Sentence
stringlengths
1
114k
class
stringclasses
7 values
source
stringclasses
1 value
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է համշենահայերի «Վովա» համույթի մասին: «Այս խումբն ամենավառ ապացուցում է, այն բանի, որ հայ մշակույթ չի նշանակում անպայման քրիստոնեական: Հայ մարդը կարող է լինել մահմեդական և լավագույնս պահել ազգային մշակույթը: Դրա լավագույն օրինակն է «Վովա» համույթը»,- իր տեսաբլոգում  ասում է մշակութաբան Սամվել Կարապետյանը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տաշքենդում անցկացված ԱՊՀ նախարարների խորհրդի նիստում Գորիսը ճանաչվել է 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:  ԱՊՀ մասնակից երկրների ԱԳ նախարարները նիստի ընթացքում մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։ Նախարարները հայտարարություն են  ընդունել քրիստոնյաների, մահմեդականների և այլ դավանանքների ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականության և խտրականության անթույլատրելիության մասին։ Արտգործնախարարների խորհուրդը որոշել է նաեւ հավանություն տալ Հայաստանի Գորիս քաղաքը որպես 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագծին։ Նիստի մասնակիցները քննարկել և հավանության են արժանացրել նաեւ 16 այլ փաստաթղթերի նախագծեր: Որոշվել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը գումարել 2017թ. հոկտեմբերին Մոսկվայում։  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Աֆրիկյանների շենքի ֆասադն այսօր ամբողջությամբ ապամոնտաժվել է։ Տեղում աշխատող բանվորները քիչ առաջ հեռացրեցին շենքի ճակատային հատվածի վերջին քարերը։ Առաջիկա օրերին ապամոնտաժվելու է նաև շենքի մնացած հատվածը։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ա՛խ, այս Օսկար Ֆինգալ Օ՛Ֆլայերթի Ուիլիս Ուայլդը (1854-1900), ա՛խ, այս իռլանդացի պատուհասը, այս ինքնասիրահարված պճնամոլը, այս արական սեռի Կոկո Շանելը, որի բարձրաճաշակ հագուստ-կապուստի ներկապնակն այնքան գունեղ էր եւ այնքան յուրօրինակ, որ նրան ընդօրինակող երիտասարդության մեծ բանակը որքան էլ շտապեր՝ չէր կարողանում հասնել նրա անսանձ երեւակայության հետեւից։ Ա՛խ, այս սրամտության ու ինտելեկտի անսպառ շտեմարանը, կնոջ եւ տղամարդու հմայքների լաբիրինթոսում  մոլորված այս դժբախտը... Որտեղի՞ց սկսել եւ որտե՞ղ ավարտել հրավառությամբ սկսված, շքահանդեսներով շարունակված եւ շռնդալից գահավիժմամբ ավարտված այս մեծ գեղագետի կյանքի պատմությունը։ Գուցե առաջնորդվենք իր իսկ ապրած կյանքին տրված գնահատականո՞վ։ «Իմ կյանքում երկու մեծ բեկումնային պահ է եղել. մեկը՝ երբ հայրս ինձ ուղարկեց Օքսֆորդ՝ սովորելու, մյուսը՝ երբ հասարակությունն ինձ ուղարկեց բանտ»,- դառը հեգնանքով ասել է Ուայլդը։ Եվ իրոք, մինչ բանտարկությունը՝ «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպի հեղինակը չգիտեր՝ ինչ է անհաջողությունը։ Ապրում էր՝ ինչպես ուզում էր, ասում էր՝ ինչ ուզում էր, ժամանակի ազնվականությունը ձեռքից ձեռք էր խլում նրան, երեկույթների «գերաստղ» էր։ «Անպայման կգաք, այսօր այն իռլանդացի սրախոսն էլ է գալու»,- հրավիրյալին համոզելու համար, որ չբացակայի օրվա հավաքույթից, ահա այսպիսի գայթակղիչ փաստարկ էին բերում։ Խոսքի այս անզուգական վարպետը նաեւ հրաշալի հայր էր, եւ ըստ ժամանակակիցների՝ ոչ միայն հեքիաթներ էր գրում իր երեխաների համար, այլեւ ավելի շատ ժամանակ էր տրամադրում նրանց, քան նրա սալոնային զվարճանքների սիրահար կինը։ Թե որչափ սրամիտ էր Ուայլդը, բավական է հիշել, որ նույնիսկ նրա մահից 107 տարի անց՝ BBC-ի հարցման արդյունքներով՝ հասարակությունը հենց նրան է ճանաչել որպես Մեծ Բրիտանիայի «Ամենասրամիտ մարդ»՝ ետ մղելով Շեքսպիրին ու Չերչիլին: Իսկ ահա իր հռետորական մեծատաղանդությամբ փայլող մեկ այլ իռլանդացի դրամատուրգ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Բեռնարդ Շոուն խոստովանել է. «Օսկար Ուայլդի ներկայությամբ ես լռում էի, որովհետեւ նա ինձնից լավ էր խոսում»։ Մի խոստովանություն էլ հենց Ուայլդն է արել. «Հանճարս վատնեցի զրույցներում, տաղանդս տվեցի գրականությանը»։ Իսկ որ ինքը հանճարեղ է, նա նեղություն չէր քաշում որեւէ մեկից թաքցնել, եւ ցանկացած առիթով հիշեցնում էր դրա մասին։ Օրինակ, երբ ԱՄՆ մեկնեց, եւ մաքսատանը հարցրին, թե ինչ արժեքավոր իրեր ունի՝ հայտարարագրում նշելու համար։ Ուայլդի պատասխանը սա էր. «Ես ոչինչ չունեմ հայտարարագրելու, բացի իմ հանճարից»։ Իսկ նավից իջնելուց հետո «քար գցեց» նաեւ Ատլանտյան օվկիանոսի «բոստանը»։ «Պարոնայք,- ասաց նա,- օվկիանոսը հիասթափեցրեց ինձ, ամենեւին էլ այնքան վեհասքանչ չէր, որքան ինձ էր թվում»։ Իսկ ահա հարցին՝ հավանե՞ց Սան Ֆրանցիսկոն, քմահաճ այս չարաճճին պատասխանել էր. «Սա Իտալիա է, բայց՝ առանց արվեստի», ընկերոջն էլ գրել էր. «Ամերիկան արդեն քաղաքակրթեցի, մնաց՝ երկինքը քաղաքակրթեմ»։ Ահա այս Ուայլդի թեթեւ ձեռքով «քաղաքակրթված» երկրում մի ամերիկացի Ուայլդին առաջարկում է գրազով մրցել, թե ով ավելի մեծ սուտ կասի, եւ հենց ինքն էլ սկսել է. «Մի անգամ մի ամերիկացի ջենթլմեն...», եւ Ուայլդն ընդհատել է նրան. «Մի շարունակեք, դուք հաղթեցիք»։ Երբ Ուայլդին առաջարկում են ինչ-ինչ փոփոխություններ կատարել իր պիեսներից մեկում, նա տարակուսում է. «Ես ո՞վ եմ, որ համարձակվեմ վերաձեւել գլուխգործոցը»։ 1883 թվականին հայտնի քաղաքական գործիչ Հենրի Լաբուշերը իր «Truth» շաբաթաթերթում Ուայլդին անվանել էր մոռացության մատնված «կնաբարո դատարկախոս»։ Այդ հարցազրույցին Ուայլդն այսպես էր արձագանքել. «Ապացուցելու համար, որ ես լիովին մոռացության եմ մատնված, եթե անհրաժեշտ է թերթի երեք սյունակ լցնել, ապա փառքի եւ մոռացության միջեւ տարբերություն չկա»։ Ուայլդին առաջարկել են հարյուր լավագույն գրքերի ցուցակ կազմել, պատասխանել է. «Դժվար թե դա հնարավոր լինի, ես ընդամենը հինգն եմ գրել»։ Ահա այսպես ապրում, ստեղծագործում, սրամտում, աջուձախ ծաղրում էր կյանքը տոն պատկերացնող մեր այս հմայիչ դենդին մինչեւ 1891-ի այն օրը, երբ հանդիպեց դուքս Քուինսբերիի երեսառած ու ամբարտավան որդուն՝ Ալֆրեդ Դուգլասին, եւ հենց դրանից հետո սկսվեց նրա գահավիժումը։ Նույնասեռականության մեղադրանքով Օսկար Ուայլդին ազատազրկեցին, եւ նրբակիրթ այս ինտելեկտուալը ստիպված եղավ երկու տարի ապրել կրկնահանցագործների եւ ոճրագործների կողքին։ Դեռ բանտում էր, երբ մահացավ նրա մայրը, կինը՝ երեխաների հետ արտագաղթեց երկրից, փոխեց երեխաների ազգանունը, որ ոչ ոք չիմանա, որ նրանք «սոդոմիստ» Օսկար Ուայլդի զավակներն են, ընկերների մեծ մասը երես թեքեցին նրանից, եւ բանտից դուրս եկավ մի մարդ, որը շատ քիչ բանով էր հիշեցնում նախկին Ուայլդին։ Հասկանալի պատճառով նա այլեւս չէր կարող ապրել Անգլիայում, փոխադրվեց Փարիզ, անվանափոխվեց ՝ Սեբաստիան Մելմոթ, գրեց «Ռեդինգյան բանտի բալլադը» եւ ընդամենը մի քանի հոդված, որոնք բանտային կյանքի բարելավման առաջարկներ էին։ Ի դեպ, 1898-ին իրոք ինչ-ինչ փոփոխություններ կատարվեցին բանտային օրենքներում, որտեղ տեղ էին գտել նաեւ Ուայլդի բազմաթիվ առաջարկները։ Ռուս բանաստեղծ Կոնստանտին Բալմոնտը մի անգամ տեսել է Ուայլդին փարիզյան փողոցներից մեկում՝ գլխահակ ու ընկճված, եւ տխրությամբ խոստովանել, որ տպավորությունն անչափ ճնշող էր. «Մայրամուտի երկինք, աշխույժ փողոց եւ այդ միայնակ մարդը՝ ճակատագրի սիրելին, պսակազերծ հանճարը, տաժանակրություն ապրած գրողը, որն այլեւս չի ուզում գրել, բառերի մեծահարուստը, որն այլեւս չի ուզում խոսել»։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ներկայացվել է Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» համանուն հեքիաթի հիման վրա նկարահանվող մուլտֆիլմ-մյուզիքլի առաջին պաշտոնական թիզերը: Շուրջ 3 տարի տևած նկարահանումներից հետո «Մուլտարտ+» ստուդիան աշնանն ամբողջական մուլտֆիլմը կներկայացնի հանդիսատեսի դատին:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր աշխարհահռչակ կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը դարձավ 65 տարեկան:  Պեդրո Ալմոդովարը ծնվել է 1949 թ. սեպտեմբերի 25-ին Իսպանիայի Կալսադա-դե-Կալատրավա քաղաքում: Երբ Պեդրոն ութ տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվում է Էստրեմադուրա, որտեղ տղան սովորում է ֆրանցիսկանյան կանանց վանքին կից դպրոցում: 16 տարեկանում պատանի Պեդրոն ժամանում է Մադրիդ՝ կինեմատոգրաֆ ուսումնասիրելու նպատակով: Սակայն միջոցների սղության պատճառով նա չի կարողանում ուսում ստանալ, բացի այդ՝ Իսպանիայում 1970-ական թթ. սկզբներին կինեմատոգրաֆիական բուհերը փակվում են Ֆրանսիսկո Ֆրանկոյի կառավարության կողմից: Մինչև 1974 թ. Ալմոդովարն աշխատում է Telefonica հեռահաղորդակցության ընկերությունում: 1967 թ. Ալմոդովարը երաժշտական խումբ է ստեղծում, որտեղ կատարում էր սեփական երգերը: Նա պատմվածքներ էր գրում, որոնք տպագրվում էին պարբերականներում և ժողովածուներում: Աշխատանքի հրավեր ստանալով Los Goliardos թատերախմբում՝ Ալմոդովարն ակտիվորեն մասնակցում է Մադրիդի ընդհատակյա ենթամշակութային կյանքին: Ֆրանկոյի մահից հետո Իսպանիայում պայմաններ են ի հայտ գալիս ազգային կինեմատոգրաֆի ազատ զարգացման համար, և 1974 թվականից Ալմոդովարի կյանքն անխզելիորեն կապվել է կինոյի հետ: 1974-1979 թթ. նա նկարահանում է 11 կարճամետրաժ ֆիլմ՝ սեփական սցենարներով և սեփական երաժշտությամբ: 2002 թ. Ալմոդովարի «Խոսիր նրա հետ» ֆիլմը սցենարի համար արժանացավ «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի»: Ալմոդովարի վերջին ֆիլմերից մեկը՝ «Մաշկը, որում ես ապրում եմ», էկրան բարձրացավ 2011 թ. և արժանացավ Բրիտանական ակադեմիայի մրցանակին՝ որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ: Իսկ 2013 թ. տեղի ունեցավ նրա աբսուրդ կատակերգության՝ «Ես շատ գրգռված եմ» ֆիլմի  պրեմիերան: Ալմոդովարի ֆիլմերում նկարահանվել են այնպիսի կինոաստղեր, ինչպես՝ Անտոնիո Բանդերասը, Կարմեն Մաուրան, Պենելոպա Քրուզը, Խավիեր Բարդեմը և այլք: Փոխանցում է ria.ru-ն:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ես իմ կյանքը կը գրեմ... Ինձի համար գրել և ապրել կյանքը` նույնն են: Վ.Սարոյան   Այսօր աշխարհահռչակ հայազգի գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է: Կենսագրություն Վիլյամ Արմենակի Սարոյանը (անգլերեն՝ William Saroyan, Օգոստոսի 31 1908 - Մայիսի 18 1981)՝ ամերիկահայ գրող է։ Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Սարոյան գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։ Առաջին անգամ տպագրվել է 1933 թվականին, Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմավծքներ» (1934) առաջին գրքով, որի առթիվ ամերիկյան քննադատ Բ. Ռասկոն գրել է. «Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար որպես գրողի։ Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ...: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։ Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելի ժողովածուներում։ Սարոյանը հատկապես կարճ պատմվածքի, նորավեպի ժանրում ներմուծել է տեղի ու ժամանակի իրողության հետ սերտորեն կապված սոցիալական-հոգեբանական թարմ թեմատիկա, արդիական հնչողություն ունեցող մարդասիրական բարոյական մոտիվներ, պատումի նոր ձևեր, քնարականությամբ ու հումորով լի հնչերանգներ, բնականություն և ճշմարտացիություն, պատկերների ու կերպարների գունագեղություն։ Սարոյանի գրական շատ կերպարներ ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային ավանդույթներով ու բարքերով։ Հայրենիքի մոտիվը, ինչպես և նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց կերպարները հակադրվում են ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին։ Իրականության հետ նույնպիսի հարաբերության մեջ են «տարօրինակ» ու ձախորդ մարդկանց սարոյանական կերպարները ու հատկապես մանուկների և պատանիների տպավորիչ կերպարները։ Դրանք համաշխարհային գրականության մեջ մտել են որպես հոգու մաքրության խորհրդանշան։ Իրականության և երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության և հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման մոտիվներն են մարմնավորված Սարոյանի արձակում, որոնք հետաքրքրական լուծում են ստացել նաև նրա դրամաներում («Իմ սիրտը լեռներում է»), «Կյանքիդ ժամանակը», «Քարանձավի մարդիկ», «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ», «Կոտորածն մանկանց», «Խաղողի այգին» պիեսները։ 1942 թվականին Սարոյանը զորակոչվել է բանակ, աշխատել զինվորական սցենարների ստեղծման վրա։ Նա պատերազմն ընկալել է որպես աղետ, այդ թեման արտացոլել «Մարդկային կատակերգություն» վիպակում և «Վեսլի Ջեկսոնի արկածները» վեպում։ 1950-1960-ական թթ. Սարոյանը ապրել է Եվրոպայում, ապա նորից հաստատվել ԱՄՆ-ում։ Այդ տարիներին ինքնակենսագրական նյութի օգտագործումով ստեղծել է հոգեբանական վիպակների շարք։ 1960-ական թթ. սկսած՝ գրել է հուշագրական ժանրի գործեր։ Հատկապես ուշագրավ են Բեռնարդ Շոուին, Չառլի Չապլինին, Թ. Ս. Էլիոթին, Եղիշե Չարենցին նվիրված էջերը, հեղինակի մտորումները գրականության կոչման վերաբերյալ։ Վիլյամ Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 16-ին, Ֆրեզնոյում, աճյունի մի մասը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։ Ստեղծագործություններ The Summer of Beautiful White Horse (Սպիտակ ձիու ամառը), 1938. My Name is Aram (Իմ անունն Արամ է), 1940. The Human Comedy (Մարդկային կատակերգություն), 1943. Մարդկային կատակերգություն, Երևան, 1959։ Վեսլի Ջեկսոնի արկածները, Երևան, 1965։ Ընտիր երկեր, հատ. 1, Երևան, 1986, հատ. 2, Եր.,1987, հատ. 3, Եր., 1988, հատ. 4, Եր., 1991։ Երկեր /100 ամյակի առթիվ/, հատ. 1-3, Երևան, 2008։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Շատ անարդար է էս աշխարհը, ինչ ուզում եք ասեք։ Նա «Արեւ արքա» Լյուդովիկոս 14-րդի սիրելին էր, իրավաբան էր ու արքունական ճարտարապետ, Ֆրանսիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի անդամ էր ու մի շարք մեծամեծ պոեմների, զանազան աշխատությունների, գրական ուսումնասիրությունների չորսհատորյակի հեղինակ, եւ այս բազմաշնորհ ու մեծավաստակ մարդն անմահացել է ոչ թե որպես իրավաբան կամ ճարտարապետ, բանաստեղծ կամ գրականագետ, այլ՝ խաղաղ երեկոներին իր զավակներին պատմած հեքիաթների շնորհիվ։ Էլ չասենք, որ այսքանից հետո նրա հեղինակային իրավունքն էլ է խախուտ, որովհետեւ, պա՛հ, իր պատվից վեր է համարել հասարակությանը ներկայանալ որպես մանկագիր, եւ նրա հեքիաթների ժողովածուն հրատարակվել է Պերոյի 19-ամյա որդու անունով, ավելի ճիշտ՝ կեղծանունով՝ Պիեռ դը Արմանկուր։ Եվ բնական է, որ մինչ օրս այս խնդիրը «պարապ-սարապ» գրականագետների վեճերի կիզակետում է՝ իրական հեքիաթագիրը հա՞յր Պերոն է, թե՞ որդի Պերոն։ Դե, գրականագետները թող շարունակեն բանավիճել, իսկ մեծերս ու մեր երեխաները գիտենք, որ «Մոխրոտ»-ի, «Կարմիր գլխարկ»-ի, «Կապույտ մորուքի», «Կոշկավոր կատվի» եւ մեզ քաջածանոթ այլեւայլ հեքիաթների ֆրանսիական տարբերակների հեղինակը Շարլ Պերոն է, եւ նրանից երես թեքելու մտադրություն չունենք, որքան էլ «չարակամները» փորձեն ծանրակշիռ փաստարկներ բերել, թե իբր՝ հեղինակը նրա պատանյակ զավակն է։ Ի դեպ, ծանրակշիռ փաստարկներ, կարծես, չկան էլ, այնպես որ հանգիստ խղճով եկեք հիշենք, թե երբ ու որտեղ է ծնվել Շարլ Պերոն (1628-1703)։ Ծնվել է Փարիզում, դատավորի ընտանիքում։ Շարլը վեց եղբայրների կրտսերն էր։ Եղբայրներից մեկը նույնպես ճարտարապետ էր, մյուսն էլ՝ գիտնական էր։ Բազմազբաղ Շարլը 44 տարեկան էր, երբ ամուսնացավ 20-ամյա Մարիի հետ։ Չնայած տարիքային տարբերությունը մեծ էր, բայց զույգը երջանիկ էր։ Ավաղ, նրանց երջանկությունն ընդամենը վեց տարի տեւեց։ Երեք որդի եւ մեկ դուստր նվիրելով իր սիրելի ամուսնուն՝ 26-ամյա Մարին հոգին ավանդեց, եւ նրա մահից հետո Պերոն գլխովին նվիրվեց իր երեխաներին։ Նա հրաժարվում է դայակների եւ դաստիարակների ծառայությունից, ամեն երեկո իր շուրջն է հավաքում երեխաներին ու պատմում դեռեւս մանուկ հասակում լսած կախարդական պատմություններ։ Եվ այսպես, Շարլ Պերոն է այն առաջին մարդը, որ բերնեբերան շրջող հեքիաթները գրավոր ներկայացրեց աշխարհին՝ հնարավորինս մեղմացնելով միջնադարից մինչեւ իր ապրած ժամանակները հասած այդ պատմությունները, որոնք ժամանակակից սարսափ-ֆիլմերին ոչնչով չէին զիջում։ Օրինակ, «Քնած գեղեցկուհին» հեքիաթում արքայազնը ոչ թե համբուրում է նրան, որ արթնանա, այլ... բռնաբարում է։ Ու պատկերացրեք, էս մեր գեղեցկուհին հղիանում է եւ գոհ ու երջանիկ արթնանում։ «Կարմիր գլխարկը» հեքիաթում գայլը խժռում է ոչ միայն տատիկին, այլեւ գյուղի գրեթե բոլոր բնակիչներին, Կարմիր գլխարկն էլ չար գայլին ուղղակիորեն խորովում է եռացող ձյութի մեջ։ «Մոխրոտը» հեքիաթում խորթ քույրերին հաջողվում է հագնել երջանկաբեր կոշիկը, որովհետեւ նրանցից մեկը ոտքի մատն է կտրում, մյուսն էլ՝ կրունկը, իսկ վերջում՝ աղավնիները հանում են նրանց աչքերը, ու «բարին» հաղթում է։ Բայց կրկին վերադառնանք «ով է իրական հեղինակը» խնդրին։ Մեկ այլ վարկածով՝ «Սագ մայրիկի հեքիաթները» (թե ինչու՝ Սագ մայրիկ, պատասխանը պարզունակ է. Պերոյի որդին սագի փետուրով է գրել հոր պատմած հեքիաթները) ժողովածուի հեղինակային իրավունքը Շարլ Պերոն որդուն է հանձնել ոչ թե այն պատճառով, որ չի ցանկացել ինքն ստորագրել այդ «անլուրջ» պատմությունների տակ, այլ հեռահար նպատակ է հետապնդել։ Նպատակն էլ Լյուդովիկոս արքայի զարմուհու՝ Օռլեանի իշխանուհու միջավայրում իր Պիեռ որդուն տեսնելու ցանկությունն էր։ Հաշվարկը սխալ չէր. գրքի շռնդալից հաջողությունից հետո Պերոյի որդու առջեւ բացվում է պալատի դուռը։ Բայց, ավաղ, վեց ամիս հետո Պիեռը փողոցային ծեծկռտուքի ժամանակ սպանում է մի երիտասարդի։ Ազնվականական սուսերով հասարակ հյուսնի որդու սպանությունն աններելի հանցագործություն էր համարվում բարձրաշխարհիկ միջավայրում (ա՛յ, եթե ազնվական ծագումով երիտասարդի սպաներ, երեւի կհերոսացնեին նրան), եւ Պիեռի առջեւ ոչ միայն ընդմիշտ փակվում է արքայական պալատի դուռը, այլեւ՝ իր բոլոր կապերն ու փողերն օգտագործելով, Շարլ Պերոն մեծ դժվարությամբ է որդուն հանում բանտից։ Այդ իրավիճակում միակ ելքը նրան ռազմաճակատ ուղարկելն էր։ Ուղարկում է, եւ կարճ ժամանակ անց նրա դուռը բախում է գույժը՝ Պիեռը զոհվել է։ Ահա այսպիսի «առանց երեք խնձորի» տխուր պատմություն... Ի դեպ, եթե ձեզ հաջողվի Փարիզ այցելել, եւ որոշեք զբոսնել Թյուիլըրի այգում, այնտեղ ձեզ կդիմավորի Շարլ Պերոյի արձանը։ Ասում են՝ այգու ընտրությունը պատահական չէ. ազնվականների մի խումբ՝ Լյուդովիկոս 14-րդին հաճոյանալու համար, առաջարկում է փակել այգին քաղաքացիների քթի առաջ, որպեսզի այնտեղ ճեմի միմիայն «Արեւ արքան»։ Շարլ Պերոն ընդդիմանում է, եւ այս «հեքիաթն», իրոք, բարի ավարտ է ունենում։ Հենց Շարլ Պերոյի շնորհիվ՝ փարիզցիները շարունակում են ազատորեն զբոսնել այդ այգում։ Մինչ օրս։ Երկնքից էլ երեք խնձոր է ընկնում, մեկը՝ հեքիաթի կախարդական դարպասը բացած Շարլ Պերոյին, մյուսը՝ նրա հայրենակիցներին, երրորդն էլ՝ մեր սիրելի ընթերցողներին։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Լինում են հազվադեպ ժամանակաշրջաններ, երբ Երիտասարդությունը համընկնում է գլխիվայր շրջված կամ ավելի ճիշտ՝ գլխին կանգնած Փոփոխության հետ: Էդ ժամանակ աշխարհը իր առանցքի շուրջ պտտվում է անժամանակ արագ, իսկ եթե ավելի ստույգ՝ ժամանակի միավորները միայն ընդունակ են լինում ֆիքսելու գլխապտույտների միջև ընկած միկրովայրկյան դադարները: Բերաններն իրար երգերով են կապվում: Ու երգերն էլ դառնում են գլխին կանգնած Փոփոխությունների բազմաձև ու բազմազան բազմադրոշները... Հետո ժամանակաշրջանը Փոփոխվելու փոխարեն փոխվում է, ու Երիտասարդությունը հաշտվում է շրջապատի տաքուկ թաղանթի հետ՝ հաճախ լսելով արդեն հին համարվող երգերը՝ առանց դրանց մեջ տեսնելու Փոփոխությունների բազմաձև ու բազմազան բազմադրոշները... « HELP (Լենոն, Մաքքարթնի) Լենոնի անձնական սիրելի երգերից մեկն է, որն ի սկզբանե հղացվել է իբրև դանդաղ, բոբդիլանական, ակուստիկ ստեղծագործություն, հետագայում հեղինակը նշում էր, որ ափսոսում էր նրա համար, որ երգն արդյունքում այդքան «բիթլականացվեց»: Բայց, չնայած դրան 'Help' -ը մնում է The Beatles-ի ամենասիրված երգերից մեկը: Սա նաև Լենոնի ամենախոր զգացմունքային ու անձնական տեքստ պարունակող երգերից է: Այն արտահայտում է Լենոնի անբավարարվածությունը սեփական անձով և կյանքով. «Դա իրականությունն է, այդ ես էի երգում «Օգնեցե՜ք», և ես իրապես դա էլ նկատի ունեի... Ինձ օգնություն էր անհրաժեշտ,-խոստովանում է հեղինակը և ավելացնում,-ես այդքան էլ չեմ սիրում այս ձայնագրությունը՝ մենք այն շատ արագ կատարեցինք՝ փորձելով կոմերցիոն լինել»: «Անտարես» հրատարակչության կողմից հրատարակված «Բիթլզ» գիրք-ալբոմը անգլերենից Արտավազդ Եղիազարյանի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում:  Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռոք'ն'Ռոլի արքա Էլվիս Փրեսլիին պատկանող Աստվածաշունչը վաճառվել է բրիտանական աճուրդում 94.000$-ով։ Գնորդը` աստղի երկրպագուներից մեկն է։ Մեկնարկային գինը գերազանցվել է մոտ 2.5 անգամ։ Գիրքը Էլվիս Փրեսլին նվեր է ստացել 1957 թվականին։ Այդ ժամանակվանից Աստվածաշունչը շատ քրքրվել էր, իսկ լուսանցքներին հայտնի կատարողը բազմաթիվ գրառումներ էր կատարել։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Բարև Ձեզ». հենց այս խորագրով քիչ առաջ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց ստամբուլաբնակ հայազգի ֆոտոլրագրող Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը: Ըստ PanARMENIAN.Net-ի, ցուցադրվում է աշխարհահռչակ լուսանկարչի` աշխարհի տարբեր անկյուններում և տարբեր ժամանակներում արված 100 լուսանկար: Արա Գյուլերը հիշել է իր առաջին հայտնի, այսպես ասած ժուռնալիստական լուսանկարը` արված 1948 թվականին, Թուրքիայում` Աթաթուրքի արձանը կոտրելու պահին: Ասուլիսի ժամանակ Գյուլերը խոսել է նաև հայ լինելու մասին ու նշել. «Ես երբեք չեմ թաքցրել, որ հայ եմ, և հայ լինելն ինձ երբեք չի խանգարել: Հայ լինելն առավելություն է»: Իսկ երջանիկ, Գյուլերը երբեք չի եղել. «Ես միշտ վազել եմ երջանկության հետևից, բայց երբեք երջանիկ չեմ եղել»: Փոխարենը համարձակության պակաս չի ունեցել, իր ամենահամարձակ քայլերից առանձնացրել է 2 անգամ Արարատի գագաթը բարձրանալն ու 4 պատերազմ լուսանկարելը: Վերջին օրեին Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին առհասարակ չի խոսել, իսկ քաղաքական գործիչների մասին միայն ասալ է. «Թող գրողի ծոցը գնան բոլորը»:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռուսաստանցի հայազգի կինոռեժիսոր Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմը կներկայացվի ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը: Ինչպես տեղեկացնում է РИА-Новости-ն, որոշումն ընդունվել է ռուսական ֆիլմերն «Օսկարին» ներկայացնելու նպատակով գործող հանձնաժողովի որոշմամբ: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մենշովի խոսքով, հինգշաբթի երեկոյան կայացած քվեարկության ժամանակ ֆիլմը հավաքել է ձայների մեծամասնությունը: Ընդ որում, Մենշովը հրաժարվել է հայտնել քվեարկության դրված այլ ֆիլմերի անունները:    Կարեն Շահնազարովի ֆիլմի սցենարի հիմքում ընկած է գրող, պատմաբան Իլյա Բոյաշովի «Տանկիստը կամ սպիտակ վագրը» պատմվածքը: Ֆիլմի սյուժեի համաձայն, խորհրդային բանակի սերժանտ Իվան Նայդենովը, որի կերպարը մարմնավորում է դերասան Ալեքսեյ Վերտկովը, հրաշքով փրկվում է վառվող տանկից եւ մահացու մարտի է բռնվում «Սպիտակ վագրի»՝ գերմանական ուրվական-տանկի հետ: Կարեն Շահնազարովն ավելի վաղ հայտարարել է, թե ֆիլմը նկարահանվել է 3,5 ամսվա ընթացքում: Մարտական դրվագների մեծամասնությունը նկարահանվել է առանց համակարգչային գրաֆիկայի օգնության: Ֆիլմի բյուջեն 11 միլիոն դոլար է:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մենք արդեն անդրադարձել ենք 2013-ի ավարտին սպասվող լավագույն ֆիլմերին: Այս անգամ անդրադառնանք Հոլիվուդի ամենայուրօրինակ տաղանդներից մեկի՝ Քվենտին Տարանտինոյի 2013-ի Թոփ 10-յակին, որը կազմել է ինքը` Տարանտինոն անձնապես և հրապարակել իր պաշտոնական կայքում: Սա նրա առաջին ցանկը չէ. 1992-ին նա անդրադարձել էր այդ տարի դուրս եկած լավագույն ֆիլմերին, իսկ 4 տարի առաջ կազմել էր, իր կարծիքով, 1992-ից մինչև 2009-ը թթ դուրս եկած լավագույն ֆիլմերի լավագույն 20-յակը:     Gravity Ալֆոնսո Կուարինի ֆանտաստիկ թրիլլերը, շարունակում է հավաքագրել կինոքննադատների և սովորական հանդիսատեսի հիացական կարծիքները: Այստեղ շատ կարևոր է նշել նաև 3D անիմացիայի համակցվածությունը ֆիլմի հետ այն ժամանակ, երբ ավելի են շատանում այն խոսակցությունները, ըստ որոնց, 3D անիմացիան շարունակում է երկրորդ պլան մղել ֆիլմի թեմատիկան և դերասաններին: Before Midnight Ջեսսիի և Սելինի հարաբերությունների շարունակությունը՝ Before Sunrise և  Before Sunset ֆիլմերի շարունակությունը: Եռապատման առաջին մասերը նույնպես նկարահանվել էին 9 տարի դադարով: Եռապատումը համարվում է առանձնահատուկ այն պատճառով, որ բացի հետաքրքիր երկխոսություններից` սիրո, կյանքի և վերամարմնավորման վերաբերյալ այստեղ դժվար է ավել բան գտնել. ռեժիսոր Ռիչարդ Լինկլեյտերն ու Տարանտինոն կարողացել են գտնել ավելին, միգուցե և դուք գտնեք: The Conjuring Տարանտինոյի ցանկի միակ սարսափ ֆիլմը: Հոլիվուդում համարվում է, որ այս ժանրում շատ բարդ է նոր ասելիք ունենալ և վաղուց արդեն ռեժիսորները սկսել են կրկնվել և որևէ նոր բան չեն կարողանում ներմուծել սարսափ ֆիլմերում: Այս ֆիլմը հետաքրքիր է նրանով, որ նկարահանված է իրական դեպքերի հիման վրա, որոնք տեղի են ունեցել 70-ականներին Պերրոնների ընտանիքի հետ:   This Is the End Կոմեդիա և էքշն, եթե այս ամենը իրականցված է ճաշակով և որևէ կերպ կարող է առանձնահատուկ համարվել, ապա այն «դատապարտված» է Տարանտինոյի հավանությանն արժանանալու: This Is the End-ում (ռուսական կինովարձույթում թարկմանվել է որպես  Конец света 2013: Апокалипсис по-голливудски. Հայերենով, թերեւս կարելի է բառացի թարգմանել՝ Սա վերջն է) Ջեյ Բարուշելը ժամանում է Լոս Անջելես, որպեսզի հանդիպի իր ընկերոջը՝ դերասան Սեթ Ռոգենին (ով ֆիլմի ռեժիսորն է և ֆիլմում խաղում է հենց իր դերը): Ռոգենը նրան հրավիրում է աստղային երեկույթի, որտեղ նրա ոչ աստղային ընկերը՝ Ջեյը, իրեն այդքան էլ հարմար չի զգում: Ռոգենն ընկերոջն ուղեկցում դեպի սուպերմարկետ սիգարներ գնելու և աստղային երեկույթի մի մասնիկ զգալու համար, և հենց սուպերմարկետում սկսում է ամենահետաքրքիրը... Afternoon Delight Ֆիլմի հերուսուհին՝ Ռեյչելը, գրավիչ և կրթված տնային տնտեսուհի է, ով առաջին հայացքից ունի ամեն ինչ՝ շքեղ բնակարան, հաջողակ ամուսին, հրաշալի երեխա և վերջապես հիփստերական ոճի անհաշվելի քանակությամբ զգեստներ: Բայց Ռեյչելը, միևնույն է, ձանրույթի և միայնության մեջ է իրեն զգում և հենց այդ պատճառով գնում է ստրպտիզ ակումբ, որտեղ տեղի ունեցած հանդիպումից փոխվում է նրա ամբողջ կյանքը: Frances Ha Սովորական կյանքից պատմություն. ֆիլմի գլխավոր կարգախոսը հենց այդպիսին է՝ «Պատմություն քո մասին»: Սև-սպիտակ ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ երիտասարդ Ֆրենսիսը ապրում է Նյու Յորքում, կամ ավելի ճիշտ ապրում է իր երազանքներում…   Drinking Buddies Ով մեկ անգամ դիտել է որևէ ֆիլմ Օլիվիա Ուայլդի մասնակցությամբ, այլևս երբեք բաց չի թողնի հնարավորություն նրա մասնակցությամբ որևէ նոր ֆիլմ, հեռուստասերիալ կամ պարզապես գովազդ դիտելուց: Ֆիլմում պատմում է 4 երիտասարդների խճճված հարաբերությունների մասին:   Kick Ass 2 Ի տարբերություն առաջին մասի՝ Kick Ass-ի, Kick Ass 2-ը հավանության չի արժանացել կինոքննադատների կողմից, բայց դա չի խանգարում, որպեսզի այն հայտնվի Տարանտինոյի 2013-ի լավագույն ֆիլմերի ցանկում: Հիշեցնենք, որ սա պատմություն է այն մասին, թե ինչպես է Ջիմ Քերիի մարմնավորած հերոսը առաջնորդում «Արդարությունն հավերժ» բանդան, որը պայքարում է հանցագործությունների դեմ, արտասովոր և շատ կոպիտ միջոցներով: Lone Ranger Տարվա ամենամեծ բյուջեն ունեցող ֆիլմերից մեկը՝ 215 մլն $: Եւս մեկ ֆիլմ, որը, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվել կինոքննադատների կողմից: Հնարավոր է՝ Տարանտինոյին տպավորել է դասական վեսթերնի նոր մեկնաբանումը, իսկ հնարավոր է նաև՝ Ջոնի Դեպի խաղը: Blue Jasmine Վուդի Ալենի նոր աշխատանքը, որը կրկին ստեղծվել է դասական ստեղծագործության հիման վրա, Թենեսի Ուիլյամսի «Ցանկություն  տրամվայը»: Նոր կյանքի փնտրտունքի մասին պատմող ֆիլմում գլխավոր դերակատարներն են, Քեյթ Բլանշեթը, Ալեք Բոլդուինն ու Սալլի Հոքինսը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջությաննախարարությունը ցանկանում է արագացնել հայկական պատմական Անի քաղաքի ավերակները UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու գործընթացը: Ինչպես հաղորդում է Ermenihaber պորտալը, այս մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Օմեր Չելիքը: Հայ Բագրատունիների մայրաքաղաքը, որը ժամանակին ստացել է «1000 ու մեկ եկեղեցիների քաղաք» անվանումը, 2012 թվականից ներառված է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցանկում: Աղբյուրի հաղորդմամբ՝ այժմ աշխատանքներ են տարվում այն ուղղությամբ, որ Անին իր տեղը գտնի հիմնական ցուցակում: Ըստ Չելիքի, Թուրքիան կարևորում է այդ մշակութային ժառանգության պահպանումն ու հանձնումը գալիք սերունդներին: Չելիքը մեկնաբանել է նաև Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության ամենակարևոր օբյեկտներից մեկը հանդիսացող Անիում կատարվող աշխատանքների մասին: Նա հաղորդել է, որ այստեղ կատարվող աշխատանքներն իրականացնելու են Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի դասախոսական կազմից ու միջազգային մասնագետներից կազմված խորհուրդը: Նրա խոսքով Սուրբ Փրկիչ եկեղեցու և Մրենտաճարի վերականգնման աշխատանքներին կներգրավվեն նաև հայ մասնագետներ: Ցանկում ընդգրկվելու է Անիում գտնվող 21 մշակութային օբյեկտ: Ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման արդյունքում Անիի տակ հայտնաբերվել են նոր շինություններ` ճյուղավորվող կատակոմբաներ, ճգնավորների խցեր, ճյուղավորվող թունելներ, ստորգետնյա ջրատարներ: Ընդհանուր հաշվով, հայտնաբերվել է 823 ստորգետնյա շինություն՝ 500 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Դրանց մի մասն օգտագործվել է որպես եկեղեցական տարածք, իսկ մյուս մասը պատկանել է քաղաքի բարձրագույն խավին: Բազմաթիվ փորձագետների կարծիքով, UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում Անին ընդգրկելու Անկարայի փորձերը լիովին տեղավորվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարիլիցի նախաշեմին Թուրքիայի ձեռնարկած` Հայաստանի հետ հաշտեցման իմիտացիոն քաղաքականության համատեքստում: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը, հաջորդ տարի կշարունակվեն որոշ նախագծերի առնչվող աշխատանքները, որոնց թվում են Վիգեն Չալդրանյանի «Կոմիտասը», Լուսինե Սարգսյանի «Թափանցիկ տանիքները», Հովհաննես Գալստյանի «Լուսավոր շրջանը»: Նշված ռեժիսորների նախորդ գործերը հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Օրինակ՝ Լուսինե Սարգսյանի «Շքամուտք» ֆիլմն այս տարի մասնակցել է հայ-վրացական «Կինոէքսպրես» նախագծին, արժանացել է 11-րդ «Ոսկե ծիրան» ՄԿՓ էկումենիկ ժյուրիի մրցանակին: Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմն մրցանակների է արժանացել ԱՄՆ-ում, Կանադայում և Ռուսաստանում անցկացված ՄԿՓ-ներում, իսկ Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմն արժանացել է 2013 թվականի Հայաստանի ազգային կինոմրցանակաբաշխության հատուկ մրցանակի: Գևորգյանը նշել է, որ 2015 թվականին կիրագործվեն նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագծեր, խոսքը վերաբերում է, մասնավորապես, Արամ Շահբազյանի «Հիշողության պատ», Վարդան Հովհաննիսյանի «Հոգու կալանավորները» վավերագրական ֆիլմերին: Բացի այդ, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր Սերժ Ավետիքյանը կներկայացնի «Մշո ճառընտիր» 15 րոպե տևողությամբ անիմացիոն ֆիլմը:    «Մշո ճառընտիրն» (13-րդ դար) հայերերն ամենամեծ ձեռագիրն է, որը կշռում է 28 կգ: 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ երկու կանայք ձեռագիրը փրկել են ոչնչացումից` այն բաժանելով երկու մասի: Այսօր «Մշո ճառընտիրը» պահվում է Մատենադարանում: Ինչպես պատմել է Գևորգյանը, Ավետիքյանի ժապավենը կներառվի Comer Work ռուսական ստուդիայի WW1 («Առաջին համաշխարհային») միջազգային ալմանախում: Ազգային կինոկենտրոնի տնօրենը հույս է հայտնել, որ տեղական կինեմատոգրաֆում աշխուժացում կդիտվի Կինոյի աջակցության եվրոպական հիմանդրամին` Eurimages-ին Հայաստանի անդամակցումից հետո: Eurimages-ի գործունեությունը նպատակաուղղված է, մասնավորապես, համատեղ կինոարտադրության զարգացմանը: Դա նշանակում է, որ հայ կինեմատոգրաֆիստների առջև նոր հնարավորութուններ կբացվեն իրենց նախագծերի իրագործման համար:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Չնայած, որ Ջոնի Դեփին այդպես էլ չհաջողվեց խաղալ «Դոն Կիխոտին սպանած մարդը» ֆիլմում,  նա մտադիր է Սերվանտեսի հերոսին անդրադառնալու եւս մեկ փորձ կատարել: Հիշեցնենք՝ 2000-ին ռեժիսոր Թերի Գիլյամը նկարահանման հրապարակում հազիվ էր հասցրել «մոտոր» հրահանգը տալ, երբ նկարահանման երկրորդ օրը ջրհեղեղը սրբեց-տարավ բոլոր դեկորացիաները, իսկ Դոն Կիխոտին մարմնավորող Ժան Ռոշֆորը ողնաշարի ճողվածքով հիվանդանոց ընկավ: Ռեժիսորը փորձեց որոշ ժամանակ շարունակել նկարահանումներն առանց Ռոշֆորի, սակայն շուտով պարզվեց, որ վերջինս այլեւս ձի հեծնել չի կարողանալու: Դրանից հետո ապահովագրական ընկերությունը ռեժիսորց խլեց սցենարի նկատմամբ իրավունքները: Արդյունքում՝ իր դերին սպասող Դեփը հոգնեց սպասելուց. նրան այլ ծրագրեր էին սպասում:     Այնուամենայնիվ, նրան դեռ շարունակում է հետաքրքրել Լամանշացու պատմությունը: Ջոնի Դեփը Քրիստի Դեմբրովսկիի հետ միասին փորձում է հանդես գալ «Դիսնեյի» ձեռնարկած՝ Դոն Կիխոտի մասին պատմող առայժմ անանուն ֆիլմի պրոդյուսերի դերում: Թեեւ ֆիլմին նրա դերասանական մասնակցության մասին առաժմ խոսք չկա, բայց նման տարբերակը, համենայն դեպս, չի բացառվում: Ֆիլմի սցենարը գրում են Սթիվ Փինկն ու Ջեֆ Մորիսը: Սյուժեն դեռեւս գաղտնի է պահվում, սակայն հայտնի է, որ դա ժամանակակից ներկայացմամբ Դոն Կիխոտի մասին պատմություն է լինելու:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Օգոստոսի 30-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում իրականացվել է «Մութ ու Լուս աշխարհ» «3D» նախագիծը:  Մշակույթի նախարարության փոխանցմամբ՝ «3D» տեխնոլոգիայով կահավորված սրահում այցելուները հայտնվել են «Ձախորդ Փանոսը» հեքիաթի գործողություններում և «կիսել» Փանոսի ձախորդությունները (իրականացնող՝ «Ինտերակտիվ վորլդ» ընկերություն): «Ձախորդ Փանոսի» հեքիաթային միջավայրն առաջին «Աշխարհն» է, որին ժամանակի ընթացքում կավելանան ևս այլ «Աշխարհներ»: Թանգարանը  թողարկել է «Մութ ու Լուս աշխարհի» 100 դրամ արժողությամբ բարեգործական տոմսակներ, որոնց վաճառքից գոյացած ողջ գումարը կփոխանցվի «Նվիրիր կյանք» հիմնադրամին:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային երկրորդ մրցույթ-փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 7-9-ը Գերմանիայի Պրետցել ամրոցում: Ինչպես iLur.am-ին հայտնեցին ՀՀ Մշակույթի նախարարությունից, մրցույթ-փառատոնի ընթացքում հնչելու են Կոմիտասի ստեղծագործությունները, ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերը, ներկայացվելու են գերմանական եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 20 հազար եվրո:Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում նախատեսվում են սեմինարներ եւ դասախոսություններ, մանկական աշխատանքների ցուցահանդեսներ, հատուկ հրավիրված երաժիշտների մասնակցությամբ համերգներ, վարպետության դասեր, նկարիչների, քանդակագործների եւ լուսանկարիչների ցուցահանդեսներ: Մրցույթ-փառատոնի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան), եւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյան):Փառատոնի աջակիցներն են` ՀՀ մշակույթի նախարարությունը, Märkisch-Oberland շրջանի ղեկավարությունը եւ Պրետցել քաղաքի վարչակազմը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Լիլիթ Մովսիսյանի «Ես էլ» ֆիլմը Նյու Յորքում անցկացվող Սիրակուզի միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում արժանացել է գլխավոր մրցանակի «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում, ինչպես նաև «Լավագույն հնչյունաշար» և «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգերում` ժյուրիի հատուկ հիշատակմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՏԱՈ փրոդաքշն»-ից` «Ես էլ»-ը Լիլիթ Մովսիսյանի և «ՏԱՈ փրոդաքշն»-ի առաջին համատեղ ֆիլմն է` նկարահանված 2012թ-ին: Ֆիլմի պատումի առանցքում ուժեղ և միաժամանակ տառապող երիտասարդ տղամարդու հոգեվիճակն է, դեպքերը զարգանում են հոգեբուժարանում: Գլխավոր դերերում հանդես են եկել Արսեն Գրիգորյանը, Հասմիկ Մուրադյանը և Նազենի Հովհաննիսյանը: Ֆիլմի բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է: «Ես էլ» ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որտեղ այն ընդգրկված էր «Կորիզ» միջազգային կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Պաբլո Պիկասոյի՝ վերջերս հայտնաբերված «Նստած կինը՝  կարմիր գլխարկով» կտավի համար Guernsey's աճուրդի տունը նախատեսում ստանալ 30-40 մլն դոլար,ինչը  մի քանի անգամ գերազանցում այն թանգարանի բոլոր ցուցանմուշների գինը, որտեղ այն գտնվել է,- գրում է lenta.ru-ն Նկարը հանտնաբերվել է Ինդիանա նահանգի Էվանսվիլլա Կերպարվեստի պատմության և գիտության թանգարանի պահոցներում, որտեղ տասնյակ տարիներ գտնվել է հաշվառման սխալի պատճառով: Թանգարանի աշխատակիցները,՝ որպես նկարի հեղինակ սխալմամբ նշել են Gemmaux անունով ոմն նկարչի:  Բանն այն է, որ Պիկասոն բազմաթիվ գործեր է նկարել gemmaux տեխնիկայով, որն անցյալ դարի 30-ական թթ. մշակել է ֆրանսիացի նկարիչ Ժան Կրոտտին:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ 2014»-ին հայաստանցի մասնակից Արամ MP3-ն հանդես կգա առաջին կիսաեզրափակիչում` առաջինը: Այդ մասին տեղեկացնում է Եվրատեսիլի պաշտոնական կայքը: Արամի հետ նույն օրը հանդես կգան նաեւ, ըստ հերթականության, Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Իսլանդիայի , Ալբանիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի, Սան Մարինոյի, Պորտուգալիայի, Նիդերլանդների, Մոնտենեգրոյի, Հունգարիայի ներկայացուցիչները: Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 6-ին, եզրափակիչը` 10-ին:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Դոն Կիխոտ»-ին աշխարհին նվիրած Միգել դե Սերվանտեսը «բնության հրաշք» եւ «թատերական կայսրության միապետ» է անվանել Լոպե դե Վեգային։ Իսպանիայի փյունիկ, Պոեզիայի օվկիանոս՝ այսպես էին մեծարում նրան ժամանակակիցները։ Դերձակի ընտանիքում ծնված այս Լոպեն իրոք արտառոց երեւույթ էր։ Հինգ տարեկանից կարդում էր իսպաներեն ու լատիներեն, իսկ 6-ից՝ արդեն բանաստեղծ էր։ 10 տարեկան էր, նստեց ու թարգմանեց 4-րդ դարի հռոմեացի պոետ Կլավդիանոսի ստեղծագործություններից մեկը։ Ծնողները եւ բարեկամները ապշած էին, որովհետեւ այդ գործը բուռն կրքի արտահայտություն էր, եւ սա հասկանալու ու թարգմանելու համար հասուն տղամարդ լինելը պետք է որ պարտադիր լիներ։ Սա դեռ քիչ էր, երկու տարի հետո ի՛նքը գրեց «Իսկական սիրեկանը» վերնագրով մի պիես։ Երբ անհանգստացած հայրը հարցնում է, թե ո՞նց է հնարավոր գրել մի բանի մասին, ինչից դեռ բան չես հասկանում, այս մեր 12-ամյա Լոպեն նախ հայացքը համեստորեն հառում է գետնին, հետո շատ խորհրդավոր ժպտում։ Եվ այդ ժպիտից ծնողներն ստիպված էին հետեւություն անել, որ իրենց անչափահաս զավակը լա՛վ էլ գիտեր, թե ինչի մասին է գրում։ 13 տարեկան էր, երբ նրա կատակերգություններից մեկը բեմադրեցին թատրոնում։ Ըստ կենսագիրների՝ իսպանացի դրամատուրգ, բանաստեղծ եւ արձակագիր Լոպե դե Վեգան (1562-1635) մոտավորապես 2000 պիես է գրել, որոնցից 400-ից ավելին հասել են մեր օրերը, նաեւ՝ 3000 սոնետ, նաեւ՝ «Արկադիա» վեպը։ Սովորել է Ալկալեի համալսարանում, բայց չի ավարտել, որովհետեւ 16 տարեկան էր, երբ դարձավ մի ամուսնացած դերասանուհու «իսկական սիրեկանը», իսկ երբ այդ կինը լքեց նրան, վիրավորված պատանին պամֆլետներ գրեց նախկին սիրուհու եւ նրա ընտանիքի մասին՝ իրեն նեղություն չտալով նույնիսկ անունները փոխել։ Բնականաբար, իր ընտանիքի «բարի համբավը» արատավորելու համար դերասանուհին դատի տվեց Լոպեին. դատեցին, հետո աքսորեցին։ Ութ տարի նա իրավունք չուներ ոտք դնելու Մադրիդ։ Սա, իհարկե, չխանգարեց, որ մեր արկածասերը մի օր գաղտնի վերադառնա հայրենի քաղաք եւ փախցնի իր սիրելի Իզաբելին։ Կնոջ հետ նա հաստատվում է Վալենսիայում, կարծես երջանիկ է, հանգիստ ստեղծագործում է, բայց այս հովվերգությունը յոթ տարի է տեւում ընդամենը։ Մեռնում է Իզաբելը, իսկ հետո՝ նրանց երկու փոքրիկ աղջիկները։ Ի վերջո՝ վերադառնում է Մադրիդ, կյանքը շարունակվում է, եւ նա ամուսնանում է երկրորդ անգամ՝ մի խոշոր մսարտադրողի դստեր՝ Խուանայի հետ։ Տանը վայելում է ընտանեկան խաղաղ կյանքը, դրսում՝ դերասանուհի Միքայելայի բուռն սերը եւ այսրոպեական կանանց պարգեւած հաճույքները։ Եվ կրկին՝ ողբերգություն։ Մեռնում է իր եւ Խուանայի որդին, հետո՝ կինը։ Լոպեն մնում է իր փոքրիկ աղջկա՝ Ֆելիցիանայի հետ մենակ։ Ողջ կյանքում բազմաթիվ սիրավեպերից չհագեցող գրողը մտածում է, որ Աստված պատժում է իրեն անբարո վարքի համար, եւ «մաքրագործվելու» համար նետվում է ինկվիզիտորների «մաքրամաքուր» գիրկը։ Ծառայում է նվիրումով. ասում են՝ նույնիսկ մի հերետիկոս քահանայի «զտման» արարաողությունը հենց ինքն է կատարել։ 1616-ին ամուսնանում է երրորդ անգամ՝ քսանամյա Մարթայի հետ։ «Սուրբ հավատաքննիչների» հետ համագործակցությունը չի փրկում նրան։ Ծովում խեղդվում է իր եւ Մարթայի որդին, Մարթան կուրանում է ու խելագարվում, իսկ չորս տարի հետո մահը փրկում է այդ խեղճ կնոջը երկրային տառապանքներից։ Ահա այսպիսի զարհուրելի անձնական կյանք ապրած մարդն է աշխարհին նվիրել բազմահատոր ստեղծագործություններ, որոնց գերակշիռ մասը՝ կատակերգություն։ Ի՞նչ է զգացել եւ ապրել Լոպե դե Վեգան չորս պատերի ներսում՝ ինքը գիտեր, բայց ուրիշներին ծիծաղ ու ուրախություն է պարգեւել՝ յուրաքանչյուր պիեսի ստեղծման վրա ծախսելով ընդամենը երեք օր։ Լոպե դե վեգայի մահը սգացել է ողջ Իսպանիան։ Բնականաբար։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Իմ մայրիկն Ամերիկայում է և հանդիպել է Բաֆֆալո Բիլին» ֆիլմը կբացի ReAnimania անիմացիոն ֆիլմերի V միջազգային փառատոնը: Մարկ Բորեալի և Տիբու Շատելի ֆիլմը ժյուրիի հատուկ  հիշատակության է արժանացել Անսիի փառատոնում /Ֆրանսիա/: Ֆիլմի երևանյան ցուցադրությունը պրեմիերա կլինի հետխորհրդային տարածքում: ReAnimania-ն կմեկնարկի Երևանում հոկտեմբերի 26-ին: Ինչպես այսօր մամլո ասուլիսի ժամանակ պատմել է փառատոնի նախագահ Վրեժ Քասունին, ստացվել է 500 հայտ աշխարհի 70 երկրից, որից մրցութային ծրագրում ներառվել է 212 ֆիլմ: Այս տարի փառատոնը չի փոխի իր ավանդույթը և հանդիսատեսին կներկայացնի հետաքրքիր ու հագեցած ծրագիր: Մասնավորապես` «Երևանյան պրեմիերան» կներկայացնի Առնաբ Չաուդհուրի «Արջուն.ռազմիկ արքայազնը», Լոռեն Բոուլուի «Հաստատված է որդեգրման համար», Օտտո Գուերայի «Մինչ Աբորնիան կբաժանի մեզ», Բիլ Փլիմփթոնի «Դավաճանություն», Լուիս Բոլոնեզի «Ռիո 2096. սիրո և ցասման պատմություն» ֆիլմերը: Անիմացիայի սիրահարներին սպասում է նաև բացօթյա ցուցադրությունը Սիրահարների այգում: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան վարպետության դասեր, հետահայաց ցուցադրություններ: Բացի այդ, հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Անսիի /Ֆրանսիա/, Շտուտգարդի /Գերմանիա/, Բեյրութի /Լիբանան/ անիմացիոն փառատոնների ծրագրերը: Փառատոնը կավարտվի նոյեմբերի 1-ին:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Եվրոպակացի մի խումբ ռեժիսորներ հանդես են եկել իրենց ուկրաինացի գործընկերոջը՝ Օլեգ Սենցովին ազատ արձակելու կոչով, որը կասկածվում է Ղրիմում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ, տեղեկացրել է The Guardian-ը: Սենցովի պաշտպանությամբ հանդես եկող ռեժիսորների թվում են, մասնավորապես՝ իսպանացի Պեդրո Ալմոդովարը («Ամեն ինչ՝ մորս մասին», «Կանայք՝ նյարդային խանգարման շեմին»), բրիտանացի Քեն Լոուչը (« Քամին, որ ալեծփում էր հավամրգին»), գերմանացի Վիմ Վենդերսը («Բեռլինի երկինքը», «Փարիզ, Թեքսաս») և հունգարացի Բելա Տառռը («Թուրինյան ձի»): Նրանք ստորագրել են լեհ կինոռեժիսոր Ագնեշկա Հոլանդի նախագահությամբ Եվրոպայի կինեմատոգրաֆիական խորհրդի կազմած նամակը, որում նրանք կոչ են անում ռուսաստանյան իշխանություններին՝ ապահովել Սենցովի անվտանգությունը, անցկացնել արդարացի հետաքննություն, ռեժիսորին ներկայացնել ադեկվատ մեղադրանք և ազատ արձակել նրան: Ծնունդով սիմֆերոպոլցի Օլեգ Սենցովը  Ռուսաստանի իրավապահների կողմից ձերբակալվել է մայիսի 11-ին ՝ ահաբեկչական գործողություն կազմակերպելու մեղադրանքով: Մայիսի վերջին Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտարարեց, որ Սենցովը կապ ունի ազգայնական «Աջ սեկտոր» կազմակերպության գործունեության հետ: Սենցովը հերքում է իր պատկանելությունն «Աջ սեկտորին» և մասնակցությունը ահաբեկչության կազմակերպմանը: Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների հանրությունն ավելի վաղ նույնպես հանդես է եկել Սենցովի պաշտպանությամբ: Փոխանցում է Interfax-ը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր  «The Club» հանգստի և ժամանցի կենտրոնում տեղի ունեցավ հայազգի արգենտինացի բանաստեղծ Աննա Արզումանյանի «Իմ անունը հիմա է» գրքի և Բուենոս-Այրեսում իսպաներենով լույս տեսած հայ ժամանակակից 20 պոետների երկերի ժողովածուի շնորհանդեսը: Բացմանը ներկա էին նաև Արգենտինայի դեսպանը և հյուպատոսը: Աննա Արզումանյանն իր խոսքում նշեց, որ Արգենտինայի հայկական գաղութի, ինչպես նաև տեղացիների համար շատ կարևոր է ունենալ այս բանաստեղծների ստեղծագործությունների թարգմանությունը: «Արգենտինացիները շատ հետաքրքրված են Կովկասի գրականությամբ: Այս իրադարձությունը ինձ համար կարծես հարսանիք լինի. ես ամուսնանում եմ այս հողի հետ»,- հավելեց օտարագիր հայ հեղինակը: Ժողովածուն ամբողջությամբ պատրաստել է գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը, ով իր խոսքում  նշեց, որ վստահ է՝ Հայաստանում կա շատ լավ պոեզիա, և եթե այն ներկայացվի ամբողջ աշխարհում, ապա այսօրվա գրականության մեջ կգտնի իր կարևոր տեղը՝ հավելելով, որ ժողովածու կազմելու միտքը ծագել է դեռս երկու տարի առաջ: Նշենք նաև, որ սա առաջին անթալոգիան չէ. նախորդը  հրատարակվել է Փարիզում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի գրողների միության  նախագահությունը խոր վշտով հայտնում է, որ 2013թ. դեկտեմբերի 13-ին վախճանվեց ճանաչված բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ Հրաչյա Հայկի Բեյլերյանը և ցավակցում է հանգուցյալի ընտանիքին, հարազատներին ու նրա պոեզիայի բազմաթիվ երկրպագուներին: Բանաստեղծ Հրաչյա Բեյլերյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2013թ դեկտեմբերի 15-ին, ժամը 18.00-ին, Նոր-Նորքի 5-րդ զանգվածի Ս.Սարգիս եկեղեցում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի գրողների միության նախագահությունից, քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա 2013թ. դեկտեմբեռի 16-ին ժամը 12.00-14.00-ին, Հայաստանի գրողների միության շենքում (Մարշալ Բաղրամյան 3):  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Սա ասել է այս նրբագեղ ու դալկադեմ գեղեցկուհին եւ շարունակել. «Մեքենան ընդամենը հնազանդ ծառան է իր տիրոջ հրամանների»։ Հմայիչ ժպիտը դեմքին՝ իր հարցերով եւ բարձրաձայնած մտքերով նա ստիպում էր օքսֆորդյան եւ քեմբրիջյան հիանալի կրթություն ստացած տղամարդկանց կարմրել, գունատվել ու կակազել։ Զարմանալի բան, թերեւս, չկար. նա անգլիացի մեծ բանաստեղծ Ջորջ Գորդոն Բայրոնի եւ մաթեմատիկայի մեծ գիտակ Անաբելի դուստրն էր։ Եվ եթե Ադայի անվան շուրջը շշուկներ էին պտտվում, թե չար ուժերն են հովանավորում նրան, հակառակ դեպքում՝ որտեղի՞ց այդ փխրուն աղջնակի գլխում այդքան խելք ու տրամաբանություն, ապա այստեղ հակասական, հախուռն ու լոնդոնյան հասարակությունից մերժված լորդ Բայրոնի ակամա «ներդրումն» էլ քիչ չէր։ Իր հասակակիցների միջավայրում հազվադեպ կարելի էր տեսնել Ադային։ Հետաքրքիր չէին. ինչի՞ մասին պետք է խոսեր այդ անհոգ ու թեթեւամիտ թռչնակների հետ, եթե դեռ 12 տարեկան էր, որ սկսեց թռչող սարքեր գծագրել եւ օրերով փակվում էր գրքերի ու թվերի աշխարհում։ Հորից բանաստեղծության նկատմամբ սեր էր ժառանգել, եւ երբեմն ինքն էլ էր գրում՝ մորից գաղտնի, բայց հետագայում՝ գուցե իր իսկ կամքով, գուցե՝ մոր պարտադրանքով, պոեզիա փնտրեց ու գտավ թվերի մեջ։ Նրա հպանցիկ բարեհաճությանն արժանանալը նախանձելի հաջողություն էր համարվում տղամարդկանց համար։ Ե՛վ նրա ներկայությամբ երկյուղածությամբ լռող ու թիկունքից չարախոսող աղջիկներն էին ուզում գուշակել Ադայի գաղտնիքը, ե՛ւ նրա առջեւ ծնրադրելու պատրաստ տղամարդիկ, ե՛ւ լոնդոնյան բարձրաշխարհիկ խարդավանքներից հոգնած մեծահասակները, բայց դա նրանց չէր հաջողվում։ Որովհետեւ ոչ մի առեղծված կամ գաղտնիք չկար։ Ընդամենը՝ Ադան խելացի եւ տաղանդավոր կին էր, ինչն իր ապրած ժամանակների համար առնվազն տարօրինակ էր։ Մաթեմատիկոս Ավգուստա Ադա Քինգ (հայրական ազգանունը՝ Բայրոն) Լավլեյսը, որ առավել հայտնի է որպես դքսուհի Ադա Լավլեյս (1815-1852), համարվում է աշխարհում առաջին ծրագրավորողը։ Ադան Ջորջ Գորդոն Բայրոնի եւ Անաբելի միակ օրինական երեխան է։ Մինչ օրս անհայտ պատճառով՝ Անաբելը ապահարզան պահանջեց լորդ Բայրոնից, եւ նրանց դուստրը դեռ մեկ ամսական էր, երբ բանաստեղծը ստորագրեց համապատասխան փաստաթուղթը եւ ընդմիշտ լքեց Անգլիան։ Այլեւս երբեք հայր ու աղջիկ չեն հանդիպել։ Ընտանեկան գրադարանից վերացնելով Բայրոնի բոլոր գրքերը՝ Անաբելը նորածնին «նվիրում է» իր ծնողներին եւ մեկնում երկարատեւ, կազդուրիչ շուրջերկրյա ճամփորդության։ Կենսագիրները միմյանց հակասող տեղեկություններ են հաղորդում։ Ըստ ոմանց՝ ճամփորդությունից վերադառնալուց հետո Անաբելը նվիրվում է իր աղջկա դաստիարակությանը, իսկ որոշ աղբյուրներ էլ պնդում են, որ Ադան ոչ միայն հորը չի տեսել երբեք, այլեւ զրկված է եղել նաեւ մայրական հոգատարությունից։ Ամեն դեպքում նա հիանալի կրթություն է ստացել։ 17 տարեկանում Ադային ներկայացրել են թագավորին ու թագուհուն։ 1835-ին ամուսնանում է 29-ամյա Ուիլյամ Քինգի հետ, երեք տարվա ընթացքում երեք երեխա են ունենում՝ Բայրոն, Անաբել, Ռալֆ Գորդոն։ Իսկ հետո... Հետո Ադան մխրճվում է մաթեմատիկայի անծայրածիր լաբիրինթոսի մեջ, եւ ամուսինը երբեք չի խանգարում նրան, հակառակը՝ օգնում է ինչով կարող է, որքան կարող է։ Չարլզ Բեբիջի անունն առաջին անգամ Ադան լսում է ճաշի սեղանի շուրջը, եւ մի քանի շաբաթ անց՝ 1833-ի հունիսի 5-ին, 18-ամյա Ադան եւ Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր Բեբիջը ծանոթանում են։ Մինչ այդ Բեբիջն արդեն ստեղծել էր այն հաշվիչ մեքենան, որի կատարելագործված տեսակին այժմ համակարգիչ են ասում։ Ժամանակակիցներն այդպես էլ չեն ընկալում, թե ում է հարկավոր այդ տարօրինակ ու ծանրաքաշ «երկաթի կտորը»։ Իսկ ահա Ադան հասկանում է եւ դառնում Չարլզի նվիրյալ աշակերտն ու օգնականը, եւ մի օր էլ այդ հաշվիչ մեքենայի համար գրում ու սերունդներին է թողնում մի ծրագիր, ինչի շնորհիվ էլ համարվում է աշխարհի առաջին ծրագրավորողը։ Գուցեեւ ավելին կարողանար անել այս տաղանդավոր կինը, գուցե նույնիսկ կարողանար ստիպել հասարակությանը, որ գիտակցեին իր ուսուցչի ստեղծած հաշվիչ մեքենայի ահռելի նշանակությունը մարդկության առաջխաղացման մեջ, սակայն, Ադա Լավլեյսին իր հոր ճակատագիրն էր նախանշված։ 36 տարեկանում քաղցկեղից տառապող Ադային օգնելու նպատակով արված արյունառությունը դառնում է նրա մահվան պատճառը, եւ Ադան եւ իր հայրը հավերժ միանում են Բայրոնների տոհմական դամբարանում։ 1975-ին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը որոշեց ամերիկյան զինված ուժերի ծրագրավորման միասնական լեզու ստեղծել, հետագայում նաեւ՝ ՆԱՏՕ-ի համար, եւ այդ լեզուն աներկբա անվանակոչվեց Ադա։  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ապրիլի 12-ի երեկոյան Երևան ժամանեց աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովը։ Մաեստրոն այս օրերին Հայաստանում է՝ կիսելու հայ ժողովրդի վիշտը, իր ղեկավարած համերգներով ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Երեկ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչ վերաբերմունք ունի Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ, Վ. Սպիվակովը նշեց, որ իր այցելությունն ինքնին խոսում է այդ մասին. «Ես եկել եմ Հայաստան, և ի՞նչ եք կարծում՝ ինչ դիրքորոշում պետք է ունենամ»։ Իսկ այն հարցին, թե աշխարհի ոչ բոլոր երկրներն են ճանաչել Ցեղասպանությունը, մաեստրոն պատասխանեց. «Դա նրանց խնդիրն է։ Ամբողջ աշխարհը չէ, որ չի ճանաչում, ճի՞շտ է։ Օրինակ, Հռոմի պապը ճանաչեց Ցեղասպանության փաստը։ Կարծում եմ՝ դա շատ լուրջ պատմություն է, որը հեռուն գնացող հետևանքներ կունենա։ Ռուսաստանը ճանաչել է…»։ Երևանյան երեք համերգ. ինչո՞վ է պայմանավորված երեք տարբեր համերգային ծրագրերի ընտրությունը։ Մաեստրոն խոստովանում է, որ ինքը կրկնվել չի սիրում. «Երեկ Չայկովսկուն նվիրված փառատոնում մենք նվագում էինք բոլորովին այլ ծրագիր, որտեղ որպես մենակատար հանդես եկավ Ալեքսանդր Ռոմանովսկին, ով Ուկրաինայից է և այժմ ապրում է Իտալիայում։ Հիասքանչ հանդես եկավ։ Հայաստան կգա շատ լավ մի աղջնակ, դաշնակահարուհի Վարվարա Կուտուզովան, ում հետ առաջին համերգին կներկայացնենք Մոցարտի երաժշտությունը։ Կարծում եմ՝ հանդիսատեսը հաճույք կստանա»։ Հիշեցնենք, որ Երևանում ապրիլի 14-16-ը երեք համերգով հանդես կգա Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հղիության 6-րդ ամսում գտնվող երգչուհի Շաքիրան իր ֆեյսբուքի էջում հրապարակել է մի լուսանկար, որտեղ երևում է երգչուհու՝ նկատելիորեն կլորացած փորը: Հիշեցնենք, որ Շաքիրան երեխա է սպասում (տղա) հայտնի ֆուտբոլիստ ժերար Պիկեից: Լուսանկարը մեծ մասսայականություն է վայելում սոցցանցում. այս նյութը գրելու պահին 798 369 օգտատեր հավանել է լուսանկարը, 54 592-ը՝ մեկնաբանություն թողել, իսկ 26 186-ը տարածել:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կոնստանտին Օրբելյանի մասնակցությամբ ձայնագրված ալբոմը ներկայացվել է հեղինակավոր «Գրեմի» մրցանակի: Delos ստուդիայի թողարկած Virtuoso Rossini Arias ձայնասկավառակն առաջադրվել է «Գրեմի» մրցանակաբաշխությանը «Լավագույն դասական մեներգեցողության ալբոմ» (Best Classical Solo Vocal Album) անվանակարգում: Ջոակինո Ռոսսինիի վիրտուոզ մեներգերն ամերիկացի տենոր Լորենս Բրաունլին (Lawrence Brawnlee) ձայնագրել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: «Գրեմի» 57-րդ ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2015 թվականի փետրվարի 8-ին, Լոս Անջելեսում: Մրցանակներ կշնորհվեն 83 անվանակարգերում: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հուլիսի 7-14-ը Իսրայելում տեղի կունենան հայկական մշակույթի օրեր:  Ինչպես հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, Միջոցառման շրջանակներում Իսրայել կայցելել նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությանը: Նախատեսվում է «Բարեկամություն» պարային համույթի, երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանների ելույթները: Բացի այդ, տեղի կունենան բատիկայի և լուսանկարների ցուցահանդեսներ, նվիրված Հայստանի մշակութային և պատմական ժառանգությանը: Նախարար Հասմիկ Պողոսյանը, մասնավորապես, հանդիպումներ կունենա Քնեսեթի խոսնակ Յոէլ Էդելշտեյնի և Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Լիմոր Լիվնաթի հետ, որի ընթացքում կքննարկվեն հայ - իսրայելական մշակութային համագործակցության հարցեր: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտի արարողությունը, որից հետո նրան հողին հանձնեցին Երևանի քաղաքային պանթեոնում: Արամ Ղարաբեկյանը եղել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավարն ու դիրիժորը: Նա հիմնել է Բոստոնի «Սինֆոնովա» նվագախումբը, աշխատել է Կիևի ռադիո և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի հետ և միասին թողարկել է «Ռոմեո և Ջուլիետ» սկավառակը, որից հետո Ուկրաինայիմշակույթի նախարարը դիրիժորին նշանակել է իր գլխավոր խորհրդական: Ղեկավարել է նաև Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը ու Օպերայի և բալետի թատրոնը: Հետագայում ղեկավարել է մի շարք նվագախմբեր` Հայաստանի և Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ,Շրեվեպորտի, Հանգչջոուի և Զեջիանգի սիմֆոնիկ:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կաննի 66-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ ոսկե արմավենու ճյուղը, հանձնվել է Աբդելատիֆ Քեշիշի «Ադելի կյանքը» ֆիլմին: Ֆիլմի երկու գլխավոր դերակատարների՝ Լեա Սեյդուի և Ադել Էկզարկոպուլոսի ուղեկցությամբ ստանալով մրցանակը՝ ռեժիսորը հայտարարել է, որ իր աշխատանքը նվիրում է Ֆրանսիայի (որտեղ ինքը մեծացել է) և Թունիսի (որտեղ ծնվել է)երիտասարդությանը:Կինոնկարը լեսբիական սիրո մասին է: Այն լի է չափազանց բաց տեսարաններով, որոնք ցնցել են հանդիսատեսներին և կինոփառատոնի մասնակիցներին: Սակայն Սթիվեն Սփիլբերգի ղեկավարած ժյուրին որոշել է, որ Աբդելատիֆ Քեշիշն այդ թեման շոշափել է նրբորեն և մեծ վարպետությամբ: Կինոփառատոնի երկրորդ մրցանակին է արժանացել Կոեն եղբայրների «Լյուին Դևիսի ներսում» կինոնկարը: 2013-ի  Կաննի կինոփառատոնում կնոջ լավագույն դերակատար է ճանաչվել 36-ամյա ֆրանսուհի Բերենիս Բեժոն, իսկ լավագույն դերասան՝ ամերիկյան կինեմատոգրաֆի 76-ամյա վետերան Բրյուս Դերնը, փոխանցում է euronews-ը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկ՝ Երեւան-Սեւան մայրուղու «Չայնու ոլորաններ» հատվածում անհայտ վանդալները կոտրել են 1980-ին տեղադրված «Արձագանք» անունը կրող բրոնզաձույլ արձանը: Լուսանկարիչ Գերման Ավագյանը «Ֆեյսբուքում» հրապարակել էր պղծված արձանի լուսանկարները: Հանցագործներին, ամենայն հավանականությամբ, «գրավել է» բրոնզը՝ որպես մետաղի ջարդոն: Այսօր Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգլեոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն իր կայքում մի ուշագրավ հաղորդագրություն է տարածել այդ կապակցությամբ. «Հայտնի ֆոտոլրագրող Գերման Ավագյանը մարտի 2-ին ահազանգել էր, որ քանդվել է Երևան-Սևան մայրուղուն գտնվող Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» բրոնզե քանդակը: Տեղեկացնում ենք, որ Խաչատուր Հոկոբյանի «Արձագանք» քանդակը ընդգրկված չէ ՀՀ կառավարության կողմից 2003 թ. դեկտեմբերի 24-ի N 1793-Ն որոշմամբ հաստատված Կոտայքի մարզի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում», հետևաբար այն հուշարձանի կարգավիճակ չունի»: Այսինքն, նախարարությունը մատը մատին չի պատրաստվում տալ, որովհետեւ քանդակը հուշարձանի կարգավիճակ չունի, դե իսկ եթե չունի, ապա՝ ջարդել-ջարդել են, էլի: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նոբելյան մրցանակի դափնեկիր Իվան Բունինը (1870-1953), ըստ նրա մերձավորների, շատ հաճախ է հիշել ու պատմել այս պատմությունը։ Ուրեմն, այս պատվավոր մրցանակն ստանալուց հետո ընկերներից մեկը հրավիրում է նրան իր տուն, Բունինն էլ չի մերժում հրավերը։ Եվ այսպես, երջանիկ-երջանիկ (ո՞վ լիներ նրա փոխարեն ու երջանիկ չլիներ. Նոբելյան մրցանակակիր էր, այն էլ՝ առաջի՛ն ռուս գրողն էր, որ արժանացել էր այդ պատվին), ու մեկ էլ սենյակ է ներխուժում մի նկարիչ՝ նույնպես ռուս, ու բղավում. «Էս ուր հասանք, խայտառակությու՛ն է, խայտառակությու՛ն... Նոբելյան մրցանակը Բունինին են տվել»։ Ու մեկ էլ՝ տեսնում է Բունինին եւ, առանց կակազելու ու կարմրելու՝ բացականչում. «Իվան Ալեքսեեւիչ, թանկագի՛նս, շնորհավորում եմ սրտա՛նց, շնորհավորում եմ։ Երջանիկ եմ ձեզ համար, բոլորիս համար, Ռուսաստանի համար։ Ներող եղեք, որ չհասցրի անձամբ ներկա լինել...» եւ այլն։ Հայաստանում նույնպես երեսպաշտության, կեղծավորության, քամելեոնության «լուսավոր» ժամանակներ ենք ապրում, եւ բնական է, որ հենց այս պատմությունն ընտրվեց որպես նախաբան։ Այս «ճկուն» նկարիչն, իհարկե, չէր կարող այդ շրջանում Բունինի փառքի գլխին քար գցել իր չարախոսությամբ։ Եվ իրոք, այնպիսի իրարանցում էր սկսվել նրա շուրջը, այնպես էին դիմավորում ու մեծարում, որ Բունինն էլ էր շփոթվում։ Նույնիսկ դժգոհել էր. «Այնպես են դիմավորում, կարծես հռչակավոր տենոր եմ»։ Սիրառատ տղամարդ էր Բունինը, ինքն էլ՝ ազնվական ծագմամբ, բարետես, բարեկիրթ։ Բայց կանանց հարցում հաջողակ չէր, մեղմ ասած։ Նախ՝ սիրահարվեց Վարվարա Պաշչենկոյին։ Սիրեցին իրար, սիրեցին, բայց բանն ամուսնության չհասավ։ Աղջկա ծնողները դեմ էին. «Հետո՞ ինչ, որ ազնվական է, իսկ որ գրպանը դատա՞րկ է, դա հեչ, հա՞»։ Վարվարան, իհարկե, շատ էր սիրում Վանյային, դուռը շրխկացրեց ու գնաց իր սիրելիի հետ մի հարկի տակ ապրելու՝ առանց թագուպսակի։ Ապրեց-ապրեց ու մի գեղեցիկ օր վերցրեց ու ամուսնացավ Բունինի մտերիմ ընկերոջ հետ։ Ասում են՝ այս տհաճ պատմությունը պատճառ դարձավ, որ մենության ու դավաճանության թեմաները հիմնավորապես բնակություն հաստատեն Բունինի ստեղծագործություններում։ Բայց կյանքը շարունակվում էր, եւ 1898-ին ոչ միայն լույս տեսավ նրա բանաստեղծությունների ժողովածուն, այլեւ հանդիպեց հույն Աննա Ցակնիին եւ ամուսնացավ նրա հետ։ Այս սերն էլ ընդամենը տարիուկես դիմացավ՝ ողբերգական շարունակությամբ. Բունինի եւ Աննայի որդին հինգ տարեկանում մահացավ։ Բունինն այլեւս երեխա չունեցավ... 1906-ին նա ամուսնացավ Վերա Մուրոմցեւայի հետ, որը մինչեւ մահ պաշտում էր ամուսնուն եւ առանց չափազանցության՝ նրա պահապան հրեշտակն էր։ Երեւի թե միայն կույր պաշտամունքի դեպքում էր հնարավոր կուլ տալ այն անակնկալները, որ սիրելի կողակիցն էր ողջ կյանքում մատուցում նրան։ Հայտնի բան է, որ Բունինն ատելությամբ ընդունեց հոկտեմբերյան հեղափոխությունը եւ հեռացավ Ռուսաստանից։ Ճիշտ էլ արեց։ Չհեռանար, դժվար թե կենդանի մնար էս «բուրժույի լակոտը», եւ ռուս գրականության ցանկում մի Նոբելյան մրցանակակիր հաստատ պակաս կլիներ։ Բունինը սիրում էր ճամփորդել, Վերան՝ նույնպես, ու այսպես ճամփորդելով, ճամփորդելով՝ փարիզներով եկան հասան Կաննի մերձակայքում գտնվող Գրաաս բնակավայրը։ Հենց այստեղ է, որ արդեն ալեհեր Բունինը հանդիպեց մանկամարդ տիկին Գալինա Կուզնեցովային։ Եվ սկսվեց մի պատմություն, որին նույնիսկ Ժան Պոլ Սարտրն ու Սիմոնա դը Բովուարը կնախանձեին։ Գալինայի ամուսինը, բնականաբար, կույր չէր, տեսավ ու հասկացավ, որ իր կնոջն ու գրողին գրականության նկատմամբ սերը չի մերձեցրել ու բաժանվեց կնոջից։ Վերա Նիկոլաեւնան ցնցված էր ու մինչեւ հոգու խորքը վիրավորված, բայց Իվան Ալեքսեեւիչը՝ ապագա Նոբելյան մրցանակակրի տաղանդը գործի դրեց եւ համոզեց կնոջը, որ իր ու Գալյայի հարաբերությունները պլատոնական են, կինն էլ հավատաց։ Ի՞նչ աներ։ Եթե ասեր՝ չի հավատում, պետք է բաժանվեր ամուսնուց, իսկ նա պաշտում էր իր ամուսնուն, եւ բաժանումը հավասար էր մահվան։ Միակ տարբերակը մնում էր ամենափրկիչ հավատը։ Ու քանի որ հավատում էր, մի օր էլ Իվանին առաջարկեց, որ ամուսնուց լքված Գալյային բերեն իրենց տուն, շահեն-պահեն, խեղճ երեխան անտեր-անտիրական է մնացել։ Այսպես էլ անում են։ Գալյան փոխադրվում է Բունինների տուն եւ դառնում նրանց ընտանիքի անդամը։ Ինչպե՞ս են ապրում, աշխատանքի բաժանում անու՞մ են, ո՞վ է ամանները լվանում, ո՞վ՝ լվացք անում, պատմությունը դրա մասին լռում է։ Նույնիսկ Սթոքհոլմում՝ Նոբելյան մրցանակ ստանալիս, Բունինի կողքին կանգնած էին նրա կինը եւ «պլատոնական» սիրուհին։ Բայց ասում են՝ Աստված որ մի բան տալիս է, մի այլ բան էլ խլում է։ Ետդարձի ճանապարհին Գալյան հարբուխ է ընկնում, ստիպված են լինում նրան թողնել Դրեզդենում՝ Բունինի ընկերոջ՝ փիլիսոփա Ֆյոդոր Ստեպունի տանը։ Մի շաբաթ հետո Գալյան վերադառնում է ու սկսում խնդրել Բունիններին, որ հրավիրեն Ստեպունի քրոջը։ Դե՛, հրավիրում են։ Ժամանում է Մագդան, եւ այս անգամ էլ Բունինն է կույր ձեւանում իր կնոջ պես, իբր՝ չի տեսնում, թե ինչ կա թաքնված Գալյայի ու Մագդայի մտերմության տակ։ Բայց որքա՞ն կարող էր կույր ձեւանալ, եթե «շրջակա միջավայրում» բոլորն էին հասկացել, թե ինչն ինչոց է։ Հասկանալի է, թե սա ինչ ծանրագույն հարված էր ծերացող Բունինի համար։ Հերիք չէ՝ իր սիրելին անհավատարիմ է, ախոյանն էլ կին է։ Բաժանվում են աղմուկով՝ իրենց հարաբերությունները պարզելով Վերայի ու սառնասիրտ Մագդայի ներկայությամբ։ Նորից մնում են երկուսով՝ ինքն ու իր պահապան հրեշտակ Վերան։ Ի դեպ, արդարամտությունը պահանջում է ասել, որ Բունինը երախտամոռ մարդ չէր։ Նոբելյան մրցանակին կից 715 հազար ֆրանկն ստանալուց հետո առաջին բանը, որ արեց՝ Վերայի համար նոր կոշիկ գնելն էր։ Կհարցնեք՝ իսկ մնացա՞ծը։ Մնացածի մի մասը լայնասիրտ Բունինը շռայլորեն բաժանեց իր կարիքավոր վտարանդի ընկերներին, խնջույքներ կազմակերպեց, տակը մնացածն էլ՝ ինչ-որ մարդկանց խորհրդով, «գործի մեջ դրեց» ու արդի հայերենով ասած՝ «տակ տվեց» ու ձեռնունայն նստեց։ Լավ մարդ էր Իվան Բունինը։ Առանց հեգնանքի։ Պատերազմի տարիներին նա իր տանը թաքցրել է երեք հրեայի՝ գրաքննադատ Ալեքսանդր Բախրախին եւ դաշնակահար Ալեքսանդր Լիբերմանին՝ կնոջ հետ։ Չարժե ասել, թե օկուպացված Ֆրանսիայում սա ինչ անձնազոհություն էր, եւ ինչ էր սպասվում Բունինին եւ իր կնոջը, եթե ֆաշիստների ականջն ընկներ, որ նրանք հրեաների են թաքցնում։ Կարդացեք Իվան Բունինի ստեղծագործությունները, հատկապես «Նզովյալ օրեր»-ը՝ հեղափոխական Ռուսաստանի մասին։ Հո գաղտնիք չէ՞, որ այսօր Հայաստանն էլ է նզովյալ օրեր ապրում։ 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հենց ինքն է ասել. «Ինձ աստված համարեք, որովհետեւ եթե ինձ թվում է՝ ինչ-որ մեկին մահ է նախանշված, նա մեռնում է հենց այդ նույն օրը»։ Նա մարդկային պատմության մատյանում անմահացել է որպես 20-րդ դարի ամենադաժան հանցագործներից մեկը ո՛չ միայն Կոլումբիայում, այլեւ ողջ աշխարհում։ Սպանել է դատավորների, դատախազների, քաղաքական գործիչների, անմեղ մարդկանց, պայթեցրել է քաղաքացիական ինքնաթիռներ, ոստիկանական բաժանմունքներ, նրա զոհերի թիվը հատել է տասը հազարները, նա Կոլումբիան դարձրել էր ռազմական ճամբար, ավելի ճիշտ՝ համակենտրոնացման ճամբար, բայց... երիտասարդության եւ աղքատ բնակչության շրջանում մեծ հեղինակություն էր վայելում։ Նրա թաղման ժամանակ ոմանց սրտակեղեք հեկեկոցի ձայնը երկինք էր հասնում, իսկ ոմանք էլ խելակորույս նետվում էին նրա դագաղի վրա։ Ոմանց համար նա հրեշ էր, ոմանց համար էլ՝ Ռոբին Հուդ, լատինաամերիկյան երազանքի մարմնավորում։ Պաբլո Էմիլիո Էսկոբարը (1949-1993) ծնվել է Կոլումբիայի Ռիոնեգրո քաղաքում։ Հայրը ագարակատեր էր, մայրը՝ ուսուցիչ։ Դեռ մանկուց իր ժամանակի մեծ մասը փողոցում էր անցկացնում։ Պաբլոն ալկոհոլ չէր օգտագործում, բայց դպրոցական տարիքից մինչեւ մահ ծխել է կոլումբիական կանեփ։ Ընտանիքը փոխադրվում է Մեդելյին քաղաք, եւ այստեղ Պաբլոյի նախասիրած վայրը դառնում է հանցագործության բույն աղքատների թաղամասը։ Կարճ ժամանակ անց նրան հեռացնում են դպրոցից, եւ այս տղան, որ երազում էր «բանդիտոս» դառնալ, իր երազանքի հիմքը դնում է քաղաքի գերեզմանատանը. գողանում է շիրմաքարերը, ջնջում տապանագրերը եւ վերավաճառում։ Հետո վաճառում է ծխախոտ ու մարիխուանա, կեղծում է վիճակախաղի տոմսեր, իր փոքրիկ հանցախմբով ավտոմեքենաներ է գողանում եւ մասերը վաճառում։ Հետագայում ախորժակը մեծանում է՝ շանտաժի միջոցով դրամաշորթությանն է «նվիրվում»։ 1971-ին Պաբլոյի «բանդիտոսները» առեւանգում են արդյունաբերող Դիեգո Էչեւարոյին եւ փրկագին պահանջում։ Հաջողության չեն հասնում եւ մի լավ խոշտանգելուց հետո խեղդում են իրենց զոհին եւ նետում աղբանոց։ Էսկոբարը հպարտությամբ հայտարարում է, որ ի՛նքն է սպանել Դիեգոյին։ Անպատիժ է մնում այդ հայտարարությունից հետո եւ դրանից ավելի է խանդավառվում ու որոշում է թմրաբիզնեսով զբաղվել։ 1976-ին ամուսնանում է իր 18-ամյա ընկերուհու՝ Մարիայի հետ, մեկ ամսից ծնվում է նրանց որդին՝ Խուան Պաբլոն, իսկ երեքուկես տարի հետո դուստրը՝ Մանուելան։ Աղքատների համար էժանագին կացարաններ է կառուցում, իսկ իր 400-ից ավելի սիրուհիների համար (նախընտրում էր անչափահասներին)՝ փոքրիկ քաղաք, որ այնտեղ ապրեն ու սպասեն իրենց «պաշտելիին»։ Նրա թմրաբիզնեսն արագ զարգանում է Հարավային Ամերիկայում։ Հենց ի՛նքն է զբաղվում դեպի ԱՄՆ կոկաինի մաքսանենգությամբ։ Բահամյան կղզիներում նրա թմրաթրաֆիքի փոխբեռնման կետն էր, այստեղ կառուցում է խոշոր նավամատույց, մի շարք բենզալցակայաններ եւ բոլոր հարմարություններով ժամանակակից հյուրանոց։ Ոչ մի թմրավաճառ չէր կարող առանց Էսկոբարի թույլտվության կոկաին հանել Կոլումբիայից։ Յուրաքանչյուր գործարքի 35 տոկոս եկամուտն իրենն էր։ Կոլումբիայի ջունգլիներում բացում է կոկաինի մշակման քիմիական լաբորատորիաներ։ Միանալով մի քանի թմրավաճառների՝ ստեղծում է, այսպես կոչված, Մեդելյինյան կոկաինային միավորում։ Նա ամենահզոր կոկաինային կայսրության տերն էր, ոչ ոք չէր կարող գերազանցել նրան աշխարհում։ Ուներ բազմաթիվ ինքնաթիռներ եւ սուզանավեր՝ կոկաինի տեղափոխման համար։ Դատավորներին, ոստիկաններին ու քաղաքական գործիչներին կաշառում ու դարձնում էր իր կամակատարները։ 1979-ին ԱՄՆ-ի կոկաինային արտադրության 80 տոկոսի տերն էր, 30 տարեկանում աշխարհի ամենահարուստ մարդկանցից էր, ըստ Ֆորբսի՝ 47 միլիարդի էր հասնում նրա «ձեռի ծախսը»։ Բնակչությանը սիրաշահելու համար ճանապարհներ էր բարեկարգում, մարզադաշտեր էր կառուցում։ Այս «բարի» մարդակերն ասում էր, որ սիրտը մղկտում է երբ տեսնում է, թե ինչպես են աղքատները տանջվում։ Փորձում է նույնիսկ քաղաքական գործունեությամբ զբաղվել, մի պահ նույնիսկ հաջողում է Կոլումբիայի Կոնգրես խցկվել, իսկ մտքինը Կոլումբիայի նախագահ դառնալն էր։ Կոլումբիայի նշանավոր քաղաքական գործիչներից մեկը՝ նախագահական աթոռի հիմնական թեկնածու Լուիս Կառլոս Գալանը, առաջինն է բացեիբաց քննադատում այս նորաթուխ կոնգրեսմենին։ Մի քանի օր անց արդարադատության նախարար Ռոդրիգո Լարա Բոնիան նրա դեմ արշավ է սկսում, եւ Կոնգրեսի դուռը փակվում է Էսկոբարի քթի առաջ, քաղաքական կարիերայի դուռը՝ նույնպես։ Բայց խոշորագույն «բանդիտոսը» սա մարսելու միտք չուներ։ Սպանվում է ե՛ւ արդարադատության նախարարը, ե՛ւ նախագահի թեկնածուն։ 80-ականներին Էսկոբարի կոկաինային կայսրությունը հսկում էր կոլումբիական հասարակության գրեթե բոլոր ոլորտները։ Բայց նրա դեմ պայքարողը հզոր պետություն ԱՄՆ-ն էր, իսկ ԱՄՆ-ը եւ Կոլումբիան համաձայնագիր էին կնքել, ըստ որի՝ Կոլումբիայի կառավարությունը պարտավորվում էր ամերիկյան արդարադատությանը հանձնել կոկաինյան բարոններին։ Թմրամաֆիան նույնպես քնած չէր։ Էսկոբարը ստեղծում է ահաբեկչական կազմակերպություն, որոնք հարձակվում են պաշտոնյաների, ոստիկանների եւ ցանկացածի վրա, ով բարձրաձայնում էր ընդդեմ թմրավաճառքի։ Սրան զուգահեռ՝ նա ողջ երկրով մեկ թաքստոցներ է կառուցում իր համար եւ զուգահեռաբար՝ սպանում իրեն «նյարդայնացնողներին»։ 1989-ին Էսկոբարի մարդիկ ռումբ են դնում Boeing 727 ուղեւորատար ինքնաթիռում, եւ բոլորը՝ 107 մարդ, զոհվում են։ Երեք մարդ էլ զոհվում է գետնի վրա՝ ինքնաթիռի բեկորներից։ Ի վերջո, Էսկոբարը մի քանի հարուստ մարդու առեւանգում է եւ պայման դնում՝ կհանձնվի արդարադատությանը, եթե խոստանան ԱՄՆ-ին չհանձնել իրեն։ Համաձայնում են, եւ Էսկոբարը «բանտ է նստում»։ Այս «բանտը» կառուցել էր հենց ինքը։ Սա մի շքեղ շենք էր, որտեղ ինչ ասես կար՝ լողավազան, սաունա, ջակուզի, դիսկոտեկ, ֆուտբոլի դաշտ։ Նրան այցելում էին ընկերները, կանայք, ինքն էլ այցելում էր ֆուտբոլային խաղերին ու գիշերային ակումբներ, շարունակում էր ղեկավարել կոկաինի առեւտուրը, իսկ ոստիկանությունն իրավունք չուներ 20 կմ-ից ավելի մոտենալ Էսկոբարի «բանտախցին»։ Մի օր էլ ականջն է ընկնում, որ օգտվելով իր բացակայությունից՝ գործընկերները խաբել եւ կողոպտել են իրեն։ Սրանց բերում են «բանտ», եւ հենց այստեղ՝ «բանտարկյալ» Պաբլոն անձամբ խոշտանգում է նրանց կատաղի դաժանությամբ, հրամայում է սպանել, ոմանց էլ ինքն իր ձեռքով է էն աշխարհ ուղարկում, վերջում էլ հրահանգում է, որ դիակները ռադ անեն «բանտից»։ Իշխանությունը վերջապես գլխի է ընկնում, որ Էսկոբարը չափն անցնում է եւ որոշում է նրան իսկական բանտ տեղափոխել։ «Բարի» մարդիկ լուրը հասցնում են Էսկոբարին, եւ նա փախչում է իր «բանտից»։ Սակայն, այս «կայսրն» այլեւս նախկին ամենակարողը չէր, աստիճանաբար դառնում է հալածված գազան։ Բնականաբար, «հավատարիմ» ընկերներն սկսում են լքել նրան։ Էսկոբարը, սակայն, արդեն իրականության զգացումը կորցրել էր. նրան շարունակում էր թվալ, որ ինքն «աստված» է։ Մայրաքաղաքի ամենամարդաշատ վայրում նրա ընկերները ռումբ են պայթեցնում, մի քանի տասնյակ անմեղ մարդիկ են սպանվում, իսկ սրա նպատակն ընդամենն այն էր, որ Էսկոբարն ուզում էր հասկացնել՝ ես դեռ կա՛մ։ Սակայն, բացի իրավապահ մարմիններից, ստեղծվում է նաեւ մի կազմակերպություն, որի մեջ ընդգրկվում են մարդիկ, որոնց հարազատները սպանվել են Էսկոբարի ձեռքով։ Նրանք էլ՝ ոչ պակաս անողոքությամբ սկսում են ոչնչացնել Էսկոբարի «բանդիտոսներին»։ Նրա գլխի համար խոստանում են 10 միլիոն դոլար. սա Կոլումբիայի նախագահի աշխատավարձն էր՝ 200 տարվա ընթացքում։ Էսկոբարն արդեն մեկ տարի չէր տեսել իր ընտանիքին, իսկ, ինչպես գիտենք, այլոց ընտանիքները վերացնողները շա՜տ են սիրում իրենց սեփական ընտանիքին (պատմում են, որ ցրտից 2 միլիոն դոլարի խարույկ է նվիրել իր սիրասուն դստրիկին, որ նրա նրբիկ թաթիկները չսառչեն) եւ պատրաստ են ողջ աշխարհը դժոխքի վերածել՝ հանուն իրենց «սուրբ» ընտանիքի։ Մի օր այս կարոտից տոչորված հայրիկն իր որդու հետ հեռախոսով խոսում է թույլատրելիից մի քիչ ավելի, եւ իրավապահները հայտնաբերում են նրա գաղտնավայրը ու սպանում նրան։ Իհարկե, պնդողներ կան, թե, իբր, ինքնասպան է եղել, ոչ թե սպանել են, բայց սա էական չէ։ Էականն այն է, որ Պաբլո Էսկոբարի «մանրակերտերը» վխտում են նաեւ Հայաստանում, եւ սրա՛նց էլ «սրբացնողներ» կան, որովհետեւ իրենցից թալանածների մի չնչին մասը ողորմածաբար շպրտում են այս մարդկանց դեմքերին։ Եվ նրանք նույնքա՜ն երախտապարտ են մեր տեղական մանրապճեղ մարդասպաններին ու թալանչիներին, ինչպես Կոլումբիայի աղքատ ետնախորշերի բնակիչները՝ «Ռոբին Հուդ» Պաբլո Էսկոբարին։ Տխուր է, բայց՝ փաստ։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Շառլ Ազնավուրը ժամանել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում աշխարհահռչակ երգչին դիմավորել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա երգչի համերգը:  Այս տարի աշխարհը մեծ շանսոնյեին շնորհավորում է 90-ամյա հոբելյանի առթիվ: Շառլ Ազնավուրը համերգային շրջագայություն կկատարի տարբեր երկրներում: Ազնավուրին նվիրված հաջորդ համերգը կկայանա մայիսի 15-ին Փարիզում: Նշենք նաև, որ այսօր Հայաստան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Համացանցում է հայտնվել «Տղաների խնջույքը Վեգասում - 3» ֆիլմի պաստառը, որը ծաղրում է «Հարի Փոթեր. Մահվան Պարգևը -2» կինոնկարը, գրում է Lenta-ն: «Խնջույքի» -ի պաստառում առաջին պլանի վրա պատկերված են Զակ Գալիֆիանիակիսի և Կեն Ժոնգի կերպարները: Ետևի պլանում՝ կրակի մեջ այրվող Լաս Վեգասը: Բացի այդ պաստառի վրա երևում է «Ամեն ինչ կավարտվի»  խորագիրը: «Մահվան Պարգևը» ֆիլմի պաստառին պատկերված են Հարին և Վոլան դե Մորտը, ինչպես նաև օգտագործված է գրեթե նույն խորագիրը. «Ամեն ինչ կավարտվի հուլիսի 15-ին:»
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Փոփ աստղ Lady Gaga-ն, որին վերջին շրջանում քննադատում էին գիրանալու համար, պատասխանել է իր քննադատներին՝ բլոգում հրապարակելով ներքնազգեստով լուսանկարներ, որոնք ցույց են տալիս երգչուհու մարմնի ներկայիս կազմվածքը, հաղորդում է The Daily Mail-ը: Lady Gaga-ն նշել է, որ հպարտանում է սեփական մարմնով անկախ քաշից և հավելել, որ ընկերոջը դուր է գալիս իր ներկայիս կազմվածքը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երբ ծովդ դառնում է երևակայական՝ ակամայից սկսում ես նշաններով խոսել: Բառերը իրենք իրենցից օտարվում, սեփական հնչողությանն ու կառուցվածքին կողքից են դիտում: Ասել է թե՝ ես բառ եմ, բայց իմ հնչողությունն ու նշանակությունը հաճախ ինձ հետ կապ չունեն: Բառ, բառ-կերպար ու ծով: Օտարման տարօրինակ ծովաբառարան... Իսկ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվեր, եթե ամեն մարդ իր ծովը փորձեր տեղավորել էս մի ափ քարտեզի վրա: Բարեբախտաբար՝ դրանք չտեղավորվող ծովեր են... Իսկ բառե՞րը... Որքան էլ հակասեն ու օտարվեն իրենց կազմվածքից, միևնույն է, գալիս է մի պահ, երբ ծովերդ, ուզես, թե չուզես, տեղավորում ես բառերի անսահմանափակ-սահմանափակ շարքում...   «Օ Արարածներս՝ սպառվում ենք մեզ համար կուտակելով իրեր և ինքնության հիշողություն, որն անցյալ է այլևս: Մեր ուղին անդառնալի է և ընդհատ... Քո ցնծության առջև Խորունկ է մեր տխրությունը»:   «Անտարես» հրատարակչության կողմից հրատարակված Կարեն Անտաշյանի «Ծիլի-Ծով» բանաստեղծությունների ժողովածուն հարցրեք գրախանութներում:   Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռուսաստանցի հանրահայտ երաժշտագետ, հրապարակախոս և հեռուստահաղորդավար Սվյատոսլավ Բելզան 72 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել Մյունխենի հիվանդանոցում: «Վախճանվել է իմ մտերիմ ընկերը՝ Սվյատոսլավ Բելզան: Հենց նոր իմացա այդ մասին»,- իր ֆեյսբուքյան էջում առաջիններից մեկը գրառել է դաշնակահար Դենիս Մացուևը: Բելզայի որդու խոսքով՝ առաջիկա օրերին նրա մարմինը կտեղափոխվի Մոսկվա: Մինչև վերջերս Բելզան  «Կուլտուրա» հեռուստաալիքով վարում էր «Աշխարհի երաժշտական թատրոնների գլուխգործոցները» հաղորդումների շարքը: Փոխանցում է BBC-ն: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այս գեղեցկուհին սկսել է իր օրագրությունը 12 տարեկանից եւ շարունակել 13 տարի՝ մինչեւ մահ։ 105 տետր՝ ֆրանսերեն, որոնք հետագայում հրատարակվել, հանրահայտ են դարձել ու թարգմանվել բազմաթիվ լեզուներով։ Մարիա Բաշկիրցեւան (1858-1884) ծնվել է Ռուսաստանի Պոլտավյան երկրամասում, ազնվականի ընտանիքում, հետագայում՝ ծնողների բաժանումից հետո, մայրը դստեր հետ փոխադրվել է Ֆրանսիա։ Նրա կենսագրության մեջ շեշտվում է, որ ֆրանսիացի նկարիչ է, իսկ ահա ծագումը, ըստ ուկրաինացիների՝ ուկրաինական է, ըստ ռուսների՝ ռուսական։ Մենք ոչ մեկին նախապատվություն չենք տալիս՝ առանց դրա էլ ռուս-ուկրաինական սրված հարաբերությունների վրա յուղ չլցնելու համար։ Եվ վերջապես՝ մեզ ի՞նչ նրա ծագումը։ Մենք տեսնում ենք մի անուշիկ աղջկա, որին, կարծես, տրված էր ամեն ինչ՝ այս աշխարհում անհոգ ու թռի-վռի ապրելու համար. ազնվական ծագում, գեղեցկություն, հարստություն, հոգատար ծնողներ, ապրում էր բարձրակարգ հյուրանոցներում ու բնակարաններում, նրա համար վարձում էին շքեղ առանձնատներ, նրա գեղեցկությամբ հիանում էին հերցոգներն ու կոմսերը, գրողներն ու արվեստագետները։ Գերազանց կրթություն էր ստացել, ռուսերենից ու ֆրանսերենից բացի՝ տիրապետում էր նաեւ լատիներենին, անգլերենին ու գերմաներենին, նվագում էր դաշնամուր, մանդոլին եւ տավիղ։ Բայց բնությունը երբեմն չար կատակներ է անում մարդկանց հետ, եւ այդ «երբեմն»-ի հարվածի տակ էր ընկել նաեւ Մարիան։ Մանկուց արդեն վատառողջ էր, իսկ 1874-ին այս աղջնակի դուռը բախեց թոքախտը, որի պատճառով 1876-ին կորցրեց ձայնը, 1880-ին՝ լսողությունը, չորս տարի հետո էլ՝ իր կյանքը։ Նկարել է ընդամենը յոթ տարի։ Նրա ստեղծագործությունները ցուցադրվել են Փարիզում՝ 1885, Ամստերդամում՝ 1887, ԽՍՀՄ-ում՝ 1929։ Այժմ դրանք պահվում են Փարիզի, Ամստերդամի, Վիենայի, Աթենքի, Նիսի, Չիկագոյի, Ռուսաստանի, Ուկրաինայի բազմաթիվ թանգարաններում, Տրետյակովյան պատկերասրահում։ Սակայն, նրա առավել հետաքրքիր ժառանգությունը համարվում է «Օրագիրը», որը եթե հիացրել է Մարիա Ցվետաեւային, Վելիմիր Խլեբնիկովին, Վալերի Բրյուսովին, իսկ Գի դը Մոպասանը խորը հառաչել է Մարիայի մահից հետո՝ ասելով, որ եթե իմանար՝ այդքան կարճ է տեւելու նրա կյանքը, ինքը վարդերով կսփռեր Մարիայի ճանապարհը, ապա ոմանց էլ միայն տհաճություն են պատճառել մահացու հիվանդ աղջկա տագնապահար դեգերումները շքեղ կյանքի, սիրված կին լինելու եւ միաժամանակ՝ ճանաչված ու գնահատված լինելու ոլորաններում։ «Ինքնասիրահարվածի մեկն է»,- քամահրանքով դեմքները ծամածռել են որոշ խստաշունչ «կատարելություններ»։ Հատկապես չափազանց խիստ է արտահայտվել հրապարարակախոսական հոդվածների, պատմվածքների ու բանաստեղծությունների հեղինակ Ելիզավետա Դյակոնովան, որը գրեթե Մարիայի ժամանակակիցն էր՝ ծնվել է նրանից 12 տարի հետո, նույն ճակատագիրն է ունեցել՝ հիվանդության պատճառով մահացել է 27 տարեկանում։ Նա էլ է 11 տարեկանից օրագիր պահել, որը նույնպես հանրության սեփականությունն է դարձել «Ռուս կնոջ օրագիրը» վերնագրով։ Ինչու՞ է Ելիզավետային այդքան զայրացրել իր բախտակիցը. «Ավարտեցի Մարիա Բաշկիրցեւայի օրագրի ընթերցումը։ ... Հեղինակի կերպարը վերին աստիճանի տհաճ է։ Փնտրեք գեթ մեկ ուշագրավ գիծ նրա բնութագրում... «Ես»-ը հորդում նրա բոլոր էջերից հազար երանգներով, մռայլից մինչեւ լուսավոր եւ հակառակը։ ...Չեմ հասկանում, ոնց կարող էին հետաքրքվել այս օրագրով...» եւ այլն, եւ այլն։ Վերջում էլ ավելացնում է. «Չմտածեք, որ սա գրում եմ կանացի նախանձից»։ Դժվար է չմտածել։ Մարիան ապրել է առանց նյութական դժվարությունների, իսկ Ելիզավետան՝ կիսաքաղց։ Եվ եթե մի քիչ մեծահոգի լիներ իր բախտակցի նկատմամբ, գուցե ցանկանար տեսնել ու տեսներ, որ Մարիայի համար շքեղ կյանքը ոսկե վանդակ է ընդամենը, որից փորձում էր ազատվել իր կարճատեւ կյանքի ընթացքում։ Գուցե տեսներ, որ մահվան դատապարտված այս Մարիան եթե չի էլ թաքցնում, որ փառքի է ձգտում, ապա այդ փառասիրության հիմքում կնոջ վիրավոր արժանապատվությունն է եւ կռիվն աշխարհի հետ, թե ինչու է ստեղծագործող տղամարդուն նախապատվություն տրվում, իսկ կինն ընկալվում է ընդամենը որպես մուսա, որի համար նախասահմանված է փռվել հանճարների ոտքերի առաջ, որ նրանք մեծահոգաբար՝ վերեւից նայեն իրենց ու ոգեշնչվեն։ «Ինձ ասացին, որ չեմ կարող ստորագրել այդ նկարը, սկանդալ կսկսվի։ Սադրիչ նկար է, մարդիկ կսկսեն աղմկել, հատկապես եթե իմանան, որ նկարողը կին է, աղջիկ»,- գրում է Մարիան։ Եվ բազմաթիվ են տղամարդու գերակայության մասին վկայող նրա տողերը, նրա բողոքը, նրա տրտունջը։ Կամ՝ եթե 15-ամյա աղջնակը գրում է, որ ինքը շատ գեղեցիկ է, եւ բոլորը հիանում են իր գեղեցկությամբ, գուցե սա չարաճճի ճի՞գ է՝ մահվան դեմքին ծիծաղելու։ Եվ այս «ինքնասիրահարված» ու «փառասիրությունից կուրացած» աղջիկն իր կյանքի վերջին օրերին խնամել է իր ուսուցիչ, մահամերձ նկարիչ Բաստիեն Լըպաժին եւ... մահացել է նրանից առաջ։ Թաղված է Փարիզում։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ Երևանում կընթանա «Վերադարձ» 7-րդ երաժշտական փառատոնը: Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել է փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը, «Վերադարձի» շրջանակում կընթանա, ընդհանուր առմամբ, 6 համերգ: Փառատոնը կբացի ջութակահար Դավիթ Հարությունյանի (Ֆրանսիա), ալտահար Տոմիկո Ակասավայի (Ճապոնիա), թավջութակահար Միքայել Հախնազարյանի (Գերմանիա) Հայաստանի պետական կամերային նվագախմբի, ինչպես նաև սոպրանո Մերի Մովսիսյանի ելույթը: Հոկտեմբերի 30-ին Զարեհ Սահակյանցի 80-ամյակին նվիրված համանման համերգ կընթանա նաև Աբովյան քաղաքում: Փառատոնային երրորդ համերգը կկայանա հոկտեմբերի 31-ին Կամերային երաժշտության տանը: Ջութակահար Դավիթ Հարությունյանից, ալտահար Տոմիկո Ակասավայից և թավջութակահար Միքայել Հախնազարյանից բացի դրան կմասնակցեն նաև Տիգրան Մաթևոսյանը (ջութակ) և Վահան Գրիգորյանը (թավջութակ): Համերգի շրջանակում, ինչպես նշել է Շահինյանը, առաջին անգամ Հայաստանում կհնչի Շտրաուսի ՙԿապրիչիոն՚ լարային սեքստետի համար: Նոյեմբերի 3-ին փառատոնի շրջանակում առաջին անգամ հանդիսատեսի առջև  մենահամերգով հանդես կգա դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը ԱՄՆ-ից: Նոյեմբերի 8-ին սպասվում է ոչ պակաս հետաքրքիր ելույթ, որը կմիավորի երկու քույրերի` սոպրանո Կարինե Մկրտչյանին, որ ապրում է ԱՄՆ-ում, և սոպրանո Արմինե Մկրտչյանին` Հայաստանից: Դաշնակահար Արմեն Աղաջանյանի նվագակցությամբ  մենակատարները կկատարեն Հենդելի, Մոցարտի, Ռոսինիի, Դվորժակի, Սեն Սանսի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: «Վերադարձ» փառատոնը կեզրափակի դաշնակահար Վահագն Պապյանի (Իսրայել) և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ համերգը, որի ծրագրում ներառված են Ռախմանինովի, Չայկովսկու ստեղծագործություններից:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Ինձ համար մեծ հաճույք է լինել այս բեմում, որտեղ միշտ նվագում են ամենամեծ, ամենալավ երաժիշտները»,- երեկ երեկոյան համերգի ավարտին հոտնկայս ծափահարող հանդիսատեսին ասաց աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը, ով Երեւանում էր «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի գալա համերգին մասնակցելու համար։ «Ես շնորհավորում եմ արդեն հանրահայտ դարձած «Արմենիա» առաջին մրցույթ-փառատոնը եզրափակելու կապակցությամբ։ Սա ոչ միայն մրցույթ-փառատոն է, այլեւ հիանալի հարթակ երիտասարդների համար։ Այսօր ծանոթացանք մրցույթի հաղթողների հետ, եւ հուսով եմ` մոտ ապագայում մենք կլսենք այդ անունները, եւ այդ անունները կփայլեն։ Որպես բիս կնվագեմ Բախի «Սարաբանդան», եւ միասին կաղոթենք, որպեսզի այս արեւոտ տարածաշրջանում միշտ լինի խաղաղություն»,- ասաց Մաքսիմ Վենգերովը՝ եւս մի քանի րոպե իր անմոռանալի հնչյունները պարգեւելով դահլիճը լքել չցանկացող ունկնդրին։ Համերգի մեկնարկին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարեց Կլոդ Դեբյուսիի «Այծեմարդու հետկեսօրյա հանգիստը» սիմֆոնիկ պոեմը։ Հանդիսատեսի չդադարող ծափահարությունների ներքո բեմ բարձրացավ Մաքսիմ Վենգերովը։ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ երաժիշտները ներկայացրին Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը եւ փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Միայնակ նավարկում» պիեսը ջութակի եւ նվագախմբի համար։  Հիշեցնենք, որ հուլիսի 4-12-ը տեղի ունեցած «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Բելգիայի Դինան քաղաքում նրա անվամբ փողոց կա։ Հայրական տան տեղում Առեւտրի կենտրոն է այժմ, բայց շենքի ճակատին հուշաքար է ամրացված. «Այստեղ ապրել է...»։ Դեպի նրա թանգարանը տանող ճանապարհին՝ սյուներից, շենքերից, կարճ ասած՝ հնարավոր ամեն տեղերից, սաքսոֆոնների քանդակներ ու պատկերաքանդակներ են դիմավորում անցորդներին։ Խաչմերուկներից մեկում վեր է հառնում 12 մետրանոց Սաքսոֆոնը։ Թանգարանին հասար, նստարանին նստած, սաքսոֆոնը ձեռքին քեզ է սպասում մեծ գյուտարարը։ Մինչ եվրոյի շրջանառությունը, 200 ֆրանկանոցի վրա նրա դիմապատկերն էր, դրոշմանիշների վրա նույնպես։ Ամեն տարի Դինանում սաքսոֆոնահարների մրցույթ է անցկացվում, նաեւ՝ փառատոն։ Դե, էլ չասենք, որ Նորին մեծություն Ջազն առանց սաքսոֆոնի պատկերացնելն անգամ՝ սրտի ծակոցների պատճառ կարող է դառնալ։ Ահա այս կախարդական «ծխամորճի» հայրը՝ Ադոլֆ (Անտուան Ժոզեֆ) Սաքսը (1814-1894) իր մահկանացուն կնքելու պահին աղքատ էր ու աշխարհից կուշտ մինչեւ կոկորդը։ Իսկ ամեն ինչ կարծես շատ բարեհաջող էր ընթանում։ Նա ծնվել է, եթե չգիտեք նույնիսկ, ապա երեւի արդեն գլխի ընկաք՝ Բելգիայի Դինան քաղաքում, փողային գործիքների ինքնուս, սակայն հանրահայտ վարպետ Շարլ Ժոզեֆ Սաքսի բազմանդամ ընտանիքում։ 11 երեխաներից ավագն էր։ Հայրը բելգիական զորագնդերի նվագախմբերի փողային գործիքների մատակարարն էր եւ քանիցս արժանացել էր բարձր պարգեւների կլարնետի եւ ֆագոտի կատարելագործման համար։ 1836-ին ընտանիքը փոխադրվում է Ֆրանսիա։ Ադոլֆը մանկական խաղերից ավելի գերադասում է նստել հոր կողքն ու նայել, թե ինչպես է նա երաժշտական գործիքներ պատրաստում։ 12 տարեկանից սկսում է օգնել հորը, 16-ում ինքնուրույն ֆլեյտա ու կլարնետ է պատրաստում, ավարտում է Բրյուսելի կոնսերվատորիան։ Ընդամենը 20 տարեկան էր, երբ հայրը վստահեց նրան իր արհեստանոցի ղեկավարությունը։ 1842-ին Սաքսը Փարիզում բացում է փողային գործիքների ֆաբրիկա։ Հենց այստեղ էլ նա սկսում է կատարելագործել բաս-կլարնետը, մեծացնում է հնչողության հնարավորությունները, փոխում ձեւը եւ ստանում ծխամորճի նման մի բան, որի համար արտոնագիր է ստանում 1846-ին։ Այս «ծխամորճը» հիացնում է ֆրանսիացի կոմպոզիտոր, դիրիժոր Հեկտոր Բերլիոզին, եւ հենց նա էլ Սաքսոֆոն անվան հեղինակն է։ 1844-ին Բերլիոզն իր նվագախմբում ներգրավում է սաքսոֆոնը, որը նվագում է հենց Ադոլֆ Սաքսը։ Միաժամանակ դասավանդում է Փարիզի կոնսերվատորիայում, մշտապես մասնակցում է համերգների՝ որպես կատարող եւ դիրիժոր։ Այս երաժշտական գործիքի ծնունդը շատերին ոգեշնչեց, բայց պահպանողականների եւ տեղացի երաժշտական գործիքների վարպետների չարախինդ «բանակն» ավելի բազմանդամ, հետեւողական ու կատաղի էր։ Հենց առաջին դատավարությունն ընդդեմ Սաքսի ավարտվեց նրա «շռնդալից» պարտությամբ. գյուտարարին մեղադրեցին «խարդախության եւ կեղծարարության» համար, իսկ դատարանի վճիռը, որը պահպանվել է մինչ օրս, «ազդարարում է», որ «Սաքսոֆոն անունով երաժշտական գործիք գոյություն չունի եւ չի՛ կարող ունենալ»։ Մինչեւ իր կյանքի վերջը Սաքսին այնքան են քարշ տալիս դատարանից դատարան, եւ այս «կանտորաներում» նա այնքան գումար է ծախսում, որ սնանկանում է եւ մինչեւ մահ ապրում ընչազուրկի կարգավիճակում։ Նրա մարմինը հանգչում է Մոնմարտրի գերեզմանատանը։ Ջազն աշխարհին է ներկայանում սաքսոֆոնի գյուտարարի մահից հետո։ Ի դեպ, Ադոլֆ Սաքսը հաստատ ավելի հեշտությամբ է ստեղծել սաքսոֆոնների մեծ ընտանիքը, քան մեզ հաջողվեց «հայտնագործել» մի քանի ժլատ տող նրա անձնական կյանքից։ Իսպանական ծագմամբ Լուիզա Ադել Մաորը մեծ գյուտարարին հինգ երեխա է նվիրել, սակայն Սաքսն այդպես էլ չի ամուսնացել ո՛չ նրա հետ, ոչ էլ ուրիշի։ Երդվյալ ամուրի էր փաստորեն։  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայ գրող, բանաստեղծ Մետաքսեի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողովը, որը գլխավորում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Մետաքսեի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում (Երևան): Վերջին հրաժեշտը և հուղարկավորությունը կկայանա օգոստոսի 13-ին, ժամը 12:00-13:00, ՀՀ Շիրակի մարզի Արևշատ գյուղի եկեղեցում: Ավտոբուսները կմեկնեն Արևշատ գյուղ օգոստոսի 13-ին, ժամը 09:00-ին, Հայասատանի գրողների միության շենքի մոտից (հասցե՝ Մարշալ Բաղրամյան 3): Մետաքսեի մահվան կապակցությամբ հանձնաժողովը տարածել է նաև հայտարարություն, որը ներկայացնում են ստորև: «Հայ գրականությունը ցավալի կորուստ կրեց. կյանքի 88-րդ տարում վախճանվեց ճանաչված բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս, 1963 թվականից ՀԳՄ անդամ Մետաքսեն (Մետաքսե Սերոբի Պողոսյան):  Մետաքսեն ծնվել է 1926 թ. դեկտեմբերի 23-ին, Արթիկի շրջանի Արևշատ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ): Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական և Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտները։ Եղել է ՀՀ Մայրության ֆոնդի նախագահի տեղակալ (1989-91 թթ.), ՀԳՄ Արցախի ազատամարտիկներին օգնող հանձնախմբի նախագահ (1992-95 թթ.): ԱՄՆ-ում տպագրված «Բոլոր դարերի կին բանաստեղծները սիրո մասին» համաշխարհային հատընտիրում (1990 թ.) տեղ է գտել նրա «Գաղտնիք չի մնում» բանաստեղծությունը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և բազմաթիվ այլ լեզուներով։ Մետաքսեի թարգմանությամբ համաշխարհային գրականության մի շարք նշանակալից գործեր հնչել են հայերեն: Մասնակցել է պոեզիայի միջազգային փառատոների։ Գրել է նաև մանուկների համար։ Հեղինակ է շուրջ 35 գրքի, այդ թվում՝ «Զգույշ, սիրտ է» /1974 թ./, «Լեռները լալիս են գարնանը» /1987 թ./, «Զրույց աշխարհի հետ» /2007 թ./, «Սերս ծոցիս մեջ մնաց» /2009 թ./, «Մենք ենք ու մենք» /2011 թ./ և այլն, որոնք գնահատվել ու սիրվել են մասնագետների և ժողովրդի կողմից՝ լայն ճանաչում բերելով հեղինակին: Արևշատի միջնակարգ դպրոցը կոչվել է Մետաքսեի անունով: Իր գրական երկարամյա վաստակի, հայրենասիրական ու քաղաքացիական ակտիվ գործունեության համար Մետաքսեն արժանացել է մի շարք պետական ու հասարակական պարգևների՝ «Մովսես Խորենացի» մեդալի /2008 թ./, Հայաստանյայց առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի /2011 թ./, «Երկրապահ» շքանշանի /2006 թ./, ՀԳՄ «Գրական վաստակի համար», «Զորավար Անդրանիկ», 1992-1994 թթ. Արցախի ազատագրական պայքարում կատարած հատուկ ծառայության համար՝ «Հայոց ազգային բանակ» մեդալներով: Պարգևատրվել է նաև Արցախի «Մայրական երախտագիտություն» մեդալով»,- ասված է Կառավարական հանձնաժողովի հայտարարության մեջ:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կառավարությանն առընթեր Ճարտապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձել է փակ շուկայի աղճատմանը։ «Հուշարձանն աղճատված է, բազմաթիվ ջանքերը օգուտ չտվեցին»,- ասել է Նարեկ Սարգսյանը` չցանկանալով մանրամասնել, թե անձամբ ինքն ինչ ջանքեր է գործադրել ինքը հուշարձանը պահպանելու համար։ Նշենք նաև, որ բազմաթիվ մասնագետների կարծիքով հենց Նարեկ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ է աղճատվել Փակ շուկան: Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի տեսանյութում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կար-չկար, Հայաստանից հեռու մի երկրում մի արքայադուստր կար։ Նրա թագավոր հայրիկն ու թագուհի մայրիկը պատմում են, որ երբ նա ծնվեց, ձեռքին վրձին կար։ «Այս ի՜նչ հրաշք է»,- բացականչեցին նրանք։ ...Չէ, հրաշք չկար։ Սա շատ տխուր պատմություն է, աշխարհի ամենատխուր պատմություններից մեկը։ Որովհետեւ աշխարհի ամենատխուր պատմությունները հիվանդ երեխաների մասին են։ Որովհետեւ աշխարհիս երեսի ամենամեծ անարդարությունը երեխայի մահն է։ Իսկ Սաշայի սիրունիկ ճակատին դատապարտվածության կնիքը դաջվեց, երբ նա դեռ հինգ տարեկան էր, եւ եթե այս պատմության մեջ մի հրաշք կա, ապա միայն սա է. բժիշկները գուժել էին, որ նրան մեկ-երկու ամսվա կյանք է մնացել, բայց Սաշենկան ապրեց եւս վեց տարի։ Սաշա (Ալեքսանդրա) Պուտրյան ծնվել է (1977-1989) Ուկրաինայի Պոլտավա քաղաքում։ 2000-ից ավելի նկարներ՝ 46 ալբոմ, շարժեր, բանաստեղծություններ, քանդակադրոշմներ, բանվածքներ, պլաստիլինե աշխատանքներ, փափուկ խաղալիքներ, ուլունքներ... Նույնիսկ՝ գծագրեր, որոնք պետք է օգնեին մեծերին հասնել Լուսին եւ այնտեղ ասֆալտ անել։ ...Երեւի՝ որ Լուսնի վրա քայլելիս չսայթաքեն։ Սաշան մահացավ լեյկեմիայից։ Մահից հետո նրա հարյուրից ավելի անհատական ցուցահանդեսներն են բացվել տասնյակ երկրներում, Ավստրիայում Սաշայի նկարներից մեկով դրոշմանիշ կա, Սաշայի մասին հինգ վավերագրական ֆիլմ է նկարահանվել, գիրք է գրվել։ Նրա հաճախած մանկապարտեզում Սաշա Պուտրյայի թանգարան կա, իսկ Պոլտավայում՝ նրա անվամբ մանկական գեղարվեստական պատկերասրահ։ Բազմաթիվ մեդալներ, շքանշաններ, մրցանակներ է ստացել։ Հետմահու։ Իսկ մինչ այդ ապրում էր մի փոքրիկ աղջնակ, որը մի օր իր հայրիկին ասել էր. «Երբ մեծանամ, անպայման նկարիչ եմ դառնալու ու նկարելու եմ առավոտից երեկո։ Նույնիսկ գիշերը»։ երեք տարեկանից նկարում էր որտեղ պատահի եւ որտեղ հնարավոր է, գրեթե միշտ ներկոտված էին նրա քթիկն ու ձեռքերը։ Սաշենկային հետմահու նաեւ Փրկչի ոսկե մեդալ շնորհեցին, իսկ թե՝ ինչու, պատմում է նրա նկարիչ հայրը՝ Եվգենի Պուտրյան։ Պուշկարյան եկեղեցու ավերակները տեսնելով՝ փոքրիկ Սաշան ասում է հորը. «Արի փրկենք նրան»։ «Բայց մենք ի՞նչ կարող ենք անել, աղջիկս»,- հառաչում է հայրը։ «Իսկ դու գրիր գլխավոր պետին եւ խնդրիր, որ օգնի մեզ»։ Հայրը չի ուզում, որ տխրի իր հիվանդ փոքրիկն ու նկարում է եկեղեցու ավերակները, գրում է, որ պետք է վերականգնել, եւ նամակն ուղարկում է ԽՍՀՄ մշակույթի հիմնադրամին։ Ինչպես կարգն է՝ նամակը վերահասցեավորվում է Կիեւ, իսկ այնտեղից հայտնում են, որ նամակն ստանալուց հետո եկեղեցու վերականգնման համար պետական բյուջեն գումար է նախատեսել։ Եվ հենց Սաշենկայի շնորհիվ եկեղեցին վերականգնվում է։ Հայրը փորձել է մասնագիտական խորհուրդներ տալ փոքրիկին, բայց բախվել է Սաշայի նուրբ եւ համառ դիմադրությանը։ Նկարում է՝ ինչ ուզում է, ինչպես ուզում է, ինչպես զգում է իր անկրկնելի ներաշխարհով։ Սովորում էր տանը՝ հասկանալի պատճառով։ Դպրոցական ծրագիրը նրան դուր չէր գալիս, սովորում էր՝ ինչ որ ինքն էր անհրաժեշտ համարում։ Կարդում էր շատ։ Սիրած հեղինակներ ուներ՝ Կուպեր, Մայն Ռիդ, Սթիվենսոն, Մարկ Տվեն, Դյումա, Հյուգո, Պուշկին, Գոգոլ... Ծնողները պատմում են, որ Սաշենկայի հետ շփվելը հեշտ էր ու հաճելի, նա երբեք ոչ մեկի չէր նեղացնում, բոլորի հետ սիրալիր էր։ Իր ինքնանկարներում Սաշենկան գրեթե միշտ արքայադուստր էր, որն սպասում էր իր արքայազնին։ Նրա առաջին արքայազնը հայտնվեց, երբ Սաշան վեց տարեկան էր։ Արքայազն Վիտյան՝ Վիտյոնոկը, նրա նկարներում մեկ հուսար էր, մեկ՝ փեսացու, մեկ՝ իր կողքին էր, մեկ՝ մենակ։ Մի օր էլ դիտեց «Երեք հրացանակիրներ» ֆիլմը ու սիրահարվեց Դ’արտանյան-Միխայիլ Բոյարսկուն։ Եվ սկսեց նկարել իր նոր արքայազնին։ Հայրը պատմում է, որ նույնիսկ նամակ էր գրել Բոյարսկուն, բայց այդպես էլ չուղարկեց։ Հետո... Փոքրիկ նկարչի երեւակայությունը երկրային սահմանները հատում են։ Սկսում է նկարել Աստծուն, գալակտիկաներ, մոլորակներ, համաստեղություններ, ՉԹՕ-ներ, այլմոլորակայիններին, աստղագիտությամբ է տարվում։ Հավատում է, որ այլմոլորակայիններ կան, եւ նրանք մեր նախնիներն են, եւ ինքը՝ Սաշենկան, հանդիպելու է նրանց։ ...Իր նկարներում Սաշան կյանքի իր իրավունքն էր նվաճում։ Ասում էր՝ եթե մարդիկ տոներ ունեն, ապա գազանիկներն էլ պետք է ունենան։ Ծնողները նրան շնիկ նվիրեցին, հետո՝ կատու։ Հարեւանները գիտեին, որ Սաշան շատ է սիրում կենդանիներին, ակվարիում նվիրեցին ձկնիկներով։ Հայրն ասում է՝ Սաշենկան կենդանիներին սիրում էր մայրական սիրով։ Նրա նկարներում անսպասելի սկսեց գերակշռել հնդկական թեման։ Նորից իր արքայազնին էր հանդիպել՝ հնդիկ դերասան Միթհուն Չաքրաբորտիին։ Նկարում էր իր արքայազնին,  Ինդիրա Գանդիին, սիրահարների, հնդկական աստվածների եւ մի վեցձեռանի աստվածուհու՝ իր դեմքով։ Հայրը պատմում է, որ հաճախ էր հարցնում՝ ու՞ր են կորել իմ մնացած չորս ձեռքերը։ Հնդիկ դերասանը նրա վերջին արքայազնն էր, շրջանակի մեջ դրված նրա լուսանկարը կրծքին սեղմած էր նստում։ Նրան հողին են հանձնում իր վերջին արքայազնի լուսանկարի հետ։ Մահից քիչ առաջ Սաշան ասել է ծնողներին. «Եթե վիճակս նորից վատանա, պետք չէ բուժել ինձ։ Միայն թե մի նեղացեք ու մի արտասվեք... հոգնել եմ արդեն։ Ես գիտեմ՝ մահը սարսափելի չէ»։  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր տեղի կունենա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտի արարողությունը ժամը 12:00-14:00-ն, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը' նույն օրը' Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին հայտնում են դիրիժորի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովից: Հիշեցնենք, որ Ա. Ղարաբեկյանը մահացել էր ԱՄՆ-ում հունվարի 10-ին, նրա դին տեղափոխվել է Հայաստան: Դիրիժորի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում: Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի մանկավարժական ինստիտուտում: Հետո սովորել է Մոսկվայի սցենարական դասընթացներում:Նրա պատմվածքները և վիպակները հենց սկզբից գրավեցին ընթերցողների ուշադրությունը: Նա գրեթե միանգամից դարձավ Հայաստանի նշանավոր գրողներից մեկը: Մաթևոսյանը պատմում էր գյուղի, գյուղացիների կյանքի, նրանց ծանր աշխատանքի մասին: Պատմելու նրա ձևը նորություն էր հայ գրականության մեջ: Նրա հերոսները մարդիկ են, որոնք չեն լքում իրենց աշխարհը, իրենց գյուղը, չարչարվում են ամբողջ կյանքում, որովհետև գտնում են, որ մարդու առաջին պարտքը աշխատել և աշխարհը լավացնելն է: Նրա վիպակների հիման վրա կինոնկարներ նկարահանվեցին («Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը»), ներկայացումներ բեմադրվեցին: Մաթևոսյանը ճանաչվեց ոչ միայն Հայաստանում, այլև նախկին Խորհրդային Միության մեջ, ստացավ խորհրդային ամենաբարձր գրական պարգևներից մեկը` Պետական մրցանակը: Մաթևոսյանը հրաշալի գիտեր հայրենի բնաշխարհը և շատ է գրել նրա մասին:  Նրա բոլոր գործերը թարգմանվել և տպագրվել են ռուսերեն, ինչպես նաև այլ լեզուներով: Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002թ. դեկտեմբերի 18-ին Երևանում: 2011թ-ին այս օրը բացվել է Մաթևոսյանին նվիրված հուշակոթող-աղբյուրը, որի ճարտարապետն է Տիգրան Բարսեղյանը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հին կրքերը միշտ ծիծաղելի են, սիրահետման ձևերը՝ գերադրական ու ամպոտ. hա-հա, հի-հի, հո, հո, հո՜՜՜՜... Լայն ու մեծ ժանյակներ՝ օսլայած, ճռճռան ու հավերժ կուսական:   Մի խոսքով, հին կիրքը նմանվում է գրեթե հերոսական օպերայի՝ լեցուն բերանացի ծամածռություններով ու հսկայական, ամպասահ էմոցիաներով: Ամեն ինչ թատերականացված է թվում, նույնիսկ՝ քաղաքը՝ իր մութ ծակուծուկերով, հազար տեսակի փսփսուքներով ու աստիճաններով: Հին աստիճաններով, որ դեպի վերև` դեպի շահ, հարստություն ու իշխանություն տանող հնարավոր արահետներ են՝ լի գազային լամպի տակ թաքնված խարդավանքներով ու դավաճանություններով: Հետո հին կիրքն ավարտվում է կարերիայի բուռն աճով: Ֆինիտա լա կոմեդիա: Ու ի՞նչ... Ասացի, չէ՞, հին կրքերը միշտ ծիծաղելի են: Չհաշված, իհարկե, օպերային պերսոնաժների գրեթե դիցաբանական անկումները...    «– Ի՞նչ կարող ենք անել լավագույն հաճույք ստանալու համար,– ասաց Ֆորեստիեն։– Կան մարդիկ, որոնք պնդում են, թե Փարիզում թափառողը կարող է միշտ էլ հաճելի ժամանց կատարել: Դա ճիշտ չէ: Ես, օրինակ, երբ ցանկանում եմ թափառել գիշերները, չգիտեմ՝ ուր գնամ։ Մի պտույտ Բուլոնյի անտառում բնավ էլ հետաքրքիր չէ, ոչ էլ զվարճալի առանց կնոջ, իսկ միշտ չէ, որ մարդ ձեռքի տակ կին է ունենում։ Կաֆե-կոնցերտները կարող են միայն զվարճացնել իմ դեղագործին և իր կնոջը, բայց ոչ ինձ: Ուրեմն, ի՞նչ է մնում ինձ անել։ Ոչինչ։ Պետք է այստեղ լիներ ամառային մի այգի Մոնսոյի պարկի նման, որը բաց լիներ մինչև լույս, և ուր հնարավոր լիներ շատ լավ երաժշտություն լսել՝ ծառերի տակ նստած, սառը գարեջուր խմելով։ Իհարկե, դա ոչ թե հաճույքի, այլ պարզապես զբոսանքի վայր կլիներ, մուտքն անպայման թանկ՝ գեղեցիկ կանանց գրավելու համար։ Ա՛յ, այնտեղ՝ ավազածածկ և էլեկտրական լույսով լուսավորված ծառուղիներում, կարելի կլիներ և՛ ման գալ, և՛ նստել հեռվից կամ մոտիկից երաժշտություն լսելու համար։ Մոտավորապես այդպիսի մի վայր էր Մյուզարի այգին մի ժամանակ, սակայն դա էլ եղել է, այսպես ասած, գռեհկաճաշակ և չափազանց ողողված պարային երաժշտությամբ՝ ո՛չ այնքան ընդարձակ, ո՛չ այնքան հովասուն, ո՛չ այնքան ծառախիտ։ Հարկավոր է շատ գեղեցիկ, ընդարձակ մի այգի։ Ա՛յ, դա կլիներ հրաշալի: Իսկ դու ո՞ւր կուզենայիր գնալ»: «Անտարես» հրատարակչության կողմից «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով հրատարակված՝ Գի դը Մոպասանի «Սիրելի բարեկամ» վեպը ֆրանսերենից Արման Կոթիկյանի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մայիսի 12-ին Երևանի «Մոսկվայի տանը» բացվեց «Մենք կռվել ենք հանուն հայրենիքի» ծավալուն լուսանկարչական ցուցահանդեսը՝  նվիրված մեր համաքաղաքացի Հայրենական պատերազմի վետերաններին:  Լուսանկարչական նախագծի հեղինակն է Հակոբ Պողոսյանը, ով Արցախյան ազատամարտի վետերան է: Տեսա- և լուսանկարչական խցիկները, և ոչ միայն հրացանը, ռազմում նրա զենքերն էին: Հ.Պողոսյանը Արցախյան ազատամարտի՝ հայկական մամուլում  հանրահայտ դարձած հազվագյուտ լուսանկարների հեղինակն է, մասնավորապես, նրան են պատկանում Շուշիի ազատագրման առաջին կադրերը, որոնք այժմ, հաճախ անանուն, սփռված են համացանցում և այլուր: Նաև նրա տեսախցիկին են պատկանում արժեքավոր կադրեր Արցախյան պատերազմից, որոնք կարելի է տեսնել մեր օրերում նկարահանվող վավերագրական ֆիլմերում իբրև արխիվային մեջբերումներ: Հ.Պողոսյանը 1984 թվից աշխատել է Հայաստանի հեուստատեսությունում որպես հեռաուստահաղորդումների օպերատոր, սակայն մանուկ հասակից նա միշտ իր ձեռքում է ունեցել լուսանկարչական խցիկը: Հեռուստատեսությունում աշխատելու տարիներին նա զուգահեռաբար լուսանկարել է անվանի դերասանների և այլ մշակութային գործիչների, դրվագներ հեռուստաներկայացումներից և համերգներից, որոնք տպագրվել են 1984-90 թթ. «Եթեր» թերթում: Ժամանակին արված այդ առօրյա աշխատանքի արդյունքում այժմ արդեն հարուտ և արժեքավոր արխիվ է հավաքվել՝ ուշխորհրդահայ մշակույթի մի յուրատեսակ պատկերասրահ: 1988 թվից  մինչև 1995-ը Հ. Պողոսյանը մասնակցել է Արցախյան ազատագրական շարժմանը: Երասխավան, Իջևան, Նոյեմբերյան, Կրկժան, Մալիբեյլի, Ղարադաղլու, Խոջալու,Շուշիի ազատագրում, «Եղնիկներ» պարտիզանական ջոկատ, Մարտակերտ, Աղդամ և այլն…, 2 անգամ վիրավորվել է ռազմի դաշտում. Հ. Պողոսյանի անցած ռազմական ուղու ոչ ամբողջական ուրվագիծն է:  Հայրենական մեծ պատերազմի վետերանների թեման վաղուց է հուզել լուսանկարչին: Հարցին, թե հատկապես ի՞նչը նրան ոգևորեց իրականացնելու այդ ոչ դյուրին առաքելությունը, հեղինակը խոստովանեց՝ գեներալ Իվանյանի կերպարը, որի հետ նա ծանոթացել է 1993 թ. պատերազմի ժամանակ: Հայրենական  պատերազմի վետերան, խորհրդային բանակի գեներալ Իվանյանը հսկայական ներդում ունեցավ արցախյան բանակի կազմավորման գործում և Արցախյան ազատամարտում: Այսպիսով, Հայրենական պատերազմի վետերաններին նվիրված նախագծի գաղափարը լուսանկարիչը փայփայում էր երկար տարիներ, սակայն դրա իրականացումը դյուրին չէր մի շարք պատճառներով: Նախ, ժամանակակից լուսանկարչական վավերագրական նախագիծը հետազոտություն է, որն ենթադրում է նախնական որոնողական աշխատանք: Այսպես, լուսանկարչին հաջողվել է հավաքել ՀՀ քաղաքացի վետերանների տվյալների բազա և ուրվագծել վետերանների վիճագրական-սոցիալական պատկերը և նրանց բնակման քարտեզը այս տարվա դրությամբ: Այսօր Հայաստանում ապրում են մոտ 1300 վետերաններ, որոնցից, բնական պատճառներով, ամիսը մոտ 30-40 հոգի հեռանում են կյանքից անցյալ տարվա տվյալներով, իսկ այժմ՝ մոտ տասը հոգով ավել: Այսպիսով, լուսանկարիչն ասես մահվան հետ մրցավազքի մեջ լինի, ձգտելով հասցնել լուսանկարել բոլոր ողջ մնացած «մոհիկաններին»: Իր աշխատանքի ընթացքում հեղինակը պարզել է, որ վետարանների ընդհանուր թվաքանակը Հայաստանում ավելացել է Արցախյան պատերազմի հետևանքով ներգաղթի հաշվին: Ընդ որում, հետաքրքրական փաստ է, որ ներգաղթած վետերաններն առավել երկարակյաց են, նրանց մեջ կան 90-100 տարեկաններ (ինչը, բնականաբար, մեծացնում է նրանց լուսանկարելու շանսերը) և բնակվում են հիմնականում Երևանի ծայրամասերում կամ արվարձաններում, մինչդեռ  կենտրոնում ապրում են հիմնականում բնիկները: Այսպիսով, լուսանկարիչն արդեն իսկ հավերժացրել է մոտ 700 վետերանների կերպարներ ողջ հանրապետության մասշտաբով, որոնցից 100-ը երևանաբնակ են և ներկայացվել են հիշյալ ցուցահանդեսին: Նա մտադիր է նաև լուսանկարել մյուս 600 վետերաններին, քաջ գիտակցելով, որ շատերին կարող է չհասցնի ողջ գտնել: Մյուս կողմից, այսօրինակ նախագծի իրականացումը դյուրին չէ նաև «բնորդների» բնական տարիքային, առողջական, ֆիզիկական նվազ ակտիվության պատճառով: Եվ թեպետ լուսանկարիչը խուսափել է կեղծ-հանդիսավոր դիմանկարներ ստեղծելուց, այնուամենայնիվ, տարեցներին նկարահանմանը նախապատրաստելը զգալի ջանքեր է պահանջել: Ուշագրավ է այս առումով մի հանգամանք, որ կարող է զարմացնել մեզ և քանդել մեդալակիր խորհրդային վետերանի կերպարի կարծրատիպը. նրանցից շատերն իրենց մեդալները երբեք չեն կրել և մեծ նշանակություն չեն տվել դրանց, և լուսանկարչի խնդրանքին ընդառաջելով, առաջին անգամ են դուրս բերել դրանք փաթեթներից: Եվ անշուշտ, չենք կարող անտեսել Հ.Պողոսյանի նախագծի վեր հանած սոցիալական կողմը. պատերազմի վետերանները սոցիալական տարբեր խավերի են պատկանում: Ոմանք ապրում են համեմատաբար բարեկեցիկ կյանքով և շրջապատված են հարազատներով, ունեն ընտանիքներ: Բայց, ինչպես երևում է մի շարք լուսանկարներից, նրանցից շատերը ծայրաստիճան անբարենպաստ սոցիալական վիճակում են, լքված և անտեսված արտագաղթած զավակների կողմից…  Հ.Պողոսյանը դիմել է վավերագրական լուսանկարի մի ձևաչափի, որը համատեղում է սուր հոգեբանականությունը, սոցիալական գործոնը և պատմա-վավերագրական բովանդակությունը: Տարեց մարդիկ ներկայացված են իրենց բնական առօրյա միջավայրում, և թեման բացահայտող միակ ատրիբուտը նրանց մեդալներն են: Ընդ որում, դիմանկարները զերծ են դույզն ինչ պաշտոնականությունից կամ ռազմական հաղթական ոգու շեշտադրումից: Կարծես անըմբռնելի հակասականություն կա քնքշանք, գթասրտություն, պատկառանք ներշնչող այս ծերերի կերպարների և ռազմի թեմայի միջև. մի հանգամանք, որ մտատանջում է իրեն իսկ՝ հեղինակին, առ այսօր: Նա ասում է, որ լուսանկարի լռությունը շատ ավելի խոսուն է, քան ցանկացած խոսք: Իրոք, Հ.Պողոսյանի նախագիծը դիտողին պահում է իր մաքսիմալ լարված, բայցև զսպված, հուզականության դաշտում: Սրանում է լուսանկարի ներազդեցության ուժն ու նրա պատմական իմաստը: Վետերանների կերպարները հանդես են գալիս իբրև թախծոտ հուշարձան, նրանցից յուրաքանչյուրը հեռացած մեծ պատմության վկան ու մասնակիցն է, և յուրաքանչյուրի ճակատագիրը՝ անցյալի ու ներկայի մասնիկը: Լիլիթ Սարգսյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մոխրոտի մասին հեքիաթի հիման վրա նկարահանման պատրաստվող, դեռեւս անանուն ֆիլմում չար խորթ մոր դերորւմ կարող է հայտնվել Քեյր Բլանշեթը: Կինոամսագրերը տեղեկացնում են, որ Դիսնեյը բանակցություններ է վարում դերասանուհու հետ՝ նկարահանվելու ռեժիսոր Մարկ Ռոմանեկի ֆիլմում: Վերջին անգամ «Մաուսհաուզը» Գրիմ եղբայրների եւ Շառլ Պեռոյի ներկայացրած հանրահայտ հեքիաթի էկնավարումն արել է 1950-ին՝ անիմացիոն ֆիլմի տեսքով: Ներկայացվող նոր ֆիլմի սցենարը տարբերվելու է «ավանդական» Մոխրոտի սցենարից: Նոր մեկնաբանմամբ, քաղաքական նկատառումներով ամուսնանալ պատրաստվող արքայազնը փոխում է որոշումը Մոխոտին հանդիպելուց հետո:  Քեյթ Բլանշեթը կինոաշախարհին հայտնի է այն բանով,որ չի խորշում չար դերեր խաղաալուց. Նրա ֆիլմացանկում եղած բացասական դերերից կարելի է նշալ «Ինդիանա Ջոնսը եւ հախճապակե գանգի թագավորությունը» եւ «Հաննա. կատարյալ զենք» ֆիլմերը:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մինասի «Հայկական հովվերգություն» որմնանկարի վերականգնմանն առնչվող ֆինանսական հարցերն առաջվա պես մնում են չլուծված: Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում պատմել է նկարչի որդին` «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Արման Ավետիսյանը, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ պայմանագիր էր կնքվել որմնանկարի վերականգնման շուրջ, որի համաձայն, քաղաքապետարանը պարտավորվում էր իր վրա վերցնել այնպիսի ծախսեր, ինչպես` տրանսպորտի, վերականգնողների հյուրանոցային ծախսերը և այլն: Սակայն արդյունքում, բյուրոկրատական քաշքշուկի պատճառով այդ ծախսերի մի մասը ստիպված էր մարել հենց հիմնադրամը, իսկ «Հայկական հովվերգության» վերականգնմամբ զբաղվող իտալական կողմի հանդեպ կուտակվել է 18 մլն դրամ պարտք: Ավետիսյանի ասելով, այժմ Գյումրիի քաղաքապետարանը հրաժարվում է մարել կուտակված պարտքը: Քաղաքային խորհրդի վերջին որոշման համաձայն, հատկացվել է ընդամենը 3 մլն դրամ: «Ստեղծվել է շատ անհարմար իրավիճակ, չէ որ մենք Մինասի որմնանկարների վերականգման առնչությամբ իտալացիների հետ համագործակցում ենք արդեն 6 տարի», - նկատել է Ավետիսյանը: «Հայկական հովվերգությունը» բաղկացած է երկու մասից, որոնց ընդհանուր երկարությունը 25 մ է: Սպիտակի երկրաշարժի ժամանակ որմնանկարի 6 մետրանոց հատվածը կոտրվել էր, սակայն մասերը հաջողվել էր պահպանել: Որմնանկարի վերականգնման գործում ներգրավվել են Ֆլորենցիայի «Պալացո Սպինելի» արվեստի և վերականգնման ինստիտուտի մասնագետները:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր «ՆՓԱԿ» նորարական փորձառական արվեստի կենտրոնում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կբացի «Կյանք առանց սահմանների» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են հայ նկարիչների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող նկարիչների ստեղծագործություններ: Բացման միջոցառման ժամանակ հանդես կգա «Փարոս» երգչախումբը: Հասցեն՝ Փ. Բուզանդ 1/3
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Դասական Եվրատեսիլ-2012»-ի մրցանակակիր Նարեկ Կազազյանը ելույթ կունենա Շվեյցարիայում: Նարեկը քանոնահար է, և 2012 թվականին «Դասական Եվրատեսիլում» զբաղեցրել է III տեղը: Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում պատմել է երաժշտի պրոդյուսեր Մարիամ Շահինյանը, մարտի 19-ին Կազազյանը համերգ կունենա Շաֆֆհաուզենում, 22-ին` Ֆրաուենֆելդում և 24-ին` Ցյուրիխում: Կազազյանը հանրապետական և միջազգային մրցույթների ու փառատոնների դափնեկիր է, ելույթներով հանդես է եկել Ֆրանսիայում, Մոնակոյում, Իտալիայում, Չինաստանում, Իսրայելում:    
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Քաղաքը կառուցվում է տեքստից: Տեքստը սկզբում օդում կախված շաղախ է, հետո կամաց-կամաց գոյանում, փողոց, նրբանցք, հրապարակ է դառնում: Տարբեր, երբեմն՝ միանման, հազվադեպ հանդիպող ՄԻԱԿ նորակառույցով: Հետո իր իսկ ստեղծած տեքստ-քաղաք է մտնում բանաստեղծը, մազերի մեջ լիքը թռչուն-բառեր: Բայց գալիս է մի պահ, երբ կատարյալ լռության մեջ քաղաքը արագորեն ու միանգամից հեռանում է: Ու մնում է բանաստեղծը մենակ՝ Երևացող կյանքին դեմ հանդիման կանգնած…                                                 ԿՌԱՎԱԾ ԿՌԱՀՈՒՄ  Նոր Նորք, 6-րդ զանգված, ջնջված հորիզոն, Պղտոր համայնապատկեր, դարձյալ այստեղ եմ: …մեզ ոչ թե պատմել են, կարծես, այլ զրպարտել… Դիտարժան են միայն թռչունները, ասենք, քաղաքայինները՝ ագռավն ու աղավնին, ճնճղուկներն էլ, եթե նկատում եք նրանց, չէ՞որ թռչունները ենթակա չեն ճակատագրին, իրենց էլ ճակատագիրը ենթակա չէ, ուստի՝ դուրս են գրքից զրպարտության… բայց նրանք էլ ահա կռավում-ղունղունում, ճռվողում են վատթարը՝ պոեզիայի ավարտը, մարդկային հոգին՝ առօրյա- պատմական-ձուլածո սաղավարտը, ճեղքելու փոխարեն… Բայց ես դարձյալ այստեղ եմ…«Ինքնին աշխարհ» չկա, ու ես մեկ առ մեկ տեսնում եմ տեսածներս, որոնք ավելին են, քան եղածը. տես՝ ագռավների կռավածը, չկռահածը աղավնիների, և ճնճղուկներն՝ իրենք…  «Անտարես» հրատարակչության կողմից «Հայ ժամանակակից պոեզիա» շարքով լույս ընծայված Ավագ Եփրեմյանի «Վարք. սևագրություն» ժողովածուն հարցրեք գրախանութներում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Ոսկե Ծիրան» փառատոնի առաջին օրը` այսօր սկսվեց մամլո ասուլիսներով, որտեղ ներկայացվեցին Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերից մի քանիսը: Մասնավորապես, իրենց ֆիլմերը մամուլին ներկայացրին Ջիվան Ավետիսյանը («Ընդհատված մանկություն») Հարութ Շատյանը («Մարաթոն»), Արա Եննջակյանը («Խավարում»), Ադրինե Գրիգորյանը («Բավական»), Գուրգեն Ջանիբեկյանը («Պեպիտտո»), Հրանտ Վարդանյանը («Սպիտակ գառան երազը»), Սարո Վարժապետյանը («Ջրից հետո ավազ է մնում») և Էմիլ Մկրտչյանը  («Իդան այստեղ է»): Ասուլիսներին հաջորդեց ավանդական Ծիրանօրհնեքը Երևանի Սբ.Զորավոր եկեղեցում, որտեղ ներկա եղան փառատոնի հյուրերից շատերը: Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի հոբելյանական մեկնարկը կնշանավորվի Շառլ Ազնավուրի «Աստղի» բացմամբ` իր իսկ անվան հրապարակում, որին կհաջորդի բացման արարողությունը և բացման ֆիլմի` Ազնավուրի գլխավոր դերակատարությամբ «Կրակել դաշնակահարի վրա» (ռեժ.` Ֆրանսուա Տրյուֆո) ֆիլմի ցուցադրությունը Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Իրադարձություններին ներկա կլինի ինքը` լեգենդար շանսոնիեն: Բացման օրակարգը կներառի նաև Ազնավուրին` «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնումը: Փառատոնային հաջորդ օրերին հատուկ միջոցառումների` հոբելյանական երեկոների և Երևանյան պրեմիերաների շրջանակներում համաշխարհային կինոյում վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակներ կհանձնվեն նաև Մարգարեթե ֆոն Թրոթային, Իշտվան Սաբոյին, Ներսես Հովհաննիսյանին և Յոս Ստելինգին: Իսկ անվանի ավստրիացի կինոռեժիսոր, Կաննի մրցանակակիր Ուլրիխ Զայդլը, ում «Դրախտ» եռապատումը կներկայացվի արտամրցութային ծրագրում, կարժանանա փառատոնի «Վարպետ» մրցանակին: Արդեն երրորդ տարին է, որ փառատոնի շրջանակներում կներկայացվի «ԱՊՀ երկրների կինո» ծրագիրը ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագիրը, որ կներկայացնի ԱՊՀ երկրների` վերջին տարիներին ստեղծված լավագույն ֆիլմերը, այս անգամ կկայանա Գյումրիում, որն ԱՊՀ երկու այլ պետությունների քաղաքների հետ մեկտեղ ճանաչվել է որպես 2013թ. մշակութային մայրաքաղաք: Ցուցադրությունների ծրագրում կընդգրկվեն 16 ֆիլմ, որից 2-ը` վավերագրական, 8-ը` խաղարկային և 6-ը` կարճամետրաժ: Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 9-ին` Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում և կներկայացնի Ռուսաստանի, Ուկրաինայի. Բելառուսի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի ֆիլմեր: Փառատոնի ծրագիրը կներկայացնի նաև «Վրացական կինոյի շաբաթ»-ը, որի շրջանակներում կներկայացվի վրաց անվանի կինոռեժիսոր Ռեզո Չխեիձեի ֆիլմերի ընտրանին` հետահայաց ցուցադրություններ ծրագրում: Իսկ Գեորգի Դանելիայի անչափ սիրված «Միմինո» կատակերգությունը, կսկսի ցուցադրությունների իր ճամփորդությունը` ներկայացվելով նախ Երևանում և Գյումրիում, և ապա` տարվա ընթացքում Վրաստանի և Հայաստանի այլ քաղաքներում` նշելով ֆիլմի ստեղծման 35-ամյա հոբելյանը: Նշենք նաև, որ ծրագրի շրջանակներում Փառատոնը Երևանում կհյուրընկալի ռեժիսորի տիկնոջը` Գալինա Դանելիային: Կներկայացվեն նաև վերջին տարիների վրացական լավագույն ֆիլմերից: Այս տարի փառատոնի շրջանակներում կկայանա նաև «Ռուսաստանի ֆիլմերի օրեր» ծրագիրը` Ռուսաստանի դաշնության մշակույթի նախարարության և «Կինոֆեստ» պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ: Ծրագրում կներկայացվեն ռուսաստանյան արտադրության ֆիլմեր` այդ թվում նաև Սոչիի «Կինոտավր» փառատոնի մի քանի հաղթող ֆիլմ: Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 9-ին` Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը մեզ չի բաժանել» ֆիլմի ցուցադրությամբ: Միջազգային համագործակցությունների մասին խոսելով` ավելացնենք նաև, որ այս տարի ևս Փառատոնի հետ համագործակցում է Բրիտանական խորհուրդը` հատուկ մրցանակ սահմանելով կարճամետրաժ ֆիլմի համար: Արտամրցութային ծրագրերում այս տարի ընդգրկված է նաև նոր «Հայացք ներսից և դրսից» ծրագիրը, որտեղ կներկայացվեն հայաստանյան արտադրության, ինչպես նաև Հայաստանի մասին օտարազգի հեղինակների կողմից նախորդ տարում ստեղծված ֆիլմեր: Ծրագիրը կընթանա Մալյան թատրոնում: Կարևոր է նշել նաև, որ ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս փառատոնի պատվավոր հյուրերից մի քանիսը պատրաստակամ եղան վարպետության դասեր անցկացնել Երևանում: Մասնավորապես`  հուլիսի 8-12-ը «Նաիրի» կինոթատրոնում դասեր կանցկացնեն անվանի կինոգործիչներ Մարգարեթե ֆոն Թրոթան, Պավել Ֆիննը, Թուե Սթին Մյուլլերը, Յոս Ստելինգը և Գոդֆրի Ռեջիոն, ով համաձայնել է երիտասարդների հետ հանդիպում ունենալ նաև ԹՈՒՄՈ կենտրոնում:   Փառատոնը կամփոփվի Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմով, որը Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի համատեղ արտադրություն է: Ի սկզբանե մշակվելով և զարգացվելով ուկրաինացի ռեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր Օլենա Ֆետիսովայի կողմից` ֆիլմն իրականացվել է ֆրանսահայ անվանի կինոգործիչ Սերժ Ավետիքյանի հետ համատեղ ռեժիսորությամբ, ով նաև հանդես է գալիս ֆիլմի գլխավոր դերում: Պատմելով Փարաջանովի կյանքի ամենաուշագրավ իրադարձությունների և ստեղծագործությունների մասին` ֆիլմը Փարաջանովի արտասովոր աշխարհայացքի գունեղ մեկնաբանությունն է: Ֆիլմի ցուցադրությանը կհաջորդի փակման հանդիսավոր արարողությունը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:   Նյութի աղբյուրը` փառատոի պաշտոնական կայքէջ 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Փառատոնային առաջին օրը բավականին հագեցած և միջոցառումներով լի էր: Իրադարձության մեկշաբաթյա ընթացքն  սկսվեց մամլո ասուլիսներով, որի ժամանակ իրենց ֆիլմերը ներկայացրին Հայկական համայնապատկեր ազգային մրցույթի մասնակիցներ Մարինե և Սոնա Քոչարյանները («Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ»), Վահրամ Մխիթարյանը («Հովվի երգը») և Ալեքս Իգիթբաշյանն ու Էմիլի Մկրտչյանը («Հատանցում»): Օրվա երկրորդ կեսին կայացավ «Ոսկե ծիրանի» ոչ պաշտոնական մեկնարկը խորհրդանշող` ծիրանօրհնեքի ավանդական արարողությունը, որն այս տարի կամակերպվել էր Սուրբ Աննա եկեղեցում:     Փառատոնի առաջին օրը տեղի ունեցավ  իտալուհի ճանաչված կինոդերասանուհի Օռնելա Մուտիի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների և երկրպագուների հետ: Որպես «Ոսկե ծիրան»-ից հայ կինոգործիչներին մատուցվող հարգանքի տուրք՝Շառլ Ազնավուրի հրապարակում, հայ անվանի այլ կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին, 90-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ բացվեց  նաև կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի հիշատակը հավերժացնող աստղը: Այն, ի դեպ, հուշաստղերի շարքում վեցերորդն է: Արարողությանը հաջորդեց 12-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմի՝ ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի (Կետիկյան) «Խենթ պատմություն» դրամայի ցուցադրությունը: Ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան եղել է 2015-ին Կաննի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում, մասնակիորեն անդրադառնում է ցեղասպանության թեմային և պատմում 1970-80 ական թվականների ցեղասպանությունը վերապրածների սերնդի մասին: Կինոփառատոնի պաշտոնական բացումը կայացավ երեկոյան, Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. անվանի հյուրերը, մրցութային և ոչ մրցությանին ծրագրերի մասնակիցներն անցան  կարմիր գորգով: Ողջույնի խոսքով հանդես եկան «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, արդեն տասը տարի փառատոնի գլխավոր գործընկեր կազմակերպության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այնուհետև ներկայացվեցին մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը, ինչպես նաև ժյուրիի կազմը: Բացման արարողությունը նշանավորվեց հայտնի կինոաստղեր` Օռնելա Մուտիին և Նաստասյա Կինսկիին  «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնման արարողությամբ: Փառատոնային առաջին օրով սկսված մեկշաբաթյա հուլիսյան տոնը խոստումնալից մթնոլորտ է ստեղծել: Իրադարձությանը յուրահատուկ երանգ և տրամադրություն է հաղորդել կինոփառատոնի մեկնարկի հետ զուգադիպած Վարդավառի տոնը: «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի պաշտոնական կայք  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Արդեն մի քանի տարի շարունակ Այվազովսկու երևանյան հուշարձանը կանգնած էր առանց վրձնի: Այս խնդիրը պարբերաբար բարձրաձայնվել էր տարբեր անձանց և կազմակերպությունների կողմից, սակայն՝ ապարդյուն: Այսօր հայտնի դարձավ, որ արձանի տեսքը վերականգնվել է և ոչ թե Տարոն Մարգարյանի շնորհիվ, ինչպես նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ, այլ՝ ռուսաստանաբնակ նկարչուհի Նարի Յանի: Վերջինս, օրինակ, պատրաստվում էր ցուցահանդես-վաճառք կազմակերպել և գոյացած համեստ միջոցներով վերականգնել Այվազովսկու գողացված վրձինը և մոտակայքում տեսախցիկ տեղակայել:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ամերիկյան հայտնի դերասանուհի և կինոպրոդյուսեր Մեգ Ռայանը որոշել է իրեն փորձել ռեժիսուրայի բնագավառում: Դեբյուտային աշխատանքի համար Ռայանն ընտրել է Ուիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպը, որը հրատարակվել է 1943 թ.: Ֆիլմը, որ պատմում է 14-ամյա պատանի Հոմեր Մաքոլիի մասին, կկոչվի այն քաղաքի անունով, որտեղ տեղի  է ունենում գործողությունը՝ «Իթաքա»: Մեգ Ռայանը ֆիլմում կկատարի նաև գլխավոր դերերից մեկը: Սկզբում Սարոյանը «Մարդկային կատակերգությունը» գրել է հենց կինոյի համար: Սակայն Սարոյանի բծախնդրությունը նկարահանումների նկատմամբ և տարաձայնությունները Metro-Goldwin-Mayer-ի ղեկավարության հետ հանգեցրին նրան, որ Սարոյանի և MGM-ի համագործակցությունը դադարեցվեց: Երբ 1942 թ. ֆիլմն էկրան բարձրացավ, միակ «Օսկարը» ստացավ Ուիլյամ Սարոյանը՝ սցենարի համար: Հենց այդ սցենարի հիման վրա էլ նա գրեց «Մարդկային կատակերգություն» վեպը: Վեպի նոր էկրանավորմանը մասնակցելու են նաև Սեմ Շեփարդը, Մելանի Գրիֆիթը և Ջեք Քուեյդը: Պրոդյուսերներն են Թոմ Հենքսը և Գարի Գոեցմանը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայազգի 11-ամյա հրաշամանուկ Րաֆֆին, ով մասնակցում է ֆրանսիական M6 հեռուստաալիքի X Factor նախագծին, քվեարկության արդյունքներով դուրս է եկել մրցույթի եզրափակիչ փուլ:  Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, կիսաեզրափակիչ փուլում Րաֆֆին ժյուրիի անդամների՝ Ժիլբեր Ռոզոնի, Սանդրին Քորմանի ու Դեյվի համար կատարել է ամերիկացի երաժիշտ, ռոքնռոլի հիմնադիրներից Չաք Բերրիի Johnny B. Goode երգը: Մրցութային ծրագրի երկրորդ հատվածում Րաֆֆին Սանդրին Քորմանի ու եզրափակչի մասնակիցների հետ կատարել է Էդդի Միթչելի Pas de boogie woogie երգը: Մինչ այդ նա հանդիսատեսին ցնցել էր Էլվիս Փրեսլիի Blue Suede Shoes երգի կատարմամբ: Մրցույթի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 26-ին: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում այսօր տեղադրվեցին գրող Եղիշե Չարենցի և հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի արձանները, որոնց տեղադրման վայրը փոքր ինչ անսովոր է՝ նստարանների վրա: Այս միջոցառումը Երևանի քաղաքապետարանի «Մեր հանճարները մեր կողքին են՝ Երևան քաղաքում» նախագծի սկիզբն էր: Նախագիծն, ըստ քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, որի խոսքերը մեջբերում է tert.am-ը, այս երկու արձաններով չի սահմանափակվի. «Մինչև հոկտեմբերի 14-ը Երևանի տարբեր վայրերում կտեղադրվեն առաջին փուլով նախատեսված արձանները՝ թվով 9 արձան: Այդ ցանկում ընդգրկված են մշակույթի տարբեր ոլորտներ ներկայացնող մեր հանճարները՝ Մինաս Ավետիսյանը, Հրաչյա Ներսիսյանը և այլք: Բոլոր փակագծերը չեմ ցանկանում բացել, թող անակնկալ լինի մեր բնակիչների համար»,- ասել է նա և հավելել՝ առաջին փուլի դրական արձագանքի դեպքում ծրագիրը շարունակական կլինի:    
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երկար ու կարևոր... Կարևոր և ինչ-որ... Շատ կարևոր ժամանակ... Երկար ինչ-որ... Ինչ-որ կարևոր բանի երկար սպասումը ռետին է: Արագարաշարժ, բայց դանդալոշ, դոնդող ռետին: Ջնջում է սարթ-սարթ, տարօրինակ հոտ արձակելով և առանց խտրականության: Բա հետքերը՝ սև խոռոչներ չսև հարթության վրա: Հարթությունը ջնջել կլինի՞... Շատ կարևորի երկար սպասումը, ռետինի նման, բթացնում է, ջնջում սպասումներիդ անհարթությունները ու գալիս է մի ժամանակ երբ սառը-ռետին աչքերով ես դիտում չսև հարթության անգույն խոռոչները... «հանկարծ վեր ես թռնում քնից, կրծքիդ մեջ խլրտում է ինչ-որ բան չհասցնելու վախը, փորձում ես անուն տալ տագնապիդ, վերցնում ես բահը, փորում քեզ հնարավորինս խորն ու անվերադարձ, փռում ասֆալտին, 3 տարեկան տղայի պես կլոր ու պսպղուն աչքերով, զարմացած շաշափում ամեն անկյունդ մեկ էլ ,հո՛պ... հորդ մոռացված ու փոշոտ, վերջին անգամ դագաղի չորս պատերի մեջ կուչ եկած կոշիկը կանգնում է սրտիդ ուղիղ կենտրոնում ու սեղմում, լացը մի կողմից անհանգիստ կատվի պես խազում է կոկորդդ, դու էլ մյուս կողմից, որ անմխիթար ես, հիվանդ՝ ցեղական անհույս ռոմանտիզմով, աշխարհը փրկելու քո էդ տենդագին մարմաջով, ու ձմռան առաջին ձյան հետ խոնավացող աչքերով շարունակում ես փորել, ներսիցդ մեկը մյուսի ետևից դուրս թռչող տղաները, մեկը մյուսի ետևից տրորում են ոտքդ ու փախչում, մնում ես մենակ, ինչպես հայրդ հողի մեջ, խաղաքարտերից տուն ես սարքում, կիկլոպի պես նստում մեջտեղում, իսկ քեզնից աջ վալետներն են, որ սիրում են այլ կանանց, քեզնից ձախ՝ թագավորները, որ ոչ մի կապ չունեն քեզ հետ, պարզապես օրը ցերեկով հսկում են մարմինդ, ու շան պես վախենում, որ մի ոմն Ոչ Ոք կկուրացնի քեզ, ու դու չես տեսնի այն, ինչից մեռնում են» «Անտարես» հրատարակչության կողմից «Հայ ժամանակակից պոեզիա» մատենաշարով լույս ընծայված Մանե Գրիգորյանի «Ցուրտ կին» բանաստեղծությունների ժողովածուն հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանում մեկնարկում է ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը, որի շրջանակներում ներկայացվելու են գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը տեղեկացրել է, որ դեսպանության կազմակերպած ցուցաշարը, ինչպես նաեւ՝ վարպետության դասերը հնարավորություն կտան հայ հանդիսատեսին ոչ միայն ծանոթանալ ամերիկյան կինոարվեստին, այլև կօգնի հայաստանցի երիտասարդ կինոարտադրողներին՝ կատարելագործել հմտությունները: Ֆիլմեր կցուցադրվեն նաև Վանաձորում ու Գյումրիում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
5 տարի առաջ շվեյցարաբնակ հայազգի դաշնակահարուհի Իրինա Իգիթխանյանի եւ ֆրանսիացի պարուսույց ու բեմադրիչ Նիկոլա Մյուզենի առաջարկով ֆրանսահայ բեմադրիչ Սերժ Ավետիքյանը ձեռնամուխ եղավ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի նոր բեմականացմանը:  Ծրագիրը ֆինանսավորել են Հայաստանի եւ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունները:  Այսօր կայանալիք պրեմիերայից առաջ հրավիրած ասուլիսում ստեղծագործական խմբի անդամները հավաստիացրին, որ այս բեմադրությունը «նոր խոսք է» «Անուշ»-ի մինչեւ այժմ եղած բեմադրությունների շարքում:  Սերժ Ավետիքյանի խոսքով, Թումանյանի եւ Տիգրանյանի բնօրինակներն ուսումնասիրելուց հետո, իրենք բեմադրության մեջ ներառել են նոր կերպարներ եւ ազգային երաժշտական գործիչքներ, որոնք պարզապես դուրս էին մնացել խորհրդային տարիներին բեմադրված ներկայացումներից` գրաքննության պատճառով: Նվագախումբը ղեկավարելու է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Ներկայացմանը մասնակցում է նաեւ «Հովեր» պետական կամերային երգչախումը: Սերժ Ավետիքյանը բացատրեց, թե ինչու է օպերան ներկայացվելու ոչ թե Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի, այլ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում. - «Մեխանիզմը օպերայի չէր թույլ տա սա: Իսկ թատրոնում, իհարկե, մեծ բեմ է, բայց օպերայից ավելի ինտիմ, եւ այստեղ նվագախմբի ներկայությունը, դերասանների, երգողների շարժումները, էսթետիկայի ներկայությունը, դատարկությունն ու լիքը մագնիսական ուժերը, այս բոլորը զգացվելու են»: Ավետիքյանի բնորոշմամբ` ներկայացումը «մուլտիդիսցիպլինար» է` համադրված են օպերան, պլաստիկ թատրոնը եւ կինոյի լեզուն: Երեւանյան պրեմիերաներից հետո «Անուշ»-ը կներկայացվի նաեւ Ֆրանսիայում: Աղբյուրը՝ «Ազատություն» ռ/կ 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ամերիկացի կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը Empire հանդեսին պատմել է իր «Ավատար» ֆիլմի սիքվելների (շարունակության) մասին: Դրանցից առաջինի պրեմիերան տեղի կունենա 2016-ի դեկտեմբերին: Կինեմատոգրաֆիստը գովաբանել է իր ապագա աշխատանքները՝ օգտագործելով որոշ անզուսպ արտահայտություններ: «Ես ձեզ մի բան կասեմ՝ դրանք գժոտ են լինելու: Բերաններդ բաց կմնա ու տակներդ կանեք», - ասել է նա: Սցենարների վրա աշխատում են չորս հեղինակներ, ընդ որում, սկզբնական էտապում նրանք աշխատել են միանգամից բոլոր չորս ֆիլմերի վրա, եւ ոչ ոք չի կռահել, թե ի վերջո ով որ կինոնկարի վրա է աշխատելու: «Ես գիտեի, որ եթե սցենարիստներին ժամանակից շուտ կոնկրետ առաջադրանքներ տամ, նրանք մեկ այլ ֆիլմի քննարկման պատճառով կշեղվեն գործից», - ասել է Քեմերոնը: Նախնական՝ «Ավատար-2», «Ավատար-3» եւ «Ավատար-4», անունները կրող ֆիլմերը կնկարահանվեն վայրկայնում 48 կադր տեխնոլոգիայով: 2009-ին լույս տեսած «Ավատարը» երեւակայական Պանդորա մոլորակի բնակիչների մասին գիտա-ֆանտաստիկ ֆիլմ է, որը շուկայում ռեկորդ է սահմանել՝ ցուցադրություններից 2 միլիարդ դոլարից ավել գումար հավաքելով: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը նոյեմբերի 7-ին կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության հովանու ներքո գործող Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հաշվետու համերգը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Եսայանց): «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` հաշվետու համերգը նվագախումբը նվիրել էր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին՝ 2012 թվականին Ստամբուլում տեղի ունեցած շախմատի համաշխարհային օլիմպիադայում տարած փայլուն հաղթանակին: Տոնական երեկոյին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, շախմատի հավաքականի անդամներ, միջազգային կարգի գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Տիգրան Պետրոսյանը, շախմատային աշխարհում ճանաչված մարդիկ, հյուրեր: Ողջունելով ներկաներին և դիմելով շախմատիստներին՝ Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Եսայանցը հույս է հայտնել, որ այն մեղեդիները, որոնք հնչեցին երեկոյի ընթացքում, կմիանան շախմատիստների հոգու մեղեդուն և կուղեկցեն նրանց բոլոր հաղթանակների ժամանակ: Երեկոյի ընթացքում գեղեցիկ, փոքրիկ համարներով ու կատարումներով հանդես են եկել նաև Երիտասարդ երաժիշտների միության սաները, «Արեգա» կամերային երգչախումբը, «Ծաղկազարդ» համույթը: Իր գեղեցիկ ասմունքը շախմատիստներին նվիրել է ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Բրիտանական Depeche Mode խմբի 13-րդ՝ ստուդիայում ձայնագրված Delta Machine ալբոմը վաճառքի մեջ կլինի 2013-ի մարտի 26-ից: Հինգշաբթի այդ մասին տեղեկատվություն է հայտնվել խմբի պաշտոնական կայքում: Depeche Mode-ի նոր սկավառակը թողարկում է Columbia Records ձայնագրման ընկերությունը, պրոդյուսերներն են Բեն Հիլլերը եւ Մարկ Էլլիսը: Ալբոմը ձայնագրվել է 2012-ի ընթացքում Սանտա-Բարբարայում եւ Նյու-Յորքում: Ալբոմի ստանդարտ թողարկման մեջ ներառված կլինեն 13 երգեր, իսկ «դելյուքս» տարբերակում՝ 4-ով ավելի: Կոլեկցիոն հրատարակության հավելվածում կլինի լուսանկարիչ Անտոն Քորբայնի աշխատանքներով 28-էջանոց գրքույկ: Նոր ալբոմի ստանդարտ թողարկման երգացանկը նման տեսք ունի.  «Welcome To My World» «Angel» «Heaven» «Secret To The End» «My Little Universe» «Slow» «Broken» «The Child Inside» «Soft Touch / Raw Nerve» «Should Be Higher» «Alone» «Soothe My Soul» «Goodbye » Նոր ալբոմի թողարկումից հետո Depech Mode-ը կմեկնի եվրոպական հյուրախաղերի: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երեւանի Սբ. Զորավոր եկեղեցում այսօր ծիրանօրհնեքի արարողությամբ մեկնարկել է «Ոսկե ծիրան» 10-րդ` հոբելյանական միջազգային կինոփառատոնը: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանում արդեն զգացվում է Նոր տարվա շունչը: Մայրաքաղաքի փողոցներն ու շենքերը վաղուց զարդարված են, իսկ հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը շուտով կվառվեն: Տոնական Երևանի միջոցառումները բաց չթողնելու համար panarmenian.net-ը ներկայացնում է նախատեսված տոնական համերգների, ներկայացումների և այլ միջոցառումների ժամանակացույցը: Համերգներ Դեկտեմբերի 22` ժամը 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահ, Պյոտր Չայկովսկու «Շելկունչիկ» բալետի երաժշտության ամբողջական կատարում Դեկտեմբերի 24` ժամը 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ, Սուրբ Ծննդյան գալա համերգ Դեկտեմբերի 25` ժամը 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահ, Սիմֆո-ջազ համերգ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Վահագն Հայրապետյանի մասնակցությամբ Դեկտեմբերի 26 և 28` ժամը 20:00, Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Ամանորի և Սուրբ Ծնունդի համերգներ Դեկտեմբերի 27` ժամը 19:00, Առնո Բաբաջանյան համերգասրահ, տոնական համերգ «Շելլ» դաշնամուրային տրիոյի մասնակցությամբ Դեկտեմբերի 31` ժամը 22:00, Հանրապետության հրապարակ, տոնական համերգային ծրագիր` մինչև հունվարի 1` ժամը 2:00 Հունվարի 13` Հին Նոր տարի, Ազատության հրապարակ, համերգային մեծ ծրագիր Ներկայացումներ Մինչև դեկտեմբերի 23, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, «Մաշայի և արջի ամանորյա արկածները» Մինչև դեկտեմբերի 30, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, «Ամենա-ամենաուրախ հանդեսը» Մինչև հունվարի 7, Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոն, Ամանորյա թատերականացված հանդես Դեկտեմբերի 22-հունվարի 11, Խամաճիկների պետական թատրոն, «Համեցեք Լապլանդիա» Դեկտեմբերի 26-հունվարի 9, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, «Եդեմական ծաղիկը» Դեկտեմբերի 26-հունվարի 9, Համազգային պետական թատրոն, «Կախարդական փայտիկի գաղտնիքը» Դեկտեմբերի 25-հունվարի 10, Պետական կամերային երաժշտական թատրոն, «Գեղեցկուհին և Հրեշը» Դեկտեմբերի 26-հունվարի 10, Պատանի հանդիսատեսի թատրոն, «Ամենաթանկ գանձը» Դեկտեմբերի 25-հունվարի 10, Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, «Արքայադստեր համբույրը» Հունվարի 5, Ազատության հրապարակ, թատերական բացօթյա ներկայացումներ երեխաների համար Ներկայացումները չեն ցուցադրվի դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին, 2-ին և 6-ին: Այլ միջոցառումներ Մինչև հունվարի 13, Հյուսիսային պողոտա, Ամանորի և Սուրբ Ծնունդի տոնավաճառ Դեկտեմբերի 20` ժամը 19:00, Հանրապետության հրապարակ, Երևանի գլխավոր տոնածառի և բոլոր վարչական շրջանների տոնածառների ու դեկորացիաների լույսերի վառման արարողություն, համերգային ծրագիր Դեկտեմբերի 22-ից հունվարի 13, Ազատության հրապարակ, Ձմեռային Փառատոն` դեկտեմբերի 22` ժամը 14:00 -16:00, Բնապահպանական տոնածառերի ցուցահանդես դեկտեմբերի 22-հունվարի 13` ամբողջ օրը, Ձմեռային խաղեր դեկտեմբերի 22-հունվարի 13` ժամը 12:00 - 16:00, Հեքիաթասացություն դեկտեմբերի 22-28` ժամը 15:00, Ձեռքի աշխատանք դեկտեմբերի 22-28` ժամը 12:00-16:00, Ձմեռ պապերի մրցավազք դեկտեմբերի 28` ժամը 14:00-15:00, Վիրտուալ փառատոն|Virtual Fest (առցանց մրցույթներ) Հունվարի 6` Ազատության հրապարակ, օրհնության խոսք` Երևանի Ս.Սարգիս եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Շահե քահանայի կողմից, մի շարք ազգագրական խմբերի և պարախմբերի ելույթներ (ազգային և հոգևոր ծրագիր):
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Համաշխարհային բուքմեկերական գրասենյակները նվազեցրել են «Եվրատեսիլ-2014»-ում Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ի հաղթանակի հավանականության գործակիցը, թեեւ նա շարունակում է մնալ առաջատարների եռյակում, տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը: Հիշեցնենք, որ մինչեւ առաջին կիսաեզրափակիչը բուքմեկերները Արամին ընդգծված առաջատար էին համարում: Այսպես, հայտնի Williamhill գրասենյակը հայ երգչի հաղթանակի համար խաղադրույքներ է ընդունում 3,25 գործակցով: Ըստ մասնագետների, առաջին տեղում Շվեդիայի ներկայացուցիչ Սաննա Նիլսենն է՝«Undo» երգով: Առաջատարների եռյակը եզրափակում է բրիտանացի երգչուհի Մոլլին «Children of the Universe» երգով: Bwin միջազգային բուքմեկերական գրասենյակի փորձագետները նույնպես նախապատվություն են տալիս Շվեդիայի ներկայացուցչին՝ 2,85 գործալցով: Արամ MP3-ի հնարավորությունները գնահատվում են 4,5 գործակցով: Հայաստանյան բուքմեկերները նույնպես առաջին տեղում են տեսնում շվեդացի երգչուհուն (2,85), սակայան Արամի շանսերը եւս շատ բարձր են գնահատվում (3,50): Հիշեցնենք, որ առաջին եզրափակչի արդյունքներով Արամ MP3-ն իր Not alone երգով անցավ եզրափակիչ: Մայիսի 8-ին տեղի կունենա երկրորդ կիսաեզրափակիչը, իսկ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարությունը որոշել է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տան նախասրահում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել ավելի քան 22.5 մլն դրամ: 2010-2012 թթ. հիմնադրամն ամրակայել, վերականգնել և տեղափոխել է Մինաս Ավետիսյանի «Հանդիպում», «Խաչքարի մոտ», «Գորգ են գործում», «Երկանք», «Թել են մանում», «Հայկական հովվերգություն» և այլ որմնանկարները:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«System of A Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը ներկայացրել է իր նոր՝ «100 տարի» երգի տեսահոլովակը: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ձեզնից քչերն են լսել «100 տարի» կոմպոզիացիան, որը ես գրել եմ իմ լավ ընկեր Ջոն Փսաթասի հետ: Ահա մեր կողմից պատրաստված տեսանյութը, որտեղ ներկայացված են երաժիշտներ, որոնք օգնել են մեզ ձայնագրել հայ, հույն եւ ասորի ժողովուրդների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված այս երգը»:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կարդալը նաև․․․ մաքրագրել է։ Ժամանակի հեռվում, տարիների տողերի մեջ,  վաղուց, շա՜տ վաղուց գրված գրքերը հաճախ հին ու անհետաքրքիր են թվում։ Ի՞նչ կարիք կա ընկնելու նախորդ ժամանակաշրջանների անծանոթ շրջանառության մեջ, որտեղ վեհաշուքության ու գալանտության հաստակաշի փառի տակ ամեն ինչ լղոզված, ժամանակավրեպ (անտանելի ծանր բառ), հետևաբար՝ անիմաստ է։ Անիմա՞ստ, ասել է թե՝ ներկայիս կյանքի ու մեզ հետ որևէ, թեկուզ հեռավոր աղերս չունեցո՞ղ․․․ Բայց ժամանակի հեռվում, տարիների տողերի մեջ գրված գրքերը մի անհասկանալի հատկություն ևս ունեն։ Նրանք անվերջ մաքրագրվել են ուզում։ Տարօրինակ բանալի, որը միանգամայն տարբեր կերպ է «աշխատում», վերածվում է էկրանային պատկերի կամ վիրտուալ իրականության մեջ թափառող «ուրվականի»։ Իրականում․․․ Բոլոր ժամանակների գրքերը նույնն են և միայն մի կերպ են նորովի «բացվում», այսինքն՝ «մաք-րա-գըր-վում»․․․ «Պարոն Բինգլին սիրունատես ու բարեկիրթ երիտասարդ էր՝ դեմքի հաճելի արտահայտությամբ ու թեթև, բնական շարժուձևով։ Նրա քույրերն աշխարհիկ պահվածքով նրբագեղ կանայք էին։ Փեսան՝ պարոն Հարսթը, մի սովորական այր էր։ Սակայն ընկերը՝ պարոն Դարսին, ամբողջ սրահի ուշադրությունն անմիջապես գրավեց իր նրբագեղությամբ, ընդգծված անհատականությամբ, յուրահատուկ գեղեցկությամբ, վեհաշուք կերպարանքով։ Նրանց գալուց հինգ րոպե հազիվ էր անցել, իսկ սրահում արդեն շրջանառվում էր լուրը, թե Դարսին տարեկան տասը հազար ֆունտ եկամուտ բերող կալվածքի տեր է։ Տղամարդիկ կարծիք հայտնեցին, թե նա իրենց սեռի արժանավոր ներկայացուցիչն է, իսկ տիկնայք հայտարարեցին, թե Բինգլիից ավելի հրապուրիչ է։ Եվ երեկոյի սկզբում պարոն Դարսին բոլորի հիացմունքի առարկան էր, մինչև որ նրա պահվածքը վերջ տվեց այդ համբավին։ Սկսեցին խոսել, թե նա գոռոզ է, բոլորին վերևից է նայում, ամեն ինչից դժգոհ է։ Եվ արդեն Դերբիշիրի եկամտաբեր կալվածքը չէր կարող սքողել ոչ նրա վանող կերպարանքը, ոչ էլ դեմքի խոժոռ արտահայտությունը։ Հետևաբար ընկերոջ հետ համեմատությունն էլ արդեն նրա օգտին չէր»։ «Անտարես» հրատարակչության կողմից «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով հրատարակված Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպը՝ Արմենուհի Փալանդուզյանի անգլերենից թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ա. կետից Բ. Կետ ձգվող ժամանակային հատվածը կարճ է: Մանավանդ, երբ շտապում ես, շա՜տ ես շտապում: Ախր ամեն ինչ մինչև քեզ արված ու ասված է: Նոր, մաքուր էջ բացել՝ նման չսկսված Ա. կետից Բ. Կետ ձգվող ժամանակային հատվածին կամ հնձված տարեկանի արտին: Գոնե գտնել բառեր, որոնցով մինչև հիմա ոչ ոք չի գրել: Խոսել մի վեպի լեզվով: Շտապել... Քանի որ միայն գրված տողերի արանքում են մնացել չգրված մտքերը: Մտքեր, որոնք նախորդները շտապելիս մոռացել կամ վրայից անցել են: Ա. կետից Բ. Կետ ձգվող ժամանակային հատվածը իրոք կարճ է: Իսկ վերջո՞ւմ... Վերջում, դու լավագույն դեպքում նմանվում ես հսկայական, արձակ դաշտում ինչ-որ անհասկանալի մրցախաղի չեմպիոնի, ով ընդամենը մի գնդակ է «բռնում»... «Մի անգամ, երբ գնացել էի զուգարան՝ միջանցքի մյուս ծայրին, Դ. Բ.-ն հարցրեց այն ամենի մասին, ինչ արդեն պատմել եմ: Չգիտեի, թե ինչ պատասխանեմ: Թե կուզեք ճիշտն իմանալ, չգիտեմ՝ ինչ մտածեմ: Ցավում եմ, որ այսքան մարդու պատմել եմ այդ մասին: Միայն մի բան գիտեմ. կարոտում եմ բոլոր նրանց, ում մասին պատմեցի: Նույնիսկ Սթրեդլեթերին և, օրինակ, Էքլիին: Ինձ թվում է՝ երբեմն անիծյալ Մորիսին էլ եմ կարոտում: Ծիծաղելի է: Դուք էլ ոչ ոքի ոչինչ մի պատմեք: Եթե պատմեք կսկսեք կարոտել բոլորին»: «Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով լույս ընծայված Ջ. Դ Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» վեպը՝ անգլերենից Աստղիկ Աթաբեկյանի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Օր 4-րդ «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ Երևանի միջազգային կինոփառատոնն իր ընթացքի մեջ է, և փառատոնային չորրորդ օրն սկսվեց ավանդական մամլո ասուլիսներով: Ասուլիսների օրակարգը սկսվեց Լևոն Մինասյանի («Սենդվիչ կղզու մարդը»), Գագիկ Մադոյանի («Ճանապարհ»), ինչպես նաև Մենք կանք ծրագրումընդգրկված Վրեժ Պետրոսյանի և Ռուբեն Փաշինյանի ֆիլմերի ներկայացմամբ: Մամլո ասուլիսով հանդես եկան նաև Հայկական համանյապատկերի մասնակիցներ Ադրինե Գրիգորյանը («Վերադարձ դեպի Գյուրուն») և Ալեք Մանուկյանը (Վերևից»): Լարգրողների հետ հանդիպում ունեցավ նաև հայտնի դերասանուհի Նաստասիա Կինսկին, դերասանուհին պատասախանեց լրագրողներին հուզող բոլոր հարցերին: Փառատոնային օրը շարունակվեց Լեհական Ֆիլմի Օրվա բացմամաբ, որի ընթացքում ցուցադրվեց Բեռլինի կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար «Արծաթե Արջ»-ի արժանացած Մալգոժատա Շումովսկայի «Մարմին» ֆիլմը: Փառատոնի հյուրերը և հավատարիմ գործընկերները այց կատարեցին Ցեղասպանության թանգարան: Ավրորա Մարդիգանյանի անվան «հուշամեդալ»-ով պարգևատրվեցին Կիրիլ Ռազլոգովը, Ռոբ Նիլսոնը, Ռալֆ Յիրիկյանը, Լևոն Սարգսյանը (Սերժ եւ Սաշիկ Սարգսյանների եղբայրը-iLur.am), Ռայմոնդ Եզեգուլյանը, Պավել Մարգարյանը, Խաչիկ Մանուկյանը: Հարգանքի տուրք մատուցվեց նաև Վլադիմիր Դուշակին, վերջինիս «Կյանքը ինչպես որ կա» ֆիլմի ցուցադրությամբ: Տեղի ունեցավ նաև Հայկական համայնապայնապատկեր ժյուրիի անդամ Բիջայա Ջենայի հանդիպումը հետ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների հետ: Երեկոյան փառատոնային ծրագիրը նշանավորվեց Նաստասյա Կինսկիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների ծրագրի բացումով: Ցուցադրվեց Անդրեյ Կոնչալովսկու «Մարիայի սիրեցյալները» ֆիլմը: Օր 5-րդ «Ոսկե ծիրան» Երևանի  12-րդ կինոփառատոնի հինգերորդ օրը սկսվեց մամլո ասուլիսներով: Լրագրողներին ամենատարբեր հարցերին պատասխանեցին բրիտանացի դոկումենտալիստ Շոն Մաքքալիստերը, օպերատոր Դեվիդ Կրեմերը, «Մնաս բարով Վոլգա» կարճամետրաժ ֆիլմի ռեժիսոր Համլետ Վարդանյանը, փառատոնի շրջանակներում չեչնիական պատերազմի մասին իրենց ֆիլմերը ներկայացրած ռեժիսորներ Աննա Գորոյանը և շվեյցարացի Նիկոլա Բելուչչին, ինչպես նաև հայ վավերագրող Արման Երիցյանը: Այնուհետև` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում ֆրանսիացի ռեժիսոր, իսկ այս փառատոնում նաև՝ ժյուրիի նախագահ Ռոբեր Գեդիգյանին շնորհվեց Հայ առաքելական եկեղեցու «Եղիցի լույս» հատուկ մրցանակը: Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն՝ «Սուրբ Սահակ-Սբ. մաշտոց» շքանշանին արժանացավ նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը: Մեկ այլ հարգանքի տուրք իրականացվեց Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում, որտեղ Հենրիկ Մալյանի 80-ամյակի շրջանակներում մեծարվեց վարպետի հիշատակը և ցուցադրվեց ռեժիսորի «Կտոր մը երկինք» ֆիլմը: Զուգահեռաբար՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կայացավ հանդիպում Նոնա Սենայի հետ, որին նույն վայրում հաջորդեցին կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությունները: «Փոքր թատրոնո»-ում կայացավ Նաստասյա կինսկիի «Անհնարը ոչինչ է» վավերագրական ֆիլմաշարի շներհանդեսը: Օրակարգը շարունակվեց «Գերմանական նոր կինո» ծրագրի բացումով: Ծրագիրը մեկնարկեց Բեռլինի 65-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակի հավակնորդ, Անդրեաս Դրեզդենի «Երբ մենք երազում էինք» ֆիմի ցուցադրությամբ: Արդեն երեկոյան, Պողոսյան այգիներում «Երևանյան գիշերները» «լուսավորեց» Վենետիկի 71-րդ կինոփառատոնի «Ոսկե առյուծ»-ի հավակնորդ, թուրք ռեժիսոր Քաան Մյուժդեջիի «Սիվասը»: Երևանյան պրեմիերաների շրջանակներում, Մոսկվա կինոթատրոնում ցուցադրվեց վրաց ռեժիսոր Զազա Ուրուշաձեի «Մանդարիններ» ֆիլմը: Փառատոնային 5-րդ օրն ավարտվեց The Club-ում կեսգիշերային ավանդական հավաքույթով:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
    Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հայտարարում է «Լևոն  Շանթ» թատերգության մրցանակաբաշխություն։ Այդ մասին տեղեկացնու է Մշակույթի նախարարությունը: Մրցանակաբաշխության նպատակն է նպաստել ժամանակակից հայ թատերգության զարգացմանը, ստեղծագործող նոր անունների, թատերգության ժամանակակից ուղղությունների բացահայտմանը, հայ թատերարվեստի լավագույն ավանդույթների շարունակականության ապահովմանը, ինչպես նաև աջակցել նոր պիեսների բեմադրությանը։ Մրցանակաբաշխության թեման է ազգային և համամարդկային արժեքների, անհատի ինքնության, մեր ժամանակի հերոսի փնտրտուքը: Մրցույթին կարող են մասնակցել հեղինակներ Հայաստանից և Սփյուռքից։ Ընդունվում են միայն չտպագրված, չբեմադրված կամ չհրապարակված աշխատանքներ՝ առանց ժանրային սահմանափակման, արևելահայերեն և արևմտահայերեն։ Աշխատանքները պետք է ներկայացնել էլեկտրոնային և առձեռն (կամ փոստային) տարբերակներով: Նվազագույն ծավալը՝ 25 էջ, առավելագույնը՝ 50 էջ, (տառատեսակը` Յունիկոդ, MS Word, RAR, PDF կամ ZIP ծրագրերով, էջը` 1800 նիշ)։ Ներկայացվող աշխատանքին կցել նամակ, որտեղ անհրաժեշտ է նշել հեղինակի  անուն, ազգանուն, հայրանունը, պիեսի անվանումը, հեղինակի բնակության վայրը,  փոստային հասցեն, էլ. հասցեն, հեռախոսահամարը, կենսագրական տվյալներ և 1 լուսանկար: Լավագույն աշխատանքները կընտրվեն 7 հոգուց բաղկացած ժյուրիի կողմից, որի անդամները մրցույթին մասնակցելու իրավունք չունեն: Աշխատանքները  ժյուրիին ներկայացնել ծածկագրով, փակ ծրարների մեջ։ «Լևոն  Շանթ» թատերգության մրցանակաբաշխությունը նախատեսում է երեք մրցանակ՝ 1-ին տեղ- 1.000.000 դրամ, 2-րդ տեղ- 800.000 դրամ, 3-րդ տեղ- 600.000 դրամ, 2 խրախուսական պարգև` 200.000-ական դրամ: Մրցանակային տեղերի արժանացած պիեսների հետագա օգտագործման (հրատարակում, բեմադրում և այլն) բոլոր իրավունքները պատկանում են Համազգային հայ կրթական և մշակութային միությանը: Մրցանակաբաշխությանը ներկայացված պիեսները կհրատարակվեն առանձին ժողովածուով, իսկ առաջին տեղի արժանացած պիեսը Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ կբեմադրվի: Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է` 2013 թ. ապրիլի 15-ը: Արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն 2013 թ. հունիսի 15-ին։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նա տնքում էր ողջ մարմնի անտանելի ցավից, անքնությամբ էր տառապում։ Ողջ կյանքում միայն զանազան շիլաներ էր կերել եւ «վաստակեց» ցելիակիա (բարակ աղիների ատրոֆիա) հիվանդությունը։ Նրա ապրած ժամանակաշրջանում այս հիվանդությունը դեռ հայտնի չէր բժիշկներին։ Ծայրահեղ դյուրագրգիռ էր դարձել ցանկացած հնչյունի նկատմամբ, ձայները խոշտանգում էին նրան։ Աղաղակում ու լաց էր լինում, պահանջում էր, որ բոլորը լռեն։ Մաշող, նյարդային մաքրամոլությունն էլ՝ մյուս կողմից. անընդհատ խնդրում-աղաչում էր, որ լողացնեն իրեն, ձեռքերը լվանան, հագուստը փոխեն։ Մի օր էլ դեմքին ուռուցքներ հայտնվեցին։ Եվ նույնիսկ այս վիճակում՝ նրան ստիպում էին ընդունել այցելուներին եւ պատասխանել նրանց հարցերին։ Նա կանխագուշակել էր, թե երբ է հոգին ազատելու այս աշխարհից եւ վերջին անգամ աչքերը փակելուց առաջ ասել է. «Տեր Հիսուս, վերցրու իմ հոգին...»։ Չորսուկես տարեկան դեռ չկար... Քրիստիան Ֆրիդրիխ Հայնեկենը (1721-1725) ծնվել է Գերմանիայի Լյուբեկ քաղաքում, եւ աշխարհն այդպես էլ կոչել է նրան՝ «լյուբեկցի մանուկ»։ 10 ամսականից սկսել է խոսել եւ կրկնել իր լսած յուրաքանչյուր բառը։ Մեկ տարեկան էր, արդեն գիտեր  Աստվածաշնչի բոլոր հիմնական իրադարձությունները, երկու տարեկանում կարող էր բարձրաձայնել աստվածաշնչյան պատմության բոլոր փաստերը, ծավալուն հատվածներ էր մեջբերում։ Երեք տարեկանում համաշխարհային պատմություն եւ աշխարհագրություն գիտեր, լատիներեն ու ֆրանսերեն։ Նրա հետաքրքրության շրջանակում էին նաեւ մաթեմատիկան ու կենսաբանությունը, չորս տարեկանում կատարելապես գիտեր եկեղեցու եւ կրոնի պատմությունը։ Նրա հայրը նկարիչ էր եւ ճարտարապետ, իսկ մայրն ալքիմիկոս էր եւ գեղարվեստական գործերի վաճառատուն ուներ։ Ծնողները ոչ մի ջանք չէին խնայում՝ իրենց փոքրիկ հանճարի մասին ողջ աշխարհին հայտնելու համար (չէ՞ որ նրա համբավը նաեւ փող էր բերում)։ Օրուգիշեր հրաշամանուկին տեսնելու ցանկություն ունեցողներին էին ընդունում-ճամփում, Քրիստիանին էին տանում այսուայնտեղ հանդիպումների, ճամփորդում էին նրա հետ։ Հասարակությունը հիանում էր, «ախուօխ» էր անում, իսկ վատառողջ մանչուկը հալվում էր ու հալվում։ Հրաշք երեխայի մասին լուրը հասնում է նաեւ Դանիայի թագավոր Ֆրիդրիխ 4-րդին։ Նա պահանջում է երեխային հասցնել Կոպենհագեն, որ իր աչքով տեսնի՝ իրականությանը համապատասխանու՞մ են նրա մասին «հեքիաթները»։ 1724-ի սեպտեմբերին (երեք տարեկան յոթ ամսական էր) Քրիստիանը թագավորի պալատում էր։ Մանչուկը մի քանի դասախոսություն է կարդում ապշահար թագավորի ու պալատականների համար, թագավորը գոչում է՝ հրաշք է, շքանշան է կախում փոքրիկի կրծքին։ Իսկ ահա հոգնած Քրիստիանը հրաժարվում է մասնակցել իր պատվին կազմակերպված թագավորական ճաշկերույթին, որովհետեւ, ո՞նց չեն հասկանում այս մեծերը՝ ինքը միայն շիլա է ուտում։ Մարդկությունը շատ հրաշամանուկների է տեսել, բայց «լյուբեկցի մանուկի» հետ ոչ ոք չի կարող չափվել մինչ օրս։ Ժամանակակիցների տպավորությամբ՝ ողջ աշխարհը տեղավորվել էր նրա գլխում։ Եվ բնական է, որ լյուբեկյան գիմնազիայում չեն զարմանում, երբ ամբիոն է բարձրանում չորսամյա Քրիստիանը եւ դասախոսություններ կարդում։ Կախարդված ունկնդիրներից մեկն էլ գիմնազիայի ռեկտոր Յոհան Հենրիխ ֆոն Զեելենն էր։ Երեխան վերլուծում է հռոմեական, գերմանական եւ այլ կայսրերի՝ Կեսարի ու Օգոստոսի, Պտղոմեոսի ու Կարլ Մեծի կենսագրությունն ու գործունեությունը։ Հետո սահուն անցնում է հրեական թագավորներին, այդտեղից էլ գնում հասնում է Գերմանիայի աշխարհագրական առանձնահատկություններին եւ մարդու կմախքի կազմությանը։ Եվ իրար հետ կապ չունեցող այս պատմություններն այնպիսի կուռ տրամաբանական շղթայով է կապում միմյանց, որ զարմանքից քարացած լսարանը հիացմունքից թառանչում է։ Ֆոն Զեելենն իր օրագրում գրել է. «Լսարանը կախարդված էր, բոլորի բերանները բաց էին մնացել։ Մեկ էլ փոքրիկն անսպասելի լռեց՝ լսելով զանգերի ձայնը. «Իսկ հիմա ներեցեք, պարոնայք, ինձ բուժքույրն է սպասում»»։ ...Երկու շաբաթ փոքրիկ Քրիստիանի անշունչ, տանջահար մարմինն անթաղ է մնում։ Գալիս էին ու գալիս աշխարհի բոլոր ծայրերից՝ հռչակավորները, բարձրաստիճան այրերը։ Իսկ փոքրիկի «վշտահար» հայրը արարողապետի դեր էր ստանձնել, «դավթարը» ձեռքին գրի էր առնում ցավակցողների անունները, տիտղոսները եւ «արժանապատվորեն» ընդունում տարբեր լեզուներով գովերգումները... Նրա ավագ եղբայր Կարլը, որը հայտնի արվեստաբան էր դարձել, խոստովանել է, որ ողջ կյանքում հետապնդել է իրեն այն տանջալի տեսարանը, թե ինչպես իր 4-ամյա եղբայրը մահն ընդունեց փիլիսոփայի խաղաղությամբ։ «Մեր կյանքը ծխի է նման»,- մի առիթով ասել էր լյուբեկցի հրաշամանուկը։  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանում մեկնարկել է «Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ եւ ուսումնասիրություններ» թեմայով գիտաժողովը, որը նվիրված է հայ անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին: Գիտաժողովում կներկայացվի 60 բանավոր զեկույց: Միջազգային գիտաժողովին մասնակում են շուրջ 145 գիտնականներ աշխարհի ավելի քան 30 երկրներից, այդ թվում` ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Կանադայից, Ավստրալիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից: Հայաստանում նման գիտաժողովներ են անցկացվել 1966, 1986, 1989, 1998 եւ 2001 թվականներին, սակայն ներկայիս միջոցառումը ռեկորդային  է մասնակիցների թվով: «Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ եւ ուսումնասիրություններ» թեմայով գիտաժողովն աշխատանքը կավարտի հոկտեմբերի 11-ին:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Հայֆիլմ» կինոստուդիայի ապագան կորոշի պետությունը:  Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում հիշեցրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը, դեռ տարեսկզբին ինքը բարձրացրել է «CS Films-Studios» ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման հարցը: «Ես բացահայտ խոսում եմ այդ մասին, քանի որ վստահ եմ, որ մինչև պայմանագրի ժամկետի լրանալը մնացած ժամանակահատվածում իրենք ոչինչ չեն հասցնի անել»,- նշել է Գևորգյանը: Հիշեցնենք, որ 9 տարի առաջ կինոստուդիան 350 մլն դրամով վաճառվել է «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամին պատկանող «CS Films-Studios»-ին: Ընկերությունը պարտավորվել էր թվայնացնել ֆիլմերը և կինոստուդիայի հիմնանորոգում ու տեխնիկական վերազինում իրականացնել: Թվայնացման ենթակա էր մոտ 500 ֆիլմ, սակայն այսօրվա դրությամբ թվայնացվել է շուրջ 380-ը, ըստ որում`շուրջ 50-ն ունեցել է այս կամ այն տեխնիկական խնդիրներ: Ինչ վերաբերում է «Հայֆիլմի» նյութատեխնիկական բազայի ներդրումներին (հիշեցնենք, որ այդ նպատակով «CS Films-Studios»-ը պարտավորվել էր 10 մլրդ դրամ հատկացնել 10 տարվա ընթացքում), այդ հարցն այդպես էլ չլուծված է մնացել: «Մեզ մնում է միայն սպասել մինչև 2015 թվականը, երբ կլրանա «CS Films-Studios»-ի հետ պայմանագրի ժամկետը: Այդ ժամանակ արդեն կառավարությունը կկարողանա ընկերությունից պահանջել կետ առ կետ ցույց տալ կատարված աշխատանքը: Ցավոք, պայմանագիրն այնպես է կազմված, որ մինչև վերջինիս ժամկետի լրանալն այդ քայլն անելու հնարավորություն չկա»,- հայտնել է Գևորգյանը:   
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մայիսի 1 – հին տեղի կունենա Հայաստանի Ազգային կինոյի 3-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Հանդիսավոր միջոցառումը կանցկացվի Ալեքսանդր սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային մինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը: Այս տարի Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը նվիրված կլինի աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին: Այս կապակցությամբ էլ կտրվի նրա աունով հատուկ մրցանակ: Բացի այդ, իրենց հերոսների կգտնեն նաև երկու նոր մրցանակներ, մասնավորապես, Ռուբեն Մամուլյանի ավան մրցանակը, կինոյում կատարած ավանդի համար, ինչպես նաև Համո Բեկ-Նազարյանի անվան մրցանակը` հայկական կինոյում կատարած ավանդի համար: Ընդհանուր առմամբ, մրցանակներ կտրվեն 15 անվանակարգերում, մասնավորապես, լավագույն լիամետրաժ, կարճամետրաժ, փաստավավերագրական և անիմացիոն ֆիլմերի համար, տարվա դեբյուտ, լավագույն ռեժիսոր, օպերատոր, գրող, նկարիչ, լավագույն երաժշտություն, լավագույն գլխավոր և երկրորդական տղամարդու և կանանց դերերի համար, ինչպես նաև լավագույն արտասահմանյան կինոնկար անվանակարգերում: Ազգային կինոմրցանակի հաղթողները կստանան «Հայակ» ոսկեզօծ արձանիկը: Հայտերի ընդունումը մեկնարկել է փետրվարի 3 – ին և կշարունակվի մինչեւ մարտի 10 – ը: Հաղթողնեի թեկնածուների անունները հայտնի կդառնան ապրիլի 1 – ին: Ըստ Գևորգյանի, այս տարվա մրցութային հանձնաժողովը գլխավորում է ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ անցյալ տարի «Հայակ» մրցանակին են արժանաեցել` «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում, Մարի Սահակյանի «Դա ես չեմ» ժապավենը, «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»` Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր». «Լավագույն դերասան »` Շանթ Հովհաննիսյանը (« Գարեգին Նժդեհ»), « Լավագույն դերասանուհի»` Մարիամ Դավթյանը («Լռության ձայնը»), «Լավագույն վավերագրական ֆիլմ»`Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, անվերջ վերադարձ» ֆիլմը, «Լավագույն անիմացիոն ֆիլմ»`Նաիրա Մուրադյանի «Բալետ» ֆիլմը, «Լավագույն դեբյուտ»` Մարինա Զաքարյանի «Փասիանների որսորդը» ֆիլմը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է 1984 թվականի դրությամբ Ադրբեջանի կազմում գտնվող (մինչև 1918թ. շուրջ 2000 զուտ հայ բնակիչ ունեցող) Զարգարան գյուղում տեղի ունեցած մի հետաքրքիր հանդիպման մասին: Մարդիկ հույս ունեին, որ Հայաստանը վերջապես հիշել էին իրենց: Սամվել Կարապետյանը ստիպված եղավ ստել...
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հունիսի 14-ին եզրագիծը հատեց Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը` ջութակ մասնագիտությամբ։ Այս տարի խաչատրյանական մրցույթի առաջին մրցանակը ժյուրին շնորհեց Սերբիան ներկայացնող ջութակահարուհի Իվա Միլետիչին։ Ժյուրիի որոշմամբ երկրորդ մրցանակը կիսում են Դավիթ Արդուխանյանը (Ռուսաստան) և Անդրեա Օբիսոն (Իտալիա)։ Իսկ երրորդ մրցանակակիրներ դարձան Պիեռ Ֆրապիերը (Ֆրանսիա) և Մարիամ Վարդանյանը (Հայաստան)։ Մրցույթի շրջանակներում սահմանվել էին և հանձնվեցին նաև հատուկ մրցանակներ։ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի հաղթող Իվա Միլետիչին շվեյցարական Del Gesu հիմնադրամը մեկ տարի նվագելու իրավունքով տրամադրել է J.B.Vuillaume-ի 1825թ. ջութակը։ Նա այս տարվա դեկտեմբերին հանդես կգա նաև Երևանում անցկացվելիք Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակերում։ Ինքը՝ Իվա Միլետիչը, նշում է, որ մեծ տպավորություններ ունի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթից։ Երաժիշտը նկատեց, որ մինչ մասնակցելն էլ շատ լավ արձագանքներ է լսել, և հաճելի է, որ ինքն էլ մրցույթի մի մասնիկն է դարձել՝ հանդիպելով մեծանուն ժյուրիի անդամների, մրցույթի հյուրերի հետ։ Ջութակահարուհին խոստովանում է, որ մրցույթի ընթացքը բավականին դժվար էր, սակայն ուրախ է մասնակցության համար։ Նա նաև ընդգծեց մրցույթի բարձր կազմակերպվածությունը։ Խոսելով Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների մասին՝ Իվա Միլետիչը նշեց, որ կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը ծանոթ էր իրեն և այս օրերին մեծ բավականություն է ստացել նվագելով այն։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը կարևորեց այն հանգամանքը, որ տարեցտարի մեծանում են Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցների թիվը և աշխարհագրությունը։ Պարոն Սմբատյանն ընդգծեց, որ մրցույթի մասնակիցների կատարողական վարպետությունը շատ բարձր էր. մասնակիցների մոտ 30-40 տոկոսը մի քանի միջազգային մրցույթների դափնեկիրներ էին։ Ժյուրիի նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանը հույս հայտնեց, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններն աշխարհում կտարածվեն նաև նրա անվան միջազգային մրցույթի մասնակիցների և դափնեկիրների միջոցով։ 11-րդ միջազգային մրցույթի փակման գալա համերգի ընթացքում ներկայացվեցին փոքրիկ տեսաֆիլմեր մեծ կոմպոզիտորի և նրա անունը կրող միջազգային մրցույթի մասին։ Երեկոյի ընթացքում առաջին մրցանակակիր Իվա Միլետիչը մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ևս մեկ անգամ կատարեց Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին այս տարի մասնակցել է 17 երկրի 25 ջութակահար։   Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվելում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:  Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գլխավոր գործընկերն էր ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС): 11-րդ մրցույթի հովանավորն էր «Յուքոմ» ընկերությունը, որի շնորհիվ մշակութային այս իրադարձությունը հեռարձակվել է առցանց։  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին ապրիլին կայցելի Հայաստան: Լուրն Instagram-ի իրէջում հաստատել է System Of A Down-ի մեներգիչ Սերժ Թանկյանը. «Լուրեր են պտտվում, թե Ջորջ Քլունին հաջորդ ապրիլին մեզ հետ մեկնելու է Հայաստան: Դա անհերքելի ճշմարտություն է»,- գրել է Թանկյանը: Ավելի վաղ System Of A Down (SOAD) ռոք խումբը հայտարարել է համաշխարհային նոր շրջագայության մասին, որի առաջին համերգը կլինի դեկտեմբերի 13-ին Լոս Անջելեսի The Forum համերգասրահում: Այնուհետև 2015-ի ապրիլի 10-ից 20-ը խումբը համերգներ կունենա Մեծ Բրիտանիայում (10-ին), Գերմանիայում (13-ին), Ֆրանսիայում (14-ին), Բելգիայում (16-ին), Նիդերլանդներում (17-ին) ու Ռուսաստանում (20-ին): Իսկ ապրիլի 23-ին` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, խումբը բացօթյա համերգ կտա Երևանում` Հանրապետության հրապարակում: Համերգային շրջագայությունը կանցկացվի Wake up the souls (արթնացրեք հոգիները) խորագրով:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Քանի դեռ ողջ եմ, ուզում եմ ապրել կյանքս այնպես, ինչպես իրականում ուզում եմ…» Ահա այս գրառումն առաջինն էր, որ հայտնվեց սույն թվականի դեկտեմբերի 22-ին Երևանի Սիրահարների այգում տեղադրված «Քանի դեռ ողջ եմ…» (Before I die) պատի վրա: Պատի բացումը իրականություն դարձավ մի խումբ երիտասարդների եռանդուն ջանքերի և «Օսըմ» (Awesome) հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ: Ըստ համաշխարհային փիլիսոփայության՝ մահվան մասին պարբերաբար մտածելը հզոր գործիք է, որի միջոցով կարելի է վերանայել մեր նպատակներն ու իղձերը, և որը հիշացնում է մեզ այն ամենի մասին, ինչն իմաստավորում է մեր կյանքը: Հասարակական վայրերը մարդկանց համօգտագործման տարածքներ են, որոնք կարող են օգնել մեզ՝ պատկերացում կազմելու մեզ շրջապատող մարդկանց կյանքի գեղեցկության ու ողբերգականության մասին: Շատ հաճախ մենք ժամանակ չենք գտնում կանգ առնելու և խորհելու մեր կյանքի դեռևս չիրականացած, սակայն ամենաբաղձալի երազանքների մասին: Արվեստագետ Կենդի Չանգը, ով ուսումնասիրում է կապը հասարակական վայրերի, ժողովրդավարության և մշակութային ու անձնական ինքնադիտողության միջև, Նոր Օռլեանում ստեղծեց «Before I Die» պատը, որը միտված էր հասկանալու, թե ինչն է կարևոր նրան շրջապատող մարդկանց համար: 2011 թ. ստեղծված այս պատը մեծ հետաքրքրություն առաջացրեց: Այն դարձավ ժամանակակից արվեստի մի տարատեսակ՝ տարածվելով աշխարհի տարբեր երկներում, որը ցուցադրվեց կենդանի արվեստի կոնտրոն՝ Venice Biennale արվեստի համաշխարհային ցուցահանդեսին և «Smithsonian Cooper-Hewitt National Design» թանգարանում: Սա ժամանակակից արվեստի տարատեսակ է, որը մեզ հնարավորություն է տալիս կյանքի շուրջ մտորելու և մեր ձգտումների մասին պատմելու մարդկանց: Այն միջավայր է ստեղծում, որտեղ մարդիկ կարող են միմյանց փոխանցել անձնական ապրումները: Այստեղ կարելի է նաև մտորել և կիսվել մարդկանց հետ մեր կյանքի կարևոր և թանկ երազանքների մասին: 2013 թ. հուլիսին «Լույս» հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում Վայոց Ձորի մարզկենտրոնում՝ Եղեգնաձորում աշխատող ուսանողների թիմը նախաձեռնեց և իրագործեց «Եղեգեաց փառատոնը»։ «Եղեգնաձորն ավելի լավը կդառնա, եթե…» վերտառությամբ պատը դարձավ մի վայր՝ տեղացիների ցանկությունները բարձրաձայնելու համար։ Այս փորձն էլ հիմք դարձավ՝ զարգացնելու միտքը և նախաձեռնությունն իրագործելու Երևանում։ Ամբողջ աշխարում ստեղծվել է ավելի քան 200 նման «պատ»` շուրջ 15 լեզվով և 40 երկրներում, այդ թվում` Գերմանիայում, Ֆրանսիայում, Չինաստանում, Իտալիայում, Իսրայելում, Թաիլանդում և Հարավային Աֆրիկայում: «Before I Die» գիրքը, հրատարակված «St. Martin’s Press»-ի կողմից, դարձավ այս բոլոր պատերի և դրանց ետևում գտնվող պատմությունների պսակը: Համեմված լինելով մարդկանց հույսերով ու վախերով, հումորով ու ցավով՝ այս գիրքը հնարավորություն է տալիս խորհելու յուրաքանչյուրիս կյանքի հիմնական հարցի շուրջ:  «Publishers Weekly» շաբաթաթերթն այն անվանեց «հզորագույն ու արժեքավոր հիշեցում այն մասին, որ կյանքն ապրելու համար է, և երբեք չափազանց ուշ չէ կամ չափազանց շուտ անել այն, ինչ ուզում ենք…»: Սիրահարների այգու «պատին» հանձնված երազանքները դարձան բոլորինը. դրանք շատ տարբեր էին՝ անձնական երջանկությունմից ու բարեկեցությունից մինչև ֆուտբոլային հավաքականի հաղթանակներ։ Ու կարևորն այն է, որ բառը ոգի ունի, և երազանքն արդեն իրագործման ճանապարհին է։ Նախաձեռնող խումբ՝ Նարեկ Սարիբեկյան, Ինեսա Թադևոսյան, Վահագն Վարդանյան, Ինեսսա Ալավերդյան, Քրիստինե Մելքոնյան, Միքայել Պետրոսյան, Մարիամ Սաֆարյան, Նարեկ Միսակյան, Հայկ Ծատուրյան, Արմեն Ներսեսյան, Վիտալի Ավագյան, Արամ Կոստանյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հունվարի 22-ին Բայրոնի 1 հասցեով տեղի է ունեցել 19-րդ դարի անգլիացի մեծ բանաստեղծ, ականավոր հայագետ և հայ ժողովրդի մեծ բարեկամ Ջորջ Գորդոն Բայրոնի կիսանդրու պաշտոնական բացման արարողությունը:  Կիսանդրու բացումը տեղի է ունցել ԱԿԲԱ-կրեդիտ Ագրիկոլ բանկ-ի և քանդակագործ Հայկ Թոքմաջյանի ջանքերով: Կիսանդրու բացման առիթով Ջորջ Գորդոն Բայրոնի ծոռը՝ Լորդ Ռոբին Բայրոնը, շնորհակալական ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, ասվում է. «Անտարակույս, մեծագույն խանդավառություն է պատճառում այն հանգամանքը, ու Երևանի կենտրոնում՝ Բայրոնի փողոցում տեղադրվում է լորդ Բայրոնի կիսանդրին: Ես առաջին անգամ լորդ Բայրոնի հանդեպ հայերի խորին ակնածանքի մասին տեղեկացել եմ այն ժամանակ, երբ որոշվել էր 1988թ. երկրաշարժից Գյումրիի տուժած դպրոցը բրիտանական օժանդակությամբ վերակառուցելուց հետո անվանակոչել լորդ Բայրոնի անվան դպրոց: Շնորհավորում եմ այս նախագծում ներգրավված բոլոր մասնակիցներին և լավագույն մաղթանքներս եմ հղում բոլոր հայերին: Անհամբերությամբ ակնկալում եմ տեսնել կիսանդրին Երևան իմ հաջորդ այցելության ժամանակ»:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
1927 թվականին Metro-Goldwyn-Meyer կինոստուդիայի նախագահ Լուիս Մեյերը հանդիսավորությամբ հայտարարեց կինոկադեմիայի մրցանակ շնորհելու մասին:  Օսկարների հանձնման առաջին արարողությունը տեղի ունեցավ   Լոս Անջելեսի «Հոլիվուդ Ռուզվելտ» հյուրանոցում: Այդ ժամանակ շնորհվեց 15 արձանիկ: Կինոմրցանակի գոյության ողջ ընթացքում այս առաջատար պարգևը ստացել են բազմաթիվ ֆիլմեր: Ներկայացնում ենք ամենաօսկարակիր ֆիլմերից 5-ը`  ըստ «Օսկարի» վիճակագրության: 1.« Բեն Հուր» (1959) Ռեժիսոր Ուիլյամ Ուայլերի` 1959 թվականին նկարահանած այս պատմական ֆիլմը առաջին անգամ կինոարվեստի պատմության մեջ արժանացել է 11 «Օսկարների»: Այս ֆիլմը հավասարը չունեցավ «տարվա լավագույն ֆիլմ», «լավագույն ռեժիսոր», «լավագույն տղամարդու դեր»,«երկրորդ պլանի տարվա լավագույն դեր» անվանակարգերում: Ֆիլմը նաև մրցանակներ ստացավ օպերատորական աշխատանքի, կոստյումի նկարչի աշխատանքի, ձայնի, մոնտաժի, հատուկ էֆեկտների, դեկորացիայի և  երաժշտության համար: Նկարահանման ընթացքում ֆիլմի բյուջեն 7 միլիոնից աճեց 15 միլիոնի, որը այս ֆիլմի դարձրեց իր ժամանակի ամենթանկ կինոն: 2. «Տիտանիկ» (1998) Պատմության սիրահարներն ու Լեոնարդո Դի Կապրիոյի ֆանատներն այս ֆիլմը  դիտել են տասնյակ անգամներ: Զարմանալի չէ, որ որ ֆիլմի տոմսերը ձեռք բերելը միշտ էլ շատ դժվար է եղել: Հանդիսատեսի և կինոակադեմիայի  կարծիքով, Ջեյմս Քեմերոնը հրաշալի է նկարագրել լեգենդար լայների կործանումը: Ռեժիսորին օգնել են Քեյթ Ուինսլետը, Լեոնարդո Դի Կապրիոն և բոլոր ժամանակների համար ռեկորդակիր 200 մլն դոլար արժողությամբ ֆիլմի բյուջեն: Այս ֆիլմը ռեկորդ սահմանեց նաև որպես կինոյի պատմության մեջ ամենաշահութաբեր ֆիլմ` համաշխարհային վարձույթում հավաքելով 1,8 միլիարդ դոլարից ավելի: Այս ռեկորդը ֆիլմը պահպանեց 12 տարի, մինչև Քեմերոնի մեկ այլ ֆիլմի` «Ավատարի» հայտնվելը: «Տիտանիկը» առաջադրվեց «Օսկարի» 14 անվանակարգերում, արդյունքում ստացավ դրանցից 11-ը: 3 .« Մատանիների տիրակալը »(«Արքայի վերադարձը»)(2003) Ռեժիսոր Պիտեր Ջեքսոնի  նկարահանած «Մատանիների տիրակալը» եռագրության վերջին մասը, որը նկարահանվել է Ջ. Թոլկիենի ստեղծագործության հիմնա վրա, դարձավ 11 «Օսկարներ» շահած երրորդ ֆիլմը: «Արքայի վերադարձը» ճանաչվեց 2003 թվականի լավագույն ֆիլմ, իսկ նրա ռեժիսորն ու սցնենարիստը ստացան Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակները: Մրցանակներ ստացան նաև դեկորացիաների, կոստյումների, ձայնի, մոնտաժի, վիզուալ էֆեկտների, գրիմի, երգի և օրգինալ սաունթրեքի համար: Համաշխարհային վարձույթում ֆիլմը հավաքեց 1,1 միլիարդ դոլար և 2011 թ, օգոստոսի տվյալներով ամենաշահութաբեր ֆիլմերի շարքում զբաղեցրեց 6-րդ տեղը: Այն մինչ այսօր համարվում ֆանտաստիկ ժանրի միակ ֆիլմը, որն արժանացել է Կինոակադեմիայի «Լավագույն ֆիլմ» մրցանակին: Բացի դրանից, ֆիլմն արժանացել է նաև 98 այլ պարգևների 62 անվանակարգերում: 4. «Քամուց քշվածները» (1938) Այս ֆիլմն առաջին գունավոր կինոֆիմերից է: Այն նկարահանվել է  Մարգրետ Միտչելի վեպի հիման վրա: 1939 թվականի դեկտեմբերի  15-ից մինչ օրս այս ֆիլմը հուզում է ողջ աշխարհի կանանց սրտերը: Այս կինոգլուխգործոցի պրեմիերան, ի դեպ, տեղի է ունեցել Ատլանտա քաղաքում` հենց այն վայրում, որտեղ կատարվել են ֆիլմում ծավալվող գլխավոր իրադարձությունները: Ֆիլմը ստացավ  «Օսկարի» 10 մրցանակ. Այս ցուցանիշը 20 տարվա ընթացքում անգերազանցելի մնաց: 1943 թվականին  հավաքել է 32 միլիոն դոլար (ֆիլմի բյուջեն 4 մլն դոլարից ավելի է` նկատի ունենալով նաև գովազդի համար ծախսված գումարը): Այսօր ֆիլմն ունի 863,3 միլիոն դոլար և 100 միլիոնով գերազանցում է  «Աստղային պատերազմներ»-ին:  Եվ բոլորովին էլ զարմանալի չէ, որ, երբ 1976 թվականին ֆիլմը ցուցադրվեց ամերիկյան հեռուստատեսությամբ, լսարանը կազմեց շուրջ  130 մլն հանդիսատես (ամբողջ բնակչության 59 տոկոսը):  5 .« Վեստսայդյան պատմություն» (1961) 1961 թվականին ռեժիսորներ Ջերոմ Ռոբինսը և Ռոբերտ Ուայզը նկարահանեցին բրոդվեյյան նշանավոր մյուզքլի կինովարկածը: Այդ օրվանից  «Վեստսայդյան պատմությունը» համարվում է լավագույն մյուզիքլներից մեկը: Այն ճանաչվեց նաև 1961 թվականի լավագույն ֆիլմը: Ֆիլմի  բեմադրող նկարիչը, օպերատորը և դիզայները ստացան Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի մրցանակները: Ֆիլմը նկարահանվել է Մանհեթենի Վեստ-Սայթ շրջանում, 61-րդ և 110-րդ փողոցում: Այդ ժամանակաշրջանում այն հետնախորշային  թաղամաս էր, և հենց այդտեղ էլ ստեղծվեց ֆիլմը: Ներկայում այդ թաղամասը քանդվել է և նրա տեղում կառուցվել է Լինքոլն կենտրոնը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
94 տարեկանում մահացել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Հաղորդում է Associated Press-ը: Մահվան պատճառը դեռ չի հաղորդվում: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջը նկարահանվում է նոր ֆիլմում, որը կոչվելու է «Տոկարեւ»: Այն նախկին հանցագործի մասին պատմող ֆիլմ է, որին հին արհեստին են ստիպում վերադառնալ մարդիկ, ովքեր առեւանգել են իր դստերը: Ֆիլմի ռեժիսորը կլինի իսպանացի Պակո Կաբեզասը: Ֆիլմի նկարահանումները նախատեսված են այս տարվա մայիսին՝ Վաշինգտոն քաղաքում: Պրոդյուսեր Րիչարդ Րիոնդա դել Կաստրոն արդեն հայտարարել է, որ այս ֆիլմում Քեյջը կմարմնավորի ուժեղ բնավորության տեր մի մարդու, ով ծանր օրեր է ապրում: Ի դեպ, Նիկոլաս Քեյջն արդեն նկարահանվել է նմանատիպ սյուժեով «Մեդալիոն» ֆիլմում: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ամռանը Հայաստանում կմեկնարկեն Արա Առուշի «Անունս Բրյուս Լի է» ֆիլմի նկարահանումները: Ինչպես լրագրողների հետ զրույցում պատմել է ռեժիսոր Արա Առուշը, ֆիլմում գլխավոր դերը վստահվել է արցախաբնակ 14-ամյա Միխայիլ Դոկինինին, ով զգալի հաջողությունների է հասել արևելյան մարտարվեստում: Ֆիլմն ամբողջությամբ նկարահանվելու է Հայաստանում: Ինչպես սպասվում է, «Անունս Բրյուս Լի է» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2015 թ. ձմռանը, ըստ որում`ոչ միայն Հայաստանում, այլ նաև Չինաստանում, Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի գրողների միությունը Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի բնակարանը նվիրաբերել է Վիրահայոց թեմին, այս պահին այնտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, որոնք ավարտվելու են տարեմուտին: Այս մասին iLur.am-ի հարցմանն ի պատասխան՝  հայտնեցին մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարարության հավաստմամբ՝ Թումանյանի տունը կոչվելու է «Վերնատուն» և դառնալու է Թբիլիսիի հայ մտավորականության հավաքատեղի:  «Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի բնակարանի գնման նպատակով Համահայկական գրական հիմնադրամին է փոխանցել 145 հազար դոլար, և այս տարվա փետրվարին գործարքը կայացել է»,- նշված է մշակույթի նախարարության պատասխանում: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր «Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ գրող Սևակ Արամազդի «Արևի լեռը» վեպի շնորհանդեսը:  Ըստ հեղինակի՝ գիրքը մանկության կյանքի մի հուզիչ պատմություն է, որի կենտրոնում սերն է՝ իր աստվածային և մարդկային միաձույլ կերպարի մեջ՝ ոչ միայն իբրև խիստ մտերմիկ-անձնական զգացմունք ու կենսական սևեռակետ, այլև իբրև աշխարհընկալման իմացական համակարգ։ Վեպի հերոսը՝ Արեգը, բանաստեղծ է, ինչը նաև բնականորեն կանխորոշել է ինչպես ստեղծագործության կառուցվածքը, այնպես էլ հեղինակային ոճն ու ասելիքը: Շնորհանդեսի ընթացքում խոսելով «Արևի լեռը» վեպի մասին՝ Սևակ Արամազդը նշեց, որ այս գիրքը իր համար ևս ինչ-որ առումով անակնկալ էր, քանի որ մանկության թեման ամբողջովին արտահայտվել է այս վեպում: Մանկական զգացողությունների և այդ զգացողությունների առարկայի թեման վաղուց է եղել հեղինակի ուշադրության կենտրոնում և որոշակիորեն արտահայտվել է նրա այլ ստեղծագործություններում ևս: Սևակ Արամազդը ընդգծեց, որ «Արևի լեռը» վեպը իրեն ամենաշատ տառապանք պատճառած վեպն է: Ի տարբերություն «Աստծո օրը» վեպի, որը գրել է մեկուկես տարում, «Արմեն» վեպի, որը գրել է վեց ամսում՝ այս վեպը գրել է հինգ տարում. «Պարզապես ընկել էի մի կախարդական շրջանի մեջ. չէի կարողանում դուրս գալ և չէի հասկանում, թե ինչ է կատարվում, բայց քանի որ պարտվել չեմ սիրում, հինգ անգամ գրեցի այս վեպը: Մեր աչքի առջև այժմ վեպի հինգերորդ պատումն է: Կարծում եմ՝ արդեն գոյացել է որպես վեպ, թեպետ տպագրությունից առաջ էլ քառասուն էջ զոհ գնաց իմ այսպես ասած վերջին մոլեգնությանը»: Վեպի վրա այդքան չարչարվելու պատճառի մասին գրողն ասաց. «Վերջում հայտնաբերեցի, որ գրողի և հերոսի պորտալարը չորս նախորդ պատումներում կտրված չէր: Դա ինձ համար մեծագույն ամոթ էր, որովհետև ես տիրապետում եմ որոշակի գեղարվեստական փորձառության. պորտալարը կենսական նշանակություն ունի ներարգանդային վիճակում, բայց երբ ծնունդը տեղի է ունենում, այն դառնում է ավելորդ, խանգարող հանգամանք և պետք է անպայման կտրվի, որպեսզի ծնունդը՝ իբրև կենդանի գոյություն, շնչի, շարժվի, կարողանա տեղափոխվել ժամանակի և տարածության մեջ»: Հեղինակի բնորոշմամբ՝ վեպի շարժառիթը մանկության հարցերն են, գաղտնիքը. «Մինչև հիմա, որքան գիտեմ, ո՛չ կրոնները, ո՛չ փիլիսոփայությունը, ո՛չ գիտությունները մանկության հարցերին պատասխան չեն գտել՝ ի բացառություն գուցե կարմայի տեսության, բայց դա վերաբերում է Հիմալայներին, ոչ թե Հայկական լեռնաշխարհին: Այդ չբացատրվող գաղտնիքը մի երջանիկ բացառություն է թողել՝ վիպական գիտակցության միջոցներով այդ հարցերի պատասխանը գտնելը: Երբ մի առարկա մարմնավորվում է, դրանով վերանում է առարկայի հարցը, և մենք դեմ առ դեմ ենք մնում կենդանի իրականության հետ»:  Անդրադառնալով ընթերցողներից մեկի՝ հերոսի և նրա ապրումների տարիքային անհամապատասխանության մասին դիտարկմանը՝ Սևակ Արամազդը ասաց. «Հերոսը՝ Արեգը, անորոշ տարիքի մի երեխա է: Ես հարցազրույցներից մեկում նշել էի, որ մանկությունը միակ ճշմարիտ իրականությունն է. երբ մանուկ ես, աշխարհը ընկալում ես իբրև երազ, հետո աշխարհը դառնում է իրականություն, իսկ մանկությունը՝ երազ, և հարցը մնում է անպատասխան: Այստեղ որպես պատասխան ասեմ, որ դա պատահական չէ. երազի և իրականության այդ անցումը, փոխատեղումը աներևակալելի, անորսալի մի բան է, որը կարելի է համեմատել միայն մանրաշխարհի, քվանտային իրականության և մեծաշխարհի՝ մեզ ծանոթ աշխարհի անցման հետ: Դա գիտության համար անլուծելի գաղտնիք է, որի վրա երեսուն տարի չարչարվել է  Այնշտայնը՝ իբրև դասական ֆիզիկայի ներկայացուցիչ, երեսուն տարի՝ Հայզենբերգը՝ քվանտային մեխանիկայի ստեղծողը: Մեծաշխարհի օրենքները դադարում են գործել մանրաշխարհում. քվանտային աշխարհի օրենքներով կարելի է արտահայտել մեծաշխարհի օրենքները, բայց հակառակը՝ ոչ:  Մանկության օրենքներով կարելի է արտահայտել ամբողջ տիեզերքը և ոչ վերացականորեն: Որքան ճշգրտորեն արտահայտենք մանկության աշխարհը, այնքան կհասնենք մեծ աշխարհի ամբողջական արտահայտությանը»: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երանի նրանց, ովքեր հեշտությամբ գրիչ են շարժում Նրա մասին։ Ես կարկամում եմ։ Կարկամում էի, երբ մեր կողքին էր։ Կարկամում եմ, երբ հեռվից է նայում մեզ։ Նրա Բառը իշխում է իմ մտքին եկածի վրա։ Նրա Բառը իմ սրտի Տերն է դառնում, ու ասելիքս շշուկ է դառնում։ Այնքան վախվորած, որ միայն ես եմ լսում։ Ինքն է պատմում. «Ծնվել եմ Լոռի, 1935-ին։ Այդ եւ հետագա քսան, անգամ երեսուն տարիների գյուղը մեր եւ հների միջեւ շատ ավելի Թումանյանի – Տոլստոյի – Քսենոփոնի ժամանակներին էր մոտ, քան մեր այսօրվան։ Մաճ եմ բռնել, խոտ հնձել, կով ծնեցրել, պատվաստ դրել... կարողություններիս ու տեղեկություններիս ցանկով էջը չլցնելու համար միանգամից ասեմ, առասպելի ջրհեղեղը եթե կրկնվեր՝ Նոյան պես կարող էի վերստեղծել հողագործության ու անասնապահության մեծ մշակույթները, եւ մարդկանց հիշողությունը եթե հանկարծ խաթարվեր՝ ազգականներիս ու երկրացիներիս այն օրերի վարքից կարող էի նորից ժողովել մարդկային բարոյականության օրենսգիրքը։ Այս ամենի համար պարտական եմ այն հին Ահնիձոր գյուղին, ուր տասնհինգ տարի եմ անցըրել»։ Մնացածը գիտենք, եթե, իհարկե, գիտենք Հրանտ Մաթեւոսյանի Գրականությունը։ Ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը, Մոսկվայի կինոսցենարների դասընթացներում, թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով։ «Դրուժբա նարոդով» ամսագրի, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական մրցանակներ է ստացել։ ՀՀ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ է 1996 թվականից (այդ տարիներին այս շքանշանը դեռեւս ողբալիորեն չէր արժեզրկվել)։ Ի դեպ, ընդունված կարգ էր՝ ԽՍՀՄ պետական մրցանակի հավակնորդներին ներկայացնում էին հանրապետությունները, եւ Հայաստանի գրողների միությունը այլ թեկնածու ներկայացրեց։ Այդ տարիներին Հրանտ Մաթեւոսյանով շնչող ու ապրող ռուսական գրական աշխարհը ապշեց ուղղակի այդ փաստից, եւ հենց ռուսներն իրե՛նք՝ սեփական նախաձեռնությամբ այդ մրցանակը պարգեւեցին մեր գրողին։ Այս պատմությունն, իհարկե, չեք գտնի ո՛չ Վիքիպեդիայում մեր մեծ գրողին հատկացված էջի աղքատիկ ու փնթի տեքստում, ոչ էլ՝ սոցցանցի զանազան խորխորատներում։ Ինքն է գրում. «Իրենց անցյալն ու ապագան նրանք ծրագրում են, այնինչ մեր վարքը օտար ձիու պես մեր տակից փախչում է»։ Եվ ու՞մ է պետք իմ շշուկը, եթե Նրա գրականությունը իմ, քո, նրա, բոլորիս շշուկների մաքրագործված Ձայնն է։ Կարդացեք Հրանտ Մաթեւոսյան։ Լիզա Ճաղարյան   
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հատիկոն (1923-1935) շուն է՝ չորքոտանի, եւ այն երկոտանիները, որոնց մարդեղեն «արժանապատվությունը» դաժանաբար խոցվեց, որ այսօր ծնված բազմաթիվ արժանավոր մարդիկ անտեսվել են, եւ օրվա արժանավորը շունն է դարձել, հենց այստեղ թող փակեն էջը, որովհետեւ նրանց նուրբ հոգիները դժվար թե դիմանան այն բառապաշարին, որ ընտրվել է Հատիկոյին ներկայացնելու համար։ Հավատարմության ու նվիրվածության խորհրդանիշ ակիտա ինու ցեղատեսակի այս շունը լույս աշխարհ է եկել Ճապոնիայի Հոնսյու կղզու Ակիտա երկրամասում՝ մի ագարակատիրոջ հարկի տակ։ Հենց նրա կամքով՝ այս արու ձագուկին տանում-հասցնում են Տոկիո ու նվիրում ագարակատիրոջ սիրելի դասախոսին՝ պրոֆեսոր Հիդեսաբուրո Ուենոյին (1872-1925)։ Այս շան շնորհիվ էլ Տոկիոյի համալսարանի համեստ դասախոսի անունը մոռացության չի մատնվել մինչ օրս՝ գրեթե մեկ դար։ Պրոֆեսորը շան ձագուկի համար ընտրում է Հատիկո անունը, նշանակում է՝ ութերորդ։ Պատճառը պարզագույն է՝ Հատիկոն այս կենդանասեր մարդու ութերորդ շունն էր, նախորդներն արդեն վայելել էին պրոֆեսորի սերն ու այդպես սիրված էլ հեռացել այս աշխարհից։ Հատիկոյին այլ ճակատագիր էր սպասվում։ Պրոֆեսոր Ուենոն ամեն օր տնից ուղեւորվում էր Սիբուա երկաթուղային կայարան, գնացք էր նստում, գնում աշխատանքի եւ երեկոյան վերադառնում։ Խատիկոն մեծանում էր տուն-կայարան ճանապարհին. առավոտյան իր տիրոջն ուղեկցում էր մինչեւ կայարան՝ վերադառնում տուն, իսկ երեկոյան կրկին շտապում էր կայարան, որ տիրոջը դիմավորի։ Կյանքը հիասքանչ էր սիրունիկ, խնամված, գուրգուրված ու սիրված Հատիկոյի համար մինչեւ 1925-ի մայիսի 21-ը։ Այդ օրը նա երկար-երկա՜ր է սպասում 53-ամյա պրոֆեսոր Ուենոյին, բայց նա չի վերադառնում։ Դասախոսության ժամին նրա սիրտը դավաճանում է, եւ այս աշխարհում Հատիկոյի ամենահարազատ ու ամենաթանկ մարդն անսպասելի գետնին է տապալվում, ու բժիշկները չեն կարողանում փրկել նրա կյանքը։ Հատիկո, Հատիկո... Իր որբանալու պահին նա ընդամենը մեկուկես տարեկան էր։ Պրոֆեսորի այրին նոր տերեր է գտնում Հատիկոյի համար, իսկ ինքը վաճառում է տունը ու փոխադրվում այլ քաղաք։ Փոխվում են Հատիկոյի տերերը, Հատիկոն չի փոխվում։ Նա ամեն օր շտապում  է կայարան, համբերությամբ սպասում մինչեւ ուշ գիշեր, բայց իր տերը չկա ու չկա։ Գիշերները քնում է պրոֆեսորի տան սանդղամուտքին, եթե, իհարկե, տան նոր բնակիչները չեն տեսնում ու վռնդում «անտեր ու կեղտոտ շանը»։ Կայարանին հարակից կրպակների առեւտրականները եւ երկաթուղայինները կերակրում են նրան, բարի մարդիկ ականջին շշնջում են, որ նրա տերն այլեւս երբեք ու երբեք չի վերադառնալու. «Դու էլ գընա, նոր սեր արա, էսպես է կարգն աշխարհի», բայց՝ զուր ջանքեր։ Տարիները գլորվում են, կայարանի առեւտրականները ծերանում են, գնացքի ուղեւորները փոխվում են, Հատիկոյի փարթամ մազերի փայլը խամրում է անտերունչությունից, բայց նրա հայացքի ուղղությունը չի փոխվում։ Նա շարունակում է ակնդետ նայել կայարանի մուտքին, որտեղից պետք է դուրս գա իր տերը ու կանչի՝ Հատիկո՜։ 1932 թվականի օրերից մի օր «Տոկիո» հանրահայտ թերթում հոդված է հրապարակվում Հատիկոյի լուսանկարով եւ այս վերնագրով. «Անձնվեր ծեր շունը սպասում է յոթ տարի առաջ մահացած իր տիրոջ վերադարձին»։ Այս պատմությունը ցնցում է ճապոնացիներին, եւ նրանք սկսում են Սիբուա կայարան այցելել՝ այդ զարմանալի Հատիկոյին տեսնելու համար։ Հռչակավոր դառնալուց հետո Հատիկոն եւս երկու տարուց ավելի՝ գրեթե տասը տարի շարունակում է կայարանի մուտքի մոտ սպասել իր տիրոջը։ Անշնչացած Հատիկոյին 1935-ի մարտի 8-ին գտնում են կայարանին հարակից փողոցում եւ հողին հանձնում պրոֆեսոր Ուենոյի կողքին։ 1934-ի ապրիլի 21-ին Սիբուա կայարանում Հատիկոյի բրոնզե արձանն է դրվում՝ հենց այն կեցվածքով, ինչպես տարիներ շարունակ նա սպասել է պրոֆեսոր Ուենոյին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արձանը ոչնչացնում են, պատերազմից հետո՝ 1948-ի օգոստոսին կրկին վերականգնում են։ Հատիկոյի արձանը Ճապոնիայում դարձել է սիրահարների հանդիպման վայր, իսկ Հատիկոն՝ սիրո ու նվիրման անկրկնելի օրինակ։ 1987-ին ճապոնացի կինոռեժիսոր Սեյձիրո Կոյաման նկարահանում է «Հատիկոյի պատմությունը» գեղարվեստական ֆիլմը, իսկ 2009-ին ԱՄՆ-ում՝ այս ֆիլմի հիման վրա շվեդ կինոռեժիսոր Լասլե Հասթրեմը կրկին անմահացնում է Հատիկոյին եւ նրա տիրոջը՝ Ռիչարդ Գիրի շատ հուզիչ դերակատարմամբ։ Ի դեպ, «Տոկիո» թերթում հրապարակված հոդվածից հետո լեգենդ դարձած Հատիկոյի մահը սգում է ողջ Ճապոնիան։ Ինչ «աննորմալ» են, չէ՞, էս ճապոնացիները. մենք փողոցներում կրակում-սատկացնում ենք շներին, իսկ նրանք մի շան համար համազգային սուգ են հայտարարում։ Պատճառն այն է, որ այն ժամանակ, երբ ճապոնացիները ծառերի վրա թռչկոտում էին, մենք արդեն թատրոն ունեինք։  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հուսով եմ, դեռ չեք հասցրել մոռանալ գնացքի առաջին զոհ, անգլիացի Ուիլյամ Հասկիսոնին։ Այս ֆրանսիացի երիտասարդն էլ (1756-1785) մոռացության չի մատնվել օդապարիկի առաջին զոհը դառնալու «շնորհիվ»։ Ոչ միայն առաջին զոհն էր։ Նաեւ առաջին մարդն էր, որ մինչ վերջին ճակատագրական փորձը՝ համարձակվել էր իր ընկերոջ հետ դեպի երկինք սավառնել օդապարիկով։ «Մարդ»-ը պատահաբար չշեշտեցի։ 1783-ի սեպտեմբերի 19-ին թղթով սոսնձած քաթանե օդապարիկը նույն այդ Ֆրանսիայի Աննոն քաղաքում հաղթահարեց 1800 մետր բարձրությունը տաք օդի միջոցով, եւ առաջին խիզախները երեքն էին՝ ոչխարը, բադը եւ աքլորը։ Ճիշտ է, նրանց ոչ ոք չէր հարցրել նախապես՝ ուզու՞մ եք արեգակին այդքան մոտիկից նայել, բայց քանի որ թռիչքը բարեհաջող ավարտվեց՝ հասարակության բուռն օվացիաների ներքո, դե, մեր մեծահոգի ընտանի բարեկամները մանրուքների հետեւից չընկան՝ կենդանիների պաշտպանություն, եսիմ ինչ... Հաջորդ խիզախները մեր այս նույն Ժան Ֆրանսուա դը Ռոզիեն եւ մարկիզ Ֆրանսուա Լորան դ՚Արլանդն էին։ Չմոռանամ ասել, որ այս անգամ էլ Ֆրանսիայի թագավոր Լուդովիկոս XVI-ը մեջտեղ ընկավ (մեկը լիներ, ասեր՝ քո ինչ գործն է, տեղդ նստիր, երկիրդ ղեկավարիր)՝ առաջարկելով մահապատժի դատապարտված երկու հանցագործի ուղարկել «արեգակին մոտիկից նայելու»։ Ողջ կմնան՝ գիլյոտինի բաժին չեն դառնա, կմեռնեն՝ տեղն է դրանց։ Բայց երկու Ֆրանսուաներին հաջողվեց համոզել «մարդասեր» Լուդովիկոսին, որ ախր՝ էդպես չի լինի, ինչի՞ եք ուզում դափնեպսակը հանցագործների վզից կախել, բա դա անելու բա՞ն է։ Կարճ ասած՝ իրենք թռան։ Այս անգամ էլ թռիչքը բարեհաջող ավարտվեց։ Նույն տարվա նոյեմբերի 21-ն էր։ Ի դեպ, այդ ժամանակ «օդապարիկ» չէին ասում, ասում էին. «Լսիր, Ժանո կամ Պիեռո, ի՞նչ կասես, մոնգոլֆիե չնստե՞նք, մի քիչ էն վերեւներում պտտվենք»։ Օդապարիկի ստեղծման առաջնությունը պատկանում է Ժոզեֆ եւ Էթիեն Մոնգոլֆիե եղբայրներին, եւ տարօրինակ բան չկա, որ իրենց ստեղծածն իրենց անվամբ էր կոչվում։ Չնայած՝ որ լավ մտածենք, հեչ էլ արժանի չեն, քանի որ եղբայրներից ոչ մեկը երբեւէ օդապարիկ չի նստել։ Որովհետեւ, հասկանում եք, էլի, հայրիկը երդում էր կորզել նրանցից, որ նման «ղալաթ» չեն անի։ Ի դեպ, նրանք մրցակից ունեին՝ Ժակ Ալեքսանդր Սեզար Շարլն էր։ Ի տարբերություն Մոնգոլֆիե եղբայրների, որ տաք օդի միջոցով էին երկինքը նվաճում, Շարլը դրա համար օգտագործում էր ջրածին, եւ կրկին ի տարբերություն Մոնգոլֆիեների՝ Շարլը երդում չկերավ ոչ հայրիկի առաջ, ոչ էլ մայրիկի, եւ իր ստեղծած օդապարիկով ճամփորդության մեկնեց նույն տարվա դեկտեմբերի 3-ին։ Ավելին, հարազատ եղբորն էլ հետը տարավ։ Բայց այս պատմությունը նրանց մասին չէ։ Արդեն ասացի՝ առաջինն այդ «ղալաթն» արեցին մեր սիրելի ընտանի կենդանիները, հետո՝ մեր ֆիզիկոսն ու մարկիզը (25 րոպե տեւողությամբ, 1000 մետր բարձրությամբ)։ Դե, ո՞վ լիներ, որ չոգեւորվեր։ Ահա եւ ոգեւորվեց Պիլատր դը Ռոզիեն, առավել կատարելագործեց օդապարիկը եւ որոշեց թռչել Լա Մանշի վրայով։ 1785-ի հունիսի 15-ին իր ընկեր Ռոմենի հետ երկինք բարձրացան եւ այլեւս չվերադարձան։ Ավելի ճիշտ՝ հրդեհի ճարակ դարձած օդապարիկը վայրէջք կատարեց՝ իր հետ երկիր իջեցնելով երկու անշունչ մարմին։ Երկուսն էլ երեսունը նոր էին բոլորել։ Տխրեցի՞ք։ Ես էլ... Լիզա Ճաղարյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երբ մեծ գրողը ծնվեց (1809-1849) ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքում, նրանից ուղիղ վեց տարի առաջ բանաստեղծ, էսսեիստ Սառա Ուիթմանն արդեն հասցրել էր ծնվել (1803-1878) Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում։ Սառան եւ բանաստեղծ Ջոն Ուիթմանն ամուսնացան 1828-ին եւ միասին ապրեցին ընդամենը հինգ տարի (Սառայի ամուսինը մահացավ 1833-ին), իսկ Էդգարն ու 13-ամյա Վիրջինիան, որն, ի դեպ, գրողի հարազատ հորաքրոջ դուստրն էր՝ 1836-ին։ Նրանց համատեղ կյանքը 12 տարի տեւեց, Էդգարի 25-ամյա կինը թոքախտից մահացավ 1847-ին։ Երկու ընտանիքներում էլ երեխաներ չծնվեցին։ Ասում են՝ Էդգար Պոն ծանր է տարել Վիրջինիայի մահը եւ իր վիշտը փորձել է մեղմել հարբեցողությամբ եւ զանազան կանանց գրկում։ Կասկածի հիմք չունենք՝ երեւի թե ծանր է տարել։ Իսկ ահա հարբեցողությունն ու այլ կանանց հետ սիրային արկածներն Էդգար Պոյին խորթ չէին նաեւ Վիրջինիայի կենդանության օրոք։ Սառան եւ Էդգարը հեռակա ծանոթ էին 1845 թվականից։ Այդ շրջանում գրական շրջանակներն զբաղված էին մեծ գրողի հռչակավոր «Ագռավը» բանաստեղծությունից մեջբերումներ անելով, եւ Սառային նույնպես դյութել էր նրա այդ չարագուշակ թռչունը։ Մինչեւ 1848 թվականն այս այրիացած զույգի սերը նամակագրությամբ էր սահմանափակված։ Այդ ընթացքում, իհարկե, Պոն ձեռքերը ծալած նստած չէր, շարունակում էր ե՛ւ հարբել, ե՛ւ օրերը լուսացնել զանազան եւ այլազան կանանց անկողիններում։ 1848-ի աշնանը նրանց հանդիպումը վերջապես կայացավ Փրովիդենսում։ Մի քանի օր անց՝ Էդգար Պոն ամուսնության առաջարկ արեց Սառային։ Նշանադրությունը կայացավ, բայց՝ մի պայմանով. Սառան պահանջեց, որ իր ապագա ամուսինն ընդմիշտ մոռանա իր անբաժան ընկեր բաժակի եւ նրա կործանարար պարունակության մասին։ Պայմանն ընդունվեց, պսակադրության օրը նշանակվեց։ Ավաղ։ Կարճ ժամանակ անց «ագռավն ասաց՝ Neveremore»: Սառա Ուիթմանն անստորագիր նամակ ստացավ՝ Էդգար Պոն անուղղելի հարբեցող է, տեսնողներ են եղել, խելքդ գլուխդ հավաքիր։ Սառան անհապաղ բացատրություն պահանջեց երդմնախախտ գրողից, նա էլ խոստովանեց՝ դե հա՛, սիրում եմ քեզ, բայց ախր առանց խմելու օրս օր չի։ Փաստորեն, Էդգարը պայմանը խախտեց, իսկ ահա Սառան՝ ոչ։ «Մեր պայմանը պայման է,- ասաց,- ես քեզ սիրում եմ, բայց՝ գնաս բարով»։ Նրանց բաժանումից հետո Էդգար Պոն ընդամենը մեկ տարի ապրեց։ Այս մեկ տարվա ընթացքում նա հասցրեց ամուսնության առաջարկ անել նաեւ մեկ այլ Սառայի։ Նրան հանդիպեց Ռիչմոնդում, վերհիշեցին միասին անցկացրած իրենց մանկությունն ու նույնքան մանկական սերը, բայց այս Սառան նույնպես պայման դրեց. «Կամ՝ ես, կամ՝ խմիչքը»։ «Իհարկե՝ դու»,- խոստացավ Էդգարը։ Եվ գուցե նույնքան անկեղծ խոստացավ, ինչպես՝ նախորդ Սառային։ Ապագա կնոջ հանգուցյալ ամուսինը մեծ կարողություն էր կտակել կնոջը, եւ վայրիվերումներով, ծանր կյանք ապրած գրողը գուցե իրոք ուզում էր խաղաղ եւ ապահով տանիքի տակ ապրել սիրված ու գրել՝ առանց մտածելու, թե որքան հոնորար կստանա հերթական տաղանդավոր ստեղծագործության համար։ Չստացվեց։ Այս անգամ էլ «ագռավն ասաց՝ Nevermore»: Հոկտեմբերի 3-ին 40-ամյա ամերիկացի մեծ գրողին, բանաստեղծին, էսսեիստին գտան երկաթգծի վրա անգիտակից ընկած։ Նա մահացավ չորս օր հետո՝ հասցնելով ասել միայն, որ իր կինը՝ Վիրջինիան, ողջ է, եւ որ՝ թողություն է խնդրում Աստծուց՝ իր թշվառ հոգու համար, իսկ թե ինչու եւ ինչպես էր հայտնվել Բալթիմորի կայարանում՝ իր կենսագիրների ուսերին թողեց զանազան վարկածներ հյուսելու բեռը։ Չնայած Սառա Ուիթմենը ողջ կյանքը վատառողջ էր, տառապում էր սրտային անբավարարությունից, բայց ապրեց 75 տարի եւ իր կյանքի մի ծանրակշիռ մասը նվիրեց այդպես էլ «ապագա ամուսին» մնացած Էդգար Պոյի դեմ որոշ գրաքննադատների հարձակումներին հակահարվածներ տալով։ Գրչով՝ իհարկե։ Ահա այսպիսի շատ ժլատ անդրադարձ՝ Էդգար Ալան Պոյի չափազանց հետաքրքիր, մութ, խորհրդավոր եւ տխուր կյանքի պատմությանը։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱԳՆ-ում Շառլ Ազնավուրը ծանոթացել է նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանի` Ազնավուրի ծննդյան 90-ամյակին նվիրված «Հավիտենական սեր» նկարների շարքին։ Ներկայացնելով իր ստեղծագործությունները` Ալեքսանդր Բաղրամյանն ասել է, որ «Հավիտենական սեր» նկարների շարքը ստեղծելու գաղափարն իր մոտ առաջացել էր երեք տարի առաջ` Մոսկվայում Ազնավուրի հետ հանդիպումից հետո: Ազնավուրին նվիրված նկարաշարը, որը ներառում է Ազնավուրի, նրա ընտանիքի անդամների և նրան ոգեշնչող կերպարները, ըստ նկարչի, բաղկացած է շուրջ չորս տասնյակ նկարից: Շառլ Ազնավուրը շնորհակալություն է հայտնել նրա նախաձեռնության և դրա իրականացման համար, հույս հայտնելով, որ նկարներն իրենց արժանի տեղը կգրավեն Ազնավուրի երևանյան կեցավայրում։  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ժուկով-ժամանակով Մեծ Բրիտանիայի փոքրիկ Բամբորո քաղաքում մի աղջիկ էր ապրում։ Այս աղջիկն իր ծնողների՝ Ուիլյամ եւ Թոմազին Դարլինգների 9 զավակներից մեկն էր, բայց այս 9-ից միայն իր անունը մոռացության չմատնվեց։ Գրեյս Դարլինգը (1815-1842) Մեծ Բրիտանիայի ազգային հերոս է, 1838-ի սեպտեմբերի 7-ին, երբ դեռ ընդամենը 22 տարեկան էր, հենց նա է փրկել խորտակվող «Ֆորթաֆշիր» շոգենավի ուղեւորներին։ Նրա հայրը Լոնսթոուն փարոսի հսկիչն էր, ընտանիքն ապրում էր մեկուսացած՝ հենց այդ շինության առաջին եւ երկրորդ հարկերում։ Ապրում էին համեստ, բայց չէին դժգոհում կյանքից։ Նույնիսկ մեծ աշխարհից հեռու այդ անկյունում ծնողներն իրենց զավակների կրթությունն աչքաթող չէին անում։ Գրեյսը թվաբանություն ու վայելչագրություն, աշխարհագրություն ու պատմություն էր սովորում, նաեւ՝ կարուձեւ։ Եվ՝ ոչ միայն. հոր հետ ձուկ էր որսում, հիանալի թիավարում էր, իսկ գիշերները հաճախ փոխարինում էր հորը, որ փարոսի լույսն անխափան աշխատի, եւ նավերը չմոլորվեն խավարի մեջ։  Ավագներն արդեն ընտանիք էին կազմել ու ապրում էին Բամբորոյում, ծնողների հետ մնացել էին Գրեյսը, նրա փոքրիկ քույրն ու եղբայրը։ «Ֆորթաֆշիր» շոգենավի մեջ այդ ողբերգական օրը 63 մարդ կար, նավապետի հետ նաեւ նրա կինն էր։ Շոգեկաթսաներից մեկում անսարքություն է հայտնաբերվում, սա քիչ է՝ փոթորիկ է սկսվում։ Երեք շոգեկաթսաներն էլ բարձր ճնշումից պայթում են, տարերքին հանձնված նավը փոթորիկի խաղալիքն է դառնում ու քշվում հարավ։ Հեռվում փարոսի լույս է նշմարվում, այնտեղ Գրեյսն է նստած։ Դեպի այդ փարոսը ձգտող շոգենավը գիշերվա 4-ին բախվում է ժայռին, ութ նավաստի եւ մեկ ուղեւոր նետվում են փրկամակույկի մեջ՝ բախտի քմահաճույքին թողնելով ուղեւորներին եւ իրենց նավապետին։ Հետագայում սրանց նավ է հանդիպում, փրկվում են։ Շոգենավը սարսափազդու աղմուկով երկու մասի է բաժանվում, ետնամասը ընկղմվում է։ Հետագայում փրկվածները պատմում են, որ նավապետին ալիքը տանում է՝ աղաղակող կնոջը կրծքին սեղմած։ Նավի քթամասը լռվում է ժայռերի արանքում, եւ ուղեւորներն սկսում են օգնություն կանչել։ Գրեյսը լսում է նրանց աղաղակները, վազում՝ արթնացնում է հորը։ Կատաղի ալիքները տեսնելով՝ հայրն ասում է, որ ռիսկի դիմելն անիմաստ է, եւ եթե նույնիսկ հրաշքով հասնեն նավի մոտ, դժվար թե այդ ընթացքում որեւէ մեկը ողջ մնացած լինի։ Գրեյսն աղաչում է, համառում է եւ հոր որոշմանը չսպասելով՝ նետվում ձկնորսական նավակի մեջ։ Հայրը լուռ հետեւում է նրան։ Մայրը լապտերով լուսավորում է նրանց ճանապարհը՝ գրեթե անհույս, որ երբեւէ նորից կտեսնի նրանց։ Թե քանի մարդու են փրկում Գրեյսն ու իր հայրը՝ տեղեկությունները տարբեր են։ Ըստ մի աղբյուրի՝ փրկում են 40 մարդու, ըստ մեկ այլ աղբյուրի՝ 10 մարդու, մեկ այլ աղբյուր էլ հավատացնում է, որ բոլորին են փրկում։ Հուսանք՝ վերջինն է ճիշտ։ Քանի որ նավակը փոքր էր, եւ բոլորին հնարավոր չէր միանգամից տեղափոխել, Գրեյսն ու իր հայրը ալիքների քմահաճույքին են տրվում մի քանի անգամ։ Փոթորիկը շարունակվում է մի քանի օր, եւ այդ ընթացքում Գրեյսն ու իր մայրը խնամում են նավաբեկյալ վիրավորներին, իսկ հետո՝ փոխադրում հոսպիտալ։ Ուլիյամի եւ Գրեյսի անունները թնդում են ողջ երկրում։ Նրանց մասին գրում են ոչ միայն Անգլիայում, այլեւ ողջ Եվրոպայում, Ավստրալիայում եւ նույնիսկ Ճապոնիայում։ Վիկտորիա թագուհին նրանց 50 ֆունթ դրամական պարգեւ է ուղարկում, Թագավորական փրկարար ընկերությունը ոսկե մեդալի է արժանացնում նրանց եւ արծաթե թեյնիկ է նվիրում։ Բանաստեղծություններ են ձոնվում խիզախ աղջկան, անգլիացի ռոմանտիկ պոետ Ուիլյամ Ուորդսուորթը նույնիսկ Գրեյսի մասին պոեմ է գրում, նկարիչները վրձնում են ալիքների հետ կռիվ տվող Գրեյսին։ Երկրի բոլոր անկյուններից նամակներ են հոսում ու հոսում՝ խնդրանքներով, որ 22-ամյա աղջիկը մազափունջ ուղարկի իրենց։ Երկրպագուները շտապում են այդ մոռացված անկյունը, որ գեթ հեռվից տեսնեն նրան։ Գրեյսի պատկերով սպասք են արտադրում։ Անսպասելի իր գլխին թափված փառքը հոգնեցնում է Գրեյսին, եւ նա որոշում է առժամանակ հեռանալ կղզուց եւ դադար առնել Բամբորոյում ամուսնացած քրոջ տանը։ Ճանապարհին սաստիկ ցրտից հիվանդանում է, եւ մահացու թոքախտը բախում է նրա դուռը։ Դարլինգների հովանավորությունը ստանձնած Նորթումբերլանդյան հերցոգն ու հերցոգուհին իրենց անձնական բժշկին են ուղարկում Գրեյսին փրկելու, բայց՝ ավաղ։ Մի քանի ամիս անց՝ 26-ամյա Գրեյսը մեռնում է հոր ձեռքը բռնած։ Բամբորոյում թանգարան կա նրա սխրանքին նվիրված։ Փարոսը, որտեղ ապրում եւ աշխատում էր Գրեյսը, նույնպես դարձել է ազգային թանգարան։ Նրա գերեզմանին հերարձակ աղջկա հուշարձան է դրված։ Նավաթիակը՝ ձեռքին։ 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մարտի 3-ին Երևանում համերգով հանդես կգան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Արամ Խաչատրյանի անվան եռյակը: Համերգը նվիրված է եռյակի 15-ամյակին: Ծրագրում ներառված են Բեթհովենի և Չայկովսկու ստեղծագործությունները: Արամ Խաչատրյանի անվան եռյակն ստեղծվել է 1999 թվականին՝ որպես տրիո «Arsika» և հյուրախաղերով հանդես է եկել Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և այլ երկրներում: 2006 թվականից կոլեկտիվը հանդես է գալիս հետևյալ կազմով` Կարեն Շահգալդյան (ջութակ ), Կարեն Քոչարյան (թավջութակ) և Արմինե Գրիգորյան (դաշնամուր):  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus