային. «Մեկ, երկու, երեք», ռեժ.՝ Արման Երիցյան, (Հայաստան/Գերմանիա/Նորվեգիա) ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ), կարճամետրաժ խաղարկային. «Բժիշկը», Աննա Գորոյան, (Ռուսաստան) Հրանտ Մաթևոսյան անվան հատուկ մրցանակ լավագույն սցենարի համար. «Ճանապարհ», Գագիկ Մադոյան, (Հայաստան) Ֆիպրեսի մրցույթ «Մոսկվիչ, իմ սեր», Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան) Էկումենիկ մրցույթ «Մոսկվիչ, իմ սեր», ռեժ.՝ Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան) Խրախուսական մրցանակ.  «Սիվաս», ռեժ.՝ Քաան Մյուժդեջի, (Թուրքիա/Գերմանիա) Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ լավագույն սցենարի համար Ճանապարհ, ռեժ. Գագիկ Մադոյան (Հայաստան) Հանդիսատեսի համակրանք մրցանակ Սրբարան, ռեճ. Մարկ Բրումմունդ, (Գերմանիա)    
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կենսագիրներն են հաշվել։ Եվ ըստ այդ հաշվարկի՝ Պուշկինն իր կարճատեւ կյանքի ընթացքում սիրահարվել է 113 կնոջ, եւ այդ ցուցակում Ավդոտյան 19-րդն է։ «Մի ժամանակ քարշ էի գալիս նրա հետեւից», - կեսկատակ-կեսլուրջ գրել է ռուս պոետը։ Ծնվել է Դունյան (1799—1848) հարբեցող ոստիկան Իլյայի եւ տնային տնտեսուհի Անիսյայի ընտանիքում։ Մայրը շուտ էր մահացել, վեց տարեկան էր, երբ մահացավ նաեւ հայրը։ Ինչ-որ երաժիշտ (մինչ օրս անհայտ) բարեխոսում է որբուկի համար, եւ նրան ընդունում են թատերական դպրոց, որտեղ պարուսույցը հռչակավոր Շառլ Լուի Դիդլոն էր։ Ինը տարեկանից Դունյան բեմ է բարձրացել։ 17-ում, դպրոցի ավարտից անմիջապես հետո Դիդլոյի ամենասիրելի սանուհուն ընդունում են թագավորական թատրոնի Պետերբուրգյան թատերախումբ։ Նա բալետի առաջին ռուս պարուհին էր, որ կարողացավ քայլել մատների վրա եւ երրորդն էր համաշխարհային բալետում՝ Մարիա Տալյոնիից եւ Ժենեւեւա Գոսելենից հետո։ Գեղեցկուհի պարուհին շատ արագ գրավում է պետերբուրգյան հանդիսատեսի սիրտը ոչ միայն իր պարով, այլեւ որպես սկանդալային պատմությունների հերոսուհի։ Դեռ 18 տարեկան էր, երբ չորս նշանավոր ազնվականներ ձեռնոց նետեցին միմյանց, եւ «Քառակի մենամարտ» անվամբ այս պատմությունն ավարտվեց ողբերգությամբ։ Ճերմակադեմ, սեւահեր ու սեւաչ, զարմանալի երկար թարթիչներով այս խորհրդավոր գեղեցկուհին արդեն երկու տարի նշանավոր Շերեմետեւների տոհմի շառավիղ Վասիլիի սիրուհին էր։ Ապրում էին միասին, ամուսինների նման։ Շերեմետեւը հիվանդագին խանդոտ էր, եւ հերթական բուռն վեճից հետո Եվդոկիան որոշում է փախչել նրա հետապնդումներից եւ մենակ ապրել։ Մի օր էլ ահա մեզ քաջածանոթ ու հարազատ Ալեքսանդր Գրիբոեդովը կենսասեր պարուհուն հրավիրում է իր տուն, որտեղ, ի դեպ, բնակվում է նաեւ արկածասեր եւ թեթեւսոլիկ կոմս Զավադովսկին։ Ուրեմն, Գրիբոեդովն ասում է՝ Ավդոտյա, կգա՞ս գնանք մեր տանը թեյ խմենք։ Շերեմետեւյան կապանքներից ազատագրված Դունյան էլ թե՝ գնանք, ինչ է եղե՞լ որ։ Դու մի ասա՝ Էս Զավադովսկին վաղուց աչքադրել էր Դունյային, ու հենց ականջին հասնում է, որ Շերեմետեւի հետ մեր գեղեցկուհին այլեւս տալիք-առնելիք չունի, Գրիբոեդովին ասում է՝ Սա՛շ, դու Դունյայի հետ լավ ես, էլի, չես կարո՞ղ մի օր հետդ տուն բերել, համ էլ թեյ կխմենք։ Գրիբոեդովն էլ թե՝ խնդրե՜մ, խնդրե՜մ, թեյն ի՞նչ է, որ խնայեմ թանկագին ընկերոջս համար։ Թեյը խմում են, այդ ընթացքում Գրիբոեդովը ներսուդուրս է անում, ու Զավադովսկին հասցնում է շշնջալ Ավդոտյայի ականջին, որ ինքը Շերեմետեւից պակաս տղա չէ։ Մեր պարուհին ասում է՝ չէ, մտքիցդ հանիր։ Հետո վերադառնում է տուն, մի քանի օր հետո հաշտվում է Շերեմետեւի հետ, ու խանդից կուրացած նրա սիրեցյալն ատրճանակը դնում է սեղանին ու թե՝ կամ հատ-հատ պատմիր, թե էս ընթացքում ուր ես գնացել, ում հետ ես թեյ խմել, կամ էլ՝ երկուսիցս մեկը մեռնելու է։ Դե, Դունյան էլ ճարահատյալ մանրամասն պատմում է, թե ոնց եղավ, որ ինքը Գրիբոեդովի հետ գնաց թեյ խմելու, ու ինչ ասաց իրեն Զավադովսկին այն ընթացքում, երբ Գրիբոեդովը ներսուդուրս էր անում միամիտ-միամիտ։ Խանդից խենթացած Շերեմետեւն էլ նույնը պատմում է իր մտերիմ ընկեր, թատերագետ Ալեքսանդր Յակուբովիչին, որի խելքը գնում էր մենամարտելու համար։ Սա էլ թե՝ վա՜յ, դա մարսելու բան չի, ո՞նց թե Դունյային տարել են թեյ խմելու, էդ խայտառակության միակ լուծումը մենամարտն է։ Եվ այսպես, Շերեմետեւը ձեռնոց է նետում Զավադովսկուն, բայց Յակուբովիչին սա չի բավարարում։ Ասում է՝ Վասյա, ուրեմն էսպես. դու Շերեմետեւի հետ կմենամարտես, ես էլ՝ էն Գրիբոեդովի, ինքն է, չէ՞, Դունյային թեյ խմելու տարել։ Փաստարկը համոզիչ էր։ Ու 1817-ի նոյեմբերի 24-ին աքլորացած տղերքը հանդիպում են Վոլկովոյի դաշտում։ Ըստ պայմանավորվածության՝ նախ պետք է կրակեին սիրեցյալ Շերեմետեւն ու թեթեւսոլիկ կոմսը, իսկ հետո՝ մարտավկաներ Գրիբոեդովն ու Յակուբովիչը։ Զավադովսկին կրակում ու ծանր վիրավորում է Շերեմետեւին, նրան շտապ հասցնում են հիվանդանոց, բայց կյանքը փրկել չի հաջողվում։ Երկրորդ մենամարտը ստիպված էին հետաձգել։ Իր որդու բռնկուն բնավորությանը տեղյակ վշտահար հայրը խնդրում է ցարին՝ ներել մենամարտի մասնակիցներին։ Ցարը չի մերժում. Զավադովսկուն ասում է՝ գնա Անգլիա, էլ երեսդ չտեսնեմ, Յակուբովիչին վտարում է Թիֆլիս, իսկ ահա Գրիբոեդովին չի պատժում։ Մեկ տարի անց դիվանագետ Գրիբոեդովը պետք է մեկներ Պարսկաստան, եւ 1818-ի գարնանը հասնում է Թիֆլիս, որտեղ էլ ահա մենամարտի սիրահար Յակուբովիչն ասում է՝ եկա՞ր, դե արի կիսատ գործն ավարտենք։ Յակուբովիչը կրակում է, եւ փամփուշտը ծակում է Գրիբոեդովի ձախ ձեռքի ափը։ Դիվանագետն օդ է կրակում։ Մի քանի տարի անց, 1829-ի փետրվարին հենց Յակուբովիչի «նվիրած» սպիով է հաջողվում ճանաչել Թեհրանում ռուսական դեսպանատան վրա հարձակումից հետո Գրիբոեդովի հոշոտված մարմինը։ Շերեմետեւի մահը ցնցում է Իստոմինային, բայց նրա բեմական կարիերայի վրա չի ազդում։ Շարունակում է փայլել նրա աստղը իր ուսուցիչ Շառլ Դիդլոյի բեմադրություններում։ 1823-ի հունվարի 15-ին Իստոմինայի մասնակցությամբ կայանում է «Կովկասյան գերին» ներկայացման պրեմիերան՝ Պուշկինի համանուն պոեմի մոտիվներով։ Պուշկինն արդեն հասցրել էր հիանալ «Ակիսը եւ Գալատեան» բալետում Դունյայի պարով եւ «Եվգենի Օնեգին» պոեմում նրան հիացական տողեր նվիրել։ Մտադիր էր նաեւ վեպ գրել Իստոմինայի մասին։ Սյուժեի հիմքում պետք է լինեին գեղեցկուհու երկրպագուների վերոգրյալ ողբերգական մենամարտերը։ Վեպը չգրվեց. շուտով Պուշկինն էլ մենամարտի զոհ դարձավ։ Իստոմինան կայսերական թատրոնում պարեց քսան տարի։ Վերջին տարիներին հազվադեպ էր պարում։ Ասում են՝ գիրացել էր, ոտքերն էին ցավում։ Իր սիրելի ուսուցիչ Դիդլոն այլեւս չկար, հրաժարական էր տվել։ Աշխատավարձը կրճատեցին։ Իստոմինան բողոքում էր, ուշադրություն ու հոգատարություն էր պահանջում։ Եվ... ստացավ։ Մի օր էլ Նիկոլայ 1-ին ցարը հրամայեց նշանավոր պարուհուն ընդմիշտ եւ անվերադարձ հեռացնել թատրոնից։ Ասում են՝ հակակրանքի պատճառը հայտնի մենամարտն էր, նաեւ Իստոմինայի մտերմությունը դեկաբրիստների հետ։ Վերջին անգամ նա բեմ է ելնում 1836-ի հունվարի 30-ին։ Պսակազերծ Ավդոտյան ամուսնանում է երիտասարդ ու գեղեցկատես դերասան Վասիլի Գոդունովի հետ, որը կարճ ժամանակ անց մահանում է տիֆից։ Վշտից գրեթե խենթացած Դունյան մխիթարություն է փնտրում հաջորդ ամուսնու՝ Պավել Էկունինի գրկում։ Մի օր էլ նրանց դուռն է բախում խոլերան եւ տանում Ավդոտյային, իսկ մի քանի ամիս անց՝ ամուսնուն։ Նշանավոր պարուհու եւ սրտակեր գեղեցկուհու մասին մահախոսականը տպվում է մեկ տարի անց։ Լիզա Ճաղարյան 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Դեկտեմբերի 4-ին Երևանում տեղի կունենա «Սիրո կամուրջ» մյուզիքլի պրեմիերան` նվիրված Սայաթ-Նովայի 300-ամյակին: Ինչպես այսօր մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մյուզիքլի ռեժիսորն է Վահան Բադալյանը, խորեոգրաֆը` Վալերի Արխիպովը, բեմանկարիչը`Դավիթ Մինասյանը: Երաժշտության հեղինակներն են Արմեն Մարտիրոսյանը, Արա Թորոսյանը, Քրիստ Մանարյանը և Էմմա Ասատրյանը: Խոսքերի հեղինակներն են Էմմա Ասատրյանը, Անիտա Հախվերդյանը, Գրիգոր Կոկչյանը, Քրիստ Մանարյանը:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի 5-րդ մասնակիցը օպերային երգչուհի Մերի Ժան Դ’Օհերթին է, ով ներկայացնելու է Ավստրալիա աշխարհամասը։  Genealogy խումբը համախմբելու է 1915 թ-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին, եւ եւս մեկ երգիչ ներկայացնելու է Հայաստանը: Խմբի առաջին մասնակիցը ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը, ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանը ներկայացնելու է Ամերիկան, ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանը ներկայացնելու է Ասիա աշխարհամասը, Վահե Թիլբյանը Եթովպիայից ներկայացնելու է Աֆրիկա աշխարհամասը: Ներկայացվելիք երգի վերնագիրն է՝ Don’t deny («Մի՛ ժխտիր»): 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կինոբոնդիանայի 50-ամյակի կապակցությամբ` հոկտեմբերի վերջին հանրությանը ներկայացվեց 007 գործակալի մասին նոր` «007. Սքայֆոլլ կոորդինատներ» ֆիլմը: Ահա թե ինչպիսին էր ֆիլմի ողջ ստեղծագործական խմբի մասնակցությամբ կայացած պրեմիերան` Royal Albert Hall-ում, որին մասնակցում էին նաեւ բրիտանական թագավորական ընտանիքի անդամները: Հիշեցնենք, որ ֆիլմում նկարահանվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Դենիել Քրեյգը, Խավիեր Բարդեմը, Ռայս Ֆեյնսը, Ջուդի Դենչը եւ այլոք: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Պատմությունը թաղամաս է՝ կառուցված շենքերի, փողոցների, հրապարակների ճարտարապետությամբ: Հետո լարեր, լույսեր, կապեր, հարաբերություններ են ստեղծվում: Հետո՞. կապերը կտրվում են, հարաբերությունները՝ փոխվում, որոշ լուսամուտներ՝ կուրանում: Թաղամասի կոլորիտն էլ փոխվում, նոր, ուրիշ գույնի լույսեր են վառվում: Դեմքերը ևս ձևափոխվում, երբեմն դառնում են անքաղաքային կամ երկակի: Բայց պատմության պատառիկները, այնուամենանիվ, մնում են՝ նոր, հաճախ տառասխալներով կառուցվող անիրական տուն-փողոց-հրապարակների տողատակերում… «…Բայց դա էլ վերջը չէր, քանի որ ներս մտնելուց անմիջապես հետո էլ տունն ամեն անգամ փլվում էր նրա գլխին: Նման տեսիլքներից հետո Սաշիկը նույնիսկ մտքում էր լռում: Մի խոսքով, ի դեմս Սաշիկի՝ հիմա քաղաքն ուներ բոլորովին նոր, մինչ այդ երբևէ չտեսնված-չլսված խելագարի, ով հիշում էր նույնիսկ անհիշելին, սակայն այլևս անվտանգ չէ նախկինի պես, այլ ընդհակառակը, անսահման հիշաչար է, քինախնդիր ու աննկարագրելի դաժան: Այն կես ժամը, որ դուրս գալուց առաջ նա անցկացրեց հիվանդանոցի միջանցքում, ականատեսների վրա անջնջելի տպավորություն թողեց…»: «Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված՝ Սարգիս Հովսեփյանի «Դոմինո» ժողովածուն հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մենք կանենք ամեն բան, որպեսզի 2015 թ. Եվրատեսիլն անցկացվի Հայաստանում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արամ МР-3-ին: Այս տարի Արամ МР-3-ին Հայաստանը կներկայացնի Դանիայում կայանալիք Եվրատեսիլում: Մի քանի օրում նրա «Not alone» երգն ավելի քան 700 հազար դիտում է ունեցել Youtube-ում: Ավելացնենք, որ William Hill խոշոր բուքմեյքերական գրասենյակը ամենից հավանականը համարում է Հայաստանի հաղթանակը: Լրագրողների հետ զրույցում Արամ МР-3-ին խոստացել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի իր ելույթն ավելի քան հաջող անցնի: Համարի մանրամասները գաղտնի են պահվում, սակայն արդեն հայտնի է, որ երգիչը ելույթ կունենա մենակ` առանց բեք-վոկալի: Այդ որոշումը Արամ МР-3-ին բացատրել է իր ելույթն ավելի հուզական դարձնելու ցանկությամբ: Մարտի 27-ից Արամ МР-3-ին համերգային շրջագայության կմեկնի Ռուսաստանի և Եվրոպայի քաղաքներ: «Կարծում եմ, որ այս տարի Հայաստանը բարձր տեղեր կզբաղեցնի Եվրատեսիլում` առանջին հնգյակում»,- ասել է Արամ МР-3-ին: Եվրատեսիլ-2014 մրցույթը տեղի կունենա մայիսի 6-ից 10-ը Դանիայում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի մասնակից երկրների տեղաբաշխման վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանը կներկայանա մայիսի 16-ին՝ 2-րդ կիսաեզրափակչում: Ինչպես  «Արմենպրեսին» տեղեկացրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը` հրապարակվել է նաև 2013 թվականի «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի  խորհրդանիշ թիթեռը և We Are One նշանաբանը: Մասնակից երկրներն այսպես են տեղաբաշխվել. Մայիսի 14 /  Առաջին կիսաեզրափակիչ  1-ին մաս Դանիա, Խորվաթիա, Ուկրաինա, Նիդերլանդներ, Ավստրիա, Սլովենիա, Էստոնիա, Ռուսաստան 2-րդ մաս Լիտվա, Սերբիա, Իռլանդիա, Բելառուս, Կիպրոս, Մոնտենեգրո, Բելգիա, Մոլդովա Մայիսի 16 / Երկրորդ կիսաեզրափակիչ  1-ին մաս Լատվիա, Ադրբեջան, Մալթա, Իսլանդիա, Սան Մարինո, Մակեդոնիա, Ֆինլանդիա,  Բուլղարիա  2-րդ մաս Իսրայել, Նորվեգիա, Ալբանիա, Հունգարիա, Շվեյցարիա, Վրաստան, Հունաստան, Հայաստան, Ռումինիա Մայիսի 18 / Եզրափակիչ Մեծ Բրիտանիա (քվեարկում է 1-ին կիսաեզրափակչում) Շվեդիա (քվեարկում է 1-ին կիսաեզրափակչում) Իտալիա (քվեարկում է 1-ին կիսաեզրափակչում) Ֆրանսիա (քվեարկում է 2-ին կիսաեզրափակչում) Գերմանիա (քվեարկում է 2-ին կիսաեզրափակչում) Իսպանիա (քվեարկում է 2-ին կիսաեզրափակչում)
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նոյեմբերի 4-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում  Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կայացավ «Արս Լունգա» դուետի (Արամ Թալալյան (թավջութակ), Ջուլիետա Վարդանյան (դաշնամուր)) մենահամերգը։ Ծրագրում հնչեցին՝ Յոզեֆ Հայդն՝ Սոնատ դո մաժոր, փոխադրումը թավջութակի և դաշնամուրի համար՝ Կառլո Ալֆրեդո Պիատտիի, Լյուդվիգ վան Բեթհովեն՝ Սոնատ դաշնամուրի և թավջութակի համար թիվ 5, Յոհաննես Բրամս՝ Սոնատ դաշնամուրի և թավջութակի համար թիվ 2։ Թավջութակահար Արամ Թալալյանը նկատում է, որ իրենց դուետը մեծ հաճույքով է մասնակցում Խաչատրյանի անվան փառատոնին. «Մեծ պատիվ է մասնակցել հայոց մեծ կոմպոզիտորի անվան փառատոնին։ Բավականին պատասխանատու ու կարևոր ելույթ է մեզ համար»։ Դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանը նշում է, որ բովանդակային, հագեցած մեծ ճանապարհ է անցել թավջութակահար Արամ Թալալյանի հետ։ Դաշնակահարուհին նկատում է, որ մասնակցությունը փառատոներին երաժշտի կյանքում մեծ նշանակություն ունի, քանի որ դրանք և՜ մեծ փորձ են, և՜ դրսևորվելու, կատարողական արվեստը ներկայացնելու հնարավորություն։ «Արս Լունգա» դուետը հիմնադրվել է 2009թ. Երևանում թավջութակահար Արամ Թալալյանի և դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանի կողմից։ Կոլեկտիվը բազում մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում, ԱՊՀ-ում, Հեռավոր և Մերձավոր Արևելքի, Եվրոպայի երկրներում, Իրանում։ Մասնակցել է հեղինակավոր փառատոների։ 2012-ին դուետն արժանացել է Մոսկվայի կոմպոզիտորների միության «Ոսկե մեդալ» շքանշանի։ Դուետի երկացանկն ընդգրկում է 17-18-րդ դդ. բարոկկո ժամանակաշրջանի ստեղծագործություններից մինչև դասական և ռոմանտիկ այնպիսի գործեր, ինչպիսիք են Բեթհովենի բոլոր սոնատները և վարիացիաները, Շումանի և Մենդելսոնի բոլոր ստեղծագործությունները, Բրամսի բոլոր սոնատները։ 2013-ին «Արս Լունգան» ավարտին է հասցրել լայնամասշտաբ ծրագիր՝ վերնագրված «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա», որն ընդգրկում է 1900-ականներից մինչ օրս հայ և սփյուռքահայ կոմպոզիտորների՝ թավջութակի և դաշնամուրի համար գրված գրեթե բոլոր ստեղծագործությունների ձայնագրությունները։ 12 ձայնասկավառակից բաղկացած շարքը ներառում է 60 ստեղծագործություն։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
17 տարի առաջ՝ այս օրը 6 օր գտնվելով կոմայի մեջ, ԱՄՆ-ում մահացավ ռեփ երաժշտության լեգենդներից մեկը՝ 2pac-ը:  2pac-ը հրազենային հարձակման ենթարկվեց սեպտեմբերի 7-ին՝ մեքենայի մեջ, երբ Մայք Թայսոն-Բրյուս Սելդոն մենամարտից հետո ուղեւորվում էր Լաս Վեգասում գտնվող ակումբներից մեկը: Ռեփերի սպանության պատճառները շատերը համարում են Արևմուտք-Արևելք հակամարտությունը. մի մասը  2pac-ի սպանության պատվիրատու է համարում ռեփեռի լեյբլի սեփականատեր Սյուջ Նայթին: Կա նաև կարծիք, որ 2pac-ի երաժշտությունը դարձել էր այնքան ազդեցիկ, որ արդեն խանգարում էր բազմաթիվ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների: 2pac-ի երկրպագուներից շատերը համարում են, որ ռեփերը չի մահացել: Նրանք իրենց պնդումները հիմնավորում են մի շարք պատճառներով, որոնցից մեկն այն է, որ ռեփերը մահացել է ուրբաթ 13-ին: Պատճառներից մեկն էլ համարում են նրա «The Don Killuminati:The 7 Day Theory» ալբոմը և նրա հիմնական կոնցեպտը, որի շապիկին ռեփերը պատկերված է Քրիստոսի կերպարով: Ձեզ ենք ներկայացնում նաև «Discovery» հեռուստաընկերության պատրաստած ֆիլմը՝ ռեփերի և նրա կյանքի վերջին ժամերի մասին: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ապրիլի 8-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում կկայանա «Համերգ ճեմասրահում» նախագծի հերթական միջոցառումը: Այս անգամ հանդիսատեսը հնարավորություն կունենա ընկղմվելու բարոկոյի դարաշրջանի ֆրանսիական երաժշտության աշխարհը: Համերգին կմասնակցեն կոմպոզիտոր և խմբավար Գրիգոր Առաքելյանն ու օպերայի և բալետի թատրոնի նվագախմբի երաժիշտները: Առաջիկա համերգը հետաքրքիր կլինի այն առումով, որ ծրագրում ներառված ստեղծագործությունները մինչ այդ Հայաստանում չեն կատարվել: Այդպիսով, հնարավորություն կընձեռվի ծանոթանալու Ժան Ֆիլիպ Ռամոյի, Մարեն Մարեի, Ժան Բատիստ Լուլիի, Ֆրանսուա Կուպերենի ստեղծագործություններին: Ինչպես մարտի 27-ին մամուլի ասուլիսում պատմել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, 2014 թիվը Ֆրանսիյաում հայտարարվել է կոմպոզիտոր Ժան Ֆիլիպ Ռամոյի տարի: Այդպիսի նշանակալի իրադարձությունը չէր կարող շրջանցել Հայաստանը, որտեղ վերջերս մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի սեզոնը: Առաջիկա համերգը երաժշտական նոր նոտա կներմուծի  սեզոնի շրջանակներում կազմակերպվող միջոցառումների շարքում: Ժան Ֆիլիպ Ռամոյի երաժշտությունը յուրօրինակ ոգեշնչում է եղել նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և ֆրանսիական ժամանակակից պարի Compagnie Heliotrope ստուդիայի միջև համագործակցությունը շարունակելու համար: Ինչպես պատմել է Անրի Ռենոն, մարտին ինստիտուտում վարպետության դասեր է անցկացրել ստուդիայի ներկայացուցիչ Կլոտիլդ Տիրադրիտին, ով պարեր է բեմադրել Ռամոյի երաժշտության ներքո` ուսանողների առջև բացելով բարոկոյի դարաշրջանի երաժշտության աշխարհը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն անրակի կոտրվածքով տեղափոխվել է Բարսելոնի Sant Pau հիվանդանոց, տեղեկացոնւմ են իսպանական լրատվակայքերը: Ըստ աղբյուրների, Կաբալյեն հիվանդանոց է տեղափոխվել դեռեւս շաբաթ օրը Ռուսաստանից վերադառնալուց հետո, որտեղ նա հյուրախաղերի էր մեկնել: Հայտնի է, որ Եկատերինբուրգում նախատեսված համերգից առաջ 79-ամյա երգչուհին իրեն վատ է զգացել , կորցրել է գիտակցությունը եւ վայր է ընկել: Կաբալյեն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան ախտորոշել են ուղեղի միկրոկաթված եւ ուսի վնասվածք: Սակայն հանրահայտ երգչուհին հրաժարվել է օգտվել ռուսաստանյան բժիշկների ծառայություններից եւ նախընտրել է վերադառնալ Բարսելոն: Ներկայումս Մոնսերատի դրությունը բժիշկներին անհանգստությնա առիթ չի տալիս: Հիվանդության պատճառով երգչուհու մոտակա համերգները չեղյալ են հայտարարվել;  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հունիսի 6-14-ը Երևանում ընթացել է  Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական մրցութը` դաշնամուրի գծով: Մրցույթի միջազգային ժյուրիի որոշմամբ, առաջին մրցանակային տեղն ազատ է մնացել: Երկրորդ մրցանակային տեղը կիսել են Եվգենի Ստարոդուբցևը (Ռուսաստան) և Անաստասիա Նեստերովան (Ռուսաստան): Երրորդ մրցանակային տեղին արժանացել է Ստեփան Սիմոնյանը (Ռուսաստան), չորրորդ տեղն զբաղեցրել է Ռան Ջիան (Չինաստան): Առաջին մրցանակը ենթադրում էր 15 հազար դոլար դրամական մրցանակ, հյուրաղախային շրջագայություն, ձայնասկավառակի ձայնագրում, դափնեկրի դիպլոմ: Երկրորդ մրցանակը նախատեսում է 10 հազար դոլար դրամական մրցանակ, մասնակցություն համերգային  ծրագրերի, դափնեկրի դիպլոմ: Երրորդ մրցանակը` 5 հազար դոլար դրամական մրցանակ, մասնակցություն համրգային ծրագրերի, դափնեկրի դիպլոմ, չորրորդ մրցանակը` 2000 դոլար, դափնեկրի դիպլոմ: Դասական սոնատի լավագույն մեկնաբանության համար «Քրիշտոֆ Պենդերեցկի ակադեմիա» ասոցիացիայի սահմանած հատուկ մրցանակը հանձնվել է Ստեփան Սիմոնյանին` Բեթհովենի դաշնամոււրի թիվ 31 սոնատի կատարման համար: Կոնցերտի լավագույն ներկայացման համար «Ակուստիկա» ընկերության սահմանած հատուկ մրցանակ է շնորհվել է Ստեփան Սիմոնյանին` Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտի համար, և Անաստասիա Նեստերովային` Շոպենի դաշնամուրի կոնցերտի համար: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հատուկ մրցանակ էր սահմանել Խաչատրյանի ստեղծագործության լավագույն մեկնաբանության համար, որին արժանացել է Եվգենի Ստարոդուբցևը:  Նա նվաճել է նաև մրցույթի պաշտոնական նվագախմբի` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի սահմանած  «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը: Մոսկվայի «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Գաբրիելյանը հատուկ մրցանակ է շնորհել Հայատսանի պետական երիտասարդական նվագախմբին, որը 2007 թվականից ի վեր էական ավանդ է ներդրել Արամ Խաչատրյանի անվան մրցույթի կայացման գործում: Հավելենք, որ հաջորդ տարի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կանցկացվի ջութակահարների շրջանում: Մրցույթի ժյուրիի նախագահը կլինի հայտնի ջութակահար Ռուբեն Ահարոնյանը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հունիսի 13-ին՝ ժամը 18.00, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի 3-րդ փուլը։ Եզրափակիչ փուլ անցած 5 մասնակիցներ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կկատարեն Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այս տարի Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնն աչքի է ընկնում համաշխարհային և հայաստանյան պրեմիերաների մեծ թվով։ Կազմակերպիչները տարբեր կոմպոզիտորների սիրված գործերին զուգահեռ հայ ունկնդրին հաղորդակից են դարձնում նոր ստեղծագործությունների հետ։  Այդպիսին էր հոկտեմբերի 14-ի կամերային համերգն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։ Ռուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի 100-ամյակին նվիրված երեկոյի ընթացքում կատարվեցին Սվիրիդովի ստեղծագործությունները, այդ թվում՝ 2 հայաստանյան պրեմիերա` «Պետերբուրգյան երգեր» շարքը սոպրանոյի, մեցցո-սոպրանոյի, բարիտոնի, բասի և դաշնամուրային տրիոյի համար՝ Ալեքսանդր Բլոկի խոսքերով, և «Հայրերի երկիրը» պոեմը տենորի, բասի և դաշնամուրի համար՝ Ավետիք Իսահակյանի խոսքերով։ Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Արամ Խաչատրյանի անվան տրիոն, Քրիստինե Սաֆարյանը (սոպրանո), Գրետա Բաղիյանը (մեցցո-սոպրանո), Գրիգոր Աբրահամյանը (բարիտոն), Հայկ Տիգրանյանը (բաս), Վասիլի Ռոլիչը (դաշնամուր)։ Առաջիկայում փառատոնի շրջանակներում սպասվում են հանդիպումներ մեծանուն երաժիշտների հետ։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հարավկորեացի երգիչ Psy-ի Gangnam Style կոչվող երգի տեսահոլովակը դարձել է YouTube կայքի պատմության մեջ ամենաշատ դիտվածը: Gangnam Style-ը ընդամենը 4 ամսում գերազանցել է Ջաստին Բիբերի ռեկորդը: Նյութը հրապարակելու պահի դրությամբ, հարավկորեացի երգչի տեսահոլովակը դիտել է 823.617.399 մարդ, մինչդեռ 18-ամյա կանադացու տեսահոլովակը, որը երկար ժամանակ գլխավորում էր այս աղյուսակը, գրանցել է 803.732.561 դիտում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
1864 թվականի սեպտեմբերի 4-ին ինչ-որ բան է պայթում Սթոքհոլմում, եւ զոհվում են մի քանի մարդ, որոնցից մեկը Էմիլ-Օսկարն էր՝ դինամիտի գյուտարար Ալֆրեդ Նոբելի (1833-1896) կրտսեր եղբայրը։ Նա ընդամենը քսան տարեկան էր։ Այդ ողբերգությունից հետո Նոբելի հորը կաթված է խփում, եւ նա ութ տարի գամված է մնում մահճակալին։ Իսկ այս անիծյալ դինամիտն իր ստեղծման օրից մինչեւ հիմա միլիոնավոր մարդկանց կյանք է խլել եւ կշտանալու միտք չունի։ Հենց այդ նույն դինամիտի շնորհիվ հսկայական կարողության տեր դարձած Նոբելը, սակայն, անչափ բարի մարդ էր եւ նույնիսկ՝ պացիֆիստ։ Իր հարստության «համուհոտը» չէր զգում, ապրում էր սպարտացու պես, չէր ծխում, չէր խմում, զվարճանքներից ու մոլախաղերից յոթ սարուձոր հեռու էր եւ չնայած բարեկազմ, կապտաչյա տղամարդ էր՝ նույնիսկ կանանց հարցում բախտը չէր բերում։ Նրա առաջին սերը դեղատան աշխատող էր, սեւաչյա մի գեղեցկուհի, որը շուտով մահանում է թոքախտից, եւ ասում են՝ Նոբելը վշտից երկար տարիներ ուշքի չի գալիս։ 43 տարեկանում Վիեննայում սիրահարվում է 20-ամյա ծաղկավաճառ Սոֆիին եւ իր հետ տանում Փարիզ։ Նրա համար բնակարան է վարձում իր տան հարեւանությամբ, կատարում է բոլոր քմահաճույքները։ Այս գեղեցկուհին, ավաղ, սնամեջ էր, անկիրթ ու ծույլ։ Նոբելն ուսուցիչներ է վարձում, որ այս տիկնիկին մի քիչ կրթեն, բայց հպարտությամբ ամեն տեղ «տիկին Նոբել» ներկայացող Սոֆին հասկացնում է, որ «հիմար բաներով» զբաղվելու ցանկություն չունի։ 15 տարվա սիրային կապից հետո ահա այս «տիկին Նոբելն» աղջիկ է ծնում... մի հունգարացի սպայից։ Նոբելը բաժանվում է նրանից առանց աղմուկի եւ նույնիսկ չի մոռանում համապատասխան գումարով ապահովել ապերախտ սիրուհուն։ Բայց Սոֆի դու Սոֆի, ինքը սովոր է շռայլորեն աջուձախ ծախսել եւ անընդհատ լրացուցիչ գումար է պահանջում Նոբելից։ Ավելին, չորս տարի հետո ամուսնանում է իր երեխայի հոր հետ, եւ «պահանջատեր» է դառնում նաեւ նրա ամուսինը։ Նոբելը չի մերժում ո՛չ Սոֆիին, ո՛չ նրա ամուսնուն։ Նույնիսկ նրա մահից հետո Սոֆին պահանջում է եկամտի ավելացում՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կհրապարակի Նոբելի սիրային նամակները, եւ կտակակատարները ստիպված են լինում գնել այդ նամակներն ու ավելացնել Սոֆիի «թոշակը»։  Հաջորդը Բերտա Կինսկին էր, որը, սակայն, գերադասեց ամուսնանալ բարոն Ալբերտ ֆոն Զուտների հետ։ Նրանց բարեկամությունը, սակայն, չընդհատվեց։ Խաղաղության համար ակտիվորեն պայքարող այս կնոջ հետ Նոբելը երկարամյա նամակագրական կապ ուներ, բայց այդ նամակներում սիրային հարցեր չէին քննարկվում, թեման այդ նույն խաղաղությունն էր, եւ հետագայում՝ 1901-ին, Բերտա ֆոն Զուտներն արժանացավ Նոբելյան մրցանակի՝ հենց այդ նույն «թեմայի» համար։ Ասում են՝ մի շրջան հմայվել է նաեւ հռչակավոր Սառա Բեռնարով, նրան հրավիրել է ռեստորան, բայց ներքին ձայնը կողքից ասել է. «Էս ի՞նչ ես անում, ա՛յ Ալֆրեդ, քեզ ընտանեկան օջախի կին է պետք, մեծ դերասանուհին բա ընդունա՞կ է նման սխրանքի»։ Նրա մտատանջության վերջակետը դրել է հարազատ մայրը։ Նոբելը նամակ է գրել սիրելի մորը, խնդրել է մի խորհուրդ տալ՝ դերասանուհուց օջախի կին կստացվի՞։ Դե՛, մայրն էլ հանգամանալից եւ բովանդակալից պատասխանել է սիրելի որդուն, եւ այդ հանգամանալից ու բովանդակալից պատասխանը կարճ ու կոնկրետ սա էր. «Չէ, ա՛յ տղա ջան, իհարկե՝ չի ստացվի, էդ դերասանուհիները հոգի չունեն»։ Իսկ ահա այն «հեքիաթը», թե Նոբելն իր կտակում մրցանակներ է նախատեսել քիմիկոսների, ֆիզիկոսների, բժիշկների, խաղաղության մարտիկների ու գրողների համար, իսկ մաթեմատիկոսներին չի հիշատակել, որովհետեւ իր կինն «անհավատարիմ գտնված է յուր պաշտոնին մեջ», սիրեկանն էլ մաթեմատիկոս է եղել, Նոբելն էլ ասել է. «Ախ, էդպե՞ս... Դե ուրեմն՝ շանը կտամ, գիլին կտամ, էդ մաթեմատիկոսներին մի քոռ հատիկ չեմ տա»՝ չար կատակ է, որովհետեւ Նոբելը երբեք չի ամուսնացել, երեխաներ չի ունեցել։ Մի պատմություն էլ կա. իբր՝ Նոբելն ու հայտնի շվեդ մաթեմատիկոս Միտտագ-Լեֆֆլերը սիրել են նույն աղջկան, բայց աղջիկը նախընտրել է երիտասարդ մաթեմատիկոսին... Ինչ որ է։ Փաստ է, որ մաթեմատիկոսներն, իրոք, զրկված են Նոբելյան մրցանակ ստանալու հաճույքից, եւ դժվար թե նրանք Նոբելին բարերար անվանեն։ Շատերի համար Նոբելը կա եւ մնում է «մահվան արքա», եւ այդ շատերի մեջ երեւի նաեւ մաթեմատիկոսներն են։ Հրատարակիչների համառ խնդրանքներին, որ Նոբելը գրի իր կենսագրությունը, այս մռայլ եւ մենակյաց մարդը պատասխանել է իրեն բնորոշ սարկազմով. «Սըր, բավական է տանջեք ինձ։ Դա հայտնի մարդասպանների ու դերասանների մենաշնորհն է։ Ես գերզբաղված մարդ եմ։ Բայց, եթե շատ եք ուզում, խնդրեմ։ Ահա՛ իմ կենսագրությունը. «Նոբելը խեղճ կիսակենդան էակ է։ Արժանիքները՝ եղունգները միշտ մաքուր է պահում եւ ոչ մեկին բեռ չի դառնում։ Թերությունները՝ ընտանիքի բացակայություն, մեծագույն համբերություն, թույլ առողջություն, բայց՝ լավ ախորժակ։ Միակ ցանկությունն է, որ ողջ-ողջ չթաղվի։ Մեծագույն մեղքը՝ հարստության նկատմամբ սիրո բացակայությունը։ Մի՞թե այսքանը բավարար չէ մահկանացուի համար»»։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նոյեմբերի 1-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Քրիստափոր Կարա-Մուրզայի հայկական առաջին բազմաձայն պատարագի և աշխարհիկ խմբերգերի համաշխարհային պրեմիերան՝ Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Թոփիկյան) մասնակցությամբ: Մշակույթի նախարարության փոխանցմամբ,  այս տարի լրանում է ականավոր հայ կոմպոզիտոր, խմբավար, հասարակական գործիչ, երաժիշտ-քննադատ Քրիստափոր Կարա-Մուրզայի ծննդյան 160 ամյակը: 1885 թվականին հիմնելով քառաձայն երգչախումբ, հայկական երաժշտության պատմության մեջ նա առաջինն է հաստատել բազմաձայն երգեցողությունը: Կարա-Մուրզայի հայկական առաջին բազմաձայն պատարագի ձեռագրերը կորսված էին համարվում, սակայն դրանք գտնվել են Ռ. Մելիքյանի ձեռագրերի պահոցում՝ Նյու-Յորքում բնակվող երաժշտագետ Գրիգոր Փիթեջյանի շնորհիվ: Պահոցում գտնվել են նաև մի քանի տասնյակ աշխարհիկ խմբերգային մշակումներ, որոնցից մի քանիսը նույնպես կներկայացվեն կայանալիք համերգի ընթացքում: Համերգին կմասնակցեն մենակատարներ Սեյրան Ավագյանը, Թամարա Մոսինյանը, Վահագն Վարդազարյանը, Արտակ Մելիքյանը, Սերգեյ Ումրոյանը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փրկվածը» ֆիլմը, Լեոնարդո Դի Կապրիոյի գլխավոր դերակատարմամբ,  ճանաչվել է լավագույնը Լոնդոնում ընթացող Կինոյի և հեռուստատեսության բրիտանական ակադեմիայի (BAFTA) մրցանակաբաշխության ժամանակ: Գլխավոր մրցանակի համար պայքարում այդ ֆիլմն առաջ է անցել Սթիվեն Սփիլբերգի «Լրտեսական կամուրջ» պատմական դրամայից, Թոդ Հեյնսի՝ երկու կանանց սիրո մասին պատմող «Քերոլ»-ից, Թոմաս Մաքքարտիի՝Բոստոնում կաթոլիկ եկեղեցում մանկապղծության լրագրողական հետաքննության մասին պատմող «Ուշադրության կենտրոնում»-ից և այլն: «Փրկվածը» մրցանակի է ներկայացվել ութ անվանակարգերում և արդյունքում արժանացել հինգի: Ինյարիտուն ճանաչվել է լավագույն ռեժիսոր, իսկ Լեոնարդո Դի Կապրիոն մրցանակ է ստացել որպես լավագույն դերասան: Փոխանցում է BBC-ն:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus