Sentence
stringlengths
1
114k
class
stringclasses
7 values
source
stringclasses
1 value
64-րդ Բեռլինալեի Գլխավոր մրցանակին է արժանացել չինացի Յանան Դյաոյի «Սեւ ածուխ, բարակ սառույց» (Bai ri yan huo) ֆիլմը: Ֆիլմը պատմում է սովորական ոստիկանի մասին, ով քննում է Չինաստանում տեղի ունեցած մի շարք առեղծվածային սպանություններ: Ոստիկանները սկսում են զբաղվել մարդասպանների որոնումներով: Նրանցից երկուսը սպանվում են, երրորդը՝ վիրավորվում է: Հետո լքում է ոստիկանության շարքերը եւ դառնում է պահակ: Հինգ տարի անց առեղծվածային սպանությունների նոր ալիք է սկսվում: Ֆիլմի գլխավոր դերակատարը՝ Լյաո Ֆանը եւս անմրցանակ չի մնացել. դերասանն արժանացել է Արծաթե արջի: Չինական կինեմատոգրաֆի տրիումֆը, սակայն, Բեռլինալեում այսքանով չի ավարտվել: Կինոօպերատոր Ցզյան Ցզենը արժանացել է լավագույն օպերատորական աշխատանք մրցանակին՝ «Կույր մերսում» ֆիլմի համար: Լավագույն դերասանուհի է ճանաչվել ճապոնուհի Հարու Կուրոկին: Դերասանուհին «Փոքրիկ տունը» ֆիլմում նկարահանվել է սպասուհու դերում: Կինոփառատոնի Գրան պրիին արժանացել է ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսենը՝ «Գրանդ-Բուդապեշտ հյուրանոցը» ֆիլմի համար: Հիշեցնենք, որ այս տարվա Բեռլինալեին մասնակցել են 20 ֆիլմեր՝ Ավստրիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Չինաստանից, Նորվեգիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Ճապոնիայից: Կինոփառատոնի մրցանակաբաշխությունը անց է կացվել «Բեռլինալե պալատում»՝ 1.6 հազար հյուրերի մասնակցությամբ: Առաջին կինոդիտումը Բեռլինում բացվել է 1951 թվականին՝ ԱՄՆ բանակի սպա Օսկար Մարտեի նախաձեռնությամբ: Վերջինս դաշնակիցների զինված ուժերում զբաղվում էր կինոմատոգրաֆի հարցերով: Հետագայում Բեռլինալեն մեծ հռչակ ձեռք բերեց, որտեղ բազմիցս են այցելել են համաշխարհային կինոաստղերը: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը գլխավորել է 360 աստիճան արդի գիտական ֆիլմերի III փառատոնի ժյուրին: Հայտնում է Արմինֆոն: Փառատոնը տեղի կունենա Մոսկվայում հոկտեմբերի 10-ից մինչև 17-ը: Հիմնական մրցութային ծրագրում ներառված է 12 ֆիլմ: Հարություն Խաչատրյանը Հայաստանի վաստակավոր արտիստ է և Եվրոպական կինոակադեմիայի անդամ, 2007 թվականին ստացել է Նիդերլանդների Արքայազն Քլաուսի մրցանակը, իսկ 2008-ին արժանացել է Ֆրանսիայի Հանրապետության Մշակույթի և Հաղորդակցության նախարարության Ordre des Arts et des Lettres շքանշանին:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
1897 թվականի այս օրն է ծնվել Եղիշե Չարենցը: Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Նրա հայրը առևտրական էր, ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: 1908-12թթ. Չարենցը սովորում է Կարսի ռեալական դպրոցում: 1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը, 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն: 1914թ. սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, 1915թ. ստեղծվում են հայկական կամավորական առաջին ջոկատները, որոնց շարքերում էլ Չարենցը մասնակցում է մի շարք մարտական գործողությունների: Պատերազմի ողբերգությունը Չարենցը նկարագրել է իր «Դանթեական առասպել» պոեմում: 1920թ. հունվարից` Աղբալյանի հրավերով աշխատանքի է անցնում Հանրային կրթության և արվեստի նախարարությունում` որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար: Սակայն մի քանի ամիս անց նա ազատվում է աշխատանքից և սկսում է դասավանդել հիվանդ երեխաների ամերիկյան որբանոցի դպրոցում: 1925թ. հուլիսին Չարենցը աշխատանքի է անցնում «Խորհրդային Հայաստան» թերթում, այնուհետև` «Նորք» ամսագրում: 1926թ. սեպտեմբերին կրակում և վիրավորում է մի աղջկա, որի պատճառով էլ հայտնվում է Երևանի ուղղիչ տանը: 1927թ. հունվարին մահանում է Չարենցի կինը` Արփենիկը: Հաշվի առնելով ծանր վիշտը և հոգեկան ապրումները` Չարենցին վաղաժամ բաց են թողնում ուղղիչ տնից, և նա մեկնում է Մայկոպ` հարազատների մոտ: Այստեղ էլ նա գրում է «Երևանի ուղղիչ տնից» արձակ ստեղծագործությունը: 1928-35թթ. Չարենցն աշխատում է Հայաստանի պետական հրատարակչությունում` Հայպետհրատում, սկզբում որպես գեղարվեստական բաժնի աշխատակից, հետո` գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ 1934-ից` հայ, ռուս և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիր: 1930-ականններին սկսվում են հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Դրանից չի խուսափում նաև Չարենցը. 1936թ. սեպտեմբերին նրան տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Իսպանացի հանրահայտ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն հունիսի 9-ին սպասված համերգով ներկայացավ հայ հանդիսատեսին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Օպերային թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր. բացի նստատեղերից՝ դահլիճում կար նաև ոտքի վրա կանգնած հանդիսատես, որ բուռն ծափահարություններ էր ուղղում օպերային երգչուհուն: Կաբալյեի հետ բեմում հանդես եկան նրա դուստրը` ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտին, նաև մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Աշխարհահռչակ երգչուհին հանդես եկավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ: Նվագախմբի ելույթը ղեկավարեց նաև Մոնսերատ Կաբալյեի և մյուս երգչուհիների հետ Հայաստան ժամանած հայտնի դիրիժոր Ռամոն Տեբարը: Աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն իր շուրջ տասնօրյա հայաստանյան այցելության ընթացքում եղել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Նա հունիսի 5-ին այցելել է Գանձասար և ծանոթացել միջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետական արվեստին: Երգչուհին չի թաքցրել իր հիացմունքը և ԼՂՀ նկատմամբ իր հետաքրքրությունը բացատրել է հայկական քրիստոնեական հուշարձանների առատությամբ: Հունիսի 7-ին  Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում օպերային կատարողների և պարզապես արվեստասեր հանրության համար Կաբալյեն իր հայաստանյան այցի շրջանակում վարպետության դաս է անցկացրել: Սերժ Սարգսյանը Մոնսերատ Կաբալյեին պարգևատրել է ՀՀ պետական բարձր պարգևով՝ Պատվո շքանշանով՝ համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երկար, հեռավոր վերստեր կտրել-անցնելուց հետո հանկարծ միտքս փայլատակեց․ երևի մի երկար-երկար սիգարետ էի ներս՝ թոքերս քաշել` դրանից էր։ Վերջիվերջո՝ ի՞նչ հասկացա․․․ Որ․․․ Ծերությունը մի զարմանալի խճանկար է՝ բազմագույն, բազմահոտ, իր խորն ու թեթև կնճիռներով, հետքերով, ուռուցիկություններով ու պոկված-«թռած» փշուրներով։ Ուրեմն, ավելի ճիշտ․․․ Ծերացող մարդը բազմագույն մարդն է՝ նման լայն ճանապարհին կանգնած մարմնի կաղապարով պոեմի կամ վիպասքի, բառերի ճարտարապետության՝ սյուժեին համապատասխանող գմբեթով, սյուներով ու թռիչքային կամարներով։ Անդրդվելի ու փխրուն․․․ Փխրուն, բայց անդրդվելի, նման ժամանակի ՆՈՒՅՆ միավորի, որն ըստ հանգամանքների կարող է  արագորեն սահուն կամ անմարդկային անշարժ լինել․․․           «Սկզբում Բայարդը փորձում էր ազդել նրա վրա՝ սպառնալով, ապա՝ շողոքորթելով: Բայց Նարցիսան անդրդվելի էր, ի վերջո, Բայարդը տեղի տվեց: Հանգիստ պառկած՝ պատուհանից դուրս էր նայում կամ քնում, երբ նա կարդում էր: Ժամանակ առ ժամանակ միսս Ջենին մոտենում էր դռանը, ներս մտնում, նայում նրանց ու հեռանում: Նարցիսան այլևս չէր խուսափում նրանից, հակակրանք ու սարսափ չէր զգում, ու երբեմն կարդալու փոխարեն նրանք հանդարտ ու անկիրք զրուցում էին՝ այն երեկոյի ուրվականն իրենց արանքում, թեպետ երբևէ չէին անդրադառնում դրան: Միսս Ջենին հետաքրքրվել էր այդ օրով, բայց Նարցիսան համեստորեն ու լրջորեն խուսափում էր խոսել, Բայարդը նույնպես չէր խոսում այդ մասին: Այսպիսով՝ նրանց միջև մի այլ կապ էր գոյացել, որն ամենևին չէր ձանձրացնում: Միսս Ջենին լսել էր նաև Հորասի ու Բելի պատմությունը, բայց Նարցիսան այդ մասին ևս որևէ բառ չէր ասում: – Ինչպես ուզում եք, այնպես էլ վարվեք,– խայթեց միսս Ջենին,– ես իմ սեփական եզրահանգումները կանեմ: Պատկերացնում եմ, թե Բելն ու Հորասն ինչ իրարանցում կառաջացնեն: Եվ ես ուրախ եմ: Այդ մարդու երեսից դու պառաված օրիորդ կմնաս: Հիմա դեռ ուշ չէ, բայց եթե այդ հիմարությունը նա հինգ տարի հետո աներ, քեզ կմնար միայն երաժշտության դասեր տալ: Իսկ հիմա կարող ես ամուսնանալ: – Խորհուրդ եք տալիս ամուսնանա՞լ,– հարցրեց Նարցիսան: – Ես ոչ մեկին խորհուրդ չէի տա ամուսնանալ: Դու երջանիկ չես լինի, բայց, միևնույն է, կանայք դեռ այնքան քաղաքակիրթ չեն, որ առանց ամուսնանալու երջանիկ լինեն, ուստի դու նույնպես կարող ես փորձել»: «Անտարես» հրատարակչության կողմից «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով հրատարակված՝ Ուիլյամ Ֆոլքների «Սարթորիս» վեպը՝ անգլերենից՝ Դիանա Համբարձումյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելիք ֆիլմերը:   Ներեյշա  2013-07-11 12:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1    Սոսկ կյանք  2013-07-11 12:00  Մոսկվա կ/թ,կապույտ դահլիճ    Հայաստան. Անտեսանելի երկիր  2013-07-11 12:00  Մալյանի անվան թատրոն    Աշխարհ, որ մերը չէ  2013-07-11 12:00  Տիկնիկային թատրոն    Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ  2013-07-11 12:00  Մալյանի անվան թատրոն    Իր ստվերը կերակրող մարդը  2013-07-11 12:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Արարատ  2013-07-11 12:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Մեծն Հոնզան  2013-07-11 12:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Անթեղ  2013-07-11 12:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1    Զոմբի  2013-07-11 12:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Խավարում  2013-07-11 12:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1    Նատկա  2013-07-11 12:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2      Արեվելաբաղձություն  2013-07-11 12:00  Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ    Արքայադստեր պատերազմը  2013-07-11 13:00  Նաիրի կ/թ    Վերմակիս ծալքը  2013-07-11 15:00  Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ    Կարճ հաղորդագրություն  2013-07-11 15:00  Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ    Դրախտ. Հավատ  2013-07-11 15:30  Մոսկվա կ/թ,կապույտ դահլիճ  ՝    Տեղափոխման պատմություններ  2013-07-11 16:00  Մալյանի անվան թատրոն    Անպոչ ճգնավորը  2013-07-11 16:00  Մալյանի անվան թատրոն    Հայկական արձագանքներ (մաս երրորդ)  2013-07-11 16:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1    Գայլի բերանը  2013-07-11 16:00  Տիկնիկային թատրոն    Խավարում  2013-07-11 16:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1    Դիտաշտարակ  2013-07-11 16:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Երկնքից վեր  2013-07-11 16:30  Հոկտեմբեր կ/թ, Գյումրի    Աղջիկը եվ մահը  2013-07-11 17:00  Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ    Այդ ես չեմ  2013-07-11 18:00  Նաիրի կ/թ    Ամեն ինչ անհետացնող մեքենան  2013-07-11 18:00  Տիկնիկային թատրոն    Մեջտեղում ինչ-որ տեղ  2013-07-11 18:00  Մոսկվա կ/թ,կապույտ դահլիճ      Քառատրոփ սլացող ռնգեղջույրը  2013-07-11 18:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Սեվ պատմություն  2013-07-11 18:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Գայլի բերանը  2013-07-11 16:00  Տիկնիկային թատրոն    Խավարում  2013-07-11 16:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1    Դիտաշտարակ  2013-07-11 16:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Երկնքից վեր  2013-07-11 16:30  Հոկտեմբեր կ/թ, Գյումրի    Աղջիկը եվ մահը  2013-07-11 17:00  Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ    Այդ ես չեմ  2013-07-11 18:00  Նաիրի կ/թ    Ամեն ինչ անհետացնող մեքենան  2013-07-11 18:00  Տիկնիկային թատրոն    Մեջտեղում ինչ-որ տեղ  2013-07-11 18:00  Մոսկվա կ/թ,կապույտ դահլիճ    Քառատրոփ սլացող ռնգեղջույրը  2013-07-11 18:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Սեվ պատմություն  2013-07-11 18:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Մարդկանց երկիրը  2013-07-11 19:30  Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ    Իդան այստեղ է  2013-07-11 19:30  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1    Սոսկ կյանք  2013-07-11 20:00  Մոսկվա կ/թ,կապույտ դահլիճ      Աշխարհ, որ մերը չէ  2013-07-11 20:00  Տիկնիկային թատրոն    Իր ստվերը կերակրող մարդը  2013-07-11 20:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2      Գնդապետ Ռեդլ  2013-07-11 20:00  Նաիրի կ/թ    Արարատ  2013-07-11 20:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Մեծն Հոնզան  2013-07-11 20:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Զոմբի  2013-07-11 20:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Նատկա  2013-07-11 20:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2  Օթելլո  2013-07-11 20:00  Արամ Խաչատրյանի թանգարան      Մարաթոն  2013-07-11 20:30  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1    Ընդհատված մանկություն  2013-07-11 20:30  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1    Դաշտային մարիների երկնային կանայք  2013-07-11 21:00  Մոսկվա կ/թ, ամառային դահլիճ        Դրախտ. Հույս  2013-07-11 22:00  Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ      Այնտեղի մարդիկ  2013-07-11 22:00  Մոսկվա կ/թ,կապույտ դահլիճ  Դաշտային մարիների երկնային կանայք  2013-07-11 22:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1    Քայան  2013-07-11 22:00  Պողոսյան այգիներ    Անցած ձմեռ  2013-07-11 23:00  Մոսկվա կ/թ, ամառային դահլիճ    Վերջին ձմեռ  2013-07-11 23:00  Մոսկվա կ/թ, ամառային դահլիճ   
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Պատկերացնու՞մ եք, Պագանինին ծնվել է Իտալիայի Ջենովա քաղաքի նեղլիկ նրբանցքներից մեկում, որի անունը «Սեւ կատու» էր։  Դե, արի ու մի հավատա, որ նա սատանայի հետ սերտ կապ է ունեցել։ Բայց թե ինչու՞ է այդ ողջ նրբանցքում միայն Պագանինին սատանայի հետ առնչվել, հայտնի չէ։ Ո՞վ իմանա, եթե այդ նրբանցքի բոլոր բնակիչները Պագանինիի նման հանճարեղ ջութակահար լինեին, դժվար թե «Սեւ կատվի» ձեռքից պրծնեին։ Բայց այդ նրբանցքի միակ հանճարը Նիկոլոն էր, դրա համար էլ ողջ կյանքում եւ մահից հետո նրան հետապնդել են խորհրդավոր, ժանտատեսիլ լեգենդները։ Եվ նույնիսկ գերմանացի բանաստեղծ Հայնրիխ Հայնեն է տրվել այս սեւկատվային մղձավանջին։ Տեսեք, թե ինչ է ասում Պագանինիի մասին. «Մի կերպ կարողացա ճանաչել նրան՝ իր դարչնագույն վանականական պարեգոտի մեջ, որն ավելի շուտ նրա թաքստոցն էր, ոչ թե հագուստը։ Մի տեսակ վայրի արտահայտությամբ դեմքը կիսով չափ ծածկված էր գլխանոցով, պարանով գոտեւորված, բոկոտն, միայնակ ու հպարտ՝ կանգնել էր Պագանինին ծովի վրա կախված ապառաժին եւ ջութակ էր նվագում։ Ինչպես ինձ թվաց՝ այդ պահին մթնշաղ էր. մայրամուտի բոսորագույն ցոլքերը տիրել էին ծովի լայնարձակ ալիքներին, որոնք ավելի ու ավելի էին կարմրում եւ ջութակի խորհրդավոր մեղեդուն ներդաշնակ՝ աղմկում էին առավել հանդիսավոր։ Ապա,  ջութակի հնչյունները ավելի պոռթկուն ու համարձակ էին դառնում. ահազդու արտիստի աչքերում փայլատակում էր ավերումի այնպիսի հանդուգն ծարավ, նրա բարակ շրթունքները շարժվում էին այնպիսի չարագույժ կրքոտությամբ, որ թվում էր՝ նա մռթմռթում է սրբապիղծ նզովքներ, որոնք ալեկոծություն են հրահրում, եւ շղթաներից ազատվում են ծովային խորխորատներում տանջալի բանտված չար ոգիները»։    Սարսափահար եղաք, չէ՞։ Ահա այսպես սարսափում, դեռեւս նրա կենդանության օրոք լեգենդներ էին հյուսում վիրտուոզ ջութակահար, կիթառահար, կոմպոզիտոր Նիկոլո Պագանինիի (1782-1840) շուրջը, բայցեւ չէին կարողանում չխոստովանել, որ նա անքննելի հանճար է։ Իսկ Ջենովայի «Սեւ կատվի» նրբանցքում ծնված, դաժան հոր «շնորհիվ» ծանրագույն մանկություն ապրած այս մարդու «աններելի մեղքն» այն էր, որ ողջ կյանքում թուլակազմ ու վատառողջ էր, հիվանդագին դալկադեմ էր, աչքերը կայծկլտուն էին, քիթը կեռ էր եւ պատկառազդու չափի, արտասովոր երկար ու բարակ էին նաեւ մատները, ձախ ուսն աջից նկատելիորեն բարձր էր, եւ նվագելիս բարալիկ իրանը գերլարվածությունից ցնցվում էր։ Այսինքն, բնությունը նրա ճակատին հանճարի կնիք էր դրել, եւ այս հանճարին տեղավորել էր խեղված կաղապարի մեջ։ Դե, ահա այս հանճարն էլ իր ծռմռված կերպարանքի մեջ դեւ փնտրող հասարակությանը ձեռնոց էր նետել՝ դե՞ւ եք ուզում տեսնել իմ մեջ, ստացե՛ք։ Եվ ստանում էին լիուլի։ Նրա «շոուներին» կնախանձեին ժամանակակից զանազան-զարմանազան աստղերը, որոնք ներկա գերզարգացած տեխնիկայի անսահման հնարավորությունների պայմաններում անգամ չեն հասել ու դժվար թե հասնեն այն ինքնամոռացության ու հիացմունքի մակարդակին, որին հասարակությանը հասցնում էր «Հարավի կախարդը»՝ իր ջութակի հետ մի մարմին դարձած։ Առեղծվածների, մութ ուժերի մասին շշուկներն անհամեմատ գայթակղիչ էին, եւ մարդիկ ավելի հաճույքով հիշում ու տարածում էին սատանայի ու հանճարի գործարքի մասին պատմությունները, քան, օրինակ, այն փաստերը, որ, մանրուքների հարցում չափազանց ժլատ այս «դեւը» (ասում են՝ իր հագուստները հնավաճառներից էր գնում) բազմաթիվ բարեգործական համերգներ է մատուցել հենց այդ նույն հասարակությանը, մշտապես ձրի տոմսեր է բաժանել դերասաններին ու երաժիշտ ուսանողներին, հարազատներին ու բարեգործական կազմակերպություններին շռայլորեն նվիրաբերել է իր վաստակած գումարից, նյութական ծանր վիճակում գտնվող, դեռեւս անհայտ կոմպոզիտոր Բերլիոզին է հանել դժվար կացությունից՝ հինգ տարի շարունակ օգնելով նրան, իր թանկարժեք ջութակները կտակել է ընկեր երաժիշտներին, նույնիսկ՝ հակառակորդներին է կտակել, նրանց՝ ում մեջ տաղանդ է տեսել։ Միայն իր ամենասիրելի ջութակն է մնացել անհասանելի. նվիրել է իր ծննդավայր Ջենովային եւ խստորեն պայման դրել՝ ոչ ոք չպետք է նվագի այդ ջութակով։ Հավանաբար, հենց դրա համար էլ նրա անբաժան «կողակիցն» ստացել է «Պագանինիի այրի» պատվանունը։ Այս «դեւը» ու խաղամոլը նաեւ անչափ սիրել է իր միակ որդուն եւ նրա ծնվելուց հետո այլեւս խաղատներ չի այցելել։ Այդ սերը փոխադարձ է եղել, հակառակ դեպքում՝ որդին հավատարմորեն եւ տասնյակ տարիներ չէր նվիրի՝ իր «դեւ» հոր մարմինը հողին հանձնելու իրավունք ստանալու համար։ Ոմանք ասում են՝ Պագանինիի թափառական մարմինը հող դառնալու հնարավորություն ստացավ իր մահից 16 տարի անց, ոմանք ասում են՝ 36 տարի անց, ոմանք էլ՝ 56 տարի անց։ Իսկ հոգի՞ն։ Հոգին շարունակում է չարչրկվել ահասարսուռ լեգենդների սիրահար մարդկության եռացող ուղեղներում։         
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Դեկտեմբերի 27-ի երեկոյան Կիև-Օբուխով ավտոմայրուղու վրա մահացու ելքով ավտովթար է տեղի ունեցել: «Լեկսուս» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու: Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ մեքենայի վարորդը հայտնի երաժիշտ և պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն է եղել, փոխանցում է УНИАН գործակալությունը: ՃՏՊ-ի հետևանքով վրաերթի ենթարկված 30-ամյա կինը տեղում զոհվել է: Հատկանշական է, որ պաշտոնական հաղորդագրություններում  վարորդի անունը չի հիշատակվում, այլ ընդամենը ասվում է, որ խոսքը Ուկրաինայում հայտնի կոմպոզիտորի և պրոդյուսերի մասին է: Ըստ Ուկրաինայի ՆԳՆ-ն Կիևի տարածքային բաժանմունքի փոխանցման՝ Մելաձեն չի ժխտել, որ հենց ինքն է դեպքի պահին սթափ վիճակում մեքենայի ղեկին եղել:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հեռուստատեսային արվեստի և գիտությունների ակադեմիան հինգշաբթի Լոս-Անջելեսում հայտարարել է հեռուստատեսային Emmy մրցանակի 2014 թ. հավակնորդներին: Emmy-ն ամերիկյան հեռուստամրցանակ է, որը համարվում է «Օսկարի» հեռուստատեսային տարբերակը: Նրա մրցանակաբաշխությունը կատարվում է ամեն տարի, սակայն առնչվում է հեռուստաարդյունաբերության մի քանի ոլորտների միայն՝ «մարզական», «տեխնիկական», «նորությունների և փաստավավերագրության» և այլն: Արտադրողների շրջանում առաջատարը ամերիկյան HBO մալուխային ալիքն է՝ 99 անվանակարգերով, որոնցից 19-ը՝ «Գահերի խաղի» համար, հաղորդել է Reuters-ը: « Գահերի խաղին» անվանակարգերի թվով հետևում է  «Տրվելով բոլոր արատներին» (Во все тяжкие) հեռուստասերիալը, որը 16 մրցանակի է հավակնում: Փոխանցում է newsru.com-ը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Ֆեյսբուք»-ում հրապարակվել է հոլիվուդյան աստղերի անհավանական կերպարանափոխումները  պատկերող ֆոտոշարք, որտեղ տարբեր ֆիլմերում մարմնավորած կերպարների տակ գրեթե հնարավոր չէ ճանաչել հայտնի դերասաններին: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հովհ. Թումանյանի ծննդյան 148-ամյակի առիթով միջոցառումներ են տեղի ունենալու մեծ գրողի տուն-թանգարանում: Ստորեւ ներկայացնում ենք կայանալիք միջոցառումների ժամանակացույցը: 19.02.2017 11.00-16.00 - «Թումանյանը կոլեկցիոներ -2» ցուցահանդես 11.00-16.00 - «Թումանյանն իմ աչքերով» դիմանկարի մրցույթ 11.00-16.00 - «Ստվերների թագավորություն» 12.00-14.00 - «Գրքի ատելյե» ձեռագործ հեքիաթների պատվերներ 13.00-15.00 - «Քննություն պրոֆեսոր Տեր-Թոդիկյանի մոտ» 17.00 - «Սադափե աթոռների վերադարձը» /մուտքը հրավիրատոմսով/      
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Ոսկե Ծիրան» փառատոնի շրջանակներում Երեւանի կինոթատրոններում այսօր՝ հուլիսի 10-ին կցուցադրվեն հետևյալ ֆիմլերը. Մարաթոն  2013-07-10 12:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1    Ձայն լռության  2013-07-10 12:00  Մոսկվա կ/թ,կապույտ դահլիճ    Եղիցի լույս  2013-07-10 12:00  Մալյանի անվան թատրոն    Կտորներ  2013-07-10 12:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Ես չէի  2013-07-10 12:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Լևիաթան  2013-07-10 12:00  Տիկնիկային թատրոն    Այդ ամենը  2013-07-10 12:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Փետուրի քրոնիկոն  2013-07-10 12:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Ալխաս և Ջուլիետ  2013-07-10 12:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1    Ընդհատված մանկություն  2013-07-10 12:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1    Փոքրիկս  2013-07-10 12:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Անունս Վիոլա է  2013-07-10 12:10  Մալյանի անվան թատրոն    Անպոչ ճգնավորը  2013-07-10 13:00  Նաիրի կ/թ    Մայորը  2013-07-10 14:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1    Ցմահ  2013-07-10 15:00  Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ    Կորած հորիզոններ  2013-07-10 16:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1    11 հանդիպում հորս հետ  2013-07-10 16:00  Մոսկվա կ/թ,կապույտ դահլիճ    Եվ այդ օրը եկել է  2013-07-10 16:00  Մալյանի անվան թատրոն    Անցնելով սահմանագիծը  2013-07-10 16:00  Տիկնիկային թատրոն    Արմենի պատկերը  2013-07-10 16:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1    Անցած ձմեռ  2013-07-10 16:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Վերջին ձմեռ  2013-07-10 16:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Դեժավյու  2013-07-10 16:25  Մալյանի անվան թատրոն    Ճայը  2013-07-10 16:30  Հոկտեմբեր կ/թ, Գյումրի    Հոգեհանգիստ  2013-07-10 16:30  Հոկտեմբեր կ/թ, Գյումրի    Մեծարենց  2013-07-10 16:50  Մալյանի անվան թատրոն      Ժյուրի  2013-07-10 17:00  Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ    Սպասում  2013-07-10 17:25  Մալյանի անվան թատրոն    Իմ մարդասպան շունը  2013-07-10 17:30  Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ    Ձայն լռության  2013-07-10 18:00  Մոսկվա կ/թ,կապույտ դահլիճ  Սպիտակ գառան երազը  2013-07-10 18:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1    Հյուսիսափայլ  2013-07-10 18:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Չար… անտերունչ կղզին  2013-07-10 18:00  Տիկնիկային թատրոն    Կազմալուծված հանցագործություն  2013-07-10 18:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Բավական  2013-07-10 18:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1    Մայրը  2013-07-10 18:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Հանդիպում ցուցահանդեսում  2013-07-10 18:00  Նաիրի կ/թ    Ձախորդ Փանոսը  2013-07-10 18:00  Նաիրի կ/թ    Զգո'ւյշ, կենդանի է  2013-07-10 18:00  Նաիրի կ/թ    Հեքիաթ  2013-07-10 18:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2  Ծննդոց  2013-07-10 18:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Դրախտ. Սեր  2013-07-10 19:30  Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ    Ստեղծագործելու բանաձեվ  2013-07-10 19:30  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1    Հայրը  2013-07-10 19:30  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1    Կտորներ  2013-07-10 20:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Ես չէի  2013-07-10 20:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Լևիաթան  2013-07-10 20:00  Տիկնիկային թատրոն    Վստահություն  2013-07-10 20:00  Նաիրի կ/թ    Այդ ամենը  2013-07-10 20:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Փետուրի քրոնիկոն  2013-07-10 20:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2  Փոքրիկս  2013-07-10 20:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 2    Պեպո  2013-07-10 20:00  Արամ Խաչատրյանի թանգարան    Անթեղ  2013-07-10 21:00  Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1    Արեվելաբաղձություն  2013-07-10 21:00  Մոսկվա կ/թ, ամառային դահլիճ    Տնկիներ  2013-07-10 22:00  Նաիրի կ/թ    Սիրո իրավունք  2013-07-10 22:00  Պողոսյան այգիներ    Մանկան վիճակ  2013-07-10 22:30  Մոսկվա կ/թ,կապույտ դահլիճ      Մայորը  2013-07-10 23:00  Մոսկվա կ/թ, ամառային դահլիճ    Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ  2013-07-10 23:00  Մոսկվա կ/թ, ամառային դահլիճ   
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երեկ Գ. Սունդուկյանի թատրոնում տեղի է ունեցել Սերժ Ավետիքյանի բեմադրած «Անուշ» օպերանայի բաց փորձը, որին այսօր կհաջորդի պրեմիերան: Փորձի վերջում բեմ է բարձրացել Ավագ Պետրոսյանի որդին, նրա հայրը տարիներ շարունակ հայ օպերային թատրոնի մենակատարներից էր, և նույն օպերայում կատարում էր Սարոյի դերը և հայտարարել. «Վաղը ոչ թե պրեմիերան է լինելու, այլ թաղումը այս օպերայի: Դուք թաղեցիք հայկական օպերայի ավանդույթները։ Շնորհակալություն հայտնենք Սերժ Ավետիքյանին, որ նա այս խայտառակությունը երկար չի պահելու Հայաստանում ու տանելու է Ֆրանսիա»։ Այս մասին գրում է emporium ամսագիրը: Ականատեսները պատմում են, որ այդ ընթացքում Ավետիքյանը փորձում էր պատասխանել, սակայն միկրոֆոնը չէր միանում և ձայնը չէր լսվում: Այնուամենայնիվ Պետրոսյանի կարծիքի հետ համամիտ չեն շատերը՝ «Երիտասարդական, ժամանակակից, նոր լուծումներով, հիանալի պարողներով ներկայացում էր, որն արժե դիտել»,-ասում են ականատեսները: Ռեժիսոր Աննա Թովմասյանը կարծում է. «Եթե ռեժիսորը օպերա չանվաներ բեմադրությունը, այլ մյուզիքլ, ավելի ճիշտ կլիներ և ավելի քիչ պատասխանատվություն կվերցներ համեմատվելու իրական օպերայի հետ, որն իմ կարծիքով պիտի շատ ավելի մասշտաբային լինի, շատ ավելի հզոր ձայներով լինի, քան այն ինչ տեսանք: Սակայն չեմ ասում, թե վատն էր»: Ականատեսներն այն կարծիքի են, որ կոմերցիոն ներկայացում է արված՝ շրջագայելուն հարմար: Ինքը Սերժ Ավետիքյանն արդեն հայտարարել է այն մասին, որ ներկայացումը շուտով հյուրախաղերի է մեկնելու:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Լոնդոնյան հայտնի «Գլոբուս» թատրոնն Ուիլյամ Շեքսպիրի 450-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայության շրջանակներում հանդես կգա Երևանում:  Շեքսպիրի հոբելյանը թատրոնը մեծ շուքով է նշում. «Globe to Globe. Hamlet» մասշտաբային նախագծի շրջանակներում 2 տարվա ընթացքում «Համլետ» բենադրությունը կներկայացվի աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Ընթացիկ տարվա հոկտեմբերին «Համլետը» կներկայացվի նաև հայկական բեմում: Հոկտեմբերյան հյուրախաղերը կներառեն նաև Վրաստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը և Ադրբեջանը: Այդ մասին հայտնում է թատրոնի պաշտոնական կայքը: «Globe to Globe. Hamlet» նախագիծը մեկնարկել է 2014 թ. ապրիլի 18-ին և կավարտվի 2016 թ. ապրիլին:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նախորդ կիրակի տեղի ունեցավ «Օսկարի» 90-րդ՝ հոբելյանական մրցանակաբաշխությունը: Ուշադիր հետևելով նախաօսկարյան, բունօսկարյան և հետօսկարյան կրքերին, դեմքերին, իրադարձություններին՝ ամփոփենք արդյունքները՝ դիտարկելով հիմնական անվանակարգերը: Լինելով «մաքուր» ամերիկյան մշակութային երևույթ՝ ամենահայտնի կինոմրցույթը, որը, գուցե իր հեղինակությամբ («արվեստ՝ արվեստի համար») զիջելով Կաննին, առավել է ազդեցության մասշտաբով ու նշանակությամբ, որոշ չափով արտացոլում է այն գերակա դիրքը, որն ունի իր երկիրը միջազգային ասպարեզում:   Նախևառաջ, այս Օսկարը առանձնահատուկ էր և հետաքրքրական սոցիալ-քաղաքական արդի իրողությունների համատեքստում. Մի կողմից՝ դիտարկելու համար այն որպես թրամփյան Ամերիկայի քաղաքական մշակույթի ցուցիչ ու հայելի. Մյուս կողմից՝ կանանց դերի ու նրանց իրավունքների պաշտպանության լայն արշավի ենթատեքստում (մի քանի ամիս առաջ Հոլիվուդը, ապա ԱՄՆ, ապա ողջ աշխարհը ցնցած  Վայնշտեյնի ու դրան հարակից սկանդալը, թվում է, ոչ միայն սեռական ստնձգությունների դեմ պայքար է, այլև առավել հեռուն գնացող թիրախ ունի՝ վերջնականապես գնահատելու/ամրագրելու կանաց դերի բարձրացումը և իրական իրավահավասարության հաստատագրումը հասարակական գիտակցության մեջ ու սոցիալական ինստիտուտներում, եթե, իհարկե, այն չվերածվի ուղղակի տղամարդկանց դեմ սեքսիստական արշավանքի): Գումարած՝  վերջին տարիներին ավանդույթի ուժով դժգոհությունները չափազանց «սպիտակ», «ցիսգենդեր», «հետերոսեքսուալ» Օսկարի մասին:   Երկրորդ՝ էական էր անվանակարգերում ներկայացվածության համեմատաբար բարձր աստիճանը՝ թե՛ ժանրային, թե՛ թեմատիկ, թե՛ սուբյեկտային կազմի առումներով. կարծես կինոակադեմիան հաշվի է առնում քննադատությունները (հաղթում է բարեկամությունը): Հպանցիկ դիտարկենք առաջադրումները, որոնք, մասնավորապես, ընդգրկում էին՝ - «պարտադիր» ֆիլմեր, որոնք բացահայտում են ամերիկյան (քիչ էր մնում՝ գրեի՝ բուրժուական) հասարակության խոցերն ու բարքերը («Երեք վահանակ..») ու հերոսական («Փոստ») կամ ոչ այնքան («Ես՝ Տոնյան») և նորովի («Ջրի կերպը») պատմության էջերը, -անձնական դրամաները («Թվացյալ թելը», «Վայ-դերասանը» «Քո անունով կոչիր ինձ»). - ռազմա/խաղաղա-հայրենասիրական («Խավարտչի ժամ», «Դյունկերկ») պատումները (զարմանալիորեն նույն՝ Երկրորդ աշխարհամարտի ու  նույն՝ բրիտանական թեմայով , իհարկե տարբեր որակի ու արժեքի. հաղթեց ազգ-բանակի ներկայացուցիչ Գարի Օլդմենի չերչիլյան գրիմը). - ֆանտաստիկ (թեկուզև սակավ ու ոչ գլխավոր անվանակարգերում, բայց ոչ պակաս հետաքրքիր՝ «Լոգան», «Շեղբի վրայով վազողը 2049», «Աստղային պատերազմներ. Վերջին ջեդայը») հեքիաթները, -արկածային («Մոլլիի խաղը» ու ողջ անիմացիան՝ վան Գոգին հանած) սյուժեներ. - կին ստեղծագործողներին (Գրետա Գերվիգի «Թռչնակը» ի վերջո չստացավ ոչ մի մրցանակ), սևերի ու խտրականության («Գնա»-ն ներկայացված էր միանգամից Լավագույն ֆիլմ, Լավագույն դերասան, Լավագույն ռեժիսոր, Լավագույն բնագրի կարգերում, թեկուզև հաղթեց միայն վերջինում) և իհարկե ԼԳԲՏ համայնքի խնդիրները («Ֆանտաստիկ կինը», «Քո անունով կոչիր ինձ»):   Գլխավոր՝ լավագույն ֆիլմի  համար մենամարտում առաջատարները մեքսիկական կինոյի անվանի ներկայացուցիչ ու բոլոր ժամանակների ու ժողովուրդների խոցելիների պաշտպան Գիլյերմո դել Տորոյի մանիֆեստը, Մարտին ՄըքԴոնայի կատարյալ գրականությունը, Քրիստոֆեր Նոլանի նորարարական ներկայացումն էին: Ակադեմիան գնահատեց տարիներ շարունակ ստվերում մնացած ու արտասովորների նկարչի տաղանդը՝ հաղթեցին և՛ «Ջրի կերպը»՝ որպես լավագույն ֆիլմ, և՛ նրա հեղինակը՝ որպես լավագույն ռեժիսոր՝ վերջնականապես արձանագրելով մեքսիկական կինեմատոգրաֆի մեծարումը որպես վերջին շրջանի կինոմիտում ու միգուցե նաև ենթաքաղաքական ուղերձ հղելով պատերի կառուցման ու մեկուսացման հեղինակներին (կարդա՝ Թրամփ):  Առավել ևս՝ եթե դիտարկենք ուժեղ թեկնածուների պայքարում. Գրետա Գերվիգը, ինչպես և Նոլանը, Փոլ Թոմաս Անդերսոնը, Ջորդան Փիլը վստահաբար կունենան ասելիքի ու հաղթանակի այլ առիթներ: Լավագույն դերասանուհին, ինչ խոսք կարծես անհասանելի ու կանխատեսելի Ֆրենսիս ՄըքԴորմանդն էր, թեև Մերիլ Սթրիփի հերթական փայլուն դերակատարումը (ռեկորդային անվանակարգում ներկայացվելը քիչ մնար որ հասներ նաև քառակի օսկարակիր Քեթրին Հեփբըրնին, եթե իր երեք արձանիկներին ավելացներ ևս մեկը), Սիրշա Ռոնանի նրբագույն ապրումները (ուշագրավ դեռևս «Բրուքլին»-ից) ու Մարգո Ռոբինի ու Սալլի Հոքինսի անձնվեր դերակատումը նույնպես արժանի էին բարձր գնահատականի: Լավագույն դերասանի անվանակարգում, հավանաբար, հաղթեցին բազեների թևի ներկայացուցիչները՝ պարգևատրելով Չերչիլ-Գարի Օլդմենին կամ միգուցե իրավացիորեն նաև դիմահարդարներին (իրական արտառուչ ու ամբողջական Չերչիլը, այդուհանդերձ, Ջոն Լիթգոուն է «Թագը» բրիտանական սերիալում) և հանիրավի անտեսելով Շալամեի խենթացնող խաղը, ու վարպետի՝ եռակի օսկարակիր Դենիել Դեյ-Լյուիսի վերջին կինոարարումը, նույնիսկ տեղի չտալով պոլիտկոռեկտությանը (սևամորթ Դենիել Քալույան ու Դենզել Վաշինգտոն ևն): Երկրորդ պլանի դերասանական խաղը հատընտիր էր. - տղամարդկանց անվանակարգում հաղթեց ոչ թե գեյ նկարիչ-Ջենկինսը, այլ ոստիկանին (լատենտ գեյ) արտակարգ մարմնավորած Սեմ Ռոքվելը, մյուսները՝ մեկ այլ ոստիկան՝ Վուդի Հարելսոնը, Քևին Սփեյսիին փոխարինած Քրիստոֆեր Փլամմերը և Ուիլյամ Դեֆոն (Շալամեի խաղընկեր ոչ հմայիչ Արմի Համըրը խաղից դուրս էր. ակադեմիան չնկատեց նրան նույնիսկ անվանակարգում): -կանանց անվանակարգում առաջինը Էլիսոն Ջեննին էր, որ հաղթեց սևամորթ Մերի Ջեյ Բլաջին և Օքտավիա Սփենսերին (գոնե այս՝ սևերին գնահատելու հարցում պիտի որ կշտամբանքներ չլինեն ակադեմիկոսներին), Լորի Մետքալֆ ու Լեսլի Մենվիլին (ինչ-որ ճիշտն է՝ նրանց կատարումը չեմ տեսել :) : Լավագույն երաժշտության հարցում անգերազանցելի էր Ալեքսանդր Դեպլան («Ջրի կերպի» հերթական տրիումֆը)՝ նույնիսկ տագնապալի ու ու անմոռաց Հանս Ցիմմերի («Դյունկերկ») ֆոնին: Իսկ այ Լավագույն երգը՝ հուզաթաթավ «Հիշիր ինձ-ը («Կոկո»), պարտավոր էր ուղղակի զիջել Սթիվենս Սուջյանի «Սիրո առեղծված»-ի փշաքաղեցնող Սուջյանի կախարդական հնչյունահպումներին («Քո անունով կոչիր ինձ»): Լավագույն անիմացիան անառարկելիորեն ու միակն էր ու էլի մեքսիկական ծագում ուներ՝ «Կոկո». չհայտարարված մանկության ժամանակագրություն (թեև հոլանդացի հանճարի երկրպագուները այլ տեսակետ գուցե ունենան): Գրականության սիրահարները վիճելու բան միշտ էլ ունեն. սցենարական մրցանակները միշտ էլ սուբյեկտիվ դիրքավորման առիթ ու հիմք տալիս են. -Լավագույն բնօրինակ սցենարի համար պայքարում առաջնությունը Ջորդան Փիլի արդիական սատիրայինն  էր («Գնա»), թեև դել Տորոյի նորովի ասքը, Գերվիգի խիզախ դեբյուտը ու ամենակարևորը՝ ՄըքԴոնայի Իբինգյան անթերի երկխոսությունները հաղթողի հիմնավոր հավակնություններ ունեին: -Լավագույն ադապտացված սցենարը Անդրե Ասիմանի նովելի հիման վրա Ջեյմս Այվորիի ձեռագիրն է. ԼԳԲՏ համայնքը տոնում է)): Լավագույն օպերատորը Ռոջեր Դիկինսինն էր՝ «Շեղբի վրայով վազողը 2049»-ի ընտիր աշխատանքի համար, թեև «Դյունկերկ»ի դրվագները՝ որպես ավարտուն կինոպատումներ, կամ Շալամեի ու Համըրի նրբերանգների ոսկերչորեն որսումը, ինչպես նաև «Ջրի կերպի» հեքիաթային գունաշարը ու տրամադրությունը նույնպես բացառիկ օպերատորական տաղանդի արդյունք են: Լավագույն օտարալեզու ֆիլմի հավակնորդները ողջ աշխարհի ներկայացուցչիներն էին. ռուսական հզոր մշակույթի արդի գործիչ Անդրեյ Զվյագինցևի հրատապ ողբերգությունը՝ «Անսերություն» (ժյուրիի մրցանակ Կանն 2017, Ոսկե գլոբուս 2018, Սեզար-2018), հունգար Իլդիկո Էնյեդիի պոետիկ էկրանավորումը՝ «Հոգու և մարմնի մասին» (Ոսկե արջ-2017, Բեռլին), Եվրոպայի կործանումը հերթական անգամ գուժող երգիծանքը՝ այս անգամ շվեդ Ռուբեն Էստլունդի կտավում՝ «Քառակուսի» (Կանն-2017-ի  դափնեկիրը եվրոսկեպտիկները ևս մեկ առիթ կտա վերընթերցելու Շպենգլերին, իսկ ռուսամետները՝ ցուցադրելու):  Այդուհանդերձ՝ հաղթանակը յուրահատուկ տեր ունի. չիլիացի Սեբաստիան Լելյոի Մարինան (տրանսգենդեր դերասանուհի Դանիելա Վեգա) ապրում է իր ու մյուսների համար՝ ցուցանելով իր կյանքը ու դրաման՝ որպես փակ արյունահոսություն. «Ֆանտաստիկ կինը». ԼԳԲՏ համայնքը պայքարի նոր կռվան ունի, հոմոֆոբները՝ թերևս նույնպես: Լեւոն Գայլ Ավետիսյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ReAnimania (Երևան) անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին պետությանը կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել անիմացիայի ոլորտի զարգացմանը: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում Քասունին նշել է, որ ՏՏ-ոլորտից հետո անիմացիան աշխարհում համարվում է ամենաարագ զարգացող ու հաջողակ ոլորտներից մեկը, որը թույլ է տալիս աութսորսինգի կամ արտասահմանյան պատվերների միջոցով տեղական նկարիչներին ապահովել աշխատանքով: «Կարծում եմ, որ 3-4 փոքր ստուդիաներին պետությունը կարող է ցուցաբերել ոչ մեծ օժանդակություն, ինչը թույլ կտա ավելացնել նրանց տեխնիկական հզորությունները, աշխատողների թիվը, ինչպես նաև մասնագետներին թույլ տալ չլքել Հայաստանը»,-նկատել է Քասունին: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ի տարբերություն տարածաշրջանի մուս երկրներին, Հայաստանը տարեկան ավելի շատ անիմացիոն ֆիլմեր է արտադրում: «Միևնույն ժամանակ չի կարելի չնշել, որ մեր ստուդիաները տեխնիկապես այնքան էլ լավ չեն հագեցված, ինչպես նաև գոյություն ունի մասնագետների սուր պակաս: Բայց մեր սերունդն անում է ամեն ինչ, որպեսզի անիմացիայի ոլորտն ընթանա դեպի առաջ»,-ասել է Քասունին: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Աշխարհի ամենաարագաշարժ ջութակահար է ճանաչվել բրիտանացի երաժիշտ Բեն Լին, որը «Կրետի թռիչք» հայտնի ստեղծագործությունը նվագել է վայրկյանում 15 նոտա արագությամբ: 32-ամյա երաժիշտը նվաճել է «Ամենաարագ գերմարդու» տիտղոսը և Discovery հեռուստաալիքի Superhuman Showdown հեռուստածրագրում նոր ռեկորդ սահմանել: «Այսպիսի արագություններին հասնելու համար ես վարժվել եմ տասնյակ հազարավոր ժամեր»,- պատմել է ռեկորդակիրը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ամռանը կավարտվի Մինասի և Ռաֆայել Աթոյանի որմնանկարների վերականգնումը: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել  է Մինասի հիմնադրամի տնօրեն, նկարչի որդի Արման Ավետիսյանը: Մինասի «Հայաստան» որմնանկարի վերականգնման եզրափակիչ փուլը մեկնարկում է առաջիկա օրերին: Եղանակային վատ պայմանների, ինչպես նաև տեխնիկական խնդիրների  առնչությամբ վերականգնողական աշխատանքների ժամկետները փոքր-ինչ երկարաձգվել են: Այդպիսով, բոլոր նախատեսված աշխատանքները կավարտվեն մայիսի վերջին` ամռան սկզբին: Դրան զուգընթաց կիրականացվի նաև Ռաֆայել Աթոյանի որմնանկարի վերականգնումը, որը հետագայում նախատեսվում է զետեղել Շիրակի մարզային գրադարանում: Այսօրվա դրությամբ Աթոյանի որմնանկարը նախկին էլեկտրատեխնիկական գործարանի շենքում է: Այնքան էլ պարզ չէ Հակոբ Հակոբյանի որմնանկարի ճակատագիրը, որը գտնվում է նախկին հաստոցաշինական գործարանում: Ավետիսյանի ասելով, գործարանն սկսել էր առաջ քաշել ֆինանսական պահանջներ: Միևնույն ժամանակ գտնվել է ելք ոչ դյուրին իրավիճակից. Հակոբ Հակոբյանի որմնանկարը  նախատեսվում է ներառել պետական հուշարձանների ցանկում: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Գառնիի հնավայրի տարածքում ցանկացած շինության կառուցում կարող է վտանգել հնագիտական թե պեղված, և թե չպեղված շերտերը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Դեմոյանը իր ֆեյսբուքյան էջում մի քանի դիտարկում է ներկայացրել Գառնիի հնավայրի տարածքում սրճարան կառուցելու հարցի շուրջ: Ներկայացնում ենք Գրառումը ստորև. Նման գաղափարի ծնունդն ու այն համառորեն առաջ տանելը ոչ միայն զարմացնում ու ապշեցնում է, այլ նաև լուրջ մտավախություն է առաջացնում այն առումով, որ մեր ժառանգությունը ցանկացած մեկի քմահաճույքի կամ եկամուտ ստանալու ցանկության պատճառով կարող է լրջորեն վտանգվել: Գառնիի դեպքը բնավ էլ շարքային դեպք չի, ուստի դրա դեմը պետք է առնել բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով: Հիմա մի քանի կետերով անդրադառնամ այս հարցին: ա. Գառնիի հնավայրի տարածքում ցանկացած շինության կառուցում վտանգում է հնագիտական թե պեղված և թե չպեղված շերտերը: Ավելին, սխալ եմ համարում նաև հնավայրի տարածքում դեռ 2001 թ. կառուցված ջրավազանի առկայությունը: Դա ևս մեծ վնաս կարող է հասցնել հնավայրի չպեղված հատվածներին: բ. Նույնիսկ հնագիտության մասին մակերեսային պատկերացում ունեցողները հասկանում են, որ սրճարանի համար ընտրված վայրը ընդամենը ութ մետր հեռավորության վրա գտնվելով անտիկ շրջանի բաղնիքից և կառուցվելու է վերջինի համեմատ մոտ չորս մետր բարձրության վրա: Սա նշանակում է, որ սրճարան կառուցելու դեպքում վտանգվելու է ուշ միջնադարից մինչև նեոլիթի դարաշրջանին վերաբերող մշակութային շերտը. գ. հնավայրի տարածքում ամեն կերպ զբոսաշրջիկ պահելու և նրանից ինչ որ գումարներ ստանալու հիմնավորումները որևէ քննություն չեն բռնում: Պարզ մաթեմատիկական հաշվարկները ցույց են տալիս, որ Գառնիի հնավայր այցելողները տուրիստական սեզոնի ընթացքում օրական ապահովում են 1000-ից մինչև 1500 ԱՄՆ դոլար եկամուտ, ինչն այնքան էլ քիչ գումար չի և լիուլի բավարար է տարածքը բարեկարգելու համար: Անհրաժեշտ է նաև տեղափոխել ամրոցի մուտքի մոտ տեղադրված անճաշակ ու տեղավայրին ոչ հարիր տոմսարկղի լամինատե կրպակը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Esquire ամսագիրը երկարատև դադարից հետո իր «Կյանքի օրենքները» խորագրի համար նորից ընտրել է կնոջ՝ այս անգամ փորձելով 45-ամյա դերասանուհի Նաոմի Ուոթսից պարզել՝ արդյոք նա կյանքում այնքան դեպրեսիվ է, որքան «21 Գրամ» կամ «Մալհոլանդ Դրայվ» ֆիլմերում: «Աշխարհում ամեն ինչ իր պատճառն ունի. եթե ցանկանաս, այն միշտ կարող ես գտնել»: «Որոշ առումով իմ բախտը բերել է, քանի որ ես արդեն 30 տարեկան էի, երբ սկսեցի հաջողությունների հասնել: Այդ տարիքում արդեն հասկանում ես, թե ով ես դու իրականում»: «Փորձերը նվաստացուցիչ և վիրավորական միջոցառումներ են: Սենյակում նստած են մի քանի հոգի, ովքեր գրեթե քո կողմը չեն նայում և ընդամենը 5 րոպե են տալիս՝ ցույց տալու համար այն, ինչին, հնարավոր է, պատրաստվել ես կես տարի: Կրկին ու կրկին այս ամենի միջով անցնելը նոր վերքեր է թողնում քո գիտակցության վրա, և որոշակի պահից սկսած՝ դու այլևս ուժ չես ունենում ցույց տալու այն ամենը, ինչին ընդունակ ես: «Երբեք չեմ մոռանա այն, ինչ արեց Դեյվիդ Լինչը: Երբ ինձ կանչեցին փորձելու «Մալհոլանդ Դրայվ» ֆիլմում, ես լավագույն վիճակում չէի: Բայց նա կարողացավ ինչ-որ բան նկատել իմ հոգնածության, հիասթափության և զայրույթի ֆոնին»: «Պարտադիր չէ ռեժիսորի հետ քնել՝ դեր ստանալու համար»: «Չեմ կարող ասել, թե ինչու հենց Լինչը ինձ ընտրեց, կարող եմ միայն ենթադրել: Նա երբեք դա չի ասի, քանի որ շատ փակ և սնահավատ մարդ է, ով հավատում է նշաններին: Օրինակ, նրա մանկության դայակի անունը նույնպես Նաոմի էր, հնարավոր է՝ նա դա համարել էր որպես նշան»: «Նշաններ և խորհրդանիշեր կյանքում միշտ կան: Բայց պետք է դղրդյուններ սպասել երկնքից: Պետք է նկատել և լսել շշնջոցներ և ավելի ուշադիր լինել մանրուքների հանդեպ»: «Կյանքում դու ընտրում և որոշումներ ես կայացնում, բայց բացի դրանից՝ կա մի երևույթ, ինչպիսին է ճակատագիրը»: «Ես մեծացել եմ որպես իսկական տղա: Փոքր տարքում միշտ եղբորս ընկերների խմբի հետ էի ժամանակ անցկացնում: Հեշտ բարձրանում էի ծառեր և կռիվ-կռիվ էիխաղում, բայց ամեն դեպքում՝ ես կին եմ, և երբեք չեմ հասկացել այն կանանց, որոնց ընկերները միայն տղամարդիկ են»: «Ես չունեի վարդագույն շորիկներ և ոչ էլ լաքերի տուփ: Այն, թե ինչպես է կառուցված մարմինս, չէր հետաքրքրում ինձ մինչև 20 տարեկան»: «Հիշում եմ, թե ինչպես էր մի գործակալ իմ կարիերայի սկզբում ասում. «Ձեզ չի հետաքրքրում, թե որքան արագ է վազում ժամանակը: Իսկ ես ընդամենը 30 տարեկան էի»: «ԱՄՆ-ում կա տարածված կարծիք, գրեթե օրենք՝ այն մասին, որ 40-ամյա դերասանուհին այլևս երբեք գլխավոր դեր չի ստանա: Եվրոպայում ամեն ինչ այլ է»: «Տեսախցիկի առջև մերկանալը, իհարկե, բարդ է: Բայց դա անելը կնոջ հետ ավելի հեշտ է»: «Եթե քեզ չի վախեցնում այն, ինչ պետք է անես, հնարավոր է՝ ճիշտ կլինի դա չսկսել»: «Ցավը ամենակարևոր երևույթն է աշխարհում: Այն հաղթահարելով՝ կարող ես պնդել, թե ինչ-որ բան տեսել ես կյանքում»: «Պետք չէ թակել այն դուռը, որն ուր որ է՝ կբացվի»: «Ես մեծացել եմ խաշած լոբի ուտելով: Կար ժամանակ, երբ մենք մեզ ավելի բան չէինք կարող թույլ տալ: Այժմ ես ինձ կարող եմ սև խավիար թույլ տալ, բայց դուք ինձ երբեք այն ուտելիս չեք տեսնի. լոբի ՝ ահա որն է իմ ուտելիքը»: «Սկսեցի ծխել, երբ տեղափոխվեցի Լոս Անջելես: Սա մի այնպիսի քաղաք է, որտեղ ծխախոտ խնդրելը, հնարավոր է, միակ ուղին է՝ շփում սկսելու»: «Կա մի տարածված սխալ կարծիք, ըստ որի՝ ես մռայլ և անհանգիստ անձնավորություն եմ: Արդյո՞ք դա այն պատճառով չէ, որ ես հաճախ ստանձնում եմ նյարդային կանանց դերեր»: «Մեր մշակույթը մեզ տիպում է վախենալ մահվանից: Բայց կարծում եմ՝ եթե ավելին իմանայինք մահվան մասին, կսկսեինք ավելի շատ գնահատել կյանքը»: «Չեմ փորձում հեռացնել իմ դևերին, փորձում եմ համաձայնության գալ նրանց հետ»: «Հաճախ ինձ թվում է, թե երջանկությունը ևս մեկ Հոլիվուդյան հորինվածք է»: «Ամեն տարի ռեմեյքները շատանում են: Մեր մտքերը ավարտվում են, ինչը, ըստ էության, մեղք է, և ինչի պատճառով մենք բոլորս կայրվենք դժոխքում»: «Մայր լինելն այն է, ինչի մասին բոլորը ասում են, ու նաև՝ մի փոքր ավելին»: «Ազնիվ մարդը միշտ ավելի սեքսուալ է»: «Ես նորմալ եմ համարում էկրաններին այլ անձի պատկերելը: Բայց բոլորովին անբնական՝ այն, որ պետք է քայլել կարմիր գորգի վրայով և պատմել անձնական կյանքի մասին»: «Ամենից շատ վախենում եմ արդարադատությունից»:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայ-թուրքական կինոպլատֆորմի (ՀԹԿՊ) նախագծերի զարգացման աշխատաժողովը  կանցկացվի Երևանում հուլիսի 8-10-ը, 2013թ. 10-րդ Երևանյան «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Աշխատաժողովի բացման արարողակարգը կայացել է հուլիսի 8ին, ժամը 14:00  Թեքեյան կենտրոնում: Աշխատաժողովը բաղկացած է լինելու վերապատրասումներից, զեկույցներից, անհատական հանդիպումներից և նախագծերի ներկայացումներից: Սեմինարի երկու հաղթողները կստանան մրցանակներ՝ 10,000 և 5000 ԱՄՆ դոլարի չափով: 10 ծրագիր՝ 5 Թուրքիայից և 5 Հայաստանից, ընտրվել են մասնակցելու աշխատաժողովին: 10 մասնակիցներն են՝ Անուշ Ջահանյանը “The Door” ֆիլմով, Արթուր Սուքիասյանը՝ “Our Atlantis”, Սոնա Գրիգորյանը՝ “Game”, Րաֆֆի Վարդանյանը՝ “The Beggar Goes Home”, Ջիվան Ավետիսյանը՝ “The Sad Postman Of The War” ֆիլմերով Հայաստանից և  Դոգան Բարանը Քութոլուն՝ “Penceredeki Kadın”, Հաջը Օրմանը՝ “Homo Politicus”, Քազիմ Թասքինը՝  “Winter Silence”, Բարիս Հանջիոուլլարին՝ “Mahfuz (Conserved)” և Մուսա Իրսին “The Hidden” ֆիլմերով Թուրքիայից: Աշխատաժողովը կվարի դանիացի կինոգետ և “European documentary network” –ի նախկին տնօրեն Թյու Սթին Մյուլլերին: Աշխատաժողովի ժյուրիի կազմում են Չիդեմ Մաթերը Անադոլու Քյուլթյուրից, Ստամբուլի “Meetings on the Bridge”-ի ղեկավար Գյուլին Ուսթյունը, Սարաևոյի միջազգային կինոփառատոնի վավերագրական ծրագրերի ղեկավար Ռադա Սեսիչը և հայաստանյան Ինտերնյուսի գրասենյակի  տնօրեն Նունե Սարգսյանը: Հայաստան-Թուրքիա Կինոպլատֆորմը ստեղծվել է «Անադոլու Քյուլթուր» ՀԿ-ի և «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի նախաձեռնությամբ: Հայ-թուրքական կինոպլատֆորմը ստեղծվել է Հայաստանի և Թուրքիայի մշակութային կազմակերպությունների, այդ թվում՝ կինոընկերությունների միջև համագործակցության արդյունքում՝ նպատակ ունենալով ստեղծել ընդհանրական համակարգ, որի շնորհիվ երկու երկրների կինոգործիչները հնարավորություն կունենան համագործակցել և միասին ֆիլմեր արտադրել: Այն աջակցել է Հայաստանից և Թուրքիայից 11 ֆիլմերի ստեղծմանը: ՀԹԿՊ-ն «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) նախագծի մի մասն է, որը ֆինանսավորվում է ԵՄ կողմից Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի միջոցով և իրականացվում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և իր գործընկերների` Անադոլու Քյուլթուր (Թուրքիա), INTERNEWS (Ուկրաինա), Պրոմեթևս կինոարվեստի կենտրոն (Վրաստան) և INTERNEWS (Հայաստան) կողմից: 2012-2014թթ. ընկած ժամանակահատվածում ՌԱՍ նախագիծը կիրականացնի մի շարք աշխատաժողովներ և դասընթացներ, կտրամադրի շփման հնարավորություններ ԵՄ Արևելյան գործընկերության տարածաշրջանի կինոարտադրության մասնագետների համար: ՀԹԿՊ 2013-ը ֆինանսավորվել է ԱՄՆ պեռքարտուղարության Հասարակության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այստեղ արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Լոնդոնի կինոքննադատները օտար լեզվով լավագույն ֆիլմ են ճանաչել Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթանը»: Այդ մասին հաղորդել է The Guardian-ը: Անցյալ շաբաթ այս ֆիլմը, որը պատմում է փոքրիկ մի քաղաքում մարդու և իշխանությունների դիմակայության մասին, առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն արտասահմանյան կինոնկար» անվանակարգում: Բացի այդ, օրերս Զվյագինցևի կինոժապավենը արժանացավ «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ նույն՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: Ռուսաստանում կինոքննադատներից ոմանք արդեն ֆիլմը մեղադրել են ռուսատյացության մեջ, թեպետ այն դեռևս մեծ էկրան դուրս չի եկել: Փոխանցում է echo.msk.ru-ն: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը դեկտեմբերի 2-ին Ստամբուլում ներկայացրել էր Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանած իր «The Cut» (Հատում) ֆիլմը: Ֆիլմի պրեմիերային ներկա են գտնվել թուրք հայտնի բազմաթիվ կինոաստղեր և ստամբուլաբնակ հայ նշանավոր դեմքեր, ինչպես օրինակ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը: Ըստ նախատեսվածի` ֆիլմը Թուրքիայի կինոթատրոններում էկրան կբարձրանա դեկտեմբերի 5-ից: «Հատում» ֆիլմի սցենարը հեղինակել են ռեժիսոր Ֆաթիհ Աքընը ու Մարտիկ Մարտինը: Գլխավոր հերոսի դերակատարը ալժիրցի դերասան Թահար Ռահիմը: Ֆիլմում նկարահանվել են նաև Սիմոն Աբգարյանը, Արսինե Խանջյանը և այլք: 138 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Իտալական, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմի պրոդյուսերական կազմը համալրում են Ռուբեն Դիշդիշյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը: Մինչ թուրք և հայ հանդիսատեսի համար կինոդահլիճում ցուցադրվում էր ֆիլմը, աշխարհահռչակ ռեժիսորի հետ Ermenihaber.am-ը զրուցել է ֆիլմի ստամբուլյան շնորհանդեսի մասին: Ermenihaber.am-ի հետ զրույցում Աքընը պատմեց ստամբուլյան ցուցադրության կարևորության, ֆիլմի թեմայի և Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի ընկալման մասին: Հարցազրույցը` ստորև. - Եվրոպայում ցուցադրվելուց հետո ֆիլմը վերջապես Ստամբուլում է: -  Ստամբուլում ֆիլմի ցուցադրումն ինձ համար առանձհատուկ կարևորություն ունի: - Ինչու՞: - Որովհետև իրականում ես այս ֆիլմը թուրքերի համար եմ նկարահանել, որպեսզի դիտենք, ուսումնասիրենք, ճանաչենք մեր անցյալը: - Կարելի՞ է ասել, որ ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է: - Ֆիլմը մի հայ դարբնի պատմությունն է, ով Ցեղասպանության ընթացքում կորցնում է իր ընտանիքը, ինքն էլ` աքսորվում: Նրան հաջողվում է ողջ մնալ: Տարիներ անց իմանում է, որ իր աղջիկները ողջ են ու երկար ճանապարհ է անցնում նրանց գտնելու համար: Ֆիլմի պատմությունը սա է: Ուստի, երբ ասում եմ` ֆիլմը Ցեղասպանության մասին չէ, նկատի ունեմ որ ցեղասպանության մասին պատմելու համար պետք է առնվազն 12 ժամանոց փաստագրական ֆիլմ նկարահանել: Իմ ֆիլմում ցեղասպանության թեման ծառայում է որպես «Background»: Սակայն ֆիլմում արծարծվող թեման ակամա տանում է դեպի Ցեղասպանություն: - Հայոց ցեղասպանության հարցով ե՞րբ եք սկսել հետաքրքրվել: - Երիտասարդությանս տարիներին: Երբ 18-20 տարեկան էի, իմացա, որ նման բան է եղել: Հետո սկսեցի ուսումնասիրել: Կարդում էի ձեռքս ընկած ամեն բան, ինչ կվերաբեր այդ թեմային, լիներ գիրք, փաստաթուղթ կամ թե պատմություն: Ի դեպ, բավականին շատ չհրապարակված պատմություններ կան, կարևոր պատմություններ: Պետք է բոլորն իմանան դրանց մասին: - Ըստ Ձեզ` թուրք հանրությունը պատրա՞ստ է այս ֆիլմին: - Ինքներդ տեսաք, թե ինչ բազմություն է հավաքվել: - Սպասու՞մ էիք նման արձագանքի: - Հույս ունեի, որ այսպես կլինի: Հիմա Թուրքիայում հանրությունը փոխվել է: Մի քանի տարի առաջ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը ազատորեն չէիր կարող ասել: Իսկ այսօր նույնիսկ թերթերում են գրում: Իմ կարծիքով դա կարևոր առաջխացաղում է: Այդ բառից չպետք է վախենալ: Ու բացի այդ ես այսպես եմ կարծում. «Դու չես ընդունում դա, մի ընդունիր, ես քեզ չեմ համոզում, բայց ինձ արտահայտվելու ազատություն տուր»: - Ունե՞ք այդ ազատությունը: Հարցազրույցներից մեկում ասել էիք՝ «Հանուն արվեստի արժե մեռնել»: Սպառնալիքներ ստանո՞ւմ եք: - Սկզբնական շրջանում, այո, ստանում էի, իսկ հիմա լուրջ բան չկա: Միայն թե մերձավոր շրջապատս՝ ծնողներս, ընկերներս, շարունակ անհանգստանում են ինձ համար, իսկ դա ինձ լարվածություն մեջ է գցում: Բայց այդ լարվածությունն էլ է վերահսկելի: - Ըստ Ձեզ` ֆիլմը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր ներդումը կունենա՞: - Աստված տա, որ ունենա: Նույնիսկ եթե ֆիլմը քիչ մարդու սրտին հասնի, միևնույն է, ողջ մարդկության համար դրական քայլ կլինի: Պետք է մեր «երեկը» իմանանք, որ այսօր կարողանանք առաջ քայլել: Բայց շատ մարդ չի ցանկանում տեղեկանալ իր անցյալի մասին: - Ֆիլմը Հայաստանում ցուցադրելու ծրագրեր ունե՞ք: - Հայաստանից ես այս տարի ցուցադրելու հրավեր ստացա, սակայն վենետիկյան կինոփառատոնին մասնակցելու պատճառով չհասցրեցի: Աստծո հաջողությամբ 2015-ին կցուցադրվի: Կցանկանամ ֆիլմն անպայման տանել Երևան և հասցնել հայ հանդիսատեսին: - Ֆիլմը պարունակում է հայերի նկատմամբ գործադրված դաժանությունների սարսափելի տեսարաններ: Գուցե դրանք ավելացնե՞ն հայ կինոդիտողի զայրույթը: Ի՞նչ կասեք հայ հանդիսատեսին: - Սա ցավոտ պատմություն է, բայց մեր համատեղ պատմությունն է: Այն փաստը, որ ֆիլմը նկարահանվել է թուրք ռեժիսորի կողմից, գուցե հայերի մոտ ինչ-որ չափով հանդուրժողականություն առաջացնի: Սփյուռքում ինձ հանդիպած հայերը նախ զարմանում էին, որ ֆիլմի ռեժիսորը թուրք է, ապա ասում, որ վաղուց էին սպասում նման բանի: Եղան դեպքեր, երբ ֆիլմի նկարահանման աշխատանքներում որոշ հայեր հրաժարվեցին ինձ հետ համագործակցել՝ իմանալով, որ թուրք եմ: Իհարկե բոլորը չէ, մեծամասնությունն էլ չէ, բայց եղան այդպիսի մարդիկ: Դա ինձ համար ցավալի էր: Հայերը պիտի իմանան, որ մեզանից ոչ բոլորն են ժխտում եղելությունը: Ամեն հասարակությունում էլ կան և լավ, և վատ մարդիկ: Հույս ունեմ, որ ֆիլմը հայերի մոտ թուրքերի նկատմամբ դրական տրամադրվածություն կստեղծի:   Հ. Գ. Հարցազրույցից հետո, պատմելով Հայաստան կատարած իր այցից, թուրք ռեժիոսորն ասաց. «Իմ կյանքում շատ կարևոր օրերն են եղել, բայց ես երբեք չեմ մոռանա այն օրը, երբ գնացի Ծիծեռնակաբերդ»:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Իտալացի անվանի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին Հայաստանում համատեղ համերգ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: «Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 30-ին կայանալիք համերգը կնվիրվի Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադրման 50-ամյա հոբելյանին: Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, համատեղ համերգ կազմակերպելու մասին իրենց առաջարկը Մոնդելչին միանգամից ընդունել է: Մարտիրոսյանի խոսքով` իտալացի երաժիշտը համաձայնել է` նշելով, որ մի քանի անգամ եղել է և հասցրել սիրել հայ ժողովրդին ու հայկական երաժշտությունը: «Համերգի համար շատ յուրահատուկ ծրագիր է ընտրված. մեկ համերգի ընթացքում կներկայացվի երաժշտության պատմության 1,5 դար` սկսելով հեշտ ունկնդրվող դասական երաժշտությունից մինչև կինոերաժշտություն, ջազ և տանգո»,- ասաց Մարտիրոսյանը: Մեկ բաժնից բաղկացած համերգը կսկսվի Գլազունովի սաքսոֆոնի կոնցերտով: Ընդհանուր համերգին Մոնդելչին կունենա երեք մեծ մասնակցություն` սկզբում` դասական, այնուհետև կինո, իսկ վերջում ջազ և տանգո բաժիններում, նվագախումբը միջանկյալ հատվածներում «կկապի» այդ երեքն իրար: Կինոերաժշտության բաժնում ընտրվել են իտալական ֆիլմերից մեղեդիներ: Բացի հետաքրքիր ծրագրից, հայ հանդիսատեսի համար ևս մեկ անակնկալ է պատրաստված. Մոնդելչին, լինելով հայ երաժշտության սիրահար, կներկայացնի հայկական երաժշտություն` սեփական մեկնաբանությամբ, որն առաժմ գաղտնի է պահվում: «Հայաստանում ամեն տիպի երաժշտություն հնչում է, ուղղակի հարկավոր է լավ մասնագետների ներկայություն ապահովել: Պետք է ամեն ինչ փայլուն ներկայացնել, արվեստին նվիրված մարդու գործը ներկայացնել»,- ընդգծեց հայ երաժիշտը: Իտալացի անվանի սաքսոֆոնահար Մոնդելլչին ելույթներ է ունեցել Գերմանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում կայացած սաքսոֆոնահարների համաշխարհային փառատոներում՝ ներկայացնելով Իտալիան: Իբրև մենակատար` ելույթներ է ունեցել նաև Իտալիայի բոլոր խոշորագույն նվագախմբերի հետ, այդ թվում` Սեյջի Օզավայի ղեկավարությամբ Միլանի դելլա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և BBC ֆիլհարմոնիկի հետ: Վերջին համերգաշրջաններին նա հաճախակի հանդես է եկել Ռուսաստանում և սերտորեն համագործակցում է Մոսկվայի կամերային նվագախմբի հետ:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2007 թվականին ստեղծված «Նաիրի» ռոք խումբը, որը հանդիսանում է հայկական հեվի մեթալի հիմնադիրը, նվագում է յուրահատուկ նոր ոճ, որը իր մեջ միավորում է ավանդական ռոքի հնչողությունն ու կառցվածքը, ինչպես նաեւ հին դարերից եկած զտարյուն հայկական ժողովրդական ելեւէջները: Ներկայումս «Նաիրին» մասնակցում է «Ծովից ծով» միջազգային երաժշտական փառատոնին: Այս կապակցությամբ զրուցեցինք խմբի անդամներից Արտաշես Ղարիբյանի հետ: Արտաշես, ինչպե՞ս խումբը որոշեց մասնակցել «Ծովից Ծով» մրցանակաբաշխությանը: Մրցույթի մասին տեղեկացանք համացանցից, իսկ պայմաններին ծանոթանալուց հետո հասկացանք, որ դա այն է՝ ինչ մեզ պետք է: Մրցանակաբաշխության կարևորագույն նախադրյալը հայկական ֆոլկի սինթեզումն էր ժամանակակից երաժշտությանը, իսկ ցանկությունը մեծ էր, որպեսզի  նմանատիպ երաժշտությունը հասցնեինք հասարակությանը: Մեզ ոգեշնչեց նաեւ այն միտքը, որ երաժշտությունը հաղթանակի դեպքում կհասնի ողջ հայությանը՝ ոչ միայն Հայաստանում, այն նաև սփյուռքում: Նշեմ, որ մրցանակաբաշխության ժամանակ մենք հանդես ենք գալու «Ջանն է հավատ» երգով: Պատմեք առաջին փուլի հաղթանակից: Առաջին փուլի քվեարկության արդյունքում «Նաիրին» կատարյալ հաղթանակ տարավ 2014 խորհրդանշական ձայներով՝ 370 ձայն ավել հավաքելով նախորդ մասնակցից: Ինչ վերաբերվում է երկրորդ փուլին, ապա ընտրությունը իրականացնելու է 10 հոգուց բաղկացած ժյուրին:   Ի՞նչ ակնկալիքներ ունեք մրցույթից: Հույս ունենք, որ այս մակարդակի միջազգային երաժշտական փառատոնում ընտրությունը արդար կլինի: Մենք ունենք լուրջ սպասումներ, որ կանցնենք եզրափակիչ փուլ եւ հանդես կգանք Կրեմլի դահլիճում կայանալիք եզրափակիչ համերգին, որտեղ կկարողանանք մեր մշակույթն ու արվեստը հասցնել աշխարհի ողջ հայությանը: Երբևէ մասնակցե՞լ եք այլ մրցույթների: 2014 թվականին մենք մասնակցել ենք վրացական «+1» միջազգային փառատոնին, իսկ դրանից առաջ Մոսկվայում կայացած «Բազմաերանգ կիթառ» միջազգային մրցույքին, որտեղ գրավել ենք երկորդ տեղը և ստացել դափնեկրի կոչում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայ նկարիչ Պետո Պողոսյանի արվեստի ավելի քան 25 գործերը «Քաղաքային բազմազանություն» խորագրի ներքո հուլիսի 10-ին ներկայացվեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: Անհատական ցուցահանդես-վաճառքը նվիրված էր Անապատների և անապատացման դեմ պայքարի տասնամյակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», ցուցադրվել են Երևանը, Գյումրին և Փարիզը պատկերող ջրաներկ աշխատանքներ: Նկարիչը կարևորում է այն վճռորոշ դերը, որ արվեստագետները խաղում են հասարակության զարգացման գործում: «Ցուցահանդեսում ներկայացված նկարները քաղաքային պատկերներ են, որոնք բարձրացնում են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են, օրինակ, կանաչ տարածքի վերացման հաշվին նոր տարածքներ ստեղծելու հանգամանքը: Իմ ցույց տվածը մեր ժամանակակից քաղաքն է, որտեղ մենք ապրում ենք, որից մենք սնվում ենք ու տալիս ենք սնունդ: Քաղաքի պատկերն արտացոլող նկարները բնական են ու ցույց են տալիս այն, ինչ իսկապես կա այդ պահին քաղաքում` գովազդային վահանակներ, շրջող մարդիկ, կրպակներ և այլն»,-ասաց նկարիչ Պետո Պողոսյանը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հուլիսի 30-ը` ամեն օր` բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 15:00 -17:00-ն: Նկարիչ Պետո Պողոսյանը հայ արվեստասեր հասարակությանը անհանտական ցուցահանդեսով ներկայանում է 5-րդ անգամ: Իսկ քաղաքային պատկերներ նկարում է շուրջ մեկ տարի: Պետո Պողոսյանը նկարել սկսել է 13 տարեկանից, ինչը բավական ուշ է համարում: Նա փորձել է նկարել տարբեր նյութերով, բայց կրկին վերադարձել է ջրաներկին, որն առավել հոգեհարազատ է իրեն: Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար մինչև 2013 թ. հուլիսի 30–ը (ամեն օր բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը՝ 15:00 -17:00: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Օսկարի» մրցանակաշխությանը լավագույն ֆիլմ անվանակարգում մրցանակի է արժանացել Բարրի Ջենքինսի «Լուսնի լույսը» կինոնկարը, որը պատմում է Մայամիի աղքատ թաղամասերում մեծացող անչափահասի մասին: Ընդ որում՝ հաղթողին հայտարարելիս սխալ է տեղի ունեցել, և հաղթող է հայտարարվել «Լա-Լա Լենդ» մյուզիքլը: Քիչ անց, սակայն, հաղորդավարներն ուղղել են սխալը՝ բացատրելով, որ իրենց սխալ ծրար է տրվել: Այդպիսով՝ «Լա-Լա Լենդը», որ «Օսկարի» էր առաջադրվել ռեկորդային՝ 14 անվանակարգերում, ստացել է վեց արձանիկ: Ֆիլմի ռեժիսոր Դեմիեն Շազելը «Օսկար» է ստացել լավագույն ռեժիսուրայի անվանակարգում՝ առաջ անցնելով Մել Գիբսոնից («Խղճի նկատառումներով»), Բարրի Ջենքինսից («Լուսնի լույսը»), Քեննեթ Լոներգանից («Մանչեսթերը ծովափին») և Դենի Վիլնյովից («Ժամանում»): 32-ամյա Շազելն այդ մրցանակին արժանացած ամենաերիտասարդ ռեժիսորն է: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Էմմա Սթոունը, որը գլխավոր դերակատարն է նույն մյուզիքլում: Լավագույն դերասան անվանակարգի հաղթողն է Քեյսի Աֆլեքը («Մանչեսթերը ծովափին»): Փոխանցում է BBC-ն:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է փոփ արքա Մայքլ Ջեքսոնի ննջասենյակի լուսանկարները, որոնք արվել էին նրա մահվան օրը՝  2009թ. հունիսի 25-ին: Լուսանկարներն իրեղեն ապացույց էին հանդիսանում գործում, որում ներգրավված էր երգչի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեյը։ Համաձայն հրապարակված լուսանկարների՝ Ջեքսոնի սենյակում նետված են եղել դեղերի տուփեր և թթվածնի բալոններ։ Նկարներից մեկում երևում է նաև սեղանին դրված մի քանի լուսանկար, որոնցում անծանոթ երեխաներ են պատկերված։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդը՝ ամերիկյան կինոարտադրության ամենահեղինակավոր միավորումներից մեկը, ընտրել է 2017 թվականի լավագույն ֆիլմը՝ Սթիվեն Սփիլբերգի «Գաղտնի դոսիե» (The Post)  կինոժապավենը: Ֆիլմում գլխավոր դերակատարներ Թոմ Հենքսը և Մերիլ Սթրիփը հաղթել են համապատասխանաբար լավագույն դերասան և լավագույն դերասանուհի անվանակարգերում: «Գաղտնի դոսիեն» դրամա է ԱՄՆ պատմության բարդ շրջանի մասին: Կինոնկարը պատմում է ամերիկյան առաջատար The New York Times և The Washington Post թերթերի երկու լրագրողների մասին, որոնց ձեռքում են հայտնվում Վիետնամի պատերազմի մասին Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը: Հերոսները պետք է ընտրություն կատարեն՝ հրապարակել նյութերը և հայտնվել ճաղերի ետևո՞ւմ՝ պետական գաղտնիք հրապարակելու համար, թե՞ ենթարկվեն ամերիկյան իշխանությունների ճնշմանը: Լավագույն ռեժիսոր անվանակարգում, հակառակ սպասումների, հաղթել է ոչ թե Սթիվեն Սփիլբերգը, այլ ամերիկյան կինոյի ծագող աստղ, 34-ամյա Գրետա Գերվիգը, որը նկարահանել է «Լեդի թռչուն» (Lady Bird) տրագիկոմեդիան՝ ԱՄՆ-ում թինեյջերների և տարեցների հետ նրանց փոխհարաբերությունների մասին: Փոխանցում է BBC-ն:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2011-ին վախճանված բրիտանացի երգչուհի Էմմի Ուայնհաուսի ընտանիքը չի կարողացել վաճառել նրա տունը 2,7 միլիոն ֆունտ ստեռլինգով, եւ այժմ առանձնատունը հանել է աճուրդի, նվազեցնելով գինը մեկ միլիոն ֆունտով, գրում է Evening Standard պարբերականը: Երգչուհու հայրը՝ Միտչ Ուայնհաուսը, որոշել էր այս տարվա մայիսին վաճառել Լոնդոնի Էդմեն թաղամասում գտնվող տունը: Հարազատները մտադիր էին այստեղ բացել Էմմիի անունը կրող բարեգործական հիմնադրամի գլխավոր գրասենյակը: Հիմնադրամը բացվել էր նրա մահվանից հետո՝ ալկոհոլից եւ թմրանյութերից կախվածության մեջ գնտվողներին օգնելու նպատակով: Բայց երգչուհու ֆանատները, որոնք մշտապես «հերթապահում են» մենատան առաջ գտնվող հրապարակում, ստիպել էին ընտանիքին հրաժարվել այդ ծրագրից: Միտչ Ուայնհաուսը հայտարարել է, որ հինգ ամիսների ընթացքում տունը գնել ցանկացողների թիվը մեծ չի եղել, քանի որ Էմմին վախճանվել է հենց այս հարկի տակ: «Ավելի հարմար է տունը վաճառել աճուրդով: Այսպես հնարավոր կլինի հեռու վանել պատահական մարդկանց՝ թողնելով միայն նրանց, ովքեր ի վիճակի են վճարել», - ասել է Միտչը: Աճուրդը կկայանա դեկտեմբերի 3-ին Լոնդոնի Bafta կինոակադեմիայի շենքում: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 13- 20-ը: Փառատոնն  արդեն  ստացել է 1500-ից ավելի ֆիլմ շուրջ 101 երկրից:  Նախորդ տարիների նման, այս տարի ևս փառատոնը կմեկտեղի Երևանում  համաշխարհային կինոարվեստի և, մասնավորապես, հեղինակային կինոյի ինչպես վերջին տարիների, այնպես էլ նախորդ տասնամյակում ստեղծված լավագույն ֆիլմերը և նշանավոր ներկայացուցիչներին: Փառատոնի այս տարվա մեկնարկը նվիրված է համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90 –ամյա հոբելյանին:  «Ոսկե ծիրան»-ի շրջանակում տեղի կունենան անվանի ռեժիսորի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաև կներկայացվեն Փարաջանովին նվիրված ֆիլմեր` ստեղծված տարբեր տարիներին: Մայիսի 6-ին հրավիրված ասուլիսում կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նշել է, որ փառատոնի նպատակն  է հայկական կինոն համաշխարհային դաշտ մտցնել: «Ոսկե ծիրան»  փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը հայտնել է, որ ֆիլմերի ծրագրում ներգրավված են Միջազգային խաղարկային, Միջազգային վավերագրական, «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ավանդական դարձած չորս մրցույթները: «Մենք ստացել ենք 59 հայկական ֆիլմեր»,- տեղեկացրեց Ստամբոլցյանը: Կինոցուցադրությունները կուղեկցվեն ռեժիսորների հետ հանդիպումներով: Տեղի կունենան վարպետության բաց դասեր ուսանողների և կինոյի բոլոր երկրպագուների համար:  Փառատոնի օրերին ավանդաբար կկայանան «Ռեժիսորներ առանց սահմանների» և «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ» համատեղ արտադրության ֆորում-դասընթացները, որոնք խթան են հանդիսանում տարածաշրջաային կինոարտադրության զարգացման համար: Բացառված չէ, որ ««Ոսկե ծիրան»-ը բացվի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմով կամ կինովարպետի` հանրությանը ոչ այնքան հայտնի վավերագրական ֆիլմերից մեկով: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տորոնտոյում անցկացված կինոփառատոնում մեծ հնչեղություն ձեռք բերած կարճամետրաժ ֆիլմ՝ «Նոյ», որի հերոս Նոյի կյանքն արտահայտվում է միայն համակարգչի միջոցով, որտեղ գիտելիքներին փոխարինում են Google-ն ու Wikipedia-ն, իսկ հարաբերությունները գնահատվում են միանգամայն նոր արժույթով:     
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը ներառվել է Տալլինի «Տյոմնիե նոչի» կինոփառատոնի մրցութային ծրագրում: Փառատոնը մեկնարկում է նոյեմբերի 15-ին: «Փարաջանովից» զատ՝ հաղթանակի համար կպայքարեն ևս 18 ֆիլմեր Ֆրանսիայից, Չինաստանից, Բելգիայից, Ճապոնիայից և այլ երկրներից: Հիշեցնենք, որ Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը ներառվել է «Օսկար» կինոմրցանակի հավակնորդների երկար ցուցակում: Ֆիլմը պատմում է Վարպետի կյանքի երեք շրջանների մասին. «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի նկարահանման գործընթաց, բանտարկություն, խաղաղ կյանք Թբիլիսիում: «Փարաջանով» ֆիլմի գլխավոր դերը կատարել է ռեժիսոր Սերժ Ավետիքյանը:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Բեռլինի կինոփառատոնի մրցանակային ծրագրում կցուցադրվեն ամերիկյան ռեժիսոր Սթիվեն Սոդեբերգի «Կողմնակի էֆեկտները» եւ իրանցի Ջաֆար Փանահիի «Փակ վարագույրը»: Այդ նկարներն ընդգրկվել են Բեռլինալեի ընդլայնված ծրագրում: Մրցանակային ծրագրի մասնակիցների նախնական ցուցակը հրապարակվել է 2012-ի դեկտեմբերին: Բացի դրանից, Բեռլինի կինոփառատոնի մրցանակների համար կպայքարեն թուրքական ծագմամբ գերմանացի ռեժիսոր Թոմաս Արսլանի «Ոսկին», ամերիկացի Ֆրեդերիկ Բոնդի «Չառլի Քանթրիմենի անխուսափելի մահը», ֆրանսիական «Կամիլ Կլոդել 1915» եւ «Իմ ճանապարհին» ֆիլմերը, բոսնիացի ռեժիսոր Դանիս Տենովիչի «Երկաթե ջեբկիրի կյանքից մի դրվագը», ինչպես նաեւ՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Բելգիայի համատեղ արտադրության «Միանձնուհին»: 63-րդ Բոռլինալեն տեղի կունենա 2013-ի փետրվարի 7-ից 17-ը: Փառատոնի ժյուրիի նախագահը կլինի հոնգկոնգցի ռեժիսոր Վոնգ Կարվայը: Նրա «Մեծ վարպետը» աշպատանքը կցուցադրվի կինոփառատոնի բացմանը: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
144 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 26-ին Օսմանյան Թուրքիայի Կուտինա (Քյոթահիա) քաղաքում ծնվել է հայ մեծանուն կոմպոզիտոր, երաժշտահավաք Կոմիտասը: Կոմիտասը (իսկական անուն-ազգանունը՝ Սողոմոն Սողոմոնյան) 12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական բացառիկ ընդունակությունների համար: Ուսման տարիներին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել ժողովրդական երգեր և ստեղծագործական փորձեր արել: 1893 թ-ին ավարտել է ճեմարանը, նշանակվել երաժշտության ուսուցիչ, Մայր տաճարում՝ խմբավար: 1894 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն աբեղա` VII դարի բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս Կոմիտասի անվամբ,  1895 թ-ին՝ վարդապետ: 1895 թ-ին Թիֆլիսում հարմոնիայի դասեր է առել Մակար Եկմալյանից: 1896–99 թթ-ին ուսումը շարունակել է Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Արքունական համալսարանում. ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել: Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր:  1899 թ-ին վերադարձել է Էջմիածին. ճեմարանի երգչախմբով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվում: 1906 թ-ին հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները ներկայացրել է Փարիզում: 1910 թ-ին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. ստեղծել է «Գուսան» երգչախումբը և համերգներով շրջագայել Ադաբազարում, Պարտիզակում, Կահիրեում, Ալեքսանդրիայում և այլուր: Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»: 1915 թ-ին ապրելով Մեծ եղեռնի և աքսորի մղձավանջը՝ կորցրել է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջը՝ 1935 թ., մնացել է Փարիզի հոգեբուժարաններում:  Կոմիտասի անունով են կոչվել Հայաստանի պետական լարային քառյակը, Երևանի կոնսերվատորիան, Կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը, երգչախմբեր արտերկրում, արձաններ են կանգնեցվել Երևանում, Վաղարշապատում, Փարիզում և այլուր: Ըստ Հայկական հանրագիտարան-ի
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վրաց անվանի դերասան Վախթանգ Կիկաբիձեն հունիսի 9-ին համերգով հանդես կգա Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Իմ տարիները իմ հարստությունն են» խորագրով համերգին կհնչեն արտիստի տարբեր տարիների երգերը: Նույն օրը` հունիսի 9-ին երաժիշտը համերգով հանդես կգա նաև Երևանի «Մեցցո» երաժշտական ակումբում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի Թումանյանի անվան պետական տիկնիկայինթատրոնը Բուխարեստում կներկայացնի իր ամենահայտնի ներկայացումներից մեկը` ԶարուհիԱնտոնյանի «Երնքիցընկածհեքիաթը», որն արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում` «Երկուսը քիչ է, իսկ երեքը` շատ» (Պլովդիվ, Բուլղարիա) և «Մեծ Պետրուշկա» (Եկատերինբուրգ, Ռուսաստան) փառատոններում: Բացի այդ, 2010 թվականին «Երնքիցընկածհեքիաթը» ներկայացվել է «Ոսկե դիմակ» թատերական փառատոնի «Դիմակ պլյուս» արտամրցութային ծրագրում: ԻնչպեսԱրմԻնֆոյիթղթակցի հետ զրույցում հաղորդել է թատրոնիգեղարվեստականղեկավարՌուբենԲաբայանը, բեմադրությունը կներկայացվի դեկտեմբերի 9-ին միջազգային փառատոնի շրջանակում: Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Բուխարեստում ներկայացվել է թատրոնի «Փոքրիկ իշխան» ներկայացումը: 2013 թվականին Երևանի տիկնիկային թատրոնը մասնակցել է չորս փառատոնների: Մոգիլյովում և Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում ներկայացվել է Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքաի վրայով» բեմադրությունը, Թբիլիիսում` Ռուբեն Բաբայանի «Ակ-Ակ» բեմադրությունը Գոգոլի «Շինելի» հիման վրա, իսկ Վառնայում` Նարինե Գրիգորյանի «Ձին»: Խոսելով 2014 թվականի ծրագրերի մասին` Բաբայանը պատմել է, որ Զարուհի Անտոնյանի «Թևավորը»` ըստ Մարկեսի, հրավեր է ստացել մասնակցելու Ֆլորիդայի փառատոնին: «Դա շատ լավ փառատոն է, և մենք կցանկանայինք դրան մասնակցել, սակայն ամեն ինչ կախվախ է ֆինանսներից: Հայաստանի մշակույթի նախարարությունը կարող է տրամադրել պահանջվող գումարի 30 տոկոսը: Մենք դիմել ենք բոլորին, բացի, երևի, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի, սակայն մերժում ենք ստացել», - հաղորդել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Disney-ն ու Lucasfilm-ը հայտարարել են «Աստղային պատերազմների» 7-րդ դրվագի շնորհանդեսի օրը, որի ստեղծումը վստահվել է ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսին, գրում է filmpro.ru-ն:Ֆիլմի նկարահանումներին կմասնակցեն նաև նախորդ մասերի դերասանները՝ Հարիսոն Ֆորդը, Քերի Ֆիշերը ու Մարկ Հեմիլը, և ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի 2015թ. դեկտեմբերին: «Աստղային պատերազմներ. մաս 7-րդ» ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2014թ. գարնանը: Վերջերս ֆիլմի ստեղծողները հայտարարել էին բաց մրցույթ, որը տեղի կունենա Մեծ Բրիտանիայի որոշ քաղաքներում ու Իռլանդիայում: Սցենարով կզբաղվի նախագծի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը, նրան կօգնի Լոուրենս Կազդան:Ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի 2015թ. դեկտեմբերի 18-ին:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Բարեդ Մարոնյանի  «Ցեղասպանության որբերը» («Orphans of The Genocide») վավերագրական ֆիլմն առաջադրվել է «Էմմի-2014» /ԱՄՆ/ մրցանակաբաշխությանը փաստագրական և պատմական ֆիլմերի անվանակարգերում: Այդ մասին հայտնում է «The Armenian Weekly» պարբերականը: Ֆիլմը հիմնված է պատմական արխիվների, ինչպես նաև կոտորածից փրկված հայ որբերի հուշերի վրա: Ներկայումս ռեժիսորն աշխատում է «1915 թ. կանայք» նոր նախագծի շուրջ, որում կներկայացվի տարբեր ազգությունների կանանց դերը հասարակությունում Հայոց ցեղասպանությունից հետո: «Ցեղասպանության որբեր» ֆիլմը վերջին 2 տարում ցուցադրվել է «PBS» հեռուստաալիքով և ունեցել 12 մլն դիտում: Բացի այդ, ֆիլմը տարբեր միջոցառումների և փառատոնների շրջանակներում ներկայացվել է ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, ինչպես նաև Մերձավոր Արեելքում ու Հարավային Ամերիկայում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել անվանի ռեժիսոր Ալեքսեյ Գերման Ավագի թաղման արարողությունը, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Մինչև այդ «Լենֆիլմ» կինոստուդիայում տեղի է ունեցել հրաժեշտի արարողություն, որին մասնակցել են քաղաքի հարյուրավոր բնակիչներ: Միջոցառմանը ելույթ են ունեցել ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, դերասաններ Օլեգ Բասիլաշվիլին և Լեոնիդ Յարմոլնիկը, «լենֆիլմի» տնօչրեն Էդուրադ Պիչուգինը և ուրիշներ: Գերմանը մահացել է փետրվարի 21-ին, ծանր հիվանդության հետևանքով: Նա 74 տարեկան էր: Ալեքսեյ Գերման Ավագը բազմաթիվ պարգևների և մրցանակների դափնեկիր է: Մասնավորապես, նրա «Իմ ընկեր Իվան Լապշինը» աշխատանքը 1987 թվականին ստացել է ՌԽՖՍՀ-ի Պետական մրցանակ, իսկ մեկ տարի անց «Ստուգում ճանապարհներին» կինոնկարն արժանացել է ԽՍՀՄ-ի պետական մրցանակի:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Օր 2-րդ Փառատոնային երկրորդ օրը նույնպես սկսվեց մամլո ասուլիսներով: Լրագրողներին ներկայացվեց միջազգային խաղարկային մրցույթում ներկայացված Կիմ Դոն-հոյի «Ձմռան վերջը» ֆիլմը: Լրագրողների հետ հանդիպեցին նաև Ռեբեր Գեդիգյանը և Արիան Ասկարիդը: Միջոցառման ընթացքում «Մանթաշյան ասպետ» շքանշաններ հանձնվեցին «Ոսկե ծիրան»-ի հավատարիմ գործընկերներ Պավել Մարգարյանին, Սոնա և Աստղիկ Մանուկյաններին: Հոբելյանական մեդալ հանձնվեց նաև «Ոսկե ծիրան»-ի հավատարիմ լրագրող Մարիետա Մակարյանին: Օրվա երկրորդ կեսին հարգանքի տուրք մատուցվեց Հենրիկ Մալյանի 90 և Լևոն Աթոյանցի 85-ամյա հոբելյանների կապակցությամբ: Ի պատիվ հայ կինոյի վարպետների՝ ցուցադրվեց  «Ավդոյի մեքենան» և  «Կտոր մը երկինք» ֆիլմերը: Տեղի ունեցավ նաև  մամլո ասուլիս ֆրանսիացի հյուրեր Պատրիկ Շենեն Ֆրեդերիկ Նիդերմայերի և Սերժ Ավեդիքյանի հետ:  «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր Օռնելա Մուտիի ներկայությամբ կայացավ գերմանացի անվանի ռեժիսոր Ֆոլքեր Շլյոնդորֆի «Սվանի սերը»  (1984) ֆիլմի Երևանյան պրեմիերան: Դրան հաջորդեց «Ֆրանսիական նոր կինո» ծրագրի բացումը: Ծրագիրը մեկ շաբաթ շարունակ կներկայացնի վերջին շրջանում նկարահանված լավագույն ֆրանսիական ֆիլմերը: Ծրագիրը բացվեց Էմանյուել Մուռեի «Կապրիս­» ֆիլմի ցուցադրությամբ, որին ներկա էր կինոնկարի պրոդյուսեր Ֆրեդերիկ Նիդերմայերը: Ավելի ուշ, նույն ծրագրի շրջանակներում, ցուցադրվեց Ստեֆան Բրիզեի «Ես սիրվելու համար չեմ այստեղ» ֆիլմը: Ցուցադրությանը ներկա էր նաև ֆիլմի գլխավոր դերակատար, ֆրանսիացի դերասան Պատրիկ Շենեն: Օր 3-րդ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի օրակարգը մեկնարկեց մամլո ասուլիսներով. ներկայացվեցին Հայկական համայնապատկերի լիամետրաժ մրցույթի մասնակիցներ Գարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի «1915», Համայնապատկերի դոկումենտալ մրցույթում ներկայացված Արմեն Խաչատրյանի «Վերադարձ կամ մենք գոյություն ունենք» և Հովհաննես Իշխանյանի «Ընտանեկան ալբոմ» ֆիլմերը:  Մամլո ասուլիսով հանդես եկան նաև «Մենք կանք»  ծրագրում ներկայացված ֆիլմերի ռեժիսորներ` Համլետ Դուլյանը («Մխրճում կրակի մեջ») և Հաջի Օրմանը («Homo Politicus»): Մամլո ասուլիսներին հաջորդեց «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի մեկնարկը: Այս տարի ծրագիրը իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ, որին մասնակցում են տարբեր երկրների մշակույթի նախարարներ: Ծրագիրը բացվեց Նատալյա Կուդրյաշովայի «Պիոներ հերոսներ» ֆիլմով: «Փոքր թատրոն»-ում տեղի ունեցավ Ռոբեր Գեդիգյանի վարպետության դասը: Տեղի ունեցավ «Բուլղարական կինոյի օր» ծրագրի բացումը: Ծրագրի շրջանակներում ցուցադրվեցին Քրիստինա Գրոզևայի և Պետար Վըլչանովի «Դասը» և Վասիլ Գենդովի «Սերը խելահեղություն է» ֆիլմերը: Նորաբաց «Հայաստան» կինոթատրոնում` Նաստասյա Կինսկիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների շրջանակում, տեղի ունեցավ Ռոման Պոլանսկու եռակի օսկարակիր «Թեսս» ֆիլմի ցուցադրությունը: Դերասանուհին իր ներկայությամբ պատվեց միջոցառումը: Ավելի ուշ տեղի ունեցավ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի փակումը և մրցանակների հանձնման արարողությունը:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվել  Անդրանիկ Արզումանյանը, հայտնում է ՀՀ Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը: Թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը կայացել է ապրիլի 4-ին: Ընդհանուր առմամբ՝ ստացվել է 9 հայտ: Արդյունքում՝ երկրոդ փուլ էին  դուրս եկել Անդրանիկ Արզումանյանը և Գագիկ Մանասյանը: Այս նշանակումը շատ ուշագրավ է, քանի որ մինչև մրցույթի մեկնարկը, որին, ի դեպ,  մասնակցում էին 9-ը թեկնածուներ, մամուլում արդեն շրջանառվում էր Անդրանիկ Արզումանյանի անունը, որպես ՀՀ մշակույթի նախարարի հովանավորյալ: Այսպես, «Հրապարակ» թերթը դեռ ապրիլի 3-ին գրել էր, որ «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի համար մշակույթի նախարարության կողմից գաղտնի պահվող թեկնածուներից մեկը 1985թ-ին ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, պետական և կուսակցական գործիչ Ռոբերտ Արզումանյանի որդին է, ում էլ հովանավորում են մշակույթի նախարարն ու Արմեն Սմբատյանը։ «Վերջինս, ասում են, աշխատել է Եգիպտոսում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնում, ՌԴ քաղաքացի է, բնակվում է Մոսկվայում և երբեք չի ապրել Հայաստանում։ Մինչդեռ մրցութային պարտադիր պայմաններից է ՀՀ քաղաքացիությունը, թե այդ հարցը նախարարության կողմից ինչպես է լուծվել կամ, ավելի ճիշտ՝ կոծկվել, դեռ հայտնի չէ։ Ըստ լավատեղյակ աղբյուրների, այս դեպքում Արմեն Սմբատյանի շահն այն է, որ հետագայում իր տղային՝ Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանին սահուն կերպով տանի Օպերա, բայց արդեն որպես օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար»,–գրել էր թերթը։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ապրիլի 6-ին Մոսկվայի Կրելմի պետական պալատում կայանալու է Armenia Music Awards 2014 ամենամյա մրցանակաբաշխությունը: 2014 թվականի մրցանակաբաշխության պատվավոր հյուրերի ցանկում էր նաև ճանաչված հայազգի երգչուհի Շերը: Սակայն նա հրաժարվել է Մոսկվա գալ՝ ի նշան Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների դեմ բողոքի: Այս մասին հաղորդում է news.am-ը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայկական արմատներով լեհ հայտնի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ստեղծագործություն կգրի: Այդ մասին կոմպոզիտորը պատմել է հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Հունվարի 13-16-ը Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենան Քշիշտոֆ Պենդերեցկիի օրերը`նվիրված կոմպոզիտորի 80-ամյակին: «Ուրախ եմ, որ իմ ստեղծագործությունները կրկին կնչեն Հայաստանում»,- նշել է կոմպոզիտորը: Պենդերեցկիի օրեր հանրապետությունում անց են կացել 2008 և 2009 թթ.: Ինչպես նշել է Պենդերեցկին, ինքը բարձր է գնահատում ոչ միայն հայ երաժիշտների վարպետությունը, այլ նաև հանդիսատեսի ջերմ ընդունելությունը: Հատուկ գնահատականի է արժանացել «Հովեր» պետական երգչախումբը, որը, կոմպոզիտորի խոսքով, իր ստեղծագործությունների կատարման բարձր մակարդակ է ցույց տվել: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Գերմանացի կինոռեժիսոր Ֆրիդրիխ Վիլհելմ Մուռնաուի գանգը առևանգել են Գերմանիայում ընտանեկան գերեզմանատան դամբարանից: Մուռնաուն  հայտնի է դարձել «Նոսֆերատու» համր սարսափ ֆիլմով (1922 թ.), որը համարվում է այդ ժանրի դասական ստեղծագործություն: Ինչպես հաղորդում են գերմանական լրատվամիջոցները, ռեժիսորի եղբայրների՝հարևանությամբ գտնվող գերեզմաններին ձեռք չեն տվել: Spiegel Online-ի տեղեկություններով՝ գերեզմանի մոտ մոմի հետքեր են հայտնաբերվել: Հնարավոր է՝ առևանգիչները մոմեր են վառել, և գողությունը ծիսական դրդապատճառներով է կատարվել: Ֆրիդրիխ Վիլհելմ Մուռնաուն 1931 թ. զոհվել է ավտովթարից Կալիֆոռնիայում: Փոխանցում է BBC-ն:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը ներառված է Մոսկվայի 36-րդ կինոփառատոնի «Ռուսական հետք» ծրագրում: Ֆիլմի հերոս Հայկը, ով Հայաստանից է,  մեկնում է Կամչատկա, իսկ այնտեղից` Մոսկվա: Հարություն Խաչատրյանը նրա կյանքին հետևում է ավելի քան 20 տարի` 1988-2012 թվականների ընթացքում: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է ապրիլին Նիոնում (Շվեյցարիա) Visions du Reel վավերագրական կինոյի միջազգային փառատոնի շրջանակում: Ֆիլմը ներկայացվել է 2013 թվականի ամռանը «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում: Անցյալ տարի այն արժանացել է Հայաստանի ազգային կինոմրցանակի` «Լավագույն վավերագրական ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում: Մոսկվայի 36-րդ միջազգային կինոփառատոնը կընթանա հունիսի 19-28-ը:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Գրականության Քրիստափոր Կոլումբոս, նոր մարգարե, ասուպ, հրեշտակ եւ միաժամանակ՝ դեւ, կանաչ աչքերով հրեշ... Սրանք այն բազմաթիվ բնորոշումներից ընդամենը մի քանիսն են, որ հնչել ու գրվել են Արթյուր Ռեմբոյի (1854-1891) մասին։ Բայց ով էլ ինչ ասեր կամ գրեր, ոչ ոք հարցականի տակ չի դրել նրա հանճարեղությունը։ Ասում են՝ ժամանակակից ֆրանսիացի բոլոր բանաստեղծները կրել են նրա ազդեցությունը։ Ասում են՝ 20-րդ դարի ֆրանսիական պոեզիան ամեն ինչով պարտական է Ռեմբոյին, եւ մինչ օրս ոչ ոք չի կարողացել գերազանցել նրան։ Ասում են՝ այս անչափահաս խենթը հեղափոխություն արեց ֆրանսիական տաղաչափության մեջ։ Ասում են՝ նրա անսանձ վարպետությունը գլխիվայր շրջեց ֆրանսիական պոեզիայի ընդունված ավանդույթները։ Ինքն էլ էր հավատում, որ դրանց ավերումը տանում է նոր, արտասովոր իրականություն. Բանաստեղծը դառնում է Արարիչ, Աստծուն հավասար, եւ նրա առջեւ բացվում է Անհայտը։ Աստծուն չէր հավատում։ Ռեմբոյի համար Աստված հոմանիշն էր Պարտավորության, Կարգուկանոնի, Շղթաների, այն ամենայն չարի, ինչ ինքն ատում էր։ Ռեմբոյի մանկության տարիների իդեալը տաժանակրություն կրող մարդն էր։ Նա զմայլված էր այդ անուղղելի մեղսագործով, որի դեմ դուրս էր եկել աշխարհը, եւ միայն նա էր միայնակ ընդվզել բոլոր օրենքների եւ պատվիրանների դեմ։ Ռեմբոն ուզում էր լինել նրա նման ուժեղ, հպարտ եւ թշվառ։ Ֆրանսիայի Շառլվիլլ քաղաքում ծնված այս խառնիխուռն մազերով տղուկի առանձնահատուկ լինելը նրա դպրոցական ուսուցիչն արդեն իսկ նկատել էր. «Նա խելացի է, բայց ինձ մի տեսակ դուր չեն գալիս նրա հայացքն ու ժպիտը։ Նրա վերջը վատ է լինելու. սովորականը նրա գլխում չի տեղավորվում։ Նա հանճար է, բայց չգիտեմ՝ բարի, թե չար»։ Իսկ այս պատանին դպրոցի լավագույն աշակերտն էր, հաղթում էր բոլոր մրցույթներում, նրա շարադրությունները տպագրվում էին ամսագրերում, գրական մրցանակների էին արժանանում։ Նա տանջալի հետեւողականությամբ ինքնակրթվում էր օրուգիշեր, գիտելիքների նկատմամբ նրա ձգտումը խելահեղության էր հասնում։ Արթյուրը փակվում էր պահարանի մեջ, որ ոչ ոք չխանգարի իրեն, եւ 24 ժամ շարունակ կարդում էր, լեզուներ էր սովորում։ Սա տեւեց մինչեւ 15 տարեկանը։ Իր ծննդավայրը շատ նեղ, քաղքենի ու անգույն էր գրական աշխարհը ցնցելու պատրաստ Ռեմբոյի համար։ Եվ սկսվեց նրա փախուստների շարանը։ Առաջին փախուստը 1870-ի օգոստոսի 29-ին էր։ Գնացքով հասավ Փարիզ, որտեղ էլ ձերբակալվեց՝ տոմսի համար բավարար փող չունենալու պատճառով, եւ Մազաս բանտից նրան հանեց իր սիրելի ուսուցիչ Իզամբարը։ Դիմացավ ընդամենը երկու ամիս։ Երկրորդ անգամ ճամփա ընկավ Բելգիա, կես ամսից ավելի թափառեց այդ երկրում, բայց հետախուզում հայտարարած նրա խստաշունչ մորը հաջողվեց գտնել որդուն, եւ ոստիկանությունը Արթյուրին տուն վերադարձրեց։ Երրորդ անգամ փախավ հինգ ամիս հետո, 12 օր թափառեց Փարիզում ու ոտքով վերադարձավ իր ատելի Շառլվիլլ։ «Ոտքով»-ը ընդգծենք։ Ժամանակակից բառապաշարով Ռեմբոյի մասին կարելի է ասել՝ երդվյալ հետիոտն։ Ճանապարհներին, իհարկե, նստում էր պատահաբար հանդիպած փոխադրամիջոցները, ուղեվարձի փոխարեն՝ հենց տեղում հորինած պատմություններով շլացնում էր ունկնդիրներին, բայց միեւնույն է՝ այդ 15-16-ամյա պատանուն չէին վախեցնում երկարուձիգ ճանապարհները, ինչպես որ չվախեցրեց արվեստի ու գրականության մեղվանոց, երեսառած Փարիզը։ Հակառակը՝ ինքը աղմուկով մտավ Փարիզ, իր սանձարձակ ըմբոստությամբ ու տորնադոյի պես հզոր պոեզիայով ցնցակաթվածի հասցրեց ողջ գրական աշխարհը, ընդամենը հինգ տարվա ստեղծագործությամբ ապահովեց իր անմահությունն ու 19 տարեկանում հեռացավ՝ մնացած ողջ կյանքն այլեւս բանաստեղծություն չգրելու անխախտ որոշմամբ, որովհետեւ ինքը հավատում էր, որ հնարավոր է պոեզիայով աշխարհը վերափոխել, բայց պարզվեց՝ հնարավոր չէ։ Իր ընկերներից մեկին 1871-ի մայիսին Ռեմբոն գրում է. «Բանաստեղծը դիմում է սիրո, տառապանքի, խելահեղության բոլոր ձեւերին։ Նա որոնում է ինքն իրեն, իր վրա փորձում է բոլոր թույները, որպեսզի թողնի միայն դրանց բուն էությունը։ Դա անտանելի տառապանք է, բանաստեղծից պահանջվում է գերբնական հոգու ուժ, բայց դրանից հետո նա կդառնա մեծագույն հիվանդ, մեծագույն հանցագործ, մեծագույն նզովյալ եւ մեծագույն Գիտնական։ Որովհետեւ կհասնի անիմանալիին»։ Չհասավ անիմանալիին։ Հասավ Մերձավոր Արեւելք, պոեզիան փոխարինեց առեւտրով, մի օր էլ իր գրպանի ողջ պարունակությունը տվեց 16 բեռնակիրների, որ պատգարակով հասցնեն իրեն Ֆրանսիա։ Ճակատագրի հեգնանքով չարորակ ուռուցքը «երդվյալ հետիոտնի» հենց  ոտքն էր ընտրել «բնակության» համար, եւ Մարսելում բժիշկները կտրեցին Ռեմբոյի ոտքը։ Նրանք, իհարկե, չգիտեին, որ սարսափելի ցավերից տառապող մահամերձը Ֆրանսիայի ամենամեծ բանաստեղծն է։ Եղբորը խնամող Իզաբելը հետագայում պատմել է, որ հոգեվարքի ճիրաններում զառանցելիս եղբայրն սպասում էր ինչ-որ նավի, որը պետք է տաներ իրեն եւ մրմնջում էր ինչ-որ տարօրինակ բառեր, որոնք բանաստեղծություն էին հիշեցնում։ Գուցե Ռեմբոն հիշել էր իր «Հարբած նավը» պոե՞մը եւ վերջին պահին հաշտվե՞լ էր Բանաստեղծության հետ... 37-ամյա Արթյուրին հողին հանձնեցին իր չսիրած Շառլվիլլում։ Դագաղի հետեւից գնում էին երկու մարդ՝ մայրը եւ քույրը։ Եվ տարօրինակ չէ, որ նրա մահից տասը տարի հետո՝ 1901-ին, երբ պետք է վեր հառներ նրա հուշարձանը, եւ մորը հրավիրում են հուշարձանի բացման արարողությանը, նա հրաժարվում է գնալ։ Արթյուր Ռեմբոյի մայրը կարծում է՝ ինչ-որ մեկը չար կատակ է անում։ Հարբած նավը (հատված պոեմից, թարգմանությունը՝ Գուրգեն Գասպարյանի) Քանզի չկային իմ նավազները, ես անղեկավար ու ամայացած, Խաղաղ, անվրդով գետերի հունով հոսանքին գերի լողում էի ցած, Նրանց կատաղի ճիչ ու գոռոցով կարմրամորթները լլկեցին դժնի Ու մերկացնելով, սյուներին գունեղ, որպես նշավակ գամեցին բռնի։ Ու ես անտարբեր, անտարբեր բոլոր հսկա նավերի հանդեպ անխտիր, Թե՛ ֆլամանդական ցորենի բեռով, թե՛ անգլիական բամբակով ընտիր, Ողբում էի լուռ, երբ մարում էին աղաղակները իմ նավազների։ Ու լողում էի՝ ուր որ ցանկանամ՝ հեռու ափերից ու ավազներից... Տառապող լույսի զառանցանքի մեջ ու կապտությունով ներկվելով հանկարծ, Օրվա դանդաղկոտ ռիթմերի բոլոր կարմրությունների ծիրանին հագած, Թունդ ալկոհոլից ավելի զորեղ, հնչուն ավելի, քան ձեր երգերը, Այնտեղ հածում են, հածում են անվերջ սիրո շիկագույն դառնությունները... Ես տեսել եմ, թե ինչպես է իջնում միստիկ սարսափով արեւը անքուն՝ Լուսավորելով անվերջանալի սառնությունները մանուշակագույն, Ուր, նման անտիկ դերասաններին, որոնք ողբակոծ մեռնում են դանդաղ, Ալիքներն էին իրենց սարսուռի վարագույրները իջեցնում հանդարտ... Ինձ՝ բեեւռներից ու գոտիներից արդեն ձանձրացած ճգնավորիս խեղճ, Ծովը երբեմն իր հառաչանքով ճոճում էր փափուկ ալիքների մեջ Եվ ցույց էր տալիս թեթեւաբարո դեղնությունների խաղիկները սեւ, Եվ ես ապշահար քարանում էի, ինչպես որ կինը խորանի առջեւ։ Այդպես, համարյա մի կղզու նման, տատանում էի ափերին ես իմ Ճերմակ աչքերով չար թռչունների ծերտը կուտակված ու վեճերը սին, Եվ երբ լողացի, ջարդուխուրդ եղան իմ ամրակները փտած ու փխրուն, Ջրահեղձներն էլ մեծ հետույքներով իջան քնելու իմ նկուղներում։ Ես՝ մոլորյալս, խճճվում էի ծովախորշերի վարսերում անկարգ, Փոթորիկները ինձ նետում էին եթերների մեջ անթռչուն, դատարկ, Եվ եթե մի օր հարբած ծովերում անցնեմ ջրի տակ արդեն հոգնաբեկ, Իմ մասին ոչ մի լողացող տախտակ չի հիշի երբեք, չի հիշի երբեք... - Օ՜, թող փշրվի իմ ողնափայտը, ջարդուխուրդ լինի... ես ծով դուրս կգամ... Արթյուր Ռեմբոն ասել է. «Իմ առավելությունը մյուսներից այն է, որ ես սիրտ չունեմ»։ Այդպե՞ս էր արդյոք։ Հապա որտեղի՞ց էր ժայթքում նրա տանջալի ինքնակեղեքումը։ Հ.Գ. Երեւի տարակուսեցիք, որ ոչ մի տող չգտաք Ռեմբոյի եւ Պոլ Վեռլենի հարաբերությունների մասին։ Իսկ իմաստ ունե՞ր։ Ով շատ թե քիչ ծանոթ է նրա Ստեղծագործությանը, ուրեմն՝ քաջատեղյակ է այդ պատմությանը։  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Սեպտեմբերի 11-ին Ավստրալիայում էկրան բարձրացող «Նինձյա-կրիաներ» ֆիլմի նոր պոստերը լուրջ սկանդալի տեղիք է տվել: Ցուցապաստառի վրա չորս սուպերհերոսները ցած են ընկնում Նյու Յորքի պայթեցված երկնաքերից: Օգտատերերը պոստերում ակնարկ են նկատել 2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ: Պոստերը հրապարակվել է երեքշաբթի Paramount Australia-ի պաշտոնական Twitter-ում, ինչպես նաև ստուդիայի  Facebook-յան էջում, սակայն սոցիալական ցանցերում բռնկված վրդովմունքի պատճառով քիչ անց այն  հանվել է:  «Մենք խորապես ցավում  ենք, որ օգտագործել ենք այդ պաստառը: Դրա զուգադրումն այդ ամսաթվի հետ սխալ էր: Արդեն միջոցներ են ձեռք առնվել, որպեսզի պոստերի օգտագործումը դադարեցվի»,- նշել են Patamount Australia-ի ներկայացուցիչները: Փոխանցում է ria.ru-ն:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը կներկայացվի Կաննի կինոփառատոնում: Ամեն տարի Կաննի ՄԿՓ ներկայացնում է ֆիլմերի հատուկ ծրագիր, որոնք ընտրվել են վավերագրական կինոյի լավագույն միջազգային փառատոններում: Այս տարի  հեղինակավոր Visions du Reel (Նյոն, Շվեյցարիա) փառատոնի առաջարիով ծրագրում ներառվել է նաև «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը: Հիշեցնենք, որ ժապավենի համաշխարհային պրեմիերան կընթանա ապրիլի 30-ին Vision du Reel-ի շրջանակում: Ֆիլմի հերոսը` Հայկը, Հայաստանից մեկնում է Կամչատկա, իսկ տարիներ անց` Մոսկվա: Հայկի ճակատագիրը լի է բազմաթիվ ծանր պահերով: Հարություն Խաչատրյանը նրա կյանքին հետևում է 1988-2012 թվականների ընթացքում: «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը Երևանում ներկայացվել է 2013 թվականի ամռանը «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում: Հարություն Խաչատրյանի «Կոնդ» և «Սպիտակ քաղաք» ֆիլմերը տարբեր տարիների արդեն արժանացել են Vision du Reel մրցանակների:  Կաննի ՄԿՓ-ն այս տարի տեղի կունենա մայիսի 14-ից 25-ը:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կաննի հոբելյանական 70-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահ է ընտրվել իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը, հաղորդել է կինոփառատոնի կազմկոմիտեն: Կինոփառատոնի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ ժյուրին գլխավորում է ազգությամբ իսպանացին: Ալմոդովարը երկու անգամ դարձել է Կաննի կինոփառատոնի դափնեկիր: 1999 թ., որպես լավագույն ռեժիսոր, նա «Ամեն ինչ մորս մասին» ֆիլմի համար արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի», իսկ 2006 թ. «Վերադարձ» ֆիլմի համար պարգևի է արժանացել որպես լավագույն սցենարիստ: Ռեժիսորը նաև երկու «Օսկարի» դափնեկիր է՝  նույն 1999-ին ՝«Ամեն ինչ մորս մասին» ֆիլմի համար՝ որպես լավագույն արտասահմանյան կինոնկար, և 2003-ին ՝ «լավագույն սցենար» անվանակարգում՝ «Խոսիր նրա հետ» ֆիլմի համար: Փոխանցում է BBC-ն:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Համացանցում հայտնվել է լեգենդար The Beatles-ի մասնակցությամբ նախկինում անհայտ տեսահոլովակը: Փաստագրական ֆիլմի ընթացքում նկարահանված բացառիկ հոլովակը, որը հայտնաբերվել է BBC-ի արխիվում, կարելի է գտնել The Space կայքում: Նրանում երեւում է, թե ինչպես են բիթլները ճաշում անգլիական Տոնթոն քաղաքի խորտկարաններից մեկում: Magical Mystery Tour անվանումը կրող ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 1967-ին Սուրբ Ծնննդյան տոնի հաջորդ օրը:  Այն հիթային չի դարձել, իսկ քննադատներն այն «զառանցանք» են անվանել: BBC-ն այն 33 տարվա ընդմիջումից հետո կցուցադրի հոկտեմբերի 6-ին «Քչերն են հնարավորություն ունեցել դիտելու Magical Mystery Tour-ն ամբողջությամբ, իսկ ճաշի տեսարանով հատվածը նախկինում երբեք չի ցուցադրվել: Նրանում հրաշալի ձեւով ցուցադրվում է այն ժամանակվա բիթլների հեքիաթային աշխարհը», - ասել է նախագծի խմբագիր Էնթընի Ուոլլը: Հոկտեմբերի 5-ին լրանում է «Բիթլզ»-ի առաջին՝ Love Me Do սինգլի լույս ընծայման 50-ամյակը:    
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երկու հոմանիշներ․․․ Առաջին գունագեղ բառերը, որ զարմանալիորեն սոսնձվում են՝ Մանկությունն է ու Երազը։ Նույն մանրամասներն ու մանրազնին դետալները պահանջող աշխարհներ, որ վախենում են արթնացումից։ Դետալներ․․․ Մանկության սահմաններում ու երազի դաշտում առաջինը, որ հիշվում է՝ դետալն է․ ինչպե՞ս է մարդը շարժվում, կատուն՝ շրջապատից ձանձրացած, հորանջում, պատին կախված նկարը փոխում իր գույնն ու պատկերը, կրպակի պատուհանից նայող աչքերը ո՞նց են թարթվում ու նման հազար անկարևոր, բայց հիշվող մանրուքներ։ Հոմանիշացած Մանկության ու Երազի տարածքում հենց դետալներն են դառնում իմաստ ու գործողության փոխարեն շարժվում, իմաստավորվում։ Հետո հոմանիշների ուրիշ բազմություն է գալիս, հրմշտում, գզվռտվում, ու երկու Հոմանիշով ապրելը ինչ-որ առումով ամոթալի է դառնում․․․ Ուրեմն ի՞նչ՝ հարկադրված, առանց դետալների արթնացո՞ւմ, արթնացո՛ւմ, որը ոչ մի հոմանիշ չունի․․․ Երևի․․․ Բայց, որոշ ժամանակ անց, երբ իրականը շատ հաճախակի է դառնում, իրականությունը երբեմն Երազ-Մանկություն է հղումներ անում․․․        «Կյանքը շարունակում էր իր սովորական հունով ընթանալ, ամեն ինչ նույնն էր, միայն թե Գուրգենը սկսել էր զարմանալի գունեղ երազներ տեսնել: Նա երբեք այդպիսի երազներ չէր տեսել, առհասարակ մինչ այդ հազվադեպ էր երազներ տեսնում: Սկզբում դրվագներ էին, որ հավերժ մոռացված էին թվում մանկության խորքերում. տեսնում էր իրենց հին տունը, ծիրանի ծառը, հիվանդանոցի պատը... ու արթնանալով՝ ամեն անգամ սիրտը ճմլվում էր, ասես՝ աշխարհի արևն իր մանկության ճանապարհներին էր թողել: Այսպես՝ գիշերը նրա համար դարձավ  օրվա ամենացանկալի հատվածը, մեկը  մյուսին էին հաջորդում անցած տարիների պատկերները, դրանք այնքան իրական էին, շոշափելի, որ հաճախ արցունքն աչքերին էր արթնանում: Մոտ մեկ ամիս ամեն գիշեր երազներ էր տեսնում, սակայն շուտով երազներից մեկը սկսեց կրկնվել.  հաճախակի դարձող երազը, ասես ճնշելով մյուսներին, կարճ ժամանակում միակը մնաց»։ «Անտարես» հրատարակչության կողմից «XXI» մատենաշարով հրատարակված Գրիգի  «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երեքշաբթի Վիեննայում տեղի է ունեցել «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչ փուլը, որին մասնակցել են 15 երկրներ: Նրանցից տասի՝ Ալբանիայի, Հայաստանի, Բելգիայի, Հունգարիայի, Հունաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ռումինիայի, Սերբիայի և Էստոնիայի ներկայացուցիչները դուրս են եկել եզրափակիչ:         Ի հիասթափություն շատ երկրպագուների՝ եզրափակիչ դուրս չի եկել ֆիննական Pertti Kurikan Nimipalva փանք-խումբը, որի երաժիշտները տառապում են Դաունի ախտանիշով: «Եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ հանդես կգան ևս 17 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ հանրության ֆավորիտներից մեկը՝ շվեդ Մոնս Զելմերլյովը, կկայանա հինգշաբթի: Փոխանցում է BBC-ն:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱՄՆ-ում բնակվող հայազգի արվեստաբան, արթ-դիլեր Լարի Գագոսյանը Interview ամսագրին պատմել է, որ 1980-ական թվականներին աշխարհահռչակ երգչուհի Մադոնան իր անձնական վարորդն է եղել, գրում է The Independent-ը: Գագոսյանի ասելով՝ ինքը որոշ ժամանակ զրկված է եղել վարորդական իրավունքնից և աշխատանքի է ընդունել Մադոնային՝ որպես անձնական վարորդ: «Նրա մեջ դեռ այն ժամանակ վառ արտահայտված կարգապահություն և հավակնոտություն էր զգացվում: Նա ամեն օր վազում էր, յոգայով զբաղվում և օգտակար ծանոթություններ հաստատում»,- պատմել է արթ-դիլերը: Լարի Գագոսյանն ԱՄՆ-ում ժամանակակից արվեստի ոլորտի ամենախոշոր արթ-դիլերներից է: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ամերիկացի հայտնի բլյուզմեն Բի Բի Քինգը (B.B. King) այսօր վախճանվել է 90 տարեկան հասակում: Այդ մասին տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում անելով երաժշտի փաստաբան Բրենթ Բրայսոնի վրա: Նրա  խոսքով, Բի Բի Քինգը մահացել է քնի մեջ՝ Լաս Վեգասի իր տանը՝ տեղական ժամանակով ժամը 21:40-ին: Այս տարվա ապրիլի 6-ին երաժիշտը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա մոտ ախտորոշել էին օրգանիզմի ջրազրկում՝ երկրորդ տիպի շաքարային դիաբեթի պատճառով: Նա այս հիվանդությամբ տառապել է ավելի քան 20 տարի: Բի Բի Քինգը (իսկական անունը՝ Riley B. King) լյուզի ամենահայտնի հեղինակներից եւ կատարողներից է, «Գրեմմի» մրցանակի բազմակի մրցանակակիր: 2011-ին ամերիկյան Rolling Stone ամսագրի վարկածով, երաժիշտը ճանաչել է  բոլոր ժամանակների թվով վեցերորդ կիթառիստը:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Հայկական Օսկարը»` «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունը, 2013 թվականին կանցկացվի երկրորդ անգամ եւ վստահաբար ավելի լավը կլինի: Մրցանակաբաշխությունը հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական մրցույթ է, որը կամփոփի նախորդ` 2011-12 թվականներին նկարահանված ֆիլմերը եւ կընտրի լավագույններին: Ինչպես «Արմենպրես» հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, այն այս անգամ հավանաբար կանցկացվի մարտի վերջին կամ ապրիլին, որպեսզի եղանակային պայմաններն առավել տաք լինեն. դրա հետ կապված մի շարք ծրագրեր կան:   Քանի որ փառատոնն ի սկզբանե ստացել էր նաեւ «Հայկական Օսկար» ոչ ֆորմալ անվանումը, արվելու է ամեն ինչ, որպեսզի մրցանակաբաշխությունն արժանի լինի այդ անվանը: «Հայակ» մրցանակաբաշխությունը ստեղծվել է հայրենական կինոարտադրության զարգացման, նոր անունների բացահայտման, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելու, երկրի կինոգործիչներին համախմբելու, ինչպես եւ կինոարտադրության նոր նախագծերին  օժանդակելու, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելու նպատակով:  Նախորդ տարի անվանակարգերը հետեւյալն էին` «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասանուհի», «Լավագույն դերասան», «Լավագույն սցենարի հեղինակ», «Լավագույն օպերատոր», «Լավագույն նկարիչ», «Լավագույն կոմպոզիտոր», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ» եւ «Լավագույն դեբյուտ». դրանց թիվն այս տարի անպայմանորեն կավելանա: Գեւորգ Գեւորգյանի խոսքով` ամենայն հավանականությամբ՝ այս անգամ կներառվեն նաեւ հեռուստատեսային ֆիլմեր, արտասահմանյան հայ ռեժիսորների ֆիլմեր, ռեժիսորների, ովքեր հայկական թեմատիկայով են նկարահանվել, երկրորդ պլանի դերասան-դերասանուհի, մոնտաժող, հնչյունային ռեժիսոր եւ այլն: Մրցնակաբաշխությունը կոչված է աջակցելու վաստակավոր եւ երիտասարդ կինեմատոգրաֆիստների ստեղծագործական որոնումներին, հասարակության կյանքում վերականգնելու եւ մեծացնելու կինոյի դերն ու նշանակությունը` խթանելով կինոարտադրությունը Հայաստանում: Թեեւ դեռեւս հայտնի չէ, թե այս տարի քանի ֆիլմ կմրցի, որ ռեժիսորները ներկայացված կլինեն, այնուամենայնիվ, մնում է հուսալ, որ դրանք անպայմանորեն արժանի կլինեն կրելու լավագույնի տիտղոսը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ապրիլի 3-ին Երևանում «1900 +» նախագծի շրջանակներում տեղի կունենա հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանի հերթական համերգը: Համերգի շրջանակներում կհնչեն Լուչիանո Բերիոյի, Լուիջի Նոնոյի, Ալֆրեդո Կազելլայի, Սալվատորե Շարրինոյի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է  Մելիքյանը, որոշ ստեղծագործություններ առաջին անգամ կհնչեն Հայաստանում: Ավելի վաղ դաշնակահարը «1900 +» նախագծի շրջանակներում ներկայացրել է ռուս, ֆրանսիացի, ճապոնացի, լեհ, ամերիկացի, գերմանացի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Բացի այդ, երաժիշտը կատարել է նաև Բալթյան երկրների հեղինակների աշխատանքները: ժամանակակից երաժշտությանը նվիրված «1900 +» նախագիծը մեկնարկել է 2009 թ. հոկտեմբերին:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մշակութային հետագա այլանդակությունները կանխելու համար ` անհրաժեշտ է սահմանել հանրային վերահսկողություն: Ինչպես հաղորդում է ««Ա1+»-ը, այսօր նման պահանջով Մշակույթի նախարարության մոտ էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ: Նրանց դժգոհությունը վերաբերում էր Գառնիի միջնադարյան կամրջին, որը վերանորոգումից հետո ձևափոխվել է: Ակցիայի մասնակիցները կամրջի վերաբերյալ 5 օր առաջ հանրային հարցադրումներ էին ուղարկել Մշակույթի նախարարություն և այսօր եկել էին պատասխանի հետևից; Քաղաքացիների հետ հանդիպեցին նախարարության 3 ներկայացուցիչներ: Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Հուշարձանների վերականգնման բաժնի պետ Դորվարդ Առուշանյանն ակցիայի մասնակիցներին խորհուրդ տվեց եզրակցություններ անելուց չշտապել. «Մեղադրելուց առաջ, այսպիսի մի խոսք կա` նախքան վիրավորելը` հաշվեք մինչև 100-ը, նախքան հարվածելը` հաշվեք մինչև 1000-ը, հիմա վիրավորել եք մարդկանց, մինչև 100-ը չեք հաշվել»։ Ակցիայի մասնակից Գոռ Հակոբյանը զարմացավ. «Նախ, մենք ոչ մեկին չենք վիրավորել: ես որպես քաղաքացի` կարող եմ վրդովվել ու իմ կարծիքը հայտնել»։ Ընդհանուր համաձայնության, այնուամենայնիվ, չգալով` կողմերը որոշեցին առաջիկայում հանրային քննարկում կազմակերպել` հարցին վերջնական պատասխան տալու համար:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Լեհ հնագետները հետաքրքիր հայտնագործություններ են կատարել Հայաստանում պեղումների ընթացքում: Ինչպես հաղորդում է «Nauka w Polsce»-ն, Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի հնագետները ապացույցներ են հայտնաբերել հնագույն Մեծամոր քաղաքի գրավման և ավերման վերաբերյալ, որը Երևանի մերձակայքի ամենահայտնի հնագիտական հուշարձաններից է:   Ինչպես պատմել է նախագծի ղեկավար Քշիշտոֆ Յակուբյակը, հետազոտական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են կրակի հետքեր և մոխրի շերտեր: Ամենայն հավանականությամբ, քաղաքը գրավվել է Ուրարտուի տիրակալ Արգիշտի I-ի բանակի կողմից:  Լեհ հնագետների հետազոտությունների արդյունքները վկայում են կատաղի մարտերի մասին: Այսպես, հայտնաբերվել է 30 տարեկան կնոջ կմախք` գլխատված, ինչպես նաև կոտրած գանգով մարդու կմախք: «Կարծում ենք, որ նրանք սպանվել են քաղաքի վրա հարձակման ժամանակ»,- հավելել է Յակուբյակը: Հետազոտողների ուշադրությունը գրավել է գտնված պատմական օբյեկտների փոքր քանակությունը, ինչը կարող է վկայել թալանի ծավալների մասին: Ընդ որում նվաճման ընթացքում չեն խնայել նույնիսկ սրբավայրերը. հնագետները հայտնաբերել են փոքրիկ քաղաքային սրբավայր, որը թալանվել է ներխուժման ժամանակ: Լեհ հնագետները Մեծամորում պեղումներն սկսել են 2013 թվականին: Նախագծի իրականացումը հնարավոր է դարձել Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության ինստիտուտի և Մշակույթի նախարարության միջև ստորագրված համաձայնագրի շնորհիվ: Մեծամորը գտնվում է Երևանից 35 կմ դեպի հարավ-արևմուտք: Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ ծաղկման շրջանում (մ.թ.ա. 4-րդ - 2-րդ հազարամյակներում) բնակավայրն զբաղեցրել է ավելի քան 10 հա տարածք, ունեցել  է կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդ: Վաղ երկաթի շրջափուլում (մ.թ.ա. XI-IX դդ.) Մեծամորը քաղաք էր: Միջնաբերդը, «աստղադիտարանը» և բնակելի թաղամասերը զբաղեցնում էին մոտ 100 հա տարածք: Ամրոցում կենտրոնացվել են պալատական շինությունները, տաճարական համալիրը` յոթ սրբատեղիներով, և արտադրական համալիրները: Պեղումների ընթացքում հայտնաբերված պատերազմների, ավերածությունների և հրդեհների հետքերը ժամանակի առումով համընկնում են մ.թ.ա. 8-րդ դարի սկզբին Վանի թագավորության կողմից Արարատյան հարթավայրի նվաճմանը: Հաղորդում է ԱրմԻնֆոն:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ուկրաինացի կինոգործիչները ապատեղեկացրել են Կաննի փառատոնը՝ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը այս տարվա փառատոնին դասական կինոյի ծրագրում ներկայացնելով Ուկրաինայի անունից: Газета.ru-ն նշում է, որ այս փաստը հայ կինոգործիչների վրդովմունքն է առաջացրել: Մասնավորապես, Հայաստանի կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը նշել է, որ ֆիլմի հեղինակային իրավունքներն ամբողջությամբ պատկանում են Հայաստանին, ոչ թե Ուկրաինային: «Նռան գույնը» նկարահանվել է 1968-ին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում: Ֆիլմի վերականգնումն իրականացրել է Մարտին Սկորսեզեի ստեղծած «Համաշխարհային կինոյի հիմնադրամը»: «Ֆիլմի վերականգնման համար նյութեր են տրամադրել ինչպես հայկական կողմը, այնպես էլ Ռուսաստանի պետական կինոհիմնադրամը, որտեղ գտնվում է Խորհրդային Հայաստանում նկարահանված գրեթե բոլոր ֆիլմերի հավաքածուն», - ասել է Գեւորգյանը՝ հավելելով, որ ուկրաինացիները իրավունք չունեին տեղեկատվություն տարածել այն մասին, թե Կաննում Փարաջանովի ֆիլմը կցուցադրեն Ուկրաինայի անունից:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Rolling Stones լեգենդար ռոք-խմբի կիթառահար, 65-ամյա Ռոնի Վուդը պատրաստվում է ամուսնանալ 34-ամյա թատերական պրոդյուսեր Սելլի Հեմֆրիսի հետ, հայտնում է ռոք-աստղի գործակալը: Բրիտանական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ Վուդը և Հեմֆրիսը երկար տարիների մտերիմ ընկերական կապի մեջ են եղել: Հարսանիքի մանրամասները գաղտնի են պահվում: Հավանաբար՝ նորաստեղծ զույգը չի ցանկանում կողմնակի մարդկանց քննարման առարկա դարձնել նման կարևոր իրադարձությունը: Այնուամենայնիվ, լուսանկարիչներին հաջողվել է միասին «անմահացնել» սիրահար զույգին: Ստորև ներկայացնում ենք մի քանի ուշագրավ լուսանկար Վուդի և Հեմֆրիսի կյանքից:      
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Արտասահմանյան հեռուստաալիքներից մեկի լրագրող Քրիշնան Գուրուն բարկացրել է կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոյին նրա ֆիլմերի առանձնահատուկ դաժանության և իրական կյանքում տեղ գտնող բռնությունների  կապի մասին հարցով: «Ջանգո ազատագրվածը» ֆիլմի պրեմիերային նվիրված հարցազրույցի ժամանակ (4:00 րոպե) լրագրողը հարցրել է Տարանտինոյին, թե ինչու է վերջինս այդքան համոզված, որ ֆիլմերում ցուցադրվող դաժանություններից և իրական կյանքում կատարվող դաժանույթյուններից ստացված հաճույքի միջև տարբերություն չկա, սակայն ռեժիսորը հրաժարվել է պատասխանել այդ հարցին՝ հայտարարելով, որ չի պատրաստվում պարել լրագրողի դուդուկի տակ: «Ես Ձեր ստրուկը չեմ, Դուք էլ իմ տերը չեք: Ես կապիկ չեմ և ասում եմ, որ չեմ պատրաստվում պատասխանել այդ հարցին»: Հետագա հարցազրույցն ուղեկցվել է լրագրողի և Տարանտինոյի վիճաբանությամբ:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
87 տարեկան հասակում Մոսկվայում կյանքից հեռացել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Գալինա Վիշնևսկայան, հայտնում է Россия 24 լրատվական ծառայությունը: Գալինա Վիշնևսկայան ելույթ է ունեցել աշխարհի մեծագույն բեմերում և համագործակցել երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր վարպետների հետ: 60-ական թվականների վերջին երգչուհին ամուսնու՝ հռչակավոր թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ միասին Խորհրդային միության կողմից քաղաքական հալածանքների է ենթարկվել՝ չվախենալով իր տանը հյուրընկալել այլախոհ գրող Ալեքսանդր Սոլժենիցինին: 1974-ին Վիշնևսկայան և Ռոստրոպովիչը՝ չհանդուրելով Խորհրդային Ռուսաստանի բռնապետական լուծը,  արտագաղթել են ԱՄՆ, ինչից 4 տարի անց խորհրդային իշանությունները հռչակավոր ընտանիքին զրկել են ԽՍՀՄ քաղաքացիությունից՝ իրավապաշտպան գործունեություն ծավալելու համար:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2014 թվականին «Կինոաշուն» ծրագիրը նվիրված կլինի Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը: Նրա ասելով, «Կինոաշուն-2014»-ը կմեկնարկի Արցախում: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում ցուցադրվում են տարբեր տարիների հայկական ֆիլմեր: Անցյալ տարի ծրագրում ներգրավվել էին հանրապետության մարզերը, բուհերը, բանակային ստորաբաժանումներն ու սահմանամերձ գյուղերը: Հանդիսատեսը հնարավորություն էր ստացել դիտելու լավագույն խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմերը, որոնց թվում` միջազգային կինոփառատոններում պարգևների արժանացած ֆիլմեր: «Կինոաշուն» ծրագիրը դուրս է եկել սովորական կինոցուցադրությունների շրջանակից, չէ որ ծրագրի շրջանակում ընթանում են նաև պրեմիերաներ, շնորհանդեսներ, նշվում են ականավոր կինոգործիչների հոբելյաններ: «Կինոաշուն-2013»-ը նվիրված էր հայկական կինոյի 90-ամյակին: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այցելել են Էրեբունի հնավայր, որտեղ ավարտվել են հայ-ֆրանսիական հնագիտական խմբի իրականացրած պեղումների 6-րդ փուլի աշխատանքները։ Դրանց արդյունքում բացվել է Խալդ աստծո տաճարին հանդիպակաց սյունազարդ պալատի պահպանված մասը, որը թվագրվում է Ք. ա. 7-րդ դարի երկրորդ կեսերից 6-րդ դարասկիզբ։ Արշավախմբի ֆրանսիական թիմի ղեկավար Ստեֆան Դեշամպն այցելուներին է ներկայացրել Երևանի պատմության ամենավաղ շրջաններից մեկի հնագիտական պատկերը։ «Միգուցե դուք այս պահին Երևանի ամենահին փողոցում եք։ Պեղումների այս փուլի շնորհիվ մենք կարողացանք գտնել շատ կարևոր մի հարցի պատասխան. այո, Ուրարտուի կործանումից հետո մինչ Աքեմենյան տիրապետության ժամանակաշրջանը այս բերդաքաղաքում կյանքը շարունակվել է։ Արդյունքների հիման վրա կարողանում ենք նաև ենթադրել, որ այդ ընթացքում քաղաքն ամենայն հավանականությամբ ուժեղ երկրաշարժից բավականին տուժել է։ Ինչևէ, այս պեղումներից հետո մենք պետք է սերտորեն համագործակցենք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ և միասին մտածենք, թե ինչպես Էրեբունին առավել մատչելի ու ըմբռնելի դարձնենք լայն հանրությանը՝ այդ թվում նաև՝ Երևանի հյուրերին»,- նշել է արշավախմբի ֆրանսիական թիմի ղեկավար Ստեֆան Դեշամպը։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ամերիկյան People ամսագիրը դերասանուհի Գվիննեթ Պելթրոուին 2012-ի «աշխարհի ամենալավ հագնվող» կին է ճանաչել՝ շեշտելով նրա պարզ, էլեգանտ ոճը,-հայտնում է Reuters-ը: Օսկարակիր դերասանուհին գլխավորել է ամենաճաշակով մարդկանց ցանկը, որում հայտնվել են նաեւ դերասանուհի Քեյթ Միդլթոնը եւ երգչուհի Ռիհաննան: Արքայազն Ուիլիամի տիկինն աչքի է ընկել իր ընտիր դասական ոճով, իսկ Ռիհաննան՝ հագուսի համարձակ ընտրությամբ: Ամենաճաշակով հագնվող տղամարդկանց ցուցակում հայտնվել են դերասաններ Էնդրյու Գարֆիլդը, Բրեդ Պիտը, Կոլին Ֆերտը, երգիչ Jay-Z-ն եւ այլոք: People-ի ցանկը կազմվել է ամսագրի 42 միլիոն ընթերցողների, խմբագիրների եւ նորաձեւության թեմաներով գրող բլոգերների հարցման արդյունքում: Հարցման արդյունքներն ամբողջությամբ կարելի է տեսնել www.people.com/bestdressed հասցեում: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Կիկոսի վերադարձը» պատմվածքների ժողովածուն ընթերցողին առաջին անգամ կներկայացվի մարտի 21-ին: «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում գրքի հեղինակ Արմեն Օհանյանը նշել է, որ կայանալիք շնորհանդեսը կտարբերվի հայաստանյան իրականության մեջ իր ձևաչափով: Սա նրա առաջին գիրքն է, որը  հրատարակվել է «Անտարես» հրատարակչության «XXI» մատենաշարով: «Կայանալիք միջացառումը ավանդական շնորհանդեսի անցկացման ձևաչափից դուրս է լինելու: Չեն հնչելու նեղ միջավայրում ընդունված բաժակաճառեր, այլ փոխարենը կլինի գրքին նվիրված երեկո»,- ասաց Օհանյանը: Նա նշեց, որ գրական շրջանակներում գրքի շնորհանդեսի անցկացման նոր ձևաչափով պայմանավորված քննադատությունից չի վախենում, այլ հակառակը, կողմ  է առողջ քննադատությանը: Միջոցառումը կուղեկցվի նաև Հովհաննես Թեքգյոզյանի կողմից գրքի ինտերակտիվ ներկայացմամբ, ինչպես նաև այցելուները հնարավորություն կունենան իրենց հետ բերել շապիկներ, որոնք ցանկության դեպքում կարող են նկարազարդվել պրոֆեսիոնալ նկարիչների կողմից: Երեկոն կուղեկցվի DJ Վակցինայի երաժշտությամբ: Կազմակերպիչները խոստանում են նաև այլ անակնկալներ: Արձակագիր Օհանյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է որպես մանկավարժ` դասավանդելով հանրակրթական դպրոցում շուրջ 7 տարի: Սկսած 2006-ից վերաորակավորվել է և հիմնականում աշխատել տարբեր հաստատություններում որպես հանրային կապերի մասնագետ: Գրական ուղին մեկնարկել է ավելի ուշ, 30-ից հետո` ստեղծելով հայ արձակի նորարար-փորձարարական, ինտերակտիվ գործեր («ՊոչԱՏՈւՄ», «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»): Առաջին պատմվածքները հրապարակվել են «Ինքնագիր» գրական հանդեսում, այնուհետ պարբերաբար տպագրվել է «Գրեթերթ» գրական երիտասարդական թերթում: 2008-ից Հայաստանում սկիզբ առած համաժողովրդական շարժման ակտիվիստ է, սակայն գրականության մեջ իր քաղաքական հայացքները մինչև 2011-ը դրսևորվել են իմպլիցիդ կերպով: Իր հարցազրույցներով հրապարակավ հանդես է եկել  հայ գրական առկա գործընթացի կոշտ քննադատությամբ` համարելով այն ռեպրեսիվ մշակույթն ամրապնդող և նկարագրողական: iLur.am-ի տեղեկություններով, Արմեն Օհանյանը ընդգրկված է Երևանի ավագանու ընտրությունների Հայ ազգային կոնգրեսի ցուցակի առաջին տասնյակում: Ավելի վաղ, YouTube-ում հայտնվել էր մեկ րոպեանոց մի հոլովակ, որն արդեն բավական տարածում է գտել: Աշխարհին «վարակած» «Հարլեմ շեյքը», Հայաստանում առաջին անգամ, փաստորեն, կատարում են «Կիկոսի վերադարձը» ժողովածուի հեղինակը և ընթերցողները:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Էդուարդ Ղազարյան, հրաշագործը» լիամետրաժ փաստավավերագրական ֆիլմն արժանացել է «Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի» «Տեֆի» մրցանակի` լավագույն փաստավավերագրական ֆիլմ անվանակարգում` այսպիսով մեկնարկելով իր հաջողությունների «քայլերթը»: «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում Հայկ Օրդյանն ասել է, որ Աստանայում սեպտեմբերի 14-17-ն անցկացված «ТЭФИ-Содружество» փառատոնից հետո լիամետրաժ ֆիլմը մասնակցելու է այլ հեղինակավոր միջազգային փառատոների, ցուցադրվելու է ռուսական առաջատար հեռուստաալիքներով: «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» օպերատոր Հարություն Տոլանյանը, ով «Էդուարդ Ղազարյան, հրաշագործը» ֆիլմի սցենարի հեղինակը եւ օպերատորն է, անձամբ ճանաչել է վարպետին եւ շուրջ չորս տարի պարբերաբար նկարահանել նրան:«Մենք ֆինանսներ չէինք կարողանում գտնել, որովհետեւ փաստավավերագրական ֆիլմերն այնքան էլ մեծ պահանջարկ չունեն Հայաստանում, սակայն տեղեկանալով ֆիմի մասին` ես ասացի, որ մենք մեր ուժերով կիրականացնենք այն՝ առանց ֆինանսական աջակցության»,- պատմեց Օրդյանը:«Էդուարդ Ղազարյան, հրաշագործը» ֆիլմը հեռարձակման իրավունք ձեռք բերելու ցանկություն են հայտնել ռուսական «Կուլտուրա» եւ TBC հեռուստաընկերությունները:Ֆիլմի հայկական պրեմիերան տեղի էր ունեցել 2012 թվականի մայիսին, Էդուարդ Ղազարյանի մահից կարճ ժամանակ անց:Քսանվեց րոպե տևողությամբ փաստավավերագրական ֆիլմը նոյեմբերին կմասնակցի Բանգկոկում կայանալիք միջազգային փառատոնին, ինչպես նաեւ 2013 թվականին` Կաննի կինոփառատոնին:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հունվարի 15-ին մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնը։ Այն նվիրվում է հայ անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին: Այս մասին հունվարի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Փառատոնի բացման համերգին աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ առաջին անգամ կհնչի Խաչատուր Մարտիրոսյանի ջութակի և նվագախմբի Կոնցերտ-ֆանտազիան, ստեղծագործություն, որը հեղինակը նվիրել է ջութակահար Սերգեյ Խաչատրյանին։ Սերգեյ Խաչատրյանը նշում է, որ առաջին անգամ է, երբ երաժշտական գործ է նվիրվում իրեն: «Ես հեղինակին խոսք տվեցի, որ կկատարեմ, սակայն զբաղվածության պատճառով այս երկու տարիների ընթացքում չհասցրի դա անել: Նոր կոնցերտ կատարելը բավականին ծավալուն աշխատանք է։ Ժամանակ է պահանջվում քեզ այդ գործի մեջ պատկերացնելու և հասկանալու համար, թե ինչպես պետք է կատարես դա»,- նշել է Սերգեյ Խաչատրյանը: Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնը կներառի 4 համերգային երեկո, որոնցում կհնչեն հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ինչպես յուրաքանչյուր տարի՝ այս տարի նույնպես Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը փառատոնի շրջանակներում կներկայացնի հոբելյանական երեկոներ: Կնշվեն կոմպոզիտորներ Խաչատուր Մարտիրոսյանի 70-ամյա և Վարդան Աճեմյանի 60-ամյա հոբելյանները: Փառատոնի շրջանակներում առանձին համերգային ծրագրում Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ կհնչեն հայ երգչախմբային արվեստի գլուխգործոցներից՝ Էդգար Հովհաննիսյանի խմբերգերն ու ժողովրդական երգերի մշակումները, որոնք երկար ժամանակ չեն հնչել Հայաստանում: Փառատոնի փակման համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ առաջին անգամ կներկայացնի Վարդան Աճեմյանի Չորրորդ սիմֆոնիան՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին և Արամ Սաթյանի «Երգ բնության» սիմֆոնիան:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Չէ, Հովհաննես Թումանյանն այս պատմության հետ ընդամենը մեկ ընդհանրություն ունի՝ ինքն էլ է բանաստեղծ, Անդրեյ Բելին էլ։ Իսկ Թումանյանի այս տողերը հիշելու պատճառն էլ Բելիի երկրային անհանգիստ կյանքն է։ Ռուս բանաստեղծ, արձակագիր Անդրեյ Բելին (Բորիս Բուգաեւ, 1880-1934) ապրեց այս աշխարհում, բայց ուշքումիտքն այլ աշխարհներում էր, էլի Թումանյանի ասած՝ հայացքն «Անհայտին էր ու հեռու»։ Աշխարհ, որը չէր տեսնում, բայց տենչում էր տեսնել։ Ասում են՝ Անդրեյի հայրը՝ մաթեմատիկոս, պրոֆեսոր Նիկոլայ Բուգաեւը շատ է ցանկացել, որ իր որդին մոր պես գեղեցիկ լինի եւ հոր պես՝ խելացի։ Որդին իրոք գեղեցիկ էր, խելքի հարցում էլ դժգոհելու տեղ չուներ, բայց անճանաչելին ճանաչելու մոլեգին ցանկություն ունեցողներին այս աշխարհում ասում են՝ տարօրինակ, արտասովոր, խենթ, իսկ Բելին դրանցից մեկն էր։  1903-ին՝ իր երկու ընկերների հետ, նա ստեղծեց «Արգոնավորդների եղբայրություն» խմբակը, նպատակը Ոսկե գեղմը գտնելն էր։ «Ոսկե գեղմ»-ն այս դեպքում հունական դիցաբանության ոսկեպատ ոչխարի մորթին չէր, այլ կյանքի առեղծվածների ճանաչումը, այնկողմնային ճշմարտությունների բացահայտումը։ Եվ դրան հասնելու ճանապարհին տրամաբանությունը երկրորդական էր խմբակի անդամների համար, կարեւորը Նորին մեծություն Բնազդն էր։ Եվ գուցե հենց այս Բնազդն էր մեղավոր, որ այս բանաստեղծին ողջ կյանքում ուղեկցել է «սիրո եռանկյունին»։ Նինա Պետրովսկայան նույնպես «Արգոնավորդների» խմբակից էր եւ սիրային կապ ուներ մեկ այլ սիմվոլիստ բանաստեղծի՝ Կոնստանտին Բալմոնտի հետ, իսկ Բելիի նկատմամբ՝ իր իսկ հավաստմամբ՝ միայն անսահման ակնածանք էր զգում, համարում էր իր ուսուցիչը, անգամ չափն անցնում էր իր այս ակնածանքի ոլորաններում, ասում էր՝ Բելին նոր Քրիստոսն է։ Բայց մեկ էլ վերցրեց ու Բորյայի հետ կերավ արգելված խնձորը։ Այս կապը Բելին «անկում» էր համարում իր համար, բայց այսպես «ազատ անկման» վիճակում մնաց կես տարի՝ մինչ այն օրը, երբ սիրահարվեց Ռուսաստանի մեծագույն բանաստեղծներից մեկի՝ Ալեքսանդր Բլոկի կնոջը, հանրահայտ գիտնական Մենդելեեւի դստրիկին, ու լքեց Նինային։ Դե, հուսահատ Նինան՝ վիրավոր սիրտը բուժելու համար սկսեց դարման փնտրել։ Ու գտավ մեկ այլ սիմվոլիստ բանաստեղծի՝ Վալերի Բրյուսովին։ Թվում է,  Բորյան պետք է ուրախանար, որ ավագ ընկերն ազատեց իրեն այդ անզուսպ, դիվոտած կնոջից (Նինան մի անգամ նույնիսկ կրակել էր Բելիի վրա)։ Բայց չէ՝ խանդում էր։ Ու սկսվում է Բրյուսով-Բելի «բառային մենամարտը»։ Բելին հայտարարում է, որ ատում ու արհամարհում է Բրյուսովին, Բրյուսովը բանաստեղծությամբ է սրախողխող անում իր կրտսեր ընկերոջը. «Մինչ մարգարեն ինչ-որ տեղ լող է տալիս, Սիբիլլան լկտիաբար դավաճանում է նրան քրմի հետ»։ Բելին հակադարձում է՝ չմոտենաս, թե չէ կայծակը կմոխրացնի քեզ մոլեգնության պահին։ Այսպես, էլի՛ Թումանյանի ասած՝ էլ գող փիսո, էլ քաչալ շուն, մինչեւ որ Բրյուսովը երեւի հոգնում է ու ավագ ընկերոջ մեծահոգությամբ համաձայնում, որ մենամարտում հաղթողն իր կրտսեր ընկեր Բորյա-Անդրյուշան է։ Ասում են՝ մի անգամ մազ էր մնում, որ իրոք մենամարտեին, բայց սա արդեն Նինայի հետ կապ չուներ։ Բրյուսովն արհամարհանքով էր խոսել Բելիի ընկերներից մեկի մասին, նա էլ, թե՝ էդ ո՞նց ես խոսում ընկերոջս մասին, Բրյուսովն էլ, թե՝ լավ եմ անում, քե՞զ ինչ (մոտավորապես, էլի), Բելին էլ՝ ո՞նց թե՝ քեզ ինչ, Բրյուսովն էլ՝ հենց էդպես, քե՞զ ինչ... Վերջը, ուր որ էր՝ պետք է մենամարտեին, բայց մեկ էլ երեւի մտածում են՝ բայց ինչի՞ ենք ուրիշի համար իրար սպանում, էդ ուրիշը մեզ համար կմեռնե՞ր, ու այդպես՝ բանը թուր-թվանքին չի հասնում։ Հասանք հաջորդ «եռանկյունուն»։ Բելին ու Բլոկը մտերիմ ընկերներ էին։ Հիմա պատկերացրեք Մենդելեեւի դստեր վիճակը։ Սիրում է Ալեքսանդրին, ամուսնանում են, ու մեկ էլ հենց առաջին ամուսնական գիշերը սիրելի Սաշան սիրելի Լյուբային ասում է, որ նա իր իդեալն է, իսկ իդեալի հետ փիս-փիս բաներ չեն անում, կողքից նայում են ու հիանում։ Ահա այսպես, իդեալին թողնելով տանը՝ Բլոկն այդ փիս-փիս բաներն անում է թեթեւաբարո կանանց հետ, հաճախում է հասարակաց տներ, գիշերներ է լուսացնում գինետներում, երբեմն-երբեմն էլ տուն է վերադառնում, որ հիանա իր իդեալով։ Իդեալն էլ ու՞մ պատմի իր իդեալական կյանքի մասին, եթե ոչ՝ իր սիրելի ամուսնու մտերիմ ընկերոջը։ Պատմում է, հուզվում է, արտասվում է, ընկերն էլ նամարդություն չի անում՝ մխիթարում է։ Մի օր է մխիթարում, երկու օր, երեք օր... Ահա այս մխիթարվելու օրերին Լյուբան, բնականաբար, իր բախտից բողոքելիս նայում է Բորյայի աչքերի մեջ։ Իսկ ժամանակակիցները պատմում են, որ Բորյա-Անդրեյ Բելին գրեթե ոչ հողեղեն գեղեցկության տեր տղամարդ էր, աչքերն էլ անհատակ կապույտ էին, եւ բնական է, որ մի օր Լյուբան պետք է ընկղմվեր այդ կապույտի մեջ։ Այս սիրային կապն էլ տեւում է երկու տարի՝ Բլոկի գրեթե անտարբեր հայացքի ներքո։ Սիրահարները մի կուշտ տանջում են իրար, բաժանվում-միանում են, միանում-բաժանվում են, նույնիսկ Բորյան մի անգամ որոշում է ինքնասպանություն գործել, գիշերը հասնում է Նեւա գետի մոտ, որ խեղդվի-պրծնի, բայց հակառակի պես տախտակամածը, բեռնանավերը, նավակները խանգարում են, որ ցատկի ջուրը։ Նստում-սպասում է, որ լույսը բացվի, մի նավակ վարձի, հասնի գետի կենտրոն ու այնտեղ ցատկի, բայց առավոտյան երկտող է հասնում Լյուբայից՝ հանդիպման առաջարկով, ու Բելին, փաստորեն, չի ցատկում։ Մի օր էլ Լյուբան փորձաշրջան է նշանակում։ Բորյային ուղարկում է ժամանակավոր հանգստի, որ կողմնորոշվի՝ Սաշայի՞ն է շատ սիրում, թե՞ Բորյային։ Տասը ամիս է տեւում փորձաշրջանը, որից հետո Լյուբան կողմնորոշվում ու ընտրում է Բլոկին։ Մինչեւ հոգու խորքը ցնցված Բորյան լքում է հայրենիքը։ Մի քանի տարի հետո վերադառնում է, հանդիպում է Ասյա Տուրգենեւային։ Ամուսնանում են, ճամփորդում են, չորս տարի ապրում են Եվրոպայում, հետո Բելին վերադառնում է Ռուսաստան՝ առանց Ասյայի։ Ախ, այդ անիծյալ «եռանկյունին». Պարզվում է՝ Ասյան ուրիշի է սիրում ու այլեւս չի ցանկանում Բորյայի հետ ճամփորդել։ Միայնակ ու հոգնած Անդրեյ Բելիի ու Կլավդիա Նիկոլաեւնայի հանդիպումն ու ամուսնությունն առանց բնազդային ցնցումների էին, եթե անտեսենք, որ այս կինն էլ էր ամուսնացած։ Երկար տարիներ են պահանջվում՝ մինչեւ հաջողվում է ապահարզան ստանալ, գրողի ծոցն ուղարկել եւս մեկ «եռանկյունի» եւ օրինականացնել իրենց համատեղ կյանքը։ Ասում են՝ Բելին Կլավդիայի նկատմամբ բուռն զգացմունք չուներ, բայց նրան շատ էր գնահատում ու իր փրկիչն էր համարում։ Խաղաղ, հնազանդ ու հոգատար այս կնոջ ձեռքերի վրա էլ հանգչում է 53-ամյա հոգնած բանաստեղծը։ Բայց՝ ո՛չ, սպասեք։ Մինչ բոլոր այս «եռանկյունիների» լաբիրինթոսում մոլորվելը՝ ուսանողության տարիներին Անդրեյ Բելին մի սիմֆոնիկ համերգի ժամանակ տեսնում է մի չքնաղ կնոջ։ Մարգարիտա Մորոզովան էր նա՝ լեգենդար Սավվա Մորոզովի տոհմի շառավիղ Միխայիլ Մորոզովի կինը։ Առաջին «եռանկյունին» էր։ 20-ամյա ուսանողը կախարդվում է Մարգարիտայի գեղեցկությամբ։ Նա միջնադարյան ասպետին վայել նամակներ է գրում իր երազների տիրուհուն եւ ստորագրում՝ Ձեր ասպետ։ Մարգարիտան խնամքով պահում էր այդ նամակները, մինչեւ որ մի օր պատահաբար նրա ձեռքն է ընկնում Անդրեյ Բելիի «Երկրորդ սիմֆոնիան» բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ տեսնում է ինքն իրեն՝ Հեքիաթի, իսկ ամուսնուն՝ Կենտավրոսի դերում։ Նրանք ծանոթանում են, սկսվում է հետաքրքիր մի բարեկամություն, երբեք չեն խոսում նամակներից, սիրուց՝ առավել եւս։ Նրանց զրույցների թեման գլխավորապես այնկողմնային աշխարհն էր, Անհայտը, առեղծվածները, Ոսկե գեղմը, որ այդքան ուզում էր գտնել ասպետ Անդրեյ Բելին։ Գուցե գտե՞լ է եւ այնտեղ իր Հեքիաթ Մարգարիտայի հետ երջանի՞կ է։ Ո՞վ գիտե։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մարտիրոս Սարյանի «Բանաստեղծը: Արագած լեռան լանջերին» վաղ շրջանի բնանկարը Լոնդոնում՝ Sotheby’s-ի ռուսական արվեստի աճուրդի շրջանակներում, վաճառվել է 623,7 հազար ֆունտ ստեռլինգով, հաղորդում է Риа Новости-n: Սա արժեքի ռեկորդ է Սարյանի գործերի համար: Վալենտին Սերովի վրձնի «Պրասկովյա Մամոնտովայի դիմանկարը» վաճառվել է 1,2 միլիոն ֆունտ ստեռլինգով, ինչը նույնպես ռեկորդային գումար է նկարչի ստեղծագործությունների համար: Արժեքի չափով երկրորդ տեղը բաժանել են Վասիլի Վերեշչագինի և Լադո Գուդիաշվիլիի կտավները: Sotheby’s-ի երեկոյան աճուրդում ևս մեկ հայազգի նկարիչի՝ Դմիտրի Նալբանդյանի «Երիցուկները» նկարը վաճառվել է 175,3 հազար ֆունտով:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում  Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Արս Լունգա» դուետի (Արամ Թալալյան (թավջութակ), Ջուլիետա Վարդանյան (դաշնամուր)) մենահամերգը։ Ծրագրում կհնչեն՝ Յոզեֆ Հայդն՝ Սոնատ դո մաժոր, փոխադրումը թավջութակի և դաշնամուրի համար՝ Կառլո Ալֆրեդո Պիատտիի, Լյուդվիգ վան Բեթհովեն՝ Սոնատ դաշնամուրի և թավջութակի համար թիվ 5, Յոհաննես Բրամս՝ Սոնատ դաշնամուրի և թավջութակի համար թիվ 2։  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երեւի գլխի ընկաք, որ խելքի տոպրակը Մերիլին Մոնրոյի վերջին ամուսին Միլլերն է, իսկ ավազե ժամացույցը՝ նրա շիկահեր կինը։ Այս հեգնանքի աղբյուրը լրատվամիջոցներն են։ Հաճելի բան չէ (շատ մեղմ ասած), երբ տաղանդավոր մարդուն, դրամատուրգին, որի պիեսները մեծ հաջողությամբ բեմադրվել են աշխարհի բազմաթիվ թատրոններում, էկրանավորվել են բազմիցս, եւ որը Պուլիտցերյան պատվավոր մրցանակ է ստացել իր ամենանշանավոր՝ «Շրջիկ վաճառորդի մահը» պիեսի համար՝ ավելի հաճախ հիշում են իր գեղեցկուհի տիկնոջ շնորհիվ, որի հետ ապրել է մոտավորապես հինգ տարի։ Բայց՝ ի՞նչ արած։ Ու՞մ համար է գաղտնիք, որ գիրք կարդացողներն անհամեմատ քիչ են բուլվարային բամբասանքների սիրահարներից։ Իսկ ահա հրեական ծագմամբ ամերիկացի դրամատուրգ Արթուր Միլլերի (1915-2005) վերոգրյալ պիեսը, վերոնշյալ մրցանակից բացի, մի շարք բեմադրությունների համար քանիցս ստացել է նաեւ «Տոնի» եւ «Դրամա Դեսկ» ոչ պակաս հեղինակավոր մրցանակները, բեմական իր հարուստ ճանապարհն սկսել է 1949 թվականին՝ Բրոդվեյից, երկար եւ մեծ հաջողություն վայելող կյանք է ապրել այդ նույն հռչակավոր Բրոդվեյում, յոթ անգամ արժանացել է կինոռեժիսորների ուշադրությանը, որոնք «Օսկար»-ներ ու «Ոսկե գլոբուս»-ներ են ստացել այս նույն Արթուր Միլլերի շնորհիվ, որն, ահա, դժբախտություն կամ երջանկություն է ունեցել իր կյանքի ինչ-որ շրջանում սիրելու եւ ամուսնանալու ամերիկացիների կուռք-կինոաստղի հետ։ Մինչ Մերիլին Մոնրոն՝ նա արդեն ամուսնացած էր Մերի Գրեյս Սլեթերիի հետ եւ միասին երկու երեխա էին մեծացնում։ Երկու երեխա էլ հետագայում մեծացրին երրորդ կնոջ՝ լուսանկարիչ Ինգա Մորատի հետ։ Եվ այս դեպքում էլ Միլլերի բախտը չի բերել. Նրա անունն այս անգամ էլ հաճախ հիշվում է իր դստեր՝ Ռեբեկայի շնորհիվ, որովհետեւ Ռեբեկան կինն է եռակի «Օսկար»-ակիր, չափն անցած գեղեցիկ Դենիել Դեյ Լյուիսի հետ, որին ոչ պակաս չափն անցած գեղեցկուհի Իզաբել Աջանին համարել եւ համարում է իր կյանքի ամենամեծ սերը։ Մայրանալու տենչը Միլլերի երկրորդ կնոջը՝ Մերիլինին դաժանորեն շրջանցեց։ Արտաարգանդային հղիությունը հանգցրեց թունելի վերջում երեւացող լույսը, եւ գուցե հենց դա՞ էր պատճառը, որ բաժանվեցին, ինչին էլ մեկ տարի անց հետեւեց Մերիլինի ինքնասպանությունը։ Նրա հուղարկավորությանն Արթուր Միլլերը ներկա չէր։ Հնարավոր է հենց սա է պատճառը, որ որոշ ԶԼՄ-ներ վրեժ էին լուծում՝ պատմելով, որ Միլլերը մանրախնդիր, ահավոր ժլատ մարդ էր, ռեստորանում երբեք ձեռքը գրպանը չէր տանում, եւ որ հենց ինքն է իր դաժանությամբ, անտարբերությամբ մեղավոր ավազի պես հեղհեղուկ թվացող, բայց հոգում բազմահատոր տխրություն պարփակած դժբախտ ու սիրելի Մոնրոյի մահվան համար։ Բայց ինչ էլ ասեն ու գրեն, աշխարհը շարունակում է բեմադրել եւ էկրանավորել Արթուր Միլլերի պիեսները, եւ ճիշտ էլ անում է։ Եթե խորանանք՝ հանճարներն ու տաղանդներն իրենց ստեղծագործություններից անդին ինչպես են ապրել եւ ինչպիսի բարոյական նկարագիր են ունեցել, եւ ըստ այդմ էլ կողմնորոշվենք, թե ում արժե կարդալ, կամ՝ ում կտավներով արժե հիանալ, այս գեղեցիկ աշխարհն այնքան կաղքատանա, որ պատկերացնելու դեպքում անգամ՝ Մերիլին Մոնրոյի օրինակին հետեւելու ցանկություն է առաջանում։ 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդես է եկել Գառնիի հեթանոսական տաճարի հարևանությամբ սրճարան կառուցելու օգտին: «Եթե սրճարանի կառուցումը չի ենթադրում մշակութային շերտի վնասում, ինչու՞ ոչ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պողոսյանը: Ավելի վաղ «Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյան հաղորդել էր, որ սրճարան կառուցելու նպատակով շինարարական աշխատանքներ չեն իրականացվի. նախատեսվում է միայն սեղաններ ու աթոռներ տեղադրել:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ մշակույթի նախարարությունը փոխանցում է, որ նախարար Արմեն Ամիրյանի հրամանով «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 27-ի որոշումը, նշանակվել է Հարրի Կոնստանտին Օրբելյանը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Առանց պոզ ու պոչի, չհորինված Մարդու մասին գրելը վտանգավոր է: Գրելը միշտ հարաբերությունների խզումն է մտերիմների ու միջավայի հետ` մանավանդ երբ գեղագիտական «բաշիքյարթմաների» փոխարեն՝ փորձում ես վավերագրել իրականությունը, մերձակա շրջապատդ, քաղաքը, ազգությունը թաքցրած մարդկանց, անգիր արված պատմությունները, կիսահուշերով ընտանիքը, իր հին ցավին իր, բայց ուրիշացած աչքերով նայելու գաղտնի հնարավորությունը, տեղային մաշկը, հոտերը, ձայները, տրվելով ազատվելու պոռթկումն ու զգացողությունների կոլորիտը, կոլորիտը, կոլորիտը… Հետո հեռանում ես՝ իրական միջավայրն ու մարդկանց թողնելով բոլորին հասցեագրված տողերիդ արանքներում… «Բայց ճիշտը խոսենք, Ասյան հարազատներից ժառանգած լավ բաներ էլ ուներ: Ամենաառաջինը` մազերը: Գանգուր, սև ու փարթամ մազեր ուներ. տեսականորեն` ընտանիքի բոլոր կանանց պես, բայց գործնականում` միայն Զելիհա մորաքրոջ նման: Ամեն անգամ կարգապահ ուսուցիչ Ջևրիյե մորաքույրը մազերը ձիգ հյուս էր անում, իսկ Բանու մորաքրոջ հետ անհնար էր համեմատական անցկացնել, որովհետև միշտ գլխաշոր էր կապում…»: «Անտարես» հրատարակչության կողմից «Արգելված գրքեր» մատենաշարով լույս ընծայված Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպը՝ Արփի Աթաբեկյանի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վերընթերցե՞լ... Նորի՞ց զգալ, հին զգայարաններդ ու անցած տարիքիդ գժություննե՞րը հիշել, հասունացած բառերով վերանայե՞լ կարդացածդ, տողերի տակ թաքնված կարևորություննե՞րը բացահայտել, թե՞... Երևի... Վերընթերցել, որ... Մեր առաջին գրքերը հսկայական պահոցներ են, որտեղ ակամայից, առանց հասկանալու թողնում ենք մեր առաջին տպավորության-ապրածի զգացողությունները; Հետո մոռանում ենք էդ գրքաբանկի մասին: Էդ ամեն ինչը մեզ երևակայական խաղ, անմեղ թոթովանք է թվում, նույնիսկ մեր ահռելի ունեցվածքի մասին պատկերացում չունենք: Մանավանդ, որ կյանքի ուռած հեգնանքը մեծամասամբ չի թողնում «հասունության» պատվանդանից իջնել... Բայց գալիս է մի պահ, երբ մեծականությունից հոգնում ես: Կամ էս աշխարհը, իր կլորության մեջ, չտեսնված տափակ է թվում: Ու կրկին... Վերընթերցում ես էն, ինչը որ հազար անգամ գիտես: Գիտես, էլի, գի-տես... Բա՞յց... Բայց հանկարծակի, ակամայից բացահայտում ես, որ վերընթերցելով ես նորից հարազատ դառնում...    «Այստեղ նշված բոլոր սնոտիապաշտություններն էլ, իհարկե, գոյություն ունեին արևմուտքի ստրուկների ու երեխաների մոտ այս պատմությանը վերաբերող ժամանակաշրջանում՝ երեսուն կամ քառասուն տարի առաջ։ Թեև գիրքս նախատեսել եմ հիմնականում պատանիների ու աղջիկների համար, սակայն հույս ունեմ, որ այն չի խրտնեցնի նաև հասուն տղամարդկանց ու կանանց։ Իմ հաճելի պարտքն է հիշեցնել չափահասներին, թե ինչպիսին են նրանք եղել անցյալում, ինչեր են զգացել, մտածել ու խոսել և թե ինչ տարօրինակ արկածներ են երբեմն ունեցել։   ՀԵՂԻՆԱԿ Հարթֆորդ, 1876 »:   «Անտարես» հրատարակչության կողմից «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով հրատարակված՝ Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» վեպը՝ անգլերենից Գրիգոր Քեշիշյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:   Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2795-րդ «Էրեբունի-Երևան»-ն այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 11-12-ին: Ինչպես մամուլի ասուլիսին ասել է Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, այս տարի տոնակատարությանը նվիրված միջոցառումների վրա քաղաքապետարանը ծախսել է մոտ 200 մլն դրամ, որից 90 մլն-ը տրամադրվել է համայնքային բյուջեից, մնացած մասը՝ հավաքագրվել հովանավորների շնորհիվ: Ներկայացնում ենք «Իմ սրտի ուղեկից» խորագրի ներքո անցկացվող տոնակատարության երկու օրերի միջոցառումների ցանկը: Հոկտեմբերի 11 14.00 Ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի ցուցադրություն («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածք, Էրեբունի փողոց) 19.00 Համերգային ծրագիր «Երևանում տոն է…» («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հրապարակ) Հոկտեմբերի 12 10.00 Ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներով 10.30 Երևան ԱՐՏ (Սարյան փողոց) 11.00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում 11.00 Քաղաքային տնտեսության էքսպո-ցուցահանդես «Ավելի լավ Երևան» (Մաշտոցի պուրակ) 11.30 «Հին Երևանը. Հայացք ապագայից» լուսանկարների ցուցադրություն (Մետրոյի Բարեկանություն, Մարշալ Բաղրամյան, Հանրապետության հրապարակ, Զորավար Անդրանիկ կայարաններ) 12.00 Մանկական ծրագրերի հարթակ, տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթային հերոսներ (Կիրովի անվան մանկական զբոսայգի) 13.00«iԵրևան» ֆեյսբուքյան լուսանկարների ցուցադրություն (Սիրահարների այգի) 13.00 Ավիամոդելավորողների ցուցադրական ելույթներ (Ազատության հրապարակ) 13.30 Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն (Մաշտոցի պուրակ) 14.00 Մանկապատանելան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն (Իգիթյանի անվան ազգային կենտրոնին հարակից տարածք, Աբովյան 13) 14.00 Տոնական շքերթ (Քաղաքապետարանից՝ Հանրապետության հրապարակ) 14.30 Վարպետաց քաղաք, խեցեգործություն, գորգագործություն, ասեղնագործություն, փայտագործություն (Հյուսիսային պողոտա) 14.30 Սթրիսբոլի մրցումներ (Հյուսիսային պողոտա) 14.30 Մարաթոնյան վազք 2795 մետո (Մատենադարանից՝ Հանրապետության հրապարակ) 15.00 Կարաոկե. երևանյան սիրված երգեր (Հյուսիսային պողոտա) 15.00 Թատերական և կրկեսային ներկայացումներ (Հյուսիսային պողոտա) 15.00 Ողջույն աշխարհի ազգերից. Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկ համույթների կատարումներ (Ստ.Շահումյանի անվան հրապարակ) 15.00 Երևանի մասին տեսահոլովակի նկարահանում (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտքի մոտ) 15.30 Երևանյան բակային խաղերի մրցույթներ (Անգլիական այգի) 16.00 Վինդսերֆինգի ցուցադրական մրցումներ (Կարապի լիճ) 16.30 Թարգմանչաց տոն (Մատենադարանին հարակից տարածք) 16.30 Հեծանվավազք (Արգիշտիի փողոց – Իսահակյան – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան – Սայաթ-Նովա – Մաշտոցի պողոտա – Իսակովի պողոտա - հեծանվահրապարակ) 17.00 Շախմատի մրցույթ անվանի շախմատիստների մասնակցությամբ (Ազնավուրի անվան հրապարակ) 17.00 Քստրադային համերգ և դիսկոտեկ (Ազատության հրապարակ) 18.00 Ռոք համերգ (Ազնավուրի անվան հրապարակ) 18.00 Ջազմենները Երևանին (Կասկադ, Գաֆէսճեան) 18.00 Դասական երաժշտության համերգ (Կոնսերվատորիայի պուրակ) 18.30 Հեղինակային երգի հարթակ (Սիրահարների այգի) 19.30 «Իմ սրտի ուղեկից» գալա-համերգ (Հանրապետության հրապարակ) 22.00 «Իմ սրտի ուղեկից» երիտասարդական դիսկոտեկ (Հանրապետության հրապարակ)
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կենտրոնական բանկը հրապարակել է ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ուղարկված ոչ առեւտրային  դրամական փոխանցումների՝ մասնավոր տրանսֆերտների հունիս ամսվա տվյալները: Ըստ այդ տվյալների՝ 2015 հունիսին Հայաստան է ուղարկվել 128,538 մլն դոլար: Սա ավելի քան $22 մլնով ավելի է, քան նախորդ՝ մայիս ամսվա տվյալը, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Հայաստան մուտք գործած ոչ առեւտրային փոխանցումները նվազել են 21,7 տոկոսով կամ շուրջ 36 մլն դոլարով: Ընդ որում, հիմնական «տրանֆերային դոնորից»՝ Ռուսաստանից եկող փոխանցումների նվազման միտումն ավելի ակնհայտ է. եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել $134 732 մլն, ապա այս տարի՝ $103 244 մլն՝ 23,4%-ով պակաս:   Մյուս կողմից, ԱՄՆ-ից եկող փոխանցումները թեեւ ՌԴ-ից անհամեմատ ավելի փոքր են, սակայն աճի միտում են գրանցում: Այսպես, 2014-ի հունիսին բանկերի միջոցով ոչ առեւտրային նպատակներով ԱՄՆ-ից Հայաստան է ուղարկվել 9 մլն 317 հազար դոլար, իսկ 2015-ի հունիսին՝ 10 211 մլն՝ շուրջ 8,8 տոկոսով ավելի:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Աշխարհահռչակ դերասան եւ ռեժիսոր, «ամենաուրախ» Ռոբին Ուիլյամսը մահվանից առաջ տառապում էր ծանր դեպրեսիայով, ինչպես նաեւ խնդիրներ ուներ ալկոհոլի եւ կոկաինի հետ:  Կալիֆորնիա նահանգի շերիֆերից մեկը՝ լեյտենանտ Կիտ Բոյդը պատմել է, որ դերասանը կախվել էր գոտուց իր սենյակում այն ժամանակ, երբ նրա երրորդ կինը՝ Սյուզան Շնայդերը գտնվում էր հարեւան սենյակում: Ուիլյամսի մարմնի վրա՝ ձախ դաստակին, հայտնաբերվել են մի քանի կտրվածքներ, իսկ կողքին՝ գրպանի դանակ՝ չորացած արյունով: Այդ պահին դերասանը արդեն մոտ 12 ժամ է, ինչ մահացած էր, գրում է The Daily Mail-ը: Ոստիկանությունը հրաժարվել է հայտնել, թե արդոք մահվանից առաջ դերասանը որեւէ գրություն թողել է, թե ոչ: Ավելի վաղ նրա ընտանիքի անդամները ասել են, թե չեն հավատում, որ Ուիլյամսը չի փորձել բացատրել իր գործողությունները: Ոստիկանությունը չի քննարկում նաեւ այն հանգամանքը, թե ինչու են Ուիլյամսը եւ իր կինը քնել առանձին սենյակներում: Օսկարակիր դերասանը կյանքից հեռացել է ալկոհոլիզմի եւ թմրամոլության դեմ տասնամյա պայքարից հետո: Նա տառապում էր խորը դեպրեսիայով, ինչպես նաեւ ուներ ֆինանսական խնդիրներ: Ինքնասպանությունից որոշ ժամանակ առաջ նա վաճառել էր իր 35 մլն դոլար արժողությամբ առանձնատունը, քանի որ այլեւս հնարավորություն չուներ այն պահելու համար: Ռոբինը որոշել էր դադարեցնել թմրանյութերի օգտագործումը դեռեւս 1982 թվականին, երբ  թմրանյութերի չարաշահումից մահացել էր նրա մոտիկ ընկերը՝ կոմիկ դերասան Ջոն Բելուշին: Ուիլյամսը բացահայտ խոստովանում էր, որ երբեմն իրեն չի հաջողվում հաղթահարել իր կախվածությունը: «Դա ոչնչով պայմանավորված չէ. այն սպասում է մինչեւ այն պահը, երբ դու կմտածես, որ ամեն ինչ լավ է: Եւ հենց այդ պահին լինում է հակառակը, դու փորձում ես հասկանալ ու՞ր ես: Ես չեմ հասկանում, թե ինչպես հայտնվեցի Քլիվլենդում»,- ասում էր Ուլիլյամսը: Դերասանը կանգնել էր ֆինանսական խնդիրների առաջ այն ժամանակ, երբ բաժանվեց իր երկրորդ կնոջից՝ վճարելով նրան 30 մլն դոլար: The Washington post-ի փոխանցմամբ՝ Ուիլյամսի մոտ հայտնաբերվել էին նաեւ սրտային հիվանդություններ. նա ծանր էր տանում իր վերջին հեռուստատեսային ծրագրերից մեկի փակումը: Վերջին գրառումը, որը Ուիլյամսը արել էր սոցիալական ցանցերում, լուսանկար էր, որով նա շնորհավորում էր իր աղջկա ծնունդը՝ գրելով, որ անգամ 25 տարեկամում նա շարունակում է մնալ իր փոքրիկ աղջիկը:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հերո՜ս և Հերո՛ս: Ինչ-որ ժամանակ, շատ վաղուց, շատ հեռու մի տեղ, կատարվեց մի շատ կարևոր իրադարձություն: Ինչ-որ մի շատ տաղանադավոր մարդ, վիրավորանքից, փառքից, թե՞ ինչ-ինչ, խառնուխշտիկ զգացմունքներից դրդված՝ իր ստեղծագործության կենտրոնական կերպարին անվանեց հերոս: Հերո՜ս և Հերո՛ս: Պատերազմի խիզախ ասպետ, հայրենիքի պաշտպան, պետականության հիմնադիր ու... Գրքային կամ կաղապարային պատկեր, բառ կամ ձա՞յն... Անհամեմատելի համեմատություն: Պատմությունը լռում է այդ առաջին, տաղանդավոր մարդու վախճանի մասին, բայց փաստը մնում է փաստ, որ այսպես ասած իրական հերոսնե՜րը այնքան էլ չնեղացան: Չէ՞որ հենց իրենք էին առաջին Հերո՜ս-Հերո՛սները: Իրենց կյանքային քրտնած, հոգնած ու անտաշ գոյությունը հանկարծակի ձեռք բերեց հավերժ ռոմանտիզմով լեցուն ամպային կառուցված: Մարտնչող-հալածված, նվիրված-վտարանդի, հիվանդություններին հաղթած չտեսնված գեղեցությամբ անթառամ Հերոսնե՜՛ր, որոնց շուրջը, չնայած անասելի դժվարություններին սիրո ռետուշային շղարշն է պտտվում... «-Տվեք ինձ տղամարդու կամ կնոջ մի լյարդ և մի կմախք od libitum: Ես մեկը մյուսի մեջ եմ մտցնում, և ահա դուք ունեք այդ ամենն, ինչ ձեզ անհրաժեշտ է հայեցողական կամ հասարակական կյանքի հանկարծական փոփոխություններին տրվելու համար: Ես սպանում եմ Ֆուալդեսին և Փոլ-Լուի Կուրյեին: Վաճառում եմ սևամորթներին, ազատություն տալիս, նրանց խճողակ դարձնում կամ խարհրդաժողովների դրոշակներ: Հորինում եմ, ստեղծում, աշխատացնում եմ Հիսուսի ընկերությունը, սիրում եմ, ատում, փաղաքշում ու սպանում՝ չհաշված քրոջս, որ ձեռքը զուավի* տաբատի մեջ է մտցնում, ինչն ապահովում է տեսակի զարգացումը»: *Ֆրանսիական գաղութայնին զորքերի զինվոր՝ հավաքագրված Հյուսիսային ամերիկայի բնակիչներից և ֆրանսիացի կամավորներից: «Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով լույս ընծայված Ժան Ժիոնոյի «Հուսարը տանիքի վրա» վեպը՝ ֆրանսերենից Լիլիթ Գասպարյանի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 11-ին ու 12-ին կայանալիք «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ մայրաքաղաքի որոշ փողոցներում այդ օրերին երթևեկությունը կդադարեցվի: Հոկտեմբերի 11-ին, Ժամը 10:00-ից մինչև 23:00 Էրեբունի թանգարանի հարակից հրապարակն ու դեպի թանգարանի հրապարակ տանող ուղղություններով՝ Դաշտենցի, Այվազովսկու, Մահարու, Ողջաբերդի փողոցների և Էրեբունի-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկի կողմերից: Հոկտեմբերի 12-ին, Ժամը 08:30-ից մինչև 23:00 Երևանի փոքր կենտրոնում՝ դեպի Հանրապետության հրապարակի ուղղությամբ՝ Ֆրանսիայի հրապարակ, Սայաթ-Նովա-Տերյան, Սայաթ-Նովա-Աբովյան, Սայաթ-Նովա-Նալբանդյան, Վարդանանց-Տպագրիչների, Թումանյան-Հանրապետության, Արամի-Հանրապետության, Բուզանդ-Հանրապետության, «Այրարատ»(«Ռոսիա») կինոթատրոն-Ագաթանգեղոս-Խորենացի,Գր. Լուսավորիչ-Իտալիայի, Գր. Լուսավորիչ-Բեյրութի, Գր. Լուսավորիչ-Զաքյան, «Հաղթանակ» կամուրջ, Սարյան-Լեո, Սարյան-Ամիրյան, Սարյան-Արամի, Սարյան-Բուզանդ, Փարպեցի-Պուշկին, Փարպեցի-Թումանյան խաչմերուկներից: Հոկտեմբերի 12-ին, Ժամը 08:30-ից մինչև 16:00 Արգիշտի փողոցի Երևանի քաղաքապետարանի շենքի դիմացի հատվածը՝ Գր. Լուսավորչի փողոցի կողմից: Հոկտեմբերի 12-ին, Ժամը 12:00-ից մինչև 16:00 Կրկեսի խաչմերուկից դեպի Գր. Լուսավորիչ, Պարոնյան-Լեո խաչմերուկից դեպի Գր. Լուսավորիչ ուղղությունները:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Գերմանացի դերասանուհի Նաստասյա Կինսկին ընդգրկվել է Մոսկովյան միջազգային 40-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթի ժյուրիի կազմում: Փառատոնը մեկնարկում է ապրիլի 19-ին և կշարունակվի մինչև ապրիլի 26-ը: Այս տարվա ժյուրին նախագահելու է իտալացի պրոդյուսեր Պաոլո Դել Բրոկկոն: Նաստասյա Կինսկիից և Պաոլո Դել Բրոկկոյից բացի՝ ժյուրիի կազմում են ընդգրկվել նաև՝ ռեժիսոր Աննա Մելիքյանը, դերասան Ջոն Սևիջը, ռեժիսոր Լյան Ցյաոն: Փառատոնի հիմնական մրցույթում ընտրվել է 16 կինոժապավեն: Փառատոնը կբացի «Նեապոլը շղարշի տակ» կինոնկարը: Նաստասյա Կինսկին «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է: Փոխանցում է Interfax-ը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այս տարի Մեծ պահքը կսկսվի մարտի 3-ին, իսկ Սուրբ Հարության տոնը կնշվի ապրիլի 20-ին: Մեծ պահքը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայ Առաքելական եկեղեցին սուրբգրքային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել դրանք, որով կազմվել է խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրազանցության ու անկման, աստվածորոնողության, ինչպես նաև աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը: Մեծ պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան ու կարևոր օրեր` Բուն Բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի,  Գալստյան եւ  Ծաղկազարդ: Մեծ պահքի շրջանում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք (բացառությամբ` մեղրի), որը ենթադրում է «համեստ» սննունդ, զանազան ճոխ և համադամ  կերակուրներից և ոգելից խմիչքներից  ինքնազսպում:  Պահքի գլխավոր նպատակն է մարդկանց մեղքերից մաքրագործելը,  շատ կարևոր է պահեցողության ընթացքում նաև եկեղեցական պատարագներին և ժամերգություններին մասնակցելը, աղոթելը, բարին արարելը և միմյանց ներելը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վախճանվել է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արաքսի Սարյանը: «Արաքսի Սարյանը մեր երաժշտագիտության խոշորագույն դեմքերից է, ականավոր անհատականություն, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Արծրունի Հարությունյանի դուստրը, ականավոր ճարտարապետ Վարազդատ Հարությունյանի զարմուհին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ղազարոս Սարյանի կինը, մեր կոնսերվատորիայի սյուներից մեկը: Ցավում եմ, ափսոսում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Լևոն Մութաֆյանը:  Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: Արաքսի Սարյանը ծնվել է 1937 թվականին Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1955 թվականին ավարտել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանը, իսկ 1961թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիանի պատմա-թեորետիկ բաժինը: Աշխատել է որպես մանկավարժ՝ երաժշտական դպրոցներում, խմբագիր՝ ռադիոյում, իսկ 1965թ.-ից Հնագիտության և ազգագրության ինստիտուտում՝ որպես գիտաշխատող: 1969թ.-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում:  Սարյանը հայկական երաժշտությանը նվիրված բազմաթիվ ուսումնասիրությունների, հոդվածների և հեռուստահաղորդումների հեղինակ է: Սեպտեմբերի 27-ին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում «Կոմիտաս վարդապետ» փառատոնի շրջանակներում արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արաքսի Սարյանը պետք է հանդես գար «Կոմիտասի կյանքը և գործունեությունը» թեմայով զեկուցումով, սակայն հանկարծահաս մահը խլեց նրան արվեստասեր հասարկությունից։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
  Փետրվարի 23-ին, ժամը 16:00-ին «Ակումբ» հանգստի և ժամանցի կենտրոնում (The Club, Թումանյան փող., 40 շենք) կկայանա «Գրանիշ» հանդեսի նոր համարի շնորհանդեսը: Հանդեսի յուրաքանչյուր թողարկում թեմատիկ է և ամփոփում է մեկ գեղարվեստական կամ հասարակական խնդիր: Այս համարը կոչվում է Գրանիշ խուժանական և ներկայացնում է հայ և համաշխարհային գրականության մեջ էրոտիզմի իրացման տարբեր ձևերն ու դրա հանդեպ հասարակության վերաբերմունքը պատմական դինամիկայի մեջ: Թողարկման գլխավոր խնդիրը գեղագիտական բարձր արժանիքներով առանձնացող էրոտիկ գրականության (խմբագրակազմի բնորոշմամբ՝ խուժանական) և առանց գեղագիտական հենքի՝ միայն արծարծող թեմայով և բառապաշարով էրոտիկ (խմբագրակազմի բնորոշմամբ՝ խուժան) գրականության տարանջատումն է, թացը չորի հետ խառնելու հասարակական կարծրատիպը կոտրելու փորձ: Համարը լույս է տեսել Գրանիշ գրական ակումբի և Անտարես հրատարակչության գործակցությամբ: Հրատարակության է պատրաստվել խմբագրակազմի կողմից՝  Կարեն Անտաշյան, Արքմենիկ Նիկողոսյան, Հասմիկ Հակոբյան, Աշոտ Գաբրիելյան, Արամ Պաչյան: Շնորհանդեսի օրը նախատեսվում է նաև նախընթաց տարվա ընթացքում գրականության ոլորտը լավագույնս ներկայացրած և լուսաբանած լրագրողների/ լրատվամիջոցների պարգևատրություն, խաղարկություններ համարը գնողների միջև և հյուրասիրություն: Միայն շնորհանդեսի օրը հանդեսը կվաճառվի 1200 դրամով՝ 1500-ի փոխարեն:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Խորհրդակցել ենք թոռնուհու հետ, պետք չէ որևէ բան մեկնաբանել: Այդ մասին iLur.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Գարեգին Նժդեհի մասին պատմող ֆիլմի ստեղծման ժամանակ, ըստ Նժդեհի թոռնուհի Գոհարինե Տրդատյանի, ֆիլմի հեղինակներն անգամ չեն խորհրդակցել իր հետ, և ինքը նույնիսկ տեղյակ չէ ֆիլմի սցենարից: Այնուհետև Հրաչ Քեշիշյանը վրդովմունքով նշեց, որ փողոցում հարցազրույց չի տալիս, ու հեռացավ: Հիշեցնենք, որ օրերս iLur.am-ի հետ զրույցում Գարեգին Նժդեհի թոռնուհի Գոհարինե Տրդատյանը, անդրադառնալով Հ1-ի պատվերով նկարահանվող՝ Գարեգին Նժդեհի մասին պատմող ֆիլմին,  ասել է, որ իրեն միայն զանգահարել են և հարցրել, թե փոքր ժամանակ իրեն և իր քրոջը ինչպես էին կոչում, ու էլ ոչինչ: Թոռնուհին նույնիսկ տեղյակ չէր , թե ով է ֆիլմի ռեժիսորը, ինչ սյուժով է նկարվել այն:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Ոսկե Ծիրանի» օրակարգ Կավե մարդը  2013-07-13 15:50  Մոսկվա կ/թ,կապույտ դահլիճ  Կավե մարդը  2013-07-13 16:00  Մալյանի անվան թատրոն  Ժան - Ժակ Ռուսոյի հայկական վերարկուն  2013-07-13 16:20  Մալյանի անվան թատրոն  Լինել տարբեր  2013-07-13 16:30  Մալյանի անվան թատրոն  Փարաջանով  2013-07-13 17:00  Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ  Լինել Ջուլիան  2013-07-13 17:00  Մոսկվա կ/թ,կապույտ դահլիճ  Զինվորի հայրը  2013-07-13 18:00  Նաիրի կ/թ  Կարտոֆիլ  2013-07-13 20:00  Նաիրի կ/թ   
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հաաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանը 6-րդ տեղն է զբաղեցրել «Մանկական Եվրատեսիլ-2013» մրցույթում: Քվեարկության արդյունքում Ավանեսյանի «Շոկոլադի ֆաբրիկա» երգը 2 միավոր է ստացել Բելառուսից, 12 միավոր` Վրաստանից, 4-ական միավոր` Շվեդիայից, Սան Մարինոյից, Մակեդոնիայից և Մոլդովայից, 5-ական միավոր` Ուկրաինայից, Ռուսաստանից, 6 միավոր` Նիդեռլանդներից, 8 միավոր` Մալթայից: Մրցույթում առաջին տեղն զբաղեցրել է Մալթան ներկայացնող Գայա Կաուկին The Start երգով, երկրորդը` ուկրաինուհի Սոգֆյա Տարասովան We Are One երգով, իսկ երրորդ տեղը` Բելառուսի ներկայացուցիչ Իլյա Վոլկովը` «Երգիր ինձ հետ» երգով: «Մանկական Եվրատեսիլ-2013» -ն ընթացել է նոյեմբերի 30-ին Կիևում: Հիշեցնենք, որ 2012-ին Հայաստանը ներկայացնող Compass band խումբը զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը`  իր Sweetie Baby երգով: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երեք լավ գործ արել է այս մարդը. Սպիտակ տանը լոգարան, ավելի ստույգ՝ վաննա չկար, հրամայել է վաննա դնել, որ պառկի տաք ջրի մեջ ու հավեսով չոփչոփիկ անի։ Նախորդ նախագահները միշտ դժգոհել են, որ մրսում են ձմեռները, կենտրոնացված ջեռուցում չկա, Փիրսը եկել ու այդ հարցն էլ է լուծել քարածխի միջոցով։ Ու մեկ էլ՝ նա առաջինն էր, որ Ամանորին հրահանգեց տոնածառ դնել Սպիտակ տանը ու զարդարել։ Կասեք՝ չլինի՞ հանրապետական է եղել։ Դե, ոնց որ մեր հանրապետականները. իրենց ծառերը ջրում են, իսկ ողջ երկիրն անապատ դարձնում։ Չէ, դեմոկրատներից էր ԱՄՆ 14-րդ նախագահ Ֆրանկլին Փիրսը։ Իբր։ ՀՀԿ-ականների նման. հանրապետական են, նժդեհական են, տարոնական են, բայց իրականում՝ ընդամենը սերժիկական են։ «Սերժիկականը» հենց կարդացիք, երեւի անմիջապես հասկացաք, որ այս Փիրսը ԱՄՆ-ի չսիրված նախագահներից է, շատերի պնդմամբ՝ նույնիսկ ամենաչսիրվածը։ Բայց՝ մի էական տարբերությամբ։ Այս Փիրսն իրոք ընտրվել էր եւ ի դեպ՝ ձայների ճնշող առավելությամբ։ Այլ հարց է, որ ընտրվելուց հետո խորապես հիասթափեցրել է ընտրողներին, բայցեւ՝ այս չսիրված Փիրսն ամեն դեպքում գոնե այնքան պարկեշտ է եղել, որ երկրորդ անգամ չի էլ փորձել վերընտրվել։ Սուսուփուս հավաքել է իր բեռուբարձը ու Սպիտակ տնից գնացել մի այլ համեստ տուն ու գլխովին նորից տրվել հարբեցողությանը։ Ինչու՞ «նորից»։ Որովհետեւ այս Փիրսը մինչ նախագահ դառնալն էլ էր հարբեցող։ Ֆրանկլին Փիրսը (1804-1869) ծնվել է ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգում։ Հայրը նահանգապետ Բենջամին Փիրսն էր։ Իրավաբանական կրթություն ստանալուց հետո Ֆրանկլինը նվիրվում է քաղաքականությանը։ 25 տարեկանում Նյու Հեմփշիրի խորհրդարանի պատգամավոր էր, չորս տարի հետո՝ Ներկայացուցիչների պալատում էր, եւս չորս տարի՝ արդեն սենատոր էր։ Եվ հանկարծ՝ գլխապտույտ հաջողությամբ վեր ընթացող այս մարդը հրաժարվում է քաղաքական կարիերայից ու Վաշինգթոնից վերադառնում Նյու Հեմփշիր եւ բավարարվում փաստաբանի համեստ աշխատանքով։ Ասում են՝ պատճառը կինն էր՝ Ջեյնը. նա խստաշունչ դաստիարակություն էր ստացել բողոքական քահանա հոր տանիքի տակ եւ ատում էր քաղաքականությունը ու պնդում, որ իրենց ընտանիքի գլխին թափվող դժբախտությունների պատճառն իր ամուսնու քաղաքական գործունեությունն է։ Իսկ դժբախտություններն իրոք ահավոր էին։ Նրանց առաջին որդին մահանում է ծնվելուց մի քանի ամիս հետո, երկրորդը տիֆից՝ չորս տարեկանում... Իսկ երրորդը... Չշտապենք։ 1846-ին սկսվում է Մեքսիկայի դեմ պատերազմը, Փիրսը կամավոր մեկնում է բանակ եւ կարճ ժամանակում եֆրեյտորից բրիգադի գեներալ է դառնում։ Ասում են՝ քաջաբար կռվելով հասնում է հակառակորդի մայրաքաղաքի մատույցները, բայց մայրաքաղաքի գրավումը, որ նույնն է՝ հաղթանակի պտուղները, չի վայելում, որովհետեւ նախորդ օրը ձիուց ընկնում, վնասվածքներ է ստանում, եւ այդպես էլ՝ զինվորական կարիերայի գագաթնակետին չի հասնում։ Եվ այսպես, երկու երեխայի կորուստ, թոքախտից եւ ընկճախտից տառապող կին, եւ այս վշտերը մոռանալու ցանկություն՝ ալկոհոլի «փրկարար» օգնությամբ։ Նաեւ՝ քաղաքականության։ Փիրսը որոշում է այլեւս չլսել կնոջ սթափեցնող ճիչերն այն մասին, որ իրենց ընտանեկան ողբերգությունների պատճառը քաղաքականությունն է։ Ւզուր։ Ֆրանկլին Փիրսի նախագահական երդմնակալությունից առաջ՝ հենց ծնողների աչքի առջեւ՝ երկաթուղային վթարի զոհ է դառնում նրանց տասնմեկ տարեկան որդին՝ վերջինն ու միակը։ Դաժան բան է երկրի բեռն ուսերին առնելու պարտավորությունը։ Նա, այնուամենայնիվ, մասնակցում է երդմնակալության արարողությանը, չի կարդում նախապես գրված տեքստը, իր ափսոսանքն է հայտնում, որ չցանկանալով՝ ստիպված է նստել մի աթոռի, որին կարող էր նստել մեկ ուրիշը, որը սրտանց ցանկանում էր դա։ Եվ իրոք։ Այլեւս ոչինչ չուներ կորցնելու, եւ թվում է՝ գլխովին կնվիրվեր երկիրը ճգնաժամից հանելու, զարգացնելու գործին։ Բայց՝ ոչ։   Նա հնդկացիներին քշեց արգելաբնակավայրեր, իսկ ով դիմադրեց՝ ծայրահեղ դաժան պատասխան ստացավ։ Ընդունեց «Կանզաս-Նեբրասկա» հայտնի օրենքը, ըստ որի՝ այդ երկու զարգացած նահանգներն իրենք պետք է որոշեին՝ արգելե՞լ ստրկությունն իրենց նահանգներում, թե՝ ոչ։ Կանզասում երկու Սահմանադրություն գրվեց, երկու կառավարություն ձեւավորվեց, որի հետեւանքը եղավ անողոք քաղաքացիական պատերազմը, որը պատմության էջերում ամրագրվեց «Արյունոտ Կանզաս» անվամբ։ Նրա օրոք առավել սրվեցին Հյուսիսի եւ Հարավի հարաբերությունները։ Եվ այս ամենի պատճառն այն էր, որ այս Փիրսը չգիտեր՝ ինչ բան է փոխզիջումը։ Նրա նախագահության ավարտից հետո, հանրապետական քաղաքական գործիչ Չարլզ Ֆրենսիս Ադամեն գրում է Մասաչուսեթս նահանգի սենատոր Չարլզ Սամներին, թե՝ պետք է միայն ուրախանալ, որ այնպիսի նախագահ է ունեցել ԱՄՆ-ը, որի ծանրագույն սխալները դաս կլինեն հաջորդների համար։ Բոլորից արհամարհված, աշխարհի դեմ չարացած այս Փիրսը մահացավ ամերիկյան քաղաքացիական պատերազմի ավարտից չորս տարի հետո՝ լյարդի ցեռոզից, որովհետեւ հարբում էր անխնա ու կատաղի։ Ասում են՝ Ֆրանկլին Փիրսը «Ոսկե շրջանի ասպետներ» գաղտնի կազմակերպության անդամ է եղել, որի հիմնական նպատակը գաղութային տարածքների ընդլայնումն էր, եւ որ՝ հենց այս «ասպետներն» են կազմակերպել ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի սպանությունը, որին, ի տարբերություն այս Փիրսի, ամերիկացիները շատ են սիրել ու մինչեւ հիմա էլ սիրում են։ Ախ, հա՛։ Մի մահափորձ էլ այս Փիրսի նկատմամբ է «սանձազերծվել»։ Մի հարբեցող հարձակվել ու շատ պինդ եփած ձվով առանձնակի դաժանությամբ հարվածել է նրան։    
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հիմա կասեք՝ է՞դ ով է։ Ով որ է, այս հանդիսավոր պահին ոչ մի առնչություն չունի տարաբախտ սիրահարներ Ռոմեոյի ու Ջուլիետի ողբերգական պատմության հետ։ Հնագույն ինչ-որ դքսության կարկառուն շառավիղներից է, Լորդերի պալատի անդամ էր, դիվանագետ էր, գնդապետի կոչման եւ զանազան-զարմանազան զինվորական ու քաղաքական պաշտոնների էր հասել էս մեր լորդ Ջոն Մոնտեգյուն (1718-1792)։ Չար լեզուներն ասում են, որ այնքան էլ «անաղարտ» չի եղել նրա գործունեությունը, բայց այս հանդիսավոր պահին դա էլ կարեւոր չէ։ Երկու անգամ է ամուսնացել։ Երկրորդ կնոջ հետ, ըստ կենսագիրների, ապրել է տասնվեց տարի։ Կենսագիրներն ընդգծում են՝ շատ երջանիկ են ապրել։ Սիրասուն կինն իր դուքս ամուսնուն մի քանի (այդպես էլ գրված է՝ մի քանի) զավակ է նվիրել։ Եվ մեկ էլ մի դժնատեսիլ օր ոմն Ջեյմս Հեքման (ոչ ավել-ոչ պակաս՝ Wiveton-ի ռեկտոր) սպանում է լորդ Ջոնի կնոջը։ Ինչու՞։ Որովհետեւ նախանձից պայթում էր, որ այդքան երջանիկ են։ Այս պնդումն էլ է Ջոն Մոնտեգյուի կենսագիրներինը։ Հավատա՞նք, թե քմծիծաղենք։ Այս հանդիսավոր պահին սա էլ կարեւոր չէ։ Կարեւորն ահա թե ինչն է։ Մեր այս Ջոն Մոնտեգյուն հարավային Անգլիայում գտնվող Սենդվիչ կոչվող նշանավոր դքսության 4-րդ դուքսն էր, եւ ըստ որոշ կենսագիրների՝ մեղվի պես ժրաջան էր, օրուգիշեր բանում էր հանուն Անգլիայի բարօրության։ Որոշ կենսագիրներ էլ չարամտորեն գրում են, որ շատ ժրաջան էր, բայց թղթախաղի բնագավառում։ Ավելի պարզ՝ խաղամոլ էր։ Այս հանդիսավոր պահին սա նույնպես կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ մեր այս Սենդվիչի դուքսը ժրաջան էր, այնքա՛ն ժրաջան էր, որ ժամանակ չուներ դքսավայել նստելու երկար սեղանի մի ծայրին ու սպասելու, թե երբ են մատուցելու իրեն համադամ կերակուրները։ Խոհարարին ասել էր՝ մի քանի բրդուճ սարքիր, որ գործից (թղթախաղից) չկտրվեմ. համ կուտեմ, համ էլ կաշխատեմ (կխաղամ)։ Ահա՛ այդ հանդիսավոր պահից սկսած՝ 18-րդ դարի կեսերից Անգլիայում ու այլեւայլ փտած-նեխած երկրներում սկսում են հավեսով բրդուճ խփշտել։ Ճիշտ է, նրանք Սենդվիչի դքսի պատվին այդ պարզագույն ուտեստի անունը դնում են սենդվիչ, եւ մեծ աշխարհն էլ թութակի պես ընդօրինակում է այդ անունը, բայց մենք հո գիտե՞նք, որ եղած-չեղածը շատ սովորական բրդուճ է։ Էլ չասեմ, որ եթե չտես եվրոպացի-ամերիկացիների իմացածը սենդվիչ է, մերը՝ է՛լ բրդուճ, է՛լ պատառ, է՛լ բրդոն, է՛լ փրթոշ, է՛լ ծլանգ, է՛լ լոլաճ, է՛լ դուդուշ... Էլ որն ասեմ, էլ որը։ Բարի ախորժակ։  Լիզա Ճաղարյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ազատությունը միշտ «նորոգման» կարիք ունի։ Երեկվա ազատությունն այսօր հնանալով՝ վերածվում է բռնությունից ավելի սոսկալի մի բանի՝ հարմարվողականության։ Իսկ ազատության անընդհատ ճանապարհը, ցավոք, նույն դժվարին ու միաժամանակ կանխատեսելի խութերն ունի․ ներքին Ձայնի ու Զգայարանների բռնադատում, խեղաթյուրում, արգելք․․․ Իսկ հեքիաթի բարի վերջաբա՞նը․․․ Հե-քի-աթի բարի՜, բարի՜ վերջաբանը․․․ Ազատ լինելու համար փորձենք մի պահ հեքիաթի բարի վերջաբանը մոռանալ, առավել ևս՝ բացառել․․․ «Տակը» ի՞նչ է մնում․ սարսափեցի՞ք պատկերացնել․․․ Ուրեմն սկսենք սկզբից․ «Լինում է, չի լինում»․․․          «Դոկտորը չհամբերեց և բարձր հարցրեց. – Տիկնիկ, անունդ ի՞նչ է։ Բայց աղջիկը լռում էր։ Այդ ժամանակ դոկտորը սթափվեց: Տիկնիկը վնասված է, հարկավոր է վերադարձնել նրան իր ձայնը, վերանորոգել սիրտը, սովորեցնել նորից ժպտալ, պարել և պահել իրեն այնպես, ինչպես պահում են իրենց նրա տարիքի աղջիկները: «Նա տասներկու տարեկանի տեսք ունի»։ Դանդաղել չէր կարելի: Դոկտորը գործի անցավ։ «Ես պետք է վերակենդանացնեմ տիկնիկին»։ Հանիմեդ մորաքույրն ավարտեց իր նամակը: Երկու ժամ ձանձրացավ։ Հետո հետաքրքրություն արթնացավ մեջը. «Տեսնես ի՞նչ շտապ աշխատանք պետք է կատարի դոկտոր Գասպարը: Այդ ի՞նչ տիկնիկ էր»։ Նա գաղտագողի մոտեցավ արհեստանոցի դռանը և սրտաձև անցքից ներս նայեց։ Ավա՜ղ, խանգարում էր բանալին։ Նա ոչինչ չտեսավ, բայց դրա փոխարեն դուռը բացվեց, ու դուրս եկավ դոկտոր Գասպարը։ Նրա տրամադրությունն այնպես ընկած էր, որ նույնիսկ նկատողություն չարեց Հանիմեդ մորաքրոջը անհամեստության համար: Հանիմեդ մորաքույրն առանց այդ էլ շփոթվեց: – Հանիմեդ մորաքույր,– ասաց դոկտորը։– Ես գնում եմ։ Ավելի ճիշտ՝ ինձ հարկավոր է գնալ: Կառք կանչեք։ Նա լռեց, հետո սկսեց ափով շփել ճակատը։ – Ես գնում եմ Երեք Հաստլիկների պալատը։ Շատ հնարավոր է, որ այնտեղից չվերադառնամ»։ «Անտարես» հրատարակչության կողմից «Կողմնացույց» մատենաշարով հրատարակված Յուրի Օլեշայի «Երեք հաստլիկները» հեքիաթը՝ ռուսերենից Մկրտիչ Արմենի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
NME ամսագիրը հրապարակել է լավագույն վատագույն ֆիլմերի ցանկը: Ցանկում են հայտնվել մասնավորապես, «Բաց տիեզերքից պլան 9» ֆիլմը, որը նկարահանել է պատմության «վատագույն» ռեժիսոր Էդ Վուդը՝ 1959 թվականին, Պոլ Վերխուվենի «Շոուգյոլզը»՝ 1995: Ցանկում են հայտնվել նաեւ 1982 թվականին նկարահանված «Բրիոլին 2» ֆիլմը, 1990-ին նկարահանված «Թրոլլ 2»-ը եւ 2013 թվականին նկարահանված «Շնաձկան տորնադո»-ն:   Հաղորդում է gazeta.ru-ն:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության բացասական հաշվեկշիռը 2014 թվականի հունվար-ապրիլի ամիսներին կազմել է $ 879.8 մլն (362.5 մլրդ դրամ), 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 0,8 %: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, արտաքին առևտրաշրջանառությունն այդ ընթացքում կազմել է $ 1,813 մլրդ (746.9 մլրդ դրամ), տարեկան կտրվածքով աճելով 0.1 %: Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության կառուցվածքում հեռավոր արտասահմանյան երկրների մասնաբաժինը կազմել է 43.1 %, ԵՄ`28.7 %, ԱՊՀ` 28.2 %: ԸՆթացիկ տարվա 4 ամիսներին Հայաստանից արտահանվել են $466,5 մլն ծավալով ապրանքներ (192.2 մլրդ դրամ), տարեկան աճը`2,3%, իսկ ներմուծումը տարեկան կտրվածքով աճել է 1.3 %, մինչև $ 1,346 մլրդ (554.7 մլրդ դրամ): Ըստ աղբյուրի, հեռավոր արտասահմանի հետ ապրանքաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է $ 781,6 մլն, տարեկան աճը` 4.6 %: Դեպի այդ երկրներ արտահանումը կազմել է $ 203,6 մլն, տարեկան աճը` 13.1 %: Նույն ժամանակահատվածում ներմուծումը կազմել է $ 578 մլն, աճելով 1.9%: Բացասական հաշվեկշիռն այդ երկրների հետ կազմել է $ 374.5 մլն, տարեկան անկումը` 4,4 %: Ապրանքաշրջանառությունը ԱՊՀ երկրների հետ տարեկան կտրվածքով նվազել է 2.8%, մինչև $ 510,5 մլն: Դա պայմանավորված է արտահանման ծավալների` 1.2%, մինչև $ 107.8 մլն, և ներմուծման ծավալների` 3,2%, մինչև $ 402,8 մլն նվազումով: Այս երկրների հետ  բացասական հաշվեկշիռը կազմել է $ 294,8 մլն, կրճատվելով 3.9 %: ԵՄ երկրների հետ առևտուրը տարեկան կտրվածքով աճել է 1,7% , կազմելով 520,7 մլն դոլար: Այս ցուցանիշի աճն ապահովվել է ներմուծման 6 % աճով, մինչև $ 365.6 մլն, և արտահանման 7.3% նվազումով, մինչև $ 155,1 մլն: Դա էլ իր հերթին հանգեցրել է բացասական հաշվեկշռի  խորացմանը` 18%, մինչև $ 210.5 մլն: Հայկական ապրանքների գնորդների շարքում առաջատարներն են` Ռուսաստանը` ընդհանուր արտահանման 19.5 %, Գերմանիան (10.3% ), Բուլղարիան (9.5 %), Չինաստանը (8.7 %), Միացյալ Նահանգները և Իրանը (5,9 %), Կանադան (5.5 %), Իրաքը (5,4 %), Բելգիան (5.3 %), Վրաստանը (5,2 %): ԵՄ երկրների շարքում հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի հետ արտահանման ծավալները զրոյացրել են Դանիան, Ֆինլանդիան, Հունաստանը, Լյուքսեմբուրգը, Ռումինիան, Հունգարիան, Սլովակիան, Շվեդիան, Կիպրոսը: Վերսկսել արտահանումը դեպի Լեհաստան և Ավստրիա: Զրոյական մակարդակ են արձանագրել նաև Բրազիլիան, Ճապոնիան և Հնդկաստանը: Հաշվետու ժամանակահատվածում դեպի Հայաստան ապրանքների հիմնական մատակարարներն են եղել Ռուսաստանը (ընդհանուր ներմուծման  25.1 % - ը), Չինաստանը (8.7 %), Գերմանիան (6,5 %), Թուրքիան (4.9% ), Ուկրաինան (4,1 %), Իրանը (3.9 %), Իտալիան (3.7 %), ԱՄՆ - ը (3,4 %), Շվեյցարիան (3.1 %): Զրոյացվել է ներմուծումը Թուրքմենստանից: Պահպանվել է զրոյական ներմուծումը Ղազախստանից, Կիպրոսից և Լյուքսեմբուրգից: Արտահանման կառուցվածքում առաջատարն է լեռնահումքային ոլորտը` $ 125.9 մլն, տարեկան անկումը` 1.1%: Այնուհետև հաջորդում են` պատրաստի սննդամթերքի արտադրության ոլորտը` $ 98.2 մլն, տարեկան կտրվածքով աճը` 7%, բազային մետաղների արտահանման ոլորտը` $ 95.6 մլն, տարեկան անկումը` 15.6 %, թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղների ու ապրանքների ոլորտը`$ 74.4 մլն, տարեկան աճը`19,5%, տեքստիլ ապրանքների ոլորտը`$ 16,5 մլն, տարեկան աճը` 71.2 %, կենդանական ծագումով ապրանքների ոլորտը` 12.2 մլն դոլար, տարվա աճը`10.2 %: Մնացած ապրանքների արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում չի գերազանցել $ 10 մլն-ը: Ներմուծման գծով զգալիորեն գերակշռում է հանքահումքային ոլորտը` $ 281 մլն (տարեկան անկումը` 12.5 %): Երկրորդ տեղում է մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների ներմուծման ոլորտը` $ 161,2 մլն (տարեկան աճը` 10 %), այնուհետև հաջորդում են` տրանսպորտային միջոցները`$ 124.9 մլն (տարեկան աճը 9.2%), թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղները`$ 118.5 մլն (տարեկան աճը 49,7 %), քիմիական արդյունաբերության արտադրանքը`$ 106.1 մլն դոլար (տարեկան անկումը`0,6%), պատրաստի սննդի ոլորտը`$ 94.3 մլն (տարեկան անկումը`19.1 %), բազային մետաղները`$ 89.9 մլն (տարեկան աճը` 12,6 %), բուսական ծագումով ապրանքները` $ 63,7 մլն (տարեկան անկումը` 12.4 %), իսկ գործվածքեղենը` $ 58.3 մլն (տարեկան աճը` 17.7 %), պլաստմասսայի և կաուչուկի արդյունաբերության ոլորտը` $ 50,1 մլն (տարեկան անկումը` 2.9 %), կենդանական ծագումով ապրանքները`$ 47.7 մլն (տարեկան աճը` 7.8 %), թուղթը և թղթե ապրանքները`$ 24,2 մլն (տարեկան աճը` 9.5%), սարքավորումները` $ 22.7 մլն (տարեկան աճը`18,5 %), քարից, գիպսից և ցեմենտից պատրաստված արտադրանքը`$ 23.7 մլն (տարեկան աճը` 8,8 %): Մյուս ապրանքների ներմուծման ծավալները չեն գերազանցում $ 20 մլն-ը: Նշենք, որ ԱՎԾ-ի տվյալները բազմիցս կասկածի տակ են դրվել անկախ փորձագետների կողմից: Նրանցից ոմանք նույնիսկ կարծիք են հայտնում, որ ԱՎԾ-ն զբաղված է թվանկարչությամբ և ապահովում է իշխանությունների համար ձեռնտու տնտեսական ցուցանիշներ։ 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Սոս Ջանիբեկյանի և Արման Նշանյանի մասնակցությամբ «Տարօրինակ զույգ» ներկայացումը կներկայացվի ԱՄՆ-ում: Ամերիկյան դրամատուրգ Նիլ Սայմոնի պիեսի հիման վրա բեմադրված «Տարօինակ զույգ» ներկայացման պրեմիերան կայացել է նախորդ տարվա նոյեմբերի 14-ին Երևանում: Ներկայացումը Արման Նշանյանի առաջին փորձն էր ռեժիսուրայում: Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում պատմել է Արման Նշանյանը, մայիսին «Տարօրինակ զույգը» մի քանի անգամ կներկայացվի  Լոս Անջելեսում: Մեկ տարվա ընթացքում սպասվում են նաև հյուրախաղեր Մոսկվայում: Տվյալ պահին Արման Նշանյանն ու Սոս Ջանիբեկյանն զբաղված են լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի ստեղծման աշխատանքներով: Ընտրվել է լուրջ թեմատիկա` օնկոլոգիական հիվանդությունները: Թե ով կլինի ռեժիսորը` դեռ հայտնի չէ: Նշանյանն ու Ջանիբեկյանը գլխավրո դերակատարներն են, հանդես կգան նաև որպես պրոդյուսեր: Այժմ ընթանում են սցենարի ստեղծման աշխատանքներ: Նշանյանի ասելով, նկարահանումները կընթանան Հայաստանում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հունիսի 1-ից «ՏաԹևեր» ճոպանուղին անցել է աշխատանքի ամառային ռեժիմին:   Ամռանը ճոպանուղին կաշխատի ժամը 10:00-ից 20:15 (վերջին ուղևորափոխադրումը «Հալիձոր» և «Տաթև» կայաններից կլինի ժամը 20:00-ին):  Ինչպես և նախկինում, կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն շաբաթական 6 օր, բացառությամբ երկուշաբթիի (պրոֆիլակտիկա): Տոնական երկուշաբթի և Հայ առաքելական եկեղեցու տոներին հետևող և ՀՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային հայտարարված երկուշաբթի օրերին ճոպանուղին գործում է հաստատված կարգով:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
iLur.am-ը ներկայացնում է «Օսկարին ընդառաջ» խորագրի հերթական նյութը: Հոդվածաշարում նկարագրում ենք այն ֆիլմերը, որոնք, կմասնակցեն ամերիկյան կինոակադեմիայի տարեկան մրցանակաբաշխությանը, կամ արդեն մասնակցել են ընթացիկ կինոտարվա նշանավոր այլ իրադարձությունների, կամ, հեղինակի համոզմամբ, արժանի էին ուշադրության, բայց ինչ-ինչ պատճառներով չեն հայտնվել «Օսկարի» շորթ-լիստում:  Խորագրի նախորդ նյութերը այստեղ  այստեղ,  այստեղ,այստեղ, այստեղ  եւ այստեղ Ռեժիսոր Ջորդան Փիլ Դերերում՝ Դանիել Կալույա Էլիսոն Ուիլյամս Ռա՛-սի՛զմ, հե՛-ռա-ցի՛ր Սփոյլեր. ֆիլմի վերջում մեզ համար միգուցե կպարզվի առեղծվածի բանալին. թե այդ ինչպե՞ս են հակամարտ սուբյեկտները (իմա՝ ռեժիմ և դրա ներկա/նախկին ընդդիմախոսներ) հանկարծակի փոխում իրենց վարքը ու հայացքները: Իսկ մինչ այդ՝ Ամերիկայի «հանրապետական» բարքերը (դատելով սևերի/սպիտակների մասին մթնոլորտից), դրանց մասին կողմնակի ու միջնորդավորված կերպով մեզ հասած կաղապարներ, դրանց կազմաքանդում ու հիպնոս, որ գամում է էկրանին՝ լարված սյուժեին սրընթաց հետևելու համար: Ջորդան Փիլի կոնցեպտուալ սատիրան փոխկապում է խտրականության և պոլիտկոռեկտության հարցերը ներընտանեկան հարաբերություններին՝ այդ ամենը տեղավորելով արկածի ու սարսափի ոլորաններում: Ու սև հեգնանքի հեռվանց այդ դիրքում ռեժիսորը հաջողացնում է մնալ սրամիտ ու զարմանալիորեն արդիական անգամ սևամորթ նախագահ ունեցած երկրում (Թրամփի Ամրիկան, ինչպես և Ֆոլկների Հարավը կամ Դոստոևսկու Ռուսաստանը, ստեղծագործության անսպառ տարածք են): Ու եթե փորձի ու փորձանքի այս հարաբերակցությունը անհարմարություն է առաջացնում ի սկզբանե՝ հարցադրումների ու շեշտադրումների անսպասելիությամբ, ապա պատումի ընթացքը սրում է տագնապը՝ արձակելով արագացող ռիթմերի հանգույցները: Հընթացս, մինչ մտովի ակամա թերթում ես փոխակերպվող Ամերիկայի՝ դարից ավել ձգվող էջերը (1857 Dred Scott v. John F. A-ից մինչև 1967 Loving v. Virginia ու մեր օրերը), տղի ունեցող իրադարձութններին զուգահեռ ու անզգուշորեն վախենում ես խոստովանել կասկածները. հմմ, իսկ եթե հանդուժողականության աստիճանի բարձրացումը պայմանավորված է սոցիալական «սննդի շղթայում» օղակների դերի փոփոխությամբ, ու ո՞վ ես դու այդ դեպքում շարունակական դավերի այդ ծիսակարգում: Ու երբ վերահաս թմբիրը օրեցօր կլանում է իրական ու կեղծ դեմքերի թավուտը, չզսպվող կոչերը՝ փակի՛ր ականջներդ, փախի՛ր այստեղից, փրկի՛ր ինքդ քեզ,  սնում է վախերդ (որոնք, ինչպես նախկինում, մտադիր էլ չեն զիջել), հազիվ հասցնում ես շնչահեղձ լինելով հույս տալ. -Դու մնալու ես՝ հաղթելու ենք:   Ֆորմատը՝ ռեինկարնացիա Ժանրը-գենետիկ համատեղելիություն Կադրից դուրս՝ Մի տարի առաջ սևամորթի ու հայ աղջկա լուսանկարի պատմություն (չքաղաքականացնել) Imdb գնահատականը՝ 7.7 Իմ հոտառությամբ՝ 7.0 Ու՞մ համար՝ հարսի ընտանիքով արդարացիորեն հետաքրքրվողների Էլ ու՞մ համար՝ Ֆոլկների ընթերցողների Ենթագիտակցությունը՝ Եթե երիտասարդությունն իմանար, եթե ծերությունը կարողանար... Անվանակարգը՝ Լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան Հավանականությունը՝ ոչ բարձր Լեւոն Գայլ Ավետիսյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը, որի մասնակցությամբ «Կովկասի գերուհին», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» և  ուրիշ ֆիլմեր ռուսական կինոյի  դասական նմուշներ են, երեկ` մայիսի 6-ին, դարձավ 90 տարեկան: Մեծ հայրենականի վետերանը, ժողովրդական արտիստը, Վախթանգովյան թատրոնի առաջատարը, հանրաճանաչ կինոդերասանը, Շչուկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանի գեղարվեստական ղեկավարն ու պրոֆեսորն իր հոբելյանը նշելու է մայիսի 10-ին նոր ներկայացման պրեմիերայով: Աղբյուրը՝ http://kinoashkharh.am
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հազարից մեկ քաղաքում ձևավորվում են տեղանուններ, որոնք ցուցանակ, ուղղորդող սլաքներ, աչք ծակող պոստերներ չունեն, քարտեզագրության մեջ հաստատված չեն: Բայց բոլորը գիտեն, քանի որ էդ տեղանքում միասին, խմբով ու առանձին-առանձին զգացել են էն, ինչը զգում են հազարից մեկ: Հետո մի քաղաք չակերտ է գոյանում և դու դեռ սաղմ-անպաշտպան տեղանունից նեղանում, քաշվում, հեռանում ես: Հազար պատճառ ես գտնում էդ տարածքը շրջանցելու կամ չնկատելու համար: Ու գալիս են «չափագրողները»՝ տեղանքի հետ սրբելով-խմբագրելով կարևոր հազարից մեկը: Վերջում էլ էշի չափ մի ցուցանակ են կպցնում՝ ուղղորդող սլաքներով ու «Stop» անցումներով: Ու ցուցանակ ստացած տեղանունը դառնում է բանալ-տեղային, կանխատեսելի մի վայր ընկած չակերտավոր ազատության ու մանդատավոր հայրենասիրության միջև...                                                     ՄԵՐ ՎՐԱՅՈՎ ՉԵՍ Մենք քվեաթերթի «Այո»-ն նշեցինք որպես հաստատ վճիռ մեր ինքնորոշման. ծալեցինք թուղթն ու տուփը գցեցինք և դուրս եկանք խցից՝ ազատ ու ինքնիշխան: Հեքիաթ չէ, տղա, որ պատմում եմ քեզ, թե շշի խցանը հանեցվինք, դուրս եկավ Ջինը ու մեր երազը կատարեց:   Վերջին կռվից հետո մենք մաքրեցինք զենքերը ու հանձնեցինք թանգարան և կես ձեռքով քվեարկեցինք մեր իրավունքը, քանի որ մյուս կեսը, հոգնած զենքերի հետ, թաղվել էր հողի տակ: Վճարեցինք շատ թանկ, քան նախնական քո գինն եր,  հենց այնպես մեզ չտված անկախության. մեր դրոշը ամբողջովին ծածկոց դարձավ խփված տղաներին:   Ու հանկարծ մեր մեջ արթնացած կուշտ ու փափուկ                                                                               քնածներ, իրենց քրջոտ թաշկինակը թափահարեցին իբրև դրոշ՝ ստվերի տակ առնելով մեզ: Եվ չգիտենք, ո՞ր խորշի ու պուճախի մեջ թաքցնենք քեզ՝ ժանիքներից ու ճանկերից հեռու, չենք հաշվել՝ դեռ որքա՞ն պիտի թափառենք Ուլիսի պես, մինչև որ հասնենք քեզ իբրև հայրենիք:   Տեղ չունեցանք քո արծաթափայլ երիզների մեջ, մեր հագ ու կապով չէր, դեռ մեծանանք պիտի, հասակ առնենք՝ քեզ կրելու համար մեր ուսերին որպես թիկնոց ու ծիրանի: «Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված Հուսիկ Արայի «Ազատության հրապարակ» բանաստեղծությունների ժողովածուն հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Առաջարկում ենք հայաստանյան հումանիտար, հասարակագիտական և հատկապես հայագիտական ոլորտները ներկայացնող ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին սկսել քննարկումները՝ բարձրացված խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:  ՀՀ Կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Երիտասարդ գիտնականների խորհրդից Բաց նամակ Արձագանքելով ՀՀ գիտական աստիճանակարգի շնորհման կարգի վերաբերյալ վերջերս հանրայնացված բաց նամակին (տես՝ http://168.am/2013/03/17/197155.html)՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Երիտասարդ գիտնականների խորհուրդը քննարկել է նշված առաջարկություններում հումանիտար և հասարակական գիտությունների ներկայացուցիչների տեսակետները՝ դրանք առաջարկների տեսքով քննարկման մեջ ներառելու նպատակով: Մենք գնահատում ենք արված նախաձեռնությունը, սակայն առարկություններ ունենք 10-րդ կետի' թեկնածուական պաշտպանությունների համար նշված երկու առաջարկությունների կապակցությամբ. «Հանել առանց համահեղինակների հոդվածի առկայության պահանջը և ավելացնել «Web of Knowledge» և «Scopus» շտեմարաններում հաշվառված և/կամ ազդեցության գործակից (impact factor) ունեցող պարբերականներում առնվազն 1 հոդված ունենալու պահանջը թեկնածուական պաշտպանությունների դեպքում»:   Սույն նամակով ներկայացում ենք մեր առարկություններն ու մտահոգությունները, ինչպես նաև մեր այլընտրանքային առաջարկությունները, որոնց իրականացման դեպքում կարող ենք ակնկալել հայաստանյան գիտության որակի էական բարելավում: Մեր առարկություններն ու մտահոգությունները վերաբերում են հիմնականում երկու խումբ հարցերի. 1. Հումանիտար և հասարակական ու բնական գիտությունների նկատմամբ տարբերակված մոտեցման անհրաժեշտության գիտակցումն ու որևէ որոշում կայացնելուց առաջ այս երկու ճյուղերի առանձնահատկություններից բխող փաստարկների մասնագիտական և հանրային քննարկման կազմակերպումը: 2. ՀՀ գիտական աստիճանակարգի շնորհման չափանիշների փոփոխությունների համար ընտրել ոչ թե արմատական և կտրուկ որոշումներ, այլ աստիճանական (փուլային) տարբերակներ՝ հաշվի առնելով պարտադրվող պահանջներին համապատասխանելու համար Հայաստանի Հանրապետությունում առկա իրական ռեսուրսները և բարձրագույն կրթության ու գիտության համակարգի այսօրվա հնարավորությունները: 1. Հումանիտար և հասարակագիտական բնագավառի գիտնականների համար ընդունելի չէ առանց համահեղինակ հոդված ունենալու պահանջը հանելը, քանի որ մեր ոլորտն ինքնին ենթադրում է հեղինակային հայացք այս կամ այն խնդրին և ինքնուրույն վերլուծություն: Կարծում ենք, որ առնվազն մեկ նման հոդվածի առկայությունը պարտադիր է՝ հավաստելու ասպիրանտի այդ կարողությունը: Հասկանում ենք նաև, որ, հավանաբար, այս պահանջի վերացումը բխում է բնագիտական ոլորտի հետազոտական և փորձարարական ուսումնասիրությունների առանձնահատկություններից (առաջարկությունների տեքստի տակ ստորագրություն դրած անուններին ու նրանց ներկայացրած մասնագիտություններին նայելով՝ նկատում ենք բնագիտական ոլորտի ներկայացուցիչների գերակշռություն): Իրավունք չվերապահելով անդրադառնալ բնական գիտություններին առնչվող պետական կարգավորումներին՝ մեր մտահոգություններն ու հետագա առաջարկությունները կլինեն այն ոլորտների վերաբերյալ, որոնց առնչվում են մեր հետազոտությունները: Բնական և հումանիտար (նաև հասարակագիտական) գիտությունների միջև մեթոդաբանական, ինչպես նաև արդյունքները գիտական շրջանառության մեջ դնելու, որակի չափմանն առնչվող տարբերություններն ակնհայտ են: Ավելին` հայագիտության զարգացման հայեցակարգի ընդունումով ՀՀ կառավարությունը որդեգրում է հայագիտության զարգացման պետական խթանումը որպես ներկայիս քաղաքականության գերակա ուղղություն (տես https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/01/qax1-7_1.pdf)): Ուստի այն պետք է արտահայտված լինի գիտության կազմակերպման բոլոր ոլորտներում՝ ներառյալ գիտական աստիճանակարգի շնորհման վերաբերյալ պետական կարգավորումները:   Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հումանիտար (նաև որոշ հասարակագիտական) ոլորտի ասպիրանտին (PhD ուսանողներին) նման պահանջ՝ այսինքն՝ մինչև թեզի պաշտպանությունը հոդված ունենալ ազդեցության գործակից հաշվառող ամսագրերում, չի ներկայացվում: Ավելին` ամերիկյան ու բրիտանական շատ համալսարաններում արգելվում է որևէ հոդված հրատարակել նախքան թեզի պաշտպանությունը, իսկ թույլ տալու դեպքում համարվում է ցանկալի, բայց ոչ պարտադիր: Որպես կանոն` նման պահանջներ են դրվում (կամ որպես առավելություն է դիտարկվում) գիտությամբ զբաղվելու պաշտոնական իրավունքն ստացած գիտնականների և պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկվողների առաջ: Հաշվի առնելով միջազգային նման փորձը` անհասկանալի և անհամաչափ ենք համարում Հայաստանում ատենախոսության պաշտպանությունից առաջ կամ դրան զուգահեռ ասպիրանտից նմանատիպ արդյունքներ պահանջելը, այն էլ դա դարձնելով պաշտպանությանը մասնակցելու համար պարտադիր պայման:   10-րդ կետում առաջարկվող պահանջին համապատասխանող շտեմարանները որքան էլ ցանկալի են և գիտության մեջ գիտնականի կատարած աշխատանքների ազդեցությունն են չափում`հանդիսանալով նաև որակի չափանիշ, այնուամենայնիվ, միակ և անհերքելի հեղինակություն չեն կարող համարվել: Օրինակ` Web of Knowledge (Scopus) շտեմարաններում հաշվառված և/կամ ազդեցության գործակից (impact factor) ունեցող պարբերականներով սահմանափակվելու դեպքում հասարակական գիտությունների տարբեր ճյուղերի համար հեղինակավոր համարվող ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներով տպագրվող շատ ամսագրեր արհեստականորեն դուրս են մղվում Հայաստանի գիտական աստիճան հայցող մասնագետների ուշադրությունից՝ այսպիսով պետական քաղաքականությամբ սահմանափակելով համաշխարհային գիտական հարթակները: Քաղաքական տեսանկյունից նման որոշումը հայագիտության համար կարող է ունենալ մեկ այլ բացասական ազդեցություն, երբ հայաստանյան ամսագրերի ու հայալեզու տեքստերի արժեզրկումը, ըստ էության, կամրագրվի պետականորեն՝ օրենքի ուժով: Բացի այդ, գիտության զարգացման նպատակով ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպվելն ավելի կարևորելը, քան տեղական տրամասությունները (դիսկուրսներ) զարգացնելու հնարավորություն տվող ամսագրերի և գիտական այլ հարթակների ձևավորումը, չի բխում հայագիտության զարգացման տեսլականից: Մենք ընդունում ենք, որ գիտությունը համաշխարհային երևույթ է, և հայաստանյան գիտնականները պետք է հնարավորինս ներկայացված լինեն այդ հարթակում, սակայն խնդիրը լուծելու առաջարկվող տարբերակն ավելի շատ թերություններ ունի, քան առավելություններ: Հայաստանյան գիտության և մասնավորապես հայագիտության մեկուսացման դեմ պայքարելու ավելի արդյունավետ միջոց է խրախուսողական և աջակցողական մեխանիզմների կիրառումը: 2. ՀՀ գիտական աստիճանակարգի շնորհման չափանիշների փոփոխությունը պետք է լինի ոչ թե արմատական, այլ աստիճանաբար իրականացվող հետևողական քայլերի միջոցով Պահանջների խստացումը կամ փոփոխությունը, նույնիսկ այն դեպքում, երբ արդարացված է, պետք է ուղեկցվի դրանց բավարարման համար անհրաժեշտ ռեսուրսների և պայմանների ապահովմամբ: Կարևորագույն երկու ոլորտներում անհրաժեշտ են էական բարելավումներ` գրադարանային ֆոնդ և ասպիրանտներին աշխատանքների ընթացքում նույնանման չափանիշներին համապատասխանող նվազագույն քանակի դասախոսների և ղեկավարների առկայություն: Այս առումով, նշենք հասարակագիտական ոլորտին առնչվող մի քանի միջազգային ծրագրերի փորձը, որն ուղղված է հետխորհրդային երկրներում կրթության որակի բարելավմանն ու այն միջազգային գիտությանն ինտեգրելուն: Ծրագրերը փորձում են միջազգային գրախոսվող ամսագրերում հրատարակել արդեն պաշտպանած կամ դասավանդող գիտական անձնակազմի աշխատանքները (հմմտ. CRRC, ASCN, OSI, ևն), նման հետազոտություններն էլ ապահովվում են համապատասխան դրամաշնորհներով՝ ներառյալ մասնագիտական նվազագույն գրականության ձեռքբերումը կամ 3-5-ամսյա հետազոտական աշխատանքն արևմտյան որևէ համալսարանում` գրադարանային հարուստ ցանցերից օգտվելու հնարավորությամբ և մասնագիտական քննարկումներով: Առաջարկվող արմատական մոտեցումը կարող է երկար տարիներով կանգնեցնել հումանիտար և հասարակական գիտությունների վերարտադրությունը Հայաստանում: Ակնհայտ է, որ հումանիտար և հասարակական գիտական ինստիտուտների ռեսուրսները բավարար չեն նման պահանջ բավարարելու համար, ինչը նշանակում է, որ քանի դեռ համապատասխան պայմաններ չեն ստեղծվել, ասպիրանտների ճնշող մեծամասնությունը չի կարող բավարարել նշված պահանջը, ինչպես նաև անազնիվ է համակարգի թերությունների վերացման խնդիրները փորձել լուծել միայն ի հաշիվ երիտասարդների: 3. Այլընտրանքային առաջարկություններ հումանիտար և հասարակական գիտությունների արդիականասման համար Հումանիտար (հասարակագիտական) բնագավառի գիտնականների համար թողնել անփոփոխ համահեղինակով առնվազն մեկ հոդված ունենալու պահանջը: Ի տարբերություն բնագիտական ուղղությունների` հումանիտար և հասարակագիտական ոլորտներում ավելի արժեքավոր են համարվում մենագրությունները, ժողովածուներում տպագրությունները, իսկ գիտական տրամասություններին ծանոթանալու և արդյունքները գիտական քննարկման մեջ փորձարկելու և ներկայացնելու տեսանկյունից կարևորվում է նաև մասնակցությունը գիտաժողովներին: Ուստի այս գիտությունների պարագայում առաջարկում ենք 10-րդ կետի ներկայացված պահանջի փոխարեն քննարկելի համարել հետևյալ պահանջները՝ ա. միջազգային (արտերկրում) գրախոսվող ամսագրերում և/կամ որևէ խնդրի առնչվող մասնագիտական ժողովածուներում տպագրություն, բ. ատենախոսության դրույթների քննարկում միջազգային (տարածաշրջանային) գիտաժողովներին, սեմինարներին կամ գիտական որևէ այլ ձևաչափով քննարկումներին: Նշենք նաև, որ այս պահանջները կարելի է դարձնել պարտադիր միայն այն դեպքում, եթե զուգահեռաբար ստեղծվում են նաև պետական ճանապարհորդական դրամաշնորհներ և աշխատանքների լեզվական խմբագրության հարցում ասպիրանտին աջակցող մեխանիզմներ (հասարակագիտական, հումանիտար ոլորտի օտարալեզու ամսագրերում և ժողովածուներում պահանջվում է լեզվակրի (native speaker) խմբագրում): Անհրաժեշտ է բուհերում գիտական շարադրանքի (academic writing) դասընթացները պարտադիր դարձնելու պետական պատվեր:  Անհրաժեշտ է հակա-գրագողական (անտիպլագիատ) հայերեն ծրագրի ստեղծումն ու կիրառումը բուհի և մասնագիտական խորհուրդների աշխատանքում: Քանի դեռ այդ ծրագիրը չկա` ատենախոսություններն առցանց պետք է տեղադրել միայն հեղինակի համաձայնության դեպքում:   Հայագիտության զարգացման և միջազգայնացմանը նպաստելու համար անհրաժեշտ է հիմնել օտարալեզու, գրախոսվող և Հայաստանում տպվող ամսագրեր կամ նպաստել եղածների ինդեքսավորման գործընթացին (օրինակ, Aramazd. Armenian Journal of Near Eastern Studies):    Վերջում շեշտենք, որ նմանատիպ խնդիրների լուծման տարբերակները պետք է որոշել միայն կրթության կառավարման և գիտության կազմակերպման ոլորտի մասնագիտական լուրջ փորձագիտության արդյունքում և գիտության տարբեր (բոլոր) ճյուղերը ներկայացնող հաստատությունների մասնակցությամբ հանրային քննարկումներով: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus